PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոլորակի լավագույն 100 մտածողները



Vitelios
14.12.2010, 01:02
Վարկանիշի 88-րդ հորիզոնականում հայտնվել է հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն: Նշենք, որ նա ծնվել է 1967թ. Ստամբուլում, իսկ 1993–ից սկսած դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում և համարվում աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկը:
Թուրքական մամուլը հպարտանում է այս փաստով, նշելով, որ Foreign Policy ցանկում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուից բացի տեղ է զբաղեցրել երկրորդ «թուրքը»։ Միաժամանակ թուրքական Milliyet թերթը հղում անելով Bloomberg գործակալությանը գրում է, որ Տարոն Աջեմօղլուն կարող է գալիք տարում արժանանալ Նոբելյան մրցանակի: Ի դեպ Թուրքիայի արտգործնախարարը առաջարկել է պոլսահայ տնտեսագետին վերադառնալ Թուրքիա` այս պետության տնտեսության մեջ կարևոր դերակատարում ստանձնելու հեռանկարով:
http://blog.armenianherald.com/2010/12/13/top-100-thinkers/#more-381

Norton
14.12.2010, 01:16
Իսկ թեման 100 մտածողների մասին է, թե՞ կոնկրետ շատ հայեցի ազգանուն ունեցող Տարոն Աջեմօղլու:
Եթե առաջինը, ապա ու՞ր են ցուցակի 1,2,3... հորիզոնականները, թե՞ մեզ համար ցուցակը 88-րդ համարիցա սկսում ու նաև վերջանում:think

Հայկօ
14.12.2010, 01:17
Ի դեպ՝ վերջերս անցկացված նման մի հարցման արդյունքում մեր ժամանակների հարյուր հանճարների շարքում առաջինն է ճանաչվել Ալբերտ Հոֆմանը՝ LSD-ի հայրը: Հանճարների թվում են նաև Տիմ Բերներ-Լին՝ ինտերնետի հեղինակը, Միխայիլ Կալաշնիկովը, Հենրի Կիսինջերը, Նելոսոն Մանդելան, Մեթ Գրոենինգը և Ուսամա Բեն Լադենը: Գնահատմանը մասնակցել է 4000 մարդ, գնահատումը կատարվել է ըստ այսպիսի չափանիշների՝ աշխարհին բերած փոփոխությունները, իրականացումները, ինտելեկտուալ ուժը, հայտնիությունը և այլն:

Vitelios
14.12.2010, 09:13
Հարգելի Norton, ավելի բարձր հորիզոնականներ գրավածների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ իմ սկզբնական գրառման ամենաներքևում տրված լինկում`http://blog.armenianherald.com/2010/...kers/#more-381
Իսկ մեր հայրենակցի ազգանունը մեղմ ասած ոչ հայեցի է ամենայն հավանականությամբ Թուրքիայում ծնված լինելու և այլ ինչ-ինչ պատճառներից ելնելով

Chuk
14.12.2010, 09:43
Հարգելի Norton, ավելի բարձր հորիզոնականներ գրավածների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ իմ սկզբնական գրառման ամենաներքևում տրված լինկում`http://blog.armenianherald.com/2010/...kers/#more-381
Իսկ մեր հայրենակցի ազգանունը մեղմ ասած ոչ հայեցի է ամենայն հավանականությամբ Թուրքիայում ծնված լինելու և այլ ինչ-ինչ պատճառներից ելնելով

Ո՜Ւփս

Հազար ներողություն, բայց էջը գոյություն չուն:



հ.գ. Սարկազմային գրառում չի, կրճատումով մեջբերում է՝ այցելած հղումից:

Ձայնալար
14.12.2010, 10:56
Մոդերատորական: Բաժնին անհամապատասխան թեման փակվում է: Թեման կփակվեր բաժնին համապատասխանելու դեպքում ևս, քանի որ առաջին գրառման միջի ինֆորմացիան թերի է, առաջարկված չէ քննարկման նյութ, գրառումը գովազդային բնույթ է կրում:
Հարգելի Vitelios, չի արգելվում տեղադրել հղում Ձեր բլոգին, սակայն գրառումն ու թեման պետք է այնպես կառուցված լինեն, որ առանց համապատասխան էջը այցելելու էլ հնարավոր լինի քննարկում կազմակերպել: