PDA

Դիտել ողջ տարբերակը : 127 ժամ / 127 Hours



Skeptic
10.01.2011, 02:29
127 ժամ / 127 Hours

http://img841.imageshack.us/img841/7808/127hoursposter.jpg


ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 2010
Ռեժիսոր` Դեննի Բոյլ
Սցենարիստներ` Դեննի Բոյլ, Սայմոն Բոֆոյ, Արոն Ռալսթոն
Ժանրը` թրիլլեր, դրամա, կենսագրական
Տևողությունը` 93 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 8.4 (http://www.imdb.com/title/tt1542344/)
RottenTomatoes-ի գնահատականը` 93% (http://www.rottentomatoes.com/m/127_hours/)

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Յուտա նահանգում գտնվող կիրճում հերթական ճամփորդության ժամանակ լեռնագնաց Արոն Ռալսթոնն ընկնում է բարձունքից ու նրա ձեռքը մնում է ժայռաբեկորների արանքում...


Սա «մեկ դերասանի» ֆիլմերի շարքից է, և Ռալսթոնին փայլուն կերպով մարմնավորել է Ջեյմս Ֆրանկոն: Ֆիլմն ինչ-որ տեղ հիշեցնում է «Կենդանի թաղվածը», բայց տարբերություններն էական են: Անվանակարգերի ու մրցանակների մասին խոսելն ավելորդ եմ համարում:

Sagittarius
10.01.2011, 03:01
հետաքրքիր ֆիլմ ա երևում, որտեղի՞ց կարելիա ճարել նայել, անգլերեն.

BOBO
10.01.2011, 03:07
հետաքրքիր ֆիլմ ա երևում, որտեղի՞ց կարելիա ճարել նայել, անգլերեն.

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3358361

Sagittarius
11.01.2011, 18:12
Բավականին լավ ֆիլմ էր, շատ հավանեցի: Առանց ավելորդությունների, պարզ, հստակ, և որակով:

Պատմությունը և դերասանական խաղը կհամաչձակվեմ ենթադրել, որ իրականին բավականին մոտիկ էր.

Վիդեոները ամբողջովին սպոյլեր են

Իրական կիոնյի տղեն :)՝


http://www.youtube.com/watch?v=mvPeta7i3KM

Միայն ֆիլմը նայելուց հետո IMDBում դերասանի մասին կարդալուց նկատեցի, որ Spider-manի մեջի դերասանն ա, ինչը ինձ համար նշանակում է, որ ինքը իր դերը լավ է խաղացել:

իրական պատմության մասին՝


http://www.youtube.com/watch?v=SyPBTblkzBI

ivy
03.03.2011, 19:04
Ֆիլմը նկարահանված է իրական դեպքի հիման վրա:
Դեպքի մասին Հայկը գրել է էս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/59404-%D5%86%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D5%AD%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%84%D5%A1%D5%B0%D5%AB%D5%B6?p=2185175&viewfull=1#post2185175):

Ռուֆուս
10.03.2011, 01:01
Շատ լավ ու սարսափելի ծանր ֆիլմ էր, ամբողջ ընթացքում փշաքաղվում էի, վերջում էլ իմ սիրտն էլ իր սրտի հետ հավասար բաբախում... Ու ամեն ինչ չափից դուրս ռեալիստական էր, ոնց որ դոկումենտալ ֆիլմ լիներ...

Բռռռ, ես սա երկրորդ անգամ չեմ նայի...

Arpine
26.07.2011, 14:49
ես ել եմ նայել ֆիլմը շատ լավնա:good:good:good ու կարծում եմ որ Օսկարի համար ավելի արժանի էր.

Jarre
26.09.2011, 15:58
Անկեղծ ասած ֆիլմը դիտել եմ երևի մի 30-35 րոպե ու հետո հիասթափված անջատել։ Չեմ սիրում էս ժանրի ֆիլմեր, թեև այս մեկը իրական փաստերի վրա է հիմնված։ Ինչևէ.... Հետաքրքիր նորություն, թե ինչպես է այն ոգեշնչել նմանատիպ վիճակում հայտնված 60 անց մարդու մի քանի օր անապատում սողալով փրկել ինքն իրեն։

ՀԳ՝ աչքիս ծերից-ծեր նայելու եմ էտ ֆիլմը




Կոտրված ոտքով անապատում սողացող ամերիկացին ոգեշնչվում էր «127 ժամ» ֆիլմով (http://www.tert.am/am/news/2011/09/26/richards/)

64–ամյա ամերիկացի Ամոս Ուեյն Ռիչարդսը Յուտա նահանգի անապատներում ոտքը կոտրելուց հետո 4 օր սողալուց հետո է դուրս եկել մարդկանց մոտ և օգնություն կանչել։

Պարզվել է, որ միայնակ զբոսանքի դուրս եկած Ռիչարդսը սեպտեմբերի 8–ին ընկել է 3 մետրանոց անդունդը՝ կոտրելով ոտքն ու ուսի վնասվածք ստանալով։

«Ինձանից 3–4 րոպե պահանջվեց, ուսս տեղը գցելու համար։ Դա անելուց հետո ոտքի կանգնեցի ու ցավ զգացի կրունկիս հատվածում», – ասել է Ռիչարդսը հարցազրույցներից մեկում։

Նա ստիպված է եղել ինքնուրույն դուրս գալ իրավիճակից, քանի որ այդ տեղանքում չի գործել բջջային կապը և ստիպված սկսել է սողալ դեպի իր մեքենան, արդյունքում՝ անցնելով մոտ 8 կիլոմետր։ Հաջորդ օրը Ռիչարդին սկսել է փնտրել պարեկային ծառայությունը և 2 օր անց գտել նրա մեքենան։ Մեքենան հայտնաբերելուց հետո որոնողները ուղղաթիռով են շարունակել որոնումները, Ռիչարդսն իր հերթին միացրել է իր լուսանկարչական խցիկի լույսն, ինչի շնորհից էլ նրան գտել են։ Նա հայտարարել է, որ իր գործողություններում ոգեշնչվել է «127 ժամ» ֆիլմով։

2003–ին այդ նույն տեղանքում մոլորվել էր լեռնագնաց Արոն Ռոլստոնը, ով ստիպված է եղել կտրել սեփական ձեռքը, երբ այն սեղմվել է ընկած հսկա քարով։ Հետագայում նա գիրք էր հրապարակել իր արկածների մասին, ինչը հիմք էր դարձել «127 ժամ» ֆիլմի համար։