PDA

Դիտել ողջ տարբերակը : XIII



bugron
27.12.2010, 09:52
Իմ կարծիքով այս խաղը գլուխգործոց է, ուրիշ խոսքեր որպես նկարագիր չեմ գտնում: Ինձ ուղղակի շատ էր հետաքրքրում թե ինչ-որ մեկը խաղացել է XIII, և ավելի հետաքրքիր է թե ով ունի դրա դիսկը: Այստեղ կարող եք թողնել Ձեր տպավորությունները խաղի մասին և այլ....

Հայկօ
27.12.2010, 21:15
Իմ կարծիքով այս խաղը գլուխգործոց է, ուրիշ խոսքեր որպես նկարագիր չեմ գտնում: Ինձ ուղղակի շատ էր հետաքրքրում թե ինչ-որ մեկը խաղացել է XIII, և ավելի հետաքրքիր է թե ով ունի դրա դիսկը: Այստեղ կարող եք թողնել Ձեր տպավորությունները խաղի մասին և այլ....

Դե, ես եմ խաղացել :): Բայց էդ շա՜տ վաղուց էր, երբ դեռ GF2 32Mb էի քշում :)): Ընդհանուր տպավորություններս՝ ընտիր, չնայած, մեր մեջ ասած, համարյա բան չեմ հիշում:

Խաղը առաջին հերթին գրավում ա իր անկրկնելի ոճով: Խաղին անծանոթ մարդկանց համար նշեմ, որ ամբողջ խաղը ստեղծված ա էնպես, որ առավելագույնս նման լինի կոմիքսի: Այսինքն՝ գլխավոր հերոսը «ապրում ու ստեղծագործում» ա նկարների քառակուսի վանդակների մեջ ու էդպես նկարից նկար անցնելով էլ առաջ ա գնում. ֆլեշբեքերն ու ուրիշ տեղ կատարվող իրադարձությունները կարող են երևալ «նկար նկարի մեջ» սկզբունքով. պայթյունների, գոռոցների կամ այլ ձայների ժամանակ էկրանը լցվում ա մեծ ու գույնզգույն BOOOOOOM, AAAAARGHHHH, WHOAAA և այլ «պատկերաձայներով». իսկ ամբողջ խաղի ընթացքում շատ լավ օգտագործված ա Cell Shading տեխնոլոգիան, որի շնորհիվ եռաչափ պատկերները սև ու մուգ կոնտուրներ են ստանում՝ ձեռքով արված նկարների նմանվելով:

Նման խաղեր մինչև էդ էլ էին եղել (ամենահայտնին, երևի, Sega-ի Comix Zone լեգենդար խաղն ա), հետո էլ եղան (Spider-Man-ներից մեկը. ի դեպ՝ վատը չէր), բայց XIII-ը երևի ամենալավն ա: XIII-ը ոչ միայն որպես ընտիր ստիլիզացված խաղ ա լավը, այլև հենց որպես հետաքրքիր շութեր: Հիմա, բնականաբար, արդեն մի քիչ հին ա (2003թ), գրաֆիկան կարող ա պարզունակ թվալ, բայց խաղը մնում ա անկրկնելի հենց իր ոճի շնորհիվ: Եթե հետաքրքիր բան եք փնտրում, կամ եթե թույլ վիդեոքարտի պատճառով չեք կարողանում նոր բաներ խաղալ, անպայման XIII-ը ճարեք ու խաղացեք, չեք փոշմանի, մանավանդ եթե FSP-ներ եք սիրում:



Մի քանի սքրինշոթներ

http://s009.radikal.ru/i308/1012/3e/b1f19d031185.jpg

http://s010.radikal.ru/i313/1012/79/73eb7e2ec366.jpg

http://s003.radikal.ru/i204/1012/2f/4d3397d4cd63.jpg

http://s015.radikal.ru/i332/1012/25/9f78df3475de.jpg

http://i040.radikal.ru/1012/19/bce31211e2a2.jpg

http://s014.radikal.ru/i329/1012/30/78a31e488a93.jpg

http://s011.radikal.ru/i316/1012/20/034820042cc0.jpg

http://s003.radikal.ru/i203/1012/47/6b1a4a613c6c.jpg

http://s005.radikal.ru/i210/1012/9c/971a6a437c8a.jpg

http://s005.radikal.ru/i211/1012/91/0ff3d26f0ab7.jpg

http://s003.radikal.ru/i203/1012/24/7745f6e3b445.jpg

Տրեյլեր 1


http://www.youtube.com/watch?v=_yTNf3KYspE

Տրեյլեր 2


http://www.youtube.com/watch?v=1WenNNbgeyg

bugron
27.12.2010, 22:01
Ես խաղը լրիվ վերջացրել եմ ու վերջում գրել ա շարունակելի, կարող ա իմանաք երկրորդ մասը հելեա ա?

Արամ
28.12.2010, 18:56
Գժվում եմ սենց մուլտյաշնի գրաֆիկայով խաղերի համար:love

Հայկօ
28.12.2010, 19:03
Գրանցում չպահանջող տորենտներ.

Առաջին (http://rutor.org/torrent/83014/xiii-2003-pc-repack-by-mop030b)
Երկրորդ (http://rutor.org/torrent/63085/xiii-2003-pc)

Արամ
28.12.2010, 19:07
Գրանցում չպահանջող տորենտներ.

Առաջին (http://rutor.org/torrent/83014/xiii-2003-pc-repack-by-mop030b)
Երկրորդ (http://rutor.org/torrent/63085/xiii-2003-pc)

Հայկ ջան կարամ ես խաղերը նեթբուքի վրա խաղամ՞

Հայկօ
28.12.2010, 19:16
Հայկ ջան կարամ ես խաղերը նեթբուքի վրա խաղամ՞

Պիտի որ լրիվ նորմալ խաղացվի: Պահանջները էս էն.


CPU - Pentium III 1 GHz
RAM - 256 Mb
VGA - 3D, 64 Mb
HDD - 2.7 Gb

Ոչ մի ֆանտաստիկ բան չկա, մի խոսքով :): Ինձ ավելի շատ հետաքրքրում ա Windows 7-ի ու Vista-ի պահը:

bugron
28.12.2010, 19:22
Ոչ մի ֆանտաստիկ բան չկա, մի խոսքով :): Ինձ ավելի շատ հետաքրքրում ա Windows 7-ի ու Vista-ի պահը:
Եթե նրա հետ էս, թե էդ ՕՀ-ում խաղը ոնց ա աշխատում, ուրեմն ասեմ, որ windows 7-ում շատ լավ, դե vista-ն էլ երևի նույն ձև:

Արամ
28.12.2010, 20:03
Պիտի որ լրիվ նորմալ խաղացվի: Պահանջները էս էն.



Ոչ մի ֆանտաստիկ բան չկա, մի խոսքով :): Ինձ ավելի շատ հետաքրքրում ա Windows 7-ի ու Vista-ի պահը:
իսկ գեյմփլեյը հետաքրքիրա՞

Freeman
28.12.2010, 22:18
Պիտի որ լրիվ նորմալ խաղացվի: Պահանջները էս էն.



Ոչ մի ֆանտաստիկ բան չկա, մի խոսքով :): Ինձ ավելի շատ հետաքրքրում ա -ի ու Vista-ի պահը:
Windows 7-ում լավա

Հայկօ
29.12.2010, 00:54
իսկ գեյմփլեյը հետաքրքիրա՞

Մանրամասներից համարյա բան չեմ հիշում: Ամեն դեպքում՝ հաստատ հիշում եմ, որ հետաքրքրությամբ եմ խաղացել, բայց դե էն ժամանակ փորձս էդքան էլ մեծ չէր, ու համեմատելու քիչ բան կար: Խաղը լիքը ստելս-տարրեր ունի, եթե ճիշտ եմ հիշում, այսինքն՝ լրիվ քյառթու կրակոցի չի: Սյուժեն էլ ա բավականին լավը: Ծամծմված ա, իհարկե, գլոբալ դավադրություններ-բաներ, հիշողությունը կորցրած հերոս և այլն, բայց ամեն դեպքում՝ առաջ հրում ա: