PDA

Դիտել ողջ տարբերակը : .....Ծիածանի երանգներում.....



Rainbow Girl
17.12.2010, 01:59
Ես շատ ուրախ եմ,որ գտնվում եմ մի մոլորակում,որտեղ մարդիկ շատ պարզ են և մաքուր....
Ուզում եմ առօրյաս կիսել ձեզ հետ,պատմել ապրածիս,ու զգացածիս մասին........
Հուսով եմ,որ երբեք չեմ ձանձրացնի ձեզ իմ հուշերով:oy...
Ուրախ գրառումներ ինձ իմ օրագրում;)

Rainbow Girl
18.12.2010, 18:57
Եթե ապրում ես,ապրիր սիրով,
Երբեք չասես,որ սեր չկա,և չտխրես
Եթե անգամ պատասխան չկա,
Կարևորն այն է,որ դու ես սիրում,
ԵՎ երջանիկ ես դու,որ այն քեզ հասել է:

Դեռ մանկուց երազել եմ մեծ սիրո մասին:Շատ փոքր էի,երբ առաջին անգամ սիրտս թրթռաց:Ժամանակի ընթացքում փորձում էիլինել ամենալավը,բարին,համբերատարը:Ինչեր ասես,որ չարեց ինձ հետ սերը:Ինչպես կյանքում ամեն ինչ,սերն էլ մածանալ ունի:Ինչքան մեծացա,այնքան ավելի գեղեցիկ էր այն դառնում:ԵՎ վերջապես եկավ այն սպասված պահը,երբ պետք է կիսեի այն:Մենք սովորում էինք միևնույն դասարանում:Նա այն միակն էր,ով միշտ ինձ հետ էր:Իրոք,բախտավոր էի ես,որովհետև նա հասկացավ ինձ և չմերժեց:Մեր սերն այնքան գեղեցիկ էր,որ մեր յնկերները մեզ թիթեռնիկների էին նմանեցնում:Բայց ինչու հենց թիթեռնիկների,միգուցե ինչ-որ բան հուշում էր նրանց:Մեր սիրո բույնը դարձել էր դրախտ,այնքան գեղեցիկ էր այդ ամենը:Մեր սրտերը նման էին տաճարների և թվում էր,որ ոչինչմեր դեմ չէ:Բայց ամեն ինչ փոխվեց,երբ նրա ծնողները իմացան այդ մասին:Նրանք չկարողացան տեսնել այն մեծ սերը,որ ունեինք մենք:Տարիներն անցանև իմ բոլոր չարչարանքները զուր էին նրան վերադարձնելու համար:Իմ սիրտը նմանվել էր մի տաճարի,որտեղ կարծես վառվում էին աշխարհի բոլոր մոմերը:Բայց ես հավատում էի,որ ամեն ինչ լավ է լինելու:Մեծն Հեգելն ասել է.«ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»,բայց նա սխալվում է իմ գեղեցկուհու հարցում:
Ուշ երեկո էր,հանկարծ զանգ ստացա,անմիջապես դուրս թռչեցի,անձրև էր մաղում,բայց բույրը նրա այնքան անուշ էր,իսկույնհասկացա,որ նա է իմ դիմաց:Նա ամուր փարվեց կրծքիսև ասաց.
-Ես քեզ շատ եմ սիրում:
Ուրիշ ոչինչ ինձ հարկավոր չէր:
Հեռացավ նա և այլևս չտեսա նրան:Նրանք մեկնեցին այստեղից:Իսկ հուսահատվել,բնավ հառկավոր չէ,կարևորն այն է,որ մենք գիտենք,թե ինչպես սիրել,իսկ դա ամենակարևորն է:Ամեն անգամ,երբ անձրև էր տեղում,իմ սիրո տաճարում կարծես փոթորիկ լիներ,նրա բույրը մարում էր բոլոր մոմերը և հեռանում անձրևի հետ միասին:
Թող բոլորի սիրո տաճարը այնքան ամուր հիմք ունենա,ամուր պատեր ու տանիք,որ ոչ մի փոթորիկ չկարողանա մարել հավերժ վառվող սիրո մոմերը:

Հատուկ Մեմեի համար:

Rainbow Girl
22.05.2011, 16:14
Այսօր ես այնքան տխուր եմ,միայն մի բան կարող է ինձ երջանկացնել այս պահին:Եվ ամեն տխուր օր ես հիշում եմ իմ դպրոցական խենթ տարիները,երբ մի նստարանին ԵՍ և ԴՈՒ նստած սիրահարված աչքերով նայում էիր ինձ:Իսկ հիմա դու նորից իմ կողքին ես,բայց ոչ մի նստարանին:ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ երանի այդ օրերը չվերջանային…………Այդ պարզ ու ջինջ տարիները,անհոգ մեր մանկությունը……………Ես հիմա բացում եմ իմ գրապահարանը և գրքերի արանքից դուրս եմ հանում այն տետրը,որի վրա գրված է քո անունը:Թերթում եմ էջերը և կանգ եմ առնում այն էջին որտեղ վեռնագրված է«ԻՄ ԱՌԱՋԻՆ……»Եվ կարդում եմ…………
Պետք է խոստովանեմ,որ ես էլ բոլորի նման անտարբեր չեմ գեղեցիկի նկատմամբ:Այնքան շատ եմ սիրում կյանքը,չնայած նրան,որ նա իր այդ գեղեցիկ բառի մեջ պարունակում է և՛ տխրություն,և՛ տառապանք,բայց միևնույն է այն եզրափակվում է սիրով:Չէի պատկերացնի,որ կգա մի օր կգրեմ քեզ այս խոսքերը:Պիտի խոստովանեմ ,որ սիրտս հիմա այնքան արագ է բաբախում և գրիչս ինձ չի ենթարկվում:
Այո՛,ես սիրում եմ քեզ………Քո մեջ այնքան կյանք կա,որ ամեն անգամ քեզ տեսնելով ավելի եմ հիանում քեզանով:Չգիտեմ ինչու,բայց գնալով ավելի շատ եմ սիրում այս խենթ ու խելառ կյանքը:Խենթանում եմ ,երբ ամեն անգամ քամու նման անցնելով իմ կողքով թողնում ես բույրդ ու հեռանում:
Միշտ փորձում եմ զգույշ լինել,որպեսզի ոչ մի հեթք չթողնեմ ԻՄ և ՔՈ պարզ ու մաքուր ընկերության վրա:Երբ տխրում եմ,հիշում եմ քո խենթությունները և տրամադրությունս ջերմաստիճանի նման բարձրանում է:Դու նման ես իմ ամենագեղեցիկ աղունիկին,բայց դու էլ իմ աղունիկի նման մեկ-մեկ բարկացնում ես ինձ:Բայց ինչպես ասում են.«ՆԱ ՈՎ ՍՐՐՈՒՄ Է ՆԵՐԵԼ ԳԻՏԻ»: Այնքան ուրախ եմ,որ դու միշտ ինձ հետ ես:ՈՒրախ եմ,որ կարողանում եմ օգնել քեզ և պաշտպանել ամեն ինչից:
Եվ, միգուցե դու ես իմ անկրկնելին,իմ առաջինը,իմ գեղեցկուհի ԱՆՈՒԼԻԿ:
Երբ խենթացնող քո հայացքը
Արևի պես այրում է ինձ
Խենթ եմ այո՛,բայց պատրաստ եմ
Այրվել. միայն քո հայացքից: :hands 12.05.2007 թ.

Rainbow Girl
18.06.2011, 11:05
Վայ չեմ համբերում երբա գալու չորեքշաբթին ,ուզում եմ շուտ գա,շատ շուտ…Ես սիրում եմ քեզ ու ոչինչ մեզ չի կարող բաժանել մեզ իրարից …Լիքը մարդիկ ու բարի ինձ կամեցող……Ես ձեզ շատ եմ սիրում, Քիս բա քեզ ոնց եմ սիրում ..........:):love