PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիմավորում ենք 2011 Տարին ;)

murmushka
10.12.2010, 11:27
Փնտրեցի, բայց չգտա նման թեմա ակումբում։ Հետո երկար մտածեցի, թե որ բաժնում բացեմ, որոշեցի այստեղ. վերջիվերջո ընտանեկան տոն է։ Եկեք քննարկենք ինչպես ենք պատրաստվում դիմավորել Նոր Տարին։ Քննարկենք ճաշացանկը, տոնական սեղանի ձևավորումը, տան զարդարման խորհուրդներ տանք միմյանց։ Մի խոսքով օգնենք միմյանց ավելի տոնական ու գեղեցիկ դարձնենք Ամանորը։

murmushka
10.12.2010, 11:34
Սպիտակ նապաստակի /կատվի/ տարի
Տոնական սեղանին պետք է լինեն խնձոր, գազար,հացահատիկ։ Խորհուրդ չի տրվում պատրաստել նապաստակի մսից ուտելիքներ։
Տունը գերադասելի է զարդարել մետաղական խաղալիքներով, քանի որ 2011 թվ.–ի տարերքը մետաղն է։ Ինչպես նաև տան տարբեր անկյուններում կարելի է տեղադրել նապաստակների և կատվի կերպարանքներով խաղալիքներ։
Տոնածառի տակ կարելի է դնել մեկ կապ գազար, որպեսզի գոհացնենք նապաստակին, իսկ զարկերի ժամանակ երազանք պահելուց հետո անհրաժեշտ է «մյաաաուււււ» կանչել, որպեսզի երազանքն իրականանա։

MaryMay
10.12.2010, 22:06
Ինձ համար շատ ակտուալ թեմա է :) Ես արդեն երկու շաբաթ է, ինչ սկսել եմ պատրաստությունները: Սիրում եմ իմ ձեռքով պատրաստած զարդարանքներով ու խաղալիքներով զարդարել տունն ու սեղանը: Մեծ ոգևորությամբ եմ աշխատում :) Եթե ձեզ էլ է գրավում hand-made -ը, կարող ենք գաղափարներ փոխանակել: Ես սիրով կներկայացնեմ իմ պատրաստածները ;)

murmushka
12.12.2010, 15:09
ես հենց նման առաջարկի էլ սպասում էր, կարող ենք այստեղ տեղադրել մեր ձեռքի աշխատանքներն ու նկարները, փորձի փոխանակում;)
ինքս էլ պատրաստվում եմ այս տարի տան ամբողջ հարդարանքը իմ ձեռքով պատրաստել ու ինտերնետային որոնումների արդյունքում արդեն գտել, կողմնորոշվել եմ,շուտով կտեղադրեմ և հղումները և իմ պատրաստած իրերի նկարները

MaryMay
13.12.2010, 11:51
Ես արդեն մի քանի բան պատրաստել եմ: Ահա կցում եմ նկարները և հանձնում ձեր դատին :)5070650707

murmushka
13.12.2010, 13:35
շատ գեղեցիկ են, իսկ պատրաստման եղանակը կարող եք մի փոքր բացատրել՞

One_Way_Ticket
13.12.2010, 13:54
Փնտրեցի, բայց չգտա նման թեմա ակումբում։ Հետո երկար մտածեցի, թե որ բաժնում բացեմ, որոշեցի այստեղ. վերջիվերջո ընտանեկան տոն է։ Եկեք քննարկենք ինչպես ենք պատրաստվում դիմավորել Նոր Տարին։ Քննարկենք ճաշացանկը, տոնական սեղանի ձևավորումը, տան զարդարման խորհուրդներ տանք միմյանց։ Մի խոսքով օգնենք միմյանց ավելի տոնական ու գեղեցիկ դարձնենք Ամանորը։
Արդեն երրորդ տարին է, որ տանից հեռու եմ դիմավորելու: Վարձում եմ բնակարան, ուտում լիքը համեղ բաներ :russian, խմում լիքը գարեջուր :drinks, զբոսնում զարդարված քաղաքում :ton:, լուսանկարում, ի վերջո պարզապես հանգստանում: Այս տարի Վիեննայում եմ լինելու :crazy:

MaryMay
13.12.2010, 15:50

Հիանալի է: Մի տարի առաջ էլ մենք Փարիզում դիմավորեցինք Նոր տարին: Անմոռանալի տպավորություններ էին:

MaryMay
13.12.2010, 16:33
շատ գեղեցիկ են, իսկ պատրաստման եղանակը կարող եք մի փոքր բացատրել՞

Սիրով :)
Գիտեք, նման աշխատանքների համար միշտ աշխատում եմ օգտագործել ձեռքի տակ եղած պարագաներ: Մոտ մի ամիս է, գրեթե ոչինչ դեն չեմ նետում: Հավաքում եմ ամեն տեսակի պլատիկ շշեր, պաղպաղակի փայտիկներ, կոնֆետի տուփեր և շատ այլ նման բաներ, ինչ կարող են ինձ պետք գալ իմ ամանորյա" արհեստանոցում" :)

MaryMay
13.12.2010, 16:56
շատ գեղեցիկ են, իսկ պատրաստման եղանակը կարող եք մի փոքր բացատրել՞

Հիմա ասեմ, թե ինչպես պատրաստեցի ձմեռ պապիկն ու ձնեմարդը /կարծում եմ կռահեցիք, որ դրանք իրենցից ներկայացնում են շշերի հագուստներ/: Ձմեռ պապիկի հագուստը ինքս եմ կարել, կարծում եմ հարկ չկա բացատրել թե ինչպես. Իսկ գլխի համար սպիտակ կտորից տոպրակ կարեցի ու լցրեցի սինտեպոնով /արհեստական բամբակով/: Ապա հաստ սպիտակ թելը կտրեցի հավասար մասերի ու փունջ-փունջ կարեցի ձմեռ պապիկիս դեմքին որպես մորուք և բեղեր, հետո էլ քիթը` նույն կտորից, ինչ հագուստը և աչքերը /կարող եք ձեռք բերել թելերի խանութից/: Եվ ձմեռ պապիկը պատրաստ է :)
Իսկ ձնեմարդու համար վերցրեցի պլաստիկ շիշ, մկրատով կտրեցի ներքևի մասը, փաթաթեցի... չգիտեմ ինչ է կոչվում, սպունգանման կտոր էր /մի ամիս առաջ դուռ էինք գնել, որը փաթաթված էր հենց այդ սպիտակ սպունգանման կտորով, դուք կարող եք այլ հարմար տարբերակ գտնել/: Ապա փաթաթեցի սոսնձած երկտակ թելով: Ահա և մարմինը, իսկ գլուխը նույնը, ինչ ձմեռ պապիկինը: Գլխարկն ու շարֆը ինքս եմ գործել: Այսքանը: Կարծում եմ ձեր շշերը գոհ կլինեն նման հագուստից :)

einnA
13.12.2010, 23:17
էսօր ուրեմ գնացել էի դիզայնի համար խառը-խուռը մանր պարագաների հատուկ խանութ ու աղջիկներ մի հատ :love հեքիաթում ոնց որ լինեի:Էն ինչ սիրուն էր, էսօր հազիվ զգացի, որ տոն է մոտենում :))
ուրեմ լիքը սպիտակ փաթիլներ, արջուկներ, նապաստակներ... խաղալիքներ, սպիտակ տոնածառ, ձյուն... հեքիաթ իսկական:Մի քանի բան նայել եմ, հաստատ պատրաստելու եմ (մենակ էսօրվա տրամադրությունը մնա ;))
ու ամենահետաքրքիրն էն է, որ ամեն ինչ սկզբից հեշտ ու էնքան պարզ էր, որ հաստատ ամեն մեկն էլ կարող էր պատրաստել:
MaryMay-ի ասած մենակ պետք է կարողանանք ձեռքի եղած ամեն մի մանրուք օգտագործելու տեղն իմանալ :)

տոներն են մոտենում, տոներն են մոտենում... ընդմիշտ տուն-տունիկ:sulel

Kita
14.12.2010, 01:44

Բա էտ խանութի վայրը չեք ասի?:))

einnA
14.12.2010, 10:08
Բա էտ խանութի վայրը չեք ասի?:))

ասեմ :))
Դիզայն է անունը, Տիգրան Մեծի փողոց` Տաշիրի դիմացի փողոցի վրա, մի քանի քայլ հեռու: Էտ կողմով, որ քայլեք, հաստատ կնկատեք ;)

murmushka
21.12.2010, 12:01
իմ պատրաստածների նկարնեը դեռ չեմ կարող տեղադրել, բայց կտեղադրեմ այն նկարները որոնցից օգտվել եմ պատրաստելու համար

Պատրաստել եմ 4 այսպիսի փաթիլիկներ, որոնք կկախեմ վարագույրներից

http://img602.imageshack.us/img602/2271/pict6231.th.jpg (http://img602.imageshack.us/i/pict6231.jpg/)

http://img20.imageshack.us/img20/8243/pict6233.jpg (http://img20.imageshack.us/i/pict6233.jpg/)

http://img31.imageshack.us/img31/7201/pict6234.jpg (http://img31.imageshack.us/i/pict6234.jpg/)

http://img339.imageshack.us/img339/5677/pict62502.jpg (http://img339.imageshack.us/i/pict62502.jpg/)

Shah
21.12.2010, 12:12
Տոլմա ո՞նց են սարքում, իմ համար նոր տարին տոլմի հետ ա ասոցացվում, ուզում եմ մանկուց դաստիարակված պատկերացումս պահպանեմ :))

MaryMay
21.12.2010, 16:36
իմ պատրաստածների նկարնեը դեռ չեմ կարող տեղադրել, բայց կտեղադրեմ այն նկարները որոնցից օգտվել եմ պատրաստելու համար

Պատրաստել եմ 4 այսպիսի փաթիլիկներ, որոնք կկախեմ վարագույրներից

http://img602.imageshack.us/img602/2271/pict6231.th.jpg (http://img602.imageshack.us/i/pict6231.jpg/)

Այս արվեստը կարծեմ "կվիլինգ" է կոչվում: Շատ տարբեր բաներ կարելի է պատրաստել այդ եղանակով: Շատ գեղեցիկ է :)

murmushka
21.12.2010, 16:42
ճիշտ եք, պատրաստելու եմ նաև այս տարվա խորհրդանիշներին
նկարները հետո կտեղադրեմ

Անտիգոնե
21.12.2010, 16:42
Տոլմա ո՞նց են սարքում, իմ համար նոր տարին տոլմի հետ ա ասոցացվում, ուզում եմ մանկուց դաստիարակված պատկերացումս պահպանեմ :))

Որեմն վերցնում եք 0,5 կգ. խոզի +0,5 կովի աղացած միս+ 200 գրամ բրիձ (նախապես լվացած: Որոշներն ասում են բրինձը լվանալ պետք չէ, ՉՀԱՎԱՏԱՔ) + 2 գլուխ շաաատ մանր կտրտած սոխ (որքան շատ լինի սոխը, այնքան համեղ կստացվի) + խառը կանաչի + տոմատ (ըստ ճաշակի) + կծու բիբար + աղ + 2 հատ մանր կտրտած կանաչ խնձոր (սա մայրիկիս գյուտն է:)): Այս ամենը լավ խառնում եք ու դնում մի կողմ: Ապա վերցնում եք թթու դրած խաղողի տերևներ կամ նախապես եռացած ջրում մի քանի րոպե խաշած կաղամբ ու մի կողմ դրած ֆարշը ճաշի գդալով մեկիկ մեկիկ տեղադրում տերևների վրա ու փաթաթում (փաթաթել պետք է գլանաձև ապա երկու ծայրերից տերևները ներս խցկել): կաթսայի մեջ դասավորելուց հետո դոլմայի վրա լավ կլիներ ավելացնել կտրտած սևկեվիլ, ապա այս ամենի վրա ափսե դրեք (երեսը դեպի ներքև) ու ջուր լցրեք, այնքան, որ տոլմաները ծածկվեն: Եփել անհրաժեշտ է մարմանդ կրակի վրա:

Բարի ախորժակ:)

Ուլուանա
21.12.2010, 21:46
իմ պատրաստածների նկարնեը դեռ չեմ կարող տեղադրել, բայց կտեղադրեմ այն նկարները որոնցից օգտվել եմ պատրաստելու համար

Պատրաստել եմ 4 այսպիսի փաթիլիկներ, որոնք կկախեմ վարագույրներից

http://img602.imageshack.us/img602/2271/pict6231.th.jpg (http://img602.imageshack.us/i/pict6231.jpg/)
Իսկ ինչի՞ց են պատրաստված։

anahit96
21.12.2010, 21:55
իսկ նոր ու հետաքրքիր պատրաստման ձևեր չկան???

Gayl
22.12.2010, 00:23
Բարի ախորժակ:)

Շատ շնորհակալ եմ, շատ համեղ էր:D

murmushka
22.12.2010, 10:54
Իսկ ինչի՞ց են պատրաստված։

Սովորական օֆիսային թղթից, չնայած ասում են, որ վաճառվում են հատուկ կվիլլինգի համար թղթեր։ Ես Երևանի ոչ մի գրախանութում չգտա, ստիպված նստում կտրտում եմ

Ուլուանա
25.12.2010, 08:36
Ես էլ էս տոնածառն եմ սարքել. :)

http://img221.imageshack.us/img221/4218/tonatcarpoqrik.jpg

Հաստ թելերից եմ սարքել (էն որ գորգիկներ եմ գործում, դրանցից)։ Բայց նմանատիպ տոնածառ կարելի է նաև, ասենք, անպիտան ինչ–որ գործվածքի կտորներից սարքել՝ բարակ կտրտելով գործվածքը։

MaryMay
25.12.2010, 16:09
Սա էլ իմ պատրաստած գուլպաները :)

50812 50813

50814 50815

Արամ
26.12.2010, 03:04
այ մարդ ինչ փարիզ, ինչ վիեննա...քուչի բիսետկա...

My World My Space
26.12.2010, 16:14
Հենդմեյդ բայ Հովո....:)

http://lh3.ggpht.com/_66lDt2bPUEo/TRcxh-B8TVI/AAAAAAAAAVo/xQXXppK6tqU/s512/26122010411.jpg

murmushka
26.12.2010, 16:24
վաաաաաաաաայ ես էլ էի ուզում իրանից պատրաստեի, բայց հիմա մեկ ուրշ ձև եմ գտել, շուտով պատրաստ կլինի
շնորհավորում եմ, հիանալի աշխատանք է

Universe
26.12.2010, 16:26
Հենդմեյդ բայ Հովո....:)

Շատ գեղեցիկ է: Իսկ ռեցեպտ ունի?

Տրիբուն
26.12.2010, 18:03
Ժողովուրդ ձու առե՞լ եք: Քաղաքում ձու չկա, հորս արև: Տնեցիք պիտի փախլավա սարքեն, առանց ձվի ենք մնացել: :(

murmushka
26.12.2010, 18:23
մարզերում՝ մասնավորապես Գյումրիում, ձուն 100 դրամ է
փաստորեն որոշ մարդիկ 10 օր առաջ վստահեցրեցին,ասեցին "հորս արև ձուն չի թանկանա" և..........

Moonwalker
26.12.2010, 18:28
մարզերում՝ մասնավորապես Գյումրիում, ձուն 100 դրամ է
փաստորեն որոշ մարդիկ 10 օր առաջ վստահեցրեցին,ասեցին "հորս արև ձուն չի թանկանա" և..........

Էէէ՜, մեր մոտ էլ խանութներում ձուն խիստ դիֆիցիտ ապրանք ա:angry
Էսօր 80 հատ գնելու համար ահագին էսկողմ-էնկողմ ընկա:

Տրիբուն
26.12.2010, 19:29
մարզերում՝ մասնավորապես Գյումրիում, ձուն 100 դրամ է
փաստորեն որոշ մարդիկ 10 օր առաջ վստահեցրեցին,ասեցին "հորս արև ձուն չի թանկանա" և..........

Մդա .. պետք ա հավ պահել :D

Արմիշ ջան, ախր թանկ ու էժանը չեմ իմանում, վաբշե ձու չկա: Պետք ա գնալ, էտ «հորս արև .. » ասողի ձվերը ժարիտ անել: :P

Kita
27.12.2010, 02:23
վախեցրիք հա, գնամ ձու նա զապաս առնեմ խանութից մոտակա, քանի տեսել եմ:))

MaryMay
28.12.2010, 20:41
Ինչ-որ հետաքրքիր մոմակալ էի փնտրում ամանորյա սեղանի համար, չգտա ու որոշեցի ինքս պատրաստել :)

Արդյունքը թողնում եմ ձեր դատին :)

50837 50838

Արևածագ
28.12.2010, 22:20
Սիրելի MaryMay, էդ թելերով գնդիկը ո՞նց ես սարքում: :think

Ariadna
28.12.2010, 22:37
Սիրելի MaryMay, էդ թելերով գնդիկը ո՞նց ես սարքում: :think

Էդ գնդիկները առանձին վաճառում են դիզայնի խանութներում :)

Մանուլ
28.12.2010, 22:43
Էդ գնդիկները առանձին վաճառում են դիզայնի խանութներում :)

Կարելի ա նաև տնային պայմաններում պատրաստել :):
Փուչիկ եք փչում էն չափով, ինչ չափի գնդիկ որ ուզում եք ստանալ: Թելը թաթախում եք սոսնձի մեջ և փաթաթում եք փուչիկի վրա: Սոսնձի չորանալուց հետո փուչիկը պայթեցնում եք, մնում ա գնդիկը :):
Մի ուրիշ ձև էլ կա. թելը փաթաթում են փուչիկի վրա, հետո ինչ-որ լաք են փչում, բայց չգիտեմ` կոնկրետ ինչ լաք: Համ էլ առաջին տարբերակով ավելի սիրուն ա ստացվում, երկրորդ ձևով սարքելու դեպքում թելերը մի տեսակ բզիկ-բզիկ ոնց որ լինեն:

Lusina
28.12.2010, 22:45
ցանկության դեպքում կարելի է տան պայմաններում պատրաստել.......պարզապես փուչիկի վրա սոսինձ են քսում և թել փաթաթում փուչիկի վրա;).....չնայած ինքս չեմ փորձել.

Արևածագ
28.12.2010, 22:46
Էդ գնդիկները առանձին վաճառում են դիզայնի խանութներում :)

Արիադնա ջան, խանութում իհարկե վաճառվում է, բայց երբ մարդ իր ձեռքով է սարքում, դա լրիվ ուրիշ է: :)
Գիտե՞ք ինչ մտքովս անցավ. Կարելի է փուչիկի վրա փաթաթել թելը, հետո որևէ ֆիքսող- ամրացնող հեղուկ փչել վրան, ասենք մազի լաք, երբ պնդանա, կարելի է փուչիկը պայթեցնել, հանել մեջից, նոր թելի վրա սիրուն փայլեր փչել: Ափսոս էս տեսությունս մոտ օրերս չեմ հասցնի գործնականորեն փորձարկել: Լոգարանում նոր լողախցիկ եմ տեղադրում ամուսնուս հետ: Մի էդ չէի արել: :))

Lusina
28.12.2010, 22:47
Կարելի ա նաև տնային պայմաններում պատրաստել :):
Փուչիկ եք փչում էն չափով, ինչ չափի գնդիկ որ ուզում եք ստանալ: Թելը թաթախում եք սոսնձի մեջ և փաթաթում եք փուչիկի վրա: Սոսնձի չորանալուց հետո փուչիկը պայթեցնում եք, մնում ա գնդիկը :):
Մի ուրիշ ձև էլ կա. թելը փաթաթում են փուչիկի վրա, հետո ինչ-որ լաք են փչում, բայց չգիտեմ` կոնկրետ ինչ լաք: Համ էլ առաջին տարբերակով ավելի սիրուն ա ստացվում, երկրորդ ձևով սարքելու դեպքում թելերը մի տեսակ բզիկ-բզիկ ոնց որ լինեն:

չէի նկատել որ ավելի մանրամասն արդեն ասացին:)

Ungrateful
29.12.2010, 03:45
Տոնածառս :))

http://img717.imageshack.us/img717/9666/yolka4.jpg

Պատրաստել եմ երեկ: Հիմա տանս «զալում» եմ դրել ու հիանում եմ :love:
Լուսանկարի վատ որակի պատճառով՝ կախված խաղալիքները մի տեսակ քիչ են երևում, ինքն էլ տգեղ :unsure: Իրականում շատ ավելի ճոխ ու գեղեցիկ է, լույսերը տարբեր գույների` լրիվ տոնածառ.... :love:

Հ.Գ. Միտքը գողացել եմ «Կրեատիվ դիզայն» թեմաից:

MaryMay
29.12.2010, 11:48
Սիրելի MaryMay, էդ թելերով գնդիկը ո՞նց ես սարքում: :think

Իմ դեպքում գնդիկը ինքս եմ պատրաստել` Մանուլի նկարագրած եղանակով: Մանրամասնեմ միայն թելը սոսնձելու ավելի հեշտ ձևը: Ասեղը թելում եք այն թելով, ինչով ուզում եք պատրաստել գնդիկը և ծակում էմուլսիայի շիշը` այ այսպես.

50840

MaryMay
05.01.2011, 14:52
Ընկերներ, սա իմ ամանորյա ամբողջովին handmade սեղանն էր [հիմա, իհարկե, նրանից գրեթե ոչինչ չի մնացել]
50908

Universe
06.01.2011, 15:45
Ընկերներ, սա իմ ամանորյա ամբողջովին handmade սեղանն էր [հիմա, իհարկե, նրանից գրեթե ոչինչ չի մնացել]
50908

Էս Ձեր նոր տարվա սեղանը ծանոթա բայց, կարողա էս տարի ես Ձեր տանն եղել եմ?

MaryMay
06.01.2011, 15:50
Էս Ձեր նոր տարվա սեղանը ծանոթա բայց, կարողա էս տարի ես Ձեր տանն եղել եմ?

Չեմ կարծում :)

Universe
06.01.2011, 15:53
Չեմ կարծում :)
Ասա երբ հրավիրեցիր, որ մի հատ էլ գաՄ :))