PDA

Դիտել ողջ տարբերակը : Bulletstorm

Հայկօ
10.12.2010, 13:51
Bulletstorm

Դուք դեռ այսպիսի բան չեք տեսել: Երբեք: Ոչ մի FPS-ում:

Հեղինակ՝ People Can Fly
Ժանրը՝ FPS
Թողարկումը՝ 2011 թ-ի փետրվարի 22

Bulletsorm-ը այն է, ինչ կդառնային 90-ականների ուրախ ու խենթ շութերները, եթե խաղերի հեղինակները հետո ամեն ինչ այդքա՜ն չլրջացնեին: Իսկական, զտարյուն, մաքրագույն շութեր, որտեղ ամեն ինչ նախատեսած է, որ խաղացողը ընտիր ժամանակ անցկացնի: Ոչ մի հուզիչ տեսարաններ, ոչ մի համաշխարհային դավադրություն, ոչ մի ճոռոմ երկխոսություններ. միայն մաքուր, իսկական, անգերազանցելի դրայվ:

http://i052.radikal.ru/1012/6b/04ead4cf6683.jpg

http://s44.radikal.ru/i105/1012/e7/58ea82599b7a.jpg

Խաղի հեղինակը People Can Fly ստուդիան է, իսկ թողարկողը՝ EA-ը: People Can Fly ստուդիան հայտնի է որպես Painkiller խաղի ստեղծող. Painkiller-ը իր ժամանակի լավագույն շութերներից մեկն էր, իսկ եթե հարցը դիտարկենք զուտ շութերական մեխանիկայի տեսանկյունից, երևի լավագույնը: Bulletstorm-ը այդ կատարելությունը բարձրացում է խորանարդ աստիճան: Այս խաղում կարևորն այն չէ, թե ում ես ոչնչացնում, այլ այն, թե ինչպես ես ոչնչացնում: Ու հավատացեք, որ խաղի հեղինակները ամեն ինչ արել են, որ այդ «ինչպեսները» անթիվ-անհամար լինեն և մեկը մյուսից դիտարժան ու հետարքրքիր:

http://i052.radikal.ru/1012/b4/b82ae298443d.jpg

http://s54.radikal.ru/i145/1012/6f/2d7e1d5b14a0.jpg

Գլխավոր հերոսը իր տրամադրության տակ ունի մեկը մյուսից ֆանտաստիկ ու ծիծաղելիության աստիճան հզոր զենքեր, էլեկտրական գերհզոր մտրակ, որի օգնությամբ կարելի է մոտ քաշել կամ օդ թռցնել թշնամիներին, ինչպես նաև կարողանում է ոտքի հարվածով բառացիորեն կործանել դիմացիններին (մենյուում՝ տասը մետրանոց թռիչքներ և այլն): Հակառակորդների բնաջնջման պրոցեսին մեծապես օգնում է նաև շրջակա միջավայրը՝ զանազան փշերի, էլեկտրականության, թույների, պայթուցիկների և բազմաթիվ այլ մահացու թակարդների միջոցով: Եվ այդ ամենը կարելի է գումարել, բազմապատկել, հազար ու մի կոմբոներ կազմել և այլն: Այս խաղում զվարճանքի սահմանը միայն ձեր սեփական երևակայությունն է:

http://i026.radikal.ru/1012/6c/94aa50eab987.jpg

http://s44.radikal.ru/i103/1012/1e/67e9c38f8e96.jpg

Մեջբերում՝ խաղի ցուցադրությանը վերջերս մասնակցած լրագրողներից մեկի պրևյուից.

Թե ինչ էի ես անում Bulletstorm-ի առաջին 15 րոպեների ընթացքում.

Մտրակով կապեցի մի մարդու, քաշեցի մոտս ու քացով խփեցի դեմքին
Մտրակով կապեցի մի մարդու, քաշեցի առաջ, քացով թռցրեցի օդ ու օդում կտոր-կտոր արեցի չորս փողանի շոթգանով
Միանգամից 100 փամփուշտ կրակեցի սուպերլիցքավորված կարաբինից՝ իրար հետևից գոլորշիացնելով երեք մարդու
Մի հսկայական, կլոր ու նույն տեղում ցատկոտող ռումբ դրեցի հատակին, հետո մի 20 վայրկյան ֆուտբոլ խաղացի դրանով՝ հոդս ցնդեցնելով դրան կպնող ամեն ինչ
Իմ բետոնե թաքստոցի մի կտորը քացով տշեցի սենյակի մի ծայրից մյուս ծայրը՝ երկու մարդու բառացիորեն ծեփելով պատին
Մտրակով կապեցի մի մարդու՝ հենց օդում թռնող ուղղաթիռի մեջ, դուրս քաշեցի ու քանի դեռ սլանում էր դեպի գետին՝ կրակեցի դեմքին
Մտրակով կապեցի մի մարդու, շպրտեցի դեպի առաստաղ ու հետևից նռնակ ուղարկեցի՝ այդ մարդուն լղոզելով առաստաղով մեկ և արժանանալով «Գրաֆիտի» բոնուսին
Որսացի շղթայով կապված ռումբով դեպի ինձ վազող մի մարդու, քացով տշեցի իր դաշնակիցների խմբի մեջ ու պայթեցրեցի բոլորին ու ամեն ինչ
Օգտագործելով հենց այդ նույն շղթան՝ երկու կես արեցի երկու հոգու ու գլխատեցի երրորդին
Վերևում նշված հսկայական ցատկոտող ռումբը դրեցի մի տեղ, հետո հեռվում կանգնած մի մարդու մտրակով քաշեցի դրա վրա
Քացով տշեցի մի մարդու՝ ուղիղ էլեկտրական գեներատորի մեջ
Քացով տշեցի մի մարդու՝ ուղիղ պատին ցցված ցցերի վրա
Կրակեցի մի մարդու կոկորդին ու քացով ուղարկեցի դեպի պլազմային փոթորիկի կենտրոնը
Քացով տշեցի մի մարդու դեպի երկինք, հետո կրակեցի մեջքին ու թռցրեցի ուղիղ դինոզավրի բերանի մեջ: Դինոզավրը նրան կերավ, իսկ ես արժանացա «Նյամ-նյամ» բոնուսին
Իմ թիմակցի հետ համատեղ մտրակով կապեցինք մի մարդու, հետո թռցրեցինք օդ, քաշեցինք տարբեր ուղղություններով ու մեջտեղից ճղեցինք

http://i057.radikal.ru/1012/ee/0b111820f0be.jpg

http://s49.radikal.ru/i124/1012/66/5ab6e614dc23.jpg

Ամեն դեպքում՝ ոչ մի տեքստ և ոչ մի նկար չի կարող փոխանցել այն կատաղի դրայվը, որ կա այս խաղի մեջ: Իսկ այ վիդեոները՝ ուրիշ բան.

E3. գեյմփլեյը

http://www.youtube.com/watch?v=4HfCqw_8iKo

Պաշտոնական տրեյլերը

http://www.youtube.com/watch?v=eNl-oRo3Wlo

Bulletstorm-ը նման չէ ձեր խաղացած և ոչ մի խաղի: Դե, գուցե մի՜ քիչ. բայց այն, ինչ կատարվում է էկրանի վրա, ուղղակի անկրկնելի է: Պատկերացրեք Mortal Kombat-ի գերագույն դաժանությունը, գումարած՝ God of War-ի ազատ ոճի կռիվները, գումարած՝ Prince of Persia: Warrior Within-ի բաց ու ճյուղավորվող կոմբոների համակարգը: Իսկ հիմա այդ ամեն ինչը դարձրեք առաջին դեմքից խաղ ու ավելացրեք մի խուրձ ամենազարմանալի ու դրախտային զենքեր, որ նույնիսկ կարելի է գերլիցքավորել՝ մաքսիմում ապոկալիպսիս կազմակերպելու համար: Դու արագ ես, ճարպիկ, ուժեղ և առանց աչքդ թարթելու կարող ես ֆուտբոլ խաղալ քո հակառակորդներով:

http://s43.radikal.ru/i100/1012/17/2a205ee35b83.jpg

http://s005.radikal.ru/i209/1012/0e/d56676215e39.jpg

Bulletstorm-ի սինգլփլեյերը, խաղը փորձած լրագրողների կարծիքով, վերջին մի քանի տարիների ամենաթարմ, ամենակրեատիվ ու, չվախենանք ասել, գրգռիչ երևույթներից է FPS-ների աշխարհում: Մուլտիփլեյերը նույնպես խոստանում է անկրկնելի երևույթ դառնալ: EA-ն արդեն հայտարարել է, որ ակնկալում է, որ խաղի վաճառքի ծավալները կանցնեն մեկ միլիոն օրինակը: Իսկ դա շատ լուրջ թիվ է:

Երևի արդեն ավելորդ է ասելը, որ Bulletstorm-ը լինելու է 2011-ի ամենակարևոր շութերներից մեկը: Ունիկալ գեյմփլեյ, գեղեցկագույն ու բազմազան աշխարհներ, հաճելի գրաֆիկա, վառ էֆեկտներ... Եթե ամփոփենք մի բառով, այդ բառը կլինի «շշմեցուցիչը»: Իսկ «շշմեցուցիչը», սիրելի բարեկամներ, շատ լավ բառ է:

Հայկօ
10.12.2010, 20:37
Մոդերատորական. թեմայի առաջին գրառումը խմբագրվել է, ավելացվել է խաղի մասին համառոտ տեղեկություններ և թողարկման ամսաթիվը: Հայկօ մականվամբ անդամը «Խաղեր» բաժնի մոդերատորի կողմից ստացել է բանավոր նկատողություն՝ ոչ լիարժեք թեմա բացելու մեղադրանքով:

Armen.181
10.12.2010, 22:53

ես ոնց-որ լավ չհասկացա, դու քեզ բանավոր նկատողություն ես տալիս՞թե ել դու չես մոդելատորը

Հայկօ
10.12.2010, 23:40
Խաղը Unreal Engine 3-ի վրա ա: Լավն ա, չէ՞ :)): Վիդեոն նայեցի՞ք:

Հ.Գ. Armen.181, մոդերատորը ես եմ:

Gayl
11.12.2010, 00:37
Բայց ֆանտազիան մի քիչ շատ չի՞, դուրս էտքան էլ չեկավ մի քիչ հասարակ թվաց կամ ոչինչ չասող, դե ճաշակի հարց ա, ինձ ավելի շատ դուր ա գալիս Ասսասինսի կարգի կռիվներ, երբ կռվի մեջ ավելի արագ ես ու օգագործում ես սառը զենք:

Հայկօ
12.12.2010, 00:28

Դե դրանք սար ու ձոր են, Gayl ջան :): Լրիվ անհամեմատելի բաներ են: Մենակ արագության պահն ա մի քիչ վիճելի. ընդհանրապես FPS-ները համարվում են ամենաարագ ընթացող ու լավ զարգացած ռեֆլեքսներ պահանջող խաղերը: AC-ի կռիվները շատ ավելի մեխանիկական են ու միապաղաղ, քան թվում ա. ի վերջո, կոպիտ ասած, ամեն ինչ հանգում ա ճիշտ պահին հակահարված տալուն (counter-attack, բլոկ պահել ու հակառակորդի հարվածելու պահին սեղմել «խփելը»), իսկ խաղը գեղեցկացնում են անթերի անիմացիան ու շարժումների հազարումի տարբերակները: Շութերները շատ ավելի ավելի շատ են ուշադրություն, դիպուկություն ու ճկունություն պահանջում խաղացողից:

Gayl
12.12.2010, 00:41

Արագություն նկատի ունեի, որ տվյալը հերոսը կռվելիս շատ ճարպիկ է և կարողանում է արագ հարվածներով սպանել հակառակորդին և ինչպես ասացի սառը զենքը ավելի եմ նախընտրում, իսկ եթե ավտոմատով ես կամ չգիտեմ ինչով, ապա նախընտրում եմ ավելի «համեստի» մեջ:D դրա համար էլ խաղը առաջին հայացքից դուրս չեկավ, բայց դե կարող ա խաղամ ու խաղամ:D

Sagittarius
12.12.2010, 00:57
Խաղը Unreal Engine 3-ի վրա ա: Լավն ա, չէ՞ :)): Վիդեոն նայեցի՞ք:

Հ.Գ. Armen.181, մոդերատորը ես եմ:

Խաաղը հենց տեսա ասեցի, ոնց որ Unrealի մոդերն տարբերակը լինի:) փաստորեն իրո՞ք Unrealի հիման վրա ա

BOBO
12.12.2010, 01:26
դու երևի unreal tournament-ի հետ էս unreal engine-ը ուրիշ բանա, խաղի դվիժոկ ա

Sagittarius
12.12.2010, 01:30
դու երևի unreal tournament-ի հետ էս unreal engine-ը ուրիշ բանա, խաղի դվիժոկ ա

օքեյ, մերսի, ուրեմն խառնել էի, բայց իրոք նման ա:)

Հայկօ
12.12.2010, 06:50
Խաաղը հենց տեսա ասեցի, ոնց որ Unrealի մոդերն տարբերակը լինի:) փաստորեն իրո՞ք Unrealի հիման վրա ա

Ոնց որ BOBO-ն արդեն ասեց՝ Unreal Engine 3 շարժիչի հիման վրա ա սարքած, ոչ թե UT3 խաղի :): Խաղի շարժիչը (engine), կարելի ա ասել, ամեն ինչի հիմքն ա, էն գործիքների հավաքածուն ա, որ խաղի հեղինակներին թույլ ա տալիս իրականացնել իրենք մտահղացումները՝ սկսած գեյմփլեյից ու մեխանիկայից, վերջացրած գրաֆիկայով ու անիմացիայով: Ուրիշ հարց ա, որ ոմանք էն կարծիքի են, որ UE3-ի վրա սարքված բացառապես բոլոր խաղերը ինչ-որ աննկատելի բանով նման են իրար:

Դատեք ինքներդ: Ահա UE3-ի հիման վրա աշխատող բավականին հայտնի խաղերի մի ցուցակ.

Batman: Arkham Asylum
Alpha Protocol
Brothers in Arms: Hell's Highway
Borderlands
Gears of War
Mass Effect
Mass Effect 2
Medal of Honor: Airborne
Medal of Honor (2010)
Mortal Kombat (2011)
Singularity
Stranglehold
Tom Clancy's Rainbow Six: Vegas
Tom Clancy's Rainbow Six: Vegas 2
Unreal Tournament 3
X-Men Origins: Wolverine

Հայկօ
19.12.2010, 14:29
Electronic Arts և Epic Games ընկերությունները հրապարակել են Bulletstorm-ը ստեղծողների վիդեո-օրագիրը, որտեղ խաղի գլխավոր սցենարիստն ու խաղի պրոդյուսերը պատմում են սյուժեի ու պերսոնաժների մասին:

Տեսանյութը շատ լավն է, ընդ որում՝ շնորհիվ թե՛ հետաքրքիր խաղային տեսարանների և թե՛ այն յուրօրինակ ոճի, որով Bulletstorm-ի թիմի անդամները շարադրում են իրենց մտքերը :)): Վիդեոն անգլերեն է:

Մի բառով՝ գժանոց.

http://www.youtube.com/watch?v=mAywIcJZsuQ

LoK®
20.12.2010, 01:02
Բոմբ ա! հաստատ խաղալու եմ, սենց խաղը բաց թողելը հանցագործություն կլինի:
Մենակ նոր կոմպ պիտի ձեռք բերեմ սրա համար երևի :(

Հայկօ
21.02.2011, 16:13
2011-ի խաղերի շքերթը սկսվե՛ց: Bulletstorm-ը վաճառքում է հայտնվելու միայն վաղը՝ ամսի 22-ին, և չնայած դրան՝ Ինտերնետը այսօր արդեն հեղեղված է խաղի զանազան տարբերակներով (որոնցից ոչ մեկն էլ, ամեն դեպքում, դեռ ջարդած չէ): Առաջարկում եմ ինչքան հնարավոր է շուտ գնել այս խաղը, քաշել, պարտքով վերցնել կամ խլել ինչ-որ մեկից: Իսկ մինչ այդ՝ հիացեք հերթական պայթյունավտանգ տրեյլերով: BOOM, baby !!!

http://www.youtube.com/watch?v=DAF_waUaERQ

Սպոյլերներից չվախեցողները կարող են դիտել խաղի առաջին 15 րոպեները.

http://www.youtube.com/watch?v=flgUrJrCLjs

Որպես դեսերտ նշեմ, որ Epic Games-ը պաշտոնապես հայտարարել է, որ խաղի ռելիզից հետո PC-գեյմերները հնարավորություն կունենան փորձելու խաղի դեմո-տարբերակը:

BOBO
21.02.2011, 17:05
ռուսերեն ազվուչկա չկա:(

Հայկօ
21.02.2011, 17:38
ռուսերեն ազվուչկա չկա:(

Ահամ: Ոնց որ ասում էր Կարգին հաղորդման հայտնի հերոսը՝ «Չկա պետկ էլ չի՛» :D: Վերևի վիդեոն նայելուց հետո նույնիսկ չեմ էլ ուզում պատկերացնել, թե թարգմանիչները ոնց պիտի աղավաղեին գեներալի համով-հոտով ճառը: Էդ ուղղակի կատաստրոֆա էր լինելու: Զանազան անթարգմանելի dicktits-ների մասին նույնիսկ չեմ էլ խոսում :)):

BOBO
21.02.2011, 17:44

դե որ եսել անգլերեն լավ հասկանայի ինձ էլ պետք չէր լինի:))
բայց electronics arts-ի խաղերը ռուսերեն ազվուչկով էին լինում շատը:(

BOBO
23.02.2011, 03:10
քռեք http://rghost.ru/4496812

BOBO
23.02.2011, 03:46
ռեփակ http://rustorka.com/forum/viewtopic.php?t=72295

BOBO
23.02.2011, 13:24
մահա:hands

Հայկօ
23.02.2011, 13:44
մահա:hands

Rustorka-ի տորենտում անգլերեն ինտերֆեյսը կա՞, թե՞ մենակ ռուսերենն ա:

BOBO
23.02.2011, 15:03
Rustorka-ի տորենտում անգլերեն ինտերֆեյսը կա, թե մենակ ռուսերենն ա:

էս մեկում կա http://rustorka.com/forum/viewtopic.php?t=72318

Armen.181
23.02.2011, 17:33
Շատ գեղեցիկ խաղ է , տեսարաները մահ են

Freeman
25.02.2011, 18:11
Հիմա քցում եմ :))

Հայկօ
25.02.2011, 19:29
Եկել եմ ասեմ, որ եթե դուք էս խաղը խաղում եք որպես սովորական շութեր, ապա դուք ահավոր մեծ սխալ եք անում :)):

Freeman
25.02.2011, 20:50
Եկել եմ ասեմ, որ եթե դուք էս խաղը խաղում եք որպես սովորական շութեր, ապա դուք ահավոր մեծ սխալ եք անում :)):

Ես էլ եկա ասեմ,որ շաաաաատ լավ խաղ ա,ահավոր լավ:))

Freeman
25.02.2011, 23:01
Էս ինչ թուուուուու՜յն խաղ ա,վերջն ա,իզուր չէր որ էդքան սպասեցինք
հ.գ.
էն պուլտով դինոզավրը վապշե դզեց
մենակ մի քանի բագեր ունի,էդ էլ երևի հաջորդ վերսիաների մեջ կդզեն

Հայկօ
25.02.2011, 23:03
Էս ինչ թուուուուու՜յն խաղ ա,վերջն ա,իզուր չէր որ էդքան սպասեցինք
հ.գ.
էն պուլտով դինոզավրը վապշե դզեց
մենակ մի քանի բագեր ունի,էդ էլ երևի հաջորդ վերսիաների մեջ կդզեն

Դու համբերի մինչև հինգերորդ ակտը :)): Էդ ժամանակ խաղը մի հատ ընե՜նց թափ ա հավաքում, որ գնա գալիս եմ:

Moonwalker
25.02.2011, 23:13
Ժող ջիջիք քցեցիք:sad

Աշխատող լինքը կտաք գիշերը քաշեմ, վաղը վայելեմ էս հրաշքը::))

Դատարկություն
25.02.2011, 23:20
Ես էլ եմ խաղում:)): Ինձելա բացել :D: Հասել եմ 4.3 ակտը:
Մենակ ինձ թվում էր, թե գրաֆիկան ավելի սիրուն էր լինելու, չգիտեմ ինչի:

Հայկօ
25.02.2011, 23:27
Ժող ջիջիք քցեցիք:sad

Աշխատող լինքը կտաք գիշերը քաշեմ, վաղը վայելեմ էս հրաշքը::))

Խնդրեմ (http://rutor.org/torrent/96345/bulletstorm-2011-pc-repack): Անգլերեն/ռուսերեն, ռեպակ, 2.72Gb: Հնարավոր ա, որ անտիվիրուսի հետ կոնֆլիկտ տա, էդ դեպքում ուղղակի անտիվիրուսը անջատիր կամ ֆայրվոլում Bulletstorm-ը բաց:

Freeman
25.02.2011, 23:31
Դու համբերի մինչև հինգերորդ ակտը :)): Էդ ժամանակ խաղը մի հատ ընե՜նց թափ ա հավաքում, որ գնա գալիս եմ:

Աչքիս էս քանի օրն ավելի թափով կպնեմ:))

Armen.181
25.02.2011, 23:38
կարճ էր :(

Freeman
26.02.2011, 15:31
Բոնուսները դզում են:))հեղինակները հետաքրքիր հումորի զգացում ունեն՝թշնամուն հետուքին կրակելով սպանում ես անալ սեքս բոնուսն ա տալիս:))

Freeman
26.02.2011, 23:42
կարճ էր :(

Հա,շատ կարճ էր,ափսոս,ամեն դեպքում ավարտից դատելով երկրորդ մաս էլ կլինի:))

Հայկօ
27.02.2011, 00:22
Բոնուսները դզում են:))հեղինակները հետաքրքիր հումորի զգացում ունեն՝թշնամուն հետուքին կրակելով սպանում ես անալ սեքս բոնուսն ա տալիս:))

Ընդհանրապես «սեռական» skillshot-ները լիքն են :)): Gag Reflex, Fire in the Hole, Assplosion, Rear Entry, Boned, Topless, Drilldo, Sucker, Ejaculated, Forced... Ամբողջ ցուցակը կարող եք կարդալ էստեղ (http://www.gamesradar.com/f/bulletstorm-skillshot-guide/a-20110223162533663046):

Խաղացի-վերջացրեցի հենց նոր :)): God... Is... Dead... :D: Ընտիրագույն խաղ էր, մի գրամ անգամ չհիասթափեցրեց էսքան սպասումներից հետո: Bulletstorm-ը կարող ա լուրջ թեկնածու լինել տարվա շութերի համար, ու էդ էն դեպքում, երբ էս տարին շութերների առումով ընդհանրապես դրախտային ա լինելու: Crysis 2, Brink, Deus Ex: Human Revolution, Rage, Max Payne 3 (հուսանք), BioShock Infinite, Modern Warfare 3 ու Hitman 5 (նման հուշումներ կան)... Ու էս հլը բոլորը չի:

Freeman
27.02.2011, 11:11

Հա վերջն ընդհանրապես շատ դուրս եկավ,2-րդից տեղեկություններ կա՞ն

Հայկօ
27.02.2011, 19:45
Հա վերջն ընդհանրապես շատ դուրս եկավ,2-րդից տեղեկություններ կա՞ն

Հլը սպասի՝ առաջինը մարսենք :)):

Albus
28.02.2011, 22:45
Անցած միսսիաները չի լինում նորից խաղալ, մտածում էի ամբողջությամբ անցնելուց հետո կբացի, բայց էլի ակտիվ չի: Ձեր մոտ էլ ա՞ տենց:

Հայկօ
28.02.2011, 22:48
Անցած միսսիաները չի լինում նորից խաղալ, մտածում էի ամբողջությամբ անցնելուց հետո կբացի, բայց էլի ակտիվ չի: Ձեր մոտ էլ ա՞ տենց:

Հա, ինձ մոտ էլ ա նույնը:

Կռեկի հետ կապված հայտնի պրոբլեմ ա, սեյվերը նորմալ չեն աշխատում: Փորձիր SKIDROW-ի կռեկը, գուցե ստացվի: Այ էս ռեպակում (http://rutor.org/torrent/96905/bulletstorm-2011-pc-repack-ot-r.g-mehaniki) երկուսն էլ կան, կարելի ա ընտրել, պլյուս՝ չափը փոքր ա՝ 2.75Gb:

Albus
28.02.2011, 23:18

Իմ ռեպակը կռեկ արած էր, չգիտեմ կոնկրետ որ կռեկով են արել... Հիմա հնարավորա՞ իրա կռեկը փոխարինել ուրիշով:

tikopx
28.02.2011, 23:19
ահավոր դզեց, չգիտեմ 2ԳԲ ռամս գձքի թե չէ:( բայց շատ թույն խաղա )

Հայկօ
28.02.2011, 23:21
Իմ ռեպակը կռեկ արած էր, չգիտեմ կոնկրետ որ կռեկով են արել... Հիմա հնարավորա՞ իրա կռեկը փոխարինել ուրիշով:

Դժվար ա ասել: Փորձիր SKIDROW-ի առանձին կռեկը ճարել ու ըստ ինստրուկցիայի հերթով փոխել բոլոր նշված ֆայլերը, տես՝ մի բան կստացվի՞: Եթե չէ, նորից պիտի քաշես:

Մինչև էդ համենայն դեպս սեյվերդ մի ուրիշ տեղ պահի:

Հայկօ
28.02.2011, 23:22
ահավոր դզեց, չգիտեմ 2ԳԲ ռամս գձքի թե չէ:( բայց շատ թույն խաղա )

CPU-ն ու վիդեոքա՞րտը ինչ են:

tikopx
28.02.2011, 23:46
դրանք հեչ I 7 , GT 9800 256bit 1GB ,մենակ ռամի համար եմ մտածում:(

Հայկօ
28.02.2011, 23:48
դրանք հեչ I 7 , GT 9800 256bit 1GB ,մենակ ռամի համար եմ մտածում:(

Նորմալ ա, նեղ տեղը ավելի շուտ վիդեոն կլինի, քան թե RAM-ը:

Հայկօ
01.03.2011, 00:17
Ի դեպ՝ ձրի խորհուրդ՝ բոլոր խաղացողներին :)): Հավաքած միավորները մի կուտակեք, բոլոր հարմար առիթներով ծախսեք մինչև վերջին խազը :)): Կուտակելուց օգուտ չկա:

Artyom
03.03.2011, 14:54
Ժող, իսկ <<ծովահենային>> դիսկով օնլայն լինումա խաղալ? Դիսկը նոր եմ առել, ինստալյացիա եմ անում::sulel

tikopx
03.03.2011, 19:04
Նորմալ ա, նեղ տեղը ավելի շուտ վիդեոն կլինի, քան թե RAM-ը:

եսօր փորձեցի ես խաղի հաճույքը, ասեմ լավներ, դե գրաֆիկան մանիտորիս չափերի համաձայն դրեցի փորձի համար մինչև վերջ, մենակ սգլաժիվանիան ձգեց 2x ,ավել ձգացի մի քիչ կտրտում էր:( .մնացած սաղ մինչև վերջ բարձրա:)) դզեց լավ խաղա:

Artyom
03.03.2011, 19:16
Ինձ էդ խաղը եդքան էլ դուր չեկավ, բայց գրաֆիկան շատ լավնա: Սկզբից լավ բացում էր կոմպը, բայց մի քիչ խաղալուց հետո գրաֆիկայի հետ սկսեցին կատարվել անոմալիաներ::[

Հայկօ
03.03.2011, 19:21
Ժող, իսկ <<ծովահենային>> դիսկով օնլայն լինումա խաղալ? Դիսկը նոր եմ առել, ինստալյացիա եմ անում::sulel

Փորձիր, մեզ էլ կասես :pardon:

Artyom
03.03.2011, 21:00
Ինձ էդ խաղը եդքան էլ դուր չեկավ, բայց գրաֆիկան շատ լավնա: Սկզբից լավ բացում էր կոմպը, բայց մի քիչ խաղալուց հետո գրաֆիկայի հետ սկսեցին կատարվել անոմալիաներ::[
Մի քիչ խաղալուց հետո կարծիքս փոխեցի: Շատ լավ խաղա (ու հզոր): Ուղղակի սկիզբն էր մի քիչ անկապ: Մի քիչ նմանություն կա Serious Sam խաղի հետ: Խաղացեք ու հաստատ չեք փոշմանի::hands

Artyom
03.03.2011, 21:02
Փորձիր, մեզ էլ կասես :pardon:
Չէ, օնլայն խաղալ չի լինի, որովհետև Windows Live-ովա::(

Հայկօ
03.03.2011, 21:16
Մի քիչ խաղալուց հետո կարծիքս փոխեցի: Շատ լավ խաղա (ու հզոր): Ուղղակի սկիզբն էր մի քիչ անկապ: Մի քիչ նմանություն կա Serious Sam խաղի հետ: Խաղացեք ու հաստատ չեք փոշմանի::hands

Էս խաղը շատ ավելի Serious ա, քան Sam-ը, ու շա՜տ ավելի Duke ա, քան անձամբ Nukem-ը :)): Դե ես օրիգինալ Painkiller-ի ստեղծողներից ուրիշ բան չէի էլ սպասում: Ճիշտ, արկադային շութեր ա՝ հենց էն, ինչին կարոտել էր զանազան Call of Duty-ներից ու Medal of Honor-ներից դավադիտ եղած հասարակությունը: Պաթոսն ու ճոռոմությունն էլ սահման ունի, էլի. այ մինչև ստեղներս կուշտ էինք արդեն էդ բոլոր «բլա բլա բլա, փրկիր աշխարհը, բլա բլա, շատ կարևոր առաքելություն»-ներից:

Ի դեպ՝ մի երկու օր առաջ հայտարարվել է Serious Sam 3-ի մասին ;):