PDA

Դիտել ողջ տարբերակը : Շան ձագուկների մասին



Rhayader
09.01.2011, 17:18
Մարիամ Սուխուդյանն այսօր Facebook-ում գրեց շան ձագուկների մասին, որոնց փակ արկղի մեջ փողոց գցած, կիսամեռ վիճակում գտավ արու պիտբուլ Ռեյն ու խնամեց, փրկեց: Ահա տեսանյութը.

http://www.youtube.com/watch?v=FtVjq125ZV8&feature=player_embedded
Այժմ՝ տխուր մասը: Ռեյի տերը մոտակա ժամանակներս շան հետ միասին գնում է Հայաստանից: Ձագուկները կարող են նորից փողոցում մնալ: Ցուրտ է, իսկ իրենք՝ փոքր: Չեն դիմանա:
Այժմ՝ տխուր մասը: Ռեյի տերը մոտակա ժամանակներս շան հետ միասին գնում է Հայաստանից: Ձագուկները կարող են նորից փողոցում մնալ: Ցուրտ է, իսկ իրենք՝ փոքր: Չեն դիմանա:
Եթե ինչ-որ մեկը կցանկանա վերցնել այս պստիկներին, զանգահարեք Նունեին (091 412459) կամ Արմինեին (094 42049): Կամ էլ գոնե օգնեք տարածել այս հաղորդագրությունը:
Ասում են՝ Նոր Տարուն հրաշքներ են պատահում: Դուք կարող եք դառնալ այդպիսի մի հրաշքի մասը: Օգնելով ինչով կարող եք: Այո, շատերը ծնողների ու բնակարանի հետ խնդիրների պատճառով չեն կարող շուն վերցնել, կամ արդեն շուն ունեն ու երկրորդը չեն կարող պահել՝ այդ մարդկանց անազնիվ կլինի մեղադրել (ու ես էլ նրանցից մեկն եմ): Բայց տարածել խոսքը, մինչև այն հասնի նրանց, ովքեր կարող են օգնել, ամենքս էլ կարող ենք:
Եթե ձեր բլոգում այս մասին գրառում կատարեք ու հղումը թողնեք մեկնաբանություններում, ես այն կտարածեմ:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ինչպես նաև Մարիամին՝ անտարբեր չլինելու ու առաջին քայլն անելու համար:

VisTolog
09.01.2011, 17:59
Ուղղակի ուզեցա համարի մասին տեղեկացնեմ::pardon 094 42049 ՞

Malxas
09.01.2011, 18:39
Եթե տեղյակ եք, թե ինչ պարոդայի շներ են, խնդրում եմ գրեք, որ ծանոթներիս ասեմ: Ուղղակի չեի ցանկանա դատարկ տեղը տերերին զանգել:

yerevanci
09.01.2011, 18:53
ես օդնոյում վիդեոն տարածեցի, իմ ընկերներին էլ խնդրեցի տարածեն, բայց շների պարոդն ի՞նչա

ovsanna
09.01.2011, 19:17
Շների ցեղատեսակը հայտնի չէ, քանի որ գտել են փողոցում՝ առանց ծնողների:

Համարներն էլ ճշտեմ ևս մեկ անգամ՝ 094 420499 (Արմինե) կամ 091 412459 (Նունե):

Sagittarius
04.03.2011, 20:15
փոքր ժամանակ բակի երեխեքը թափառական շան երկու ձագ բերեցին, շատ փոքր էին, դեռ աչքները փակ. ճիշտն ասած չգիտեմ մայր չունեին, թե երեխեքն էին գողացել մորից, բայց այնքան սիրեցի, որ հավատացի առաջին տարբերակին:

Շատ կապնվեցի շնիկներին, հատուկ բուն սարքեցինք, որ գիշերները չփախնեն, ամեն օր խանութից գնած կաթով կերակրում էինք, արդեն կաթի հոտ էր վրաներիցս գալիս, ու տենց մոտ երկու ամիս, երբ արդեն նորմալ վազվզում էին, թողեցինքն գնացին: :(

Միշտ սիրել եմ շների, բայց միշտ վաղեցել եմ, ահավոր անվստահ եմ զգում շների հետ. նախանձով եմ նայում են մարդկանց, որ ցանկացած անծանոթ շան կմոտենան, կսիրեն, կշոյեն: Ինչ-որ հատուկ բան կարո՞ղ եմ անել վախը հաղթելու համար, թե մարդուց ա դա գալիս: