PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր տեղեկություններ կերպարվեստի պատմությունից



Շինարար
14.12.2010, 21:33
Երբեմն ինչ-որ հետաքրքիր պատմություն եմ գտնում նկարչի, քանդակագործի, նկարի, քանդակի կամ գոբելենի մասին, բայց ահա համապատասխան թեմա չկա: Առանձին թեմա բացելն էլ հարմար չէ, որովհետև գուցե ընդհանրապես քննարկում չգնա, իսկ եթե քննարկումը ցույց տա, որ արժե այդ մասին թեմա ունենալ, բաժնի մոդերը միշտ էլ կարող է մի քանի գրառումներ առանձնացնել: Ես սկսեմ:

Շինարար
14.12.2010, 21:57
Տեղեկատվությունը թխել եմ այստեղից (http://just-meller.livejournal.com/217068.html):

Նկար 1

SKELLETON HORSE – STEPHEN GAMMELL

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/stephen-gammel.jpg

Սթիվըն Գեմմըլը մանկական գրքերի ամերիկացի պատկերազարդող է: Առաջին գիրքը, որում հանդիպում են նրա նկարները, կոչվում է «Ընկույզի առևտւր« (A Nutty Business), որում պատմվում է
մի ֆերմերի մասին, որը որոշել է անտառի բոլոր ընկույզները վաճառել, և այդ ագահին պատերազմ հայտարարած սկյուռիկների մասին: Սկյուռիկները պատկերվլ էին նկարչին բնորոշ ոճով, և երեխաների հոգեբանությունն այդ սարսափը տեսնելուց հետո չէր վերականգվում: Ընդհանուր, Գեմմըլը պատկերազարդել է 15 մանկական գրքեր:

Գեմըըլի մի քանի այլ պատկերազարդումներ:

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/stephen-gammel-toe.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/stephen-gammel-man.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/stephen-gammel-2.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/stephen-gammel-2.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/scary_lady.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/scary_lady.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/gammell.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/gammel/two_people.jpg

Դեկադա
14.12.2010, 22:08
Էս նկարները մանկական գրքերում են պատկերազարդված եղե՞լ:

Շինարար
14.12.2010, 22:20
Նկար 2

Բրունո Ամադիո «Արտասվող տղան»

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/brunoe/bruno-amadio.jpg

Բրունո Ամադիոն (1911-1981) իսպանացի նկարիչ է, հայտնի է իր «Լացող տղաների» նկարներով: Վերևի նկարը նկարել է 1973թ.-ին: Նկարում պատկերված է թափառական տղա, որին հեինակը փողոցում է տեսել… Նկարն ավատրվելուց հետո տղան մեքենայի տակ է ընկել և մահացել: Մի շաբաթ անց այրվել է հեղինակի արվեստնոցը, և միայն այս նկարն է, որ չի վնասվել: Նմանատիպ ևս 2 հրդեհներ է վերապրել «Լացող տղան»: Այն համարվում է անիծված, նույնիսկ ասում են, թե նկարում բնակություն է հաստատել աշխարհի վրա զայրացած տղայի հոգին: Հեղինակը «Լացող տղաների» մի ամբողջ շարք ունի, որոնք բոլորն էլ նման առեղծվածային դեպերի հետ են կապված: Ի դեպ կն նաև «Լացող աղջիկներ»:

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/brunoe/bruno-amadio-5.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/brunoe/bruno-amadio-1.jpg

http://3.bp.blogspot.com/_o93AaY0GzH4/TDg55I9Yk0I/AAAAAAAABqs/tyY-txzDLfQ/s400/Crying_Gypsie_Boy,+1969,+by+Bruno+Amadio.jpg

http://3.bp.blogspot.com/_gq-qX_hxGck/SN8vlrwj1LI/AAAAAAAAAOI/TQDl6CML1AA/s400/ni%C3%B1olloron01_s.jpg

http://4.bp.blogspot.com/_Si01jVR8u3s/SOxSmNVl9rI/AAAAAAAAFl8/KcVlenGxAjI/s400/weinendeskind_2.jpg

Շինարար
14.12.2010, 22:23
Էս նկարները մանկական գրքերում են պատկերազարդված եղե՞լ:

Այո, հեղինակի պատկերազարդմամբ վերջին գիրքը լույս է տեսել անցյալ տարի:

Դեկադա
14.12.2010, 22:28
Այո, հեղինակի պատկերազարդմամբ վերջին գիրքը լույս է տեսել անցյալ տարի:

Մի քիչ չեմ հասկանում: Առաջին դրածդ նկարները ինչ որ ուսուցողական տարր պարունակո՞ւմ են իրանց մեջ:

Շինարար
14.12.2010, 22:36
Նկար 3

Hands Resist Him - Bill Stoneham

http://www.webpark.ru/uploads54/101011/Scary_04.jpg

Բիլ Սթոունհեմի «Նրան ընդդիմացող ձեռքերը» հեղինակը նկարել է 1972թ.-ին Կալիֆոռնիայում: Հեիղնակի խոսքով՝ նկարում հենցի ինքն է պատկերված 5-ամյա հասակում, դուռն իրական և երազների աշխարհի բաժանման գծի պատկերացումն է, իսկ տիկնիկը այն ուղեկցողը, որ կարող է տղային այդ աշխարհը տանել: Մի անգա նկարը գտան աղբակույտում, այն գտնող ընտանիքը տուն տարավ և կախեց պատից: Առաջին իսկ գիշերը 4-ամյա դուստրը վազելով գալիս է ծնողների սենյակ և ասում, որ նկարում երեխաները կռվում են:

2000թ.-ի փետրվարին նկարը տեղադրվել է eBay ինտերնետ-ակցիոնում. Շուտով eBay-ի ադմինիստրատորի էլեկտրոնային հասցեին նամակներ են գալիս, որոնցում նամակագիրները բողոքւմ են, թե նկարին նայելուց հետո ինքնազգացողությունը վատանում է, նույնիսկ սրտի նոպաներ ու ուշաթափություններ են ունենում: Ձեր իսկ անվտանգության նկատառումներով նկարը սփոյլեր թեգերի մեջ եմ առել:
1025 դոլար նկարը գնել է Չիկագոյի մերձակայքում բնակվող Կիմ Սմիթը:

Շինարար
14.12.2010, 22:38
Մի քիչ չեմ հասկանում: Առաջին դրածդ նկարները ինչ որ ուսուցողական տարր պարունակո՞ւմ են իրանց մեջ:

Ես ինձ հետաքրքրած տեղեկատվությամբ պարզապես կիսվում եմ, գուցե էլի մեկին հետաքրքիր լինի, իսկ թե որքանով է ուսուցողական եղել, թող գրքերի հրատարակիչները մտածեն: Ի դեպ շարքը շարունակելի է, բայց հիմա զբաղված եմ, դեռ կգամ:

Շինարար
14.12.2010, 22:55
Նկար 4

Ֆրենսիս Բեյկոն

http://www.webpark.ru/uploads54/101011/Scary_05.jpg

Բրիտանացի նկարիչ Ֆրենսի Բեյկոնն ամբողջ աշխարհում հայտնի է իր սյուրռեալիստական և հոմոէրոտիկ նկարներով:Առաջին հայացքից թվում է, թե սովորական նկարներ են, բայց ուշադիր նայելու դեպքում ցանկություն է առաջանում կծկվել և թաքնվել մութ անկյունում, որ չտեսնես ժամանակակից կերպարվեստի այդ ստեղծագործությունը:
Հեղինակի այլ նկարներ

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/bekon/francisbacon.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/bekon/francis-bacon-portrait-of-george-dyer-talking-1966.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/bekon/second_version_of_triptych_1944-_3.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/bekon/francis-bacon.jpg

Շինարար
14.12.2010, 23:00
Նկար 5

THE BUTCHER BOYS – JANE ALEXANDER

http://www.webpark.ru/uploads54/101011/Scary_06.jpg

Այս արձանը կոչվում է մսագործները: Այս մերկ տղամարդիկ կույր, խուլ ու համր են ձեր աղերսների հանդեպ:

Շինարար
14.12.2010, 23:07
Նկար 6

Լուսանկարիչ Ջոել-Պիտըր Վիտկին

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/Vitkin/joel-peter-witkin-motherchild.jpg

Ամերիկացի լուսանկարիչ Ջոել-Պիտըր Վիտկինը սիրում է լուսանկարել տրանսվեստիտների, հերմաֆրոդիտների, գաճաճների, դիակների, հաշմանդամների և պարզապես սարսափելի տեսարաններ: Ամեդ դեպքում, նախընտրեցի նրա լուսանկարները սփոյլեր թեգերի մեջ առնել, ասեմ, սրանք ավելի ահավոր ու զզվելի են, քան կարելի է պատկերացնել, խորհուրդ չեմ տալիս նայել:
http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/Vitkin/joel-peterwitkin-lasmeninas.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/Vitkin/joel-peter-witkinanti-christ.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/Vitkin/joel_peter_witkin_22-tityl.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/Vitkin/joel_peter_witkin_07.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/Vitkin/joel_peter_witkin_06.jpg

Շինարար
14.12.2010, 23:20
Նկար 6

Զդզիսլավ Վեկսինսկի

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/veksinski/23.jpg


Լեհ նկարիչ Զդզիսլավ Վեկսինսկին իր կտավներում պատկերում էր տխեղծված մարդկանց և կործանվող աշխարհներ: Իր ստեղծագործական գործունեության լավագույն փուլը նա անվանում է «ֆանտաստիկության փուլ»: Այդ ժամանակ՝ 20-րդ դարի 60-80-ականններին նա ստեղծում է իր ամենահայտնի և տպավորիչ նկարները, որոնցում պատկերված են մահվան, փլուզման պատկերներ, բամաթիվ կմախքներով, խեղված մարմիններով և անապատով պեյզաժներ: Նրա ֆոտոաշխատանքներում կարելի է հանդիպել նաև այնպիսի ծանր պատկերներ, ինչպիսիք են տխեղծված տիկնիկը, առանց դեմքի կամ լիովին վիրակապված դեմքով մարդկանց դիմանկարներ: 2005թ.-ին նկարչին դանակահարել է իր տան կառավարչի 16-ամյա որդին այն բանից հետո, երբ նա հրաժարվել է վերջինիս բավակաինին մեծ գումար պարտք տալ:

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/veksinski/29.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/veksinski/27.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/veksinski/19.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/veksinski/14.jpg

http://i765.photobucket.com/albums/xx291/just-meller/veksinski/1.jpg

Interdenominational
14.12.2010, 23:34
Բրունո Ամադիոն (1911-1981) իսպանացի նկարիչ է, հայտնի է իր «Լացող տղաների» նկարներով: Վերևի նկարը նկարել է 1973թ.-ին: Նկարում պատկերված է թափառական տղա, որին հեինակը փողոցում է տեսել… Նկարն ավատրվելուց հետո տղան մեքենայի տակ է ընկել և մահացել: Մի շաբաթ անց այրվել է հեղինակի արվեստնոցը, և միայն այս նկարն է, որ չի վնասվել: Նմանատիպ ևս 2 հրդեհներ է վերապրել «Լացող տղան»: Այն համարվում է անիծված, նույնիսկ ասում են, թե նկարում բնակություն է հաստատել աշխարհի վրա զայրացած տղայի հոգին: Հեղինակը «Լացող տղաների» մի ամբողջ շարք ունի, որոնք բոլորն էլ նման առեղծվածային դեպերի հետ են կապված: Ի դեպ կն նաև «Լացող աղջիկներ»:

Տվյալ հոդվածը այլ բան հիշեցրեց, որը գուցե և անուղղակիորեն բխում է այդ հեղինակի «ձեռագրից»… Ոճային դիմանկարների մշակման շարքում կա նաև այդպիսի ոճ կամ ուղղություն, որը շատ նման է տվյալ նկարչի «ոճին».

http://media.damochka.ru/images/dnevnik/871/309871/5.1233175984.jpg

Շինարար
14.12.2010, 23:40
Տվյալ հոդվածը այլ բան հիշեցրեց, որը գուցե և անուղղակիորեն բխում է այդ հեղինակի «ձեռագրից»… Ոճային դիմանկարների մշակման շարքում կա նաև այդպիսի ոճ կամ ուղղություն, որը շատ նման է տվյալ նկարչի «ոճին».

Հա, նոր ինետը քրքրելիս դրա մասին էլ հանդիպեցի, ի դեպ նաև բացի լուսանկարներից, մեծ թվով այլ նկարիչների այդ ոճով նկարներ էլ կան, որոնք կարծես թե ավելի ուշ են հայտնվել, օրինակ՝

http://4.bp.blogspot.com/_s1RDTw2fta4/SOpuYa-acjI/AAAAAAAABpg/MhzrWXTRF3I/s400/jr4.jpg

Interdenominational
14.12.2010, 23:48
Շինարար: Իմ կարծիքով, տվյալ պարագայում այդ «ոճ» կոչվածը ուղղակի հաջողված նյուանս է, որը ժամանակի ընթացքում է որպես այդպիսին ինքն իրեն մատուցել…
Ու այլ նկարիչների գործեր՝ այդ շեշտադրմամբ, որակել որպես «ա լյա Բրունո Ամադիոն», ներեցեք՝ խոզություն կլինի :(

Օրինակ, մի՞թե որևէ մուգ գույնի երկրաչափական պատկեր նկարելուց առաջ պիտի ենթագիտակցորեն զգուշանանք Մալեվիչից… և այլն :esim

Հարդ
15.12.2010, 10:49
Շինարար, չափազանց հետաքրքիր թեմա ես բացել, շատ շնորհակալ եմ:):

Շինարար
15.12.2010, 12:39
Շինարար: Իմ կարծիքով, տվյալ պարագայում այդ «ոճ» կոչվածը ուղղակի հաջողված նյուանս է, որը ժամանակի ընթացքում է որպես այդպիսին ինքն իրեն մատուցել…
Ու այլ նկարիչների գործեր՝ այդ շեշտադրմամբ, որակել որպես «ա լյա Բրունո Ամադիոն», ներեցեք՝ խոզություն կլինի :(

Օրինակ, մի՞թե որևէ մուգ գույնի երկրաչափական պատկեր նկարելուց առաջ պիտի ենթագիտակցորեն զգուշանանք Մալեվիչից… և այլն :esim

Չէ, բայց ակամա զուգահեռներ չտանել չես կարող, ահա ևս մեկը՝ այս անգամ կինոյից: Haley Joel Osment-ը (անունը նոր ինետից պեղեցի) «Արհեստական բանականություն» ֆիլմում:

http://content7.flixster.com/rtmovie/39/97/39973_gal.jpg

Սա էլ «6-րդ զգայարան» ֆիլմում:

http://www.alltopmovies.net/wp-content/uploads/2009/11/the-sixth-sense-12-haley-joel-osment-cole-sear.jpg

StrangeLittleGirl
19.12.2010, 02:30
Նկար 3

Hands Resist Him - Bill Stoneham

http://www.webpark.ru/uploads54/101011/Scary_04.jpg

Բիլ Սթոունհեմի «Նրան ընդդիմացող ձեռքերը» հեղինակը նկարել է 1972թ.-ին Կալիֆոռնիայում: Հեիղնակի խոսքով՝ նկարում հենցի ինքն է պատկերված 5-ամյա հասակում, դուռն իրական և երազների աշխարհի բաժանման գծի պատկերացումն է, իսկ տիկնիկը այն ուղեկցողը, որ կարող է տղային այդ աշխարհը տանել: Մի անգա նկարը գտան աղբակույտում, այն գտնող ընտանիքը տուն տարավ և կախեց պատից: Առաջին իսկ գիշերը 4-ամյա դուստրը վազելով գալիս է ծնողների սենյակ և ասում, որ նկարում երեխաները կռվում են:

2000թ.-ի փետրվարին նկարը տեղադրվել է eBay ինտերնետ-ակցիոնում. Շուտով eBay-ի ադմինիստրատորի էլեկտրոնային հասցեին նամակներ են գալիս, որոնցում նամակագիրները բողոքւմ են, թե նկարին նայելուց հետո ինքնազգացողությունը վատանում է, նույնիսկ սրտի նոպաներ ու ուշաթափություններ են ունենում: Ձեր իսկ անվտանգության նկատառումներով նկարը սփոյլեր թեգերի մեջ եմ առել:
1025 դոլար նկարը գնել է Չիկագոյի մերձակայքում բնակվող Կիմ Սմիթը:

Բայց ես իրոք վատացա էս նկարից :(

Հայկօ
19.12.2010, 02:31
Բայց ես իրոք վատացա էս նկարից :(

Իսկ եթե տեքստը կարդացած չլինեի՞ր:

Ռուֆուս
19.12.2010, 02:32
Իսկ եթե տեքստը կարդացած չլինեի՞ր:

Ես տեքստն էլ կարդացի ու էլի չվատացա :))

StrangeLittleGirl
19.12.2010, 03:14
Իսկ եթե տեքստը կարդացած չլինեի՞ր:
Նկարը մինչև տեքստը նայեցի: Հետո փակել, նոր եմ կարդացել: Էդ աստիճանի վատացա: