PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆոտոխցիկ Canon EOS 30D



Jarre
11.12.2010, 23:32
Canon EOS 30D (Amazon-ում 899$-1.500$)
8.2 Mega Pixel
Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս (http://www.dpreview.com/reviews/canoneos30d/)։
Ապարատը գնել եմ խանութից՝ ամբողջությամբ նոր։ Իմ հաշվարկներով նկարել եմ ամենաշատը 9.000 կադր։ Կարող եք ստուգել, եթե ձևը գիտեք։ Ապարատը գտնվում է անթերի վիճակում։ Միակ խնդիրը այն է, որ մատրիցան փոքր ինչ կեղտոտված է և հարկավոր է մաքրել տալ, սակայն մատրիցան վնասծված չէ և խազ կամ դեֆեկտ գոյություն չունի, պարզապես փոշոտված է, ինչն էլ երևում է միայն բարձր expose-ով նկարելիս։ Ապարատի վրա կան խազեր լուսարձակիչը դնելու երկաթյա մասի վրա։ Դիսփլեյից նույնպես զգացվում է, որ օգտագործված է, բայց դիսփլեյի վրա խազեր չկան։

Վաճառվում է իր տուփով, փաստաթղթերով, գոտիով և երկու օրիգինալ ակումլյատորներով (Canon E160814 BP-511A; 7.4V 1390mAh(Li-ion)), որոնցից ամեն մեկը նկարում է 1000-ից ավել կադր և լիցքավորման սարքով + բոլոր լարերը։

Գինը՝ 450$

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/417CSA0HEWL_AA300_.jpg


Պրոֆեսիոնալ օբեկտիվ EF-S 17-85mm (Amazon-ում 500$-700$)
Գնել եմ ես ամբողջությամբ նոր։ Գործածվել է ապարատի չափ։ Գտնվում է անթերի և իդեալական վիճակում։

Գինը՝ 200$ Ապարատի հետ գնելու դեպքում երկուսը միասին 550$

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/4525687995-1.jpg


Պրոֆեսիոնալ զում օբեկտիվ Canon ef 100-400mm f/4.5-5.6L (Amazon-ում 1.500$-1.700$) + չխոլ + իր բոլոր գործարանային մասերը
Գնել եմ ամբողջությամբ նոր վիճակում։ Գործածվել է շատ քիչ՝ մոտ 500 կադր։ Գտնվում է իդեալական և անթերի վիճակում։ Վաճառվում է տուփով, իր բոլոր փաստաթղթերով և օրիգինալ չխոլով։

Գինը՝ 1.300$

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/img.jpg http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/img-1.jpg


Պրոֆեսիոնալ լուսարձակից Canon 580ex ii speedlite (Amazon-ում 450$-500$) + չխոլ
Գնել եմ ամբողջությամբ նոր վիճակում։ Նկարել եմ ամենաշատը 20 կադր։ Անթերի և իդեալական վիճակում է։ Վաճառվում է տուփով, փաստաթղթերով, օրիգինալ չխոլով։

Գինը՝ 400$

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/img-2.jpg http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/img-3.jpg


Այս բոլորը միասին գնելու դեպքում բոլոր ապրանքների գինը կկազմի ընդամենը 1.999$ ;)

Հեռ.՝ 091-50-58-58

Interdenominational
12.12.2010, 00:51
Գոնե մե՜կ ամիս առաջ զետեղած լինեիք հայտարարությունը :cry

Ungrateful
12.12.2010, 01:36
Որպես ծակ պրոֆեսոր:8 ասեմ, որ հիանալի պայմաններ ու գներ են: Էլ չեմ խոսում «բոլորն իրար հետ» տարբերակի գնի մասին: Հնարավորություն լիներ՝ ինքս կգնեի:cry2:

Դարք
02.01.2011, 00:44
դեռ վաճառքու՞մ է ապառատը:

impression
02.01.2011, 00:59
կարդալով իջնում եմ՝ սրանից եմ ուզում... չէ, սրանից եմ ուզում... չէ, սրանից եմ ուզում...
դու խիղճ չունես մի խոսքով :(

Jarre
02.01.2011, 11:45
դեռ վաճառքու՞մ է ապառատը:

Ոչ, արդեն վաճառվել է։

Jarre
02.01.2011, 11:46
կարդալով իջնում եմ՝ սրանից եմ ուզում... չէ, սրանից եմ ուզում... չէ, սրանից եմ ուզում...
դու խիղճ չունես մի խոսքով :(

Լիլ, ֆոտոտեխնիկան, ինչպես և տեխնիկայի մնացած ներկայացուցիչները, շատ արագ տեմպերով է առաջ գնում։ Իսկ դա նշանակում է, որ մի տարի հետո նույն ապրանքները շատ ավելի էժան գնով կարող ես ձեռք բերել ;)