Դիտել ողջ տարբերակը : Վախ՝ զգացմունքները ցուցադրելու և արտահայտելու նկատմամբ
Ինչո՞ւ են մարդիկ վախենում արտահայտել իրենց զգացմունքները ուրիշների նկատմամբ: Խոսքս կոնկրետ վերաբերվումա սիրուն, չնայած այլ զգացմունքների մասին նույնպես կարելի է գրել…
Կարծում եմ շատերը կհամաձայնեն, որ սիրված լինելու պահանջը մարդու համար գտնվումա առաջնային տեղերից մեկում: Ու ինչո՞ւ ենք շատ դեպքերում վախենում մեր սիրելիների այդ պահանջը բավարարել:
Ուզում եմ խոսել այն երևույթի մասին, երբ սերը արտահայտելու վախը հիմնվում է այն մտքի վրա, որ սիրո օբյեկտը կարող է քո զգացմունենրը ընդունել որպես քո թուլություն և շահագործել… Իհարկե կան նաև շատ ուրիշ պատճառներ, բայց առայժմ սրա մասին խոսենք:
Տիգ. կոնկրետ մեր կողակցին նկատի ունե՞ս, թե՞ մարդկանց ովքեր մեզ դուր են գալիս: Սեռը կապ ո՞ւնի:
Հարցը շատ կարևորա, հատկապես մեր հասարակության համար: Կարծես թե ընկած լինելով ավելի սոցիալական խնդիրների լուծման հետևից մոռանում ենք ամենաէականը:Պատճառներից մեկը զգացմունքները այսպես ասած պահելու դա դիմացինի արձագանքի սպասելիքն է: Միշտ մտածում ենք բա որ հանկարծ մի աղջկա ասես դու ինձ դուր ես գալիս կստանանք որպես պատասխան հայերին բնորոշ անտաշություն և կոպտություն, ավելին կարող է դառնանք ծաղրի առարկա: Բայց ինչու համար, նրա համար, որ արտահայտում ես քո զգացմունքները: Ասածս նա է, որ հայերի մոտ բացակայում է փոխադարձ հասկանալու մեխանիզմը: Ես ունեմ իմ կարծիքը ու վերջ, դիմացինս իր կարծիքը ու վերջ: Հաջորդ խնդիրը սիրո լրջության խնդիրնա, մարդիկ վախենում են սխալվելուց, բայց ինչպես կարող ես միանգամից որոշում կայացնես: Սխալվելու սարսափը մի կողմից հսկանալի է, բայց մյուս կողմից պետք է ընդունել, որ դա միշտ մեզ հետ կա, սակայն դա չպետք է խանգարի սրտանց արտահայտվելուն:
Տիգ. կոնկրետ մեր կողակցին նկատի ունե՞ս, թե՞ մարդկանց ովքեր մեզ դուր են գալիս: Սեռը կապ ո՞ւնի:
Ինկատի ունեմ են վիճակը, երբ մարդիկ ընտրություն կատարելու խնդրի առաջ են կանգնած ու տվյալ պահին սիրահարված են կամ սիրում են ու զգում են որ դա փոխադարձա, բայց միևնույն ժամանակ չեն համարձակվում արտահայտվել, կամ մի կիսաբերան արտահայտվում են, ենթադրելով, թե ինչոր բանից ապահովագրում են իրենց:
Կողակցին նույնպես ինկատի ունեմ` իհարկե սեռը կապ ունի:D
Շատ դեպքերում ժամանակի հետ մարումա արտահայտվելու պահանջը, մտածում ենք հա դե գիտի էլի... Բայց գիտենալը քիչա, կոնկրետ արտահայտվելը ավելիա ամրացնում հարաբերությունները: Ու որ ասում են ժամանակի հետ զգացմունքները սառում են, այ պատճառներից մեկն էլ հենց սայա:
Ճիշտա սրանք առաջին հայացքից տարբեր վիճակներ են, բայց հիմքում նույն բաննա` չարտահայտվելու խնդիրը:
հ.գ. ես շատ գլոբալ եմ ներկայացրել խնդիրը, բայց այն կարելիա կամաց կամաց բաժանել մասերի...
Շատ պետքական թեմա ես բացել Տիգ ջան, ապրես:hands Հենց այս տեսակ վախը կարծում եմ բոլորիս մոտ էլ կա ու կապ չունի սեռը: Ճիշտ ես նշում, որ շատ բաժանումներ հենց գալիս են չարտահայտվելուց: Ահա սկսում ես ցավով հիշել , որ պետք է այդ "կարևորը" ասեիր, բայց չկարողացար, իսկ տարիներ անց փոշմանում ես, բայց արդեն ուշ է լինում...:(

Քանի որ խոսք գնաց չասվածից, մի բան էլ ավելացնեմ:
Շատ եմ լսում սենց արտահայտություն, որ «եթե մերժի, ապա ես կկորցնեմ նրան… սենց գոնէ ընկերներ ենք»…
Ժամանակին ունեցել եմ սենց խնդիր, բայց սա մազոխիստական մոտեցումա:) Եթե համոզված ես զգացմունքներիդ մեջ, ապա պիտի ասես ու ավելի լավա կորցնես, քան թե ամբողջ կյանքում ապրես էն մտքի հետ, որ շանսը բաց ես թողել:;)
հ.գ. Չնայած սա իմ բարձրացրած թեմայից դուրսա, բայց որոշ ընդհնանրություններ կան… կրկին վախի հետա առնչվում, կորցնելու վախի…
Ինչո՞ւ են մարդիկ վախենում արտահայտել իրենց զգացմունքները ուրիշների նկատմամբ: Խոսքս կոնկրետ վերաբերվումա սիրուն, չնայած այլ զգացմունքների մասին նույնպես կարելի է գրել…
Վախենում են, որովհետև փոքրուց հոգեբանորեն ճիշտ չեն դաստիարակվում չգիտեն ինչպես ընդունեն զգացմունքները, ճնշում են իրենց զգացմունքները, խցկում և թաքցնում: Օրինակ երբ երեխան ջղայնանում է ասում ենք մի ջղայնացի, լացում է ասում ենք մի լացի, վախենում է ասում ենք մի վախեցի սրանք բոլորը զգացմունքներ ճնշելու օրինակներ են, որոնք խանգարում են երեխային հասկանալ և ընդունել իր զգացմունքները ու էսպես երեխան մեծանում և հասուն տարիքում էլ չգիտի ինչպես ընդունի իր զգացմունքները, ինչպես արտահայտի իր զգացմունքները , ինչպես հասկանա դիմացինի զգացմունքները, որովհետև նա փոքրուց չի սովորել դրանք: Մի տեսակ ամոթնել է մեծ դեր խաղում, այդ իսկ պատճառով էլ մարդիկ ազատ չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները և հետո դիմացինից էլ է շատ բան գալիս, դիմացինն էլ է ճնշում մեր զգացմունքները, չհասկանալով դրանք և մենք այդ ճնշումը չենք ուզում զգալ և փաղչում ենք մեր զգացմունքներից, ճնշում նրանց: Օրինակ այս խնդիրը ես շատ եմ նկատել մեզ հայերիս մոտ, երբ ասում ենք դիմացինին գիտես դու ինձ վիրավորեցիր մի տեսակ դիմացինդ չի կարողանում հասկանալ և ընդունել, որ նա քեզ վիրավորել է, մի հատ էլ կարող է ասել պահ ջհանդամիս թե չվիրավորվեցիր կամ ուզում ես քեզ բարձր պահել նմանատիպ պիտակներ են կպցնում, որովհետև տվյալ պահին դիմացինդ չի հասկանում քո զգացմունքը և չի կարողանում ընդունել իր զգացմունքը շատ հնարավոր է, որ նա էլ է իրեն տվյալ պահին վիրավորված զգում ու էդպես մի փոքր բանից կարող է կապերը խզել մեզ հետ: Որպեսզի այդ խզումը չլինի մենք խուսափում ենք արտահայտել մեր զգացմունքները վախենալով, որ մեր դիմացինը մեզ չի հասկանա:
Դե ցանկացած մարդ վախենում է փոփոխություններից :)
Մանավանդ անինքնավստահ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ են անելու հետո, ոնց է լինելու..
My World My Space
21.12.2010, 18:17
Կյանքում ինչքա՜ն ձգձգված ու չավարտված խոսակցություններ ունենք....
Միգուցե դրանք մտքում վաղուց գծագրված սպասելիքի հավատամքը չփչացնելու համա՞ր է, կամ գոնե մտովի այդ սպասելիքը վայելելու ցանկություն, ո՞վ իմանա....
Մի բան հաստատ է, որ ձգձգվող խոսակցությունն իր անորոշության մեջ կրում է կամ խորը զգացմունք, կամ մակերեսային մտածողության նշան:
Tig ջան էս մի տարբերակն էլ կա.... ու ավելի հաճախ ա հանդիպում ըստ իս....;)
Ի վերջո մի բան ա պետք հիշել, որ սերը սիրում ա երբ իրան հիշում են, ինքը դրանից ավելի ա մեծանում....
Մեկ բան էլ ավելացնեմ, օրինակ մեր աղջիկների մոտ շատ ընդունված պրակտիկայա մարդկանց քաշ տալը, երբ ասում ես դու ինձ դուր ես գալիս, սկսում են տանել բերելը: Մթոմ , եթե տղան համբերատար տանումա նման վերաբերմունքը ինքնա իսկական արժանին: Բայց ասեմ, որ իսկական տղամարդ լինելու համար հեչ էլ էդքան տանել բերելուն դիմանալ պետք չէ:): Իսկական սիրելու համար մարդկանց չեն վազացնում:): Ըստ ինձ կա մեկ սկզբունք կամ սիրում ես կամ չէ: Վերն ասվածը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ սեփական զգացմունքները արտահայտելու վախը ավելի շատ ածանցյալ վախ է:
Տիգ. ջան կոնկրետ կարծիքս ասեմ: Ու քանի որ քո բարձացրած հարցն էլ հենց կոնկրետ սիրուն ա վերաբերում մենակ էտ տեսանկյունը ներկայացնեմ, մնացած զգացմունքներին հանգիստ տալով:
Նախ կողակցին արտահայտվելու մասին: Չեմ կարծում որ «դե գիտի»-ն լավ տարբերակ ա: Ու համաձայն եմ քո հետ որ արտահայտվելը ավելի է ամրապնդում հարաբերությունները: Իհարկե եթե զգացմունք կա, ոչ թե դիվանագիտական քայլ ա արվում: Կարծում եմ կհասկանաս:
Իսկ ընդհանուր մակարդակով ասեմ: Երբեմն վախը կորցնել այն ինչ ունես: Երբեմն միակողմանի սիրահարված լինելը: Երբեմն ծաղրի առարկա չդառնալ: Սա էլ քիչ չի տարածված: Կարծում եմ արտահայտվելը նաև գիտակից լինելուց ա: Երբ երկու կողմերն էլ զգան ու հասկանան իրավիճակը ու կարենան մինչ էտ ձեռք բերվածը պահպանեն, անկախ հանգամանքներից::)
Նաիրուհի
21.12.2010, 19:33
Մեկ բան էլ ավելացնեմ, օրինակ մեր աղջիկների մոտ շատ ընդունված պրակտիկայա մարդկանց քաշ տալը, երբ ասում ես դու ինձ դուր ես գալիս, սկսում են տանել բերելը: Մթոմ , եթե տղան համբերատար տանումա նման վերաբերմունքը ինքնա իսկական արժանին: Բայց ասեմ, որ իսկական տղամարդ լինելու համար հեչ էլ էդքան տանել բերելուն դիմանալ պետք չէ:):
Այ որ հիմա չգրեմ, կպայթեմ։
Ախր տղաներն էլ պակասը չեն։ Իրենք են ուզում, որ իրենց «վազացնեն»։ Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ, թե ինչպես առաջին անգամ բախվեցի էդ երևույթին։
Երևի մի 7-8 տարի առաջ էր։ Հեռու ազգականներիցս մեկը մեր տնից զանգեց իր սիրած աղջկան (հիմա ամուսնացած են) ու խնդրեց, որ դուրս գան, հանդիպեն։ Էս աղջիկն էլ ասաց, թե քննությունն է պարապում, չի կարող դուրս գալ։ Ավելի քան կես ժամ էս տղան օձի լեզու թափեց, համոզեց, խնդրեց, որ հանդիպեն, բայց աղջիկը չհամաձայնեց։ Ես արդեն իմ մեջ մի լավ ջղայնացել էի էդ աղջկա վրա, բայց էս տղան խոսեց-պրծավ, հեռախոսն անջատեց ու ասաց.
-Ո՜ւխ, ցավը տանեմ, ինչ աղջիկ է, է՜։ Մի ժամ խոսեցի, չհամոզվեց...:love
:o:o:o
Դե արի ու դրանից հետո ուզի տղաների հետ անկեղծ լինել :D
Ես որ ոչ վազացնող եմ, ոչ վազող։ Վազացնող/վազող աղջիկներին սիրողներին թախանձագին խնդրում եմ ինձնից հեռու մնալ...:angry
Իսկական սիրելու համար մարդկանց չեն վազացնում:): Ըստ ինձ կա մեկ սկզբունք կամ սիրում ես կամ չէ:
Ո՜ւր էր թե բոլորն էսքան բանը հասկանային... :(
RADIOmanyachka
21.12.2010, 22:29
Շատ եմ լսում սենց արտահայտություն, որ «եթե մերժի, ապա ես կկորցնեմ նրան… սենց գոնէ ընկերներ ենք»…
…
Ես ինքս բախվել եմ նման խնդրի, ու հենց արտահայտվելը պահպանեց մեր ընկերությունը: :friends:
Անկեղծ զրուցեցինք իրար հետ, ասեցինք մեր զգացմունքների մասին, պարզեցինք ում մոտ կա զգացմունք, ում մոտ` ոչ: Մեկիս մոտ զգացմունքը շատ ուժեղ էր, իսկ մյուսիս մոտ զգացմունք չկար և քանի որ մեր ընկերությունն ու մտերմությունը մեզ համար շատ թանկ էր, որոշեցինք արհեստական ոչ մի բան չանել, ժամանակի ընթացքում հասկացանք, որ միայն լավ ընկերներ կարող ենք լինել, միասին պայքարեցինք, ձեռք ձեռքի բռնած քայլեցինք առաջ և հաղթահարեցինք այդ <<խնդրիը>>: Իսկական ընկերությունը ոչ մի բան չի կարող <<փչացնել>>:
Ընկերություննել է սեր, մաքուր սեր և եթե ընկերներից ինչ-որ մեկի մոտ այդ ընկերական սերը վերածվում է մեկ այլ սիրո, դա չի նշանակում, որ ընկերությունը կեղտոտվեց կամ փչացավ:
Եթե սիրում եք արտահայտվեք, անկախ պատասխանից դուք կհայտնվեք շահողի դերում, եթե սերը փոխադարձ է, ապա կշահեք 2սդ էլ, իսկ եթե սերը միակողմանի է, ապա անորոշ վիճակից դուրս կգաք, և եթե այդ ընկերությունը 2սիդ համար էլ թանկ է, ապա երկուսով կպայքարեք ընկերությունը պահպանելու և իրար չկորցնելու համար: :friends:
Tig ջան էս մի տարբերակն էլ կա.... ու ավելի հաճախ ա հանդիպում ըստ իս....;)
Ի վերջո մի բան ա պետք հիշել, որ սերը սիրում ա երբ իրան հիշում են, ինքը դրանից ավելի ա մեծանում....
Հով, բայց ախր հո մենակ հիշելով չի, եթե չես խոսում դրա մասին, նշանակումա դու մենակ քո համար ես հիշում, իսկ եթե խոսում ես` նշանակումա միասին եք հիշում;)
էս մեջբերումդ էլ ինչոր մազոխիստական բան ունի...:think:P
Կյանքում ինչքա՜ն ձգձգված ու չավարտված խոսակցություններ ունենք....
Միգուցե դրանք մտքում վաղուց գծագրված սպասելիքի հավատամքը չփչացնելու համա՞ր է, կամ գոնե մտովի այդ սպասելիքը վայելելու ցանկություն, ո՞վ իմանա....
Մի բան հաստատ է, որ ձգձգվող խոսակցությունն իր անորոշության մեջ կրում է կամ խորը զգացմունք, կամ մակերեսային մտածողության նշան:
թեման դուրս եկավ :oy
Այդ վախ կոչված:angry....
ընկերներիս ու հարազատներիս զգացմունքիս մասին հաճախ կարող եմ ասել առանց վախի..հաղորդագրություններ, գեղեցիկ բացիկներ, մաղթանքներ.... մի ժամանակ շատ ավելի հաճախ էի ասում, հետո հասկացա, որ ոչ բոլորն են դա ճիշտ ընկալում...դրա մեջ բուռն ռոմանտիկա էին տեսնում.....(ինչ վատ բան կա ռոմանտիկայի մեջ), այժմ ասում եմ, բայց քչերին...
ինչ վերաբերում է սիրուն...հըմ...կարծես թե իմ մոտ դեռ նման ցանկություն չի առաջացել, որ ասեմ Նրան զգացմունքիս մասին ու վախեցել եմ...
ընկերներիցս մեկն այն կարծիքի էր, որ եթե համոզված չլինի, որ իր Սերը փոխադարձ է ու ընտրյալին այդ մասին ասելով փոխադարձ պատասխան չի ստանա, կլռի պարզապես...ու լռեց` կորցնելով Նրան......
Նաիրուհի
22.12.2010, 14:16
Ես ինքս բախվել եմ նման խնդրի, ու հենց արտահայտվելը պահպանեց մեր ընկերությունը: :friends:
Անկեղծ զրուցեցինք իրար հետ, ասեցինք մեր զգացմունքների մասին, պարզեցինք ում մոտ կա զգացմունք, ում մոտ` ոչ: Մեկիս մոտ զգացմունքը շատ ուժեղ էր, իսկ մյուսիս մոտ զգացմունք չկար և քանի որ մեր ընկերությունն ու մտերմությունը մեզ համար շատ թանկ էր, որոշեցինք արհեստական ոչ մի բան չանել, ժամանակի ընթացքում հասկացանք, որ միայն լավ ընկերներ կարող ենք լինել, միասին պայքարեցինք, ձեռք ձեռքի բռնած քայլեցինք առաջ և հաղթահարեցինք այդ <<խնդրիը>>: Իսկական ընկերությունը ոչ մի բան չի կարող <<փչացնել>>:
Ընկերություննել է սեր, մաքուր սեր և եթե ընկերներից ինչ-որ մեկի մոտ այդ ընկերական սերը վերածվում է մեկ այլ սիրո, դա չի նշանակում, որ ընկերությունը կեղտոտվեց կամ փչացավ:
Եթե սիրում եք արտահայտվեք, անկախ պատասխանից դուք կհայտնվեք շահողի դերում, եթե սերը փոխադարձ է, ապա կշահեք 2սդ էլ, իսկ եթե սերը միակողմանի է, ապա անորոշ վիճակից դուրս կգաք, և եթե այդ ընկերությունը 2սիդ համար էլ թանկ է, ապա երկուսով կպայքարեք ընկերությունը պահպանելու և իրար չկորցնելու համար: :friends:
Ան ջան, դուք բացառություն եք: Իսկ որպեսզի իրադարձությունները ավարտվեն այնպես, ինչպես ձեր դեպքում եղավ, մարդիկ պիտի կարողանան էնքան ուժ ու հասունություն ունենալ, ինչքան դուք ունեք… Դիմացինից էլ է շատ բան կախված: Անկախ ամեն ինչից՝ քո դիմացինը քո իսկական ընկերն էր. ամեն մարդու էդ բախտը չի վիճակվում :)

Ցավոք:(
*e}|{uka*
22.12.2010, 15:08
Հենքը էլի ցածր ինքնագնահատականն ա: Թե չէ ի՜նչ վախ , ի՜նչ բան: Եթե իհարկե վախն ա պատճառը//որը գալիս ա բարդույթից// այլ ոչ թե՝ «չեմ ուզումը», չարտահայտելով ու ցույց չտալով, կոլոլվում ես արհեստական շերտի տակ ու դառնում « դդխկիկ»: Իսկ «դդխկիկներին» ոչ մեկ չի սիրում// խոսքս այլ սիրո մասին է :))//
Ան ջան, դուք բացառություն եք: Իսկ որպեսզի իրադարձությունները ավարտվեն այնպես, ինչպես ձեր դեպքում եղավ, մարդիկ պիտի կարողանան էնքան ուժ ու հասունություն ունենալ, ինչքան դուք ունեք… Դիմացինից էլ է շատ բան կախված: Անկախ ամեն ինչից՝ քո դիմացինը քո իսկական ընկերն էր. ամեն մարդու էդ բախտը չի վիճակվում :)
Լիլ, բայց…
Ես ոչ մի անգամ չեմ կարողացել ընկեր մնալ էն անձնավորությանը, ում նկատմամբ ուժեղ զգացմունքներ եմ ունեցել: Թեկուզ և շատ եմ ուզեցել չկորցնել այդ ընկերությունը և հասկացել եմ, որ դա ճիշտա, որ ընկերությունը չպիտի տուժի ոչ փոխադարձ զգացմունքներից: Ախր ո՞նց կարող եմ ես էդ մարդու հետ ընկեր մնալ, երբ ամեն անգամ նրան տեսնելուց, ողջ էությունս, ողջ ենթագիտակցությունս ու գիտակցությունս մի բանի մասինա մտածում… ու դրա առաջ ոչ մի ընկերություն չի դիմանա… Սա զուտ իմ տեսակետնա, ու անկախ նրանից, թե վախ եղելա, կամ չի եղել՝ ընկերությունը տուժելա:
Հենքը էլի ցածր ինքնագնահատականն ա: Թե չէ ի՜նչ վախ , ի՜նչ բան: Եթե իհարկե վախն ա պատճառը//որը գալիս ա բարդույթից// այլ ոչ թե՝ «չեմ ուզումը», չարտահայտելով ու ցույց չտալով, կոլոլվում ես արհեստական շերտի տակ ու դառնում « դդխկիկ»: Իսկ «դդխկիկներին» ոչ մեկ չի սիրում// խոսքս այլ սիրո մասին է :))//
Օգտվելով են հանգամանքից ,որ թեման գտնվումա հատկապես ես բաժնում,հնարավորա միի փոքր շեղվեմ:
Նախ ասեմ որ շատ հետաքրքիր տերմին ես մտացել Եժիկ ջան, «ԴԴԽԿԻԿ» ,բայց չգիտեմ ինչի «դդխկիկներին»բացասական աչքով ես նայում,այսինքն չես սիրում //քո ասած սիրո մասինա խոսքը//:
Իհարկե չարտահայտվելու վախի պատճառը կարող է հանդիսանալ ցածր ինքնագնահատականը,կոլոլվելով արհեստական շերտի տակ ,մարդը //ավելի ճիշտ երեխան// դառնումա ինքնամփոփ,կամ այսպես ասած փակ արտաքին աշխարհի//մարդկանց// նկատմամբ:Բյաց «չսիրելով» նման ինքնամփոփ,ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց ,մենք ավելի հիմար կլինենք քան թե նման մարդիկ «դդխկիկ» ,ու բաց կթողնենք շատ կարեվոր մի առանձնահատկություն,«շատ» դեպքերում հենց նման մարդկանց մեջա ձեվավորվում հոգեվոր առումով հարուստ անձնավորությունը,իսկ «եզակի» դեպքերում այնպիսի անձնավորություն որին մենք շաատ մեծ հարգանքով անվանում ենք Հանճար:
Իսկ զուտ,կոնկրետ քննարկվելիք մակերեսի վրա,նամանավանդ «սիրո »հարցերում,քո «չսիրելը» ու առավել ևս «դդխկիկ» տերմինը ինձ թվումա արդարացվածա
Գիտեք մարդիկ էլ ինչու՞ են վախենում արտահայտվել. Երբ մեկին պատմում ես զգացմունքներիդ մասին, պատասխանատվության հսկայական բեռ ես դնում ուսերին: Դիմացինդ մեղավոր չի, որ հենց իրեն ես ընտրել, բայց եթե չի կարող զգացմունքներիդ նույն կերպ պատասխանել, սկսում է նեղվել, ինքնաքննադատությամբ զբաղվել, իրեն անարժան է համարում քո սիրուն:
Ենթադրենք՝ մեկին կարող ես սիրո մի արև պարգևել, բայց այդ մարդու ուզածն ընդհամենը ձեթի ճրագն է, նա քո արևի կարիքը չունի: Հնարավոր է, որ տվածդ արևը նրան ճզմում է, այն վերցնելն իր ուժերից վեր է: Այդ պատճառով նախքան խոստովանություն անելը համոզված պիտի լինես, որ դիմացինիդ դրանով չես վնասելու:
Քանի որ եկել եմ այս թեմա, մի բան էլ գրեմ, որն ինձ շատ է զարմացնում.
Չգիտես ինչու՞ Ակումբում մի տեսակ արհամարհոտ վերաբերմունք կա սիրո ու սիրահարվածության նկատմամբ: Սովորաբար «սիրում եմ, կարոտել եմ» ու նման բառերից հետո ավելացվում է «բլա- բլան»: Երևի ուզում են ասել, որ իրենք հոգևոր այնպիսի կայունություն ունեն, որ սիրո նման «ախտը» անհնարին է, որ հանկարծ տխրության ու թախծոտ տրամադրության պատճառ դառնա: Բոլոր նրանց, ում համար սերը «բլա- բլա» կատեգորիայի մեջ է, մի փոքրիկ հիշեցում.
Փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:;)
հա, ես էլ իմ փորձից ասեմ.
վերջերս շատ թունդ սիրահարվեցի, բայց վախենում էի արտահայտեի զուտ մերժվելու վախից, ես բավականին էգոիստ դեմք եմ ու իմ համար անտանելի ա էտ մերժված լինելու փաստը, բայց ղգում էի, որ պիտի քայլ անեմ.
սենց շատ նուրբ քայլ արեցի, ու երբ տեսա, որ ինքը ինձ նմանապես պատասխանում ա, ես արդեն բացվեցի, հիմա մենք շատ անկեղծ ենք իրար հետ, ես իրա դեմքին ասում եմ, որ սիրահարված եմ իրան, ինքն էլ անկեղծ ասում ա, որ ինձ ընկերական ա սիրում, ու ամեն ինչ օք ա:
Մենք անկեղծ որոշել ենք լավ ընկերներ լինել, թե մի բան կլինի, կլինի, թե չէ, չէ
ու ես անկեղծ դրանից չեմ նեղվում, ու մեկ ա ասում եմ "բայց մեկ ա քեզ սիրում եմ", ու ինքն էլ դրանից չի նեղվում:)
Նաիրուհի
09.01.2011, 11:57
Բայց ախր էդ զգացմունքներն էլ էնքան հետաքրքիր-տարօրինակ բաներ են: Մեկ էնպես են փոթորկվում մեջդ, որ թվում է՝ կխեղդվես, եթե չասես, մեկ էլ էնպես են սսկվում-քնում, որ զոռով էլ չես կարողանում արթնացնել…
Դե հիմա արի ու էդ փոթորկի ժամանակ զգացմունքներդ արտահայտի. բա հետո՞ ինչ ես անելու, երբ քնեն:
Թու-թու-թու, ես որ կարողանում եմ մտքիս դնելու դեպքում զգացմունքներս հանգստի ուղարկել՝ հետագայում ըստ անհրաժեշտության զարթնելու կամ հուղարկավորվելու պայմանով: ;)
Էս անգամ էլ ստացվե՜ց :secret :yahoo
Նոր թեմա բացել չէի ուզում, ամանահարմարը, կարծես, էս հնոտ թեման է։
Ուզում եմ զգացմունքները լիովին ապրելու կարևորության մասին գրել։ Խոսքը հատկապես բացասական կամ ըստ մեր պատկերացումների՝ «իրավիճակին անհամապատասխան» զգացմունքների մասին է։
(Հոգե)թերապևտիկ տեսանկյունից եմ գրելու, բայց էս ամենը թերապիայից դուրս էլ է կիրառելի։
«Մի զայրացիր», «մի տխրիր», «մի վախեցիր» և բացասական այլ զգացմունքների դեմն առնող արտահայտություններ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ թե ասում ենք, թե լսում՝ որպես հանգստացնող, մխիթարող, սաստող կամ ռացիոնալ խոսք։ Իհարկե, դրանից էդ զգացմունքները մի ակնթարթում չեն անհետանում, բայց դե խոսքը նրա մասին է, որ ճնշող զգացմունքի առկայության դեպքում մեր ակամա ռեակցիան դա կասեցնելն է։
Նույնը վերաբերում է նաև մեր կամ հասարակական տեսանկյունից «իրավիճակին անհամապատասխան» զգացմունքերին։ Ասենք՝ ուրախություն կամ թեթևության զգացում ընտանիքի անդամներից մեկի մահից։ Էսպիսի զգացմունքները գրեթե տաբու են, դրանց մասին չեն խոսում, դա զգալն իսկ արդեն անընդունելի է թվում, ուր մնաց՝ արտահայտելը։
Մինչդեռ էսպիսի զգացմունքերը ճնշելու փոխարեն, արժի գնալ դրանց հետևից ու նայել, թե ուր են տանում։ Որտեղ է դրանց «բույնը», ինչու են ընդհանրապես առաջանում։ Մեզ հետ կատարվող ամեն ինչ իր պատճառն ունի, ու զգացմունքները լավագույն բանալիներն են։
Ինչպես ասում են սիստեմիկները՝ «պրոբլեմը հենց ինքը լուծումն է» կամ ինչպես հավատում են վարքային թերապևտները՝ «վախը հաղթահարելու համար պիտի վախը զգալ»։
Ընդհանրապես, թերապիայում ամենակարևոր ասպեկտներից մեկն էն դիրքորոշումն է, որ բոլոր տեսակի զգացմունքներն ընդունելի են, ու առաջին քայլը էդ զգացմունքների առկայության գիտակցումն է, դրանք ամբողջովին զգալը և հետո փորձել հասկանալը՝ որտեղից են գալիս։
Ինչո՞ւ է որոշակի իրավիճակներում ամեն անգամ անկառավարելի զայրույթառաջանում, ի՞նչ «կոճակ» է էդ պահերին սեղմվում ու ի՞նչ ծագում ունի էդ կոճակը։
Իհարկե, հնարավոր չի ու ոչ էլ պետք է առօրյա կյանքում և հարաբերություններում «հոգեթարպևտի» դերում լինել, ինչպես ասում են դասախոսներս՝ «չփորձեք թերապիայի ենթարկել ձեր զուգընկերներին», բայց դե կարելի է գոնե սեփական զգացմունքները ճնշելու փոխարեն գնալ դրանց հետևից ու տեսնել, թե ուր են տանում։
Ի դեպ, երեխաների հետ էլ արժի սա կիրառել․ «մի վախեցիր»-ը գուցե և սփոփիչ է հնչում, բայց էդքան էլ արդյունավետ չի վախը հաղթահարելու համար։ Ինչպես և արդյունավետ չի վախ առաջացնող իրավիճակներից խուսափելը։ Ընդհակառակը, ուղիղ կոնֆրոնտացիան վախի հետ շատ ավելի «բուժիչ» կարող է լինել։
Ու երևի արժի նաև ուշադրություն դարձնել, երբ շրջապատից որևէ մեկը ինչ-որ զգացմունք է արտահայտում կամ ինչ-որ զգացմունքի մասին խոսում, որը մեր տեսանկյունից չի համապատասխանում իրավիճակին, տեղին չի, բացասական է, ճնշող է և այլն և այլն։ Եթե նույնիսկ թերապիայից հեռու ենք, երևի ամեն դեպքում արժի գոնե «մի զգա էն, ինչ զգում ես» դիրքորոշումը, թեկուզ որպես սփոփիչ ժեստ, մի կողմ թողնել։
Եթե նույնիսկ վախեցող մարդուն ուզում ես հանգստացնես, էդ ընթացքում վախ բառը արտասանելը («մի վախեցիր») հեչ տեղին չի, բայց ավելի հարմար տարբերակ չեմ կարում գտնեմ։
Ուլուանա
03.11.2022, 21:33
Շատ կարևոր թեմա ա, որի մասին կարծես շատ չի խոսվում: Սրա մասին ինքս էլ էի մտածում գրել մոտ ժամանակներս: :)))
Վերջին տարիներին ինտենսիվ ինքնաուսումնասիրության ու ինքնաճանաչման պրոցեսում մի տեսակ ինքնաբերաբար հանգել էի էս մոտեցմանը, ու արդեն երկար ժամանակ ա` միշտ կիրառում եմ. ցանկացած պահի, երբ ինչ-որ բացասական հույզ ա առաջանում մեջս, փորձում եմ դրա ուղղությամբ խորանալ, փորփրել ու հասնել էն կետին, որի պատճառով ես տենց եմ զգում: Միշտ պարզվում ա, որ ներսումս մի տեղ ինչ-որ ցավոտ` «հիվանդ» կետ կա, որն էլ առաջացնում ա էդ վիճակը, ու դրա վրա աշխատել ա պետք, այլ կերպ ասած` բուժել: Բայց էդ կարգի ինքնավերլուծությունը, ցավոք, հեշտ գործ չի. շատ դեպքերում պիտի կարողանաս էգոդ լրիվ մի կողմ դնել, որ ի վիճակի լինես ընդունել քեզ հետ կապված որոշ ոչ էնքան հաճելի ու ցանկալի բաներ, որ կուզենայիր չիմանալ: Բայց դե «բուժումն» առանց էդ խորքային գիտակցման, ընդունման հնարավոր չի: Ըստ իս, էդ կարգի ինքնավերլուծությունն ամենակարևոր ու ամենաօգտակար բաներից ա, որ մարդ իր համար կարող ա անել: Էնքան խնդիրներ են լուծվում դրա շնորհիվ, էլ չասած:

Մի օրինակ ինձնից բերեմ։
Զայրույթի հետ կապված խնդիրներ սովորաբար չեմ ունենում, այնուամենայնիվ լինում են որոշակի իրավիճակներ, երբ շատ ուժեղ զայրույթ եմ ապրում, կարելի է ասել՝ ցասում, էն կարգի, որ պիտի մեծ ջանքեր գործադրեմ հավասարակշռություն պահպանելու համար։ Էդպիսի խորը զայրույթ շատ հազվադեպ է լինում մոտս, ասենք՝ կարող է տարիներով չլինել ու մեկ էլ՝ նորից։
Ու քանի որ էդքան հազվադեպ էր լինում, շատ չէի խորանում, անցնում-գնում էր։
Բայց գարնանը, երբ էդպիսի դեպք նորից կրկնվեց, որոշեցի «հետևից գնալ» ու հասկանալ, թե ինչ դեպքեր են դրանք, որ էդ կարգի կատաղություն են մոտս առաջացնում, ինչ նմանություն ունեն էդ դեպքերն իրար հետ։
Հիշողությանս մեջ եղած բոլոր դրվագները իրար կողքի դնելով՝ կարողացա գտնել ընդհանրությունը․ ինձ մոտ էդպիսի զայրույթ մենակ էն ժամանակ էր առաջանում, երբ թվում էր՝ ինձ փորձում են խաբել, հիմարի տեղ դնել։ Էստեղ կարևոր է նաև «թվալ» բառը, որովհետև օբյեկտիվ տեսանկյունից գուցե և էդպես չէր, բայց հենց ինձ թվում էր, որ փորձում են խաբել, զայրույթի մի շիկացած ալիք էր բարձրանում մեջս։
Էստեղ արդեն փորձեցի հասկանալ, թե որտեղից է գալիս խաբված լինելու հանդեպ էսպիսի սենզիտիվությունը։
Մի հիպոթեզը, որ մոտս առաջացավ, էն էր, որ Հայաստանից եմ, որտեղ մարդիկ իրար հաճախ փորձում են «քցել», ֆռռացնել, խաբել և այլն, ու դա գուցե մոտս որոշակի հետք էր թողել։ Բայց էս հիպոթեզը մի տեսակ համոզիչ չէր, որովհետև ես Հայաստանում դրա հետ կապված խնդիր իրականում չեմ ունեցել։
Մյուսը հիպոթեզն էն էր, որ իմ կյանքի որոշակի ժամանակահատվածում, երբ արդեն Գերմանիայում էի ապրում, ինձ կողքից մեկը տարիներ շարունակ հա երեսիս էր տալիս, որ ինձ էստեղ մարդիկ հեշտությամբ հարիֆացնում են, հիմարի տեղ դնում, ու որ ես դա չեմ հասկանում։ Որ մտածում եմ՝ էդ թեման ինձ մոտ դրանից առաջ երբևէ ակտուալ չէր եղել, երբևէ մոտս էդ զգացումը չէր առաջացել, որ ինձ հա հիմարեցնել են փորձում, կարելի է ասել՝ դա արհեստականորեն ստեղծված խնդիր էր, որ կոնկրետ էդ մարդը հա մեջս լցնում էր (հավանաբար իր սեփական խնդիրները վրաս պրոյեկտելով)։
Կարծում եմ՝ էս երկրորդ հիպոթեզը հենց իմ թաքնված «պայթուցիկ կոճակն էր»։
Ու էդ թեման էդպես մի տեղ մեջս փակված մնացել էր, կարելի է ասել՝ ոչ էլ հիշում էի դրա մասին, մինչև հատուկ չփորփրեցի ու չվերհիշեցի։ Դա վերհիշելով՝ հիշեցի նաև, թե ինչ թուլության ու տկարության զգացում էր դա մոտս առաջացնում, որ ես մի անխելք ու թույլ էակ եմ, որին հեշտությամբ հիմարեցնում են։
Դրանից հետո լիքը ջրեր են հոսել, ու ես ինձ իրականում ուժեղ մարդ եմ համարում, միամտությունից էլ ահագին հեռու եմ, բայց փաստորեն էդ թույլ էակի թեման դեռ մի տեղ մեջս պահված էր, որ էդ լարերին կպնելիս կատաղության ալիք էր առաջացնում՝ «ես թույլ ու հիմար չե՜մ», «դա ճիշտ չի՜, որ ինձ հնարավոր է հեշտությամբ ֆռռացնել»։
Հետաքրքիր է՝ էսքանը հասկանալուց հետո դեռ երբևէ նորից կունենա՞մ շիկացած զայրույթի ալիքներ, ամեն դեպքում հիմա շատ ուշադիր եմ նմանատիպ իրավիճակների հանդեպ ու շարունակում եմ ուսումնասիրել իմ «բացասական» զգացմունքները։
Ուլուանա
04.11.2022, 19:48

Եթե ունենաս, արժե էլի խորանալ. գուցե այլ պատճառ կա` ավելի խորը թաքնված, որ ավելի մեծ դեր ունի էդ հարցում: Բայց հուսանք, որ չես ունենա: ))) Իհարկե, ոչ միշտ, բայց երբեմն պատճառն էնքան ցավոտ ա լինում, որ արտամղած ենք լինում ենթագիտակցության ամենախորքերը, ու դրան հասնելը որոշակի ջանքեր ա պահանջում:
մեկուկես֊փորձ
05.11.2022, 00:51
Խոսում եք էլի.
boooooooom
08.11.2022, 23:54
Հա, ես էլ եմ "շիկանում" երբ զգում եմ, որ ուզում են հիմարի տեղ դնեն, բայց ես դա մի քիչ այլ ձև եմ տեսնում՝ ինձ կատաղեցնում ա, որ ես էդ պահին չեմ կարողացել թաքցնել իմ հիմարությունը, կամ թուլությունը, ու դա նկատել ու իմ դեմ են օգտագործել ու ըստ այդմ իրականում ինքս իմ վրա եմ կատաղած, թեև էդ կատաղության ալիքը կամ դրանից բխող պահվածքից միայն այսբերգի ծայրն ա երևում, այսինքն դեպի դիմացինը ժայթկող ագրեսիան, շնչահեղձությունը, լարվածությունը... Իրականում մի քանի անգամ մեծ ռումբ ներսում ինքս իմ վրա եմ պայթեցնում։ Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ իմ դեպքում էդ կատաղության հիմքը թերարժեքության բարդույթն ա, թե կարողանամ էդ պահին դրա դեմն առնեմ, միգուցե էդքան վատ չտանեմ դիմացինի փորձը, ու կարողանամ ժպիտով ավելի հզոր հակահարված տամ (երբեմն ստացվում ա)։
Էն «կարգին հաղորդումը» տեսե՞լ եք, էն որ մի ալկաշը մյուսին բացատրում է, թե ոնց է պետք խանութում արաղ ուզել, մի խոսքով` անցած էտապ ա ։Ճ
Ինքնաարտահայտվելու վախը կոմպլես խնդիր է, որը կարող է առաջանալ սկսած ցածր ինքնագնահատականից, դիմացինների նկատմամբ վստահության պակասից, ճիշտ չհասկացվելու վախից, մշակութային սահմանափակումներից, վերջացրած` հորմոնային ու տագնապային խանգարումներով։
Մասնավորապես, բացասական զգացումներն արտահայտելու վախի հիմքում նաև կարող է լինել ինքզինքի կողմից այդ զգացումներին հավանություն չտալը, ասենք մեր սեփական զայրույթը, կամ անելանելիությունը հենց մեզ էլ դուր չի գալիս ու բնազդաբար չենք ուզում դա ցույց տալ, վախենալով, որ դիմացինը կարող է որպես թուլություն ընկալել ու դեռ ավելին` օգտագործել մեր դեմ, սա էլ որպես օրինակ։
Առհասարակ, նեգատիվ զգացումները որպես կանոն իսկապես թուլության սիմպտոմներ են, որոնք համ հոգեբանական, համ ֆիզիոլոգիական ծագում ունեն։
Արմատական պատճառներից են գերհոգնածությունը, հաճույքների ու բավարարված վիճակների սակավությունը, փոքր ու մեծ անհաջողությունները, անորակ սնունդը, վատառողջությունը և այլն։
Եթե նմանատիպ զգացումները շատ են լինում ու մարդս անընդհատ դրանք փորձում է զսպել ու ցույց չտալ, ապա հնարավոր են նաև ակամա պոռթկումներ։ Առհասարակ «մեջը պահելը» շատ ժամանակ ավելի վնաս է քան արտահայտվելը, չնայած միշտ չի, որ բոսի երեսին արժի շպրտել այն ինչ մտածում ենք։
Մի քանի արագ ու պարզագույն լուծում կարող եմ խորհուրդ տալ, հոգեբանական և ֆիզիոլոգիական ուղղվածության.
1. Ցանկացած (զսպված, կամ չզսպված) պոռթկման պահի փորձեք դադար տալ ու «լայն» մտածել` մտածեք անծայրածիր տիեզերքի ու անվերջ ժամանակի մասին, որում մեր տվյալ խնիդրը, կամ հույզը ինչքան ողորմելի է նայվում ու ի վերջո շատ արագ ավարտվելու է մեր ու մնացած ներկա վկաների մահվամբ ու մոլորակի կործանմամբ, հետևաբար տվյալ խնդիրը չնչին է ու անիմաստ։ Պարզ է, որ որպես նախապայման մի ինչ–որ աստիճանի ինքնատիրապետում է պետք, բայց հաճախակի «լայն» մտածելակերպը կամրապնդի ձեր ինքնատիրապետումը
2. Վերևի մտքից անիմիջապես հետո սկսեք դանդաղ ու խորը շնչել ու արտաշնչել ու մտքում կրկնել «կյանքը հրաշալի է, կյանքը հրաշալի է», սա ժամանակավորապես կօգնի ջղաձգված նյարդերն ու անոթները մի փոքր հանգստացնել ու թթվածնով սնել
3. Նեգատիվ էներգիան ծախսելու լավագույն ձևը ֆիզիկական ակտիվությունն է, ամենաէֆեկտիվներից մեկը տանը բոքսի տանձիկ ունենալն է, որից էլ դուք վրեժխնդիր եք լինելու ձեր բոլոր դժբախտությունների համար
4. Առողջ դիետա, սա շատ կարևոր է` հրաժարվեք բոլոր «դատարկ» ուտելիքներից` շաքարեղենից, հացաբուլկեղենից, մակարոնեղենից, օսլաներից, կերեք միս, ձու, կարագ, ընդեղեն ու կանաչեղեն։
5. Հաշտվեք խնդիրների հետ ու հանգիստ ընդունեք իրողությունները, հիշեք` մոլորակի վրա քայլում ու շնչում են բազմաթիվ սխալական սրիկաներ, և դա բնական ֆենոմեն է, մենք մարդիկս շատ հեռու ենք կատարյալ լինելուց, եթե դուք չեք կարող անմիջապես շտկել իրավիճակը, ապա հանգստացեք` դուք դրա համար մեղավոր չեք, դա ձեզնից չի կախված
6. Հայհոյեք. Սա իհարկե վերջին հանգրվաններից է, բայց երբեմն պարզապես անհրաժեշտ է պոռթկալ ու դուրս թափել չար էներգիան, որի համար մարդկությունը ունի հայհոյանքներ, իհարկե աշխատեք չհայհոյել գոյություն ունեցող անձի, այլ հայհոյեք «դրան», «դրա' մերը», «գրո'ղը տանի», «shit! shit! shit! shit!!!!!» և այլն...
7. Հիշեք ինձ (կամ, ում որ ուզում եք), ես (կամ այդ մեկը) հենց այդ պահից շատ ամուր գրկում ու հասկանում եմ (է) ձեզ
8. Ընդհանրապես կյանքը մեղր չի, դա հաստատ, բայց աշխատեք շատ չնեղվել ու ընդունեք ու սիրեք ինքներդ ձեզ ինչպիսին, որ կաք, էնպես չի, որ աշխարհը լի է ձեզնից ավելի լավերով, ու նորից` ընդունեք իրողությունները, հաշտ եղեք բաների հետ, որոնք դուք փոխել չեք կարող։