PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգիչների արագացում

bugron
25.12.2010, 10:46
Այս թեմայում առաջարկում եմ քննարկել համակարգիչների արագացումը(разгон), դրա վատ և լավ կողմերը, դրա սահմանները և այլն:

Արամ
25.12.2010, 11:23
Այս թեմայում առաջարկում եմ քննարկել համակարգիչների արագացումը(разгон), դրա վատ և լավ կողմերը, դրա սահմանները և այլն:

Ինձ էլ է հետաքրքրում ընդհանրապես ետ ռազգոնը ինպես ա արվում ու ինչի հաշվին:

bugron
25.12.2010, 11:48
Ես ընդհանրապես կատարել եմ, ուղղակի ուզում էի իմանալ, թե ուրիշ էլ ով է փորձեր արել իր կոմպի վրա, իսկ եթե ուզում ես Արամ, կարող եմ մի երկու խոսքով բացատրել:

Morg
25.12.2010, 11:57
Եթե դժվար չի կասես? ինձ էլ է հետաքրքիր:

Արամ
25.12.2010, 12:31
Ես ընդհանրապես կատարել եմ, ուղղակի ուզում էի իմանալ, թե ուրիշ էլ ով է փորձեր արել իր կոմպի վրա, իսկ եթե ուզում ես Արամ, կարող եմ մի երկու խոսքով բացատրել:

հա մի երկու խոսքով բացատրի եթե դժվար չի:

bugron
25.12.2010, 12:54
Իհարկե դժվար չէ: Եվ այսպես սկսեցինք:
Խիստ անհրաժեշտ է, մինչև ոազգոնին անցնելը, հավաքել ինֆորմացիա համակարգչի սարքերի մասին` մայր պլատա, պրոցեսոր, վիդեոքարտ, օպերատիվ հիշողություն:
Նման լիրժեք ինֆորմացիա Դուք կարող եք ստանալ իմ արխիվում գտնվող Everest կամ Aid ծրագրերի միջոցով: Ահա և արխիվը`Разгон компа (http://www.multiupload.com/JLARZMXE7R)
Կախված մայր պլատայի տեսակից, ռազգոնը ունենում է սահմանափակումներ:Ռազգոնից առաջ խորհուրդ է տրվում թարմացնել մայր պլատայի BIOS-ը: Ռազգոնի ամենամեծ հնարավորությունների դիապազոնը թույլ են տալիս ASUS-ի պլատաները:
Գրառեք Ձեր բոլոր սարքերի նոմինալ(սկզբնական) արժեքները, օր.` պորցեսորի տակտային հաճախությունը, օպերատիվ հիշ.-ան հճախությունը և այսպես շարունակ: Եթե Ձեզ հետաքրքրում է վիդեոքարտերի ռազգոնը, ապա ասեմ որ դա մի քիչ ավելի խորը ուսումնասիրություն է պահանջում, ավելի նուրբ մոտեցում, հակառակ դեպքում Դուք հեշտությամբ կարող եք վնասել այն, և դա վերաբերվում է բոլոր սարքերի ռազգոններին: Համակարգչոիմ ամեն ինչ փողկապակցված է, այսինքն CPU-ի ռազգոնը կազդի ոչ միայն նրա աշխատանքի, այլև ամբողջ համակարգչի արտադրողականության վրա:
Որպես խորհուրդ. եթե Դուք ռազգոն առաջին անգամ եք անում, ապա սկսեք քչից և բարձրացեք աստիճանաբար, ինչպես ասեցի, հնարավոր վթարներից խուսափելու համար:
Իսկ հիմա անցանք բուն ռազգոնին: Ռազգոնը ավելի լավ է կատարել BIOS-ից`այդպես ավելի ապահով է: Շատ հաճախ այդ ֆուկցիան անջատած է և այն պետք է ակտիվացնել:
Որպես օգնություն: Այդ ֆունկցիան գտնելու համար BIOS-ում փնտրեք overclocking, underclocking բառերը և այսպիսի արտահայտություն` x11(կամ xինչ-որ թիվ)` դա Ձեր պրոցեսորի արտադրիչն է, այն բազմապատկելով FSB(Front Side Bus)-ի հաճախության հետ ստանում եք Ձեր պրոցի տակտային հաճախությունը, օր.` իմ պրոցը Intel Core 2Duo E4500 է նոմինալ 2200 ՄՀց հաճախությամբ, որը ստացվում է x11 բազմապատկիչը FSB-ի 200ՄՀց հաճախության հետ բազմապատկելով` 200x11=2200: Բուն ռազգոնը իևականցվում է FSB և RAM հաճախությունների փոփոխությամբ: Եվս մեկ խորհուրդ` աշխատեք FSB և RAM հաճախությունները ընտրել այնպես, որ RAM-ը ընդունի իր առավելագույն արժեքը: Ռազգոնի վրա RAM-ի հաճախությունը շատ է ազդում, քանի որ հենց նա է հանդիսանում ռազգոնի սահմանափակուներից մեկը, քանի որ ռազգոնի ընթացքում այն աճում է և ունի սահման`800, 1066, 1200 ՄՀց, հենդ դա էլ սահմանափակում է ռազգոնը:Խորհուրդ` պրոցեսորի հաճախության մեծ արժեքների հասնելու համար նախ իջեցրեք RAM-ի հաճախությունը նվազագույնի:
Ռազգոն կարելի է անել ավելացնելով պրոց, մայր պալտա մտնող լարումները, սակայն այս եղանակը խիստ վտանգավոր է, քանի որ առաջին դեպքում ռազգոնը կարող է հասցնել մահվան էկրանի, օպերացիոն համակարգի վնասման, ապա երկրորդ դեպքում Դուք կարող եք ամեն ինչ վառել:
Gigabyte մայր պլատա ունեցողները (մնացածինը չգիտեմ, իմը Gigabyte է) կարող են http://www.gigabyte.ru/-ներբեռնել և BIOS-ի թարմացումը` F9, EasyTune 6 ծրագիրը, որը թույլ է տալիս կատարել ռազգոն մնալով օպերացիոն համակարգում: Մաղթում եմ Ձեզ հաջող ռազգոն, անհասկանալի հարցերի համար դիմեք և հիշեք, որ ամեն ինչ պետք է անել չափի մեջ:

Արամ
25.12.2010, 13:22

Շնորհակալ եմ, օրինակ կբերես? ասենք ես էսինչը ռազգոն անելուց հետո դառելա ես էսինչ

bugron
25.12.2010, 14:06
Իմ կոմպի նոմինալներն են` պրոց-2200ՄՀց RAM-667ՄՀց:Պրոցի հաճախությունը հասցրել էի մինչև 2.94ԳՀց, բայց կոմպը ստաբիլ չէր աշխատում իջեցրի 2.8` նորմալ էր, բայց իմ RAM-ը DDR2 800ՄՀց է և ես կամ դրանից շատ բարձր էի ստանում կամ ցածր, այդ պատճառով պրոցի հաճախությունը իջեցրի մինչև 2.64ԳՀց RAM-ն էլ դարձավ ուղիղ 800ՄՀց: Այս վիճակում կոմպս աշխատում է 1 ամիս առանց խնդիրների: Եվ մի քանի ավելացումներ` Gigabyte համար BIOS-ի թարմացումը մինչև F9`ահա (http://www.multiupload.com/1CCG3BRD5B) և EasyTune 6 ծրագիրը`ահա (http://www.multiupload.com/X3IJC3F5OC): Մեկ էլ ավելի լավ է բոլոր փորձերը կատարել Windows 7-ում, գիտեք էլի, ավելի ապահով է:Ստաբիլության թեստերը կարող եք անել Разгон компа արխիվի մեջ մտնող Everest ծրագրով:

AMzone
26.12.2010, 00:02
http://www.youtube.com/watch?v=kUwZHZhsZ84

AMzone
26.12.2010, 00:03
Այս թեմայում առաջարկում եմ քննարկել համակարգիչների արագացումը(разгон), դրա վատ և լավ կողմերը, դրա սահմանները և այլն:

ընդանրապես լավ բան չկա դրա մեջ, հնարավորություն կա արագացնելու, բայց դե 50 տոկոսով կրճատելով համակարգչիտ կյանքը.

Արամ
26.12.2010, 00:14
http://www.youtube.com/watch?v=kUwZHZhsZ84
225 մհց....լօլ...

ministr
26.12.2010, 01:30
Էդ разгон ասվածը տենց էլ չեմ կարողանում ընդունել: Էս վիդեոկլիպի 5ԳՀց-ին էլ ոչ մի ձևի չեմ կարող հավատալ: Բացատրեմ ինչու: Կիսահաղորդչային սարքերը նախագծվում են որոշակի պահանջներից ելնելով` որոնցից մեկն էլ աշխատանքային հաճախությունն է: Ծայրագույն ջերմաստիճանային պայմաններն էլ սովորաբար 125C ու -40C են: Բլոկների ժամանակային փոխհամաձայնեցումներն էլ կատարվում են որոշակի զապասով, բայց էն կարգի չէ, որ ջերմաստիճան իջացնես ու մեկ էլ սկսի 5ԳՀց աշխատել: Արհեստական բզբզելուց էլ սաղ կխառնվի իրար...մոտավորապես ոնց որ ասում էր bugron-ը իրա դեպքում: Ու 2ԳՀց թե 2,5ԳՀց տարբերությունը առօրյա կյանքում դժվար թե զգացվի: Հետևաբար ումնա պետք իզուր բզբզելը:

AMzone
26.12.2010, 01:57

քո ասածին ավելացնեմ մեկ օրինակ.
ինչի 12 հարգանի շենքի վրեն չեն թույլ տալիս, մի 10 հարգել քավաքել՞՞ , չնայած որ հավաքեն էլի կդիմանա. բայց ինչքամ՞՞ հարցը հենց դրանումա, ռազգոն ասածը հենց ետա,. հասցնում են հնարավորույթւոնների վերին աստիճանին, բայց դե դրանից հետո ետ տեմպով ինչքամ կդիմանա, այ ետա խնդիրը.

bugron
26.12.2010, 10:02
Ես Ձեր գրածը ընդունում եմ: Ինչպես և ես եմ ասել ռազգոնը ռիսկի գործ է և վտանգավոր է: Բայց եթե հասկանում ես թե ինչ ես անում ապա այն օգտակար է: Ինչ վերաբերում է համակարգչի կյանքի տևողությանը, ապա համեմատեք ռազգոն արած 2,5ԳՀց և առանց ռազգոնի 2.93 կամ 3.3ԳՀց հաճ.-մբ պրոցներ` իմ կարծիքով վերջին երկուսի կյանքը ավելի կարճ կլինի: Եվ իհարկե պետք չէ ռազգոնը հասցնել վերին ծայրագույն աստիճանի, նորից եմ կրկնում վտանգավոր է: Որ չափի մեջ անեք համով-հոտով բան կստացվի: Օրինակ եմ բերում` կոմպիս վրա նոր windows 7 էր, ֆլեշի մեջ ֆայլ էի գցում, արագությունը թվաբանական պրոգրեսիայով նվազում էր, ռազգոնից հետո (ուշադրություն դարձրեք որ ես պրոցի հաճախությունը այնպես եմ ընտրել, որ RAM-ի հաճ.-ը ընդունել էր իր max 800ՄՀց արժեքը ու հենց դա էլ օգնեց, թե չէ ռազգոն արած 2,8ԳՀց պրոցով ու 500ՄՀց RAM-ով նույն արդյունքի չէի հասնի) ճիշտ հակառակը:Այնպես որ եթե չեք ուզում մի արեք, ես չեմ գրել որ 3ԳՀց-ոց պրոցը սարքեք չգիտեմ ինչքան, այլ ավելի թույլ կոմպերի աշխատանքը որոշ չափով արագացնոլու համար:

ministr
26.12.2010, 12:02
քո ասածին ավելացնեմ մեկ օրինակ.
ինչի 12 հարգանի շենքի վրեն չեն թույլ տալիս, մի 10 հարգել քավաքել՞՞ , չնայած որ հավաքեն էլի կդիմանա. բայց ինչքամ՞՞ հարցը հենց դրանումա, ռազգոն ասածը հենց ետա,. հասցնում են հնարավորույթւոնների վերին աստիճանին, բայց դե դրանից հետո ետ տեմպով ինչքամ կդիմանա, այ ետա խնդիրը.

Չեն թողնում, որովհետև եթե երկրաշարժ լինի էդ շենքը քանդվողների առաջին տասնյակում կլինի: Իսկ եթե ցնցումներ չկան ապա անպայման չի փլվի :)
Պատկերավոր ասած, ոնց որ քաղաքում լուսաֆորների փոխանջատման հաճախությունը մեծացնես ու ամեն անգամ կանաչ բացելուց մի երկու ավտո հազիվ անցնի :)
Իսկ այ կիսահաղորդչային սարքերի աշխատանքը ու նախագծումը շենք չի :) Որպես տվյալ ոլորտի մասնագետ շատ լավ պատկերացնում եմ, թե աշխատանքային պայմանները փոփոխելուց ինչ կկատարվի` մանավանդ որ որոշ բլոկներ շատ դեպքերում հազիվ են բերում հասցվում աշխատանաքային հաճախությանը կամ էլ ժամանակային զապասը շատ քիչա լինում: Ու մեկ էլ ըտեղ մեկը որոշումա չիպը հեղուկ ազոտով ջրի... :)))

bugron
27.12.2010, 09:43
Լավ իսկ հիմա եկեք շեղվենք բուն թեմայից,այսինքն քննարկենք ոչ թե ռազգոնը, այլ հենց winows-ի աշխատանքը արագացնելու մեթոդներ

Artyom
30.04.2011, 20:12
Կարդալով այս թեմայում ներառված գրառումները, եկա այն եզրակացության, որ հայ օգտագործողներից քչերն են օվերքլոքինգ անում, մինչդեռ այն հնարավորություն է ընձեռում բավականին ավելացնելու համակարգչի արտադրողականությունը: Բայց ամեն դեպքում չպետք է մոռանալ ռիսկի գործոնը: Սակայն եթե համակարգիչը հին է, կարելի է դրա մասին էլ չմտածել:
Ինտերնետում շատ կարդալով օվերքլոքինգի մասին, որոշեցի ես էլ փորձեմ: Համակարգիչս` Intel dual core E5200 (2500 mhz), RAM` DDR2 800 Mhz, պլատան՝ ECS g31t-m7: Պետք է նշեմ, որ օվերքլոքինգի տեսակետից համակարգչիս թույլ օղակը պլատան է, որը հնարավորություն է ընձեռում ավելացնել միայն շինայի (FSB) հաճախականությունը: Նախ շինայի հաճախականությունը բարձրացրի 200-ից 240 և պրոցեսորի հաճախականությունը դարձավ 3000 Mhz (240*12.5), հետո հասա 3200-ի սահմանին, բայց նկատեցի, որ օպերատիվ հիշողության հաճախականությունը նույնպես բարձրացել է և անցել 1000 mhz-ից: Ստիպված ԲԻՕՍ-ում RAM-ի հաճախականությունը իջեցրեցի 800-ից 667: Վերջում ասեցի փորձեմ հասնել 3500 mhz-ի... բայց համակարգիչը հրաժարվեց միանալ: Դա ես կբացատրեմ մայր պլատակի թույլ օվերքլոքինգային հնարավորություններով, որը թույլ չի տալիս փոխել պրոցեսորի բազմարկիչը և միջուկի վրա նստող լարումը: http://www.overclockers.ru կայքում կարդացել եմ, որ այս մոդելի պրոցեսորով և box քուլերով հաջողվել է անցնել անգամ 4000 mhz-ի սահմանը:
Այնուամենայնիվ որոշեցի բավարարվել 3000 mhz-ով և արդեն երևի կլինի 3 ամիս ինչ աշխատում է այս պարամետրով շատ ստաբիլ: Եթե նախկինում Windows 7-ը պրոցեսորիս տալիս էր 5.9 գնահատական, ապա այժմ՝ 6.4: Ի դեպ, նշեմ որ երկմիջուկանի 3 ghz պրոցեսորը մոտ երկու անգամ թանկ է 2.5 ghz պրոցեսորից, այսինքն ես առանց մի դրամ ծախսելու 2.5-ից դարձրի 3::B
Օվերքլոքինգ անելուց հետո ստաբիլությունը ստուգելու համար անհրաժեշտ է LynX-ով ծանրաբեռնել համակարգիչը և Coretemp կամ նմանատիպ ծրագրով ստուգել պրոցեսորի ջերմաստիճանը:
Չպետք է մոռանալ մի շատ կարևոր հանգամանքի մասին. օպերատիվ հիշողությունը ավելի զգայուն է բարձր հաճախականությունների նկատմամբ, քան պրոցեսորը, քանի որ չունի հովացման համակարգ:
Ինչ վերաբերում է վիդեոքարտի օվերքլոքինգին, ապա իմ համեստ փորձից կարող եմ ասել, որ այն գրեթե իմաստ չունի, քանի որ արտադրողականության զգալի աճի չի բերում:
Օվերքլոքինգ անել կամ չանելը օգտագործողի իրավունքն է: Սակայն կարծում եմ հավելյալ մի քանի հարյուր մեգահերցը ոչ մեկին չի խանգարի:;)

BOBO
30.04.2011, 21:24
հավայի բան ա, FSB-ն դրի 400մՀց ջերմաստիճանը թռավ 80 պրիտոմ գործակիցը 8.5-ից ավտոմատ իջել էր 6

Artyom
30.04.2011, 21:53
հավայի բան ա, FSB-ն դրի 400մՀց ջերմաստիճանը թռավ 80 պրիտոմ գործակիցը 8.5-ից ավտոմատ իջել էր 6
Իսկ ինչքանից ե՞ս 400 մհց դարձրել:

BOBO
30.04.2011, 22:02
Իսկ ինչքանից ե՞ս 400 մհց դարձրել:

ավտոմատ ա դրած, բայց 333-ով ա աշխատում
2.83Գհց ա 333*8.5=2830,5

Artyom
30.04.2011, 22:05
Իմ մոտ մաքսիմում նագռուզկի տակ 60 աստիճանից չի անցնում:
Իսկ ինչ պրոցեսոր ա և օվերքլոքինգից հետո քանի մեգահերցով ա աշխատում?

tikopx
30.04.2011, 22:07
իմ մոտ ստանդարտ ռազգոն կա ու իրա հատուկ ծրագիրը՝ 2,8 ոց -ը սարքումա 3,2 տոլի 3,5 չեմ հիշում, բայց իմաստը որնա դրա, որ սկի 7-ից 3-ը չի օգտագործվում՞:

Artyom
30.04.2011, 22:09

Խաղերի արտադրողականության վրա միանշանակ ազդում ա::B

BOBO
30.04.2011, 22:09
Իմ մոտ մաքսիմում նագռուզկի տակ 60 աստիճանից չի անցնում:
Իսկ ինչ պրոցեսոր ա և օվերքլոքինգից հետո քանի մեգահերցով ա աշխատում?

Core 2 Quad Q9550, 2.4գՀց էր դառել որտև գործակիցը ավտոմատ իջել էր 6, եթե գործակիցնել ձեռով դնեմ կլնի 400*8.5=3400մՀց բայց էտ ջերմաստիճանի տակ վարի կեթա

tikopx
30.04.2011, 22:12
Խաղերի արտադրողականության վրա միանշանակ ազդում ա::B
լօլ սենց թե նենց պրոբլեմ չեմ զգում ոչ մի խաղին:Ինձ ուղղակի հետաքրքիրա ինչի հաշվինա ետքան ռազգոն անում, խի ետքան ստանդարտ դրած չի եթե կա

Artyom
30.04.2011, 22:12
Core 2 Quad Q9550, 2.4գՀց էր դառել որտև գործակիցը ավտոմատ իջել էր 6, եթե գործակիցնել ձեռով դնեմ կլնի 400*8.5=3400մՀց բայց էտ ջերմաստիճանի տակ վարի կեթա
Դու հավանաբար պրոբլեմ ունես հովացման համակարգի հետ: Նայի այստեղ (http://www.overclockers.ru/cpubase/?cpu=58&search_nick=&search_mark=&search_mb=&dc1=2833&dc2=2833&date=10000&items=25&showother=ON&showcoms=ON&action=results):

BOBO
30.04.2011, 22:17

իրա մոտ էլ ջերմաստիճանը 76 ա, բայց էտ նոռմալա?

Artyom
30.04.2011, 22:20
իրա մոտ էլ ջերմաստիճանը 76 ա, բայց էտ նոռմալա?
Եթե առանց ռազգոնի ու մանավանդ առանց 100%-անոց նագռուզկի 76 աստիճան ա, նորմալ չի:
Քեզ խորհուրդ չեմ տա ռազգոն անել:

Artyom
30.04.2011, 22:22
լօլ սենց թե նենց պրոբլեմ չեմ զգում ոչ մի խաղին:Ինձ ուղղակի հետաքրքիրա ինչի հաշվինա ետքան ռազգոն անում, խի ետքան ստանդարտ դրած չի եթե կա
Եթե արտադրողականության հետ պրոբլեմ չես զգում, ապա քեզ ոչ մեկ չի խնդրում ռազգոն անել::P

tikopx
30.04.2011, 22:23
Եթե արտադրողականության հետ պրոբլեմ չես զգում, ապա քեզ ոչ մեկ չի խնդրում ռազգոն անել::P

Ինձ ուղղակի հետաքրքիրա ինչի հաշվինա ետքան ռազգոն անում, խի ետքան ստանդարտ դրած չի եթե կա

BOBO
30.04.2011, 22:30
Եթե առանց ռազգոնի ու մանավանդ առանց 100%-անոց նագռուզկի 76 աստիճան ա, նորմալ չի:
Քեզ խորհուրդ չեմ տա ռազգոն անել:

քո տված լինկի մասինա խոսքը ֆսբն 447 ա դրել 76 աստիճան ա
հետաքրքիրա իմ մոտ փորձեցի գործակիցը ձեռով 8.5 դրի բայց միացնում եմ 6 գործակցով ա աշխատում դաժե եթե ֆսբն ավտոմատ ա դրած

Artyom
30.04.2011, 22:39
Ինձ ուղղակի հետաքրքիրա ինչի հաշվինա ետքան ռազգոն անում, խի ետքան ստանդարտ դրած չի եթե կա
Նախ ֆիրմաները պրոցեսորներն արտադրում են զապասով՝ բարձր հուսալիություն ապահովելու համար:
Երկրորդ, տարբեր հաճախականությամբ պրոցեսորները միմյանցից իրենց կոնստրուկցիայով էականորեն չեն տարբերվում, այսինքն թողարկվող պրոցեսորի հաճախականությունը որոշվում է ոչ թե արտադրության պրոցեսում, այլ թեստավորման: Ընդ որում թեստավորումն իրականացվում է շատ կոշտ պայմաններում: Այսինքն եթե նրանց պետք է վաճառել 2.5 գհց հաճախականությամբ պրոցեսոր, նրանք արտադրված պրոցեսորը թեստավորում են և եթե թեստն անցավ, ապա ուղարկում են վաճառքի 2.5 գհց-անոց պրոցեսորի անվան տակ, և շատ հնարավոր է որ դա լինի ասենք 3 գհց-անոց պրոցեսոր: Իսկ եթե թեստն չի անցնում, հետագայում թեստավորում են ավելի ցածր հաճախականությամբ: Կարծում եմ պարզ է տրամաբանությունը:

Artyom
30.04.2011, 22:43
քո տված լինկի մասինա խոսքը ֆսբն 447 ա դրել 76 աստիճան ա
հետաքրքիրա իմ մոտ փորձեցի գործակիցը ձեռով 8.5 դրի բայց միացնում եմ 6 գործակցով ա աշխատում դաժե եթե ֆսբն ավտոմատ ա դրած
Նագռուզկի տակ էլ ա 6 գործակցով աշխատում? Ժամանակակից պրոցեսորները հնարավորություն ունեն ցածր ծանրաբեռնվածության պայմանններում ավտոմատ իջեցնելու բազմարկիչը հոսանքի խնայողության նկատառումներով:

BOBO
30.04.2011, 22:56
Նագռուզկի տակ էլ ա 6 գործակցով աշխատում? Ժամանակակից պրոցեսորները հնարավորություն ունեն ցածր ծանրաբեռնվածության պայմանններում ավտոմատ իջեցնելու բազմարկիչը հոսանքի խնայողության նկատառումներով:

հա ստուգեցի փաստորեն տենցա, նագռուզկի վախտ 8.5 ա դառնում, բայց դե ջերմաստիճանը շատ ա բարձր, կարողա թերմոպաստան լուծի հարցը? մի անգամ բացեցի մի քիչ էր վրեն

Artyom
30.04.2011, 23:06
հա ստուգեցի փաստորեն տենցա, նագռուզկի վախտ 8.5 ա դառնում, բայց դե ջերմաստիճանը շատ ա բարձր, կարողա թերմոպաստան լուծի հարցը? մի անգամ բացեցի մի քիչ էր վրեն
Պիտի որ օգնի: Խորհուրդ կտամ Վիքիփեդիայում կարդալ թերմոպաստայի մասին::)