PDA

Դիտել ողջ տարբերակը : Թոմ Ջոնս/Tom Jones



Smokie
16.12.2010, 20:12
http://www.visitmonaco.com/var/fr/storage/images/l'actu/news/62ème-gala-de-la-croix-rouge-à-monte-carlo/img_tom-jones-20040429-1722.jpg7/2545108-1-fre-FR/Img_tom-jones-20040429-1722.jpg.jpg
Թոմ Ջոնս Վուդվորդը ծնվել է 1940թ-ի Հունիսի 7-ին, Պորտինբրադ քաղաքում (Հարավային Ուելս): Մանկուց սիրել է երաժշտություն, երգել է եկեղեցում եւ դպրոցական երգչախմբում: 1957թ-ից (ամուսնության տարին,) Թոմ Ջոնսը աշխատում է տարբեր մասնագիտություններով, իսկ երեկոյան ժամերին երգում է բարերում: 1963թ-ին, երբ նա երգում էր «Tommy Scott & the Senators» խմբում, մի ելույթի ժամանակ Ջոնսի վրա ուշադրություն է դարձնում Գորդոմ Միլզը, (Gordon Mills) որը հետագայում դարձավ իր մենեջերը:
_Ինձ համար հերիք էր միայն լսել առաջին հնչյունները,_պատմում է Միլզը,_ որպեսզի համոզվեի, որ Թոմը տիրապետում է այնպիսի ձայնի, որի շնորհիվ նա կդառնա աշխարհի ամենամեծ երգիչնրից մեկը:
Թոմ Ջոնսը եւ Գորդոն Միլզը գնացին Լոնդոն՝ պայմանագիր կնքելու: Բայց սկզբից հեշտ չէր նրանց համար, Թոմ Ջոնսի կոպիտ ձայնի, ինչպես նաեւ բեմի վրա ցուցադրող «սեքսուալության» համար, ոչ-մի «կազմակերպությունում» նրանց չէին ընդունում: Բայց նրանք համառ էին եւ վերջիվերջո, 1964թ-ին պայմանագիր կնքվեց «Decca records»-ի հետ: Թոմ Ջոնսի առաջին սինգլը անհաջող էր, բայց հաջորդ երգը՝ «It’s not unusual» դարձավ միջազգային հիթ (կոմպոզիտոր Գորդոն Միլզ):

http://www.youtube.com/watch?v=WL1BB-dnoo8
Շուտով սկսվեց ոսկե սինգլների եւ ալբոմների մեծ տեղատարափ՝ «Delilah», «Help yourself», «Love me tonight», «Never fall in love again» երգերը 1968թ-ին եւ «Tom Jones live», «Tom Jones in Las Vegas» եւ «This is Tom Jones» ձայնասկավառակները 1969թ.-ին: Դրանցից շատերը հայտնվեցին եւրոպական եւ ամերիկյան «տասնյակներում»:

http://www.youtube.com/watch?v=sI5LWwC-cE8

http://www.youtube.com/watch?v=rT95g_msitY

http://www.youtube.com/watch?v=nOONJzXtNSU

http://www.youtube.com/watch?v=gnbgsNoEisI
1969թ-ին Թոմ Ջոնսը պայմանագիր կնքեց ABC հեռուստաալիքի հետ եւ սկսեց վարել հեռուստաշոու: Հյուրերի ցանկում էին այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին՝ Էլվիս եւ Պրիսցիլլա Փրեսլիները, Ջանետ Ջոպլինը, Սթիվի Ուանդերը, Էլլա Ֆիթջերալդը, Ռեյ Չարլզը, Bee Gees-ը, Ջո Կոկերը, Արետա Ֆրանկլինը:
Իր հաջողված կարիերան շարունակվեց եւ հաջորդ տասնամյակներում: Նրան սիրում էին եւ գնահատում:
1986թ.-ին մահացավ Գորդոն Միլզը: Թոմ Ջոնսի մենեջերը դարձավ իր տասնյոթամյա որդին՝ Մարկ Վուդվորդը:
1987թ-ին, Թոմին առաջարկեցին խաղալ «Մատադոր» երաժշտական ներկայացման մեջ: Այդ ներկայացմանը հնչող «A boy from nowhere» երգը Մեծ Բրիտանիայում արժանացավ պատվավոր երկրորդ տեղին:

http://www.youtube.com/watch?v=reWq-jMLy_c
1988թ-ին նա «The Art Of Noise» խմբի հետ, աշխատում է «Kiss» երգի («Prince» feat «The Revolutin») քավր տարբերակի վրա: Այդ երգը շատ սիրվեց, այն լսում էր ողջ աշխարհը:

http://www.youtube.com/watch?v=pRQtldkHT3E
1991 թ, Թոմը ներգրավվեց Մեծ Բրիտանիայի բարձր որակավորում ունեցող շատ նախագծերում, որտեղ համագործակցում էր այնպիսի հռչակավոր երաժիշտների հետ՝ ինչպիսիք էին «Pink Floyd» խումբը, Փոլ Սայմոնը, Ուիտնի Հյուսթոնը, Շինեյդ Օ՛Կոնորը, Գլորիա Էստաֆան, Լեյզզա Սթենսֆիլդը, «Seal» խումբը եւ շատ շատերը:
Հաջորդ տարվա մեծ հաջողությունը «Tom Jones: The right time» վեց մասանոց ֆիլմն էր: Այն Մեծ Բրիտանիայում ֆուրոր առաջացրեց քննադատների մոտ: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ջո Կոկերը, Սթիվի Ուանդերը, «Erasure» խումբը եւ այլոք:
1994թ.-ին թողարկվում է «The Lead And How To Swing It»: Քննադատներն այն գտնում էին, որպես տարվա լավագույն ալբոմ: Հերթական անգամ երգիչն ապացուցեց, որ նա այն քչերից է, ով կարող է կապել իրար հետ տարբեր ժամանակներ ու ոճեր: Իսկ 1996թ-ի վերջում թողարկվում է «Tom Jones & Friends live» ալբոմը, (հայտնի սոուլ-երգիչների հետ):
1997թ-ին Ջոնսը «Օսկար» է ստանում «You can leave your hat on» երգի համար, որը ընդունվեց, որպս ֆիլմի լավագույն սաունդթրեք (ֆիլմը «The full monty»-ն էր ):

http://www.youtube.com/watch?v=IFCPoS4poVM
Իսկ բոլորին քաջ հայտնի եւ շատ սիրված «Sexbomb» երգը, գրվել է 2000թ-ին:

http://www.youtube.com/watch?v=6KUJE2xs-RE
http://4.bp.blogspot.com/_EB60V8VzQo0/SYgxvqxPs_I/AAAAAAAABAo/5xQ2f-b7DvU/s400/blogTomJones.jpg

Smokie
17.12.2010, 11:03
Թոմ Ջոնսը եւ Էնգելբերտ Համպերդինքիը որոշ չափով իրար նման են, թե՛ իրենց ձայնով, թե՛ երգերով: Ես երկուսին էլ շատ եմ սիրում՝ տաղանդավոր երգիչներ են եւ ունեն շատ լավ երգեր::)

http://www.youtube.com/watch?v=ZUFzaBq63Io

http://www.youtube.com/watch?v=fNNdOFwQjcU

http://www.youtube.com/watch?v=ypC5WxEGPSk
Տրիո Բիլլի Փրեսթոնi հետ::)

http://www.youtube.com/watch?v=Lxa8MciN96M

http://hitparade.ch/cdimg/engelbert_humperdinck_tom_jones-back_to_back_a.jpg
http://www.txhighlands.com/images/recordings/images/contributions/c98tjehsingcountryfav33098rebd.jpg
http://1.bp.blogspot.com/_nUKbIyDzTwY/SJGU10emh6I/AAAAAAAAI7g/2KEqs1G-s_0/s320/FrontBlog.jpg

Smokie
17.12.2010, 13:51
She's a lady:dance

http://www.youtube.com/watch?v=zGs5Js7FVHo
Ring of fire:dance

http://www.youtube.com/watch?v=OpNnX0Q82i4

Universe
17.12.2010, 14:59
Սեքս բոմբ, սեքս բոմբ, յոառ մայ սեքս բոմբ... բեյբե յու քեն տեըռն մի օն... Յեեե...

http://www.dailymotion.com/video/xco7y_tom-jones-sex-bomb_music

Smokie
17.12.2010, 15:44
Lift me up:dance

http://www.youtube.com/watch?v=6OIzOlLzRo4