Դիտել ողջ տարբերակը : Չու՜կ… Շնորհավո՛ր :)
Ինչքան էլ կենաց ասելուց լավ չեմ, բայց մեկ ա պետք ա ասեմ.
Արտակ ջան, բոլորս քեզանից շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար: Ավելորդ չեմ համարում կրկնեմ, որ անձամբ իմ համար Ակումբը համ նոր ընկերներ ա տվել, համ հմտություններ, համ դաստիարակություն… Մյուսներին էս ամեն ինչի հետ ավելի կարևոր բաներ... Այ քեզ ցանկանում եմ, որ Աստված էդքանի չափով էլ քեզ տա: Կենացդ, բարեկամ::drinks
Ծնունդդ շնորհավոր, ադմին ձյա: :))
Ձայնալար
30.12.2010, 00:29
Արտ ջան, դե ոնց ասեմ, դե սիրում եմ էլի քեզ :love
Լավ եղի ախպերս :drinks Միշտ մնա տենց խորը, նրբազգաց, տաղանդավոր, մզմզ, կոտոշ, թամբալ, պետք եղած ժամանակ ավելի քան աշխատասեր, ազնիվ, բարի, ալկաշ ու հայրենասեր:
Է՛հ :koncox_zmailik
Շնորհավորում եմ:;) Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, ամենայն բարիք, դրան գումարած այն, ինչ ինքդ քեզ կցանկանաս::)
Արտակ ջան, ահավոր հոգնած եմ ու քունս տանում է, հազիվ թե կարողանամ մաղթանքներս լիարժեք արտահայտել: :) Գոնե ամենաառաջնահերթ մաղթանքս ասեմ. «մենակությանդ» շուտափույթ վերացում եմ մաղթում, ու որ մոտավորապես մի տարուց Չուկիկի ծնունդն էլ կարողանանք շնորհավորել: Ֆոտոնից ու Ակումբից (մեզնից) անպակաս լինես :)
Universe
30.12.2010, 00:41
Շնորհավորում եմ:_ Չգիտեմ խի, էսօր նամակ կարդալուց մտածեցի, ասեցի տեսնես ծնունդտ երբա:)
Ցանկանում եմ որ կատարվի այն, ինչ ցանկանում ես Դու ինքդ քեզ: Հանկարծ ավել պակաս բան որ չասեմ:) Որ մոտակա մի քանի օրվա մեջ օյաղ չլինես, փողերտ էնքան շատ լինի որ ծախսելու տեղ չունենաս, առողջությունդ լինի քեֆիցդ լավ...
Շնորհավո՜ր :drinks:
2011-ին բոլոր կարևոր բայց կիսատ մնացած գործերդ ավարտիր, որ դրանից ավելի կարևոր գործեր պետք ա սկսես :)
:friends:
VisTolog
30.12.2010, 00:42
Շնորհավոր Չուկ եղբայր::friends:
Որը բարին է, նա էլ թող կատարվի::)
ՀԳ Անցած տարի էս օրը իմ առաջին երկու շիշ գարեջուրը խմեցի::D:))
Mephistopheles
30.12.2010, 00:43
Չուկ ջան, ես կարծում էի դու չես ծնվել այլ միշտ եղել ես ու լինելու ես… ոչ մի լավ բան չեմ կարա ասեմ քո մասին, բայց կարամ մի հատ ընենց լավ բան ցանկանամ որ մերը երեխուն չի ցանկանա…
… ցանկանում եմ քեզ մի յաչեյկա ձու ու մի հատ էլ խոզի բուդ, բայց քանի որ դու մեր նաչալնիկն ես, մի հատ էլ տոնածառի ճյուղ քեզ…
Ընգեր, ցանկանում եմ անսահման երջանկություն ու շատ էրեխեք…
Արտակ ջան, շնորհավորանքներսhttp://s19.rimg.info/91b0da551299bc8575676283a373eedf.gif (http://smajliki.ru/smilie-1219610631.html)
Բոլոր լավ նպատակներդ ի կատար ածես, Ակումբից անպակաս լինես, առողջ ու սիրով շրջապատված...:love
Սա էլ մենք՝ մի խումբ ակումբցիներս՝ http://s19.rimg.info/951f8c0ae2760cfd08735dcaf0b11a81.gif (http://smajliki.ru/smilie-1216742535.html)
Արտ ջան շնորհավոր եղբայր, սաղ հեչ կարևորը ամուսնանաս գալիք տարին լավ տարիա:)
Yellow Raven
30.12.2010, 01:06
Շնորհավոր, Ակումբի Արարիչ:))
Rammstein
30.12.2010, 01:12
Չուկ ջան, ծնունդդ շնորհավոր: :) Մաղթում եմ, որ քոփի-փեյսթ լինես :)), քո պես մարդիկ շատ են պետք: :)
P.S. (պոստ սմայլում) :drinks
E-la Via
30.12.2010, 01:13
Շնորհավորում եմ՝ ցանկանալով ամենակարևորը՝ սիրուց եկած երջանկություն :
Օգտվելով առիթից՝ հայտնում եմ նաև իմ Շնորհակալությունը :):
Արտ ջան, շնորհավորում եմ, ցանկանում եմ ինչ նպատակներ դրել էս շատ արագ իրականացնես:drinks
Շնորհավոր Արտակ ջան, քեզ ամենայն լավն ու բարին :)
Interdenominational
30.12.2010, 01:34
Խոստովանեմ, որ Ադմինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ պատրաստվում էի մի ծավալուն շնորհավորանք շարադրել: :) Մանրամասն: Բովանդակալից: Հուզառատ:
Հիմա, չգիտեմ ինչու, մտածեցի, որ բոլոր այդ խոսքերը պիտի ծեծված ու շաբլոնային հնչեն: Վերջապես, ի՞նչ կարևոր է խոսքառատ ասելիքը…
Հարգելիդ իմ Chuk (Արդեն այդ մականունով եմ Ձեզ ճանաչում: Ես: Մենք: Բոլորս:) ) սիրով շնորհավորում եմ Ձեզ՝ այդ կարևորագույն օրվա կապակցությամբ: Ուրախ ու հագեցված տոնակատարություն եմ մաղթում Ձեզ: Հարգանցս հավաստիքը՝ Ձեր ծնողներին… նրանք գիտակից ու արժանավոր զավակ ունեն:
«Դար Ակումբն» արդեն նմանվում է փոքրիկ մոլորակի :) Ու յուրաքանչյուրս գրեթե ամեն օր, տարբեր ժամերի, մեր վիրտուալ հեռավորություններից, միասին կամ մեկուսի՝ ճամփորդում, դեգերում… վիճաբանում, բանավիճում… խարդախում ու անկեղծանում… զարմանում ու զայրանում, գժտվում, հիանում, հիասթափվում, դառնանում ու նորեն սիրահարվում ենք այս հարազատ ակումբ-մոլորակին :oy
Մենք ակումբցիներն ենք…և ամենաառաջինները, և հենց նոր գրանցվածներս… Ձեր Ակումբցիները ;) Եվ Դուք ուղղակի իրավունք չունեք երջանիկ չլինելու… և իրականում, և մասնավորապես՝ համացանցի մի անկյունում Ձեր կողմից արարված,և արդեն լուսարձակող ու ջերմ այս պստլիկ մոլորակում:
Ամենայն բարիք Ձեզ :hi
Ungrateful
30.12.2010, 01:39
Արտ ջան, շնորհավոր ախպերս :drinks: Հաջողություն եմ մաղթում քեզ ամեն-ամեն ինչում` արժանի ես: Մի քիչ էլ համբերություն... Համբերությունը հաջողության բաջանաղն ա :):
Միշտ ասել եմ ու կասեմ... Հիմա, որ քիչ, թե շատ` նորմալին մոտ հայերեն եմ գրում, դա ակումբի շնորհիվ ա, այսինքն` Քո:
Հ.Գ. Անցյալ տարի այս օրը, ես առաջին անգամ տեսա խմած Վիստ :)):
Չուկ ջան շնորհավոր, :bux: ապրես որ կաս, որ մեր կողքին ես, որ կյանքում ստեղծել ես մի բան,որ միայն քո համար չի այլ մեզ բոլորիս, դա մեր «Դարի» ընկերություննա: :) Երանի մեր երկրում ավելի շատ քեզ նման մտածող,գործին նվիրված և անկեղծ մարդիկ լինեին,մենք էլ դարդ ու ցավ չէինք ունենա: :B Թող քո կյանքում շատ հաղթանակներ լինեն, նպատակներդ իրականացնես ու երջանիկ լինես: Կենացդ....:drinks
:friends: Ինչքան ավելի շատ ժամանակ ա անցնում մեր ծանոթությունից, ավելի շատ եմ զգում, թե ինչ մեծ բախտ ա, որ քո նման ընկեր ունեմ, Արտ ջան: Մի անգամ էլ մաղթեմ, որ էս տարին քո համար երջանիկ ու հետաքրքիր իրադարձություններով լեցուն լինի, հարազատներդ, բարեկամներդ, ընկերներդ ուրախանան քո հաջողություններով ու երջանկությամբ, դու էլ՝ իրանց: Աստված քեզ ու Ջուլյային պահապան լինի ու (ապագա) ընտանիքով ապրեք սիրո, համերաշխության ու ուրախության մեջ: :drinks
Չուկ, շնորհավոր :): Թող էս տարին նենց դասավորվի, որ ամեն ինչ հասցնես ու լիքը ժամանակ ունենաս հանգստանալու համար, հետո` որ միշտ տրամադրությունդ տեղը լինի ժպտալու համար :): Ջուլյային էլ եմ շնորհավորում: Ապրեք, որ էդքան լավն եք, մեծ լօվէ ձեզ :):
Շնորհավորում եմ::hands Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, նպատակներիտ իրականացում :
Սիրելի Արտակ, շնորհավոր ծնունդդ: Թող էն սիրուն ժպիտդ անպակաս լինի դեմքիցդ, տարիների հետ լավատեսությունդ միայն ավելանա: Այնքա՜ն մարդ կա, որ անկեղծ համակրանքով է լցված քո նկատմամբ ու դու ուղղակի պարտավոր ես Երջանիկ լինել: :flower
Ես էլ եմ շնորհավորում :) ցանկանում եմ քո կյանքը ապրես էնպես, ինչպես դու ես ցանկանում, դու ինքդ գտնես քո տեղը այս կյանքում և վայելես կյանքի բոլոր լավ հաճույքները: :)
Ուլուանա
30.12.2010, 05:18
Էս հարազատ ընկերներին շնորհավորելն ինչ բարդ գործ ա բայց... :oy Ինչ էլ ասես, էն չի. քիչ կամ ստանդարտ ա թվում...
Ինչևէ, Արտ ջան, ևս մեկ անգամ շնորհավոր ծնունդդ, ընկերս :friends:։ Թող աշխատելու, ստեղծելու, նախաձեռնելու եռանդդ ու հետևողականությունդ միշտ անպակաս լինեն ու նորանոր օգտակար ու հաջող նախաձեռնությունների հիմք դառնան։ Միշտ շրջապատված լինես էնպիսի լավ ընկերներով, ինչպիսին որ ինքդ ես միշտ եղել ուրիշների համար :)։ Մեկ էլ մաղթում եմ, որ քեզ շնորհավորելու հաջորդ առիթը Ջուլյայի հետ երջանիկ ամուսնությունը լինի :love։
yerevanci
30.12.2010, 09:30
Շնորհավորում եմ Չուկ ջան, միշտ առողջ լինես, ակումբի գլխից էլ անպակաս
Շնորհավոր ծնունդդ, մաղթում եմ առողջություն ու հաջողություններ անձնական կյանքում::)
My World My Space
30.12.2010, 09:33
Վայ քու արա, մեր կայքավարն էլ ծնվա՞վ....:o
Կայքավար ջան շնորհավոոոոոոո՜ր.......
Желаю счастья личного, наличного, и безналичного..... (ով ինձ տուգանել ա` ըը՛, ը՛, ը՛..... :)) )
Պարտավորեցնում եմ երջանիկ լինել զեմիս հետ.... վճիռս վերջնական ա, ու բողոքարկման ենթակա չի....
էս էլ հատուկ քո համար, ոնց ջոգեցի չես տեսել....
Ո՞վ ա գալիս..... :lol
http://lh6.ggpht.com/_66lDt2bPUEo/TFVzJ_GBdAI/AAAAAAAAAGA/OcgL3wXVYNY/260420109111111111111174.jpg
---------- Ավելացվել է՝ 19:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:53 ----------
Շուտ եմ ասել նեղանալ-բան չկա.......:P
Պաաաաաա:bux:
Արտակ ջան, շնորհավոր: Ամենալավն ու բարին:
Դու որ չլնեիր, մենք հո էսքանովս ստեղ հավաքվողը չէինք:;) Շատ շատ մեեեեեծ շնորհակալություն:
Շատ շատ մեեեեեեեեծ երջանկություն քեզ ու Ջուլիաին: Ծլեք, ծաղկեք զարոնաք, էլ ավելի քան կաք:love
Շնորհավոր լինի ու համել շնորհակալություն մի կտոր Հայաստանի համար :)
Անտիգոնե
30.12.2010, 10:16
Շնորհավորում եմ:flower
Շնորհավորում եմ, անսահման երջանկություն քեզ :)
Շնորհավոր
Ակումբի հիմնադիր ախպեր
Քո շնորհիվ հիմա էսքան մարդ կարողանում ա քեզ շնորհավորել :)
Ինչ հզոր օր ես ծնվել... Ամեն տարի նորի սկզբի հետ նոր տարիք, ըտեղ էլ ես ճիշտ հաշվարկել, ոնց որ ակումբի ստեղծման հարցում...
Արտ ջան, քեզ մաղթում եմ բոլոր սկզբերիդ հաջողակ ու պտղաբեր լինեն, բոլոր վերջերդ ժպիտով ու առանց կիսատի, բոլոր ընթացքներդ էլ հաճույքով ու առողջ :)
Ապրես որ ծնվել ես :)
Ծնունդդ շնորհավո՜ր, Չուկ: Իմ կարծիքով, Ամոնարի նախաշեմին ծնվածները ինչ-որ կախարդական աստղի տակ են ծնված (մեր տանը երկուսը կան): Թող էդ աստղը քեզ երջանկություն բերի ու լի՜քը հաջողություն: Ու ամենակարևորը, որ դու գոհ լինես թե քո աստղից, թե քո բախտից: ;)
Արտակ ջան:love ամենալավն եմ մաղթում, առողջություն, անձնական երջանկություն, աշխատանքային հաջողություններ, լիքը փող ու անսպառ համբերություն: Էս վերջինի կարիքը չնայած ոնց որ չունես, ամեն օր ավելի ու ավելի եմ հիանում քո համբերատարությամբ, քո գործը լուռ, գլուխդ կախ, անվրդով անելով:
Հսկայական ժամանակ, հսկայական էներգիա, քո կյանքից հսկայական մաս ու ինքդ քեզ դու կտրում ես քեզնից՝ մեզ համար աննկատ, ու դնում ակումբի մեջ, շնորհակալ եմ ու մի քիչ նաև ափսոսում եմ: Ուզում եմ՝ հասնես էն ամենին, ինչին արժանի ես, շնորհավոր:drinks
Rhayader
30.12.2010, 11:59
Շնորհավոր, օդմին:)
Ծնունդդ շնորհավոր, Արտակ ջան։ :)
Moonwalker
30.12.2010, 12:15
Շնորհավորում եմ, ցանկանում, որ կյանքում ինչ նպատակ ունես, հասնես, ինչ որ փնտրում ես, գտնես: Հա ու պինդ ներվեր եմ մաղթում, որ մեր ձեռը դիմանաս: :))
Թող կյանքիդ լույսը երբեք չպակասի::)
Արտ, շնորհավոր: Երեկ գիշերվա մաղթանքներն ուժի մեջ են :))
Շնորհավոր Չուկ ջան ու շնորհակալություն Ակումբի համար
http://image.tsn.ua/media/images/original/Oct2008/7ffae5cc94_89353.jpg
Չուկ ջան շնորհավոր :) :russian
Արտակ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Հասնես բոլոր նպատակներիդ ու երջանիկ լինես: :)
StrangeLittleGirl
30.12.2010, 13:32
Չուկ ջան, շնորհավոոոոոոոոոոր
Շնորհավորում եմ:
Գիտեմ ինչ բան ա մի բան ստեղծելն ու հետո ստեղծածին նայելը, առավել ևս պտուղները ճաշակելը (չնայած քո մասշտաբի դեռ չեմ ստեղծել:oy):
Ներքին ներդաշնակություն եմ ցանկանում, քանի որ ինչքան հասկացել եմ՝ դրանից կարևոր բան չկա...:)
Լավ մնա:
Շնորհավոր ծնունդդ Արտ ջան:kiss, դե չեմ ծավալվում, գիտես:)
Valentina
30.12.2010, 13:47
Շնորհավո՜ր:bux:
Magic-Mushroom
30.12.2010, 13:57
ԱՐՏԱԿ ջան հիմա մի քիչ հիվանդ եմ ու երկար չեմ կարող գրել,հետո մանրամասն կգրեմ ՇՆՈՐՀԱՎՈՐ:bux::bux::bux:
Շնորհավորում եմ ու ցանկանում ամենայն բարիք :)
Արտ ջան շնորհավորում եմ ախպերս: Կակ գավարիլ ֆիլոս Սոկրատ` ՄԱԼԱԴԵՑ !!!!:sicx:
Ուրվական
30.12.2010, 14:44
Էն ինչ-որ ակումբի ու Չուկի հետ կապված ասվեց, լրիվ համաձայն եմ, բայց ուզում եմ անկախ ակումբից, Արտ ջան, ծնունդդ շնորհավորեմ: Քո պես մարդը, հարազատը ու ընկերը շատ-շատերի համար կարար անգին լիներ ու իրանք երջանիկ լինեին քեզնով, բայց դե հիմա պատկերացրու որ էդ բոլոր մարդիկ կրկնակի երջանիկ են, որ դու իրանցն ես: Արտ ջան, ցավդ տանեմ, շնորհավոր ու կենացդ:
Շնորհավոոոոր!!!!!!!!!!!!! օդմին:))
Չուկիտո, սիրելիս, դու գիտես չէ՞ :)
Եթե չգիտես, քիթդ պոկելու եմ:
Հետո էլի կփակցնեմ, բայց եթե ծուռ կպչի, ես մեղավոր չեմ, իմանայիր, այ քեզ բան :angry
:D
Շնորհավորում եմ, ընկերս, երջանիկ եղիր, ինչքան կարող ես միշտ :)
Սիրում եմ քեզ շատ:
Ես բոլորին ասում եմ, որ 27 տարեկան եքա էշ եմ դառել, իրանք թե՝ շնորհավո՜ր, շնորհավո՜ր... տո ի՞նչը շնորհավոր, որ եքա՞ եմ դառել, թե՞ որ էշ եմ դառել :))
Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, բոլորիդ, շատ շնորհակալ եմ: Լավն եք, ինչ լավ ա, որ կաք :love
Philosopher
30.12.2010, 16:34
Շնորհավոր, Արտ ջան :) Բարեկեցիկ կյանք ու երջանություն` ընտանիքիդ հետ :)
Շնորհավորում եմ և ցանկանում եմ ամենալավն ու բարին:)
Շնորհավոր, Արտակ ջան :drinks
*e}|{uka*
30.12.2010, 17:11
Արտ 27՞ :o :))
Արտ ջան շնորհավոր: Թող ամեն ինչ սրտովդ լինի ու ինչ լինում ա շատ լինի, որ կարողանաս կիսվել ընկերներիդ հետ: :P Պաչիկ թուշիկին: :kiss
Farfalla
30.12.2010, 17:57
Շնորհավոր :)
Շնորհավորում եմ!!! Երջանկություն ու հաջողություն բռնած գործերում :bux::bux::bux:
Շնորհավո՜ր, Արտակ ջան:
Ակումբդ հար շե՛ն լինի: :)
Միանում եմ շնորհավորանքներին: :)
Ջուզեպե Բալզամո
30.12.2010, 20:01
Ես էլ եմ միանում ակումբակիցներիս… Շնորհավոր, առողջ ու հաջողակ լինես :drinks
Դատարկություն
30.12.2010, 20:07
Շնորհավոր, Չուկ ջան:
Ցանկանում եմ, էն ամենի կրկնապատիկը, ինչ-որ տվելա Ակումբը բոլոր ակումբցիներին (իսկ դա շա՜տ-շա՜տ ա:))):
Սրտանց շնորհավորում եմ . լինես հաջողակ ու երջանիկ :)
Արևհատիկ
30.12.2010, 20:40
Շնորհավոր Չուկ ջա՛ն :)
Արտ ջան, շնորհավոր ախպերս: Լիքը լավ-լավ բաներ Արտ ջան, լիքը-լիքը...:)
impression
30.12.2010, 21:29
Շնորհավոր, Չուկ ջան :) կարևոր մարդ ես մեր բոլորիս համար, դու որ չլինեիր, հիմա մենք իրար հո չէինք ճանաչի էսքանովս
սաղ դու ես մեղավոր, որ մարդ արդեն վախենում ա Հանդիպումներ թեմայում մի բան գրի :)
լավ եղիր, երջանիկ ու առողջ :)
Չուկ ջաան Շնորհավոոոոոր:yahoo
Mark Pauler
31.12.2010, 00:10
Ուշացումով, բայց սրտանց - Շնորհավոոոոոր :)
murmushka
31.12.2010, 00:58
Չուկ ջան, Շնորհավոր, նախ Շնորհավորում եմ Ջուլիային, Դուք ուղղակի ստեղծված եք իրար համար, եղեք երջանիկ: Շնորհավորում եմ ակումբցիներին, որ քեզ նման ադմին ունենք, շնորհավորում եմ ինքս ինձ, որ քեզ նման ՄԱՐԴՈՒն կարող եմ ինձ Ընկեր անվանել
Հպարտ եմ քեզանով
Հ.Գ. Հայկն էլ է միանում շնորհավորանքներին
Հ.Գ.2 Կարոտել ենք
Չուկ ջան, շնորհավորում եմ, երջանիկ լինես, քեզ անսպառ ուժ ու եռանդ բոլոր գործերդ հաջողությամբ պսակելու և ինչու չէ՝ պսակվելու համար :)) Չուկիտո ջան, քեզ շատ եմ սիրում, հեսա գնամ մի բաժակ մի բան խմեմ քո պատվին, եթե դեռ խմում եք, համարեք որ ձեզ հետ եմ :) :kiss
Շնորհավոր, Արտ ջան :drinks: Ինչ անեմ, մենակ սմայլիկ եմ կարում դնեմ :cry2:
Չու'կ ջաաաաաաաաան, կներես , որ ուշացումով...շնորհավոր ծնունդդ իմ հին, արի, սիրելի, շաաաաաաաաատ հարազատ ընկեր...
Թող լինի միշտ ակումբը, թող լինենք միշտ մենք , Դու ու Ֆոտոնչուկս...պաաաաաաաաաաաաաաաաաաաաաաչ:love
Ժողովուրդ ջան, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ: Էս թեմայի գրառումների առնվազն մի զգալի մասը ինձ ուղղակի երջանկացնում են: Կարելի ա տխուր ժամանակ գալ ու կարդալ :oy
Ապրե՛ք, որ կաք :)
Ambrosine
31.12.2010, 23:11
Ուստա :)) /(c) Ձայնալար/, դեռ շուտ է շնորհակալությունների համար, իիի :beee
Չուկ ջան, սրտանց շնորհավորում եմ :drinks Ամեն ինչ կարծես թե ունես, միայն բազում հաջողություններ եմ մաղթում, մեկ էլ շատ փող, որ կայքերին տիրություն անես ճճճ
Հա, շնորհավորում եմ կայքերի` արժանի գնահատական ստանալու կապակցությամբ: Եթե չլիներ քո աշխատասիրությունն ու նվիրումը, դժվար թե լինեին այդ ձեռքբերումները, ու դժվար թե լիներ մեր ակումբը :roll: Ապրես :good:
Գանգրահեր
01.01.2011, 02:47
Շնորհավոոոոր:)
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին
Ես էլ ուշացումով, բայց սրտանց միանում եմ բոլոր բարեմաղթանքներին...երջանիկ եղիր:)
Էս ինչեեր եմ բաց թողեեել :))) Չուկի ծնունդ, Նոր տարի.. :)))
Արտ ջան շնորհավոր համ ծնունդդ համ Ամանորդ :) Ինչ որ ցանկացել, բարեմաղթել են ծնդդյանդ օրը ցանկանում եմ որ իրականանա 2011-ին :) Քեզ էնքան հաջողություն, որ նապաստակն էլ հետևիցդ չհասնի :)
Ու որ տարատեսակ անցումներից ու անհարմար փողոցներից օգտվելը մի քիչ մեղմվի սա նախարարության միջոցներից քեզ նվեր :)
http://www.cartype.com/pics/8714/full/audi_a6_5_11.jpg
Chuk ջան, ուշացումով, բայց սրտանց շնորհավորում եմ::drinks
Հ.Գ.:love
Չուկ ջան ամենաբարի մաղթանքներով Շնորհավորում եմ ծնունդտ....Միշտ լավ մարդ մնա կյանքում,ու լավ մոդեր Ակումբում......
Ժունդիայի
03.01.2011, 12:46
Արտ ջան շնորհավորում եմ ծննդյանդ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ ամենայն բարիք, երջանկություն, նորանոր նվաճումներ քո կյանքում: Կներես՝ ուշացումով շնոհավորեցի, ուղղակի հնարավորություն չկար կայք մտնելու: Լավ գիտես, թե ինձ համար ով ես հանդիսանում, քեզ շատ շատ եմ սիրում ու հարգում: Կենացդ ցավդ տանեմ:
Շնորհավոր Չուկ ջան, ինչ հավես օր ես ծնվել, տոնական տրամադրություն, տոնական եռուզեռ: Մաղթում եմ, որ ամբեղջ կյանքդ նման տոնական մթնոլորտում էլ անցնի: Հավատա, որ քո բացառիկ պրոյեկտով բոլոր ակումբցիներին մեծ տոն ես պարգեւել: Ակումբում հայտնվելը շատ շատերի համար դառնում է բեկումնային: Պատկերացրու, որ ամբողջ կյանքդ: օրհնանքի մեջ ես ապրելու:) Մի խոսքով կյանքդ օրհնվածա Չուկ ջան, պրոբելմ չունես:)
Առողջություն, երջանկություն եւ սեր, սեր, սեր......................:love
:bux::bux::ton::viannen_12::papik::thumbup::drinks
Պատկերացրու, որ ամբողջ կյանքդ: օրհնանքի մեջ ես ապրելու:) Մի խոսքով կյանքդ օրհնվածա Չուկ ջան, պրոբելմ չունես:
Զամիչ ջան, մարդիկ կան, որ անիծում են :))
Անեծքները մի կողմ, օրհնանքի զորությունը հաղթահարող ուժ ուղղակի ջոյություն չունի.. ժողովուրդ ջան, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ :)
Ռաֆ ջան, դեռ հույսս չեմ կտրել քեզ մի օր գոնե օյաղ տեսնելուս :))
ջոյություն
ջոյը չգիտեմ ինչ ա, «գոյ» էի ուզում գրեի, երևի հասկացաք, էլի խմուկ եմ :oy
Արտակ ջան, ուշացումով շնորհավորում եմ: Երջանիկ ու առողջ լինես, հաջողությունն էլ թող քեզնից անպակաս լինի: :)
Նաիրուհի
06.01.2011, 12:05
Չուկ :redhat ջան, հարգելի պատճառով էսօր եմ շնորհավորում։ Դե համ էլ իմ ծնունդի օրով, էլի։ :) Շնորհավոր ծնունդդ, ադմին ջան։ Մեր ու զեմիս գլխից անպակաս լինես... :flower
Chuk ջան, ես էլ, ուշացումով շնորհավորում եմ ծնունդդ: Քեզ ցանկանում եմ ամենայն բարիք ու 2011-ին բոլոր երազանքներիդ իրականացում(դե Ֆոտոնիդ հետ միասին էլի);)