PDA

Դիտել ողջ տարբերակը : Էգոիզմ



Arisol
09.02.2007, 15:12
Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, մեր արածների մեծամասնությունն անում ենք մեր շահերից ելնելով, որոշ մարդկանց հետ շփվում ենք նույնպիսի պատճառով, ձգտում ենք ամեն ինչից օգուտ քաղել Մեզ՝ սիրելիներիս համար: Այս ամենն առաջանում ա հիմնականում ենթագիտակցորեն, ինտուիտիվ, մեր գոյությունը պահպանելու համար, և միգուցե մեզնից շատերն ասեն, որ նրանց մեջ էգոիզմ չկա, որ իրենց մասին գրեթե չեն մտածում, բայց հավաստիացնում եմ, նման մարդիկ, ցավոք, շա՜տ քիչ են:( :

Էգոիզմի ինչ-որ տոկոս բնորոշ ա համարյա բոլոր մարդկանց, դա մեզնից գրեթե կախված չի ու հիմնականում աննշան ա թե՛ մեզ համար, թե՛ մեզ շրջապատող մարդկանց համար: Սակայն լինում են այնպիսի էգոիստ մարդիկ, որոնք իրենցից բացի ուրիշ ոչ մեկի մասին չեն մտածում և իրենց լավ լինելու, իրենց հաճույք պատճառելու համար կարող են ցավ պատճառել նույնիսկ իրենց հարազատ մարդկանց:

Էգոիստ մարդիկ հակված չեն իրենցից բացի որևէ մեկին սիրել, քանի որ սեփական անձից բարձր որևէ մեկին դասել չեն կարող:

Հիմնականում էգոիստ մարդկանց չեն սիրում, բայց դա իրենց իսկի էլ չի հուզում, որտև իրենք համարում են, որ մնացածներն էնքան չկան, որ դրանից էլ իրանք հլը մի հատ էլ վատ զգան:

Թեման բացելու նպատակս այն ա, որ հասկանանք, թե ո՞նց են կարողանում մարդիկ լինել էգոիստներ ու բավարարվել միայն սեփական անձով և արդյո՞ք կան որևէ միջոցներ էգոիզմից ազատվելու համար:

Guest
09.02.2007, 16:26
Ցաոք սրտի մարդիկ շատ քիչ են փոխվում: Իսկ էգոիզմից ընդանրապես հնարաոր չե ազատվել: Եթե մարդ ցանկանում ա ազատվել էգոիզմց, միևնույն ա մնում ա էգոիստ, աքնի որ այդ անում ա նույնպես իր համար:)

Իսկ ավելի լուրջ… Ավելի լուրջ կարամ ասեմ, որ էգոիստ մարդիկ իրականում քիչ են: Աշխարհը ավելի պայծառ ա, մենակ թե հարկաոր ա հասկանալ մարդկանց: Հասկանալ ամեն մարդու:

CactuSoul
09.02.2007, 17:15
Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե «էգոիզմ» ասելով՝ ինչ ենք հասկանում: Անձամբ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ էգոիստ է:

Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, .... :
:) Որոշակի՝ մեծ չափով: :)
Իմ կարծիքով, այն ամենն, ինչ մենք անում ենք, անում ենք բացառապես մեզ համար: Եթե նույնիսկ ուրիշ մեկի համար ենք ինչ-որ բան անում, ապա էլի միայն մեր «բարօրրության» համար: Օրինակ՝ ինչ-որ մեկին մի լավ բան ենք անում, ինչ-որ բան, որից նա իրեն լավ կզգա: Բայց չէ՞ որ եթե նա իրեն լավ է զգում, մենք էլ ենք մեզ լավ զգում, որովհետև նա լավ զգաց: Շատ խառը ստացվեց, բայց հուսով եմ՝ հասկացաք՝ ինչ նկատի ունեի: Երևի նույնն էլ «վատ մարդկանց» դեպքում է. դե, այդ մարդիկ էլ իրենց լավ են զգում ուրիշներին վատություն անելով: Այսինքն էլի ամեն ինչ անում են միայն իրենց համար:
Շատ դեպքերում մենք դա չենք գիտակցում: Այս ամենը ղեկավարվում է մեր ենթագիտակցությամբ: Գուցե սխալվում եմ, գուցե պետք չի նման բաները էգոիզմ կոչել: Բայց բառի բուն նշանակությունը հաշվի առնելով՝ ես դա էլ եմ հասկանում էգոիզմ ասելով:

Էգոիստ մարդիկ հակված չեն իրենցից բացի որևէ մեկին սիրել, քանի որ սեփական անձից բարձր որևէ մեկին դասել չեն կարող:
Այ, եթե ուզում ես իմանալ, թե վերոհիշյալ սահմանմանը բավարարով էգոիստներին ինչպես կարելի է հասարակության համար պիտանի մարդ դարձնել, ապա, կներես, Arisol ջան, դեռ ոչ մի խելքը գլխին բան չեմ կարող ասել:( :

Ավելացվել է 3 րոպե անց
Հ.Գ.
Լիովին համամիտ եմ Guest-ի արտահայտած հետևյալ մտքին.

....էգոիստ մարդիկ իրականում քիչ են: Աշխարհը ավելի պայծառ ա, մենակ թե հարկաոր ա հասկանալ մարդկանց: Հասկանալ ամեն մարդու:
Ճիշտ ա:) : ................: Ափսոս՝ բառեր չեմ գտնում, թե չէ ավելի լավ կասեի, թե ո՜նց եմ համաձայն:love …

Lionne_en_Chasse
09.02.2007, 19:00
Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե «էգոիզմ» ասելով՝ ինչ ենք հասկանում: :
Էգոզիմ բառի հայերեն թարգմանությունը՝ եսասիրություն( այսիքն՝ սիրել սեփական ԵՍ-ը) , շատ կատարյալ է ավելորդ բացատրություններից խոսափելու համար :)

Ես շատ վաղուց մեկ ուրիշ տեղ արտահայտել էի կարծիքս այս հարցի վերաբերյալ: Այն հիմնականում համապատասխանում է քո կարծիքի հետ: Որպեսզի շատ կրկնություն չստացվի, փորձեմ համառոտ ներկայացնել միտքս:
Ես կարծում եմ, որ ամեն հարցում եսասիրությունն է սկզբունքորեն գործում: Անգամ, երբ մենք ինչ-որ զոհողությունների ենք գնում , մեր անձը դժվարությունների, զրկանքների ենք ենթարկում հանուն մեկի, ( ծնող, սիրած անձնավորություն , հայրենիք, երեխա ..և այլն) դա նույնպես եսասիրության դրսևորում է : Չէ որ դրանից մեր ես-ը բարոյական բավարարվածություն է ստանում արդյունքին հասնելուց հետո : Իհարկե եսասիրության տարբեր աստիճաններ ու դրսևորումներ կան , բայց, որ այն ուղեկցում ու առաջնորդում է մեզ մեր կյանքի յուրաքանչյուր քայլում, դա ակնհայտ է ըստ իս

Ծով
09.02.2007, 19:20
եՍ ԷԳՈԻՍՏ ԵՄ…:angry :P :)
և ինձ սիրել կարողանալու համար է, որ սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց ու ամեն ինչ…գրեթե ամեն ինչ…
Կխոսեի երկար, բայց հավես չունեմ…լավ թեմա է…ավելի շատ կարդալու հավես ունեմ…;),որովհետ) քիչ եք գրել:D

StrangeLittleGirl
09.02.2007, 21:07
Ես ահավոր էգոիստ եմ: Այն աստիճանի, որ մայրս էլ է դա նկատել :)

Մելիք
09.02.2007, 23:14
Ժող, հիմա, որ ես մենակ ինձ եմ կարոտում, էդ էգոիզմ ա՞:

Lionne_en_Chasse
09.02.2007, 23:25
Ժող, հիմա, որ ես մենակ ինձ եմ կարոտում, էդ էգոիզմ ա՞:
Չէ, երևի վերջին էտապում գտնվող կարոտախտ ա:P ...բայց երանի քեզ Մելիք

Cassiopeia
09.02.2007, 23:26
Անկեղծ ասած, տղաները, որոնց չեն բավականացնում ինձ հետ զուտ ընկերական հարաբերությունները և որոնց համար ես "անառիկ ամրոց" եմ զգացմունքների տեսանկյունից, ինձ համարում են ու երեսիս շպրտում, որ ես աշխարհի ամենաէգոսիտ ու ամենագոռոզամիտ անձնավորությունն եմ… չգիտեմ դրանից լավ զգալ թե վատ…
Հ.Գ. ես ո՜ւր, էգոիզմն ո՜ւր…:(

Arisol
09.02.2007, 23:26
Ժող, հիմա, որ ես մենակ ինձ եմ կարոտում, էդ էգոիզմ ա՞:
Երբեմն կարոտի զգացումը նույնպես էգոիզմ են անվանում, տակ շտո արխային, ուրիշներին, որ չես կարոտում, դեռ չի նշանակում, որ էգոիստ ես :P :

Ուլուանա
10.02.2007, 12:35
Լավ, հասկացանք, բոլորս էգոիստ մեռնում ենք :[ , էս թեմայում էլ կարծես թե մրցում ենք, թե ով է ավելի էգոիստ... :o Բայց դրանից ի՞նչ օգուտ։ Էս թեման արդեն սկսում է հիշեցնել խոստովանախուց, որտեղ բոլորը բոլորի առաջ խոստովանում են իրենց մեղսավոր էությունը։ Բայց այս թեմայի նպատակը կարծեմ դա չէր։ Որևէ մեկը որևէ առաջարկ ունի՞։ Հասկանալի է, որ էգոիզմի ինչ-որ չափ բնորոշ է բոլորին, բայց ավելի լավ է քննարկենք այն էգոիզմը, որն ակնհայտորեն վնասում է շրջապատին և այնքան մեծ չափերի է հասնում, որ կողքից տեսանելի է բոլորի համար։ Ընդհանրապես ո՞րն է էգոիզմի պատճառը, ի՞նչն է ընկած դրա հիմքում և, վերջապես, ի՞նչ կարելի է անել դրանից ազատվելու համար։ Այս վերջին հարցը Նարեն իր առաջին գրառման մեջ բարձրացրել էր, բայց, չգիտես ինչու, համարյա բոլորի կողմից անտեսվեց։

ihusik
10.02.2007, 14:45
Էգոզիմ բառի հայերեն թարգմանությունը՝ եսասիրություն( այսիքն՝ սիրել սեփական ԵՍ-ը) , շատ կատարյալ է ավելորդ բացատրություններից խոսափելու համար :)

Ես շատ վաղուց մեկ ուրիշ տեղ արտահայտել էի կարծիքս այս հարցի վերաբերյալ: Այն հիմնականում համապատասխանում է քո կարծիքի հետ: Որպեսզի շատ կրկնություն չստացվի, փորձեմ համառոտ ներկայացնել միտքս:
Ես կարծում եմ, որ ամեն հարցում եսասիրությունն է սկզբունքորեն գործում: Անգամ, երբ մենք ինչ-որ զոհողությունների ենք գնում , մեր անձը դժվարությունների, զրկանքների ենք ենթարկում հանուն մեկի, ( ծնող, սիրած անձնավորություն , հայրենիք, երեխա ..և այլն) դա նույնպես եսասիրության դրսևորում է : Չէ որ դրանից մեր ես-ը բարոյական բավարարվածություն է ստանում արդյունքին հասնելուց հետո : Իհարկե եսասիրության տարբեր աստիճաններ ու դրսևորումներ կան , բայց, որ այն ուղեկցում ու առաջնորդում է մեզ մեր կյանքի յուրաքանչյուր քայլում, դա ակնհայտ է ըստ իս Սկզբում չէի ուզում այստեղ գրառում անել, քանզի մեծ ու ծավալուն թեմա է ու ստիպված երկար պետք է գրեի:) բայց նկատեցի այստեղ մի սխալ ու չկարողացա անտարբեր անցնեի: Էգոիստը՝ եսամոլն է, այլ ոչ թե եսասերը, որոնք հակադիր, տարբեր բևեռներում գտնվող բաներ են: Եսամոլը ունակ չէ սիրելու՝ ի տարբերություն գոյություն ունեցող կարծիքի, թե եսամոլը միայն իրեն է սիրում, իսկ ըստ էության դա սեր չէ այլ վախի մի տեսակ, որի սարսափից անվերջ հոգում է միայն իր անձի մասին ու ամեն բանում իր շահը փնտրում: Եսասերն այդպիսին չէ, նա սիրում է իրեն (ինչը բնական է)՝ սիրելով նաև այլ մարդկանց: Եվ պատկերացրեք մի մարդու, որն իրեն չսիրի, ասել է թե չունենա հարգանք ինքն իր նկատմամբ, էլ ինչպե՞ս կարող է ուրիշ մեկը սիրի կամ հարգի նրան: Ուշադիր կարդացեք շատերիս սիրած տողերը. <<Սիրիր մերձավորիդ՝ ինչպես ինքդ քեզ>> այսինքն արդարացի կլնի "ինչպես" բառի փոխարեն մենք կարող ենք հավասարման "=" նշան դնել: Ստացվում է, որ եթե մի մարդ չի սիրում ու հարգում ինքն իրեն նա չի կարողանա սիրել ու հարգել մերձավորին:

Եսամոլությունը բնական բան է մինչ մարդկային մակարդակում գտնվողների համար (բակտերիա, ապառ, բույս, կենդանի) քանզի դա օգնում է նրանց՝ պահպանելով իրենց գոյությունը, նաև զարգանալ ու առաջ շարժվել իրենց էվոլուցիոն սանդղակում և բացի դա մինչ մարդկային մակարդակը գտնվողները, բոլորն էլ օժտված են, ի տարբերություն մարդու, ո՛չ թե անհատական գիտակցությամբ, այլ կոլեկտիվ, խմբակային, այդ տեսակին հատուկ միասնական գիտակցությամբ և նրանց մոտ եսամոլության դրսևորվում է ասես ոչ թե հենց իրենց համար (վերջնական իմաստում), այլ ամբողջ այդ տեսակի պահպանման ու զարգացման համար: Կարճ դա կարելի է արտահայտել հրացանակիրների կարգախոսով. <<Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի>>:

Մարդը՝ լինելով իր անցյալի կրողը, իր մեջ ունի այդ եսամոլությունը, քանի դեռ չի զարգացել մինչ այն մակարդակը, որ հասկանա, որ հիմա եսամոլությունը իրեն ոչ թե օգնում է, այլ ընդհակառակը՝ խանգարում ու դանդաղեցնում էվոլուցիոն սանդղակով իր առաջ գնալու հետագա փորձերը: Մարդկային փուլում նրան առաջ է տանում ո՛չ թե եսամոլությունը, այլ սերը՝ մերձավորի, ինչպես նաև իր հանդեպ: Այլ կերպ ասած մարդ առաջ է շարժվում իր այս փուլում ոչ թե վերցնելով և ուրիշներին ճնշելով ու շահագործելով (ինչպես ցածր փուլերում է), այլ տալով, սիրելով ու ծառայելով դիմացինին, մերձավորին (այս պահին մերձ-մոտ գտնվողին ու մեր օգնության կարիքը զգացողին):

Պլատոն. <<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:

Ուստի, մարդուն առաջ տանող ուժը՝ Սերն է, մաքուր, իսկական ու անշահախնդիր Սերը, որ պետք է արտահայտվի, դրսևորվի մեր մտքերի, զգացմունքների ու գործողությունների տեսքով մեր մերձավորների հանդեպ՝ չմտածելով դրա հետ կապված ոչ մի սպասվելիք փոխադարձ հոգեկան կամ նյութական օգուտի մասին և, եթե կուզենաք նաև՝ ինքնազոհաբար՝ տալով, գործադրելով ջանք, էներգիա, ծախսելով սեփական կյանքիդ ժամերն ու օրերը մերձավորիդ համար, ցուցաբերելով անշահախնդիր Սեր:

Sirop
12.02.2007, 15:41
http://tests.newacropol.ru/egoism/

Առաջարկում եմ էգոիզմի թեսթ

թող ոլորը գրեն իրենց արդյունքների մասին

Тест на эгоизм
Чувствую настроения 41%
Оказываю помощь 59%
Понимаю окружающих 58%
Альтруизм 33%
Понимаю точку зрения 67%
Интересуюсь другими 65%
Способен любить 89%

Գոռ Ջան - Հայ
12.02.2007, 19:18
Էգոիզմ կա բոլորի մեջ, ուղղակի տարբեր մարդկանց մոտ այն դրսեվորվումա տարբեր ձևերով, ու տարբեր մակարդակների վրայա:
Կարծում եմ բոլորին ծանոթա մանկական էգոիզմը…Օրինակ՝փոքրիկը ուզածը ստանալու համար պատրաստ է ճչալ կոկորդով մեկ այնքան մինչև նրա պահանջը կկատարեն: Մինչև ինչ որ տարիք դա նորմալա,բայց եթե ժամանակին ծնողը չի փորձում վերացնել էդ երևույթը, վաղ թե ուշ այն վերածվումա բնավորության: Երեխայի մոտ ձևավորվումա մտացելակերպ, որ իր ուզածը ստանալու 100 տոկոսանոց միջոցը հիստերիանա: Էդ դեպքում արդեն ոչ մի կերպ դրա դեմը չես առնի, իսկ հասուն տարիքում դա կվերածվի եսասիրության ու պահանջկոտության, իսկ նմնան մարդը չի էլ գիտակցում իր բնավորության անտանելիությունը , դա նրան ավելի քան օրինաչափ է թվում…
Էգոզմի պատճառները բազմազան են: Հիմնական դեպքա օրինակ, երբ երեխաներից մեկին ավելի շատ տեղ են տալիս քան ասենք նրա քրոջը կամ եղբորը, երբ նրան չեն սովորացնում կիսվել ունեցածով, ու հարգել մյուսների կարծիքը: Նման դեպքում երեխայի մոտ նստվածք են տալիս պահանջկոտությունը, առավելության զգացողությունը մյուսների հանդեպ, ու սեփական անձի հանդեպ ուշադրության պահանջը:
Հիվանդագին Էգոիզմը վերացնելը էնքան էլ հեշտ չի, էգոիստին շատ դժվարա համոզել, որ ինքը չափն անցնումա, որովհետև իրա համար էդ ամեն ինչը սովորական բանա, այսինքն մտածումա ,որ տենց էլ պիտի լինի: Բայց կարելիա տենց մարդուն նենց իրավիճակի մեջ գցել, որ քիթը դեմ առնի պատին, որ սեփական մաշկի վրա զգա էն , ինչ իրա դիմացիննա զգում իրա վիրավորանքներից: Ավելի արդյունավետ միջոցա ուղղակի անտեսելը, եթե էգոիստ մարդու հարազատները սկսում են նրան անտեսել, վաղ թե ուշ փափկումա, զգալով որ ճիշտը տենց չի…
Մի խոսքով չափավոր էգոիզզմը , իմ կարծիքով անհրաժեշտությունա:
Իսկ չափն անցած էգոիստներին կարելիա տրորել անցնել, առանց խղճի խայթ զգալու:D

Jarre
01.12.2009, 21:29
Ընդհանրապես ո՞րն է էգոիզմի պատճառը

ի՞նչն է ընկած դրա հիմքում
Յուրաքանչյուր մարդու արժեքային համակարգի հիմքերից մեկը դա սեփական անձի հանդեպ ունեցած սերն ու հարգանքն է։ Իսկ էգոիզմը այդ հատկության անհավասարակշիռ արտահայտումն է։

Զվարճությունների արդյունաբերությունը, բիզնեսը, կրոնները, քաղաքականությունը, կրթական համակարգը՝ այն ամենը ինչի վրա կառուցված է մեր այսօրվա հասարակարգը ամբողջ շեշտը դնում է սեփական ձեռքբերումների ու «ես»-ի վրա։ Սխալ արժեքներ են մատուցվում։

Խաթաբալադայի պոետ Համազասպի ասած. «Ինչ որ մի բան փչացելա։ Ինչ որ կարևոր բան չի աշխատում»։


ի՞նչ կարելի է անել դրանից ազատվելու համար
Միշտ հիշել, որ մենք ապրում ենք տիեզերական մի մեծ մարմնի՝ Երկիր մոլորակի վրա, որը գտնվում է սառնաշունչ տիզերքի գրկում և անընդհատ պտտվում է հսկայական արագությամբ իր առանցքի շուրջ։ Կա բանականություն, որը անհամեմատ գերազանցում է մարդկային բանականությանը։ Ողջ մարդկության գիտելիքներն ու նվաճումները պարզապես մեկ կաթիլ են օգկիանոսից, համեմատած այդ բանականության հետ։

Ես երբ աչքերս բարձրացնում եմ աստղալից երկնքին, ինքս ինձ խոստովանում եմ, որ անսահման տիեզերքում ես նույնիսկ զրո չեմ՝ ես ոչինչ եմ։

Նաև կարող է օգնել եթե.
Անկեղծորեն քննենք ու հասկանանք սեփական թերություններն ու սահմանափակումները։
Սիրել մարդկանց։
Սովորել ուրախանալ ուրիշների հետ։ Այսինքն, երբ ինչ որ մեկի մոտ մի բան լավ է հասնում, միանգամից չանցկացնենք համեմատականներ, ու մանթռաժ ընկնենք, որ մեր մոտ լավ չի ստացվում։ Երբ սովորում ես ուրախանալ նրանց հետ, աստիճանաբար քչանում է սեփական անձի մասին մտահոգությունը։

Գևոր
01.12.2009, 22:04
Եթե դիտարկենք բացարձակ էգոզիմը և բացարձակ ալտրուիզը, ապա կտեսնենք, որ իրականում նման կերպարներ չկան: Երկու դեպքում էլ այդ հատկությունների բացարձակ, ծայրաստիճան դրսևորումները ուղղակի վտանգավոր են կյանքի համար:

Բացարձակ էգոսիտը շատ շուտով սկսում է հասկանալ, որ զուտ էգոսիտական տեսակետից, պիտի լինի գոնե մի քիչ ալտրուսիտ, որպեսզի վերցնի- նախ պետք է նվիրի.... եթե ոչ,- ժամանակը ամեն ինչ կուսուցանի...ու կհասկացնի, որ "մարդիկ մի օրվա համար չեն" .
իսկ Բացարձակ ալտրուսիտը հասկանում է, որ տալու համար նախ պետք է ունենա, ունեցածը ինչ որ իաստով կարողանա պահպանի ու շատացնի Մեծ բարեգործություն անելու համար նախ պետք է հարստանա:

Մի խոսքով նորից գալիս ենք նրան, որ կյանքում բացարձակ ոչինչ չկա, իսկ հակադրությունները իրականում միաձուլված են. Եվ "գիշերվա նույնիսկ ամենամութ պահին, ծնվում է ցերեկը"...

Մենք չենք կարող վերցնել անձրևանոցի միայն մի կողմը ու տանից դուրս գալ: Չենք կարող վճարել թղթադրամի միայն մեկ կողմով...

որովհետև ընտրելով հակասությունների միայն մեկ կողմը, մենք ուզենք թե չուզենք, վերցնում ենք մի փոքր բաժին էլ այն ամենից, ինչից...միշտ փախչում ենք...

Donor
01.12.2009, 22:37
Սենց մի բան կասեմ, ոնց ուզում էք ընդունեք. Էգոիստ են բոլորը բնականաբար, իսկ չափը դրա կախվածա անկեղծությունից (կամա թե ակամա) թե մեր անձի, թե շրջապատի նկատմամբ: Կոպիտ ասած, ինչքան անկեղծ(գիտակցելով էգոդ) էս, էդքան բացա էգոդ շրջապատին, իսկ եթե կեղծ՝ էգոդ կարող է գաղտնի մնալ անգամ մինչև քո համար, որն էլ չի նշանակում որ այն բացակայումա: Ու էդ պատճառով էլ, այսպես ասած անկեղծ էգոիստները, շատ դեպքերում քննադատվում են, համարվում վատը կեղծ, անգամ իրենք իրենց կողմից չբացահայտված էգոիստների կողմից:

Jarre
01.12.2009, 23:06
Ու էդ պատճառով էլ, այսպես ասած անկեղծ էգոիստները, շատ դեպքերում քննադատվում են, համարվում վատը կեղծ, անգամ իրենք իրենց կողմից չբացահայտված էգոիստների կողմից:
Բայց անկեղծությունը արդարացում չէ, Donor ջան։
Եթե ես անկեղծորեն քեզ խոստովանեմ, որ ծնողներիս չեմ հարգում, չեմ սիրում ու պատրաստ եմ թողնել որ նրանք սովից մեռնեն, իսկ ես էլ իմ հավեսին ապրեմ, դժվար թե հարգանքդ իմ հանդեպ ավելանա, ինչա որ ես անկեղծ եմ։

Գևոր
01.12.2009, 23:23
Հարգանքը չի ավելանա, բայց կվախենանք քեզանից :o

Donor
01.12.2009, 23:24
Բայց անկեղծությունը արդարացում չէ, Donor ջան։
Ե

Ես չեմ էլ ասում որ արդարացումա: Կարաս լինես էգոիստ ու բարի մարդ, հակասություն չի, կարա քո էգոիստությունը սահմանապակվի քո շահերով մինչև այնտեղ, որտեղ կսկսվի դիմացինին վատություն անելը, ուրիշ գրառումներումելա նշվել արդեն, որ լավություն անելը դա էլի իմ շահնա, իսկ շահը կարելիա դասել գոնե 2 տիպի՝ հոգեվոր և նյութական: Ինձ թվումա արդեն բարդ չի լինի հասկանալ, որ տիպի շահ ակնկալողները մարդկային ինչ դասին են պատկանում: Իսկ քո բերած օրինակում քո էգոն և ուրիշին վատություն անելը հատվում են հաստ կետով: Իսկ անկեղշության առումով կասեմ, որ կեղծավոր մարդիկ շաատ շատ են, իրանց մոտ էտ ապրելաձևա դառնում, սաղ կյանքում իրանք իրանց չեն կարում չանաչեն, ու անգամ չեն էլ նկատում որ էտ իրանցը չի, այլ , իբր իռանց ձեռնտու տարբերակնա շրջապատին ներկայանալու, տարբեր նկատառումներով: Էնքանա վատա որ կեղծությունը շուտ ես նկատում, չհասցրած գոնե մի քիչ շփվել... մեկա կեղծ են.. իրանք չեն

dire
07.01.2010, 23:02
Բարոյագիտության մեջ էգոիզմի մասին առկա տարակարծությունների արդյունքն է այն, որ կա էգոիզմի երեք ընկալում.
1. Բոլորը պետք է ծառայեն իմ շահերին:
2. Բոլորը պետք է առաջնորդվեն բարոյական նորմերով, բացի ինձնից:
3. Բոլոր մարդիկ պետք է հետամուտ լինեն իրենց շահերի իրագործմանը: