PDA

Դիտել ողջ տարբերակը : Դարձի՛ր Ձմեռ Պապ...



Էլիզե
14.12.2010, 21:41
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն դեկտեմբերի 6-ից հանդես է գալիս "Դարձիր Ձմեռ պապ" (http://www.conversebank.am/am/santa)բարեգործական ակցիայով: Ակցիայի շրջանակներում, բանկը "Մարի Իզմիրլյան" մանկատան երեխաներին (http://www.conversebank.am/am/santa_claus) կմատուցի ամանորյա հաճելի անակնկալներ:

Նախօրոք պարզվել են մանկատան սաների ամանորյա ցանկթյունները` կապված Ձմեռ պապի նվերի հետ: Այնուհետև, սաների ցանկություններն ու նրանց լուսանկարները փակցվել են բանկում տեղադրված տոնածառի ճյուղերին: Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի իր ներդրումն անել այս ակցիայում, կարող է մոտենալ տոնածառին, վերցնել տոնածառի խաղալիքի տեսքով պատրաստված մանկատան երեխայի ցանկությունը, և այն իրականացնել:

Յուրաքանչյուր բարերար իրականացնելով երեխայի ցանկությունը` որպես հաճելի հիշողություն կստանա հուշանվեր` կապանցի կնոջ ձեռքով պատրաստված ձեռագործ Ձմեռ Պապ կամ Ձնեմարդ:

Ակցիայի վերջում բանկը, և ցանկության դեպքում նաև բարերարները կհյուրընկալվեն մանկատանը, որտեղ երեխաները Ձմեռ Պապի կողմից կստանան իրենց ցանկալի ամանորյա նվերներն ու անակնկալները: :)

Էլիզե
16.12.2011, 22:54
Եվ նորից Նոր տարի…

Ուրախանո՞ւմ ես Նոր տարվա գալստյամբ... Ուրախացրո՛ւ նաև մանկատան երեխաներին... Նրանք դրա կարիքը շա՜տ ունեն... Չէ՞, որ Նոր Տարին բոլորի՛ն ուրախություն պետք է բերի...

Կոնվերս բանկը հանդես է գալիս "Դարձիր ձմեռ պապ" բարեգործական ակցիայով: (http://www.conversebank.am/am/press_center/504/)