PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է պակասում քեզ մեր քաղաքում

Dr. M
17.07.2007, 22:19
Բոլորիս հայտնի բարերից, ռեստորաններից, դիկո-ակումբներից, խաղատներից, սաունաներից ու սպորտ-սրահներից բացի , մեր քաղաքում իմ կարծիքով ՊԱԿԱՍՈՒՄ է նաև էլի ինչ-որ վայր` ժամանակը հետաքրքրիր ու հիշարժան անց կացնելու համար
Ձեր կարծիքով ինչն է պակասում ՄԵՐ քաղաքին?

Dar 21
17.07.2007, 22:42
Mc Donalds-ա պակասում!!!

StrangeLittleGirl
17.07.2007, 22:44
Mc Donalds-ն ի՞նչ ժամանցի վայր… դու էլ հո չասեցիր :D

Պակասում են կոնկրետ երաժշտական ուղղվածությամբ դիսկոները և մինչև առավոտ աշխատող զանազան ժամանցի վայրերը:

Root
17.07.2007, 22:45
Երևի ես էլի ~

http://www.akumb.am/showthread.php?t=2833&highlight=%D5%8D%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80

:D:D:D

Grieg
17.07.2007, 22:51
Բոլորիս հայտնի բարերից, ռեստորաններից, դիկո-ակումբներից, խաղատներից, սաունաներից ու սպորտ-սրահներից բացի , մեր քաղաքում իմ կարծիքով ՊԱԿԱՍՈՒՄ է նաև էլի ինչ-որ վայր` ժամանակը հետաքրքրիր ու հիշարժան անց կացնելու համար
Ձեր կարծիքով ինչն է պակասում ՄԵՐ քաղաքին?

Լավ կլիներ եթե մի քանի փողոցներ փակվեր և որոշակի տարածք հատկացվեր մարդկանց հանգիստ զբոսնելու համար

Dar 21
17.07.2007, 23:35
Mc Donalds-ն ի՞նչ ժամանցի վայր…

ժամանցի վայր- վայր, որտեղ կարելի է ժամանակ անց կացնել:

StrangeLittleGirl
17.07.2007, 23:39
ժամանցի վայր- վայր, որտեղ կարելի է ժամանակ անց կացնել:
դե հենց էդ եմ ասում :D ո՞վ է այնտեղ ժամանակ անցկացնում: Մարդիկ մտնում են, արագ-արագ մի կտոր բան ուտում, դուրս գալիս:

Dar 21
17.07.2007, 23:54
ո՞վ է այնտեղ ժամանակ անցկացնում:

Кто первым обоснованно скажет, что в Макдоналце не проходит время, пусть тот первым бросит в меня тапочкой.

Root
18.07.2007, 00:03
Кто первым обосновано скажет, что в Макдоналце не проходит время, пусть тот первым бросит в меня тапочкой.

ՄաքԴոնալդսները նախատեսված են արագ սնունդի համար, որոշ ՄաքԴոնալդսներ իրենց կից ունեն նաև երեխաների ժամանցային վայր , որտեղ կարեող են մի կուշտ խաղալ ու ջարդել այն ամենը ինչ իրենցը չէ, ինչև որ մեծերը մի քանի բառ կփոխանակեն իրար հետ: Այս տեսանկյունից նույնիսկ արտսահմանում ՄաքԴոնալդսները ժամանցային վայր չեն համարվում քանի որ անհամեմատելի են ասենք Ռեստորանների , Բիլիարդի Բոուլինգի Թենիսի Սիգարի Կոնյակի Սթրիփթիզի Դիսքո և այլ Ակումբների , Կազինոների , Կինոթատրոնների Ատրակցիոնների Լունապարկերի և այլնի հետ: Մարդկանց մեծամասնությունը ՄաքԴոնալդս հաճախում են արագ սնունդ ստանալու և ոչ թե ժամանց անց կացնելու համար, ի հարկե դա ինքին չի նշանակում որ հաց ոըտելու ընթացքում ժամանակը չի գնում ու անհետաքրքիր է, ես ամեն անգամ Մաք այցելեիս ինչ որ հետաքրքիր մանրուք եմ հայտանբերում իմ համար, բայց որպես ժամանացային վայր օրինակ գերադասում եմ Պարապլանիերների ակումբը կամ Գիշերային որևէ էկզոտիկ ակումբ կամ էլ պարզապես հրաձգությունը:

Ուրիշ հարց է թե ով ինչ բավականություն է ստանում ՄաքԴոնալդս այցելեիս .. ու ինչպես է դա ընկալում:

dvgray
18.07.2007, 00:10
Բոլորիս հայտնի բարերից, ռեստորաններից, դիկո-ակումբներից, խաղատներից, սաունաներից ու սպորտ-սրահներից բացի , մեր քաղաքում իմ կարծիքով ՊԱԿԱՍՈՒՄ է նաև էլի ինչ-որ վայր` ժամանակը հետաքրքրիր ու հիշարժան անց կացնելու համար
Ձեր կարծիքով ինչն է պակասում ՄԵՐ քաղաքին?
Ժամանցի վայրերը որոշվում է նախ և առաջ այնտեղ հավաքված կոնտինգենտով:
Ուրիշ հարց է, որ հայերս ուրախանալ ու ցրվել կեսօրյա աշխատանքից ու հոգսերից չգիտենք, ու ինչ էլ բացվի, նույնն է լինելու: "Դիլխոր" ու բազմազբաղ հայացքներ... մարդիկ... ու խմիչք... լիտրերով խմիչք:

Հ.Գ. Կարգին ուրախացալու օրինակ բերեմ ՝ հունական բուզուկիները:hands, Ով մի անգամ գոնե եղել է, միանգամից կհասկանա ինչի մասին է խոսքը:

Dar 21
18.07.2007, 00:13
Հ.Գ. Կարգին ուրախացալու օրինակ բերեմ ՝ հունական բուզուկիները:hands, Ով մի անգամ գոնե եղել է, միանգամից կհասկանա ինչի մասին է խոսքը:

Էտ որնա dvgray?

dvgray
18.07.2007, 00:24
Էտ որնա dvgray?

էտ էն ա, որ ժողովուրդը նստած են մեծ սեղանների շուրջը, միասին: կա պրոֆեսիոնալների խումբ, որ ամբողջ գիշեր երգում են ուրախ երգեր, մեկը մեկի ետևից: ամբողջ ժողովուրդը նրանց հետ երգում է էտ 100-ավոր երգերը /սեղաններին կան տեքստերը, սակայն հույները չգիտես ոնց, գիտեն 1000-ավոր ժողովրդական ուրախ երգեր/: Կուլմինացիոն պահերին բոլորը բարձրանում են սեղանների վրա, ու պարում այնտեղ: Սրան պետք է մասնակցել... խոսքերով ոչինչ նկարագրել հնարավոր չէ:
Իմ պատկերացմամբ, հույների պես անմիջական ու անկեղծ ոչ մի ազգ էլ զվարճանալ չգիտի:

Ֆելո
18.07.2007, 00:34
աշկիս թեմա բացողը ուզումա օբյեկտ բացի, բայց չգիտի ինչ և որտեղ...:D
եթե զբոսայգին ժամանցի վայրերա, ուրեմն պետքա բեցվեն կանաչապատ զբոսայգիներ, մաքուր և ամենակարևորը առանց սրճարանների. ուրիշ ամեն ինչ կա, ուղղակի ամեն մեկին հասանելի չի

Root
18.07.2007, 00:51
դե հենց էդ եմ ասում :D ո՞վ է այնտեղ ժամանակ անցկացնում: Մարդիկ մտնում են, արագ-արագ մի կտոր բան ուտում, դուրս գալիս:

Ուրեմ հարգելի Բյուրակն Իշխանյան ջան
հաշվի առ որ արտասահմանում մարդի ավելի դանդաղ են ծամում քան մեր մոտ, ու դա իրենց մոտ կոչվում ա ուտելքի ըմբոշխնում :D:D Մաքում չէ բայց սրճարաններ կան որ մարդիկ առավոտյան մտնում են ... երեկոյան դուրս գալիս ... ոնց որ 2-րդ տուն լիինի~ :D:D

Հլը ստեղ մի կաֆում մի 2 րոպե երկար նստի տես մատուցողուհին իր կլառնետի դեմքով ու մունաթով ոնցաա ֆռֆռում կողքդ :D:D:

Ձայնալար
18.07.2007, 09:59
Մեր քաղաքում խոտն ա պակասում :D
Լուրջ, ինձ թվում է, որ շատ չոր է մեր քաղաքը ծառեր եմ ուզում, ծաղիկներ, գազոն, և վերջապես նստարաններ՝ հենվելու հնարավորությամբ ու փայտից: Մեկել կուզենայի, որ ակումբները ժամը 23:30 չհայաթափվեն :D, բայց սա արդեն ուրիշ օպերաից է :P

Philosopher
18.07.2007, 11:02
Ժամանցի վայրեր կան, ժամանց չկա, իրական, ներքին ժամանց, ներքին ֆիեստա, որը հասարակության մեծամասնության համար դարձել է կորսված դրախտ և որի առկայությունը կամ բացակայությունը միայն հեռավոր կապեր ունի ժամանցային շենքերի կամ աթոռների կամ այլ իրային երևույթների գոյության կամ բացակայության հետ:

Ungrateful
18.07.2007, 11:09
Ամեն ինչել կա... փողին մունաթ...

Արշակ
18.07.2007, 12:31
Ամեն ինչել կա... փողին մունաթ...
Ընկերներ ունեմ, որոնց հետ մի քանի տարի առաջ, ընդամենը մի քանի հարյուր դրամ գրպանում ունենալով, ցանկացած իրավիճակում հրաշալի ժամանակ էինք անցկացնում։ Բուռն հույզեր, ծիծաղ, բազմազանություն…
Իսկ հիմա, չնայած փողի խնդիրն արդեն տենց սուր չի ու ընդհանուր առմամբ կարող ենք մեզ թույլ տալ ծախսել ժամանցի վրա ու ծախսում ենք, բայց հավաքվում ենք իրար հետ ու միասին ձանձրանում։ Չգիտեմ թե ինչն է փոխվել։:think

Իսկ ընդհանրապես, բնությունն է պակասում Երևանում, զբոսայգիները։ Կուզեի որ շատ զբոսայգիներ լինեին, որ ժխոր չլիներ ու առանց սրճարանների։ Ուղղակի շատ ծառեր, խոտ, նստարաններ։ Ընդ որում չափից դուրս կոկիկ-հարթ չեմ սիրում (բլուրներ ու մի քիչ վայրի)։

StrangeLittleGirl
18.07.2007, 14:43

Հա՛, ես էլ եմ դրանից ուզում :(

Մելիք
18.07.2007, 15:43
Իսկ ընդհանրապես, բնությունն է պակասում Երևանում, զբոսայգիները։ Կուզեի որ շատ զբոսայգիներ լինեին, որ ժխոր չլիներ ու առանց սրճարանների։ Ուղղակի շատ ծառեր, խոտ, նստարաններ։ Ընդ որում չափից դուրս կոկիկ-հարթ չեմ սիրում (բլուրներ ու մի քիչ վայրի)։

Մենակ էն չի, որ բնությունը պակասում ա: երեվանում մարդիկ բնությանը հետ են վարժվել, մարդիկ բնության մեջ հանգստանալու կուլտուրա չունեն: Մի քանի զբոսայգիներ, ոնց չլինի մնաչել ա չէ՞, բայց ջահելության քանի? տոկոսն ա գնում, ասենք ցիցեռնակաբերդի պուրակում հանգստանալու: Դրա փոխարեն "իրան հարգող" ամեն մի երեվանցի "պռադվինուտի" ջահել իրա պարտքն ա համարում օրեկան մի քանի ժամ կասկադի եռացող քարերի վրա "լռվցնելը":
Հետո՝ Երեվանում գազոնները, իմ տպավորությամբ, ազգային հարստության նման մի բան են համարվում, որին չի կարելի ձեռք տալ անգամ խնամելու համար
(խնամվում ա, երեվի մենակ նույն կասկադինը) ու էդ գազոններին կարելի ա մենակ նաել, ու եթե փորձեք ընտանիքով գնալ ինչ որ մի պուրակ ու գազոնի վրա փոքրիկ, ակուրատնի պիկինկ կազմակերպեք, ձեզ առնվազն խփնված տուրիստների տեղ կդնեն, էդ լավագույն դեպքում, իսկ մյուս դեպքն էն ա, որ ձեզ կմոտենա չգիտես որտեղից տարօրինակ կերպով էդտեղ հայտնված ոստիկանը ու ձեզ կբացատրի, որ գազոնի վրա չի կարելի նստել:

Ներսես_AM
18.07.2007, 20:15
Ընկերներ ունեմ, որոնց հետ մի քանի տարի առաջ, ընդամենը մի քանի հարյուր դրամ գրպանում ունենալով, ցանկացած իրավիճակում հրաշալի ժամանակ էինք անցկացնում։ Բուռն հույզեր, ծիծաղ, բազմազանություն…
Իսկ հիմա, չնայած փողի խնդիրն արդեն տենց սուր չի ու ընդհանուր առմամբ կարող ենք մեզ թույլ տալ ծախսել ժամանցի վրա ու ծախսում ենք, բայց հավաքվում ենք իրար հետ ու միասին ձանձրանում։ Չգիտեմ թե ինչն է փոխվել։:think

Ուղղակի արդեն մեծացել եք Արշակ ջան:
Այդքան բան

իմ մոտ էլա նույն վիճակը, ու հասկանում եմ որ ուղղակի մենք էն նույնը չենք։

Ungrateful
18.07.2007, 23:15
Ընկերներ ունեմ, որոնց հետ մի քանի տարի առաջ, ընդամենը մի քանի հարյուր դրամ գրպանում ունենալով, ցանկացած իրավիճակում հրաշալի ժամանակ էինք անցկացնում։ Բուռն հույզեր, ծիծաղ, բազմազանություն…
Իսկ հիմա, չնայած փողի խնդիրն արդեն տենց սուր չի ու ընդհանուր առմամբ կարող ենք մեզ թույլ տալ ծախսել ժամանցի վրա ու ծախսում ենք, բայց հավաքվում ենք իրար հետ ու միասին ձանձրանում։ Չգիտեմ թե ինչն է փոխվել։:think

Մեծացելես... էտա փոխվել.. այս օրով 100 դրամով ոնցես զվարճանալու՞ 1 բաժակ սեմուշկով՞ թե 1 համ պաղպաղակով՞ ձեվ չի... :think
Իմ մոտել թոքր վախտ որ մոտս 100-200 դրամեր լինում, իմ մանկական կարիքները կարումեի հոքայի... :hands

Dr. M
21.07.2007, 22:12
երեխեք ջան մեր պինգվինը օգնեց ինձ որ ես հայերեն գրեմ, ապրի ինքը :)

ասեմ ուրեմն.
նախ ոչ բոլորի գրածներն էին համապատասխանում թեմային
հետո էլ, եկեք հասկանանք թե ինչ ասել է ժամանց կամ ժամանցի վայր

համաձայն եմ այն մտքի հետ, որ պակասում է "կանաչը" ուղիղ իմաստով (մյուս կանաչն իր ուժն արդեն կորցրել է :P ) ես երազում եմ որ գնամ մի օր նստեմ մի կանաչ խոտի վրա ու ոչ ոք ինձ բան չասի :angry

ժամանցի համար կուզեի լիներ մի էնպիսի վայր, որտեղ ամեն ինչ լիներ թե բնական թե արհեստական

Սամվել
21.07.2007, 22:22
Ուրեմն սենց…

Մեր Հայաստանում մի հատ լավ Ատրակցինա պակասում…Դիսնեյ լենդի նման :B

Բայց դե Հաղթանակի Զբոսայգու կառուսելների նման չե էլի որ նստում ես ու մտացում որ վերջի անգամա :D…ես վերջերս մի անգամ են Զեփյուռն էինք նստել ու ավելի շատ վախենում էինք ճռճռոցից…որ էսա փոկվելուա և վերջ :D

Լունապարկն ու մնացածն ել մանկական հիմարություններ են մի հատ կարգին հավեսով բան սարքեն մարդիկ եթան մի քիչ ադրենալինը ավելացնեն գան …:B…հաճույք ստանան…չնայած մահվանից վախնելա ադրենալին բարձրացնում :D

Dr. M
26.07.2007, 20:34
ինձ քչություն է անում մեր ժամանցի վայրերը
կամ էլ եղածն էլ հետքրքիր չեմ համարում
մի ժամանակ Play Station էի գնում, հիմա դրանից էլ եմ հոգնել - միայն խաղալուց ու ուտուշ-խմուշից բացի ուրիշ բան չի լինում անել :(

GevSky
12.03.2008, 03:05
Պակասումա Ֆան-ակումբները, ասենք Ֆան-ակումբ FC Barcelona կամ FC Real Madrid, դե նայած որի պահանջարկը շատ կլինի, օրինակ աշխատող բիզնեսա , նախնական կապիտալ ունենայի միանգամից կանցնեի բիզնես պլանին:)

Shah
19.07.2010, 18:43
Տեսել ե՞ք երբ Չինաստանում, կամ Բրազիլիայում կամ այլ երկրներում տոնախմբություններ են անցնում փողոցներով: Իմ կարծիքով ուղղակի հիանալի կլիներ...

Sagittarius
19.07.2010, 19:19
մի հատ մեեեեծ այգի, առատ կանաչով, որտեղ մարդիկ պիկնիկ կանեին, խորոված կանեին, ֆուտբոլ, բադմինտոն կխաղային, մի խոսքով քաղաքի մեջ «քաղաքից դուրս» կանեին, կվայելեին բնությունը, և այդ ամենը կանաչի վրա, և շրջակայքում ոչ մի կաֆե, ոչ մի «օբյեկտ», քաղաքի աղմուկից մեկուսացած, և ամենակարևրը ոչ մի հյուրանոց, որի անունը կլիներ Գոլդն Փելս կամ նման մի ախմախ բան,

մի խոսքով՝ ինչես բոլոր նորմալ քաղաքներում :)

Magic-Mushroom
21.07.2010, 20:22
Երեւանին պակասում է Ամստերդամի հրաշալի զբոսայգիները,որտեղ կարող ես ժամերով անցկացնես եւ վերլուծես անցածդ կյանքը:think,Երեւանին պակասում են Ամստերդամի ակումբները՝որտեղ հնչում է որակյալ երաժշտություն՝օրինակ Էսքեյփ ակումբը շատ լավն է:love

Sagittarius
21.07.2010, 20:28

Երևանին պակասում ա Ամստերդամի «սուրճի խանութները»:D

Արթ.Հով.
04.01.2011, 16:13
Հաստատ մեր քաղաքում շատ-շատ ժամանակակից ու զվարճալի վայրեր կան,սակայն միեվնույնն է կան մարդիկ որոնց այդ ամենը չի բավարարում:Մի պահ մոռանանք ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերը,եվ փորձեք հասկանալ, թե ինչ է ձեզ պակասում մարդկային հարաբերություններում,կամ նույնիսկ ձեզ ազատ զգալու համար: Խոսեք այն ամենից ինչ ձեզ պետք է լավ զգալու համար:

Shah
04.01.2011, 17:28
Ճիշտն ասած լավ չհասկացա, խոսքը վերաբերվում ա ոչ միայն հարաբերությունների՞ն, թե միայն հարաբերություններին, քանի որ միայն հարաբերությունները քննարկելու համար ինձ ցանկացած քաղաքում էլ նույն ձև եմ լավ կամ վատ զգում...

Ամեն դեպքում եթե խոսքը մենակ հարաբերություններին ա վերաբերվում` ինձ չի պակասում այլ ինձ հերիք ա, որ կողքս ինձ հասկացող լինի, նու գոնե լսի: Իսկ եթե խոսքը տեղ-մեղ գնալուն ա վերաբերվում` մի քիչ լավ չի հնչում, բայց ասեմ` դաժե անապատում կարելիա "լավ տեղ գնալ" - փողին մուննաթ... :pardon:))

tikopx
04.01.2011, 17:32
եթե մարդկանց մասինա, ասեմ հերիքումա, ու շատ ազատ եմ, իսկ եթե ընդհանուր քաղաքը, ապա ասեմ, ինչ կա, որ մի հատ էլ պակասի, բաց էլ չկա, մենակ լիքը ռեստորան կա:(:

RADIOmanyachka
04.01.2011, 19:51
Շատ կցանկանայի, որ մեր քաղաքում, փողոցները այնպես սարքերին, որ հնարավոր լիներ հեծանիվով հանգիստ երթևեկել, կամ հատուկ հեծանիվների համար փողոցներ լինեին, միշտ նախանձով եմ նայել, այն երկրներին, որտեղ մարդիկ նաև հեծանիվներով են երթևեկում` գնում զբոսանքի, ուսումնական հաստատություն, աշխատանքի...:aha

Yevuk
04.01.2011, 19:59
Քաղաքում ու հատկապես քաղաքի կենտրոնում ինձ պակասում են ծառերը:

Արթ.Հով.
04.01.2011, 20:41
իսկ ինձ մեր քաղաքում պակասում են տեղեր որտեղ կարող ես լավ ժամանակ անցկանցնել սիրածդ մարդու հետշորովհետեվ մեզ մոտ երբ աղջկա հետ դուրս ես ցալիս օրինակ մի ինչոր վիպ կինոսրահից մարդկանց աչքին դա այլ կերպա երեվում ու դրա պատճարը մեր մենտալիտետնա

Հարդ
04.01.2011, 20:54
Ինչ է պակասում հենց քեզ մեր քաղաքում

Հարգանք...

One_Way_Ticket
04.01.2011, 21:42
Ամենաշատը մաքրությունն է պակասում։ Ուրիշ լուրջ թերություններ (հենց Երևանի հետ կապված, այլ ոչ թե ընդհանրապես երկրի) չեմ կարող նշել։

Հայկօ
05.01.2011, 14:40
Լավ լաունջ-բար:

aerosmith
05.01.2011, 15:23
երևանում շատ են պակասում հարմարությունները հաշմանդամների համար; ինչա եթե նրանք սայլակներով են, ուրեմն իրավունք չունեն քաղաք դուրս գալու?? պակասում են ավտոկայանատեղիները, հանցագործությունա դուրս գալ քաղաք մեքենայով գնումներ կատարելու։ Պակասում է բուսականությունը, շաաաատ քիչ են բանկոմատները, շաաատ քիչ են արագ, ու ՄԱՔՈՒՐ սննդի կետերը, փոխարենը լիքն են կեղտոտ, փոշոտ վայրերում սննդի կետերը։ Եվ վերջապես քիչ են աղբարկղերը, կերածդ թխվածքաբլիթի ցելոֆանը, կամ էլ պաղպաղակի փայտիկը ահագին պետք է ձեռքումդ քայլես, մինչև հանդիպես աղբարկղի։
Նաև քանի չեմ մոռացել քիչ է մարդկանց մեջ հակաբարբարոսական զգացումը։ Օրինակ հաղթանակ կամրջի եզրերը ողողված էին գեղեցիկ ծաղիկներով որոնք դրված էին կարծեմ կավե ամանների մեջ.բարբարոսական տաղանդով օժտված մեր քաղաքացիները ամբողջությամբ հողին հավասարեցրին այդ ամենը։

Rammstein
05.01.2011, 20:57
Մոդերատորական. Թեման միացվել է նախկինում գոյություն ունեցող «Ինչպիսի՞ ժամանցի վայր է պակասում մեր քաղաքին» թեմային ու տեղափոխվում է «Երևան» բաժին:

ministr
05.01.2011, 21:19
Մաքրություն, այգիներ, նորմալ երթևեկության համակարգ, ավտոկայանատեղիներ ... հլա էսքանն արեք հետո էլի կասեմ :)

Empty`Tears
06.01.2011, 11:44
ինչ չէ, ով՝ ես :)) :(

One_Way_Ticket
20.01.2011, 17:24
շաաաատ քիչ են բանկոմատները
Վայ :o Այնքան բանկոմատ, ինչքան Երևանում, ես երևի ոչ մի ուրիշ տեղ չեմ տեսել:

Հայ-աղջիկ
16.04.2011, 18:20
Շատ կուզենայի, որ մեր քաղաքում կատարվեին որոշ փոփոխություններ, օրինակ լավ կլիներ, որ մեքենաների փոխարեն կիրառվեին հեծանիվները, կանաչ տարածքները ավելի շատ լինեին, իսկ մարդիկ ավելի պրակտիկ լինեին:

Adriano
16.04.2011, 20:07
Շատ կուզենայի, որ մեր քաղաքում կատարվեին որոշ փոփոխություններ, օրինակ լավ կլիներ, որ մեքենաների փոխարեն կիրառվեին հեծանիվները, կանաչ տարածքները ավելի շատ լինեին, իսկ մարդիկ ավելի պրակտիկ լինեին:

Պրակտիկ լինելը որնա՞…

Նետ
16.04.2011, 20:29
ինչն է պակասում ՄԵՐ քաղաքին? Քաղաքապետ

Արէա
16.04.2011, 20:38
Քաղաքապետ

Քաղաքացիներ

Ապե Ջան
16.04.2011, 23:35
Քաղաքապետ

Միա՞յն :)

Reh32
16.04.2011, 23:56
Միա՞յն :)

ժպտացող քաղաքացիներ:)

Նետ
17.04.2011, 00:18
Միա՞յն :)նաև:)

Sagittarius
23.05.2012, 19:14
Կանաչ տարածքներից բացի, Եվրոպական քաղաքներում ևս մի բան եմ շատ հավանում, որը կցանկանայի, որ Երևանում էլ լիներ՝ փաբ մշակույթը, կամ գերմաներեն ասաց «կնայպե» :))

Եվրոպական քաղաքների մեծ մասում գոյություն ունեն առանձին փաբ թաղամասեր, փողոցներ՝ առավել հագեցած փաբերով: Հիմնականում սրանք գտվնում են քաղաքի գլխավոր համալսարանից ոչ հեռու: Փողոցները նեղ են, երթևեկությունով ոչ հագեցած /մոտավոր պատկերացրեք Բրյուսովի շրջակա տարածքը/: Քաղաքի ամենաաշխույժ թաղամասն է լինում, տաք եղանակներին մարդիկ հավաքվում են ինչպես փաբերում, այնպես էլ փաբերի դիմաց՝ մայթերին: Փաբերը իրար կպած. մի գիշերվա ընթացքում մի քանի փաբ են այցելում սովորաբար՝ «pub crawl», /առավել աշխույժները երեկոն հետագայում շարունակում են ակումբներում/: Երաժշտությունը սովորաբար ոչ ակումբային /պարային/, բայց ոչ էլ ձանձրալի դանդաղ. ոչ շատ բարձր ինչպես ակումբներում, բոլորը միմյանց հետ շփվում են, ծանոթանում: Որոշ տեղեր տեղադրվում են սեղանի ֆուտբոլներ /Գերմանիայում անվանում են kicker/: Մի խոսքով… :love

Ռուֆուս
23.05.2012, 19:27
Քիչ թե շատ էդ անտերից ունեինք, բայց էդ էլ են ուզում վերացնեն :angry

Բայց սա արդեն լրիվ ուրիշ թեմա է :))

StrangeLittleGirl
24.05.2012, 02:18
Քիչ թե շատ էդ անտերից ունեինք, բայց էդ էլ են ուզում վերացնեն :angry

Բայց սա արդեն լրիվ ուրիշ թեմա է :))
Ես էի ուզում ասել:
Բայց իմ կարծիքով` Երևանում գնալով զարգանում ա գիշերային կյանքը (էդ էլ հիմնականում արտասահմանցիների ու սփյուռքահայերի շնորհիվ):