PDA

Դիտել ողջ տարբերակը : Հակաազգային պայքար



բիթի հարիֆ
31.12.2010, 00:05
Անդասակարգային հասարակության համար պայքարը հակաազգային է, քանի որ յուրաքանչյուր ազգ արհեստական կառուցվածք է եվ հարկադրման կոլեկտիվ, որը մեկին ներառում է մյուսին բացառում: Ազգը որպես ընդհանրություն մի երեվակայություն է եվ սոցիալական վերահսկման մի մաս: Այն ինչպես եվ կրոնը հանդիսանում է մտքի բանտ: Այն հանդիսանում արգելք՝ սացիալական հեղափոխության ճանապարհին, հետեվաբար նաեվ չի կարող լինել ճնշված ազգերի ազգային ազատագրում: Ազգն ինքն իրենով արդեն ճնշվածություն է:

Ելնելով դրանից նույնիսկ ինտերնացիոնալիզմ հասկացությունը այսօր չի կարող լինել հեղափոխական, քանի որ ինտերնացիանալիզմը ենթադրում է բոլոր ազգերի խաղաղ եվ բարեկամական համագոյություն: Ներկայիս կապիտալիստական աշխարհում ամեն մի ազգ եվ ժողովուրդ իր ազգային պետությունների միջոցով(որնք իրարից անբաժանելի են) գտնվում են դաժան մրցակցության մեջ: Հետեվաբար՝ միայն ՀԱԿԱԱԶԳԱՅԻՆ դիրքորոշումը, որն ենթադրում է ինչպես ազգությունների այնպես ել ազգային պետությունների եվ սահմանների վերացում, կարող է լինել հեղափոխական: