PDA

Դիտել ողջ տարբերակը : Հունվարի 4-ի արևի մասնակի խավարումը:

Walter Lewin
28.12.2010, 23:09
Հարգելինե'րս, 2011 թվականի հունվարի 4ին, 11:30-14:30-ն ընկած հատվածում Հայաստանից կերևա արևի մասնակի խավարում: Նայելիս անպայման օգտագործեք լուսաֆիլտրեր (որպես այդպիսին կարող եք օգտագործել Floppy Disc-ի միջուկը) երկու պատճառներով` նախ առանց դրանց կարող եք վնասել Ձեր աչքերը, հետո` առանց դրանց Արևի շատ պայծառ լինելը թույլ չի տա Ձեզ տեսնոլ Լուսնի սկավառակը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խստիվ արգելվում է առանց հատուկ պաշտպանական միջոցների նայել Արևին որևէ օպտիկական սարքի միջոցով!!!

Walter Lewin
28.12.2010, 23:14
http://en.wikipedia.org/wiki/Solar_eclipse_of_January_4,_2011

Դատարկություն
04.01.2011, 19:40
Էսօրվա արևի խավարումը:)
Ես եմ նկարել:oy

http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash1/hs733.ash1/162699_178103998879525_100000397786645_462897_3837106_n.jpg

Walter Lewin
04.01.2011, 20:31
Բախտս չբերեց` մեր մոտ լրիվ մառախլապատ էր:(
Այստեղ (http://www.eclipse.org.uk/eclipse/0122011/Yerevan_Armenia_2011Jan04_anim.gif) հետաքրքիր անիմացիա կա:)

Պոզիտրոն
04.01.2011, 20:41
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խստիվ արգելվում է առանց հատուկ պաշտպանական միջոցների նայել Արևին որևէ օպտիկական սարքի միջոցով!!!
Ընդհանրապես նույն խստությամբ արգելվում է նաև անզեն աչքով նայելը: Ի՞նչու:

Walter Lewin
04.01.2011, 21:07
Ընդհանրապես նույն խստությամբ արգելվում է նաև անզեն աչքով նայելը: Ի՞նչու:
Դե չէ, նույն խստությամբ չէ:) Անզեն աչքով նայելիս ճիշտ է տհաճ կլինի, բայց համենայն դեպս չես կուրանա:
Օպտիկական սարքով նայելը արգելվում է հետևյալ պատճառով` երբ անզեն աչքով ես նայում, ընդամենը բիբի բացվածքով անցած լույսն է ֆոկուսանում ցանցաթաղանթի վրա, իսկ երբ օպտիկական սարքով ես նայում, ֆոկուսանում է սարքի օբյեկտիվի վրա ընկած լույսը: Անգամ փոքրիկ աստղադիտակների օբյեկտիվների տրամագծերը գոնե մի 7-8 անգամ մեծ են բիբի տրամագծից:

Պոզիտրոն
04.01.2011, 21:31

Այսինքն նույն պատճառով, ինչ որ ուղղակի սովորական արևին: Ճի՞շտ եմ:

Walter Lewin
04.01.2011, 22:11
Հա, ստեղ հարցը խավարման մասին չի: Խոսքը գնում էր ընդհանրապես Արևին նայելու մասին: Ուղղակի նույնիսկ խավարման ժամանակ (մասնակի խավարման) Արևի չփակված մասը բավականին պայծառ է և նրան նայելիս պետք է նույն բաները հաշվի առնել ինչ-որ սովորական Արևին նայելիս:

Universe
06.01.2011, 16:34
Ես 3D ակնոցներով եմ նայել, պատկերը եռաչափ էր: