PDA

Դիտել ողջ տարբերակը : Խնդիրներ հայերեն Վեբ կայքերի հետ Opera 9.10–ում



Marat
10.02.2007, 00:12
Ողջույն,
ոչ մի կերպ չեմ կարողանում Opera 9.10–ում այնպիսի կարգավորումներ տալ, որպեսզի կարողանամ տեսնել նաև ոչ Unicode-ային հայկական կայքերը։ Հայերեն տառերի փոխարեն միայն սիմվոլներ են։ Չեք հուշի ինչ «Կոդիրովկա» պիտի դնել նաեվ AsmSCII ստանդարտով պատրաստված կայքեր կարդալու համար։
Հարգանքով
Մարատ

Egern.net
10.02.2007, 12:27
Մարատ ջան,
Opera-ում այդ հարցը մի քիչ բարդ է: Ամեն մի encoding-ի համար առանձին ֆոնտ ընտրելու հնարավորություն չկա (ինչպես IE-ում): Պիտի մտնես Tools -> Preferences -> Web Pages, այնտեղ normal font-ի դիմաց ընտրես որևէ հայերեն ֆոնտ -> OK:
Ուրիշ սայթեր բացելուց միգուցե հարկ կլինի հետ փոխել այդ ֆոնտը:

PygmaliOn
19.02.2007, 21:02
Այսպես փորձիր. View->Encoding->Western -ից որևէ մեկը ընտրիր: Եթե չստացվի կգրես կայքի հասցեն:

Հեթանոս Հրեշտակ
19.02.2007, 21:34
Եթե Պատուհանտ ԽՓ-ոն ինստալլ անելուց նշես, որ ինստալլ անի բոլոր ֆոնտերը՝ ոչ-նի պրոբլեմ 666 տոկոս չի լինի, թեկուզ իմ մոտ ընդհանրապես էդպես պրոբլեմ չկա էս սայթի հետ

Egern.net
20.02.2007, 11:03
Հեթանոս Հրեշտակ,
Խառնում ես Unicode-ն ու ArmSCII-ն

Marat
20.02.2007, 23:02
Այսպես փորձիր. View->Encoding->Western -ից որևէ մեկը ընտրիր: Եթե չստացվի կգրես կայքի հասցեն:

Ասենք օրինակ www.aravot.am, ոչ մի այլագրման տակ չի ստացվում, չնայած ասենք www.region.am–ը որը նույնպես ArmSCII ստանդարտով է, նորմալ բացվում է։

PygmaliOn
21.02.2007, 13:46
View->Encoding->Western->ISO-8859-1 ընտրիր հայերեն կտեսնես:

Արամ
21.02.2007, 14:38
Իդեպ ես Մօզիլլայօով եմ բայց առավոտ.ամ ելի ցույց չի տալիս հայերեն:

Egern.net
21.02.2007, 14:41
Իսկ IE-ով նորմալ բացում է բոլոր էջերը...