PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս եք պատրաստվում նշել սբ.Վալենտինի օրը



smilingangel
10.02.2007, 22:43
թեև մենք՝հայերս, ունենք սիրահարներին հովանավորող մեր հայ սուրբը՝սբ.Սարգիսը,բայց կարծում եմ փետրվարի 14-ը ևս ինչ-որ կերպ նշելը օտարամոլություն կոչել ևս չարժե...մեկով ավելի դրական տոնը բացի օգուտից վնաս դծվար տա...:)
իսկ դուք ինչպե՞ս եք պատրաստվում նշել սբ.Վալենտինի օրը...:love

http://sl.glitter-graphics.net/pub/196/196542dkbz7vhgue.gif

իմ մասին ասեմ միայն,որ «հարգելի պատճառներով» (:D )այդ օրը անցնելու է,ինչպես ցանկացած ուրիշ օր...հուսով եմ ձեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է ;)

Մելիք
11.02.2007, 02:09
Կնստեմ ...... դիմաց, կարմիր գինի կլցնեմ, էլի կմիացնեմ մի հատ լավ ջազային երաժշտություն ու հավերժ սիրո երդում կտամ:

P.S Շատ հետաքրքրասերների համար ասեմ, որ ......-ն հայելին է :D

Cassiopeia
11.02.2007, 02:14
Իսկ իմ համար դա կլինի սովորական աշխատանքային աշխատանքով հագեցած օր, և ես միայն ժամանակ առ ժամանակ կհիշեմ, որ մի տարի էլ անց կացրի առանց սիրո…:(

Lilushik
11.02.2007, 11:29
Չգիտեմ , թե ինչու ,բայց սբ.Վալենտինի տոնը ինձ համար մի յուրօրինակ զգացումներ է առաջացնում, այն իմ ամենասիրելի տոնն է ու թեև սիրած էակ չունեմ, կփորձեմ ամեն հնարավորինը անել այդ օրը անմոռանալի դարձնելու համար...

Կարեն ջան
11.02.2007, 13:36
Գնալու եմ թատրոն` Մեա Կուլպա

Guest
11.02.2007, 14:22
Սիրոմ եմ այս օրը: Երբ մարդ արդեն հաստատ չի կարողանում իրեն զսպել, չարտահայտել իր զգացմունքները: Այն ինչ գուցե ամբողջ տարվա ընդացքում իրեն տանջել է մեկ էլ կարող է պարզվել, որ իզուր…

Այս տարվա Սուրբ Վալենտինի օրը կարողե փոխել իմ կյանքը: Չեմ կարող ասել, թե ինչ ընդացք կունենա, բայց գիտեմ, որ ամեն դեպքում շատ հետաքրքիր կլինի, և շատ բաներ պարզ կդարնան:

Lady In Love
11.02.2007, 22:27
Այս տարի առաջին անգամ սբ.Վալենտինի օրը անց եմ կացնելու իմ սիրած էակի հետ: Իսկ թե ինչպես կանցնի այդ օրը ամպայման կկիսվեմ ձեզ հետ:

Գոռ Ջան - Հայ
11.02.2007, 22:54
Ինչպե՞ս եք պատրաստվում նշել սբ.Վալենտինի օրը
Գրիչով օրացույցի վրա:D