PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլյա Հովհաննիսյան

aerosmith
08.01.2011, 00:36
Վերջին տարիներում շաատ է հնչում այս կնոջ անունը թե մամուլում, և թե հեռուստատեսությամբ։ Գիտեք ես ընդհանրապես գուշակություններին չեմ հավատում, ու կյանքում մտքիս ծայրով էլ չի անցել կոնկրետ ինչ որ էջ բացել ու դիտել գորոսկոպ կամ այլ բաներ, բայց այս կնոջ գրքից մի քանի էջ ես թերթեցի բարեկամիս տանը ու մի փոքր մոտս հետաքրքրություն առաջացավ իր գրածի նկատմամաբ։ Երևի թե տիեզերքը ինձ շաաաատ է հետաքրքրում,դրա համար։
Առաջարկում եմ այս թեմայում գրենք կարծիքներ , այս կնոջ գրած գրքերի և գաղափարների վերաբերյալ։

Ռուֆուս
08.01.2011, 00:38
Գրբացն ի՞նչ գործ ունի Ֆիզիկա բաժնում :think

ministr
08.01.2011, 00:40
Ինչքան գիտեմ ինքը "գիտականորենա" մոտենում հարցին դրա համար երևի...

ТНТ-ով Битва экстрасенсов նայելուց հետո նման բաներին էդքան էլ թերահավատությամբ չեմ մոտենում արդեն , բայց էդ մորքուրը.. եսիմ, հավատ չի ներշնչում:

Chuk
08.01.2011, 00:46
Մոդերատորական. թեման «Ֆիզիկա» բաժնից տեղափոխվել է «Դեսից-դենից» բաժին:

Rhayader
08.01.2011, 00:47
Ժող, Ավիգորը ձեր վրա վատ ա ազդել))))))))
Անկապ կնիկ ա, աստրոլոգիայից էլ էնքան ա հասկանում, ինչքան, ասենք ես եմ հասկանում մասսայական մեխանիզացված կթվորությունից:

aerosmith
08.01.2011, 00:50
Իմ կարծիքով ուղղակի նա փորձում է Հայաստանում նումերոլոգիայի հիմքը դնել. Իր ոլորտը մեզ համար իսկապես նոր է , այսինքն մեծն Համբարձումյանն էր այդ ոլորտի հիմքը ուզւոմ դներ, բայց ցավոք սրտի չստացվեց իսկ հիմա այդ անում է Է.Հովհաննիսյանը։ Իսկ իր գրքերից իսկապես ահագին բան կարելի է սովորել։
Իմիջիայլոց էլեկտրոնային տարբերակը գոյոթյուն ունի ??

matlev
08.01.2011, 00:55
Էլյա Հովհաննիսյանը Վիկտոր Համբարձումյանի գործն ա շարունակո՞ւմ: :o Ուժս...

Rhayader
08.01.2011, 01:01
Իմ կարծիքով ուղղակի նա փորձում է Հայաստանում նումերոլոգիայի հիմքը դնել. Իր ոլորտը մեզ համար իսկապես նոր է , այսինքն մեծն Համբարձումյանն էր այդ ոլորտի հիմքը ուզւոմ դներ, բայց ցավոք սրտի չստացվեց իսկ հիմա այդ անում է Է.Հովհաննիսյանը։ Իսկ իր գրքերից իսկապես ահագին բան կարելի է սովորել։
Իմիջիայլոց էլեկտրոնային տարբերակը գոյոթյուն ունի ??

aerosmith, լրիվ լուրջ, աշխարհում ամենաախմախ բաներն ասում են դեմքի խիստ լուրջ ու խելացի արտահայտությամբ: Էլյան դրա պարզ օրինակ է: Նումերոլոգիա ես ուզում՝ գնա, նորմալ գրականությամբ ուսումնասիրիր: Չնայած նումերոլոգիային ընդհանրապես առանձնապես լուրջ չեմ վերաբերվում՝ թեև, իհարկե, ժամանակակից նյուէյջերական զիբիլից բացի կա պյութագորական նումերոլոգիա, որն իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել որոշ լավ բաների վրա:
Հետո՝ կա Ռամոն Լլուլի «Ars Raymundi»-ն, որը չնայած նումերոլոգիայից հեռու է, բայց լուրջ բան է, ու էլի կապ ունի թվային համատեղումների հետ:
Բայց, գրողը տանի, ոչ մի դեպքում ոչ Էլյա Հովհաննիսյան: Ու ոչ «նրա գրքերից շատ բան կարելի է սովորել»:

Moonwalker
08.01.2011, 12:32
Աաա՜, ոնց ա ներվերս սղոցում էդ տատին իր հակագիտական անիմաստ պնդումներով :{
ՍՕՖ-ը ճիշտ էր ասում, եթե աստղաբանությամբ եք հետաքրքրվում, կա շաատ ավելի լուրջ գրականություն: Ու ընդհանրապես տվյալ գիտության (այո, այո ճշմարիտ աստղաբանությանը մոտենում եմ իբրև գիտության, այլ ոչ գուշակության) մասին առաջին կարծիք կազմել տն. Հովհաննիսյանի «աշխատություններով», ոչ միայն սխալ է, այլև հավատացել վնասակար: Եթե գիտական աստղագիտության մասին աշխատություն եք ուզում, խնդրեմ՝ կոմս Սերգեյ Ալեքսանդրևիչ Վրոնսկի (ի դեպ հին դպրոցի սովետական աստղաբաններից միակը, ով համապատասխան բարձրագույն կրթություն էր ստացել Բեռլինի բիոռադիոլոգիայի ինստիտուտում) «Դասական աստղաբանություն» (http://mskd.ru/?id.106421.books.Vronskii-S-A-Klassicheskaya-astrologiya-v-12-i-tomah): 12 հատորանոց մի ֆունդամենտալ աշխատություն՝ գրված պրոֆեսիոնալի ձեռքով::)

E-la Via
08.01.2011, 17:36
Ես կարդացել եմ Էլյայի 7 գրքերից 6-ը… Իհարկե հետո Աստղաբանության վերաբերհալ այլ գրականություն էլ կարդացի, բայց չեմ կարող ասել, թե նրա գրքերը ոչինչ չեն տալիս: Ճիշտն ասած, նրան հեռուստատեսությամբ լսելիս՝ սկսում եմ ներվայնանալ, որովհետև ասելիքը չի կարողանում ճիշտ հասցնել տեղ: Իսկ գրքերում բավականին նորմալ շարադրում է միտքը: Աստղաբանության ուսումնասիրության համար չպետք է սահմանափակվել Էլյայով, բայց դե նրա գրքերից կան բանոր, որ կարող են օգտակար լինել, իհարկե այդ նյութերը նաև կարելի է այլ տեղերում էլ գտնել:
Ամեն դեպքում, թող մարդն ինքը որոշի, թե իրեն ինչ է հարկավոր կամ ոչ: Եթե դա սխալ է կամ հարկավոր չէ, նա դա կհասկանա:

Հ.Գ Moonwalker ես էլ եմ համարում Աստղաբանությունը գիտություն ;): Մարդիկ ուղղակի տեղեկացված չլինելով՝ ամեն ինչ շփոթում են:

ministr
08.01.2011, 17:40
way, իսկ ի՞նչ օգտակար գիտելիք ես քաղել իր գրքերից: Մի քանի հետաքրքիր փաստեր կնշե՞ս եթե հիշում ես:

Moonwalker
08.01.2011, 17:47
Հ.Գ Moonwalker ես էլ եմ համարում Աստղաբանությունը գիտություն ;): Մարդիկ ուղղակի տեղեկացված չլինելով՝ ամեն ինչ շփոթում են:

Ուղղակի ուզում էի ասել, որ եթե աստղաբանության հետ ծանոթությունը սկսվի Էլյայի գրքերով, մարդու մոտ թյուր պատկերացումներ կձևավորվեն: Էդ կնոջը լսում ես մտքովդ անցնում է էս ինչ միստիկական ապուշություն ա: Մի բան էլ դուրս չի գալիս, իր մոնոպոլ դիրքի պատճառով շատերի մոտ սխալ տպավորություն է ստեղծվել, թե աստղաբանությունը սկսվում ու վերջանում է իրենով: Էդ այն դեպքում, որ իր մտքերը հաճախ գիտական ճշմարտության ու երևակայական փչոցի անիմաստ համակեցություն են հիշեցնում (մենակ էն, որ ինքն ասում է թվերն են ամեն ինչ որոշում):
Այնուամենայնիվ իմ կարծիքով էս կնոջը չպիտի առանձին թեմա նվիրվեր, ինքն էդքան չկա: Աստղաբանության թեմայում մի երկու գրառումը բոլ-բոլ էր:

way, իսկ ի՞նչ օգտակար գիտելիք ես քաղել իր գրքերից: Մի քանի հետաքրքիր փաստեր կնշե՞ս եթե հիշում ես:

Ինձ թվում է իր գրքերով աստղաբանության մասին նույնքան պատկերացում կկազմես, ոնց որ ասենք Նարեկացու մասին 8-րդ դասարանի գրականության դասագրքով:

Rhayader
08.01.2011, 18:22

Համարյա բլավացկայայի չափ ախմախ բան է:

E-la Via
08.01.2011, 22:46
way, իսկ ի՞նչ օգտակար գիտելիք ես քաղել իր գրքերից: Մի քանի հետաքրքիր փաստեր կնշե՞ս եթե հիշում ես:

ministr դժվար թե հիմա կարողանամ հիշել, թե հատկապես ինչ գիտելիքներ եմ ձեռք բերել այդ գրքերից, բայց կարող եմ ասել, որ Աստղաբանության հետ առաջին ծանոթությունս հենց դրանց շնորհիվ է եղել ու հաստատ Աստղաբանության վերաբերլյալ թյուր կարծիք ինձ մոտ չի ձևաորվել: Իհարկե, եթե ցանկանում ես խորանալ Աստղաբանության մեջ, դա շաատ քիչ է:
Մի ժամանակ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ (http://ideal.5nx.org/portal.php)-ում, նրա գրքերից որոշ հատվածներ էի տեղադրում, եթե ցանկանաք, կարող եք կարդալ: