Պոզիտրոն
12.12.2010, 19:08
Ժող ինչ որ մեկը օգտագործու՞մ է: Գո՞հ էք:
Թեմային իմաստ հաղորդելու համար
Google-ը փորձում է դուրս գալ օպերացիոն համակարգերի շուկա:
Չնայած այն բանի, որ Chrome OS օպերացիոն համակարգի պատրաստման աշխատանքները սկսվել էին դեռ 1 տարի առաջ և ցանկացողները կարող էին ներբեռնել ու ծանոթանալ նրա հում տարբերակին, օֆիցիալ ցուցադրումը տեղի ունեցավ միայն վերջերս:
Տեխնիկական տեսանկյունից Chrome OS-ը նման է գուգլի Chrome ինտերնետային բրոուզերին , որն էլ օգտվողը տեսնում է համակարգի աշխատանքը սկսելու ժամանակ և հենց նրա հետ էլ օգտվողը պետք է աշխատի: Իսկ բրոուզերի կապը համակարգչի տեխնիկական մասի և մնացյալ համակարգչային սարքավորումների հետ իրականացվում է Linux-ի պարզեցված տարբերակի միջոցով:
Ինտերնետային բրոուզերի ընտրությունը համակարգի հիմքում պատահական չէ, Chrome OS-ը նախատեսված է առաջին հերթին նրանց համար` ով ժամանակի մեծ մասը անցկացնում է ինտերնետում:
Chrome OS-ի հիմնական առանձնահատկությունը, որը մի անգամից աչքի է ընկնում դա համակարգի գործարկման արագությունն է, ինչպես նաև <<քնած ռեժիմ>> -ից դուրս գալու ժամանակը: Առաջին դեպքում պահանջվում է 7 վայրկյան, իսկ երկրորդ դեպքում ընդհամենը 3 վայրկյան: Այս պահի դրությամբ այն համարվում է աշխարհում ամենաարագ օպերացիոն համակարգը:
Արագագործությունը բացատրվում է հետևյալ կերպ: Chrome OS-ով նոութբուքը դա տերմինալ է, որի վրա ֆիզիկապես չի տեղադրվում ծրագրային ապահովում, բոլոր ծրագրային հաշվարկները կատարվում են գուգլի այսպես կոչված <<ամպային>> սերվերներում: Տվյալ մոտեցումը ունի ևս մի առավելություն Chrome OS-ը համարվում է շատ անվտանգ համակարգ:
Ճիշտ է Chrome OS-ը նախատեսված է <ամպային>> ռեժիմում աշխատելու համար, սակայն հնարավորություն կա անցնելու օֆֆլայն ռեժիմի, որի ժամանակ կարելի է աշխատել փաստաթղթերի հետ և կարդալ նորություններ ինտերնետի բացակայության դեպքում:
Նշենք նաև, որ ծրագրեր տեղադրելու միակ հնարավորությունը դա ներբեռնումն է գուգլի բոլորովին վերջերս գործարկած ծրագրերի խանութից` Chrome Web Store-ից: Այս պահին ծրագրերի տեսականին այդքան էլ մեծ չէ, ընդհամենը` 500 ծրագիր:
Դուրս գալով օպերացիոն համակարգերի շուկա Google-ը ևս մեկ անգամ հաստատեց իր ցանկությունը դառնալու առաջատար գրեթե բոլոր շուկաներում` կապված ինֆորմացիոն տեխնոլոգիայի և ինտերնետի հետ:
Թեև Chrome OS-ը գտնվել է պատրաստման փուլում շուրջ մեկ տարի, այնուամենայնիվ այն այս պահին հնարավոր չէ դուրս բերել հանրային օգտագործման, քանի որ ունի մի շարք թերություններ: Առաջին կոմերցիոն սարքավորումները, որոնք կաշխատեն գուգլի ՕՀ-ի վրա, կհայտնվեն մյուս տարվա կեսերին:
Հանրությանը ցուցադրվել է միայն Blackbook կոչված փորձնական տարբերակը, որը սև գույնի, շատ քիչ բանով համակարգիչ հիշեցնող, 11 դյույմ էկրանով մի նութբուք էր:
Աղբյուր (http://netfm.am/index.php?option=com_k2&view=item&id=18:google-%D5%AB-%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A8&Itemid=163)
Ես ետ համակարգի 1.5.5 տարբերակը գտել եմ, կփորձեմ մի հատ էմուլյացիյա անեմ, մի քանի օրից տպավորություններիս մասին կհաղորդեմ Ձեզ: