PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինդի ռոք



Հարդ
04.01.2011, 20:47
Կարծես թե անտեսված ոճ է ակումբում, սակայն վաղուց մեծ լսարան ու համբավ ունի այս ոճն աշխարհում: Ես վաղուց եմ ծանոթ ինդիին, բայց միշտ եղել եմ հեռակա կարգով: Չնայած հիմա էլ խորացած չեմ, բայց սկսել եմ ավելի շատ լսել ու ավելի շատ ա դուրս գալիս:

Ինդին համարվում է ալտերնատիվ ռոքի ենթախումբ: Սկիզբ է առել 70 - ականներից Մեծ Բրիտանիայում (վիքիի տվյալներով):

Այսօրվա հայտնի խմբեր են՝
The Wombats
Interpol
Blur
Placebo
Stereophonics Չնայած էդքան էլ ինդի չի համարվում
Kasabian

Սրանք ինձ քիչ թե շատ ծանոթ խմբերն են:
Խմբեր շատ կան, այնքան շատ, որ գլխապտույտ են առաջացնում:
Եթե ավել ինֆորմացիա ունեք, կիսվեք:):

Ռուֆուս
04.01.2011, 21:35
Ճիշտն ասած indie rock/indie pop տերմինը մի փոքր մութ ա իմ համար: Ինդի նշանակում է independent, անկախ, այսինքն տվյալ խումբը կամ երաժիշտը պայմանագիր չունի մեծ երաժշտական label-ների ու հայտնի ստուդիաների հետ ու սեփական ուժերով է թողարկում իր երաժշտությունը: Սովորաբար ինձ ալտերնատիվ տերմինը ավելի շատ ա դուր գալիս, որովհետև ինդին հենց ալտերնատիվի մաս ա կազմում: Բացի դրանից ում ասես ինդիի տակ չեն խոթում...

Օրինակ քո նշած խմբերը բացի ինդի ռոք լինելուց՝
Interpol - ամենակարևորը post-punk revival, պոստ-փանք, ալտերնատիվ
Blur - Բրիտփոփ, համարվում են բրիտփոփի հիմնադիր խմբերից մեկը, ալտերնատիվ
Placebo - ալտերնատիվ, պոստ-փանք, post-punk revival
Kasabian - ալտերնատիվ

Մի խոսքով ես ավելի շուտ նախընտրում եմ օգտագործել ալտերնատիվ տերմինը, քան ինդին :}

aerosmith
04.01.2011, 22:54
Ես ռոք երաժշտության մեծ սիրահար եմ, ու առաջին անգամ եմ այս ոճի մասին լսում (որքան էլ որ ցավալի ու անհարմար է )։ Որ խնդրեմ ձեր նախըտրածով մի հատ ստեղծագործություն պոստ կանեք?? դե յութուբից էլի :)

Հայուհի
04.01.2011, 23:02
Ահա՝

http://www.youtube.com/watch?v=yS_DcqPkEYM&feature=player_embedded

Հարդ
04.01.2011, 23:11
Ռուֆուս, եթե քո ասածով շարժվենք, ապա կարելի ա ուղղակի ասել հին ռոք և ժամանակակից ռոք:
Իհարկե տարբերակ ա ու ավելի ա հեշտացնում ամեն ինչ, բայց դե սա շատ ընունված ա:


Ես ռոք երաժշտության մեծ սիրահար եմ, ու առաջին անգամ եմ այս ոճի մասին լսում (որքան էլ որ ցավալի ու անհարմար է )։ Որ խնդրեմ ձեր նախըտրածով մի հատ ստեղծագործություն պոստ կանեք?? դե յութուբից էլի :)


http://www.youtube.com/watch?v=xABZLAWYGAg


http://www.youtube.com/watch?v=lv773plAGuM

AniwaR
04.01.2011, 23:11
Գեյ ռոք

ալտերնատիվ:[

Նախընտրում եմ Արկադի Ուկուպնիկ:love


http://www.youtube.com/watch?v=XifhUFjzcUg

Yellow Raven
04.01.2011, 23:15
Գեյ ռոք

ալտերնատիվ:[



Ի՞նչ կապ ունեին էս երկուսը իրար հետ:))

AniwaR
04.01.2011, 23:17
Ի՞նչ կապ ունեին էս երկուսը իրար հետ:))

Հմ: Ինձ համար նույն երևույթի տարբեր անվանումներ::roll

Ռուֆուս
04.01.2011, 23:29
Ռուֆուս, եթե քո ասածով շարժվենք, ապա կարելի ա ուղղակի ասել հին ռոք և ժամանակակից ռոք:
Իհարկե տարբերակ ա ու ավելի ա հեշտացնում ամեն ինչ, բայց դե սա շատ ընունված ա:

Չէ, ինչի՞: Ալտերնատիվը լիովին բնորոշում է ինդին, ալտերնատիվի մեջ էլ ում ասես չեն խցկել: :)

aerosmith
05.01.2011, 00:35
Ոնց հասկացա եսիմ ինչ չեմ կորցրել որ տենց տեղեկացված չեմ եղել ես ոճից
Ուղղկի կասեմ մեքենա վարելու ժամանակ նախընտրելի երաժշտություն :D ։ միայն այդտեղ կարող պետք գալ, թե չէ որպես ռոք մի քիչ էն չի էլի ։

Ռուֆուս
05.01.2011, 00:45
Ոնց հասկացա եսիմ ինչ չեմ կորցրել որ տենց տեղեկացված չեմ եղել ես ոճից
Ուղղկի կասեմ մեքենա վարելու ժամանակ նախընտրելի երաժշտություն :D ։ միայն այդտեղ կարող պետք գալ, թե չէ որպես ռոք մի քիչ էն չի էլի ։

Հեսա, էս էջերը նայի last.fm-ում

Ինդի (http://www.last.fm/tag/indie?ac=indie)
Ինդի ռոք (http://www.last.fm/tag/indie%2520rock?ac=indie)
Ինդի փոփ (http://www.last.fm/tag/indie%2520pop?ac=indie)
Ինդի ֆոլկ (http://www.last.fm/tag/indie%2520folk?ac=indie)

Sagittarius
05.01.2011, 01:20
Ոնց հասկացա եսիմ ինչ չեմ կորցրել որ տենց տեղեկացված չեմ եղել ես ոճից
Ուղղկի կասեմ մեքենա վարելու ժամանակ նախընտրելի երաժշտություն :D ։ միայն այդտեղ կարող պետք գալ, թե չէ որպես ռոք մի քիչ էն չի էլի ։

սա երևի լսած լինես, չարտերով շատ են տալիս, իսկ մնացածը պետք է փորփրես գտնես,


http://www.youtube.com/watch?v=wPBbMbKSZrQ

Sagittarius
06.03.2012, 04:03
Իսկ գիտեի՞ք Kasabian խմբի անունը հայկական ծագում ունի :)

Ռուֆուս
06.03.2012, 10:46
Իսկ գիտեի՞ք Kasabian խմբի անունը հայկական ծագում ունի :)

Հա, բայց հայերի հետ էդքան էլ կապ չունի :)) Ըստ Վիկիի խումբը Kasabian անունը հեռուստատեսությամբ է լսել, դուրներն եկել ա ու էդ են դրել: Իսկ Kasabian-ը Լինդա Քասաբյանի ազգանունն է, ով տխրահռչակ մարդասապան Չարլզ Մենսոնի (ում զոհերից է նաև Ռոման Պոլանսկու կինը՝ Շերոն Թեյտը) գործով վկաներից մեկն էր: Լինդան էլ հայ չէր, ամերիկացի հիփփի էր, ով ամուսնացել էր ամերիկահայ Ռոբերտ Քասաբյանի հետ, հետո բաժանվել: Մի խոսքով... :))

**David**
25.06.2015, 18:42
Ժողովուրդ ջան, չգիտեմ ինդի փոփն ու ռոքը ինչքան են կապված, ստեղ գրեմ, թե նոր թեմա արժի բացել, բայց էս կարգի երգեր ովա լսում? եթե լսողներ կան սսենց լավ երգեր նշեք. https://www.youtube.com/watch?v=DaH4W1rY9us