PDA

Դիտել ողջ տարբերակը : The Elder Scrolls V: Skyrim / Էլդեր Սքրոլզ V. Սքայրիմ



Հայկօ
16.12.2010, 13:45
Դեպի Սկայրի՜մ

Bethesda-ն հայտարարել է The Elder Scrolls շարքի նոր խաղի մասին

Video Games Award 2010-ի իր ելույթի ժամանակ Bethesda Softworks-ի գլխավոր պրոդյուսեր Թոդ Հովարդը (Todd Howard) առաջին անգամ ներկայացրել է իրենց նոր խաղի թիզեր-տրեյլերը: Բռնվե՛ք. մոտենում է The Elder Scrolls V: Skyrim-ը: Դեռևս պարզ չէ, թե ինչի մասին է լինելու երանելի հինգերորդ համարով հանդես եկող TES-ը, սակայն մի բան հաստատ է. Օբլիվիոնի հորդաների և Մերունես Դագոնի պարտությունը դեռ վերջը չէր: Անցել են տարիներ, և հիմա արդեն Սկայրիմի երկնքից է կրակե անձրև թափվում աշխարհի վրա, իսկ հողը դողում է վիշապների շնչած կրակից: Բնականաբար՝ բոլորին և ամեն ինչ փրկելու առաքելությունը այս անգամ նույնպես ծանրացած է մեր ուսերին:



http://www.youtube.com/watch?v=hGMOMkACtn4


Bethesda-ն չի նշել, թե ինչ պլատֆորմների համար է ստեղծվում խաղը, սակայն դատելով ստուդիայի նախորդ աշխատանքներով՝ ամեն ինչ ստանդարտ է լինելու. PC, Xbox 360 և PlayStation 3: Փոխարենը՝ ընկերության Twitter-ժապավենի վրա արդեն տեղեկություն կա խաղի միանգամայն նոր շարժիչի մասին:

Խաղը կթողարկվի 2011թ-ի նոյեմբերի 11-ին (11.11.11):