PDA

Դիտել ողջ տարբերակը : Դատարկ տարածություն, կամ մեծ պոտենցիալ. սևագիր



Հարդ
16.12.2010, 00:19
Ինչ լավ բան ա չէ՞ լսելու ունակությունը: Հեշտ ա չէ՞ թվում: Բայց ոչ բոլորն ունեն բախտ՝ ունենալու այն: Հենց դրանից ա բխում ինքնակատարելագործման ունակությունը, նրանք ազգականներ են.


• Ես լսում եմ մեծերին
• Ես լսում եմ փոքրերին
• Ես լսում եմ ծանոթներին
• Ես լսում եմ անծանոթներին
• Ես լսում եմ խելոքներին
• Ես լսում եմ հիմարներին
• Ես լսում եմ խելագարներին
• Ես լսում եմ տափակներին
• Ես լսում եմ բոլորին
Այլ հարց ա, թե ընդունում եմ, թե ոչ: Իսկ առանց լսելու չնդունելն էշի համառության է նման, նշված բոլոր տարբերակների դեպքում:


Վատ բան ա չէ՞ անտարբերությունը: Իմ իմացած ամենամեծ չարիքն ա.

• Ես անտարբեր եմ
• Ես չեմ կարողանում դրա դեմն առնել
• Ես խեղդվում եմ դրանից

Իմ կարծիքով գրառման բացասական կողմն իր քիչ դրույթներով այնուամենայնիվ հաղթեց դրական կողմին:

Արձանագրություն. գրառման մեջ ես բառն օգտագործվեց 12 անգամ: Սա ևս մեկ բացասական գիծ:
Հանձնարարական. տանել ուղղիչ աշխատանքներ:

Շնորհակալություն

Հարդ
18.12.2010, 22:50
Քիչ առաջ ուղեղագնդից ստացվեց նոր հանձնարարական.

• Թքել շատ կարևոր թվացող բաների վրա, որոնք իրականում արժեք չունեն
• Կտրել բոլոր կապանքներն ու անել այն, ինչ սիրտն է ուզում
• Այլևս գրեթե երբեք խեղդամահ չանել սրտին ինչ որ բան ուզելու դեպքում

Հանձնարարականին դրդող դրույթներն էին.

• Վախ սեփական անձից
• Վախ սեփական ցանկություններից
• Կոմպլեքսներ, որոնք էլ ոչ մեկ չի տեսնում, սակայն իրականում դրանք թեն թողնում շնչել

Մենակ մի հետևություն կա սրա տակ. կյանքիս բարդ կամ պարզ լինելը միայն իմ ձեռքում է:
Սա վաղուց եմ գիտակցում, սակայն ոչինչ չեմ անում վախկոտ լինելուս պատճառով: Ես լինելուց եմ վախենում:
Սա իրականում միայն իմ խնդիրը չի, ուղղակի ես շատ եմ ցանկանում ազատվել հոգևոր բանտից:
Գոնե այս անգամ ստացվի...

Ուրախությամբ եմ արձանագրում, որ նախորդ առաջադրանքն ընթացքի մեջ է:)

Հարդ
23.12.2010, 18:26
Ես ռոք էլ եմ լսում

4 միավոր ժամանակ առաջ նոր նոր ռոք էի լսում ու դա կարևոր փաստ էր ինձ համար: Այո, դա ցնծալի էր, ես ռոք էի լսում: Ո՞վ կպատկերացներ, ախր հո ամեն մարդ ռոք չի լսում, հո ամեն մարդ ընդունակ չի ռոք լսելու:
Եթե ռոք ես լսում՝ ուրեմն բարձր ինտելեկտուալ մակարդակի վրա ես ու բարձր ես մնացածից, ովքեր ռոք չեն լսում:
Ուզում էի բոլորն իմանային, որ ես ռոք եմ լսում:

3 միավոր ժամանակ առաջ մի թեթև խորացա ռոքի մեջ: Ու պարզվեց, որ մինչ այդ ինչ որ լսել էի, դա դեռ վերջը չէր: Ինչ որ նորանոր բացահայտումների գիրկն ընկա, ինձ համար ռոքի պապա խումբը մի փոքր արժեզրկվեց, չնայած շատ ծանր տարա այդ փաստը: Բայց հո ես էլի ռոք էի լսում ու դա էր կարևոր:
Էլի ուզում էի բոլորն իմանային, որ ես ռոք եմ լսում:

2 միավոր ժամանակ առաջ շատ բաներ փոխվեցին: Ռոքը սկսեցի քիչ այլ ձև ընկալել: Փոխվեց նաև ռոքի մեջ ոճային վիճակը: Մի փոքր փակվեցի ու սկսեցի ավելի ու ավելի ուսումնասիրել:
Ես ռոք էի լսում ու դա մի քիչ էր կարևոր:
Մի թեթև էլի ուզում էի իմանային, որ ես ռոք եմ լսում:

1 միավոր ժամանակում ես ռոք էլ եմ լսում: Կարծես արդեն շատ բան գիտեմ ռոքից, սակայն դա ռոքի պատմության 4 տոկոսն էլ չի կազմի: Սակայն դա տասնապատիկ շատ ա արդեն 4 միավոր ժամանակ առաջ եղածից:
Ես ռոք էլ եմ լսում ու դա չի կարևոր: Դա բոլորովին էլ երևույթ չի, դա փոքր մի բան ա, ուղղակի փաստ անկարևոր:
Շատ ժամանակ չեմ էլ ուզում շատերն իմանան, որ ես ռոք եմ լսում: Քանի որ շատերը ռոք լսելուց շատ սխալ ու թյուր պատկերացումներ են կազմում էդ լսողի մասին, որոշ մալալետկեքի «շնորհիվ»:

Այս գրածս թող օրինակ լինի այն 4 - րդ միավոր ժամանակում գտնվողների համար:

Իսկ ինչ վերաբերվում է նախորդ գրառմանն, ապա այդ առաջադրանքը նույնպես ընթացքի մեջ է:
Զարմացած եմ...

Հարդ
06.11.2011, 14:37
Վատ բան ա չէ՞ անտարբերությունը: Իմ իմացած ամենամեծ չարիքն ա.

• Ես անտարբեր եմ
• Ես չեմ կարողանում դրա դեմն առնել
• Ես խեղդվում եմ դրանից

Իմ կարծիքով գրառման բացասական կողմն իր քիչ դրույթներով այնուամենայնիվ հաղթեց դրական կողմին:

Արձանագրություն. գրառման մեջ ես բառն օգտագործվեց 12 անգամ: Սա ևս մեկ բացասական գիծ:
Հանձնարարական. տանել ուղղիչ աշխատանքներ:

Շնորհակալություն

Արձանագրություն. հպարտությամբ տեղեկացնում եմ, որ հանձնարարականից մոտ տաս ամիս անց ուղղիչ աշխատանքները բարեհաջող կերպով ավարտվել են:

Հիշեցնեմ, որ մյուս հանձարարականն ընթացքի մեջ է, սակայն ինչ որ ժամկետներ չեմ կարող հայտնել:

Շնորհակալություն: