PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներսից...



CactuSoul
13.01.2007, 17:34
Սրանք էլ իմ հայալեզու ստեղծագործություններն են:) :
Գրառումների մի մասն այստեղ է տեղափոխվել «Ի՞նչ է նշանակում CactuSoul (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=4813)» թեմայից:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

***
Կհիշես, կհիշես մի օր ինձ
Գալիքի խորունկ ծալքերում՝
Որպես հնացած ծանոթի՝
Մոռացված փոշոտ հուշերում:

Կհիշես… Ու գուցե ժպտաս՝
Հիշելով օրերը անցած,
Երջանիկ պատանուն, որ Դու էիր
Ու մեր սերն՝ անդարձ հեռացած…

Քո մտքի հեռվում, խորքերում
Կգտնես Դու մի ավերակ,
Նրա մոտ՝ հանգած մի խարույկ,
Շատ վաղուց մարած մի կրակ…

Կքայլես հուշերիդ մայթերով,
Կտրվես Դու դրանց հմայքին,
Կնայես թախծալի աչքերով,
Կցանկաս վերապրել դա կրկին…

Ու սրտիդ սառույցից մի բեկոր
Կհալվի ու արցունք կդառնա,
Ու աչքիդ փոքրիկ անկյունից
Կկաթի հուշերիդ վրա:

Իսկ հետո… Հետո այդ արցունքը
Աննկատ գոլորշի կդառնա:
Քեզ կրկին կտիրի մոռացումը
Ու այլևս երբեք տեղի չի տա…

CactuSoul
19.01.2007, 15:55
NOTE: Խոսքս այստեղ ուղղված է մարդկանց մեծամասնությանը, բայց ոչ բոլորին: Կարծում եմ՝ ֆորումականներից շատ-շատերին այն չի վերաբերում:) :

***
Ներեք ինձ, մարդիկ, որ իմ կյանքը չի ընթանում այնպես, ինչպես դուք էիք կանխատեսել:
Ներեք ինձ, որ ձեր ընտրած խաղին մասնակից լինել չեմ ուզում. դրա կանոններն ինձ ձեռք չեն տալիս:
Ներեք, որ իմ պատկերացումներն ինձ ավելի ճիշտ են թվում, քան ձերը:
Ներեք ինձ, որ միայնակ եմ զգում ձեր մեջ, որ չեմ ընդունում ձեր հորինած իրականությունը: Ըստ իս այն փուչ է: Ու որդնած:
Խնդրում եմ, ներեք ինձ, որ դեռ հավատում եմ հեքիաթներին: Դրանց մեջ ես ինձ ավելի լավ եմ զգում: Դրանք շնչող են ու կենդանի, ի տարբերություն ձեր հոգիների, որ բազալտից էլ կարծր են: Համ էլ շուկայական:
Ներեք, որ թաքուն լաց եմ լինում ձեզ համար, երբ տեսնում եմ, թե ինչպես եք ձեր հոգիները խեղդամահ անում հորինովի հոգսերում:
Ներեք ինձ, որ գիտակցելով իմ բոլոր արարքները ու երկար-բարակ վերլուծելով` ես էդպես էլ չհասկացա, թե ինչու են դրանք մեղք համարվում, ու ես ինչի համար պիտի զղջայի: Ներեք, բայց հավերժության սահմաններում կյանքն ինձ չնչին է թվում:
Ներեք, որ բնական սուտն ինձ համար նախընտրելի է արհեստականորեն ստեղծված ճշտից:
Ներեք, որ ապստամբում եմ ձեր մտքերի դեմ: Դրանք ինձ դուր չեն գալիս: Դրանք սառն են ու թունավոր: Հետո էլ` չեմ սիրում քողարկված կամ դիմակավորված երևույթներ:
Ներեք ինձ, մարդիկ, որ դեռ երազում եմ: Ու, խնդրում եմ, մի նախանձեք, եթե իմ երևակայական ամրոցների բնակիչները, ի տարբերություն ձեզ, երջանիկ լինեն:
Ներեք, որ հանդգնում եմ նայել ձեր աչքերին ու շարունակել մնալ այն մարդը, ով եմ: Ներեք, խնդրում եմ, որ էդպես էլ չկարողացա ձեզ նմանվել: Ես շատ եմ փորձել ինչ-որ բան հասկանալ, բայց ջանքերս իզուր են անցել: Ձեր աչքերը չափազանց դատարկ են` որևէ բան ասելու համար:
Ներեք, որ անհանգստացնում եմ ձեզ նրանով, որ ձեզ չեմ խանգարում:
Ներեք, մարդիկ, որ ինքս ինձ իրավունք եմ վերապահում ձեզնից ներողություն խնդրել, ու դեռ համարձակություն ունեմ խոստովանելու, որ սիրում եմ ձեզ:
*
Ներեք, խնդրում եմ, մարդիկ, որ դեռ հույս ունեմ, թե երբևէ դուք կհասկանաք ինձ:


P.S.
«...Ինձ ներեք մի քիչ այն բանի համար,
Որ մեկ է արդեն` ներում եք, թե չէ...»
Taurel
December 2006

© C.S.
(Black Snakey CactuSoul)

Հ.Գ.
Հետգրության մեջ գրված տողերը ընկերներիցս մեկի բանաստեղծությունից է, որը կոչվում է «Ինձ ներեք մի քիչ…»:

StrangeLittleGirl
19.01.2007, 16:01
Շատ ազդեցիկ էր: ;) Երևում էր, որ ուժեղ պոռթկման ժամանակ ես գրել:

Artgeo
19.01.2007, 16:39
CactuSoul
Շատ տխուր էր ու կարդալուց կարծես իմ մտքերը լինեին գրված։ Չես պատկերացնում թե ոնց եմ քեզ հասկանում ու որքան անգամ են այդպիսի մտքեր պտտվել իմ ուղեղում: :(

Հ.Գ. Հայերեն յունիկոդի վերածեցի գո գրվածը, եթե իհարկե դեմ չես: Հետագայում կարող ես օգտագործել http://hayeren.akumb.am/?p=convertor կայքը:

Ծով
19.01.2007, 16:46
P.S.
«...Ինձ ներեք մի քիչ այն բանի համար,
Որ մեկ է արդեն` ներում եք, թե չէ...»

Հրաշալի էր…
Միայն այս ստեղծագործությունն արդեն իսկ ասում է,որ դու լավ մարդ ես…բարի,ներողամիտ ու հուսամ լավատես…
Ժպտա՛…ապրես…դիպուկ էր գրված…:)

CactuSoul
19.01.2007, 16:51
Ես գիտեի, որ այս ակումբում համախոհներ կգտնեմ:yahoo : Շատ ուրախ եմ:) :

Հ.Գ. Հայերեն յունիկոդի վերածեցի գո գրվածը, եթե իհարկե դեմ չես: Հետագայում կարող ես օգտագործել http://hayeren.akumb.am/?p=convertor կայքը:
Անննչափ շնորհակալ եմ, Artgeo ջան::)

Ավելացվել է 8 րոպե անց

P.S.
«...Ինձ ներեք մի քիչ այն բանի համար,
Որ մեկ է արդեն` ներում եք, թե չէ...»

Հրաշալի էր…
Միայն այս ստեղծագործությունն արդեն իսկ ասում է,որ դու լավ մարդ ես…բարի,ներողամիտ ու հուսամ լավատես…
Ժպտա՛…ապրես…դիպուկ էր գրված…:)
Շատ շնորհակալ եմ:love :
Նաև շնորհակալ եմ Taurel-ին հրաշալի բանաստեղծության համար, որն ինձ ոգեշնչեց այս «ստեղծագործության» մեջ վերջապես արտահայտել այն, ինչ տարիներ շարունակ եռում էր ներսումս:

CactuSoul
01.02.2007, 17:34
NO COMMENT
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ես Քեզ չեմ սիրում:
*
Քայլում եմ փողոցով: Իսկ Նա քայլում է հակառակ ուղղությամբ: Բազմամարդ փողոցում ես Նրան շատ հեռվից նկատեցի: Մեր միջև ընկած հեռավորությունը անընդհատ փոքրանում է, և որքան ավելի ենք մոտենում իրար, այնքան անգամ մեծանում է հարազատության այն զգացումը, որ արթնացավ հենց այն պահին, երբ Նրան տեսա:

…Իրարից երկու մետր ենք հեռու:
Ինչպիսի՞ն է Նա: Չգիտեմ: Կարևոր էլ չի: (Չէ՞ որ Քեզ էլ ես երբևէ չէի պատկերացրել…):
Նրա աչքերը ժպտում են:
«Բարև», - ասում եմ ես ու քայլերս, ակամայից դանդաղելով, մարում են: Նա էլ է կանգ առնում: «Ողջույն», - ի պատասխան լսում եմ կյանքումս երբևէ լսած ամենահաճելի ձայնը: Նա ժպտում է աշխարհում ամենահրաշալի ժպիտով: «Գիտե՞ս…», - Նա աջ ձեռքի ցուցամատն ու միջնամատն իրար միացրած մոտեցնում է շուրթերիս` թույլ չտալով շարունակել միտքս:
Մենք գրկում ենք իրար, ու ես հոգովս լսում եմ, թե ինչպես է Նա ասում. «Ոչինչ մի ասա: Գիտեմ, որ սիրում ես ինձ: Ես էլ Քեզ եմ սիրում, իմ Հողեղե՜ն Աստվածուհի…»:

«Սիրում եմ Քեզ…», - շշնջում են Նրա շուրթերն, ու զգում եմ, թե ինչպես է երջանկության ջերմ ալիքը վազում երակներովս:
Ես երանությունից փակում եմ աչքերս ու գլուխս ավելի ամուր սեղմում Նրա կրծքին: Ու մինչ ես վայելում եմ Նրա Սրտի զարկերը, Նա ինձ ամուր-ամուր կրծքին է սեղմում ու շոյում գլուխս:

Հետո… Աշխարհն սկսում է պտտվել մեր շուրջը, ու արևը շողում է հատուկ մեզ համար:
Ու ժպտում են ամպերը երկնքում, ու ժպտում են ծառերը, շենքերն ու թռչունները, ժպտում են անցորդները, ժպտում ենք մենք ու… մեր ժպիտները միաձուլվում են…

Ինչքա՞ն ժամանակ եմ Նրան ճանաչում: Մի քանի վայրկյա՞ն… րոպե՞… գուցե մի օ՞ր… կամ էլ մի քանի տարի՞…մի ամբողջ կյա՞նք…: - Մի ամբո՜ղջ հավերժություն:

Հետաքրքիր է. մտքովս նույնիսկ չի անցնում հարցնել` «ո՞վ ես…»:
Գիտեմ` ճանաչում, եմ Նրան. Նա իմ Սերն է: Հենց Նա Ինքը:
Նույնիսկ անունը չգիտեմ: Բայց կարևոր էլ չի: Առանց դրան էլ մենք լավ հաղորդակցվում ենք: Որևէ բան ասելու համար պարտադիր չէ խոսել: Հարկավոր է զգալ…

Ես զգում եմ Նրան: Ու Նա զգում է ինձ:

Երջանիկ եմ: Անսահման երջանիկ…

*
Ու չեմ հիշում Քեզ: Չեմ սիրում:

***
Ասա, որ սա մի օր կարող է իրական դառնալ: Ասա, որ դա կլինի:
Ես հավատում եմ Քեզ…

02.02.06

© C.S.
(Black Snakey CactuSoul)

Taurus
01.02.2007, 17:43
կլինի:love

CactuSoul
01.02.2007, 17:53
կլինի:love
մեղսի, ջան:( :) :(
*
Չգիտեմ՝ ինչո՞ւ եմ էս վերջերս անընդհատ Նրան հիշում:love … ախր արդեն 3 տարուց ավելի է անցել:cry2 … իսկ ես դեռ կարոտում եմ:cry …

CactuSoul
10.02.2007, 12:09
Սա էլ իմ վերջին բանաստեղծությունն է:

***
Թույլ թախիծ… ու ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…
Ես թերթում եմ Հուշերը իմ հին:
Ողբում են էջերն անձրևոտ
Ու շոյում Մենությունը իմ սին:

Ինչի՞ ես հասա՝ սպասելով
Անընդհատ Կյանքում Հրաշքի…
Հիմա Ապագան քարշ տալով
Տանում է Կյանքիս կապտած դին:
2007, փետրվար

Մելիք
10.02.2007, 16:13
է:

***
Թույլ թախիծ… ու ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…
Ես թերթում եմ Հուշերը իմ հին:
Ողբում են էջերն անձրևոտ
Ու շոյում Մենությունը իմ սին:

Ինչի՞ ես հասա՝ սպասելով
Անընդհատ Կյանքում Հրաշքի…
Հիմա Ապագան քարշ տալով
Տանում է Կյանքիս կապտած դին:
2007, փետրվար
Էլի գարուն կգա, կբացվի վարդը...(c)

Philosopher
10.02.2007, 16:27
Սա էլ իմ վերջին բանաստեղծությունն է:

***
Թույլ թախիծ… ու ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…
Ես թերթում եմ Հուշերը իմ հին:
Ողբում են էջերն անձրևոտ
Ու շոյում Մենությունը իմ սին:

Ինչի՞ ես հասա՝ սպասելով
Անընդհատ Կյանքում Հրաշքի…
Հիմա Ապագան քարշ տալով
Տանում է Կյանքիս կապտած դին:
2007, փետրվար
Ծանր էր: Վերահաստատում եմ "Իմ վերևի մարդը 2" էջում գրածս. "հոգի, որն իր մեջ համադրում է մարդ լինելու երջանկությունն ու դժբախտությունը": Ի դեպ, այս բանաստեղծությունը ավելի մաքուր ու դիպուկ է կատարված, քան նախորդը, երկրորդ քառատողդ իսկապես հիանալի է: Բայց նաև ակնհայտ է, որ անգլերեն գործերդ ավելի խորն են ու ապրված. դրանց մեջ դու երևում ես քո ես-ի առավել ամբողջական պատկերով: Ընդհանուր առմամբ` հրաշալի է:

Taurel. . . .
10.02.2007, 16:48
Սա էլ իմ վերջին բանաստեղծությունն է:

***
Թույլ թախիծ… ու ո՛չ ցավ, ո՛չ կարոտ…
Ես թերթում եմ Հուշերը իմ հին:
Ողբում են էջերն անձրևոտ
Ու շոյում Մենությունը իմ սին:

Ինչի՞ ես հասա՝ սպասելով
Անընդհատ Կյանքում Հրաշքի…
Հիմա Ապագան քարշ տալով
Տանում է Կյանքիս կապտած դին:
2007, փետրվար


Լավն էր ........ Ասես դողացող մատերով սանրում էիր ճերմակած հուշերդ ու քարանում ներկայի և անցյալի խաչմերուկներում........... Մռայլ էր, անգույն, ցեխոտ ու ցավոտ.......... Ու տանջանք էր գալարվում և փաթատվում տողերիտ մոլախոտի պես.............. Պատկերավոր էր. . . . .
Ես տենց տեսա ու շատ դուրս եկավ................:hands ;) :love :love :love

CactuSoul
10.02.2007, 18:14
Էլի գարուն կգա, կբացվի վարդը...(c)
Թող բացվի, չուզողն էլ ես լինեմ;) :love …


Պատկերավոր էր. . . . .
Հա, բայց ոչ այնքան, ինչքան քո մեկնաբանությունները:oy …
Մեղղղսսի:love

Philosopher:oy … Չեմ դադարում անընդհատ զարմանալ դիպուկ ու խորը վերլուծություններիդ վրա:
Սկզբում «դու»-ով էի դիմում, իսկ հիմա… մի կողմից զգում եմ, որ «Դուք»-ը պաշտոնական երանգներ է մտցնում հարաբերությունների մեջ, ինչը ես տանել չեմ կարող, մյուսից էլ արդեն ամաչում եմ «դու» ասել:oy … Լուրջ եմ ասում: Սակայն, եթե դեմ չես, թեկուզ ամաչելով, բայց «դու» կասեմ, լա՞վ:
Շնորհակալ եմ, որ քո, ըստ իս, կարևոր ու թանկ ժամանակը պարբերաբար տրամադրում ես իմ ստեղծագործությունների /կամ որ նույնն է իմ:oy / վերլուծությանը:

....Բայց նաև ակնհայտ է, որ անգլերեն գործերդ ավելի խորն են ու ապրված. դրանց մեջ դու երևում ես քո ես-ի առավել ամբողջական պատկերով:
Ես էլ եմ այդպես կարծում:) :

Philosopher
10.02.2007, 18:47
Philosopher:oy … Չեմ դադարում անընդհատ զարմանալ դիպուկ ու խորը վերլուծություններիդ վրա:
Սկզբում «դու»-ով էի դիմում, իսկ հիմա… մի կողմից զգում եմ, որ «Դուք»-ը պաշտոնական երանգներ է մտցնում հարաբերությունների մեջ, ինչը ես տանել չեմ կարող, մյուսից էլ արդեն ամաչում եմ «դու» ասել:oy … Լուրջ եմ ասում: Սակայն, եթե դեմ չես, թեկուզ ամաչելով, բայց «դու» կասեմ, լա՞վ:
Շնորհակալ եմ, որ քո, ըստ իս, կարևոր ու թանկ ժամանակը պարբերաբար տրամադրում ես իմ ստեղծագործությունների /կամ որ նույնն է իմ:oy / վերլուծությանը:


Հենց "դու"-ով էլ դիմիր, որովհետև գլոբալ ինֆոմացիոն դաշտը ոչ թե նրա համար է, որ մենք հեռանանք միմյանցից, այլ` մոտենանք միմյանց: Քո գրականությունը անկեղծության, սուբյեկտիվ զգացումի գրականություն է, դու "դու"-ով ես խոսում աշխարհի հետ, և դա է քո գրածի գրավչությունը:

CactuSoul
03.03.2007, 12:56
Էլի գարուն կգա, կբացվի վարդը...(c)
Վա՜յ, Դավ ջա՜ն, արդեն եկել ա:love :yahoo … Շնորհակալ եմ քեզ շա՜աատ:love :

Արդեն մի տեղ նշել եմ ու հիմա էլ նորից եմ ասում. «Ակումբն» ինձ համար դարձել է օրագրի «փոխարինիչ»:
*
Սա ստեղծագործություն չէ, այլ պարզապես մտքերի փունջ, որ, երևի, պիտի օրագրիս մաս կազմեր:

***
Ես երջանիկ եմ, քանզի երբեք դժբախտ չեմ եղել:

Երջանիկ եմ, որովհետև նույնիսկ ամենադեպրեսիվ պահերին, երբ մտքովս ինքնասպան լինելն էր անցնում, ես էդպես էլ չիրականացրի այդ միտքը:

Երջանիկ եմ, որ երբևէ սիրել եմ ու առիթ եմ տվել սիրելու:

Երջանիկ եմ, որովհետև աշխարհում կան երևույթներ ու մարդիկ, որոնք ջերմացնում են սիրտս:

Ես երջանիկ եմ, քանի որ նույնիսկ հիմա՝ երբ երջանիկ չեմ, կարողանում եմ ասել, որ երջանիկ եմ, ու ժպտալ աշխարհին:
03.01.07
:)

CactuSoul
05.03.2007, 14:12
Չնայած` առանց այդ էլ շատ բան ակնհայտ է, բայց բանաստեղծության բնաբանը չեմ գրում, որ… Մի խոսքով:
Իսկ այս բանաստեղծությունը ֆորումում տեղադրելու առումով տատանվում էի… վերջին տողերը կասեն, թե ինչու:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

***
Հեռանում ենք մենք իրարից,
Դա զգում եմ ես ամեն վայրկյան;
Շոգիանում ես իմ կյանքից`
Որպես երազ անիրական…

Զրուցում ենք առաջվա պես`
Թեմաներով` վաղուց ծեծված,
Ոչ մի բան չի փոխվել կարծես.
Մեր դերերը լավ են սերտված…

Խոսում ենք մենք երկար-բարակ,
Լոկ մեզ հատուկ նույն ցինիզմով…
Մեր մտքերը, ինչպես և միշտ,
Դեռ լցված են ուտոպիզմով…

Ինչպես առաջ, դու ինձ համար
Երգում ես քո նոր երգերը,
Պատմում ես ինձ ու կիթառին
Սրտիդ նոր ու հին վերքերը…

Բոսոր ու ցուրտ մի մայրամուտ…
Հոգու դատարկված գրպաններ…
Մենք նման ենք, ինչպես էինք միշտ…
Կյանքով գերված ինքնասպաններ…

Ու՞մ եմ տեսնում հայելու մեջ;
Քե՞զ…գուցե ի՞նձ…ուրի՞շ խաբկանք…
Չէ, ես դու չեմ… Մենք այլևս
Հարազատ չենք միմյանց համար…

Էհ, շինծու է այս ամենը,
Առաջվանը չի ոչ մի բան,
Թեպետ կեղծիքն այս, հիրավի,
Իրականին շատ է նման:

Բայց դե, մեկ է, զգում եմ ես`
Մեռնում են մեր անուրջները;
Մեր դեմքերին լուռ խամրում են
Ժամկետն անցած ժպիտները:

Դու կմնաս հուշերիս մեջ
Որպես թախծոտ, կարմիր աշուն…
Իսկ իմ դերը քո կյանքի մեջ`
Չապրված, բայց անցած գարուն…

Իմ կյանքի հրա՜շք չսպասված,
Չե՞ս զգում՝ անհետանում ենք,
Երկուսս էլ արդեն անէացած`
Միմյանցից անձայն հեռանում ենք…

Հեռանում ենք… Դե, ի՞նչ արած,
Կյանքում դա էլ է պետք մարդուն;
Ու թե ինչ եմ զգում հիմա,
Թող որ մնա քեզնից թաքուն:

© C.S.
(Black Snakey CactuSoul)

Վազգեն
06.03.2007, 04:13
Շատ լավն էր։:) Մի քանի անգամ կարդացի ու հիմա, որ այս տողերը գրեմ–պրծնեմ, էլի եմ կարդալու։:oy

Ուլուանա
06.03.2007, 18:15
Շատ լավն էր։ :) Շատ պատկերավոր ես նկարագրել զգացմունքներդ։ :ok

CactuSoul
08.02.2010, 20:24
Ավելի քան դատարկ միջին տրամաչափի ցնդաբանություն, որ ի վերջո որոշեցի տեղադրել ոչ թե «դատարկացնդաբանություններում (http://www.akumb.am/showthread.php/236-%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D6%81%D5%B6%D5%A4%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D 6%80)», այլ էստեղ:}:

:scen
Դու գնում ես… Բարով գնաս…
Էլ չեմ սպասում, բայց կսպասեմ,
Որ էլի գաս՝ մեղմ ժպիտով,
Որ թևերիդ մեջ արտասվեմ:

Որ իմ հույսը էլի ծաղկի,
Ու որ թվա, թե ուրախ եմ,
Որ կարոտդ սեր բարբառի,
Որ մտքերս հիմքից քանդեմ…

Ու որ հետո անէացած,
Այդ հուր խաբկանքից բոցավառ՝
Ես համբուրեմ աչքերը քո
Ու ասեմ՝ «բարի ճանապարհ»…

Ու հետո էլի դու գնաս,
Ու հետո էլի սպասեմ,
Ու հետո… Էլ ոչինչ չի լինի…
Ու երազս լուռ կսպանեմ:


Գիտեմ, որ անկապ ա, բայց քարկոծել չկա, շուտ եմ ասել:tomato:

CactuSoul
20.07.2010, 19:06
Հավատս փոշի դարձրիր,
Ցանեցիր Հույսիս վրա;
Ու Սերս տանուլ տվեց…
Տեսնես՝ Հոգիս գոնե կա՞:

10.18.09

CactuSoul
11.09.2010, 14:11
Ես գնում եմ… Թե ուզենաս, ինձ կգտնես հաջորդ կյանքում՝
որպես ճեղքված ասֆալտի մեջ բուսած փոքրիկ, քնքուշ ծաղիկ:

Այս կյանքում էլ ինձ մի փնտրիր, զուր է, սերս. չեմ լինելու:
Ինձ կգտնես հաջորդ կյանքում, թե ուզենաս…

12.28.09 / 09.11.10

CactuSoul
06.04.2011, 20:22
Գիտեմ, որ պրիմիտիվ ա, բայց դե…


Երբ մեգ-մշուշով կպատվեն լուսինները մեր անցյալի,
Երբ կխամրեն գիշերները՝ սիրով, կրքով, երազով լի,
Երբ կթմրեն մեր մտքերը, որ կեղեքվում էին կարոտից,
Ու երբ ոչինչ էլ չի ասի տաղավարը՝ փողոցին կից,

Կպարփակեմ հաստ պատերով անցյալը մեր անշնչացած
Ու դուրս կելնեմ՝ գտնելու՝ լիալուսինները մարած,
Ուրիշ-ուրիշ տաղավարներ՝ վաղո՜ւց մարդու ոտք չտեսած,
Նոր սեր, նոր կյանք, նոր անուրջներ, նոր-նոր հուշեր՝ դեռ չապրված:

04.06.11

CactuSoul
22.04.2011, 19:14
Հնություն.

***
Թույլ տուր մոտենալ քեզ անձայն,
Գրկել քեզ, թեկուզ մտովի,
Ու կորցրած անցյալի համաձայն
Բույրն զգալ հարազատ "Wild Rain"-ի…

Թույլ տուր, որ սուզվեմ անհունում
Այդ խոր ու բարի աչքերիդ,
Ու թող որ, թեկուզ երազում,
Կրկին համն զգամ շուրթերիդ…

Մի վանիր ու թույլ տուր՝ մնամ,
Թող կարոտս քնի քո գրկում…
Ու սա համարեմ իրական…
Մի՞թե շատ մեծ բան եմ խնդրում:

Մի ստիպիր մոռանալ, չեմ կարող.
Ախր քեզ չափազանց եմ սիրում…
Ներիր, որ անընդհատ դու ինձ հետ ես՝
Իմ սրտում, հոգում, մտքերում:

*e}|{uka*
22.04.2011, 20:07
Գիտեմ, որ պրիմիտիվ ա, բայց դե…


Երբ մեգ-մշուշով կպատվեն լուսինները մեր անցյալի,
Երբ կխամրեն գիշերները՝ սիրով, կրքով, երազով լի,
Երբ կթմրեն մեր մտքերը, որ կեղեքվում էին կարոտից,
Ու երբ ոչինչ էլ չի ասի տաղավարը՝ փողոցին կից,

Կպարփակեմ հաստ պատերով անցյալը մեր անշնչացած
Ու դուրս կելնեմ՝ գտնելու՝ լիալուսինները մարած,
Ուրիշ-ուրիշ տաղավարներ՝ վաղո՜ւց մարդու ոտք չտեսած,
Նոր սեր, նոր կյանք, նոր անուրջներ, նոր-նոր հուշեր՝ դեռ չապրված:

-> 04.06.11

Ան, դու ապագայից ես: :love ու երբ ոչինչ չի ասի տաղավարը փողոցին կից... :)

CactuSoul
24.04.2011, 13:27
Ան, դու ապագայից ես: :love ու երբ ոչինչ չի ասի տաղավարը փողոցին կից... :)

Ապագայից չեմ, Յոժիկս, ուղղակի ես սկզբում ամիսն եմ գրում, հետո ամսաթիվը;)

CactuSoul
15.07.2011, 02:20
Երեկ պատահաբար գտա, բլոկնոտիս մեջ խզբզել էի.

***
Հերթական վերջը, որ գուցե սկիզբ է,
բայց ոչ ինձ համար:
Հերթական մահը, որ վերապրում եմ…
Ու կանգառ: Դադար…

Ու հետո նորից, էլի նույն բանը,
մի քիչ փոփոխված:
Ու հետո ցավը ծիծաղ է դառնում…
Կյանք է, ի՞նչ արած…

Ամեն մի հատիկ մահով մեռնելով՝
դեռ չեմ մահանում:
Տեսնես, տե՛ր իմ, ինձ է՞լ ինչ մահեր են
սպասում դարանում…

10.21.10

CactuSoul
22.02.2012, 19:29
մրսում եմ
կարոտից
որ չկաս
որ հեռու ես
հոգով

դողում եմ
ցնցվում
ջղային

մատներս
անզգա
լքված
անմխիթար

սիրտս
ալեկոծ ծովի նման ալիքվում է, փոթորկվում, զարնվում իրականության անկոտրում պատերին
ու հետո խաղաղվում
հանդարտ
անաղմուկ

լուռ է
երբ չկաս
երբ հեռու ես
այնքան, կարծես երբեք էլ չես եղել
սուտ էիր
անիրական
պատրանք
ցնորք, որ պաշտել եմ երբևէ

ունայնությունը
չռել է աչքերը
վրաս
կծկվել եմ
չեմ ուզում
մի նայիր
նեղվում եմ
գնա

մեջքս
անպաշտպան
ողնաշարս
փշաքաղված
վախով

կիսատություն
անձև
անէ
անմարմին

հոգիս
սեղմված
պարփակված
անտուն
առանց երազանքի
խոցոտ

աչքերս
փակում եմ
բացում եմ
մեկ է
մութ է
չկա
լույս
սրբություն
առավոտ
չկա սեր

արցունքներս
թողել եմ անցյալում
չկան
հեռու են
ցուրտ է
դողում եմ
սրթսրթում եմ
ք-ո կ-ա-ր-ո-տ-ի-ց

E-la Via
22.02.2012, 20:25
մեջքս
անպաշտպան
ողնաշարս
փշաքաղված
վախով



Անի, քանդակեցիր թողեցիր: Քեզ հազար ու մի վարկանիշ:
Քո, իմ, մեր ներսից…

CactuSoul
10.05.2012, 01:59
Քեզ կներեմ ես ամեն բան, ինչ եղել է
ու այն ամենն, ինչ չի լինելու էլ երբեք:
Ամեն, ամեն ինչ կներեմ,
միայն մի բան քեզ չեմ ների, ներո՜ղ եղիր…

Քեզ կներեմ բոլո՜ր-բոլոր երազներս,
որ թռչելով հասել էին քեզ,
ու ուզեցին շարունակել թռիչքը՝ քո մտքերի հետ,
բայց բախվելով դրանց՝ անդարձ փշրվեցին…

Քեզ կներեմ այն բազմաթիվ գիշերները, երբ չեմ քնել
ու ոռնալ եմ ուզել ցավից…
Ու արցունքների գետերը, որ հեղվել են,
ես կներեմ կաթիլ-կաթիլ…

Քեզ կներեմ նրա համար, որ ռունգերդ մի օր ուրիշ կին կշնչեն,
որ մի ուրիշ ժպիտ կձուլվի ժպիտիդ,
որ աչքերդ կփայլեն մի ուրիշ զույգ աչքեր տեսնելիս…
Քեզ կներեմ…

Ու կներեմ քեզ նաև այն, որ մի ուրիշ տղամարդու
թևը պիտի մեջքս գրկի,
մեկ ուրիշի համբույրներից պիտի դողամ,
ուրիշ, ուրի՜շ մեկից լսեմ «քեզ սիրում եմ»…
Ես կներեմ…

Քեզ կներեմ, երբ ուրիշը քեզ կգովի իմ փոխարեն…
Երբ ուրիշի ափերի մեջ կորոնես երջանկություն…
Եվ երբ հոգուդ դռները բաց, թրթռացող հուրը սրտում՝
դու կաղոթես նրա՛ համար, այն ուրիշի,
ու կցնծաս…
Կներեմ, ջանս, հավատա…

Ու նույնիսկ այն ես կներեմ, որ տերտերի հարցին՝ «տե՞ր ես»,
մեկ ուրիշը «այո» կասի,
ու մեկ ուրիշին ես կլինեմ «հնազանդ»…
Ու ոչ քեզ, այլ մեկ ուրիշին կնվիրեմ կյանքս՝ հլու․․․
Ես կներեմ…



Քեզ չեմ ների միայն մի բան…

…Որ իմ որդին մեկ ուրիշին պիտի ժպտա…
Մեկ ուրիշը պիտի տեսնի նրան՝ քայլող…
Մեկ ուրիշին որդիս պիտի ասի «հայրիկ»…
Իր սեփական հորը, ցավոք:


02.02.2010

CactuSoul
17.12.2012, 17:59
ես սրբագրում եմ իմ անցյալը
քեզ, նրան, էն մյուսին
ինձ
իմ սերերն ու պսեվդոսերերը
ջանքերը - իմ, քո, նրա -
ինչ-որ բանի հասնելու
ինչ-որ բան գուցե ստեղծելու

սրբագրում եմ զգացողություններս
սրտիս թրթիռները
հույսերս ու կարոտներս
էն ամբողջ ցավն ու երանությունը
որ կար
կամ չկար
կամ կար, բայց սուտ էր

սրբագրում եմ ամենը
էն բոլոր ճամփաները, որոնցով երբևէ քայլել ենք
գնացքի ռելսերը
զրույցներն ու դրանց թեմաները
հիմարությունն ու հանճարը
աստվածացումն ու անարգանքը
հարգանքն ու անվստահությունը
հավատն՝ առ երջանկություն
ու կամքը՝ ամեն ինչ փոշիացնելու

սրբագրում եմ

գույները, իրերն ու մարդկանց
բույրերն ու համերը

ու ջղային կծկումները սրտիս
կամ երջանկությունից ու հաճույքից տարածական դարձած սրտխփոցներիս հաճախությունը

սրբագրում եմ ամեն ինչ
որ եղել է
որ չի եղել
սխալները
ու ճիշտը՝ առավել ևս

սրբագրում եմ
ինձ
քեզ
նրան

սրբագրում եմ

թող ամեն ինչ էնպես լինի, ոնց պետք է

CactuSoul
25.08.2013, 03:18
ՖԲ-ի պեղումներից գտա (2012.09.09).


[կիսատ-պռատ, անցած կյանքերից մնացած]
---

ես կարող էի լինել նավահանգիստը, ուր բեռնավորված նավերդ կվերադառնային երկար ուղևորությունից

կարող էի լինել պանդոկը, որտեղ հոգնած նավաստիներդ սառը գարեջուր կըմպեին, կատակներ կանեին ու կլիցքաթափվեին

կարող էի լինել սառնորակ ջուրը, որ կզովացներ քեզ ամառվա շոգին

կարող էի լինել փարոսը, որ կուղղորդեր քեզ մութ գիշերներում

կարող էի լինել վերարկուն, որ կգրկեր ու կպաշտպաներ քեզ ձմեռվա ցրտից

կարող էի լինել տունը, որում քեզ հանգիստ ու ապահով կզգայիր

կարող էի լինել քաղցր քունդ, որ քեզ գունավոր ու տաք երազներ կբերեր

կարող էի լինել տիեզերքը, որ քեզ կպատկաներ

ես կարող էի լինել

բայց չկամ

CactuSoul
10.01.2014, 02:45
ցուրտ ա
սառել եմ
կծկվել եմ, մի բուռ դարձել

գայիր, էլի

գայիր
ինձ գիրկդ առնեիր
նորածնի պես
շնչեիր սառած դեմքիս
սառցակալած մատներս առնեիր հրե ափերիդ մեջ
տաքացնեիր

տաքանայի
հալվեի
մի բուռ ջուր դառնայի
ներծծվեի, հագուստիդ միջով հասնեի քեզ
լանջիդ ձուլված
խաղաղ
շնչառությանդ համընթաց վեր ու վար անեի
ու սրտիդ զարկերին շշնջայի,
թե ինչքան շնորհակալ եմ...

որ կաս
որ եկար
որ ձմռան ցրտում գարուն եղար ինձ համար
չթողեցիր՝ ցուրտը տանի բողբոջներս
ծիլերս
երազներս
պաշտպանեցիր էս անողոք քամիներից
ազատեցիր ձյուն-սառույցից
ջերմացրիր
սիրտս՝ եղյամով պատած
ցրեցիր մառախուղը հոգուս
արևովդ ողողեցիր,
որ փրկեցիր
ապրեցրիր ինձ
...
որ ծաղկեցի էս ձմեռվա կեսին...

CactuSoul
10.02.2014, 23:34
եթե կգաս մի օր

եթե կփնտրես ինձ ավերակներիս տակ
ու չես գտնի
ներիր
եթե կփորձես նայել աչքերիս մեջ ու ոչինչ չես տեսնի
կուզես մեջս կյանք ներարկել
ու երակներս կորած կլինեն թոշնած մաշկիս տակ
եթե կգրկես ինձ ու ես անտարբեր կլինեմ ու սառը ու չեմ զգա
ներիր

ներիր, որ անկարող եղա սպասել այդքան երկար
որ ուժասպառ եղա
որ չդիմացա
ու փորձեր արեցի ապրելու առանց քեզ՝
քեզ ուրիշների մեջ որոնելով
նրանց մեջ, ով երբեք, ոչ մի կերպ չէր կարող դու լինել

սիրտս կտոր-կտոր արի ու բաժանեցի նրանց
երազանքներս
սերմնացանի պես
հատիկ-հատիկ
երբեմն՝ բուռ-բուռ
շաղ տվեցի ուրիշների հոգիների դաշտերում
ոչ մեկը ծիլ չտվեց
ոչ մեկը
եթե կգաս,
ներիր, թե կարող ես, ջա՜նս, որ էլ երազանք չմնաց

սպառեցի ինձ մաս-մաս, կաթիլ առ կաթիլ, փշուր առ փշուր
օրեցօր մարեց լույսս
հոգիս սմքեց ու սևացավ
ներիր, որ չկարողացա ինձ պահպանել քեզ համար, ջանս

ներիր, ինչպես ես եմ քեզ ներում,
որ ուշացար
որ չհասար, երբ պետք էիր
չեկար ինձ շունչ ու հոգի տալու
որ ինձ մենակ թողիր օտար ու գիշատիչ հոգիների մեջ

ուշացար
շատ ուշ եկար ինձ ջրելու
ու չորացա, ջա՜նս,
ներիր…

CactuSoul
21.07.2014, 03:01
Չկա սեր: Կամ ես ու կաս դու
Էս պստլիկ, խոնավ սենյակում:
Կիսամութն առել մեզ իր մեջ,
Ինչ-որ հին հեքիաթ է պատմում:

Դու՝ հողոտ, կավաբույր մի աստված,
Ես՝ երկնից ընկած դիցուհի,
Միասին աշխարհ ենք կերտում,
Նոր աշխարհ, որ չկար մինչ հիմի...

Ներդաշնակ ու սիրուն, ու տխուր,
Բայց և կատարյալ երջանիկ, ու անմահ,
Լրացնում էությունն իրարու,
Ձուլվում ենք՝ ինչպես կյանք ու մահ...

Դու չես հավատում, որ կա սեր,
Իսկ ե՞ս - ես քեզ եմ հավատում:
Չկա սեր, ու պետք էլ չի, որ լինի.
Մեզ բավ է էս քնքշանքն անհատնում...

StrangeLittleGirl
21.07.2014, 12:03
Չկա սեր: Կամ ես ու կաս դու
Էս պստլիկ, խոնավ սենյակում:
Կիսամութն առել մեզ իր մեջ,
Ինչ-որ հին հեքիաթ է պատմում:

Դու՝ հողոտ, կավաբույր մի աստված,
Ես՝ երկնից ընկած դիցուհի,
Միասին աշխարհ ենք կերտում,
Նոր աշխարհ, որ չկար մինչ հիմի...

Ներդաշնակ ու սիրուն, ու տխուր,
Բայց և կատարյալ երջանիկ, ու անմահ,
Լրացնում էությունն իրարու,
Ձուլվում ենք՝ ինչպես կյանք ու մահ...

Դու չես հավատում, որ կա սեր,
Իսկ ե՞ս - ես քեզ եմ հավատում:
Չկա սեր, ու պետք էլ չի, որ լինի.
Մեզ բավ է էս քնքշանքն անհատնում...
Տերյանին ինչ նման էր :)

CactuSoul
21.07.2014, 17:39
Տերյանին ինչ նման էր :)

Wow, շնորհակալություն :oy

CactuSoul
04.08.2014, 11:10
․․․Որոնելու ես
ու չես գտնելու երբեք․․․

որոնելու ես
ամեն գիշերվա խավարի մեջ
ամեն այգաբացի
զեփյուռից տարուբերվող ամեն մի թփի տակ

գինու ամեն բաժակի մեջ
ծխի հերթական չափաբաժինը կուլ տալիս
ամեն երեխայի ժպիտում
ամեն շենքի ամեն պատշգամբում
ամեն մի անցնող տաքսու մեջ

ու լրագրերի էջերին
ու էկրաններին
ու գրքերի մեջ՝ փոշոտ թե փայլուն կազմերով

կողքովդ անցնող մարդկանց
նրանց երևակայական ծանոթների
քեզ հետ նույն դահլիճում նույն ֆիլմը դիտողների
սրճարանի մատուցողուհիների մեջ

սրածայր երկնաքերերի արանքներում
խուլ նրբանցքներում
զբոսայգու ամեն մի ծառի հետևում
ծաղկաշատ անծայրածիր դաշտերում
ու հեռվում մայր մտնող արևի մեջ

որոնելու ես
ու չես գտնելու երբեք

ինձ

CactuSoul
06.12.2016, 22:21
չլինելդ
շերտատում ա
ջլերս
ծվատում
բզկտում թելերի
բարակ

CactuSoul
15.08.2017, 12:49
ես ուղղակի կամ
սիրո պես, կամ աստծու
(իրականում երկուսն էլ նույն բանն են)
ինձ չեն հավատում, կասկածի տակ են առնում գոյությունս
բայց փնտրում են միշտ
ու չեն ճանաչում գտնելուց հետո
ինձ չեն հասկանում ու ինձնից վախենում են
ու մեծարում են ոմանք, ոմանք՝ հայհոյում
ես ընդունում ու ներում եմ նրանց
բոլորին
բոլորիդ
ես ազատության ծովն եմ
հեռացեք, թե խեղդվում եք իմ մեջ
մոտեցեք, թե ունեք կարիքս
ես էստեղ եմ ընդմիշտ
միշտ պատրաստ ձեզ պարուրելու ինձնով,
ձեզ ինձնից տալու,
վերցրեք ինչքան ուզում եք,
ինչքան ձեզ պետք է
կամ ինչքան կարող եք

ես անսպառ եմ ու անսահման

ես սերն եմ, որ կամ

07.18.2017

CactuSoul
14.03.2018, 20:16
․․․
ես բոլորին ուղարկում եմ գրողի ծոցը,
ու ինքս տենչում եմ քո ծոցը գալ,
ու անհնարինությունը քամում է սիրտս,
ու Սերը կաթիլ֊կաթիլ դողում է թարթիչներիս
․․․

#կիսատ

CactuSoul
14.02.2019, 18:05
Դու նա ես, ով եկավ աննկատ,
քանզի միշտ ես եղել

ներծծվեցիր կյանքիս մեջ
դարձար երակներովս հոսող արյունը
տարածվեցիր ոսկրածուծովս մեկ
բջջանյութս դարձրիր մեռոն

եկար հանգիստ, հանդարտ
բայց հաստատուն քայլերով
խաղաղ ու արևոտ
լուռ, բայց խոսուն

ուղղակի եղար
ու դատարկությունս լցրիր
կյանքով
սիրով
քեզնով

իմ հարություն մեռելներից
իմ գոյության երաշխավոր
իմ ապաստան փոթորկի մեջ

իմ Նա, ում սիրել եմ միշտ
բայց չգիտեի


2018.05.30

CactuSoul
14.02.2019, 18:07
Չեմ գրի սիրուն բառեր ու չեմ տրտնջա։
պարզապես կլինեմ ինչ-որ կերպ

ու շուրջս անսահման սպիտակ կլինի
ու լուռ
ու լայն

ու անդեմ մարդիկ կանցնեն անտարբեր
երազից պոկված ու իրականության վրա կարկատած 2D ուրվականների պես

ինչ-որ տեղ՝ հեռվում կհոսի ժամանակը
ցերեկը կհաջորդի գիշերվան
կհերթագայեն տարվա եղանակները։

Ես փակում եմ աչքերս,
ականջներս,
բերանս,
փակում եմ սիրտս, որ չզգամ,
որ հոգիս շնչահեղձ չլինի դատարկությունից

Եթե դու գնաս ու շողերդ տանես իմ կյանքից,
ես թևաթափ ու սնանկ կլինեմ,
կմթնի սիրտս
ու բոսոր մայրամուտներին թանձր կարյունի մտքերիս վրա

կմնամ իբրև կիսաքանդ ու լքված մի տուն
իբրև անապատի մեջտեղում աճած մի վիթխարի կակտուս
իբրև կիսատ մնացած բանաստեղծություն

CactuSoul
16.03.2019, 04:24
Ակումբում ինտիմ թեմաներն ակտիվացել են, ու քանի գիշեր ա, ու քանի չեմ փոշմանել, սա էլ ստեղ դնեմ.

Թող աստված ների ինձ նորից…
Ի՛մ Աստված, դու քո՛ գիրկը բաց,
Թող հնչեն ցնծության փողերով
Երգերդ՝ միջովս անցած։

Օծիր մարմինս քո սուրբ մեղքերով
Ու ըմպիր իգությունս վայրի,
Թող մատներդ հոսեն մաշկիս տակ,
Որ սիրտս գինով արյունի…

Կրքովդ խնկարկիր Եդեմս՝
Հաճույքի անձրևներից թաց,
Որ ճախրեմ՝ իբրև փյունիկ՝
Հրայրքիդ բոցերից հառնած…

CactuSoul
16.03.2019, 04:34
Դու կգնաս մի օր
(կամ գուցե արդեն գնացել ես),
սիրտս կցավի, կմղկտա,
բայց ճիշտը էս է։

Քո գնալով կյանքիս
գույները կխամրեն թերևս,
կրակս կմարի, կմխամ,
բայց ճիշտը էս է։

Կհաշվեմ օրերը անցնող
ու հաշիվն անընդհատ կխառնեմ,
ու հոգիս կնվվա ցավից,
բայց, գիտես, ճիշտը էս է։

Երկնքում մեկիկ-մեկիկ
կմարեն աստղերն ուժասպառ,
կմթնի երկինքը հոգուս,
բայց ճիշտը էս է։

Հուսահատ մի կարոտ ամեհի
կկրծի խավարը սրտիս,
անուրջներս մոխրով կպատվեն,
բայց ճիշտը, մեկ է, էս է։

Չդառնամ ուսերիդ բեռ.
ճախրիր, սավառնիր, ցնծա…
Երջանիկ եղիր, սերս։

Ճիշտն էս է։

2019.02.16

CactuSoul
16.03.2019, 04:41
Մեկից ինձ մնաց սիրելու կարողությունս,
մյուսից՝ իր սիրած երգերը,
երրորդից՝ իմաստնություն
ու քնի մեջ ակամա ցնցվելը նյարդայնությունից,
էն մյուսից ինձ մնաց ազատության համը
ու ծանոթությունը խելահեղության սահմաններին,
իսկ քեզնից ինձ մնաց
մի բուռ անսահման երջանկություն,
ներդաշնակություն,
կատարելություն,
մի բուռ տիեզերք,
ու հիշողությունը,
որ
ապրել եմ երբևէ։

2019.03.07

Sambitbaba
16.03.2019, 07:58
Շնորհակալություն, ԿակտուՍ ջան: Կարողանում ես շատ հաճելի տարածք ստեղծել: Մի տեսակ գամակի միջի տարածք լինի ասես, դանդաղ ու երկար ամպլիտուդներով օրորող...

Մենակ վերջին բանաստեղծության մեջ մեկ մարդուց եկող իմաստնությունն ու նյարդայնությունը չմարսեցի: Կամ էլ երևի իմաստնությունը պետք էր չակերտների մե՞ջ առնել...

CactuSoul
16.03.2019, 14:58
Շնորհակալություն, Սամ ջան:


Մենակ վերջին բանաստեղծության մեջ մեկ մարդուց եկող իմաստնությունն ու նյարդայնությունը չմարսեցի: Կամ էլ երևի իմաստնությունը պետք էր չակերտների մե՞ջ առնել...
Չէ, իսկական էր: ))

ivy
16.03.2019, 17:15
Ակումբում ինտիմ թեմաներն ակտիվացել են, ու քանի գիշեր ա, ու քանի չեմ փոշմանել, սա էլ ստեղ դնեմ.

Թող աստված ների ինձ նորից…
Ի՛մ Աստված, դու քո՛ գիրկը բաց,
Թող հնչեն ցնծության փողերով
Երգերդ՝ միջովս անցած։

Օծիր մարմինս քո սուրբ մեղքերով
Ու ըմպիր իգությունս վայրի,
Թող մատներդ հոսեն մաշկիս տակ,
Որ սիրտս գինով արյունի…

Կրքովդ խնկարկիր Եդեմս՝
Հաճույքի անձրևներից թաց,
Որ ճախրեմ՝ իբրև փյունիկ՝
Հրայրքիդ բոցերից հառնած…

Չէի հիշում, որ բանաստեղծություններ ես գրում:
Լավն էր ինտիմ պոեզիան :)

Sambitbaba
16.03.2019, 19:16
Շնորհակալություն, Սամ ջան:

Չէ, իսկական էր: ))

Ուզում էի ասել, արդյո՞ք հնարավոր է, որ իմաստուն մարդը նյարդային լինի...

CactuSoul
16.03.2019, 19:24
Ուզում էի ասել, արդյո՞ք հնարավոր է, որ իմաստուն մարդը նյարդային լինի...

Մի քանի տարի տևեց, մինչև մարսեցի, հետո մնաց միայն իմաստնությունը:

Sambitbaba
16.03.2019, 20:44
Մի քանի տարի տևեց, մինչև մարսեցի, հետո մնաց միայն իմաստնությունը:

Իսկ հնարավոր չէ՞, որ այն ժամանակ էլ իրականում առկա էր երկուսից մեկը միայն...;)

Thom
17.03.2019, 23:45
Ակումբում ինտիմ թեմաներն ակտիվացել են, ու քանի գիշեր ա, ու քանի չեմ փոշմանել, սա էլ ստեղ դնեմ.

Թող աստված ների ինձ նորից…
Ի՛մ Աստված, դու քո՛ գիրկը բաց,
Թող հնչեն ցնծության փողերով
Երգերդ՝ միջովս անցած։

Օծիր մարմինս քո սուրբ մեղքերով
Ու ըմպիր իգությունս վայրի,
Թող մատներդ հոսեն մաշկիս տակ,
Որ սիրտս գինով արյունի…

Կրքովդ խնկարկիր Եդեմս՝
Հաճույքի անձրևներից թաց,
Որ ճախրեմ՝ իբրև փյունիկ՝
Հրայրքիդ բոցերից հառնած…

Վերջին օրերի լավագույն գրառումը Ակումբում :)
Ապրի հեղինակը։

Յոհաննես
18.03.2019, 00:12
Վերջին օրերի լավագույն գրառումը Ակումբում :)
Ապրի հեղինակը։

աչքիս իմ գրառումները չես կարդում :D