PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես քեզ ցավ եմ պատճառում



Rammstein
18.12.2010, 03:22
Որոշեցի օրագիր բացել: Հաճախ կգրեմ, թե ոչ` չգիտեմ, ընդհանրապես մտքովս չի էլ անցել, որ մի օր օրագիր կբացեմ, բայց, փաստորեն, բացում եմ: :think
Վերնագրի ընտրության մեջ երկար չեմ մտածել, պարզապես իմ այս պահի տրամադրությամբ ընտրեցի Rammstein-ի սիրածս երգերից մեկի անունը (Ich tu dir weh):

Չեմ սիրում չակերտապատ վերնագրերը, այլապես սա չակերտներում կգրեի, քանի որ ցավ պատճառողն իրականում ես չեմ: Չէ, թող չթվա, թե անձնական դժգոհի անկյուն եմ բացում, ամենեւին… լավ կարճ կապեմ վերնագրի հետ կապված փիլիսոփայությունս :)), հուսով եմ` հաջորդ` բուն օրագրային գրառումները սրա հետ կապված շատ հարցեր կպարզաբանեն: :)

Rammstein
18.12.2010, 03:25
Զինկոմիսարիատը հերթական անգամ ուղարկել էր վիրահատության, քանի որ նախապես ասել էի, որ այս անգամ համաձայն եմ:
Սիրում եմ հիվանդանոցը :love, բոլորը բարեհամբույր են. բարեհամբույր կերպով խնդրում են գալ այստեղ, գնալ այնտեղ, այս թուղթը տանել այստեղից այնտեղ, հետո սպասել, սպասել, սպասել ու եւս մի քիչ` մի քանի ժամ սպասել… Իհարկե ես չեմ բողոքում, ի՞նչը կարող է լինել բժշկության մեջ ավելի կարեւոր, քան թուղթը:
Հիվանդանոց մենակ չգնացի, հայրս որոշել էր այսօր հետս գալ: Հիվանդանոցում կատարվելիք սուրբ գործը` սպասելու պրոցեսն ավարտելուց հետո դուրս եկանք ու ավտոբուս նստեցինք: Վարորդը լավն էր, զգացվում էր, որ շատ է ոգեւորվել նորանիստ ուղեւորներից, քանի որ այդքան արագ ընթացող հասարակական տրանսպորտ դեռ չէի նստել: Խեղճն ի՞նչ իմանար, որ…

Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկ. ավտոբուսը կանգնած սպասում է կանաչ լույսին: Ձախից ինչ-որ ձայն եմ լսում, գլուխս թեքում եմ. հանդիպակաց մայթի մոտ, գետնին ընկած է մի աղջիկ, սկսում է վեր կենալ, իսկ մի տղա, պողոտան հատելով, վազում փախչում է, ձեռքին` կանացի պայուսակ… Մի պահ կորցրի ռեալության զգացումը… էս ի՞նչ ա… ախր տենց ո՞նց կլինի… հենց օրը ցերեկո՞վ… :o Հայրս վարորդին խնդնեց, որ դուռը բաց անի ու վազեց դուրս: Հետեւից ես ու մի ուրիշ տղա էլ դուրս եկանք: Ես ականատես եղա մի յուրահատուկ շարասյան. առջեւում վազում էր նա, ում անունը չի կարելի տալ (քանի որ այն կարող է կրել հակահիգիենիկ ու հակասանիտարական բնույթ), երկրորդը հայրս էր վազում, արդեն հասնում էր գողին, հետեւից երկու երիտասարդ տղաներ էին վազում, եւ վերջում վազում էր աղջիկը: Հայրս հասավ ու քաշեց գողի բաճկոնից, վերջինս, ազատվելով բաճկոնի ճիրաններից ու գողոնից, փախավ:

Աղջիկն անասելի հուզված էր չէր դադարում լաց լինել, չնայած` այդ ամենից չէին խամրել նրա նրբագեղ դիմագծերը: Թերեւս սթրեսն էնքան մեծ էր, որ մոռացության էր մատնել դեմքի վնասվածքի ցավն ու դրանից հոսող արյունը: Մոտեցավ գետնին ընկած պայուսակին ու սկսեց ետ լցնել դուրս թափված իրերն ու գումարը (որը, կարծես թե բավականին մեծ էր)…
Քիչ անց օգնության հասածները շատացան, ես ու հայրս հեռացանք:
Հաճելի է մարդուն օգնած լինելը: :)

Էսքանից հետո միակ մեղքի զգացումը, որ մոտս կա, բարեխիղճ, արագ քշող ավտոբուսի վարորդին չվճարված գումարն է: Նա երեւի չէր էլ պատկերացնում, որ մեծ գումար պարունակող պայուսակ գողանալու պատմության մեջ ֆինանսապես ամենամեծ տուժողը հենց ինքն է լինելու: :victory:

Rammstein
28.12.2010, 23:59
Երեկ երեկոյան հերթական անգամ փակ համարից զանգ ստացա բջջային հեռախոսիս: Դե փակ համարից ինձ էլ ո՞վ պիտի զանգեր.
– Ավետ, էս վայենկոմատից ա, առավոտ 9-ին կգաս կամիսիա անցնելու:

Գնացի: Անցա զինկոմիսարիատի դահլիճում նստեցի, որտեղ կային եւս մի քանի սպասողներ: Նստած, ցրտին դիմադրելով, մտածում էի, թե ինչ կանեմ, եթե հիմա գետինը ծակվի ու ընկնեմ ներքեւ: Չէ, բարեբախտաբար նման նյարդային խանգարումներ չունեմ, որ ամեն պատահած տեղում մտածեմ գետինը ծակվելու մասին :crazy, պարզապես օրինակն աչքիս առաջ էր, դահլիճի հնադարյան հատակը պահող փայտե հեծաններից մեկն արդեն իսկ կոտրված էր ու սենյակի եզրային մի հատվածում հատակը մոտ կես մետր անկում էր ապրել: :))

Վերջը կանչեցին, գնացի ներս: Ներսում տաք էր, դե պարզ է, բժիշկներն էլ որ հիվանդացան, մենք` մահկանացուներս ի՞նչ ենք անելու: :)) Չնայած` բժիշկներից մեկը լավ էլ հիվանդ էր, նենց ջիգյարով էր փռշտում, մարդու հիվանդանալը գալիս էր: :D Ես նույնիսկ կասկածում եմ, որ սա յուրատեսակ պատվաստման ձեւ էր. ցուրտ դահլիճից հետո փռշտացող բժշկի հետ միեւնույն սենյակում գտնվելը այնպիսի մեծ վիրուսի չափաբաժին է փոխանցում ապագա զինվորի իմունային համակարգի դատին, որ ցանկացած պատվաստանյութ ղալաթ է արել:

Դե ի՞նչ գլուխներդ ցավացնեմ, մի քիչ էլ սպասեցի, մինչեւ երկրորդ բժիշկն էլ եկավ ու կատարեց ճակատագրական որոշումը: Բանակ գնալս եւս կես տարով հետաձգեցին: Չգիտեմ` ուրախանա՞մ` որ էս ցրտին չեմ գնում հայրենիքս մարմնիս ջերմաստիճանով տաքացնելու, թե՞ տխրեմ, որ էլի եմ ժամանակ կորցնում… :}

Մի խոսքով շնորհավոր իմ նոր կես տարին: :):king

Rammstein
12.02.2011, 01:05
Գործ, գործ, քեզ շատ էի ուզում գտնել… ոնց որ թե գտել եմ, բայց դեռ չեմ հավատում: :'
Առաջին անգամն ա, որ բավական մեծ մասշտաբով գործ եմ սկսում, մինչեւ հիմա` խառը խշտիկ, մանր մունր բաներ էին: Էսօր առաջին աշխատանքային օրս էր. դպրոցներ ենք/եմ չափագրում, որոնք պետությունը պետք ա վերանորոգի: Էդ դպրոցներն էլ գտնվում են Հայաստանի տարբեր լսողական պրոբլեմներ ունեցող, ասել է, թե` խուլ անկյուններում:
Ամենասրտաճմլիկը էն ա, որ տեսնում եմ, թե ինչպես են փոքր երեխաները այս սառնամանիքին խելոք-խելոք գալիս նստում այդ չջեռուցվող դպրոցում ու դաս անում: :cry Իսկ եթե էս պաթոսը ուղարկեմ գրողի ծոցը, կասեմ, որ իրականում ամենասրտաճմլիկը սառցակալած ձեռներով մեխանիկական մատիտ բռնելն ու դրանով ինչ-որ բան գրել փորձելն ա: :beee Լավ, որպեսզի ինձ լրիվ գազանի տեղ չդնեք, ասեմ` իրականում դասասենյակներում նավթ կամ մի ուրիշ բան վառում էին, նենց որ ի տարբերություն միջանցքների, 0°C-ից բարձր էր: :))
Ամեն պարագայում` գոհ եմ, լավատեսորեն եմ տրամադրված, տեսնեմ` ինչ դուրս կգա: :)

Rammstein
06.06.2011, 13:34
Նորից վայենկոմատ, նորից գեներալսկի, նորից սուբֆեբրիլիտետ, նորից 6 ամիս: :} Այ մարդ, դուք դպրոցում մինչեւ 6-ն ե՞ք հաշվել սովորել, գոնե մի քիչ բազմազանություն մտցրեք, էլի: :beee

Բայց որ խորը մտածենք, իրանց պետք էլ չի 6-ից ավել հաշվել իմանալ, կարեւորը` ուսադիրների վրայի աստղերը կարողանան հաշվել, շարային մեկ-երկուսը (մաքսիմում` երեք-չորս) իմանան, ձախը էն մյուս ձախից տարբերեն մեկ էլ սեւը սպիտակից տարբերեն հերիք ա:

Rammstein
08.06.2011, 20:22
Մի տարի առաջ ճիշտ վաղվա օրվա համար բանակ գնալու ծանուցագիր՝ պովեստկա ունեի, դրա համար մի տարի առաջ ճիշտ այս օրը գնացի ու մազերս 0 համարով բնաջնջեցի: :}
Մինչեւ էսօր կես միլիմետր անգամ չեմ կտրել, էսօր չափեցի, 16 սմ: :nyam

Վարսավիրս ասում էր, որ միջինում մի ամսում 1 սմ ա աճում: Փաստորեն լավ եմ ջրում… :))

Rammstein
20.09.2011, 14:58
Տո այ ռեկտոր, ո՞վ ես դու ընդհանրապես, քեզ ո՞ւմ տեղն ես դրել, գիտես` ամեն ինչ կարա՞ս… չես կարա, ու հենց էսօր դա ապացուցվեց:
Մարդը (ընկերս) բանակ ծառայած, ինստիտուտը կարմիր դիպլոմով ավարտած տղա ա, իսկի մի հատ անվճար տեղ չեք հատկացնում մագիստրատուրա ընդունվելու համար` էն էլ ինստիտուտի գլխավոր ֆակուլտետում:
Դեռ էդքանից հետո ընկերս համապատասխան տեղեր ա դիմում, մի հատ անվճար տեղ են իջացնում, էն էլ էլի նենց եք, որ էդ տեղը իրան չհասնի ու ինչ-որ անիմաստ, դեմագոգ հիմնավորումներով ուրիշին եք տալիս (գուցե` ծախում) էդ անվճար տեղը:

Բայց ոչինչ, ով պայքարում ա, նա՛ ա մի բանի հասնում: Էսօր վերջապես մենք հաղթեցինք, որտեւ օրենքը մեր կողմն էր: Ասում եմ մեր, որտեւ ես էլ եմ կարողացածիս չափով օգնել, ծանոթ բարեկամ խառնել, որ խնդիրը լուծվի չեմ ասում մեր օգտին, այլ ընդամենը լուծվի օրինական ճանապարհով: Ընկերս անվճար ընդունվեց մագիստրատուրա: Ճիշտ ա, էդ ռեկտոր-մեկտորները հիմա իրանց ձեռից եկած ամեն ինչ կանեն, որ դուրս թողեն կամ մյուս տարի գցեն վճարովի, բայց դե եթե իրանց խելքը էդ ա, եթե դեռ չեն ընկալել, որ էդ հասարակ ուսանողը իրանց մաֆիայի դեմ ա դուրս եկել ու հաղթել ա, ուրեմն թող կրկին փորձեն:

Բա, հարգելի պարոն ռեկտոր, մենք քեզ կրեցինք: Այ տե՛նց: :jagi


Հ.Գ. Մոռացել էի ասեմ, ես էլ եմ էս տարի մագիստրատուրա ընդունվել: :)

Rammstein
05.11.2011, 01:29
Շատ հոգնած եմ, էներգիա չունեմ մտածելու, ստեղծագործելու, գրառումս հետաքրքիր դարձնելու համար չգիտեմինչեր մոգոնելու, ուղղակի եկել եմ ասեմ, որ երեկ «գեներալսկի կոմիսիայի» էի, էսօր գնացի վայրենկոմատ պատասխանն իմանալու…

3 տարով տարկետում են տվել: :love

Չէ, բայց իսկականից, 3 տարի… :}

Երեք տարի՜ :jagi

Վերջինը կարդալ Թիլլ Լինդեմանի ձայնով` մոտավորապես սենց.


http://www.youtube.com/watch?v=bEukE7kFK_4

Rammstein
13.11.2011, 22:30
Եթե 1-ից 4-րդ կուրսերում նայում էի կուրսի սիրուն աղջիկներին ու մտածում` «Տեսնես ընկեր ունի՞…», ապա հիմա` մագիստրատուրայում նայում եմ կուրսի սիրուն իգական սեռի ներկայացուցիչներին ու մտածում` «Տեսնես ամուսնացած ա՞, թե՞ չէ…»: :}

Rammstein
17.01.2012, 17:58
Էս գրառումը սկզբում ուզում էի էլեկտրացանցի թեմայում (http://www.akumb.am/showthread.php/61590) անեի (ի դեպ, այնտեղ կարող եք արձագանքել գրառմանս), բայց մի քիչ ոճական փոփոխություններ եղան, որոշեցի, որ էնտեղ էդքան էլ չի սազի:

ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԸ

(պատմվածքը իրական դեպքի հիման վրա է :)))

Գլուխ 1. Լույսի մարդը` շքամուտքում

Էսօր առավոտ տնից դուրս եկա, բարեհաջող իջա սանդղավանդակի 18 աստիճան ու հանկարծ նկատեցի, որ 2-րդ եւ առաջին հարկերի միջեւ գտնվող սանդղահարթակում էլեկտրիկը հաշվիչների արկղը բացել, եսիմինչ է անում: Իբր ճանապարհս շարունակելով, ձեքի հետ հարցրեցի.
– Իսկ ընդհանրապես չպե՞տք է բացի ձեր դրած կողպեքից մի կողպեք էլ բնակիչների դրածը լինի:
Մեր տեսուչն էլ, որպես միջին վիճակագրական մի տեսուչ, ունի իր մասնագիտության տեր մարդկանց հատուկ երկու յուրահատկություն` եռաֆազ սնուցում ստացող ագրեսիա եւ առանց պոտենցիալների տարբերության ինտելեկտ:
– Չէ, էս իմ սեփականն ա, երբ ուզեմ կբացեմ,– իր ագրեսիան մի կերպ զսպելով պատասխանեց տեսուչը:
– Ո՞նց է քո սեփականը, եթե մեջը իմ հաշվիչն է: Կամ էլ թե չէ ինչպե՞ս կլինի, հա՛մ դուք պլոմբում եք հաշվիչը, հա՛մ էլ դուք եք վրան կողպեք դնում,– հետաքրքրված ուսումնասիրողի տոնով հարցրի ես:
– Մենք չենք պլոմբում, լաբորատորիան ա պլոմբում,– ասաց տեսուչը ու իր պատասխանից խիստ գոհացած շարունակեց գործը:
– Ու դուք էլ ոչ մի կապ չունե՞ք լաբորատորիայի հետ:
– Չէ, չունենք:
– Լավ,– ճանապարհս շարունակելով ասացի,– մեկ էլ ուզում էի ասել, որ մեր հաշվիչը ինքնագնացություն (էլեկտրիկերեն` սամախոդ) ունի:
– Չունի՛,– ասաց տեսուչը` արդեն չկարողանալով ագրեսիան զսպել, կարծես` նրա ագրեսիայի ապահովիչների միջով մի պահ անցավ 30 ամպեր հոսանք ու դրանք վառվեցին,– դու պիտի ավտոմատները անջատես նոր ստուգես, մենակ լույսերն ես անջատել, ստուգել ես:
– Չէ, բոլոր ավտոմատները անջատել, նոր եմ ստուգել:

Գլուխ 2. Ավտոմատների անջատումը

Գլուխ 1-ում նկարագրված իրադարձություններից հետո գործը հասավ նրան, որ ես գնացի ավտոմատները անջատելու:
– Սպասի լույսս միացնեմ:
– Ես լույս ունեմ,– ասացի ու հանեցի լույսով դեղին կրակայրիչը:
– Ո՞ւր ա, ֆռռում ա՞…
– Դե տես, էս կարմիր գիծը նոր ստեղ էր հիմա աջ է գնացել…
– Ո՞ւր ա ստեղ սամախոդ… Էսի սամախոդ չի…
– Հիմա էլ արդեն կարմիրը չկա, սեւ գիծն է երեւում…
– Ստեղ սամախոդ չկա… Էսի իներցիայով ֆռռում ա…
– Ի՞նչ իներցիա, արդեն ինչքա՞ն ժամանակ անցավ…
– Իներցիա ա… Ինդուկցիա ա… Էսի սամախոդ չի… դֆհեսհգօֆեաֆյլկռս… Սպասի իմ նորմալ լույսը վառեմ,– ասեց, ու իրա լամպը միացրեց պատահական մի հաշվիչի ելքին (անշուշտ համոզված եմ, մի կաթիլ չեմ էլ կասկածում, որ նա մտքում վայրկյաններով հաշվել է ու իր վառած լամպի ծախսած էներգիայի արժեքը կհանի տվյալ բնակչի պարտքից):
– Տեսուչ ջան, գիտե՞ս, ես մի քիչ հասկանում եմ…
– Ստեղ մասնագետը ես եմ, կարող ա՞ ինձ բան սովորացնես… էսի սամախոդ չի… էսի շատ չնչին ա…
– Չնչին, թե ոչ չնչին, փասն էն է, որ կա:
– Չկա, ո՞ւր ա, չկա… Ո՞ւր ա, չի ֆռռում, սամախոդ չի… Չկա… Ինդուկցիա ա… Իներցիա ա…


Գլուխ 3. Մարգարեացում

Եւ 0 Վոլտը պիտի պատի ամբողջ աշխահը, եւ չի լինի զարյադկա մարդկանց հեռախոսի մեջ, եւ լույսի մարդը լույսի մարդու դեմ պիտի դուրս գա, եւ տրանսֆորմատորներում փաթույթը փաթույթին պիտի չմնա, եւ կլինեն արհավիրքներ` կարճ միացումներ, թույլ միացումներ: Այդժամ մարդիկ կհասկանան, որ եկել է մոմ վառելու ժամանակը ու հեռախոսները մումի լույսով, այլ կերպ ասած` արեւի էներգիայով լիցքավորելու ժամանակը:

Rammstein
27.01.2012, 04:47
Է՜հ, երկու, երեք գիշեր չքնելն էլ մի բան չի: ArchiCAD, AutoCAD, Artlantis Studio. հիմա սրանց վրա եմ, կողքից էլ բրաուզերս ա բացած, մեկումեջ ինետն եմ քչփորում: Հա, էս ինչի՞ էի ասում. ուրեմն նոր բացել եմ Ակումբի էջերից մեկը ու մտածում եմ` «Լավ, էս նախագծիս վրա է՞լ ինչ պիտի ավելացնեի, ի՞նչ գիծ կա պակաս…», մտածում եմ, չեմ կարում հասկանամ ու սկսում եմ փորձել middle click-ով ակումբի էջը աջ ձախ տեղափոխել, ոնց որ AutoCAD-ում կամ ArchiCAD-ում ա` որ իբր գծագրի մնացած մասերն էլ տեսնեմ: :}

Ոչինչ, մնաց 3 ժամ տանջանք: Հետո մի քիչ էլ կտանջվեմ դնից դուրս գալու, տանելու տպելու, տանելու ինստիտուտում կախելու ու գնահատականին սպասելու վրա, հետո կգամ տուն ու հանգիստ մի երկու օր կքնեմ:

Rammstein
29.03.2012, 22:16
Խայտառակ ներվատոպրակ օր էր: Միակ փրկությունը` 1 լ Կիլիկիա Lager գարեջուր (էն պադվալում փակած գարեջրից :))) + Rammstein-ի բարձր երաժշտություն + երաժշտության հետ բարձր երգել` առանց կոմպլեքսների: :crazy

Rammstein
09.09.2012, 20:00
Վերջապես ստացա Rammstein-Shop-ի պատվերներս: :yahoo:jagi

http://i.imgur.com/GYTvys.jpg (http://i.imgur.com/GYTvy.jpg)


Բայց էս միակ լավ բանը չի, որ էսօր եղավ: Մյուս` ավելի լավ բանի մասին չեմ ասի: :aha

Rammstein
12.10.2012, 23:26
Մյուս` ավելի լավ բանի մասին չեմ ասի: :aha

Բայց պետք չէր…

Թանկ նստեց վրաս: Իսկ ես արդեն սեպտեմբերի 9-ը իմ համար նշել էի, որպես կյանքիս լավագույն օրերից մեկը: Շտապեցի: Երբ մարդ մի բանի ամիսներով, տարիներով սպասում ա, հետո դա տեղի ա ունենում ու ձախողվում ա, ավելի ծանր ա լինում: Հատկապես էն դեպքում, երբ սկզբում ամեն ինչ էնպես ա ընթանում, որ ձախողման մասին մարդու մտքով էլ չի անցնում… էն էլ էդ տեսակի ձախողման:

Rammstein
15.08.2013, 13:40
Ուզում եմ անկողինը կրակի մեջ տեսնել, բայց միայն ճակատամարտ չի, որ ուզում եմ,
Ուզում եմ ամպրոպի նման լինել, բայց չեմ ուզում ջախջախել,
Ուզում եմ սպիտակ մարմին տեսնել, բայց չեմ ուզում սեւ արյուն ունենալ,
Ուզում եմ` կրակը լվանա հոգիս, բայց չեմ ուզում` մնա մի կույտ մոխիր,
Ուզում եմ` գաս իմ նավ, չեմ ուզում` միայնակ հեռանաս,
Ուզում եմ քո լավ բույրը զգալ, բայց չեմ ուզում հետեւիցդ գալ,
Ուզում եմ հին ցավերը մոռանալ, բայց չեմ ուզում նորերն ունենալ,
Ուզում եմ` ինձ հետ ամուսնանաս, բայց չեմ ուզում գերեզմանում գիշերել,
Ուզում եմ` երկուսով մենակ լինենք, բայց չեմ ուզում խոր վիշտ ունենալ,
Ուզում եմ ձկների ձվադրումը տեսնել… Բայց չէ, չեմ ուզում տեսնել,
Ուզում եմ, որ արեւը շողա, բայց չեմ ուզում, որ թռչունն այլեւս չերգի:

Ուզում եմ կարոտել, բայց չեմ ուզում` ինձ միջատը խայթի,
Ուզում եմ լավ մարդ լինել, բայց գիտի՛ Աստված, չեմ ուզում հրեշտակ լինել,
Ուզում եմ մարդ լինել, չեմ ուզում գազան լինել:
Ուզում եմ, որ դու իմ դատավորը լինես, բայց չեմ ուզում, որ ինձ պատժես,
Ուզում եմ` քանի մահը չի բաժանել, քեզ միշտ հավատարիմ լինել, չեմ ուզում «ոչ» ասել,
Ուզում եմ` խոնարհվես, բայց չեմ ուզում քեզ հրամայել,
Ուզում եմ` հետս խաղաս, բայց տունտունիկ չեմ ուզում,
Ուզում եմ` դաշնամուր նվագես, բայց միայն ինձ համար,
Ուզում եմ` ջուրը լինի հայելիս, բայց չեմ ուզում, որ այն հարթ դառնա,
Ուզում եմ, որ ինձ լրիվ ուտես, բայց հետո պիտի ափսեն լիզես,
Ուզում եմ` ինձ համբուրես, բայց չեմ ուզում, որ դառը լինի:

Ուզում եմ` սիրտս վառվի, բայց չեմ ուզում փոքր ու տաք արցունքներդ գողանալ,
Ուզում եմ, որ սիրտս ձախ կողմում խփի, բայց չեմ ուզում, որ նախանձ մարդիկ դա իմանան,
Ուզում եմ, որ արեւը ծագի, բայց չեմ ուզում, որ մայր չմտնի,
Ուզում եմ ասել «ուզում եմ», բայց չեմ ուզում չհասկացված լինել,
Ուզում եմ կրակ բացել, բայց չեմ ուզում կյանքից բաժանել,
Ուզում եմ` դո՛ւ ինձ ուժ տաս, չեմ ուզում մորիցս ուժ խնդրել,
Ուզում եմ երաժշտական զարդատուփի մեղեդին լսել, բայց չեմ ուզում, որ այն գերեզմանից հնչի,
Ուզում եմ ինքս ինձ սիրահարվել, բայց չեմ ուզում հերմաֆրոդիտ լինել,
Ուզում եմ ձիավոր լինել, բայց չեմ ուզում, որ դա կարճ տեւի,
Ուզում եմ երաժշտությունը մեջս մտնի, բայց չեմ ուզում երակս ծակել,
Ուզում եմ քեզ համբուրել, բայց չեմ ուզում, որ դա լինի վերջին անգամը:

Ուզում եմ ծովով ճանապարհորդել, բայց ծովամարտ չեմ ուզում,
Ուզում եմ էսօր քեզ հանդիպել, բայց չեմ ուզում` ինձ բութ շեղբով կտրատես,
Ուզում եմ օդանավով երկինք բարձրանալ, բայց չեմ ուզում հավերժ այնտեղ մնալ,
Ուզում եմ ոչինչ չանել, բայց ալարում եմ,
Ուզում եմ չգիտեմինչ…
Ուզում եմ Կոկա-Կոլա, բայց չեմ ուզում պատերազմ,
Ուզում եմ պիոներների պես քայլել, բայց չեմ ուզում Լենինի մասին երգել,
Ուզում եմ` լուսաստղը դեմքս լուսավորի, բայց չեմ ուզում տգեղությունս տեսնես,
Ուզում եմ քեզ համար տուն սարքել, բայց չեմ ուզում քեզ դրա մեջ փակել,
Ուզում եմ` վայրկյանները կանգնեն, բայց առանց քեզ չեմ ուզում,
Ուզում եմ վայրի գազան ունենալ, բայց չեմ ուզում, որ ինձ կծի, քերծի ու կանգնի վրաս,

Ուզում եմ բենզին, չեմ ուզում ո՛չ հերոին, ո՛չ ալկոհոլ, ո՛չ էլ նիկոտին,
Ուզում եմ երեսիս արեւը շողա, բայց չեմ ուզում` սիրտս մրսի,
Ուզում եմ մաքուր ջուր, բայց չեմ ուզում խոր ջրհոր փորել,
Ուզում եմ ցատկել, բայց չեմ ուզում, որ մյուսներն էլ դա ուզեն,
Ուզում եմ իմանալ` ուր ես դու, բայց չեմ ուզում քեզ լույսի հետեւում փնտրել,
Ուզում եմ քեզ այստեղ սպասել, բայց չեմ ուզում լուռ լաց լինել,
Ուզում եմ, մի բան ջախջախել, բայց չեմ ուզում դա հաճույքով անել,
Ուզում եմ` ինձ օգնես, չեմ ուզում լրիվ վառվել,
Ուզում եմ սիրով զբաղվել, բայց մարմնավաճառի հետ չեմ ուզում,
Ուզում եմ կրակ լինել, բայց ուզում եմ ջրի մեջ այրվել,
Ուզում եմ քեզ համար մի երգ նվագել, բայց չեմ ուզում քեզ տխուր տեսնել:

Ուզում եմ Rammstein միացնել, բայց չեմ ուզում թախծոտ ու միայնակ լինել,
Ուզում եմ քեզ ցավ պատճառել, բայց չեմ ուզում քեզ չսիրել,
Ուզում եմ որսի գնալ, բայց չեմ ուզում` ոչ մեկ մեռնի,
Ուզում եմ, որ ծովերը աղի լինեն, բայց չեմ ուզում, որ դրա համար շնաձուկը լաց լինի,
Ուզում եմ «Բ********», բայց չեմ ուզում, որ սխալ բան մտածեն,
Ուզում եմ գարուն, բայց Փարիզ գնալ չեմ ուզում,
Ուզում եմ իմ ամրոց գաս, բայց չեմ ուզում քեզ խավարի մեջ պահել,
Ուզում եմ թթու կաղամբ, բայց շնափս չեմ ուզում,
Ուզում եմ, որ սերը բոլորի համար լինի, բայց նրան տեսնելու համար չեմ ուզում աչքերս փակել,
Ուզում եմ ավելին, բայց չեմ ուզում ագահ լինել,
Ուզում եմ սեր, չեմ ուզում ատրճանակ ու կարմիր ավազ:


***

Ուզում էի ինչ-որ բան գրել, բայց չգիտեի` ինչ…

Rammstein
30.10.2013, 20:28
Նախագծածս փոքրիկ եկեղեցու շինարարությունը հասնում ա ավարտին։ Երեկ շինարարն եկավ, մի քանի բան քննարկեցինք, որոշեցինք, շեֆին ասեց, որ խաչի մասին մտածենք, շեֆս էլ ինձ ա ասում, ասում ա.
–Ավետ, դե խաչի համար պետք ա մտածվի… Բայց Ռամշտայնի խաչը չդնես… :D

Rammstein
18.11.2013, 16:23
Նախորդ գրառման մեջ նշածս եկեղեցու պատվիրատուն երեկ Կազանում վթարված օդանավի մեջ կարար եղած լիներ, էն էլ ժամանակը չի հերիքել, թե ինչ, տոմսը հետ ա տվել:
Ասում եմ` փաստորեն եկեղեցի սարքելը աշխատեց: :)) :}

Rammstein
10.07.2014, 11:55
Մոտ 20 օր առաջ Վեգա խանութից սառնարան գնեցինք։ Էս առաքիչները բերեցին, շքամուտքում բացեցին, սառնարանը բերեցին ներս, իսկ հսկայական ստվարաթղթերը, փրփրապլաստի կտորներն ու փաթեթավորման մյուս մնացորդները շքամուտքում թափած թողեցին, գնացին։ Ընթացքում տեսա, որ սառնարանի խրոցը բրիտանական BS 1363 ստանդարտով է, հարցրեցի` արդյոք ադապտեր (պերեխադնիկ) հետը չե՞ն տալիս, ասեցին` չէ։ Դեռ մինչեւ էդ էլ նկատել էի, որ խանութում սառնարանի ծավալը սխալ` զգալիորեն ավելի էր նշված։ Մի խոսքով մտա իրենց կայքը, գտա դիտողություններ ու առաջարկներ ուղարկելու մեյլը ու դժգոհությունս հայտնեցի` գրելով էս երեք թերությունների մասին ու գրածներս հիմնավորելով:

Արդեն մտածում էի` լավ, փաստորեն պետքները չէր գրածս: Մեկ էլ երեկ զանգում են: Ես հեռախոսի համարս էլ չէի գրել: Երեւի ըստ գրածս սառնարանի մոդելի էին պարզել, թե ով է գնորդը, զանգել էին տնեցիքից համարս իմացել: Հայկազ անունով շատ բարեկիրթ տղամարդ էր: Նախ ասեց, որ շատ շնորհակալ են, որ իրենց տեղեկացրել եմ նման լուրջ խնդիրների մասին: Զարմանքս գնալով ավելանում էր: Ասաց, որ խնդիրները լուծվել են, արդեն խրոցները տրամադրում են իրենց ապրանքների հետ, լավ չաշխատող աշխատակիցներն էլ պատժվել են: Հարցրեց` արդյոք ցանկանո՞ւմ եմ գրավոր պատասխան ստանալ, թե՞ բանավորն էլ է ինձ հերիք: Ես ավելի մեծ զարմանքով ասեցի, որ բանավորն էլ է բավարարում: Բայց զարմանքս էն պահին հասավ գագաթնակետին, երբ ասեց, որ որպես շնորհակալություն բարձրացրած հարցերի եւ իրենց օգնելու համար, ուզում են մի փոքրիկ նվեր ինձ անել: :o

Երեկոյան գնացի: Ինձ զանգող աշխատողին չտեսա, փոխարենը այլ աշխատակից մոտեցավ, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց իրենց գրելու համար ու ինձ նվիրեց չիր պատրաստող սարք ու նաեւ հետը դրեց երեք հատ ադապտեր (որոնց բացակայության մասին իրենց գրել էի): Քիչ անց նորից Հայկազը զանգեց, ափսոսանք հայտնեց, որ ինձ չկարողացավ տեսնել, ու խնդրեց, որ էլի որեւէ թերություն նկատելու դեպքում անպայման տեղյակ պահեմ իրենց: :)

Rammstein
01.01.2015, 03:38
Ոնց որ վերջերս լիներ 2010 թվականի հունիսը, երբ ինձ բոլորը բարի ծառայություն էին մաղթում (http://www.akumb.am/showthread.php/54831), բայց չգնացի: Հետո եկավ աշունը, վայրենկոմատից էլի հազար տեղ ուղարկեցին…


Երեւի էդքան գրելու փոխարեն սենց ներկայացնելը ավելի հարմար կլինի.


Բանակ գնալու հավանականության գրաֆիկ:
http://i.imgur.com/cmVTnfXl.png (http://i.imgur.com/cmVTnfX.png)


Վայրենկոմատի ուղարկատեղագրական քարտեզ 2010-2014 թթ.: :))
http://i.imgur.com/UexXYVWl.png (http://i.imgur.com/UexXYVW.png)

Սա էս թեմայում բանակավայրենկոմատային 6-րդ ու թերեւս վերջին գրառումն է, որովհետեւ էս անգամ լրիվ վերջնական պրծ: :)

Rammstein
21.04.2015, 11:34
Նախորդ գրառման մեջ գրել եմ, որ թերեւս վերջին վայրենկոմատային գրառումն է, դրա համար էս մեկը կկոչեմ բոնուսային գրառում: :))

Էսօր վերջապես ունեցա վայրենի բիլետ:

Էս էլ` ես ու վայրենիս.
(սեղմեք մեծացնելու համար)
http://i.imgur.com/AxyKRHns.jpg (http://i.imgur.com/AxyKRHn.jpg)

Rammstein
30.07.2015, 11:54
ՖԲ-ում դրել եմ, էստեղ էլ դնեմ:

Էն օրը միտք էր ծագել, թե ոնց կարելի ա «Մեկ ազգ»-ի էս պաստառի ատելության քարոզը վերածել նորմալ, օգտակար մի բանի: Երեկ սկսեցի իրագործել: :))

http://i.imgur.com/w7udNp2.jpg

http://i.imgur.com/jlEJ55h.jpg

Rammstein
02.08.2015, 00:11
Էս երկրի համար մի բան անեմ գոնե… :))

http://i.imgur.com/Ebzsf0Kl.jpg (http://i.imgur.com/Ebzsf0K.jpg)