PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնեք գնել ականջակալներ

Sagittarius
04.01.2011, 22:00
Ժող.

ի՞նչ ականջակալներ խորհուրդ կտաք, որ լինի ոչ շատ մեծ՝ հարմար տեղափոխելու և կրելու համար, և ունենա լավ ձայն.

ministr
04.01.2011, 22:09
http://www.bosecables.com/images/Bose%20In-Ear%20Headphones%20_5.jpg

Ընդամենը մի վատ կողմ ունի` թանկա` $50

Yevuk
04.01.2011, 22:09
Ժող.

ի՞նչ ականջակալներ խորհուրդ կտաք, որ լինի ոչ շատ մեծ՝ հարմար տեղափոխելու և կրելու համար, և ունենա լավ ձայն.

Դուք Գերմանիայում ե՞ք ապրում:

Հայաստանում ականջակալեր գնելը իսկականից մեծ պրոբլեմ ա. ինձ համար որ տենց ա: Լավերը շատ թանկ են, իսկ 2000-3000 դրամի սահամաններում էր որ լինում են, ամենաշատը մեկ ամիս են ձգում:

Ես ինձ համար լավ տարբերակ եմ գտել. հիմիկվա ականջակալերս պատվիրել եմ eBay (http://www.ebay.com/)-ից: Առավելությունը նա ա, որ կարող ես գտնել անգամ 0.99 $-ով ականջակալ, իսկ թերությունն էլ, որ կարող ա մի ամսից նոր տեղ հասնի, բայց եթե Դուք ապրում եք Գերմանիայում, կարծում եմ տենց խնդիր չի լինի: Որակը վատը չի, բայց դե գնի համեմատ կարծում եմ ավելի քան լավն են: Իսկ փչանալու մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, դեռ մի ամիս եմ օգտագործում, թու-թու-թու փչանալու նշանները ցույց չեն տալիս:

Ռուֆուս
04.01.2011, 22:21
Ես Tchibo-ից էի առել 8000 դրամով, շատ հարմար (մեծոտ) ականջակալներ են noise cancellation-ով: Սկզբում շատ գոհ էի, բայց մի երկու ամսից վրայի պլաստմասսաները սկսեցին կտոր-կտոր պոկվել :)) Հիմա սկոտչով կպցրել եմ իրար, յոլա տանում ա :))

AniwaR
04.01.2011, 23:25
:cry Էս իմ հավերժական պրոբլեմն ա: Ներքին ականջակալները երբեք ականջներիս մեջ չեն մնում: Ինչ-որ սխալ ականջներ են իմ ականջները::unsure Անընդհատ ընկնում են (ականջները չէ էլի, ականջակալները): Դե իսկ մարդավարի (միջին) չափսերի գլխին քաշելու (:))) ականջակալ չեմ կարողանում գտնել: :/ Բոլորը պարտադիր միկրոֆոնով են: :)) Հիմա պատկերացրեք, հերիք չի դրսում էդ մեծ ականջակալներով, մի հատ էլ բերանիս առաջ միկրոֆոն: :D

Yellow Raven
04.01.2011, 23:39
Հեռախոսիս համար օգտագործում հենց իր հետ եղած Նոկիայի ականջակալը, իսկ համակարգչիս համար սովորական 2500 դրամանոց ականջակալ:)
Արդեն համարյա մեկ տարի է, ոչ մի պլաստմաս էլ չի պոկվել:)) Բողկի պես աշխատումա:))

AMzone
05.01.2011, 00:11
Ժող.

ի՞նչ ականջակալներ խորհուրդ կտաք, որ լինի ոչ շատ մեծ՝ հարմար տեղափոխելու և կրելու համար, և ունենա լավ ձայն.

(+374-91) 22-35-44

զանգի ասա, ականջակալներ ունեք վաճառքի կասեն, խանութից էժան գներա...

aerosmith
05.01.2011, 00:48
ես դեկտեմբերի 4-ին սա (http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&item=180549969407&ssPageName=STRK:MEWNX:IT#ht_3678wt_1081) եմ առել, դեռ չի հասել։ Չեմ կարծում , որ յոլա չտանի, փչանա մի անգամ էլ կառնեմ իսկ եփփլի-ի ականջակալները, ճիշտ է շաաատ լավ ձայնային որակ են տալիս, բայց երկու անգամ փոխել եմ երկու անգամն էլ 2 ամիս չի հանել(դե խզզոց մզզոցա էլի ընգնում մեջը)։ Գինն էլ էշի գներ են դնում վրեն 8000 և 12000 դրամ ։

Sagittarius
05.01.2011, 01:07
http://www.bosecables.com/images/Bose%20In-Ear%20Headphones%20_5.jpg

Ընդամենը մի վատ կողմ ունի` թանկա` $50

լավ ֆիրմայա, բայց ես ինտերնետում 70 եվրոյից եժան ոչ մի կերպ չեմ կարողանում ճարել, ամեն դեպքում $50ն էլ քիչ չէ

Ես Tchibo-ից էի առել 8000 դրամով, շատ հարմար (մեծոտ) ականջակալներ են noise cancellation-ով: Սկզբում շատ գոհ էի, բայց մի երկու ամսից վրայի պլաստմասսաները սկսեցին կտոր-կտոր պոկվել :)) Հիմա սկոտչով կպցրել եմ իրար, յոլա տանում ա :))

ետ քո ասածից ebayում չեմ գտնում

(+374-91) 22-35-44

զանգի ասա, ականջակալներ ունեք վաճառքի կասեն, խանութից էժան գներա...

մերսի, բայց ես Հայաստանում չեմ, ամեն դեպքում ebayից եմ պատրաստվում գնել, ինձ ուղղակի, եթե մոդելը խորհուրդ տաք, ես ինտերնետից կփորձեմ ճարել

Ռուֆուս
05.01.2011, 01:20
ետ քո ասածից ebayում չեմ գտնում

Արտադրող ֆիրման TCM-ն ա :) Բայց ոնց որ թե մենակ Tchibo խանութներում են վաճառում :)

ministr
05.01.2011, 01:37
լավ ֆիրմայա, բայց ես ինտերնետում 70 եվրոյից եժան ոչ մի կերպ չեմ կարողանում ճարել, ամեն դեպքում $50ն էլ քիչ չէ

Ես դա Կանադայի խանութի գինն էի հիշում: Իսկ ինտերնետում 70 եվրոյից էժան էլ կա http://www.amazon.com/Bose--Ear-Headphones-Carrying-Case/dp/B000UVM0ES/ref=sr_1_5?ie=UTF8&qid=1294176880&sr=8-5

Ականջակալը նենց բանա,մ որ անմիջապես ազդումա լսողության վրա, ու քանի որ երկարա մնում ականջներին ազդեցությունն ավելի զգալիա: Դրա համար պետքա հոգալ նրա մասին, որ ականջը լսի միայն այն ինչ պետքա լսի , ինչն էլ պայմանավորումա գինը :)

Valentina
16.06.2013, 22:15
Ականջակալներ եմ ուզում գնեմ, որոնք չցավացնեն ականջները, չսեղմեն գլուխը, երկար ժամանակ կրելուց գլխացավ չառաջանա: Ու մի քանի ամսից մի ականջը չփչանա:
Ինչ խորհուրդ կտա՞ք:

Sagittarius
16.06.2013, 23:52
Ականջակալներ եմ ուզում գնեմ, որոնք չցավացնեն ականջները, չսեղմեն գլուխը, երկար ժամանակ կրելուց գլխացավ չառաջանա: Ու մի քանի ամսից մի ականջը չփչանա:
Ինչ խորհուրդ կտա՞ք:

Ես սրանից ունեմ ու խորհուրդ կտամ՝

Sony Extra Bass In-ear Headphones (http://store.sony.com/webapp/wcs/stores/servlet/ProductDisplay?catalogId=10551&storeId=10151&langId=-1&productId=8198552921666485747#features)

http://store.sony.com/wcsstore/SonyStyleStorefrontAssetStore/img/718x407/MDRXB30EXRED.png

Գինը՝ $50 /սայթի գինն եմ ասում, ես նվեր եմ ստացել՝ չգիտեմ ինչքան են առել:

Առավելություններ՝

փոքր, թեթև, կոմպակտ ա
լարը հաստ ա, լավ որակի, շատ չի խճճվում: Ամուր ա՝ միացման տեղերից շուտ չի թուլանում
կոմպլեկտի մեջ մի քանի «բարձիկներ» կան, տարբեր չափերի, կարող ես քեզ ավելի հարմար չափը ընտրել: Ճիշտ չափինը լավ քիփլիկ նստում ա ականջում, դուրս չի ընտկնում՝ կարող ես հանգիստ գնալ վազելու:
ձայնը լավն ա

Թերություններ՝

ճիշտ չափի բարձիկները սկզբում ականջը սխմում են, բայց սովորելու վրա ա
շատ են կողմնակի ձայները մեկուսացնում, հաճախ ականջակալները ականջին նույնիսկ երաժշտությունը անջատած չես լսում
համեմատաբար թանկ ա /բայց իրա երկարակեցությամբ իրականում ավելի էժան ա նստում/

Valentina
17.06.2013, 00:14
Իսկ ինչքանո՞վ ա սա ավելի հարմար արտաքին ականջակալներից: Ես արտաքին ականջակալներ եմ ավելի նախընտրում, որովհետև ներքինը ցավացնում են ականջներս:

Վահե-91
17.06.2013, 00:17
Իսկ ինչքանո՞վ ա սա ավելի հարմար արտաքին ականջակալներից: Ես արտաքին ականջակալներ եմ ավելի նախընտրում, որովհետև ներքինը ցավացնում են ականջներս:
էտ էլ կցավացնի, որ երկար դնես: Իմ կարծիքով ամենահարմարները էս տիպիներն են՝
http://www.rocsources.com/image/cache/data/QBTDSEJ/Sony%20MDR-Q540/T2TO4HXbFaXXXXXXXX_!!645902885_1-500x500.jpg

Valentina
17.06.2013, 00:19
էտ էլ կցավացնի, որ երկար դնես: Իմ կարծիքով ամենահարմարները էս տիպիներն են՝

Բայց էս նկարն ինձ շատ բան չասեց, մանրամասնող լինք կտա՞ս:

Վահե-91
17.06.2013, 00:21
Բայց էս նկարն ինձ շատ բան չասեց, մանրամասնող լինք կտա՞ս:
կոնկրետ ի՞նչն ա պետք մանրամասնել :)

Valentina
17.06.2013, 01:51
կոնկրետ ի՞նչն ա պետք մանրամասնել :)

Էն, որ նկարում չէր երևում ինչ ականջակալներ են, իսկ նկարը փոխելուց հետո երևաց :)
Շնորհակալ եմ:

piacere
08.01.2015, 16:33
ողջույն բոլորին...

որ ֆիրմայի ականջակալներ խորհուրդ կտաք գնել:

Աթեիստ
08.01.2015, 20:28
ողջույն բոլորին...

որ ֆիրմայի ականջակալներ խորհուրդ կտաք գնել:

Էս բոլորը ականջակալ են։

http://pics.rbc.ru/img/cnews/2007/08/03/so_03_at-cm7ti.jpghttp://pics.rbc.ru/img/cnews/2007/08/03/so_03_sony-mdr-ex90.jpg
http://pics.rbc.ru/img/cnews/2007/08/03/so_03_ety6i.jpg http://pics.rbc.ru/img/cnews/2007/08/03/so_03_grado-hfi-2200-ule.jpg
http://pics.rbc.ru/img/cnews/2007/08/03/so_03_grado-rs1.jpghttp://pics.rbc.ru/img/cnews/2007/08/03/so_03_pmx200.jpg

ու նույնիսկ սա

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/Bluetooth_headset.jpg/150px-Bluetooth_headset.jpg

Ամեն տեսակն ունի իր առավելություններն ու թերություններ, սկզբում ընտրի, թե որ տեսակն ա քեզ պետք, հետո թե ինչքան ես պատրաստ վճարել, նոր իմաստ կունենա ինչ որ բան ընտրել։

piacere
09.01.2015, 17:29

վակուումայինները չէ... այլ մեծերից եմ ուզում: Պատրաստ եմ 5000 դրամ հատկացնել աշխատավարձիցս: :oy

Mephistopheles
10.01.2015, 10:26
էս ինչ սեքսի նաուշնիկներ են…

boooooooom
10.01.2015, 12:20
վակուումայինները չէ... այլ մեծերից եմ ուզում: Պատրաստ եմ 5000 դրամ հատկացնել աշխատավարձիցս: :oy

Ինձ թվում է 5000 դրամը լավ ականջակալների համար շատ քիչ է, բայց էժանների մեջ կարելի է փեթակից Acme ֆիրմայից էդ գնանոց մի բան գտնել։
Ես ոնց հասկացել եմ ստեղ 2 կարևոր բան կա ձայնի որակը/բարձրությունը և լարի որակը, որը շատ արագ շարքից դուրս է գալիս։

piacere
10.01.2015, 15:14

բա լավն ինչքան կարժենա :think

boooooooom
10.01.2015, 15:56
բա լավն ինչքան կարժենա :think

Մոտավորապես սենց բաներ եմ պատկերացնում լավ ասելով
http://www.list.am/item/4057641
http://www.list.am/item/2673768
Ավելի լավերն էլ կան, բայց ասենք սովորական, կենցաղային օգտագործման համար`ասենք skype-ով խոսալու... 5000 դրամանոցը նորմալ է

Աթեիստ
10.01.2015, 15:57
www.exler.ru/expromt/27-11-2014.htm

boooooooom
10.01.2015, 16:04
www.exler.ru/expromt/27-11-2014.htm

250 Ամն դոլար:good
http://www.ebay.com/itm/Plantronics-BackBeat-PRO-Wireless-Active-Noise-Canceling-Headphones-Mic-New-UK-/111551816579?pt=UK_Mobile_Home_Phones_Bluetooth_Acc_ET&hash=item19f901a383

ՀԳ կայֆ բանա, դուրս եկավ

Hda
10.01.2015, 20:34
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ToaItTdgIFM

armatura
11.02.2015, 15:30
Ինձ շտապ պետք է աղմուկից մեկուսացնող ինչ-որ հարմարանք, որպեսզի բարձր երաժշտություն լսող հարևաններիցս մեկի կյանքը չընդհատեմ: Պատկերացնում եմ որ դա պետք է լինի հասարակ "беруши" (աղմուկից ու ջրից պաշտպանող ներդիրներ) կամ վակումային ներդիր-ականջակալ (вкладыши): Երևանում որտե՞ղ են վաճառում նման բաներ: Ցանկալի է առաքող ինտերնետ խանութ:

armatura
11.02.2015, 17:09
Գտա! Կոչվում են ձայնամեկուսիչ (համաղմկային) ականջակալներ:

eli.am/shop/1550/
www.sofad.am/earplugs-kleenguard-h20-reusable.html