PDA

Դիտել ողջ տարբերակը : Android ծրագրեր ու խաղեր

Էջեր : 1 [2]

Նարե91
23.07.2013, 21:31
Ռութ ընդհանրապես խորհուրդ է տրվում, եթե գիտես ինչպես պիտի արվի: Ֆորումներում քո հեռախոսի մոդելի ռութ անելու ձևը գտի, տես եթե կարծում ես գլուխ ես հանում արա, եթե չէ, ավելի լավ ա ռիսկի չդիմես: Ռութ անելուց հեռախոսդ ֆորմատ է լինում, միջի եղածը լրիվ ջնջվում է, դա էլ հաշվի առ: Համ էլ չեմ կարծում, որ հնարավոր կլինի էդքանից հետո ջնջած նկարներդ վերականգնել, որտե՞ղ ես տենց բան կարդացել:

Hexamob Recovery Lite *ROOT* ծրագրի օգնությամբ ասվում էր, որ իբրև թե հնարավոր ա վերականգնել կործրած ֆայլերը, բայց դե դրա համար էլ ռութ ա պետք....իսկ ես էլ ռութից վախենում եմ... հ.գ. մեկ էլ ասեմ, որ հեռախոս չի, պլանշետ ա , թեպետ չեմ կարծում, որ դա ունենա որևէ էական նշանակություն :(

Վահե-91
23.07.2013, 21:35

ասա, ո՞ր ֆիրմայի ու ո՞ր մոդելի պլանշետին ա բախտ վիճակվել, քեզ ծառայելու, կօգնեմ :))

Նարե91
23.07.2013, 21:51
ասա, ո՞ր ֆիրմայի ու ո՞ր մոդելի պլանշետին ա բախտ վիճակվել, քեզ ծառայելու, կօգնեմ :))

Asus TF 300 T, Մերսի վաղՕրոք, բայց խելքս բան չի կտրում:( թեպետ նկարները շատ են պետք, բայց ավելի լավ ա էդ նկարները կորցնեմ, քան թե ամբողջ մեջի նյութերը

Վահե-91
23.07.2013, 21:52
Asus TF 300 T, Մերսի վաղՕրոք, բայց խելքս բան չի կտրում:( թեպետ նկարները շատ են պետք, բայց ավելի լավ ա էդ նկարները կորցնեմ, քան թե ամբողջ մեջի նյութերը
բայց root-ի ժամանակ ոչ մի բան չի կորում...համենայն դեպս իմ հեռախոսն անելուց ոչ մի բան էլ չկորավ :esim բացի գարանտիայից :))

Նարե91
23.07.2013, 21:54
բայց root-ի ժամանակ ոչ մի բան չի կորում...համենայն դեպս իմ հեռախոսն անելուց ոչ մի բան էլ չկորավ :esim բացի գարանտիայից :))

Այսի՞նքն... որ root արվի , գարանտիան անվավեր կճանաչվի՞

Ռուֆուս
23.07.2013, 22:35
բայց root-ի ժամանակ ոչ մի բան չի կորում...համենայն դեպս իմ հեռախոսն անելուց ոչ մի բան էլ չկորավ :esim բացի գարանտիայից :))

Իմ մոտ միշտ OEM Unlock-ից հետո ֆորմատ ա արել, եսի՞մ, կարող ա որոշ մոդելների համար չի անում...

Այսի՞նքն... որ root արվի , գարանտիան անվավեր կճանաչվի՞

Հա, բայց շատ դեպքերում unroot անելու ձև կա, ու գարանտիադ հետ ա գալիս :)

Բայց իրոք չեմ կարծում, որ էդ ծրագրով հնարավոր կլինի նկարները վերականգնել: Ինչքան գիտեմ պլանշետի ու հեռախոսի հիշողությունը ֆլեշկայի պես ա աշխատում, եթե մի բան ջնջելուց հետո վրա ինչ-որ գործողություն արեցիր, ասենք նոր ֆայլ ստեղծեցիր և այլն, ջնջված ֆայլերը հավերժ կկորեն:

Հայկօ
23.07.2013, 22:49
Ես իմ TF300T-ն առանց Unlock-ի root եմ արել, արդեն բոլոր ձևերը կան։ Հիմա հեռախոսով եմ գրում, չեմ կարող մանրամասնել, բայց 4PDA-ի համապատասխան թեմայում ամեն ինչ քայլ առ քայլ գրած ա։

Աթեիստ
23.07.2013, 23:05
Իմը ռութից հետո ոչ մի բան չկորցրեց, ու ինձ թվում ա ռեալ ա, որ ռութից հետո հնարավոր լինի ջնջված ֆայլերը (մի մասը) հետ բերել։
Ռութից որոշ ժամանակ անց հեռախոսս փչացել էր (ոչ ռութից), որ տարա երաշխքային սպասարկման, պլատան փոխեցին (նենց էր փչացել, որ չէին կարա տեսնեն, ռութա արած ա՞, թե՞ չէ), ու էդ ժամանակ ճշտեցի, որ ռութից զրկվում եմ երաշխիքից։

Հիմա սպասում եմ երաշխիքային ժամկետն անցի, էլի ռութ անեմ (մենակ hosts-ով գովազդները փակելու համար)։ Ուրիշ ոչ մի բանի համար կարիքը չեմ զգացել։

Վահե-91
23.07.2013, 23:17
ռութ անեմ (մենակ hosts-ով գովազդները փակելու համար)։
առանց root-ի adblock-ը Wi-Fi-ով եկած տրաֆիկը կարում ա ֆիլտրի

Armen.181
25.07.2013, 08:22
առանց root-ի adblock-ը Wi-Fi-ով եկած տրաֆիկը կարում ա ֆիլտրի
adblock չի ֆիլտրու տրաֆիկը, ինքը մենակ գուգլ պեյով քաշատ ծրագրերի մեջի գովազդնա փագում,ու իրան ռուտը պետքա, իսկ ինչ վերաբերվում ա վերականգնելուն ասեմ որ փորձել եմ նկարների վրա ու ստացվել ա,

Armen.181
25.07.2013, 08:30
Ժող, մի հատ էլ օգնեք ինձ`անգրագետիս :( ուզում եմ վաղուցվա ջնջած նկարներ վերականգնեմ, բայց դրա համար ռութ ա պետք, ....մի քանի ֆորումներում կարդացի, որ ռութ առհասարակ խորհուրդ չի տրվում...դուք ի՞նչ կասեք
դե պարզա որ կասեն խորհուրդ չի տրվում ում դուրը կգա որ ջարդեն իրենց ծրագիրը, եթե հասկանում ես հեռախոսից ու վստահ ես կդիմանաս որ սիստեմնի ֆայլերը չջնջի ապա շատել խորհուրդ ա տրվում, առանց ռութի անդրոիդը այոսից չի տարբերվում

Վահե-91
25.07.2013, 10:32
adblock չի ֆիլտրու տրաֆիկը, ինքը մենակ գուգլ պեյով քաշատ ծրագրերի մեջի գովազդնա փագում,ու իրան ռուտը պետքա, իսկ ինչ վերաբերվում ա վերականգնելուն ասեմ որ փորձել եմ նկարների վրա ու ստացվել ա,
հեքիաթ մի պատմի :D

Armen.181
25.07.2013, 20:50
հեքիաթ մի պատմի :D
ես իմ փորձացնեմ ասում, թե դու կարաս ավելի լավ փորձես առաջ

Ռուֆուս
08.08.2013, 23:42
Վերջապես :)

անդրոիդ սարքավորման մեջ մտնում եք settings - security -device administrators ու ակտիվացնում եք android device managerը։ Որից հետո կոմպով բացում եք www.android.com/devicemanager լինքը, որով կարող եք գտնել կորցրած անդրոիդ սարքավորումը։ Կարող եք ասենք զանգել (ձայնը ամնեաբարձրի վրա է), եթե չգտնեք, քարտեզի վրա տեսնեք սարքավորման գտնվելու վայրը (եթե նույնիսկ gpsը անջատած է) իսկ վատագույն դեպքում ամբողջովին ջնջել սարքավոման հիշողությունը։ :)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Աթեիստ
08.08.2013, 23:54
Իմ մոտ էդ բաժնում airDroid-ն էլ կար, բայց հիմա երկուսով էլ փորձում եմ գտնեմ, չի բերում, նույնիսկ GPS-ը միացրած։

Ռուֆուս
08.08.2013, 23:56
Ոնց հասկացա քարտեզով գտնելու համար պետք ա gpsի նորմալ սիգնալ ունենաս, շենքի մեջ փորձեցի հեռախոսս չգտավ, բայց բալկոն գնալուց հետո սկսեց ցույց տալ

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Freeman
09.08.2013, 00:24
androidlost-ն ավելի շատ ա դուրս գալիս, ինչ ասես անում ա, նույնիսկ ստիպում ա որ գողը էկրանին բան սեղմի ու ֆրոնտալ կամեռայով դեմքը նկարում ուղարկում ա

Ռուֆուս
09.08.2013, 00:31
Դե սա պաշտոնական գուգլինն ա, գոնե գիտես որ վստահելի ա ու կաշխատի։ Մի քանի ուրիշ ծրագրեր փորձել եմ, բայց եթե gpsը անջատած ա եղել, տեղը ցույց չի տվել

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Freeman
09.08.2013, 00:34
Դե սա պաշտոնական գուգլինն ա, գոնե գիտես որ վստահելի ա ու կաշխատի։ Մի քանի ուրիշ ծրագրեր փորձել եմ, բայց եթե gpsը անջատած ա եղել, տեղը ցույց չի տվել

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

բլոգներում կարդացել էի որ տենց բան կա, նոր տեսա իմ մոտ էլ ա ակտիվացել, բայց չեմ հիշում երբ եմ ինչ-որ բան թարմացրել :think Ռոմս էլ CM 10.1-ի միքիչ մշակված ձևն ա:

Աթեիստ
09.08.2013, 00:42
Ոնց հասկացա քարտեզով գտնելու համար պետք ա gpsի նորմալ սիգնալ ունենաս, շենքի մեջ փորձեցի հեռախոսս չգտավ, բայց բալկոն գնալուց հետո սկսեց ցույց տալ

Նույն GPS-ով AirDroid-ը շենքը չոտկի ցույց տվեց։

Artgeo
09.08.2013, 10:56
GPS ի նորմալ աշխատանքի համար երկու բան եք անում, սերվերն եք հայկական դնում ու հետո բաց տարածքում agps ը թարմացնում։ Նույնիսկ փակ տարածքում աշխատում ա։

Աթեիստ
09.08.2013, 11:22
GPS ի նորմալ աշխատանքի համար երկու բան եք անում, սերվերն եք հայկական դնում ու հետո բաց տարածքում agps ը թարմացնում։ Նույնիսկ փակ տարածքում աշխատում ա։

էդ որտեղի՞ց, ո՞նց:

Artgeo
09.08.2013, 17:49
էդ որտեղի՞ց, ո՞նց:

քաշում ես FasterGPS (https://play.google.com/store/apps/details?id=org.fastergps) ծրագիրը, ընտրում ես Europe > Armenia

Դրանից հետո ռեստարտ ես անում, դուրս ես գալիս բաց տարածք, միացնում ես GPS Test (https://play.google.com/store/apps/details?id=com.chartcross.gpstest) ծրագիրը, միացնում ես GPS ը, մի քանի րոպե սպասում ու երբ մոտ 8-10 արբանյակ բռնում ա, ռեզեթ ես անում մենյուից GPS-ը ու էլի մի քանի րոպե մնում։

Էս գործողություններից հետո ինձ մոտ նույնիսկ շենքում մի քանի վարկյանում մի քանի արբանյակ բռնում ա։

Ա շ ո տ
09.08.2013, 22:52
Խնդրում եմ օգնեք!! Սմարթֆոնիս RAM-ը միշտ լցվումա: Աշխատումա Android 4.1-ով: 512Mb RAM-ից մնաումա 50-70Mb : Մի հատ ֆունկցիա կա, որ սաղ ֆոնային ռեժիմում աշխատող ծրագրերը փակումա, բայց ինտերնետում գրածա, որ չի կարելի ամբողջը անջատել, հեռախոսը սկսումա կախել կամ սիստեմի ծրագրերը չեն աշխաում: Ինչ կարելիա անել?

VisTolog
09.08.2013, 23:37

Իջացրա Android 4.0.x
Ըսկի 4.0.x հաճախ նորմալ չի աշխատում 512 ռամի դեպքում:

Freeman
10.08.2013, 00:02
Խնդրում եմ օգնեք!! Սմարթֆոնիս RAM-ը միշտ լցվումա: Աշխատումա Android 4.1-ով: 512Mb RAM-ից մնաումա 50-70Mb : Մի հատ ֆունկցիա կա, որ սաղ ֆոնային ռեժիմում աշխատող ծրագրերը փակումա, բայց ինտերնետում գրածա, որ չի կարելի ամբողջը անջատել, հեռախոսը սկսումա կախել կամ սիստեմի ծրագրերը չեն աշխաում: Ինչ կարելիա անել?

zd box-ը քաշի բզբզի, կարող ա օգնի, titanium-ը կամ rom toolbox-ը քաշի, եթե ռութ արել ես ու էն ծրագրերը, որոնք հաճախ չես օգտագործում, freeze արա:

Աթեիստ
10.08.2013, 00:59
1. Անդրոիդ 4.1.2-ը 4.0.4-ից արագ ա, պետք չի հետ գնալ
2. Անդրոիդների աշխատանքի սկզբունքը նենց ա, որ քանի ազատ հիշողություն կա, ինքը մի ծրագիր բացում ա։ Ուզում ա 2Գբ ըլնի, մեկ ա լցված ա ցույց տալու։ Իմ հեռախոսի 1Գբ-ից 87-88%-ը միշտ լցված ա, ընտիր աշխատում ա։

Ռուֆուս
10.08.2013, 01:25
Արտ, 4.1, 4.2, 4.3ը արագ ա աշխատում, եթե հեռախոսիդ ռամը մինիմում մի գիգ ա, իսկ 4.0ի համար 512 մեգաբայթը բավարար ա։ Նեքսուս s-ս 4.0.4ի տակ բավականին լավ էր աշխատում, մենակ անիմացիաներն էին մի քիչ կախում։ 4.1 ափդեյթ անելուց հետո դարձավ աննկարագրելիորեն դանդաղ, ամեն հասարակ գործողությունից կախում ա, զարյադկան էլ սկսեց կիսով չափ քիչ պահել։ Հեռախոսի մեջ էլ շատ քիչ ծրագիր եմ պահում, բայց մեկա չի օգնում, օրեկան երկուսից երեք անգամ զարյադկա եմ անում։ Պրոստո jbին արդեն սովորել եմ, ալարում եմ հետ գնամ։

Ասում են անդրոիդ 5ի համար գուգլը էլի մինիմում ռամը իջեցնելու է 512 մեգաբայթ, եթե էս հեռախոսը նոր ա ու ափդեյթի հույս կա, ավելի լավ ա թող սպասի, եթե չէ, 4.0ն ավելի լավ կաշխատի վրան։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Freeman
10.08.2013, 02:34
Էսօր առաջի անգամ հեռախոսիս համար ծրագիր եմ առել` Swype Keyboard։

ԱԱ Ես էլ :D

Ռուֆուս
10.08.2013, 02:41
Մենակ ե՞ս եմ, որ ծրագրերիս 70-80%-ը փողով առել եմ :think Ճիշտ ա, ահագին մասը պրոմոների ժամանակ եմ առել, բայց որոշ բաների համար լրիվ գին եմ վճարել: Էդ մի դոլարի եղածն ի՞նչ ա, որ ափսոսում եք:

Freeman
10.08.2013, 03:26
Մենակ ե՞ս եմ, որ ծրագրերիս 70-80%-ը փողով առել եմ :think Ճիշտ ա, ահագին մասը պրոմոների ժամանակ եմ առել, բայց որոշ բաների համար լրիվ գին եմ վճարել: Էդ մի դոլարի եղածն ի՞նչ ա, որ ափսոսում եք:

Ես քարտ չունեի, համ էլ ծրագրերի մեծ մասը արժանի չեն, որ իրանց առնես, բայց առանց սվայպի ես էլ հեռախոս չեմ կարողանում պատկերացնեմ, դրա համար առա, մինչև էսօր բաց բետա փորձարկումին էի մասնակցում:

Ռուֆուս
10.08.2013, 03:35
Ես քարտ չունեի, համ էլ ծրագրերի մեծ մասը արժանի չեն, որ իրանց առնես, բայց առանց սվայպի ես էլ հեռախոս չեմ կարողանում պատկերացնեմ, դրա համար առա, մինչև էսօր բաց բետա փորձարկումին էի մասնակցում:

Դե հա, բայց ես նախ կոտրած տարբերակն եմ օգտագործում, եթե տեսնում եմ, որ լավն ա, հետո փողով առնում եմ, որ ափդեյթ անելը գլխացավանք չդառնա: Ասենք առանց Moon Reader Pro-ի, ezPDF Reader-ի, mSecure-ի ու Bard's Tale-ի (Անդրոիդի համար երբևէ ստեղծված լավագույն խաղը), կյանքս չեմ պատկերացնում: :)

Freeman
10.08.2013, 04:31

դե ես պդֆ չեմ կարդում, mSecure չեմ օգտագործում, բայց fbreader-ը իմ լրիվ պահանջներին բավարարում ա:
Իսկ Bard's Tale-ը կարող ա առնեի, ուղղակի չեմ հասցնի խաղամ :))

Աթեիստ
10.08.2013, 09:29
դե ես պդֆ չեմ կարդում, mSecure չեմ օգտագործում, բայց fbreader-ը իմ լրիվ պահանջներին բավարարում ա:
Իսկ Bard's Tale-ը կարող ա առնեի, ուղղակի չեմ հասցնի խաղամ :))

Էս էլ նրանք չեմ օգտագործում, Moon+-ն էլ պարբերաբար նորը քաշում թարմացնում եմ, չնայած հինն էլ լրիվ հերիքում ա ։)

Նարե91
10.08.2013, 11:33
Wi fi կոտրելու ծրագիր, թեկուզ ոչ free օգտագործել ե՞ք մեկդ հեչ:

Freeman
10.08.2013, 13:17
Wi fi կոտրելու ծրագիր, թեկուզ ոչ free օգտագործել ե՞ք մեկդ հեչ:

Անդրոիդով մի երկու ծրագրով փորձել եմ, չի ստացվել:)

Bruno
21.09.2013, 00:09
Cut the Rope
https://play.google.com/store/search?q=Cut%20the%20Rope&c=apps

Գժանոց խաղ ա: :hands

http://youtu.be/1JpdW-D6c14

http://youtu.be/aEWputinvRA

http://youtu.be/gg80JDnqu-E

Աթեիստ
29.10.2013, 00:49
Որ հատ-հատ ծրագրեր չդնեմ, մի երկու լինկ դնեմ, որոնցից հաճախ օգտվում եմ։ Ավելի -իշտ մեկից էի հաճախ օգտվում, էսօր մի հատ էլ չինականը գտա։

1. http://www.apkmania.co
Առավելություններ. շատ հաճախակի են թարմացնում, հիմնականում ֆայլերը գցում են zippyshare, որը սպասեցնել չի տալիս, արագ քաշում ա։
Թերություններ. որոնումը էնքան էլ լավը չի (ըստ ամսաթվերի չի դասավորում, մեկ-մեկ անկապ բաներ ա բերում), զզվցնում ա գովազդը (ամեն էջ մտնելուց բացում ա գովազդային էջ, 5 վարկյանից նոր քո ուզածը, պտի ամեն անգամ back տաս, որ չսպասես)։

2. http://www.isorar.com/category/software/android
Էս մենակ անդրոդիների համար չի, բայց դե առանձին անդրոդիների բաժին ունի ։)
Առավելությունները. Ահագին բազա ունի, բաներ կան ուրիշ տեղ աչքովս չէր ընկել, նույն ֆայլը տարբեր տեղեր են գցում, քաշելը հարմար լինի, ես քաշում եմ baidu.com-ից, շատ հարմար ա։
Թերություններ՝. լեզուն ։) (Օրինակ՝ Mafon是一款复古磁带播放机,可以按键弹出磁带选择歌曲,支持后台播放和耳机。)։

Աթեիստ
29.10.2013, 00:55
Բայց դե 2 հատ էլ ծրագիր դնեմ, էլի ։)

Ռետրո նվագարկիչներ
1. l (http://www.isorar.com/17606.html)Mafon v1.0
http://www.isorar.com/wp-content/uploads/2013/09/00288368.jpeg

Հին սովետական՝ Электроника -302
Էն որ пуск-ը սեղմած перемотка էիր սեղմում, ու երգը արագացած լսում, բայց կասետը, ասում էին, փչանում էր։ Ստեղ չի փչանում։ Ստուգել եմ։

Հղում՝ http://www.isorar.com/17606.htm (http://www.isorar.com/17606.html)

2. Delitape – Deluxe Cassette v2.0
http://www.isorar.com/wp-content/uploads/2013/09/002879bc.jpeg
Նվագարկիչը հենց էս կասետն ա, որն ահագին skin-ներ ունի, որ ընտրես քո հավանածը։
Էն միջի ժապավենի փոքր կծիկը ավելի արագ ա պտտվում, քան թե մեծը (իհարկե), ու նկագելու ընթացքում կամաց-կամաց մեկը մեծանում ա, մյուսը փոքրանում։
Շատ սիրուն ա արած, ես որ շատ եմ հավանում։
Հղում՝ http://www.isorar.com/17365.html

keyboard
05.11.2013, 11:11
Ժող, քանի որ ես երբեք չեմ դավաճանել իմ samsung E1252-ին, որը բացի բուդիլնիկից, էլ ուրիշ ոչ մի խելահեղ ֆունկցիա չունի, հիմա մի հարց ունեմ ձեզ, մոտս մի S6790 samsung կա, որի վրա ուզում եմ արագաչափերից "փրկվելու" ծրագիր դնեմ շատ հարազատ մարդու համար, բայց չգիտեմ, էդ որ ծրագիրն ա, մի խորհուրդ տվեք, մի քիչ էլ բացատրեք անդրոիդային տհասիս, ոնց անեմ, որ լավ ըլի :oy

Վահե-91
05.11.2013, 11:58

Play Market-ում MapcamDroid պոիսկ տուր, տեղադրի: GPS-ը միացնում ես, ծրագիրը բացում ես, առաջին անգամ միացնելուց երկիրը կտա, որ ընտրես, կուզի աքաունտ բացես իրանց մոտ, որ ապդեյթները քաշի: Էտքանն անելուց հետո կաշխատի:

My World My Space
05.11.2013, 12:03
Ժող, քանի որ ես երբեք չեմ դավաճանել իմ samsung E1252-ին, որը բացի բուդիլնիկից, էլ ուրիշ ոչ մի խելահեղ ֆունկցիա չունի, հիմա մի հարց ունեմ ձեզ, մոտս մի S6790 samsung կա, որի վրա ուզում եմ արագաչափերից "փրկվելու" ծրագիր դնեմ շատ հարազատ մարդու համար, բայց չգիտեմ, էդ որ ծրագիրն ա, մի խորհուրդ տվեք, մի քիչ էլ բացատրեք անդրոիդային տհասիս, ոնց անեմ, որ լավ ըլի :oy

ապ, եթե չեմ սխալվում Mapcamdroid անունով մի հատ ծրագիր կա, բայց քիչ մոդելների վրայա աշխատում:

Հ.Գ. խաա՜, փաստորեն ուշացա... :)

keyboard
05.11.2013, 13:49
Աշխադեց, շնորհակալ եմ ախպերություն :)

Freeman
02.01.2014, 22:59
Ժող, կարող ա ուշացել եմ, բայց փլեյ սթորում ինչ-որ զեղչեր են, մտեք մի երկու բան առեք :))

Աթեիստ
02.01.2014, 23:17
Նենց գներ են, որ ձեռդ չի գնում քրեք արած քաշես ։)

Ռուֆուս
02.01.2014, 23:28
Եկել եմ ասեմ Star Chart-ին ոչ մի կոպեկ չտաք, ես իրենց 1 աստղ եմ տվել, եթե հնարավոր լիներ մինուս աստղեր տալ, սիրով կտայի: Ես մի երկու տարի առաջ պրոմոների ժամանակ առել էի, հետո ծրագիրը դարձրին ձրի, լրացուցիչ feature-ները փողով ու ծրագիրը առած մարդկանցից սկսեցին էլի փողեր պոկել: Դրա համար լիքը վատ ռեվյուներ ունեն:

Ներսես_AM
10.01.2014, 22:01
Shadow Deadzone (https://play.google.com/store/apps/details?id=com.madfingergames.deadzone&hl=en_GB) Խաղացող կա՞։ Եթե հա եկեք մեկ մեկ իրար հետ կրակենք։

Հայկօ
10.01.2014, 22:58
Ես մի քիչ խաղացի, ջնջեցի: Առանց autofire-ի շատ անհարմար էր, ավելացրել ե՞ն:

Ներսես_AM
11.01.2014, 00:07
Ես մի քիչ խաղացի, ջնջեցի: Առանց autofire-ի շատ անհարմար էր, ավելացրել ե՞ն:
Տենց շատ հեշտ կլիներ։ Սեթթինգների մեջ ինչ էքսպերիմենտալ Floating mode կա, դրանով եմ խաղում‎։ Սկզբում պիտի մի քիչ վարժվես, հետո ոնց որ ոչինչ ՈՒզու՞մ ես մի հատ փորձի։

Հայկօ
11.01.2014, 00:32
Տենց շատ հեշտ կլիներ։ Սեթթինգների մեջ ինչ էքսպերիմենտալ Floating mode կա, դրանով եմ խաղում‎։ Սկզբում պիտի մի քիչ վարժվես, հետո ոնց որ ոչինչ ՈՒզու՞մ ես մի հատ փորձի։

Արդեն քաշում եմ :):

Վիշապ
11.01.2014, 06:41
AutoGuard Blackbox - Dash Cam (https://play.google.com/store/apps/details?id=com.hovans.autoguard&hl=en)

Տեսագրող ծրագիր է, թույլ է տալիս տեսագրել background ռեժիմում, այսինքն կարող եք միարժամանակ տեսագրել ու ասենք խոսել հեռախոսով կամ անջատել հեռախոսի էկրանը։
Լրիվ փոխարինում է տեսագրիչ սարքերին, որ ասենք ֆիքսում են պատահարները, ունի ողջ անհրաժեշտ ֆունկցիաները, ասենք` վթարի դետեկտում ու տեսագրման արխիվացում, ֆայլերի չափի ու ֆորմատի ընտրություն,
հիշողության ծավալի ընտրություն, արագության գրանցում, գուգլ քարտեզով հատակագծի հիշում և այլն։
Լրիվ ֆունկցիոնալության համար անհրաժեշտ է գնել pro unlocker-ը` $2.99:
Մեկ էլ ունենալ նորմալ հեռախոսաբռնիչակպցնելիք, հողմապակուն ճպցնելու համար, հեռախոսի լիցքավորիչով հանդերձ ։Ճ
Ես ուզում էի տեսագրիչ առնել մեքենայի համար, բայց արդեն ոնց որ անիմաստ է...

Hda
11.01.2014, 15:03

կրակած հին վերսիա դիր (http://4pda.ru/forum/index.php?showtopic=282590&st=100#entry22283013) հետո մարկետից թարմացրա…
տեղադրելուց հետո չբացես, անմիջապես կրակի հետո…

Rammstein
08.02.2014, 16:51
Ժող, կա՞ ձեւ Անդրոիդի ամբողջ եղած չեղածը բեքափ անելու։
Մոբայլցենտրից Galaxy S3 էի առել, հիմա մի փոքրիկ խնդիր կա վիբրացիայի հետ կապված (երբեմն սկսում ա ուժեղ ձայն հանել վիբրացիայի ժամանակ, տպավորություն ա, որ ինչ-որ թույլ մաս կա մեջը, ռեզոնանս ա տալիս), երկուշաբթի ուզում եմ տանեմ երաշխիքային սպասարկման, բայց ինչքանով ինձ հայտնի ա, կարող ա առանց խնդրի մեջ խորանալու բռնեն նաֆիգ ֆորմատ անեն։ Ես էլ բնականաբար չեմ ուզում ոչ մի բան ջնջվի, մասնավորապես հեռախոսի ու ծրագրերի կարգավորումները, չեմ ուզում ծրագրերը նորից ինստալ անեմ ու ամեն ինչ վերադառնա զրոյական վիճակի, եւ այլն։ Էսօր տարա, ասեցին, որ տվյալներս նախապես պահպանեմ, ես էլ որոշեցի չշտապել։ Ձեւ կա՞ մի բան անելու։ Հեռախոսը ռութ արած չի։

Հայկօ
08.02.2014, 17:28

Իհարկե ձև կա: Ես միշտ Titanium Backup-ով եմ արել, բայց դա root ա ուզում: Եթե root անելը անընդունելի տարբերակ ա, կարող ես Helium (https://play.google.com/store/apps/details?id=com.koushikdutta.backup)-ը փորձել: Ասում են՝ նույն բանն ա, բայց առանց root-ի պահանջի: Էս դեպքում ստիպված ես լինելու PC-իդ վրա էլ իրենց ծրագիրը դնես, որ կարողանաս լրիվ բեքափ անես ամեն ինչ:

Հա, վստահ չեմ, որ հեռախոսի կարգավորումները պահում ա:

Նարե91
08.02.2014, 17:39

Ոնց հասկացա Helium-ը մենակ կորած app-երն ա հետ բերում, իսկ ֆայլե՞ր:

Հայկօ
08.02.2014, 19:11
Ոնց հասկացա Helium-ը մենակ կորած app-երն ա հետ բերում, իսկ ֆայլե՞ր:

Ռամշի հարցը մի քիչ ուրիշ էր: Ստեղ պոստ-ֆակտում փրկարարական աշխատանքների մասին չի խոսքը, ցավոք :): Եթե ուզում ես քո սեփական ֆայլերը բեքափ անես, ուղղակի պատճենիր դրանք քեզ հարմար ցանկացած տեղ, հետո հետ բեր: Իսկ եթե ուզում ես պատահմամբ ջնջած ֆայլերը վերականգնես... Չգիտեմ, ճիշտն ասած, բարդ ա մի քիչ, մանավանդ՝ ֆլեշ հիշողությունների դեպքում: Ես որ մի անգամ եմ կանգնել նման խնդրի առաջ, հազար ծրագիր եմ փորձել (բոլորը՝ ապարդյուն), հետո պարզվեց, որ Kingsoft Office-ը (էն ծրագիրը, որով աշխատում էի պլանշետիս վրա) էնքան խելացի ա, որ ավտոմատ բեքափներ ա անում, տենց մի կերպ գտա ջնջված ֆայլս: Բայց հենց պատճենը գտա, էլի, ոչ թե վերականգնեցի նույնը:

Նարե91
08.02.2014, 19:39
Ես մի որոշ ժամանակ առաջ պատահաբար ջնջած նկարներ էի ուզում վերականգնել, իմ խելքով փորձեցի :)), բան չստացվեց, հետո տարա խանութ, որտեղից որ պլանշետս գնել էի, ասեցին, եթե SD Card-ի վրա չի եղել նկարներդ, ոչ մի բան չենք կարա անենք, իսկ եթե անեին էլ, root էլ պիտի արվեր:Բայց լավ ա, որ Kingsoft-ը նման ֆունկցիա ունի, ունեմ, բայց չեմ օգտագործում: Polaris-ը ավելի հարմար ա:

Մեկ էլ թեմայի հետ չառնչվող մի հարց. Անդրոիդը print screen ծրագիր չունի չէ՞: Փնտրեցի, բայց ինչ ել որ գտա, բոլորը ''made in China'' տարբերակներ էին: :))

Հայկօ
08.02.2014, 20:23
Մեկ էլ թեմայի հետ չառնչվող մի հարց. Անդրոիդը print screen ծրագիր չունի չէ՞: Փնտրեցի, բայց ինչ ել որ գտա, բոլորը ''made in China'' տարբերակներ էին: :))
Պիտի որ հնարավոր լինի առանց ոչ մի ծրագրի՝ մենակ համակարգի ներքին հնարավորություններով անել: Փորձիր Home + Vol. Down կամ Up սեղմել: Տենց ինչ-որ կոմբինացիա պիտի լինի:

Freeman
08.02.2014, 22:29
Պիտի որ հնարավոր լինի առանց ոչ մի ծրագրի՝ մենակ համակարգի ներքին հնարավորություններով անել: Փորձիր Home + Vol. Down կամ Up սեղմել: Տենց ինչ-որ կոմբինացիա պիտի լինի:

Ոչ միայն հոմը, բլոկ գցելու կնոպկեն ձեյնը բարձրացնել կամ իջացնելունի հետ միաժամանակ մի քիչ սեղմած պահի, հեռախոսներ կան, որ տենց ա:

Rammstein
08.02.2014, 22:38
Ոչ միայն հոմը, բլոկ գցելու կնոպկեն ձեյնը բարձրացնել կամ իջացնելունի հետ միաժամանակ մի քիչ սեղմած պահի, հեռախոսներ կան, որ տենց ա:

Օրինակ իմը սենց ափի եզրով ամբողջ էկրանի վրա քսելով տանում եմ, փրինթ սքրին ա անում։ Մեկ-մեկ էլ էկրանը մաքրելս խառնում ա փրինթ սքրինի հետ։ :))

Rammstein
10.02.2014, 00:46
Իհարկե ձև կա: Ես միշտ Titanium Backup-ով եմ արել, բայց դա root ա ուզում: Եթե root անելը անընդունելի տարբերակ ա, կարող ես Helium (https://play.google.com/store/apps/details?id=com.koushikdutta.backup)-ը փորձել: Ասում են՝ նույն բանն ա, բայց առանց root-ի պահանջի: Էս դեպքում ստիպված ես լինելու PC-իդ վրա էլ իրենց ծրագիրը դնես, որ կարողանաս լրիվ բեքափ անես ամեն ինչ:

Հա, վստահ չեմ, որ հեռախոսի կարգավորումները պահում ա:

Շատ շնորհակալ եմ, էսօր փորձեցի, շատ նորմալ աշխատում ա: :)

Իսկ հեռախոսի կարգավորումները Samsung Kies 3-ով արեցի:

Hda
10.02.2014, 16:38
Շատ շնորհակալ եմ, էսօր փորձեցի, շատ նորմալ աշխատում ա: :)

....

Առանց ռուտ?
հետո տեսա.. Helium-ի մասին ես ենթադրում եմ

0david0
05.04.2014, 17:55
Տեսնես գուգլի մտքով ինչա անցել, որ որոշելա Անդրոիդ 2.3(.6)-ի համար Գուգլ Մափսի 6.14.5 թարմացում թողարկի 11 ամիս անց, երևի հետևելու հնարավորություններն ա հա շատացրել :}

Freeman
05.04.2014, 20:44
Ժող ի՞նչ կամերա եք օգտագործում, հավես չունեմ բզբզելու ու հիմնականում կողմնակի կամերա չեմ էլ գցել:
-------------
ծրագիրը նկատի ունեմ :)

Վահե-91
06.04.2014, 00:09
Տեսնես գուգլի մտքով ինչա անցել, որ որոշելա Անդրոիդ 2.3(.6)-ի համար Գուգլ Մափսի 6.14.5 թարմացում թողարկի 11 ամիս անց, երևի հետևելու հնարավորություններն ա հա շատացրել :}
Google Maps-ը անդրոիդի բոլոր վերսիաների համար միշտ էլ նույնն ա եղել:

0david0
06.04.2014, 02:09
Ժող ի՞նչ կամերա եք օգտագործում, հավես չունեմ բզբզելու ու հիմնականում կողմնակի կամերա չեմ էլ գցել:
-------------
ծրագիրը նկատի ունեմ :)

Օրինակ ես հեռախոսի մեջ եղած կամերան եմ օգտագործում, չնայած մարկետում լիքը հավելվածներ կան, որ թույլատրում են միանգամից ինչ-որ էֆեկտներով նկարել, տենց բաներ մի 2 անգամ գցել եմ, բայց որ պետք չի եկել ջնջել եմ :)

Google Maps-ը անդրոիդի բոլոր վերսիաների համար միշտ էլ նույնն ա եղել:

:nea 4.0.2-ից ցածրի համար 6.x ա, 4.0.3-ից բարձրի համար 7.x: Էս էլ օֆիցիալ լինկ (https://support.google.com/gmm/?hl=en#topic=3137371):

Aperna
07.04.2014, 12:14
ունեմ Навител Навигатор 8.7.0.0 Հայաստանի քարտեզով կարող ուզողներ լինեն? 2014 թվինա

Աթեիստ
07.04.2014, 12:16
ունեմ Навител Навигатор 8.7.0.0 Հայաստանի քարտեզով կարող ուզողներ լինեն? 2014 թվինա

Ներկա ։)

Aperna
07.04.2014, 12:18
Ներկա ։)

ինչի համարես ուզում?

Աթեիստ
07.04.2014, 12:58
ինչի համարես ուզում?

Հա՜, եթե զեկուցագիր պտի գրեմ, պետք չի, շնորհակալ եմ։

Aperna
07.04.2014, 13:24
Հա՜, եթե զեկուցագիր պտի գրեմ, պետք չի, շնորհակալ եմ։

:D նկատի ունեմ ինչի համար ես ուզում պլանշետա հեռախոսա պուճուր էկրանով հեռախոսա

Աթեիստ
07.04.2014, 13:38
:D նկատի ունեմ ինչի համար ես ուզում պլանշետա հեռախոսա պուճուր էկրանով հեռախոսա

Ինձ քարտեզն ա պետք, ունիվերսալ։

Aperna
07.04.2014, 13:52
Ինձ քարտեզն ա պետք, ունիվերսալ։

8.0 ից սկսածա աշխատում հայաստանի քարտեզնա
http://yadi.sk/d/OV2_6H1mLwkHE

եթե ինչոր մեկին պետք կլինի ուրիշ տեղի ասեք քցեմ:)

Hda
07.04.2014, 13:56
Ինձ քարտեզն ա պետք, ունիվերսալ։

տարբեր ռազրեշենիով են լինում իմ իմացածով, դրա համար ա հարձնում երևի

Zangezur
07.04.2014, 19:32
Ինձ քարտեզն ա պետք, ունիվերսալ։

Նավիտելը արդեն օֆֆիցիալ Հայաստանի քարտեզ ունի, որը վերը նշված լինկնա
Բայց ես դրանից չօգտվեցի, քանի որ կոնկրետ մեր շենքը չկար հասցեների մեջ:
Օգտագործում եմ OSM-ի քարտեզներից, որը կարաս քաշես ստեղից http://navitel.osm.rambler.ru/
Չնայած ֆոռմատը հին նավիտելի վերսիայով, բայց թազա նավիտելները լավ էլ խելոք ճանաչում են

Աթեիստ
07.04.2014, 21:58
տարբեր ռազրեշենիով են լինում իմ իմացածով, դրա համար ա հարձնում երևի

Դա մենակ ծրագրին ա վերաբերում, ոչ քարտեզին։

Նավիտելը արդեն օֆֆիցիալ Հայաստանի քարտեզ ունի, որը վերը նշված լինկնա
Բայց ես դրանից չօգտվեցի, քանի որ կոնկրետ մեր շենքը չկար հասցեների մեջ:
Օգտագործում եմ OSM-ի քարտեզներից, որը կարաս քաշես ստեղից http://navitel.osm.rambler.ru/
Չնայած ֆոռմատը հին նավիտելի վերսիայով, բայց թազա նավիտելները լավ էլ խելոք ճանաչում են

Ուզում ես ասես, osm-ինն ավելի լավն ա՞։

Ի դեպ Navitel_Navigator_v.8.7.0.55, Հայաստանի արդեն նշված քարտեզն էլ հետը։
http://www.rutor.org/torrent/345801/navitel-navigator_navitel-navigator-8.7.0.55-2014-android

Zangezur
08.04.2014, 02:01
Ուզում ես ասես, osm-ինն ավելի լավն ա՞։

Ընդհանուր չեմ նայել, բայց, կոնկրետ մեր շենքը հասցեների մեջ չկար, առհասարակ քարտեզի վրա շենքի համարը նշած չէր + միջբակային փոփոցը գծած չէր, իսկ osm համ հասցեն կա, համ էլ հայաթի մեջի փոփոցնա գծած:

հ.գ. նայեցի. Օֆիիցիալ քարտեզում կիսատ արածա ընդհաուր քարտեզը + որ նոր քարտեզի ֆոռմատնա չի կտրտում + 3դ շենքեր կա
Իսկ osm-ում ճանապարհները ավելի շատա, օրինակ միջբակային, պարզապես տեղեր կա, որ հասցներեը ընդհնարապես տված չի, օրինակ 3-րդ մասի կողմերը, շենգավիթ, իսկ մասիվ ու կենտրոն հասցեները կարելիա ասել ամբողջությամբ նշածա

Artgeo
08.04.2014, 12:55
Google ից ու OSM ից լավ քարտեզ ես դեռ չեմ տեսել, մի կես տարի առաջ ահագին փորփրել եմ:

Բայց իմ դեպքում խնդիրը երկու երկրի համար քարտեզ գտնելն էր՝ Հայաստան ու Վրաստան:

Chelovek84
09.04.2014, 01:37
Պատահական ֆիլմ է միացնում։
Օպտիմալ է «MX Player»-ի հետ միասին օգտագործելը։
https://play.google.com/store/apps/details?id=player.movie.random

insider
09.04.2014, 16:27
Ի դեպ Navitel_Navigator_v.8.7.0.55, Հայաստանի արդեն նշված քարտեզն էլ հետը։

Ճիշտ ա անդրոիդի համար Նավիտելի 8.7.0.55 վերսիանա նորը՝ Հայաստանի քարտեզով, իսկ ios-ի համար` 8.7.0.64 վերսիան: Ես ios-ի համար վերսիան եմ փորձել, պետքա, որ նույն բանը լինի: Փորձարկման ռեժիմով /կարծեմ 30 օր/ արդեն մի քանի օրա փորձարկում եմ: Ստաբիլ ա, ծրագիրը ամբողջությամբ թարգմանված ա հայերեն, ձայնը նույնպես` կնոջ հաճելի ձայն ա, հայերեն աջ ու ձախ ա ուղարկում ... շրջադարձ ... դուք շեղվել եք երթուղուց...:D Երևան քաղաքում որիցե հասցե գտնելու խնդիր դեռ չեմ ունեցել: Ծրագիրը բացելուց հետո հարցնում ա ինետին կպնեմ, թե չէ: Եթե տրաֆիկը թանկա, կարող ես հրաժարվել, առանց ինետ էլ նորմալ աշխատում ա: Երևանի արագաչափերի /ի դեպ թույատրելի արագության չափը նույնպես ցույց ա տալիս ու կարծեմ արագությունը գերազանցելու դեպքում ձայնային տեղեկացման ռեժիմ էլ ունի/ ու տեսախցիկների մեծ մասն արդեն կա: Ինչքան հասկացա ինետին ուզումա կպնի խցանումների ու այլ օնլայն ծառայությունների տվյալները թարմացնելու համար, բայց Երևանում ոնց որ էտ ակտուալ չի: Հայաստանի այլ քաղաքներում կոնկրետ հասցեներ չկա: Ճիշտ ա փորձել եմ Գյումրիի օրինակով, բայց դե որ Գյումրիում չկար, ինձ թվում ա ոչ մի տեղ էլ չի լինի: Մի խոսքով գոհ եմ: Կգնեմ, եթե մի քիչ էլ աշխատեն քարտեզների վրա: Ուղղակի շատ թանկ են դրել $19.99, Վրաստանը` $24.99: Չնայաց կարելի է վերցնել 14 օրով` $0.99 կամ 30 օրով` $1.99, եթե օրինակ մեկնում եք հանգստի Վրաստան: Տեսնես անդրոիդի համար ի՞նչ գին են դրել: Ոչ մի տեղ չգտա էտ ինֆոն:

Aperna
09.04.2014, 16:52

անդրոիդի համար սաղ տեղերի քարտեզները ունեմ մի քանի շաբաթվա թարմացրածը,չեմ կարա ետ սաղ քցեմ ինտեռնետ 12gb-ա եթե կոնկերետ մի տեղինը պետքա ասեք կքցեմ

P.S իրանց պաշտոնականում կա գրած գները http://navitel.ru/ru/buy

Aperna
09.04.2014, 16:53
ով կարա ասի անպայման պտի 25$ մուծեմ որ կարանամ անդրոիդ մարկետ ինչոր app քցեմ?

Chelovek84
09.04.2014, 22:11
ով կարա ասի անպայման պտի 25$ մուծեմ որ կարանամ անդրոիդ մարկետ ինչոր app քցեմ?

Անպայման։
Դեռ ավելին, Հայաստանից կարող ես միայն անվճար app գցես։ Վճարովի app չի թողնում։ Դրսերում ապրող ծանոթ է պետք վճարովիի համար։

Aperna
10.04.2014, 00:29
Անպայման։
Դեռ ավելին, Հայաստանից կարող ես միայն անվճար app գցես։ Վճարովի app չի թողնում։ Դրսերում ապրող ծանոթ է պետք վճարովիի համար։

ետ լավ չի:( անվճարա կայքի app-ա ինչոր գումար չենք աշխատելու:
մեկել մի անգամ տալիս եմ քանի հատ ուզեմ կարամ քցեմ թե մի հատի գինա ետի?

Chelovek84
10.04.2014, 19:02
ետ լավ չի:( անվճարա կայքի app-ա ինչոր գումար չենք աշխատելու:
մեկել մի անգամ տալիս եմ քանի հատ ուզեմ կարամ քցեմ թե մի հատի գինա ետի?

Մի անգամ ես վճարում։ Բայց չզարմանաս, եթե ասենք ծրագրի նկարագրությունը փոխելու ժամանակ կես դոլլար փող քաշի քարտից Ջուջըլը ու նույնիսկ տեղյակ չպահի այդ մասին։ Մեկ էլ ծրագրին անուն ընտրելուց ունիկալ(ոչ բառարանային) անուն ընտրեք։ Այլապես որոնման մեջ կարող է նույնիսկ վերջին տեղում էլ չբերել։

Aperna
10.04.2014, 21:18

դե app-ն հենց սայթի անունովենք դնելու իսկ ետ լավ չի եսքան տանջվանք սարքեցինք հիմաել կարողա որոշեն մի բան են չի հա

Chelovek84
10.04.2014, 22:26
դե app-ն հենց սայթի անունովենք դնելու իսկ ետ լավ չի եսքան տանջվանք սարքեցինք հիմաել կարողա որոշեն մի բան են չի հա

Էհ Aperna ջան, պրոդուկտ ստեղծելը հաջողության նույնիսկ կեսի կեսը չի։ Պրոդուկտը իրացնելն է հաջողության ճանապարհը(գաղափարը լինի՝ պրոդուկտի վերածող աշխատավոր դասակարգի ներկայացուցիչ ծրագրավորող կգտնվի)։ Play Store գցելուց հետո պետք է ջանք ու եռանդ չխնայեք ձեր ստեղծած պրոդուկտի մարքետինգի համար։

Aperna
10.04.2014, 23:09

տեամ ծանոթներիցս ով ունի իրանով գոնե քցեմ,չէ ինչոր փող աշխատելու չի սենց ասաց ոնցոր կողից ֆունկցիա դրա համար չեմ ուզում մեծ փողեր ծախսեմ:

P.S մի քանի շաբաթա հետաքրքրվում ես ես ոլորտով բայց լավ գործա:) մի քանի ծրագրավորողի հետ շփվա

Aperna
10.04.2014, 23:18
ես ծրագիրն ինչոր մեկը ծանոթա?
https://play.google.com/store/apps/details?id=co.bolt.android

Chelovek84
28.04.2014, 19:56
Սա էլ մի քիչ առաջ մեյլիս ուղարկեց ոմն Daniel Miller՝ https://docs.google.com/file/d/0B4XAGd0rtBIiOFRGMFh4LUUtZmc/edit?pli=1։ Լուրջ բիզնես է երևում։

Freeman
06.07.2014, 00:28
YO (https://play.google.com/store/apps/details?id=com.justyo)

Հզոր սոցիալական ցանց:
Ծրագրով գրանցվում եք, գտնում ընկերների՝ ավելացնելով նրանց մականունները և կարող եք շփվել:
Շփումը սահմանափակվում ա YO ասելով :D
-----------------------------------------------------------
Սենց էլ ա լինում՝

http://i.imgur.com/3AYQnAc.jpg

Freeman
06.07.2014, 00:58

Մոռացա ասեի, ես գրանցված եմ hououinkyouma մականունով

rafoaper777
11.05.2015, 19:32
Weather & Clock Widget Android: Հայերեն լեզվով

http://haybloger.ru/weather-clock-widget-android-armenian-language/

Ռուֆուս
09.11.2015, 22:10
Անդրոիդ օգտագործողների համար ամենաօգտակար ծրագիրը.

Flynx Browser (https://play.google.com/store/apps/details?id=com.flynx):

Flynx-ը ընդամենը լինքերը բացում է փուչիկների մեջ՝ Ֆեյսբուքի Messenger-ի նման: Օրինակ, եթե առաջ ասենք Ֆեյսբուքի ծրագրի մեջ ինչ-որ լինքի վրա էիք սեղմում, Ֆեյսբուքը փակվում էր, վրայից բացվում էր Քրոմը ու լինքը նայելուց հետո պետք է հետ վերադառնայիք Ֆեյսբուք, Ֆլինքսը այս խնդիրը լուծում է լինքերը բացելով փուչիկի մեջ՝ առանց Ֆեյսբուքի ծրագիրը փակելու: Եթե ցանկություն ունեք, փուչիկում բացած լինքերը կարող եք հետո բացել Քրոմում՝ ավելի հարմար ընթերցանության համար: Բացի դրանից Ֆլինքսը ունի reading mode՝ երբ հոդվածի միջից հանում է գովազդները ու ամբողջ ոչ էական ինֆորմացիան՝ թողնելով միայն տեքստն ու նկարները: Կարող եք լինքերը պահել հետո կարդալու համար: Եթե մեկից ավելի սարք ունեք, ունի Google account-ով սինխրոնիզիա և այլն:

Ու ամենավերջին թարմացումից հետո փուչիկների քանակն անսահմանափակ է: Քաշեք, default browser-ը դարձրեք Flynx-ը ու ձեր կյանքը դարձրեք ավելի արդյունավետ :P

https://www.youtube.com/watch?v=n3OEh8HdFxY

Freeman
29.11.2015, 21:15
Ժող, at&t -ի note edge-ը (Samsung- SM- N915A) ի՞նչ հնարավորինս անվտանգ ձև կա անդրոիդ 5 թարմացնելու: Ես չեմ անելու, պիտի անփորձ մարդու բացատրեմ)

Մուշու
30.11.2015, 17:05
Ո՞նց կարամ համարներս վերականգնել: Հեռախոսիս համարներս էլ կորան:

Հայկօ
30.11.2015, 17:58
Ո՞նց կարամ համարներս վերականգնել: Հեռախոսիս համարներս էլ կորան:

Եթե անդրոիդ ա, փորձիր ստեղ (https://www.google.com/contacts/) նայել:

Մուշու
30.11.2015, 18:01
Եթե անդրոիդ ա, փորձիր ստեղ (https://www.google.com/contacts/) նայել:
Շնորհակալություն ստացվեց :kiss

Մուշու
26.08.2016, 12:22
Բարի օր, ինձ լավ նավիգացիոն ծրագիր կառաջարկեք, հիմնականում Երևանում եմ օգտագործելու: Հիմա հեռախոսիս քարտեզից եմ օգտվում, բայց մեկ-մեկ սխալ ճանապարհ ա առաջարկում: Նախապես շնորհակալություն :)

Աթեիստ
26.08.2016, 13:50
Անվճարներ՝ mapfactor navigator, maps.me

Վճարովի՝ navitel, rutor.is-ում կա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Freeman
26.08.2016, 14:16
Անվճարներ՝ mapfactor navigator, maps.me

Վճարովի՝ navitel, rutor.is-ում կա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk
Արտ, էդ վճարովին օրինակ գուգլից ինչ առավելություն ունի

Մուշու
26.08.2016, 15:09
Անվճարներ՝ mapfactor navigator, maps.me

Վճարովի՝ navitel, rutor.is-ում կա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Մեքենայով երթևեկելիս հարմա՞ր ա անվճարը:

Աթեիստ
26.08.2016, 19:03
Արտ, էդ վճարովին օրինակ գուգլից ինչ առավելություն ունի

Չգիտեմ, մարկետից երբեք չեմ քաշել ։)))

Մուշու
27.08.2016, 21:11
Անվճարներ՝ mapfactor navigator, maps.me

Վճարովի՝ navitel, rutor.is-ում կա։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Եկել եմ շատ շնորհակալ լինեմ, շատ լավ ծրագիր ա, առանց ինտերնետ հանգիստ օգտագործում եմ:

John
28.08.2016, 09:04
Եկել եմ շատ շնորհակալ լինեմ, շատ լավ ծրագիր ա, առանց ինտերնետ հանգիստ օգտագործում եմ:

Ո՞ր մեկի մասին ա խոսքը

Մուշու
28.08.2016, 13:17
Ո՞ր մեկի մասին ա խոսքը

Maps.me բայց ես իրան գուգլ մարկետից քաշեցի: Ինքը իմ փրկությունն ա էս պահին, հանգիստ կարողանում եմ Վրաստանում օգտվել, մենակ պետք ա մի պահ ինետ ունենալ, որ երկրի քարտեզը քաշի: