PDA

Դիտել ողջ տարբերակը : Շամանիզմ



Leo Negri
29.12.2010, 16:01
Էս մի թեմայում քննարկենք մարդու իմացած ամենահին կրոնափիլիսոփայական համակարգերի ամբողջության` շամանիստական աշխարհայացքի առանձնահատկությունները: Վերջինիս տարբեր դրսևորումները կարող են շատ տարբեր լինել` շատ պրիմիտիվ ու ոչ էդքան խորը հավատալիքներ պարունակող համակարգերից մինչև բավականին բարդ, զարգացած ու ամբողջական մետաֆիզիկ աշխարհայացք ունեցողները: Ցանկացած դեպքում, շամանիզմը երևի թե էն աղբյուրնա, որից հետագայում առաջա էկել կազմակերպված կրոնը` իր բոլոր արժանիքներով ու թերություններով:

Շամանները սեփական մշակութային հավատալիքների ներքո հանդիսանում են մարդկանց ու հոգիների աշխարհների միջնորդ, կապող օղակ: Փոփոխված գիտակցության վիճակներում շամանները այցելում են այլ աշխարհներ, որտեղ և անձնական/սեփական համայնքի համար լուծումներ ու պատասխաններ են ման գալիս: Հատկանշական է, որ տվյալ հավատալիքների համակարգի ներքո հոգիների աշխարհը /ըստ շամանիստական հավատալիքների մեծամասնության, վերջինս շատ մոտա ամենգիշերյա երազների աշխարհին` ինչը շատ հետաքրքիր զուգադիպություններիա բերում երազների հետ գործ ունեցող այլ դիսցիպլինաների հետ/ պակաս իրական չի, քան առօրյա աշխարհը` ու նույնիսկ ավելի վտանգավոր կարա լինի:

Շամանների համար աշխարհը լի է հոգիներով: Բարի ու չար, ուժեղ ու թույլ, բույսերի, դիցաբանական կենդանիների, նախնիների, տարերային երևույթների: Հավատալիքների մասա նման հոգիների հետ համագործակցելը: Ասելա թե` վերջիններիս կարելիա ստիպել, կարելիա գնել ծառայությունները, կարելիա ընկերանալ ու ինֆորմացիա ստանալ: Միաժամանակ, շատ հաճախ իրական կյանքում շամանները իրենց համայնքի լիիրավ անդամներ են, ու "խելագարվում" են մենակ շամանական ակտերի ժամանակ: Ավելին` համայնքը միշտ շամանից կոնկրետ արդյունքներա պահանջում: Ասելա թե` եթե շամանը չի կարա բուժի, ապա իրա ինչնա շաման?

Էլի ժամանակ ունենամ, կշարունակեմ նրա մասին, թե ոնց են մարդիկ մեկել շաման դառնում: Խիստ երախտապարտ կլինեմ Աստվածաշնչյան մեջբերումներից զերծ մնալու համար` եթե վերջիններս ուղղակիորեն կապված չեն շամանիզմի հետ:

Leo Negri
13.01.2011, 16:37
Ինչպես են դառնում շաման? Որպես կանոն` որոշակի էքստրեմալ ներքին բնույթի փորձի միջով անցնելուց: Շատա տարածված "շամանական հիվանդության" միջով անցնելը` մարդ անցնումա տառապանքների, մահվան /որը հաճախ իրական կլինիկական մահվան կարա հասնի/ ու վերակենդանացման միջով: Նմանօրինակ սխեմա նկատվումա նաև ավելի ուշ կրոնական ու մոգական ավանդույթների ներքո: Ապագա շամանը հիվանդանումա, մեկուսացվում սոցիումից, ու որոշ ժամանակ անց անցնում մահվան փորձի միջով, որը զուգորդվումա յուրահատուկ հալուցինացիաներով:

Վերջիններիս սյուժեն հաճախ շատ նմանատիպա` անկախ կոնկրետ ավանդույթից: Շամանի մարմինը մասնատվումա, պատառ պատառա արվում, հոշոտվումա գազանների կամ միջատների կողմից, արյունաքամա լինում, վառվումա, փտումա, ջարդուփշուրա լինում, կամ ցանկացած այլ կերպ դադարումա գոյություն ունենալ: Որպես "ջարդուփշուր" անողներ կարող են հանդես գալ գազանները, շամանի նախնիները, զանազան ստատուս ունեցող հոգիները, աստվածները, ու այդպես շարունակ: Մասնատվելուց հետո մարմինը մաս մաս հետա հավաքվում, բերվումա հին տեսքի` հաճախ օտար էլեմենտների ներմուծմամբ: Ասելա թե` ջիլերի փոխարեն երկաթյա լարեր, սրտի փոխարեն` թանկարժեք քար, ուղեղի ու աչքերի փոխարեն` կվարցի բյուրեղներ, ու այդպես շարունակ: Արտահայտման ձևերը տարբեր մշակութային պայմաններում կարող են իրարից տարբերվել, բայց ստրուկտուրան գրեթե միշտ մնումա նույնը:

Նման քանդել սարքելուց հետո ապագա շամանը այցելումա ստորգետնյա և/կամ վերգետնյա աշխարհները, որտեղ զանազան դիցաբանական կերպարներից ''Երիտասարդ Շամանի Դասընթացներա'' ստանում: Էն աշխարհից հետ էկած մարդը արդեն էդքան էլ մարդ չի` սոցիումից տարբերվող պատկերացումներով, տարբերվող արժեքներով, ու, ինչպես ընդունվածա համարել` խիստ տարբերվող հնարավորություններով:

Gayl
14.01.2011, 00:20
Նման քանդել սարքելուց հետո ապագա շամանը այցելումա ստորգետնյա և/կամ վերգետնյա աշխարհները, որտեղ զանազան դիցաբանական կերպարներից ''Երիտասարդ Շամանի Դասընթացներա'' ստանում: Էն աշխարհից հետ էկած մարդը արդեն էդքան էլ մարդ չի` սոցիումից տարբերվող պատկերացումներով, տարբերվող արժեքներով, ու, ինչպես ընդունվածա համարել` խիստ տարբերվող հնարավորություններով:

Էս պահը էտքան էլ չհասկացա, սպանում են ու ասում, որ նա արդեն շամա՞ն է:

Leo Negri
14.01.2011, 18:05
Էս պահը էտքան էլ չհասկացա, սպանում են ու ասում, որ նա արդեն շամա՞ն է:


Հիվանդության, կամ հալուցինոգեն սուբստանցիաների ազդեցության տակ /կամ համ էն համ էն - կոնկրետ սուբստանցիաների մասին կգրեմ ավելի ուշ/ ապագա շամանը ունենումա տեսիլքների հաջորդականություն, որոնց ժամանակ սպանվել ու հարություն առնելուց հետո այցելումա իր դիցաբանական համակարգի աշխարհները: Օրինակ կենաց ծառով բարձրանումա երկինք, կամ անդունդա նետվում ստորգետնյա տարածքներ հասնելու համար: Նման ճանապարհի վերջում իրան սպասում են նախնիները/հոգիները/կենդանիները/աստվածները, կախված կոնկրետ մշակույթից, որոնք շամանին ուժ են տալիս ու սովորացնում են իրա ապագա արվեստի նրբությունները, ինչից հետո ցույց են տալիս հետ գալու ճանապարհը:
Որպես կանոն այդ գիտելիքը նախորդվում կամ հաջորդվումա նաև ցեղի շամանների կողմից տրված ստուգումներով ու գիտելիքներով, բայց դե առաջնային մեկա մնումա փափոխված գիտակցության վիճակում ստացված "օծումը":

Leo Negri
07.04.2011, 01:23
Ընդհանուր առմամբ` "շամանիզմ" բառը շատը վերաբերվումա սիբիրական ու միջինասիական շամանիզմին: Բայց քանի որ խիստ նպանատիպ կրոնական ֆենոմեններ հանդիպում են աշխարհով մեկ` Էլիադեն` շամանիզմի խոշորագույն հետազոտողներից մեկը, շամանիզմա անվանում ցանկացած նման ֆենոմենի, ու նշումա, որ շամանական էլեմենտներ կարելիա գտնել երբեմն շատ անսպասելի տեղերում` օրինակ հունական էպոսում:
Ինչևէ, ինչովա զբաղվում շամանը? Մեծ մասամբ համատեղումա համայնքում կրոնական, բժշկական, մշակութային ու երբեմն ամենօրյա /երբեմն ասելով` որոշ մշակութային պայմաններում շամանները բնակվում են համայնքից դուրս, որպես համայնքի համար գերբնական ուժի պատճառով վտանգ ներկայացնող, իսկ որոշ այլ պայմաններում` լիիրավ համայնքի անդամ են/ դերերը: Զբաղմունքները ընդհանրապես շատ են, բայց կարելիա առանձնացնել հետևյալ չորսը:

1/ հանդիպում գերբնական էակների հետ դեմք դեմքի, ու սեփական կամ սեփական համայնքի անունից ինչ որ լավություններ ուզել/պահանջելով: Օրինակ լավ որս, կամ լավ եղանակ վարուցանի համար:
2/ մեռյալների հոգիներին հանդերցյալ աշխարհ հասցնել` որ ճամփին չմոլորվեն ու վարի չգնան: Համարվումա, որ շամանը միանգամից բնակվումա երկու աշխարհներում, դրա համար էլ տրամաբանականա վերջինից պսիխոպոմպի, աշխարհները կապողի պարտականություններ ստանձնելը:
3/ երբեմն հիվանդության ժամանակ համարվումա, որ մարդու հոգին գողացել են, կամ վերջինս ուղղակի մոլորվելա ու հետ չի էկել: Նման դեպքում շամանից սպասում են, որ ինքը կվերականգնի հիվանդի ամբողջականությունը` հոգին գտնելով ու հետ բերելով:
4/ ալտերնատիվ աշխարհի բնակիչների հետ շփվելով` որոշակի գիտելիք ստանալը: