PDA

Դիտել ողջ տարբերակը : Վահան Թոթովենց



Շինարար
09.01.2011, 21:09
Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու։
Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում։
— Քա՜, աղջի՜, հարսն ի՞նչ եղավ,— հանկարծ բացականչում է հորաքույրս,— գոմ գնաց ու չեկավ։
Վազում են գոմ, տեսնում են մորս՝ կովի մոտ նստած, գրկում՝ մի կապուտաչյա երեխա։
Այդ երեխան ես էի։

Վահան Թոթովենցն այն հեղինակներից մեկն է, որի համար ես դեմ էի «Հայ գրականություն» բաժինը բաժանել «Արևելահայ» և «Արևմտահայ» կամ «Սփյուռքահայ» ենթաբաժինների: Ասացեք ինձ՝ ո՞վ էր Թոթվենցը՝ արևելահա՞յ, թե՞ արևմտահայ գրող, սփյուռքահա՞յ, թե՞ հայաստանցի: Թոթովենցը պարզապես հայ գրող էր: Ըստ իս՝ մեր ամենահզոր գրողներից մեկը: Եթե ես հայ գրականության անթոլոգիա կազմելու լինեի արտասահմանցիների համար, Թոթովենցի «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» վեպը, «Ամերիկա» պատմվածաշարը, «Աղավնիներ», «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքները միանշանակ իրենց կարևոր տեղն էին ունենալու դրանում: «Դոկտոր Բուրբոնյան» վեպը բաց եմ թողնում, որ ամբողջ անթոլոգիան միայն Թոթովենցից կազմված չլինի:

Վիքիպեդիայից


Վահան Թոթովենցը ծնվել է 1889թ.-ին Օսմանյան Թուրքիայի Խարբերդ գավառի, Եփրատի ափին գտնվող Մեզրե քաղաքում, որը Խարբերդ գավառի կառավարության նստավայրն էր։ Ավարտելով տասնամյա վարժարանը 1908 թ., Վահանը մեկնում է Պոլիս։ 1909-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք, 1912-ին ընդունվել Վիսքոնսինի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է գրականության, պատմության և փիլիսոփայություն։ 1915-ին մոտ 400 ամերիկահայ կամավորականների հետ ուղևորվում է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցել է ազատագրական պայքարին։ Դաշնակցության տիրապետությունից հիասթափված՝ 1920-ի մայիսին Թոթովենցը թողել է Կովկասը, մեկնել Կ. Պոլիս։ 1922-ին վերադարձել է Սովետական Հայաստան։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938-ին ստալինյան ռեպրեսիաների զոհերից է։

Թոթովենցին ժամանակակից սերունդը հզոր սերունդ էր՝ Չարենց, Բակունց…

Ի դեպ, թե Բակունցը, թե Թոթովենցը իմ դպրոցական տարիներին շատ ավելի քիչ էին ուսումնասիրվում, քան որոշ այլ գրողներ, որոնց չեմ պատրաստվում ընդգրկել իմ երևակայական անթոլոգիայում: Պե՞տք է ասել, որ Թոթովենցի հատորն իմ սեղանի գրքերից է, ու ես անընդհատ վերընթերցում եմ այն: Հետաքրքիր է, թե դուք ինչ կարծիք ունեք այս հեղինակի մասին, կարդու՞մ եք արդյոք, հավանու՞մ եք, թե՞ ոչ:

Amalia_
09.01.2011, 21:50
Թոթովենցը էն գրողներից ա, որ կարդալուց չես հոգնում հա էլի ես ուզում կարդալ , շատ հետաքրքիր ա գրել, շատ եմ սիրում իրա ստեղծագործությունները ....

Smokie
10.01.2011, 15:24
Սիրում եմ Թոթովենց, հետաքրքիր ստեղծագործություններ ունի::love
Ես կարդացել եմ Ռուբեն Զարյանի «Հուշապատում»-ի երկու հատորները, երկրորդում Վահան Թոթովենցի մասին կար գրված, շատ հետաքրքիր էր::)