Դիտել ողջ տարբերակը : Ռոբեսպյերը, Դանտոնը, Մարատը և մյուսները:
Մի խելացի մարդ, իմ լավ ընկերը, մի առիթով ասաց, որ յուրաքանչյուր լավ գիրք երևի պետք է 10 - 15 տարին մեկ վերընթերցել: Վերջին երկու տարում հատկապես հաճախ եմ հետևել այդ խորհրդին, իսկ հերթական վերընթերցվող գիրքը Հյուգոյի հանրահայտ <93 > ն է: Վեպի գլուխներից մեկը նվիրված է Ռոբեսպյերի, Դանտոնի և Մարատի հանդիպանը: Հյուգոն նրանց մեծ մարդիկ է անվանում, սակայն ինձ մոտ մի պահ այնպիսի տպավորություն առաջացավ, որ նրանք սովորական ճիվաղներ են: Խոստովանում եմ` դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նրանք առաջարկում էին առավել անգութ լինել հեղափոխության հակառակորդների հետ` իբր թե մինչ այդ շատ խղճով էին:
Եվ այսպես, մեծ մարդիկ էին դրանք, թե սովորական ճիվաղներ, որոնք պատահականորեն վեր էին բարձրացել:
Գրելով այս երեք հեղափոխականների անունները բնավ նպատակ չունեմ սահմանափակել թեման միայն նրանցով: Կան նշանակալից դեմքեր, որոնց շրջանցելն ուղղակի անհնար է` օրինակ Ֆուշեն:
Ճիվաղ են, ճիվաղ: Հատկապես Մարատն ու Ռոպեսպիեռը: Բայց, որ այդ ժամանակներում կատարվածն իր անգնահատելի հետևանքներն է ունեցել այսօրվա ծաղկուն Եվրոպայի համար, դա փաստ է:;)
Դե, Մարկիզից այլ բան սպասել չէր էլ կարելի ;) Իսկ այ ես կարծում եմ, որ բոլոր մինչթերմիդորյան յակոբինյաններն էլ իրենց տեսակի մեջ մեծ մարդիկ են եղել, ինչն իհարկե չի բացառում որոշակի սխալների առկայությունը: Այնուհանդերձ կարծում եմ, որ հենց սրանք պատրաստեցին այն մեծ ձեռքբերումները, որոնց հասավ Ֆրանսիան Նապոլեոնի օրոք...
Իսկ արժեր? ազգն այդպես անգթորեն կոտորել, սեփական ձեռքերով սեփական ժողովդրի ցեղասպանություն իրագործել, ինչ է թե մի երկու ձեռքբերում մի քանի տարի ավելի շուտ լիներ:
Իսկ Նապոլեոնի նվաճումներն ինչ տվեցին ֆրանսիական ժողովրդին: Թերևս միայն փառք, որով կարող են այսօր հպարտանալ:
Կարծում եմ` արժեր: Բացարձակ միապետությունը արդեն լրջորեն խոչընդոտում էր Ֆրանսիայի զարգացմանը:
Բա մյուս Եվրոպական երկրներն ինչպես զարգացան առանց արյունահեղության: Նույնիսկ թագավորներին մահապատժի չենթարկեցին, մինչև էսօր էլ կան:
Դեե, այդքան էլ այդպես չէ: Անգլիայում ևս արքա գլխատեցին, Հոլանդիայում, Ավստրո-Հունգարիայում, Իտալիայում հեղափոխություններ եղան, իսկ Եվրոպայի ներկայիս առաջընթացի մեջ հսկայական է Ֆրանսիական Մեծ հեղափոխության դերը:
Հեղափոխական շարժումներ շատ երկրներում եղեն, բայց ոչ մի տեղ այնքան այլասերված ու արյունահեղ բնույթ չկրեց, որքան Ֆրանսիայում: Ռուսաստանն է թերևս միակ բացառությունը:
Իսկ թե ինչ ՄԵԾ դեր է կատարել, դեռ ոչ ոք չբացատրեց թեմայում:
"Այլանդակություն" ամեն մի պատերազմում կամ հեղափոխությունում էլ կա, ուղղակի Ֆրանսիայում արիստոկրատները ավելի ակտիվ դիմադրեցին, դրա համար էլ ավելի ակտիվ ջարդ կերան - Սպիտակ տեռոռ, լսել ես տենց բանի մասին? Իսկ "Մեծ դեր"-ը չեմ կարծում, որ բացատրելու կարիք ունի - դեմկորատիա, մարդու իրավունքներ, միջնադարի ավարտ...
Հա շատ առաջադեմ էին, մանավանդ էն մոմենտով, որ բոլոր կանանց օբշագ էին գցել :hands
Կարծում եմ, որ դա փաստերով ապացուցել չի լինի...
Գա, ֆոտոներ և վիդեո չի մնացել, բայց խոսակցությունները լիքն են. : Իսկ ծուխն առանց կրակի չի լինում: Նույնիսկ Պչուսի <Տիկնիկ> վեպում է արծարծվում այս հարցը :)
Փաստեր ներկայացրեք :)
Լիոն ջան, ինչ փաստեր ես ուզում որ ներկայացնեմ :) Արդեն ասել եմ, որ վիդեո կամ ֆոտո փաստեր չունեմ: :) Բայց մարդիկ այդ հարցն արծարծել են շատ տեղեր: Այս պահին հիշում եմ Բոլեսլավ Պրուսի <Տիկնիկ> գիրքը, որտեղ խոսվում է հատկապես այդ մասին:
Իրականում կարծում եմ, որ սա հակահեղափոխության հերթական սև լեգենդներից մեկն է, որով սրանք ձգտում էին սևացնել հեղափոխականներին ու հեռու պահել նրանցից հասարակ ու մութ մասսային :)