Դիտել ողջ տարբերակը : Մահացել է Օհան Դուրյանը
Այսօր կյանքի 88-րդ տարում մահացել է անվանի, աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը: Դուրյանը ծնվել էր 1922թ. սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմում: Ուսանել է Երուսաղեմի կոնսերվատորիայում' Պֆեֆֆերի եւ Գրինտալի դասարաններում: 1945թ. ավարտել է կոնսերվատորիան եւ շրջագայելու մեկնել Եվրոպայով: 1960-65թ. եղել է Հայկական ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորը, իսկ 1971-ից' Օպերայի եւ բալետի հայկական թատրոնի դիրիժորը: Աշխատել է Բեռլինի, Դրեզդենի, Լեյպցիգի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ
իրոք հայ ժողովուրդը ՄԵԾ մարդ կորցրեց: Ցավակցում եմ Օհան Դուրյանի ընտանիքին:cry
http://www.slaq.am/images/news_1/13263981294300608.jpg
http://www.slaq.am/am/news/26398.htm
Իրոք, ցավալի է: :( Աստված հոգին լուսավորի:
Moonwalker
06.01.2011, 14:16
Ցավակցություններս նրա ընտանիքին: Աստված հոգին լուսավորի::(
Universe
06.01.2011, 15:42
Աստված իր հոգին լուսավորի :(
Էս մարդու դեպքում խոսքերն ուղղակի ավելորդ են: Ամեն պահի արվեստի ու ժողովրդի հետ.. ու էս ոչ թե ստանդարտ խոսքեր են այլ ուղղակի ճշմարտություն..
Ձայնալար
06.01.2011, 16:14
Աստված հոգին լուսավորի:
Ցավակցում եմ նրա ընտանիքին:
murmushka
06.01.2011, 18:25
Ցավալի կորուստ է
Աստված հոգին լուսավորի
Օհան Դուրյանն ապրեց քաղաքացու, և մտավորականի անբասիր կյանքով, և երբեք զիջումների չգնաց իր խղճի հաշվին: Մնաց իր սկզբունքներին հավատարիմ, որ կոչված էին ծառայելու իր ժողովրդին: ժամանակներն ու մարդիկ անցողիկ են, արժեքները՝ մնայուն: Եվ Օհան Դուրյանն այդ մնայուն արժեքներից է: Նա մշակութային անգնահատելի ժառանգություն թողեց իր հայրենիքին:
Ցավակցում եմ ոչ միայն նրա հարազատներին, այլ ամբողջ հայ ժողովրդին::( Աստված հոգին լուսավորի:
Օհան Դուրյանի այրու հայտարարությունը
Հունվար 07, 2011 | 12:37
Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան առավոտյան, երկարատև հիվանդությունից հետո, ժամը 7:45-ին կյանքից հեռացավ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Օհան Դուրյանը: Իր վերջին խոսքերն իր հանգուցյալ մորն էին ուղղված, մտքերն՝ իր հայրենիքի հետ էին: Մաեստրոն հեռացավ խաղաղ՝ հանգելով Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո, որ խնդրեց միացնել իր համար և որոնց հոգեվարքի պահին անգամ՝ չափ տվեց ... մի վերջին անգամ: Նրա մահճի մոտ էին իր հարազատներն ու ամենամերձավոր բարեկամները:
Օհան Դուրյանն ապրեց քաղաքացու և մտավորականի ամբասիր կյանքով և երբեք զիջումների չգնաց իր խղճի հաշվին: Մնաց իր սկզբունքների հավատարիմ, որ կոչված էին ծառայելու իր ժողովրդին: ժամանակներն ու մարդիկ անցողիկ են, արժեքները՝ մնայուն: Եվ Օհան Դուրյանն այդ մնայուն արժեքներից է: Նա գնաց, բայց շարունակում է ապրել իր մշակութային անգնահատելի ժառանգությամբ և իր հայրենիքի արժանավոր քաղաքացիների հոգիներում: Այն ամենն ինչ ուներ՝ Դուրյանը տվեց իր ժողովրդին: Եվ ժողովուրդն անշուշտ՝ կհատուցի նրա հիշատակին:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայությանն՝ այն անսահման և անկեղծ սիրո համար, որ ցուցաբերեց մաեստրոյին այս ողջ ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց` ովքեր մեր կողքին էին այս դժվար ու ծանր օրերին: Աստված Ձեզ պահապան:
Աղոթենք միասնաբար մաեստրոյի հոգու հանգստության համար:
ԱԼԻՍ ԴՈՒՐՅԱՆ-ՇԱՄԻՐՅԱՆ
Օհան Դուրյանի Այրին
Աղբյուր՝ news.am (http://news.am/arm/news/43867.html)
Moonwalker
07.01.2011, 19:07
Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան առավոտյան, երկարատև հիվանդությունից հետո, ժամը 7:45-ին կյանքից հեռացավ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Օհան Դուրյանը:
:o:nea
Եթե գոնե դիրիժոր գրված լիներ, կհամաձայվեի: Բայց Օ. Դուրյանը կոմպոզիտոր... էն էլ 20-րդ դարի մեծագույն: Իր 2 տասնյակը չանցնող ստեղծագործությունները ոչ մի կերպ նման բարձր կոչման չեն ձգում: Ամենայն հավանականությամբ ուղղակի սովորական վրիպակ է::think
:o:nea
Եթե գոնե դիրիժոր գրված լիներ, կհամաձայվեի: Բայց Օ. Դուրյանը կոմպոզիտոր... էն էլ 20-րդ դարի մեծագույն: Իր 2 տասնյակը չանցնող ստեղծագործությունները ոչ մի կերպ նման բարձր կոչման չեն ձգում: Ամենայն հավանականությամբ ուղղակի սովորական վրիպակ է::think
Կարծում եմ, որ դա լրատվամիջոցի վրիպակ է: Ափսոս, այլ կայքերում չգտա այս տեքստը՝ համեմատելու համար:
Կարծում եմ, որ դա լրատվամիջոցի վրիպակ է: Ափսոս, այլ կայքերում չգտա այս տեքստը՝ համեմատելու համար:
Գտա նաև lragir.am (http://lragir.am/armsrc/society-lrahos42637.html)-ում: Նույնն է: Այսուհանդերձ հակված եմ պատահականություն համարել: Դուրյանն աշխարհահռչակ է իր դիրիժորությամբ:
Moonwalker
07.01.2011, 19:23
Գտա նաև lragir.am (http://lragir.am/armsrc/society-lrahos42637.html)-ում: Նույնն է: Այսուհանդերձ հակված եմ պատահականություն համարել: Դուրյանն աշխարհահռչակ է իր դիրիժորությամբ:
Ահա նույնանման տեքսով հայտարարություն նաև slaq.am (http://www.slaq.am/am/news/26432.htm)-ում: Ըստ երևույթին վրիպակը սկզբնաղբյուրում է տեղ գտել:
Ցավալի է:( Այն մարդկանցից մեկն էր, որ հայ ժողովրդի դիմագիծն էր ձևավորում...
:o:nea
Եթե գոնե դիրիժոր գրված լիներ, կհամաձայվեի: Բայց Օ. Դուրյանը կոմպոզիտոր... էն էլ 20-րդ դարի մեծագույն: Իր 2 տասնյակը չանցնող ստեղծագործությունները ոչ մի կերպ նման բարձր կոչման չեն ձգում: Ամենայն հավանականությամբ ուղղակի սովորական վրիպակ է::think
Վրիպակ ա ու բավականին տարածված: Մի անգամ Լևոն Տեր-Պետրոսյաննն էլ երգահան Կոմիտասին կոմպոզիտոր էր անվանում ու հպարտանում, որ ինքը գիտի Կոմիտասն ով ա, իսկ իշխանավորների համար դա պարզապես պողոտայի անուն ա:
Դուրյանին օղորմի: Արժանի արվեստագետ էր:
Վերջին հրաժեշտ
Հայ հանրությունը մեծանուն կոմպոզիտոր Օհան Դուրյանին հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ հունվարի 9-ին եւ 10-ին: Նրա մարմինը վաղը կդրվի Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ուր եւ վաղը, ժամը 17-ից կսկսվի հոգեհանգստի արարողությունը:
Հաջորդ օրը` ժամը 12-ից կսկսվի վերջին հրաժեշտի արարողությունը Օպերայի շենքում: Ժամը 14-ին նախատեսված է հուղարկավոությունը: Մաեստրոյի մարմինը կամփոփվի Կոմիտասի անվան Պանթեոնում:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/social/2011/01/8/durian)
Moonwalker
08.01.2011, 16:46
Հայ հանրությունը մեծանուն կոմպոզիտոր Օհան Դուրյանին հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ հունվարի 9-ին եւ 10-ին:
Չեմ հասկանում նույն սխալը անընդհատ կրկնելու միտումն ինչով է պայմանավորված::think
Չեմ հասկանում նույն սխալը անընդհատ կրկնելու միտումն ինչով է պայմանավորված::think
Որովհետև Դուրյանը նաև կոմպոզիտոր է։ Եթե չեմ սխալվում «Կոմիտասական» երկու սյուիտները իր ստեղծագործություններն են ;)
Չէ, հաստատ չեմ սխալվում։ Հեսա, սա էլ աղբյուրը.
Այդ համերգն արտասովոր էր, քանի որ նվիրված էր Դուրյան կոմպոզիտորին: Ծրագրում էին Դաշնամուրի, ֆլեյտայի եւ լարային նվագախմբի կոնցերտային սիմֆոնիետի հայաստանյան պրեմիերան՝ հեղինակի ղեկավարությամբ, «Կոմիտասական» երկու սյուիտները սիմֆոնիկ նվագախմբի եւ երգեհոնի համար (վահանակի մոտ էր ՀՖՆ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը): Համերգն սկսվեց Դուրյանի վոկալ երաժշտությամբ (հեղինակը նստած էր դաշնամուրի մոտ), որտեղ նա առավել ինքօրինակ է, մտերմիկ, բացառիկ կամերային: (http://culture.azg.am/?lang=AR&num=2006042905)
Moonwalker
08.01.2011, 17:02
Որովհետև Դուրյանը նաև կոմպոզիտոր է։ Եթե չեմ սխալվում «Կոմիտասական» երկու սյուիտները իր ստեղծագործություններն են ;)
Ժառ ջան, էդ ես էլ գիտեմ: Բայց ասենք եթե Փարաջանովը նաև կոլաժներ ու գծանկարներ էր անում, ուրեմն որ հարցնեն Փարաջանովն ով էր, պիտի առաջինը ասես նկարի՞չ էր::think
Մահվան հայտարարությունն էլ.
Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան առավոտյան, երկարատև հիվանդությունից հետո, ժամը 7:45-ին կյանքից հեռացավ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Օհան Դուրյանը:
տպվել էր բոլոր թերթերում ու էլ. լրատվության միջոցներում, նաև բոլոր հեռուստաալիքները կրկնեցին մեկին-մեկ: Կարծում եմ ավելի հավանական է, որ Elmo-ի ասածի պես դիրիժորին կոմպոզիտորի հետ շփոթելու հետևանք է:
Մինչև վերջին շունչը կանգնեց իր ազգի կողքին և երբեք չծնկեց:
Ցավակցություններս ամբողջ հայ ազգին:
Rhayader
08.01.2011, 20:50
Լավ մարդ էր, լավ դիրիժոր: Միանում եմ ցավակցություններին:
Rammstein
08.01.2011, 23:41
Ափսոս, Աստված հոգին լուսավորի:
Աղմուկից խուսափելու համար չարգելեցին, որ Դուրյանը հողին հանձնվի պանթեոնում...արդեն քիչ էր մնում որոշվեր, որ դին տարվելու ա Փարիզ...էհ,,,
կոմպոզիտոր , դիրիժոր...ինչի՞ հետևից եք ընկել,,,
Ցավակցում եմ բոլորիս...ՄԵծ հայի կորստի համար հատկապես....
ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ
Անսփոփելի կորուստ ունեցավ հայ ժողովուրդը. կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մեծանուն արվեստագետ, երաժշտության աշխարհի ամենանուրբ խորքերը թափանցած ու ամենաբարձր գագաթները նվաճած, մաեստրո Օհան Դուրյանը։ Նա այն վաստակաշատ ու երախտավոր մեծերից էր, որի մահը ցանկացած տարիքում աներկիմաստորեն վաղաժամ պիտի համարվեր, եւ որի ապրած յուրաքանչյուր նոր օրը վաղուց արդեն նվեր ու շնորհ էր իր ժողովրդին։ Ամեն մի նման ահռելի կորստից հետո ազգը մի տեսակ որբացման զգացում, ինքնության խաթարման յուրատեսակ մի վտանգ է զգում: Օհան Դուրյանը տեղափոխվեց Հայոց մեծերի այն երկնային պանթեոնը, որի գոյությունն ու գիտակցումը ամրացնում ու պահպանում է նույն այդ ազգային ինքնությունը։
Օհան Դուրյանի կորուստը միայն ազգային չէ՝ նկատի ունենալով նրա արվեստի միջազգային ու համաշխարհային մակարդակն ու ճանաչումը: Տասնյակ միլիոնավոր մարդիկ նրա շնորհիվ մտան այն երաժշտական զարմանահրաշ աշխարհը, որ նրա արվեստի կախարդանքով հնչյունայինից վերածվում էր շոշափելի առարկայականի։
Օհան Դուրյանի կորուստը միայն արվեստի աշխարհինը չէ՝ նկատի ունենալով նրա ոչ միայն արվեստագետի, այլեւ Մարդու ու Քաղաքացու բարձրագույն հարգը։ Եթե առողջության բերումով նա վերջին տարիներին արդեն գործնականում չէր կարողանում բեմ բարձրանալ, ապա որպես իր երկրի քաղաքացի, ազատության համար պայքարի մարտիկ, մշտապես, մինչեւ վերջին օրը բեմի վրա էր՝ ժողովրդի կողքին՝ ընդդեմ անիրավության ու ապօրինության։ Իր կյանքով նա կերտեց մտավորականի ու քաղաքացու այն չափորոշիչ-կերպարը, որի կողքին երեւակվելու, սմքելու ու ոչնչանալու է քաղքենիականը, կեղծ հայրենասիրականը։ Մինչդեռ նրա կերպարին ձգտելն ու մերձենալը դառնալու է մարդկային բարձր մի առաքինություն։
Հայ Ազգային Կոնգրես
Ցավակցական խոսք
Կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանը` մեր սիրելի ՄԱԵՍՏՐՈՆ: Մենք ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, մեզ բոլորիս, ովքեր բախտ ունեցան լինել նրա ժամանակակիցը, վայելել նրա երաժշտական հանճարն ու մտավորական խիզախությունը:
Հայ ժողովուրդն անդառնալի կորուստ ունեցավ: Մեզանից հեռացավ իսկական մտավորական, որը համայն մարդկությանը պարգևելով իր դիրիժորական հանճարը, վայելելով փառքի րոպեներ աշխարհահռչակ բեմերում, վայրկյան իսկ չլքեց իր ժողովրդին ու իր երկիրը ամենադժվար պահերին: Մեր սիրելի Մաեստրոն իր ժողովրդի կողքին կանգնեց այս բռնապետության դեմ պայքարի առաջին իսկ օրերից, մինչ իր կյանքի վերջը` դառնալով համաժողովրդական շարժման հոգևոր սյունը: Մաեստրոն ապրեց` իր մեջ արտացոլելով մարդկային վսեմագույն գաղափարներ` սերն առ հայրենիք, սերն առ երաժշտություն, սերն առ ՄԱՐԴ:
Մաեստրոյի` մեր պայքարի ավագ ընկերոջ մահը մեզ բերեց ունայնություն զգացում, բայց նաև կրկնակի պարտավորություն նրա հիշատակի առաջ` ավարտին հասցնել համաժողովրդական շարժման հաղթանակը, որի համար նա չխնայեց ոչինչ:
Բարի ճանապարհ դեպի անմահություն սիրելի ՄԱԵՍՏՐՈ...
Քաղբանտարկյալներ`
Սասուն Միքաելյան
Նիկոլ Փաշինյան
Մուրադ Բոջոլյան
Շմավոն Գալստյան
Ռոման Մնացականյան
Սարգիս Հացպանեան
Արա Թադևոսյան
Հարություն Ուռուտյան
Արամ Բարեղամյան
08.01.2011
Ուզում եմ այստեղ մի փոքրիկ հատված տեղադրել մաեստրոյի կյանքից:
Օհան Դուրյանն իհարկե հիանալի լսողություն ուներ եւ երբ նվագախմբում որեւէ մեկը մի փոքրիկ վրիպակ աներ, կամ մի տեղ չնվագեր, լավ չէր լինի իր համար: Մի անգամ, փորձի ժամանակ, նվագախմբի անդամներից մեկը չխփեց իր ափսեիկները, մաեստրոն բարկացած նայեց իրեն, իսկ վերջինս սկսեց դողացնել ձեռքերը, իբրեւ թե խփել է: Օհան Դուրյանն ապշել էր, ինչպե՞ս նա չլսեց դա, ուրեմն նա ընդհանրապես լսողություն չունի, ուրեմն նա կործանված է, շատ ծանր էր տանում: Նա անձամբ խոսեց այդ տղայի հետ՝ հարցնելով թե այդ ինչպե՞ս է խփել որ ինքը դա չի լսել՝ վերջինս տեսնելով, որ մաեստրոն շատ է նեղվել, ասաց. «Չէ՛ մաեստրո, ես չեմ խփել»: Դուրյանն ուղղակի երախտապարտ էր, նրա ուրախությանը չափ չկար::)
Ինչ ամոթ ա արա.
Ժողովրդին զայրացրել էր նաեւ այն, որ պանթեոնում ոչ միկրոֆոն կար, ոչ երաժիշտների նվագակցություն, իսկ օպերայի աստիճանների մոտ, երբ սկսվում էր Մաեստրոյի հրաժեշտի արարողությունը, դեռ ամանորի մանկական ներկայացում էր գնում, ավելին, երբ նրա դին օպերայից դուրս էին հանում, հնչում էր ոչ թե նրա չափ տված կամ հեղինակած երաժշտությունը, այլ սահադաշտից հասնող հաղորդավարի ձայնը, ով հիշեցնում էր թե ում քանի րոպե է մնացել:
Աղբյուր (http://www.hraparak.am/2011/01/10/ohan-duryanin-handznecin-hoxin-isk-hasmik-poxosyanin-hoxin-havasarecrin/)
Zangezur
10.01.2011, 23:10
Բա ուր էին նախագահն ու վարչապետը: Այլանդակ են, հո զոռով չի: Սեռժը կնգան ու հովիկին էր ուղարկել:
Mephistopheles
11.01.2011, 00:06
Բա ուր էին նախագահն ու վարչապետը: Այլանդակ են, հո զոռով չի: Սեռժը կնգան ու հովիկին էր ուղարկել:
երբ հայաստանը վարչապետ ու նախագահ կունենա , էն ժամանակ էլ էդ հարցը կտանք
Եկեք մաեստրոյին հիշենք իր կատարած գործով։ Մոտ մի շաբաթ առաջ հայտնաբերեցի նրա ղեկավարմամբ Դեբյուսիի նոկտյուրնները։ Լսում եմ, նայում, ու չեմ կշտանում։
https://www.youtube.com/watch?v=SMvQ-hTTTsw
Շատ ուրախալի է՝ ահագին բան է հայտնվել ՅԹ-ում Դուրյանից, ժամանակին, երբ նայում էի, չկար։
Բրուկների 7-րդ սիմֆոնիան.
https://www.youtube.com/watch?v=9mugEWkwVQM