PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրում եմ դաշնակցական երգի բառերը



Lanterfant
10.01.2011, 13:44
Սիրելի հայորդիք, տավառիշներս,

Ինձ պետք է օգնություն հասկանալու մի դաշնակցական երգի բառերը: Երգն անվանում է «Արծիվ սելացի՛ր»: Մի ինտերնետային կայքում գտա բառերը, բայց վերջին մասը չի համապատասխանում իմ լսած տարբերակին: Ո՞վ կարող է արտագրել վերջին նախադասությունն ինձ համար: 2:21-ից սկսած մասի մասին է խոսքս:


http://www.youtube.com/watch?v=CThw6FY0uxc

Արծիվ սլացի՛ր, Տաճկահայաստան,
Գնա, դու հասի՛ր Էրզրում ու Վան,
Գնա, դու ասա, որ կգանք զորքով,
Ուխտ ենք մենք արել խաչով ու սրով:

Արծիվների բույն՝ չքնաղ Տալվորիկ,
Քո մեջ փառք առավ հերոս Անդրանիկ:
Սերոբ ու Գևորգ, Հրայր, Արաբո,
Հենդոն մշեցի, քաջն Մախլուտո:

Դաշնակցական խմբերով մենք կերթանք առաջ,
Շուն թուրքերուն տանք արժանի հարված,
Սուրբ եռագույնը թո՛ղ միշտ փողփողա,
??? ??? ??? ??? ;)

Գնա, դու ասա, որ կգանք զորքով,
Ուխտ ենք մենք արել խաչով ու սրով:

Ariadna
10.01.2011, 15:38
Լանտերֆանտ ջան, փորձեցի, բայց բան չհասկացա ես էլ :(

Chuk
10.01.2011, 15:57
Էն մուգ հարցականները ես էլ չհասկացա :))

Տեղանուններ է ասում.
Խնուս և Շատախ և հողովմաց սար

Lanterfant
10.01.2011, 17:14
Շատ լավ, կասկած չունեմ որ միասին ամբողջովին կպարզենք: :) Խնուս, Շատախ ... եկեք երաժշտաբար սովորե՛նք Արեվմտյան Հայաստանի աշխարհագրություն: :)

Lanterfant
10.01.2011, 17:26
Էն մուգ հարցականները ես էլ չհասկացա :))

Տեղանուններ է ասում.
Խնուս և Շատախ և հողովմաց սար

Չեմ կարող նորից լսել հիմա, գրադարանում եմ բայց միգուցե՞՝ «Խնուս և Շատախ և ողորմած սար:»

Chuk
10.01.2011, 18:03
Չեմ կարող նորից լսել հիմա, գրադարանում եմ բայց միգուցե՞՝ «Խնուս և Շատախ և ողորմած սար:»

Չէ, «ողորմած ա» չի, ինչ-որ սարի անուն ա: Հնարավոր ա, որ Մարութա: Ես կարծում եմ, երգը շատ չի տուժի, եթե Մարութա չլինի, բայց Մարութա գրվի, էնպես որ երգի բառերը թող էսպես լինեն.


Արծիվ սլացի՛ր, Տաճկահայաստան,
Գնա, դու հասի՛ր Էրզրում ու Վան,
Գնա, դու ասա, որ կգանք զորքով,
Ուխտ ենք մենք արել խաչով ու սրով:

Արծիվների բույն՝ չքնաղ Տալվորիկ,
Քո մեջ փառք առավ հերոս Անդրանիկ:
Սերոբ ու Գևորգ, Հրայր, Արաբո,
Հենդոն մշեցի, քաջն Մախլուտո:

Դաշնակցական խմբերով մենք կերթանք առաջ,
Շուն թուրքերուն տանք արժանի հարված,
Սուրբ եռագույնը թո՛ղ միշտ փողփողա,
Խնուս ու Շատախ և Մարութա սար:

Գնա, դու ասա, որ կգանք զորքով,
Ուխտ ենք մենք արել խաչով ու սրով:

հ.գ. Էսպես, մինչև ավելի լավ տարբերակ գտնելը :))

CactuSoul
10.01.2011, 18:49
«Խնուս ու Շատախ և հողում Արցախ» :)

Overdose
16.01.2011, 14:55
Ժողովուրդ էդ երգը բանակում ճաշարան գնալուց էինք երգում. Հա, մի ծիծաղեք, ճիշտ եմ ասում

Lanterfant
17.01.2011, 00:05
Ժողովուրդ էդ երգը բանակում ճաշարան գնալուց էինք երգում. Հա, մի ծիծաղեք, ճիշտ եմ ասում

Ապրե՛ս: :) Իսկ ինչպիսի՞ բառերով երգեցիր: «հողում Արցախ» լավ ա հնչում, բայց անտրամաբանական է մեր Լեռնային Արցախի համար:

Monk
17.01.2011, 00:17
Ես չգիտեմ, թե Իսպիրյանն ինչ բառերով է երգում, բայց երգի բառերն այսպես են.
Դաշնակցական խմբերով մենք կերթանք առաջ,
Շուն թուրքերուն տանք արժանի հարված,
Սուրբ եռագույնը թո՛ղ միշտ փողփողա,
Ընդոնց հիշատակ, ով ողորմած ա

Ես համենայնդեպս այսպես գիտեմ այս երգը

Monk
17.01.2011, 00:24
Լսեցի Իսպիրյանի կատարումը. այս դեպքում իրոք «Խնուս ու Շատախ և հողում Արցախ» է երգում, բայց ես ժամանակին վերոնշածս տարբերակով եմ սովորել: Կարծում եմ Իսպիրյանի երգածն իմպրովիզ է:

Նաիրուհի
17.01.2011, 00:40
Լսեցի Իսպիրյանի կատարումը. այս դեպքում իրոք «Խնուս ու Շատախ և հողում Արցախ» է երգում, բայց ես ժամանակին վերոնշածս տարբերակով եմ սովորել: Կարծում եմ Իսպիրյանի երգածն իմպրովիզ է:

Շատ հավանական է, քանի որ Ներսիկն այս տիպի երգերը հիմնականում ձայնագրել է Արցախյան շարժման տարիներին, ու երևի փորձել է մի տողում կապել իրար Արևմտյան Հայաստանն ու Արցախը, հավասարության նշան դնել նրանց միջև։