PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա հեքիաթ ակումբցիների պատկերացմամբ

yerevanci
09.12.2010, 21:32
Շատ քիչ ժամանակ է մնացել ամանորին, ոմանց համար հաճելի, ոմանց համար էլ անցանկալի այս տոնին ուզած չուզաց բոլորս էլ պատրաստվում ենք ու ուրախանում:

Այս թեմայում մեկս մյուսին շարունակելով կազմենք մի ամանորյա հեքիաթ, որը, հուսանք գալիք տարում կիրականանա

paniaG
09.12.2010, 21:59
Ամանորյա տոնախմբությանը մնացել էր երկու ժամ....

*e}|{uka*
09.12.2010, 22:13
Ժամանցային թեմա հայտնվեցավ ոչ ճիշտ բաժնում...

Interdenominational
09.12.2010, 22:32
…մտածեց բաժնի պետը ու ցրված հայացքով նայեց հեռացող քարտուղարուհու հետևից :think

Moonwalker
09.12.2010, 22:38
Նույն պահին հնչեց հիմնարկի ներքին հեռախոսի զանգի զիլ ձայնը...

Jarre
09.12.2010, 22:44
Բայց պարզվեց, որ դա հեռախոսի զիլ ձայնը չէր, այլ աղբի ԶԻԼ մակնիշի բեռնատարի ձայնային ազդանշանն էր....

Morg
09.12.2010, 22:45
ալո, այո այո, Ստեփանյանը ես եմ

yerevanci
09.12.2010, 23:05
էս հեքիաթն արդեն սկսելա՞, բա լինում է չի լինումը ու՞րա

Interdenominational
09.12.2010, 23:08
էս հեքիաթն արդեն սկսելա՞, բա լինում է չի լինումը ու՞րա

…ուշքի եկավ «Զիլ»-ի վարորդը :o

yerevanci
09.12.2010, 23:09
…ուշքի եկավ «Զիլ»-ի վարորդը :o

ու տեսավ, որ այս ամենը ուղղակի երազ էր

Լեո
09.12.2010, 23:15
ու տեսավ, որ այս ամենը ուղղակի երազ էր

Իսկ ինքը երազախաբ էր եղել:

yerevanci
09.12.2010, 23:20
Իսկ ինքը երազախաբ էր եղել:

նոր օրերի հեքիաթ, անչափահասներին խորհուրդ չի տրվում կարդալ :D

Interdenominational
09.12.2010, 23:24
նոր օրերի հեքիաթ, անչափահասներին խորհուրդ չի տրվում կարդալ :D

…տխուր մտածեց բաժնի պետն ու նայեց լուսամուտից դուրս, որտեղ ներքևում մեքենայի մոտ իրար էր խառնվել ինքնախայտառակված վարորդը :D

yerevanci
09.12.2010, 23:29
…տխուր մտածեց բաժնի պետն ու նայեց լուսամուտից դուրս, որտեղ ներքևում մեքենայի մոտ իրար էր խառնվել ինքնախայտառակված վարորդը :D

իսկ նրա շուրջ բոլորը երեխաները շուրջպար էին բռնել ու երգում էին տոնածառ ջան տոնածառ:D

yerevanci
10.12.2010, 00:03
Իսկ ինքը երազախաբ էր եղել:

դրսում տեղացող թաց ձյունն էլ ավելի էր թրջում վարորդի առանց այն էլ թրջված :D:D:D

Մանանա
10.12.2010, 10:20
դրսում տեղացող թաց ձյունն էլ ավելի էր թրջում վարորդի առանց այն էլ թրջված :D:D:D

վարորդը սառած ու նեռվայնացած բղավեց "ինչ եք շուրջս պարում, ես ձեր համար Ձմեռ պապ չեմ" : Հենց այդ պահին …

ՆանՍ
10.12.2010, 11:06
վարորդը սառած ու նեռվայնացած բղավեց "ինչ եք շուրջս պարում, ես ձեր համար Ձմեռ պապ չեմ" : Հենց այդ պահին …

... Զիլի կաբինկայից դուրս թռավ կարճ յուբկով Ձյունանուշիկը և քաղցր մլավեց.
-Սյուրպրիիիիիիզ...;):D

Chuk
10.12.2010, 11:14
- Թեման տեղափոխվում է «Ժամանց» բաժին, - անակնկալի չեկավ մոդերատորը:

Interdenominational
10.12.2010, 13:56
- Բոլորն արդեն «կոնֆերենս դահլիճու՞մ» են,- հոգնած հարցրեց բաժնի պետը:

Մոդերատորը ինքնագոհ գլխով արեց:

-Այն Ձյունանուշն է՞լ,- պետի հայացքը աշխուժացավ:

ՆանՍ
10.12.2010, 14:03
- Բոլորն արդեն «կոնֆերենս դահլիճու՞մ» են,- հոգնած հարցրեց բաժնի պետը:

Մոդերատորը ինքնագոհ գլխով արեց:

-Այն Ձյունանուշն է՞լ,- պետի հայացքը աշխուժացավ,

...որովհետև վաղոուուուց չէր տեսել այդ Ձյունանուշիկից...

paniaG
10.12.2010, 14:09
...որովհետև վաղոուուուց չէր տեսել այդ Ձյունանուշիկից...

...վերջին անգամ անցյալ Նոր Տարուն,սակայն այսօրվա պես պարզ հիշում էր...

murmushka
10.12.2010, 14:48
...վերջին անգամ անցյալ Նոր Տարուն,սակայն այսօրվա պես պարզ հիշում էր...

46 թվին մտան Բեռլին
Ստալինը տեղում չէր, բայց տարածքում էր

einnA
10.12.2010, 17:34
46 թվին մտան Բեռլին
Ստալինը տեղում չէր, բայց տարածքում էր

Հիտլերի եղած-չեղածն էր ման գալիս :)) ...

Հայկօ
10.12.2010, 19:53
Հիտլերի եղած-չեղածն էր ման գալիս :)) ...

...Իսկ Հիտլերի բեղերը երկարու՜մ էին ու սպիտակում, սպիտակու՜մ էին ու երկարում, և մեկ էլ հանկարծ Հիտլերը դարձավ Ձմեռ Պապին :o:

Լեո
10.12.2010, 20:09
Ու բոլորը հասկացան, որ ակումբին պետք է աղբանոց, որտեղ կհանգչեն ամանորյա նմանօրինակ «իմաստալից» հեքիաթները....

Yellow Raven
10.12.2010, 20:53
Ամեն:))

Skeptic
10.12.2010, 21:22
Ամեն:))

Ես կասեի` Ռ'Ամեն: http://www.venganza.org/forum/images/smilies/fsm_smile1.gif

Հայուհի
10.12.2010, 21:33
Առավոտ էր. Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը. հունվարի 1-ը...

paniaG
10.12.2010, 22:58
...և թե ի՞նչ էր երեկ տեղի ունեցել ոչ ոք չէր հիշում և լավա ,որ չէր հիշում,բա էդ հիշելու բանա՞...

Հայուհի
10.12.2010, 23:02
Միայն Րաֆֆին էր հիշում...

Interdenominational
10.12.2010, 23:16
-Անջատեք այս «սլայդ շոուն»,- Հիտլերը ակնհայտորեն նյարդայնանում էր,- և սա՞ է ձեր պատրաստած Ամանորյա ծրագիրը: Ի՜նչ Րաֆֆի, ի՜նչ դաշտավայր…Սա իմ ամպլուան չէ :beee

Հայկօ
10.12.2010, 23:46
- Ձա՛յնդ, պառավ ավազակ,- ծվում է Ձյունանուշիկը: Ձյունանուշիկի ձայնը կասկածելիորեն հիշեցնում էր Գեբելսի ձայնը:- Էլֆերին ասա, թող սահնակը պատրաստեն, գիշերը գործ ունենք:
- Հեյհե՜յ,- գոչում է Ձմեռ Պապը:- Էլֆե՜ր: Հա՜յլ: Լապլանդիա յուբեր ա՜լես: Ի՜զյա, Մո՜յշա, ու՞ր եք կորել, սրակա՛նջ շունշանորդիք:

Interdenominational
10.12.2010, 23:50
-Մայ Կլաուս, թույլ տվեք հիշեցնել, որ Մոյշան և մնացյալները օրնիբուն տքնում են իմ գործարանում, նրանք ալյումինե կաթս........ ըմմ, նվերներ են պատրաստում,- ջինջ աչքերով նրան նայեց Շինդլերը:

yerevanci
11.12.2010, 11:15
ու մինչ Շինդլերը գրում էր իր ամանորյա առևտրի ցուցակը, հենց այդ րոպեին հնչեցին ամանորյա զանգերը՝ դաշնամուրի տեսքով

http://www.youtube.com/watch?v=qgomLEfv9Y4

ՆանՍ
11.12.2010, 11:37
ու մինչ Շինդլերը գրում էր իր ամանորյա առևտրի ցուցակը, հենց այդ րոպեին հնչեցին ամանորյա զանգերը՝ դաշնամուրի տեսքով

Բայց այդ պահին, իր ափերից վերջնականորեն դուրս եկած Հիտլերը, հազիվ իրեն ենթարկեցնելով դեմքի ջղակծկումները, վեր ելավ տեղից, ձեռքը հանդիսավոր բարձրացրեց ու ասաց.
-Եթե հենց հիմա ալիքը չփոխեք Հ1, ու ես Ա.Խաչատրյանի Վալսի տակ Նոր Տարիս չդիմավորեմ, սաղիդ բեղերը պինցետով հանել կտամ:angry

Հայկօ
12.12.2010, 00:07

- Չկա բեղ, չկա պրոբլեմ,- բեղերը սղալելով՝ ասաց Ձմեռ Տատը:- Շինե՞լս ուր կորավ: Ծխամորճս գրպանում է մնացել:
- Զարի՜ն, Զոմա՜ն,- բակում Ձյունանուշիկը կանչում էր եղջերուներին,- եկեք ինձ մո՜տ:

Interdenominational
12.12.2010, 00:30
-Իոսիֆ Վիսսարիոնովնա,- «Զիլի» վարորդը ահաբեկված բոթեց Ձմեռ Տատին,- գուցե իմ մեքենայո՞վ գնանք: Ես հակագազ չեմ վերցրել, իսկ Ձյունանուշի հետ կասկածելի ճամփորդության մեկնել ինչ-որ չեմ ուզում :(

yerevanci
12.12.2010, 20:48
«Զիլի» վարորդը ահաբեկված բոթեց Ձմեռ Տատին( ի՞նչ արեց :o

yerevanci
12.12.2010, 20:56
Արդեն լուսանում էր, բայց Զիլի վարորդ այնքան էր տարված Ձմեռ Տատով, որ մոռացել էր իրեն սպասող.....

Արևածագ
12.12.2010, 21:35
Արդեն լուսանում էր, բայց Զիլի վարորդ այնքան էր տարված Ձմեռ Տատով, որ մոռացել էր իրեն սպասող.....

Ձմեռ Պապի ու ԲՀԿ-ի սարքած ամանորյա տոպրակների մասին: Զիլի վարորդին ոչ ոք չէր կարող մեղադրել, ինքն ամբողջ գիշերը Ձմեռ տատին անցած- գնացած ջահելությունն էր հիշեցրել: Լավություն արա՝ գցի ջուրը...

Interdenominational
13.12.2010, 00:45
…Երկինքը շառագունում էր:
Վարորդը բացեց աչքերը: Նայեց կողքին պառկած խաղաղ քնած կիսամերկ Ձմեռ Տատին, որի խարտյաշ ու խառնիխուռն տարածված բեղերը մի անասելի հմայք էին հաղորդում նրան:Մեղավորություն զգաց կատարվածի համար: Մտովի հանդիմանեց yerevanci ակումբցուն, որի հայերենի անկատար իմացության պատճառով հայտնվել էր այս իրավիճակում:
Նայեց ժամացույցին…

Արևածագ
13.12.2010, 10:00
Բայց էն վայրկյանից, ինչ Ձմեռ Տատը բեղեր ուներ, ժամացույցի սլաքներն էլ սկսել էին թարս պտտվել: Ժամանակը ներկայից ապագա գնալու փոխարեն սկսել էր անցյալ հոսել...:aaa

ՆանՍ
13.12.2010, 10:24
Բայց էն վայրկյանից, ինչ Ձմեռ Տատը բեղեր ուներ, ժամացույցի սլաքներն էլ սկսել էին թարս պտտվել: Ժամանակը ներկայից ապագա գնալու փոխարեն սկսել էր անցյալ հոսել...:aaa

...Ու հենց այն պահին, երբ պետք է տեսնեին, թե ինչպես է տեղի ունենում ներկայի հետընթացը, ինպես միշտ, ամենակարևոր րոպեն հարամ արեց Ռեկլամը. :angry
- Ժավելի սպիիիիիիիրտ, 2011 թ. Նոր ժավելի սպիիիիիիրտ, 2 -ը գնելու դեպքում կստանաք նվեր` " յուղը վրեն" Ձմեռ Տատի...