PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոդված. Ակումբը, հայերեն.ամ նախագիծն ու կայքեր



Chuk
31.12.2010, 14:47
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/135-Ակումբը-հայերեն.ամ-նախագիծն-ու-կայքերի-մրցույթները

Moonwalker
31.12.2010, 15:13
Ըստ էության երկրորդ (http://econtentaward.am/) մրցույթի ու դրան 2 նախագծերի մասնակցության մասին իմացա միայն հոդվածից: Ի սրտե շնորհավորում եմ Հայերեն.ամ-ին: Նախագիծն անկասկած արժանի էր գնահատանքի ու մրցանակի:
Հայերեն.ամ-ին մաղթում եմ բաժինների ու բաղադրիչների ավելացում, իսկ աճի տեղ անգամ ես՝ ՏՏ-ից ոչ լավատեղյակս տեսնում եմ: Նմանատիպ կայքը մեզ՝ հայերիս շատ է անհրաժեշտ:
Իսկ Ակումբին նոր տարում մաղթում եմ հետաքրքիր անդամների նոր «խմբաքանակ» ու իմաստալից գրառումների նոր բազմազանություն: Ու մի բան էլ. իմ կյանքի մի մասնիկը դարձած այս կայքի որոշ բաժիններում էլ հանդուրժողականություն ու փոխըմբռնումը թող մի՜ քիչ ավել լինի:
Հա ու էս 2 նախագծերի նախաձեռնող-իրականացնողներին կուզենայի անկեղծ շնորհակալությունս հայտնել: Շարունակեք նույն ոգով: Չնայած ձեզանից ոչ մեկից անձնապես չեմ ճանաչում, բայց բոլորովդ էլ հպարտանում եմ: Երանի ձեր նման նվիրված էտնուզիաստները տարբեր ոլորտներում շատ լինեն: Աստված ձեզ հետ: :)

Chuk
31.12.2010, 15:24
Մրցույթի մասին հաղթող մեկ այլ կայքում՝ bravo.am-ում (http://www.bravo.am/news/bravo-am-ը-լավագույնն-է/): Նյութում կա նաև նկար՝ իմ ու Արշակի դիպլոմը ստանալու պահից.

http://www.bravo.am/wp-content/uploads/2010/12/IMG_0901.jpg

Առիթից օգտվելով շնորհավորում եմ bravo.am կայքի բոլոր ստեղծողներին ու շահագործողներին: Կայքը նույն անվանակարգում էր, ինչ ակումբը, ու ես առանց որևէ ձևականության ասում եմ, որ համարում եմ, որ Բրավոյինն արժանի հաղթանակ էր:

Chuk
31.12.2010, 15:28
Մրցույթի մասին կարող եք կարդալ նաև մեկ այլ մրցանակակրի՝ 1in.am (http://1in.am)-ի կայքում: Սիրով շնորհավորում եմ 1in.am-ի մեր գործընկերներին ու մաղթում նորանոր հաջողություններ: Կարճ ժամանակում կայացած լրատվական կայք, որն արդեն դարձել է շատ-շատերի ամենօրյա այցելության լրատվական աղբյուր: Վստահ եմ, որ համագործակցության մասին նախնական պայմանավորվածությունը հրաշալի պտուղներ կտա:

ars83
31.12.2010, 16:43
Մրցույթի մասին հաղթող մեկ այլ կայքում՝ bravo.am-ում (http://www.bravo.am/news/bravo-am-ը-լավագույնն-է/): Նյութում կա նաև նկար՝ իմ ու Արշակի դիպլոմը ստանալու պահից.

Շնորհավորում եմ մրցանակ ստանալու կապակցությամբ, և առիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնում ֆորումի հիմնադիրներին: :hands


Կայքը նույն անվանակարգում էր, ինչ ակումբը, ու ես առանց որևէ ձևականության ասում եմ, որ համարում եմ, որ Բրավոյինն արժանի հաղթանակ էր:
Որպես շարքային օգտագործող հետևեցի տեղադրված հղմանը և հայտնվեցի bravo.am կայքում, որն ինձ դիմավորեց «Դիտեք. Էմմիի "Don't Feel Good" տեսահոլովակը Videos բաժնում» (անհասկանալի միջակետով կետադրությամբ), ստանդարտ փայլփլուն պաստառով, իրար վրա կիտած լուրերի վանդակներով, կիսաթարգմանված բաժինների վերնագրերով: Ինչն առավել զարմանալի էր. կայքը գնահատվել էր որպես լավագույնը e-Contents (!) մրցույթում, ասել է, թե ժյուրին համարել է, որ լավագույն պարունակությունն ունի տվյալ կայքը: Ցավոք, իմ անձնական կարծիքով, սա խոսում է միայն ժյուրիի ոչ կոմպետենտության և մրցույթի ցածր մակարդակի մասին: Ստիպված եմ չհամաձայնել հետդ, Արտակ: :pardon

ArmBoy
02.01.2011, 00:55
Շնորհավորանքներս hayeren.am-ին, իրոք, արժանի հաղթանակ էր:

Բավականին տարակուսեցի էլ.առողջապահության բաժնում լավագույնին (կրկնեմ նախորդ մեկնաբանողի միտքը՝ խոսքը ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅԱՆ մրցույթի մասին է) ընտրելու չափանիշներից: Միտքս շարադրված է այստեղ (http://www.e-armenians.com/blog/all-armenian-econtent-award/#comment84), որպես որպես ՍԻՍ-ի մեկնաբանություն: Համ էլ՝ շնորհավոր բոլորիս Ամանորը:

Chuk
02.01.2011, 01:51
Շնորհակալություն շնորհավորանքների համար :)

Ինքս ուզում եմ զերծ մնալ մյուս կայքերի արժան-անարժան լինելը նման կերպ քննարկելուց: Որքան որ նայել եմ, նկատել եմ, որ արժանի կայքեր են հաղթողները, ինչը բնավ չի նշանակում, որ չհաղթածներն անարժան են, կամ թե այլ ժուրիի դեպքում իրենք չէին հաղթի:

Universe
02.01.2011, 17:54
Միանում եմ շնորհավորնքներին: Հայերեն.am ին երկար կյանք...:)

akarp
09.07.2011, 01:19
Շնորհավորւմ եմ