PDA

Դիտել ողջ տարբերակը : Անուլ,,,



RADIOmanyachka
21.12.2010, 20:02
Երբ դեռ փոքր ես, ուզում ես մեծանալ, բայց երբ արդեն համեմատաբար մեծ ես, փորձում ես ետ բերել անցած տարիներդ, ու հասցնել անել այն ամենն, ինչ այն ժամանակ չես հասցրել անել: Որտեղ ես իմ մանկություն?:erexa baby: Ես կարոտել եմ քեզ :cry

RADIOmanyachka
23.12.2010, 23:50
Ինչու է միշտ այնպես լինում, որ երբ ինձ թվում է, թե ամեն ինչ կարգավորվում է և արդեն կարող եմ լիարժեք ժպտալ ու ուրախանալ միշտ ինչ-որ բան խանգարում է դրան: Միշտ լիարժեք երջանկությանս համար մի բան պակասում է ու ցավոք սրտի այդ բանն ինձանից կախված չի լինում :(

RADIOmanyachka
24.12.2010, 20:32
Ինչ հաճելի է գիտակցել, որ սխալվել եմ, երանի միշտ հասկանամ, որ հենց նախորդ գրածս ՍԽԱԼ է: Ես այժմ լիակատար երջանիկ եմ: Շատ եմ սիրում կյանքը, իր լավ ու վատ, սև ու սպիտակ կողմերով: :love

RADIOmanyachka
31.12.2010, 14:27
Ինչ տվեց ինձ 2010թվականը?
Ամբողջ կյանքում չեմ մոռանա 2010թ-ն, շատ իրադարցություններով տարի էր:
Տարին սկսվեց անորոշությունից, հետո կամաց-կամաց իմ հարցերի պատասխանը ստացա: Երեկ շատ երկար հայելու մեջ էի նայում, և ինչ-որ տարօրինակ զգացողություն կար մեջս, ես նայում էի ինձ ու չէի ճանաչում, այն մանակական հայացքը, աչքերի մանկական արտահայտությունը չկար: Միշտ ասում էին, որ մանական, չարաճճի ու միևնույն ժամանակ շատ թախծոտ աչքերի արտահայտություն ունեմ, իսկ երեկ ես աչքերիս այդ արտահայտությունը չգտա: Հասկացա, որ մեծացել եմ, որ շատ բաների շուրջ իմ հայացքները փոխվել են, էլ փոքրիկ Անուլիկը չկա, բայց ես չեմ տխրում, այլ ուրախանում եմ, ես միշտ վախեցել եմ մեծանալուց, փոքրիկ Անուլիկին կորցնելուց, այսօր հասկացա, որ վախենալու ու տխրելու ոչ մի պատճառ չկա: Բարի գալուստ Անուլ :hands
Շարունակելի...

RADIOmanyachka
15.01.2011, 19:26
Ինչ հրաշալի է քայլել փողոցով բարձր տրամադրությամբ,:) բերանդ մինչև ականջներդ բացած :)) (Որոշ մարդկանց մոտ կարող էս հիմարի տպավորություն թողնել:joker) ու դու այդ պահին, կներեք արտահայտւոթյանս համար` թքած ունես անցնողների տարրօրինակ հայցքների վրա::P
Շնորհակալ եմ իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿ :angel

RADIOmanyachka
18.01.2011, 19:09
Երբեք այսքան ատելությամբ չեմ նայել հեռախոսիս, ինչպես հիմա: Գիտեմ, որ մոտակա օրերը չեմ ստանա ինձ համար այդքան սպասելի զանգը: :tel

RADIOmanyachka
19.01.2011, 20:44
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Դու գիտես, որ միայն ես քեզ հետ եմ կարողանում այնքան անկեղծ լինել, ինչքան անգամ իմ հետ չեմ կարողանում անկեղծանալ:
Հիմա ես մրսում եմ, բայց ցրտից չեմ մրսում, այլ մրսում եմ քո բացակայությունից: Մեջս դատարկություն է ու այդ դատարկությունը լցվում է արցունքներով՝ և՛ ուրախության, և՛ տխրության… ՈՒրախ եմ, որ դու եղել ես, կաս ու կլինես իմ կողքին ու իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆ ԵՍ, բայց տխուր եմ, որ ֆիզիկապես հիմա (ժամանակավոր) դու իմ կողքին չես:
Երբ քեզ ճանապարհում էի շատ տխուր էի, քանի որ արդեն անասելի կարոտել եի քեզ: Հասանք կանգառ, թարսի պես 95համարը շատ շուտ եկավ, դու հարցրեցիր նստես հիմա, թ՞ե չէ: ՈՒզում էի ասես, որ չնստես, բայց մտածեցի, որ այդ 3-5րոպեն ինձ ոչինչ չի տա, և պետք չի արհեստականորեն երկարացնել ժամանակը: Երբ նստեցիր երթուղային ես անգամ մեջս ուժ չգտա նայել թե ինչպես ես նստում ու գնում, ես շրջվեցի ու արդեն կարոտից արցունքներս էի խեղդում կոկորդումս: Դու գնացիր, ես կտրվել էի իրականությունից ու ինձ սթափեցրեց մեքենայի ազդանշանը, եթե 2 վայրկյան ուշ թեքվեի աջ, ապա կընկներ մեքենայի տակ: ՈՒ այդ ժամանակ ես հասկացա, որ կյանքս ավարտին մոտենալու ժամանակը չէր դեռ, որ ես դեռ պետք է ապրեմ:
Այդ ժամանակ ուզում էի զանգեի քեզ ու ասեի, որ կարոտել եմ անասելի ու Սիրում եմ իմ ամենամտերիմ ընկերոջը, իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՆ: Գիտեմ, հիմա դու իմ մասին ես մտածում ու դու ել ես ինձ կարոտել շատ, անհամբեր սպասում եմ քո զանգին (որը կլինի մի քանի օրից), և դու կասես.
-Անս, բարև ցավդ տանեմ, ո՞նց ես քաղցրս: Կարոտել եմ քեզ շաաաաաաաաաաաաաաաատ…:love

RADIOmanyachka
20.01.2011, 20:54
Դիմացինների անգամ մեկ հայացքը ;) , ժպիտը :) , ձայնը :tel , չնչին ուշադրությունը (որը անգամ դիմացինը չի նկատում), թվում է թե այս ամենը շատ չնչին բաներ են, բայց արի ու տես, որ կարող են շատ մեծ ազդեցություն թողնել մեզ վրա :aha , ու շատ մեծ նշանակություն ունենալ մեզ համար: Բայց երբեք ես ինքս ինձ հարց չեմ տվել, իսկ միգուցե իմ ժպտը :roll , հայացքը :B , չնչին ուշադրությունը, ձայնը :tel , խոսելու տոնը կարող են ազդեցություն ունենալ դիմացիններիս վրա ու իրենց երջանկացնի: Ու այս պահին ես հիշեցի քո ամենաառաջին խրատական :8 արտահայտությունը, որը դու ինձ ասեցիր ու այդ պահից դարձար ինձ շատ հարազատ ու այդ օրվանից ես քեզ կոչեցի իմ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿը :angel .
-Ան ուրախ եղի ու ժպտա միշտ, քանի որ քո հարազատները արժանի են քո դեմքին ժպիտ տեսնելու:
Ես հիմա շատ լայն ժպիտով ժպտում եմ :)) , քանի որ դու առավել քան արժանի ես իմ դեմքին ժպիտ տեսնելու… :oy

RADIOmanyachka
21.01.2011, 14:50
Այ բալիկ ջան, դու կյանքում էիր այս ժամին տանը մնացել, որ էսօր մացիր տանը: Ավելի լավ չէր լինի չալարեիր ու գնաիր գործերովդ, քան թե նստերի տանը ու առավոտվանից ջրի մարդ, լույսի մարդ, գազի մարդ, տո ես չգիտեմ ինչի մարդ… :angry Ու բոլորը որոշել եին հենց էսօր գալ ու անվտանգությունը ստուգեին, հա, բայց իմ նյարդերի հաշվին? :think
Ես թուղթը ստորագրի, :read են թուղթը ստորագրի… :scen Մնում ա վերելակի մարդն էլ (կամ կինը) գա ու վերջ: Բայց ես տեղում ինֆարկտ կստանամ, որ վերելակի մարդը գա, ախր մենք շենքում չենք ապրում: Չնայած ամեն տարրօրինակ բան կարա իմ հետ կատարվի: Ըհն Դուռը ծեծում են… :sos

RADIOmanyachka
27.01.2011, 23:52
-Ես անսիրտ եմ:
-Էտպես մի ասա:
-Ես իրոք անսիրտ եմ: Կենդանիներից ոչնչով չեմ տարբերվում, նրանք էլ չեն կարողանում սիրել:
-Դու չարաչար սխալվում ես, քո մեջ այնքան սեր ու մարդկություն կա:
1.5տարի անց
-Ես անսիրտ եմ:
-Դու էլ անսիրտ չես կարող լինել
:love

RADIOmanyachka
06.02.2011, 18:35
Ուղիղ 2տարի առաջ հենց այս օրը, և՛ հենց այս ժամին, ճակատագիրը ինձ մատուցեց իր ամենամեծ նվերը: :angel
ԵՎ հենց այդ նվերի շնորհիվ է, որ ես հիմա ու շատ հաճախ, շատ լայն ժպիտով ժպտում եմ: :)
Ճիշտ է, որոշ ժամանակ պահանջվեց ինձանից, որ ես հասկանամ այդ նվերի իսկական արժեքն ու նշանակությունը: :friends:
Մեկ-մեկ շատ դժվար է լինում համակերպվել նոր բաների հետ, իսկ հիմա ես իմ կյանքն ու իմ առօրեան առանց այդ նվերի չեմ պատկերացնում: :hands

RADIOmanyachka
10.02.2011, 22:55
Յուրաքանչյուրս ամեն ինչ ունենք այս պահին և՛ երջանիկ լինելու, և՛ դժբախտ լինելու համար:
Նայած թե այդ պահին, որ հատկանիշը կամ տրամադրվածությունն է լինում ռեցեսիվ, որը՝ դոմինանտ:

RADIOmanyachka
13.02.2011, 01:14
Ջիվս ու Սոնաս՝ հորեղբոյրս տղան ու ընկերուհիս ամուսնացաաաաաաաաաաաաաաաաաան: Կյանքում սենց հուզված ու ուրախացած չեմ էղել: Երևի իրանցից հետո ամենաուրախ մարդը ես էի:
Ձեզ անսահման երջանկություն ու սեր եմ մաղթում :love

RADIOmanyachka
24.02.2011, 20:15
Անընդհատ ուզում եմ գրեմ, գրեմ, գրեմ…
Վերցնում եմ թուղթն ու գրիչը ու մինչև վերջին ուժերս գրում եմ, գրում եմ էմոցիաներս դուրս հանելով, էներգիաս սպառելով: Չեք հավատա, բայց գրում եմ առանց գիտակցելու թե ինչ եմ գրում: Շատ հաճախ համարձակություն չեմ ունենում գրածս կարդալու: Ամեն անգամ կարդալուց նորովի եմ բացահայտում ինձ, այն ինչ որ հոգումս է կատարվում կողքի հայացքից եմ նայում, շատ հաճախ զարմանում եմ ինձ վրա, թե ինչպես եմ կարողանում այդ ամենը զգալով հանգիստ ապրել, ժպտալ, ուրախանալ երբեմն լիաթոք: ՈՒ ուրախանում եմ, քանի որ գիտակցում եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ:
Ու գրածներիս շատ ուշադիր եմ լինում, որ ոչ ոքի ձեռքը չընկնի, ոչ ոք չիմանա թե ինչ է կատարվում իմ հոգում, սրտում: Կան բաներ որոնք միայն մերն են

RADIOmanyachka
01.03.2011, 01:13
Գարուն, արև, պայծառություն, ջերմություն

RADIOmanyachka
01.03.2011, 14:30
Մածունը առանց կեղտոտվելու չի սևանում, իսկ երբ կեղտոտվում է, արդեն մածուն չի լինում, այլ դառնում է անհասկանալի մասսա

RADIOmanyachka
08.03.2011, 23:27
Կյանքում լինում են պահեր, երբ երջանկությունից շունչդ կտրվում է:
Այս երջանկությունից բոլորիդ եմ մաղթում: :hands

RADIOmanyachka
07.05.2011, 15:23
Այսօր իմ տոնն է, և բոլոր նրանց ովքեր ինչ-որ կապ ունեն ՌԱԴԻՈ-ի հետ:
Շնորհավորում եմ բոլոր ՌԱԴԻՈասերներին, ՌԱԴԻՈյի աշխատակիցներին ՌԱԴԻՈ-ի միջազգային տոնի կապակցությամբ

RADIOmanyachka
16.01.2012, 16:10
Բավական ժամանակ է ինչ ակումբ չէի մտել: Նստած էի համակարգչիս առաջ ու շատ մեծ ցանկություն ունեցա մտնել ու օրագիրս թարմացնել: Իմ հոգևիճակի մասին, մտքերիս մասին ոչինչ չեմ ուզում գրել, այսինքն չեմ կարողանում գրել… Արդեն բավական ժամանակ է ինչ հոգեվիճակս միայն աչքերիս արտահայտությամբ է արտահայտվում՝ աչքերիս փայլով

RADIOmanyachka
28.01.2012, 15:16
-Ո՞վ է ավելի դժբախտ, նա՞, ով ունի և վախենում է կորցնել, թե, նա՞, ով չունի և չի վախենում կորցնել:
-Նա, ով չունի և վախենում է կորցնել:

RADIOmanyachka
06.02.2012, 21:44
Առաջ անգամ գիշերները ես ականջակալներով էի, միանգամից քի քանի երկրների ռադիոկայաններն էի լսում, մի քանի հայկական ՖՄ ռադրոկայաններ էր միշտ ինձ մոտ միացված լինում և ինտերնետով մի քանի Ռուսական և ԵՎրոպական ռադիոկայանների կայքրն էին բացված լինում, ու այդ ամենը ես հասցնում էի միաժամակ լսել՝ շատ մեծ ինֆորմացիա ստանալ ու ամենակարևորը հոգեպես շատ մեծ բավականություն էի ստանում այդ ամենից: Այդ ռադիոկայանների մեջ կար մեկը, ՈՎ ինձ ավելի հարազատ էր, հարազատ էին այնտեղի պատերը, մարդիկ և վերջիվերջո ես այնտեղ գտել էի իմ կյանքի իմաստին, իմ սիրելիին… Իսկ այսօր չկան այդ պատերը, չկա այդ մթնոլորտը, այնքան դատարկ է թվում այդ հաճախականությունը, այնքան դատարկ է իմ ներսում, կարծես ինձ զրկել են շատ կարևոր մի բանից: Բայց այդ ռադիոն իր հետքն ունեցավ իմ կյանքում, 3 տարի առաջ այս օրը, այնտեղ, այն պատերի ներքո, որոնք արդեն չկան ես տեսա քեզ, ես գտա քեզ, մենք գտանք իրար…

RADIOmanyachka
08.02.2012, 23:07
Երջանիկ ակնթարթներն արժեն միլլիոն սովորական ժամեր

RADIOmanyachka
02.03.2012, 14:07
Չեմ հասկանում մեր լրատվամիջոցներին: Ինչքան անխիղճ պետք է լինեն, որ մարդկանց զգացմունքների, հոգու ամենաթույլ լարերի վրա անցնելով իրենց ռեյտինգ ապահովեմ: Մարդը իր համար ամենաթանկ անձնավորությանն է կորցրել վերջերս, իսկ նրանից հարցազրույց են վերցնում, թե ինչպես իմացավ այդ լուրը, ոնց արձագանքեց ու ամեն նոր հարց տալուց նշում էին. ՀԻՄԱ ՄԱՅԻԴ ՉԿԱ: Հարգելի լրատվամիջոց չի կարելի նման նուրբ թեմայի մասին մարդու հետ այդքան ոչ նրբանկատ խոսել: Հասկանալի է, մարդ այդ ժամանակ խոսելու, իր մեջի կուտակվածը թոթափելու կարիք ունի, բայց ոչ մնան կերպ: Մարդու վշտից օգտվելով ձեր ռեյտինգն եք բարձրացնում?:angry

RADIOmanyachka
23.03.2012, 16:54
Ով այլևս չի լացում՝ էլ չի հավատում երջանկությանը: Գիտես իմ աչքերը միշտ թաց են ու հիմա էլ արցունքներս գլորվում են աչքերիցս ու սահում դեմքիս վրայով, իսկ հոգիս ժպտում է, որովհետև դու իմ սրտում ես, իմ հոգում, դու իմ ամբողջ էությունն ես: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ :love

RADIOmanyachka
24.07.2012, 17:37
1999թ. առաջին անգամ լսեցի ռադիո ու դա սեր էր առաջին ակնթարթից, իսկ հաղորդավարները ուղակի անհասանելի և գերբնական մարդիկ: Այդ օրվանից ռադիոն դրձավ իմ օրվա անբաժան մասնիկը: Ես ուղակի երազում էի ռադիոհաղորդավար դառնալու մասին, որը սկզբում շաաաաաաաաաաաատ հեռու երազանք էր, ավելի հասուն տարիքում արդեն դարձավ նպատակ, իսկ այսօր այն ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է: :victory:
Ես ունեմ իմ հեղինակային հաղորդումը, իմ մանկության, պատանեկության երազանքը, այդ իսկ պատճառով ես կոչեցի այն ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Մանկության պես պարզ, ջինջ, բարի ու դրական:
Ամեն երեքշաբթի 11:00-ին ես ու իմ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ կփորձենք բոլորին տանել մանկության հրաաաաաաաաաաաաշք աշխարհ :love

RADIOmanyachka
22.09.2013, 18:28
Երբ սկսում ես լիաժեք շնչել, հաճելիորեն զարմանում ես թոքերիդ անսահմանափակ ծավալի վրա :love