PDA

Դիտել ողջ տարբերակը : 2010-ի ալբոմները. ամփոփում



Rhayader
08.12.2010, 14:59
Նախնական թեման՝ Twisted Perception ֆորումում (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=20&t=546):

Տարեվերջը մոտենում է, փորձենք ամփոփում անց կացնել: Այս թեմայում կգրենք 2010-ին թողարկված ալբոմների մասին, որոնք ավելացան մեր երաժշտադարանին: Ինչպես նաև հիասթափությունների մասին:

Սկսեմ այբբենական կարգով:

Anathema, "We're Here Because We're Here"
http://www.progarchives.com/progressive_rock_discography_covers/1038/cover_55203032010.jpg
Երգացանկ.
Thin Air
Summernight Horizon
Dreaming Light
Everything
Angels Walk Among Us (Վիլլե Վալոյի մասնակցությամբ)
Presence
A Simple Mistake
Get Off, Get Out
Universal
Hindsight

Թողարկման ամսաթիվ՝ մայիսի 31, 2010: Ալբոմը, իհարկե, ենթադրաբար, կարելի է համարել Anathema-ի ալբոմների տրամաբանական գծի շարունակող՝ սկսած 1996-ի "Eternity"-ից: Ինչևէ, այս ալբոմում, ի տարբերություն նախորդների, դեպրեսսիվ թեմաների փոխարեն ուսումնասիրվում են վերականգնումը, վերաիմաստավորումն ու այլ, ավելի դրական թեմաներ:

Օրինակ, եկեք հիշենք Hope երգի սկզբում մեջբերվող խոսքերը (եթե ինչ-որ մեկը կարողանար նշել, թե որտեղից, կամ հաստատեր, որ երգի հեղինակներինն են, շնորհակալ կլինեի).

I was not put here by anyone in fear
I came alone as me
Just an idea in a long chain of discovery
Surrounded by the same you

Sometimes your tide pulls me out to sea
And I die in a thrashing curse
Sometimes we are kind
More often, I doze
So far up the beach that those who try to reach are burnt alive in the searing
heat of the desert of my dispassion
So far removed, I never hear the water
'Cept once or twice a month when I see a mirror

And I refuse to believe in some of the things that are said to be here
Let alone those that are not
I'm trying to change my direction
Ours is pathetic in my own humble estimation

I love the planet
The great benign she-wolf
Benefactor
Spinning gently on towards the red giant four aeons hence
When all the rose gardens are consumed in the flash-fire of flying time
She'll leave alone to youԵրգն ուսումնասիրում է չմահանալու, հավերժ կյանքի թեման.

When I caught you there
In tomorrows mirror
I thought felt you
Jump out of my skin
Throwing oil into
My blazing memories
Filling empty footsteps
I was standing in

I wanted to live forever
The same as you will too
I wanted to live forever
And everybody knewՈրն իր կուլմինացիային, լուծմանն է հասնում «Angels Walk Among Us»-ում` երգի դեմո-տարբերակում, բավականին Eternity-ի սաունդին մոտ մի պահի պարզ հնչում է հետևյալ տեքստը.

One has to come to terms with one's own mortality. And you can't really help people who are having problems with mortality, if you've got problems of your own. So you have to begin to sort things out, and I thought I had sorted things out until I saw this excerpt from this [(point) of certainty] I shall remember what it [said]: "Life is not the opposite of death, death is the opposite of birth. Life is eternal". And i thought that it's the most profound words I have ever heard about that issue and it really put me in peace. [I felt it was a wonderful story.] And that's it. What else is there to say? Heh.
Life is eternal. Surely the opposite of life is not death, but life is eternal. There is no opposite.
And so, what happens is, I suppose, [and isn't this a raging (or outrageous)] state of pure consciousness, stillness and silence? Yeah, what we are looking for now, we are searching for and we have been searching for, now we've become closer to it and now we know it's already there, is there for ever to seek, it's there, and it's going be there, all the time, forevermore.Մգացված հատվածը մեջբերում է Էքհարտ Տոլլեի (http://en.wikipedia.org/wiki/Eckhart_Tolle) գրվածքներից՝

Life is not the opposite of death.
Birth is the opposite of death.
Life has no opposite.
Life is eternal.Ալբոմային տարբերակում, ցավոք, այդ հատվածը բացակայում է:

Ալբոմի միքսինգն իրականացրել է Porcupine Tree-ի Սթիվեն Ուիլսոնը: Ու իսկապես լավ է աշխատել: Արդյունքում՝ մեղեդային, պոստ-պրոգային, լրիվ ժամանակակից սաունդով ալբոմ:


http://www.youtube.com/watch?v=vCsEGqUHwj8

(շարունակելի)

Rhayader
08.12.2010, 15:44
Avantasia, "The Wicked Symphony" ու "Angel of Babylon"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/4/4c/The_Wicked_Symphony_cover.jpg/220px-The_Wicked_Symphony_cover.jpghttp://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/2/29/Angel_of_Babylon_cover.jpg/220px-Angel_of_Babylon_cover.jpg
Երգացանկ ("The Wicked Symphony").
The Wicked Symphony
Wastelands
Scales of Justice
Dying for an Angel
Blizzard On a Broken Mirror
Runaway Train
Crestfallen
Forever is a Long Time
Black Wings
States of Matter
The Edge
Երգացանկ ("Angel of Babylon").
Stargazers
Angel of Babylon
Your Love is Evil
Death is Just a Feeling
Rat Race
Down in the Dark
Blowing Out the Flame
Symphony of Life
Alone I Remember
Promised Land
Journey to Arcadia

Թողարկման ամսաթիվ՝ ապրիլի 3, 2010թ (երկուսն էլ իրար զուգահեռ են թողարկվել): Գերմանացի փաուեր-մետալ վոկալիստ Թոբիաս Սամմետի Avantasia պրոյեկտի "The Wicked Symphony"-ն ու "Angel of Babylon"-ը հանդիսանում են նրա "The Scarecrow Saga" կոնցեպտուալ եռագրության համապատասխանաբար երկրորդ ու երրորդ մասերը (հայտնի է նաև որպես "The Wicked Trilogy", իսկ եռագրության առաջին մասը 2008-ի "The Scarecrow"-ն է):

Մետալ-սիմֆոնիայի միջի դերերը, բացի Թոբիաս Սամմետից, երգում են.

"The Wicked Symphony"-ում՝
Յորն Լանդե (№ 1, 6, 7, 8 տրեկերում)
Միխաել Կիսկե, նախկինում Helloween խմբից (№ 2, 6 տրեկերում)
Ռասսել Ալլեն, Symphony X խմբից (№ 1, 10 տրեկերում)
Բոբ Քեթլի, Magnum խմբից (№ 6 տրեկում)
Կլաուս Մայնե, Scorpions խմբից (№ 4 տրեկում)
Թոմ «Ռիփփեր» Օուենս, Beyond Fear, Yngwie Malmsteen's Rising Force ու Charred Walls of the Damned խմբերից (№ 3 տրեկում)
Անդրե Մատոս, նախկինում Shaaman խմբից (№ 5 տրեկում)
Ռալֆ Զդիարստեկ (№ 9 տրեկում)

"Angel of Babylon"-ում՝
Յորն Լանդե (№ 1, 2, 5, 6, 9, 10 տրեկերում)
Միխաել Կիսկե (№ 1 տրեկում)
Ռասսել Ալլեն (№ 1, 11 տրեկերում)
Բոբ Քեթլի (№ 11 տրեկում)
Քլաուդի Յանգ (№ 8 տրեկում)
Ջոն Օլիվա, Savatage խմբից (№ 4 տրեկում)

Եռագրության սյուժեին ես դեռ կանդրադառնամ կոնցեպտուալ ալբոմներին նվիրված թեմայում (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=20&t=373): Իսկ այստեղ՝ հատուկ շնորհակալություն Սամմետին "Dying for an Angel" ու "Death Is Just a Feeling" երգերի համար:


http://www.youtube.com/watch?v=EWQgDx2QhEs


http://www.youtube.com/watch?v=Gz7zcoW9-1E

(շարունակելի)

Rhayader
08.12.2010, 16:23
Blind Guardian, "At the Edge of Time"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/43/Attheedgeoftime.jpg
Երգացանկ.
Sacred Worlds
Tanelorn (Into the Void)
Road of No Release
Ride into Obsession
Curse My Name
Valkyries
Control the Divine
War of the Thrones
A Voice in the Dark
Wheel of Time

Թողարկման ամսաթիվ՝ հուլիսի 30, 2010 թ.: Երբ 80-ականներին ձևավորված գերմանական սուպերլեգենդար փաուեր-մետալ խումբը, որն իր վրա մեծագույն ազդեցություն ունեցած խմբերի մեջ նշում է Queen-ը, երգեր է գրում տարբեր ֆենտեզի-հեղինակների աշխատանքների վրա, հայտարարում է, որ 2010-ին նոր ալբոմ է հանելու, բոլորը, գոնե հարգանքից, պարտավոր են շունչները պահել:

Blind Guardian-ի ալբոմը ոչ մի դեպքում այս տարվա հիասթափությունների շարքը չի մտնի: Ավելին՝ ես համարձակորեն կհամարեի այն տարվա լավագույն ալբոմներից մեկը:

Ավանդական, ֆենտեզիի վրա հիմնված բառերով, մեղեդային, ուժեղ, van Canto ա-կապելլա մետալ պրոյեկտի հետ համագործակցությամբ. էլ ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար: «Metal Hammer» գերմանական հևի-մետալ ամսագիրն "At the Edge of Time"-ը ճանաչեց օգոստոս ամսվա լավագույն ալբոմ:

Մի քանի խոսք ալբոմի երգերի մասին:

Sacred Worlds
Sacred 2: Fallen Angel խաղի սաունդտրեկի համար գրված 'Sacred' երգի մշակված տարբերակը՝ նոր նվագախմբային մուտքով ու ելքով:

Tanelorn (Into the Void)
Հիմնված է Մայքլ Մուրկոկի «Հավերժական Մարտիկի» շարքի վրա, որտեղ Տանելորնը հավերժական քաղաքն է ու հավասարակշռության պահապանը:

Road of No Release
Հիմնված է Պիտեր Ս. Բիգլի «Պանդոկպանի Երգի» վրա: Հետո թող ոչ ոք չհամարձակվի ասել, թե մետալիստները քիչ գրքեր են կարդում:

Ride Into Obsession
Հիմնված է Ռոբերտ Ջորդանի «Ժամանակի Անիվը» շարքի վրա: Հանսիի խոսքերով, ներկայացնում է գխավոր հերոսներին՝ Վերածնված Վիշապին ու Խավարի Տիրական Բա'ալզամոնին:

Curse My Name
Հիմնված է Ջոն Միլտոնի քաղաքական «The Tenure of Kings and Magistrates» գրվածքի վրա, որտեղ նա օրինականացնում է իր պարտականությունները չկատարած թագավորի սպանությունը:

Valkyries
Ոգեշնչված է սկանդինավյան առասպելաբանությունից, հատկապես վալկիրիաներից, ինչպես նաև ժամանակի ընկալումից:

Control the Divine
Հիմնված է Ջոն Միլտոնի «Կորուսյալ Դրախտի» վրա:

War of the Thrones
Հիմնված է Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Երգ Սառույցի Ու Կրակի» շարքի վրա:

A Voice in the Dark
Հիմնված է Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Երգ Սառույցի Ու Կրակի» շարքի վրա: Պատմում է շարքի գլխավոր հերոսներից մեկի՝ Բրեն Ստարկի պատմությունը: Այս երգն ալբոմի առաջին սինգլն էր:

Wheel of Time
Հիմնված է Ռոբերտ Ջորդանի «Ժամանակի Անիվը» շարքի վրա:


http://www.youtube.com/watch?v=eIZNb96EQJ8

(շարունակելի)

Rhayader
08.12.2010, 16:40
Christopher Lee, "Charlemagne: By the Sword and the Cross"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/7/73/Christopher_Lee_charlemagne.jpg/220px-Christopher_Lee_charlemagne.jpg
Երգացանկ.
Overture
Act I: "Intro"/"King of the Franks"
Act II: "Intro"/"The Iron Crown of Lombardy"
Act III: "Intro"/"The Bloody Verdict of Verden"
Act IV: "Intro"/"The Age of Oneness Out of Diversity"
Act V: "Intro"/"Starlight"
Finale
Iberia
The Bloody Verdict of Verden (Instrumental)

Թողարկման ամսաթիվը՝ մարտի 15, 2010 թ.: Այո-այո՝ Սարումանը հևի մետալ է տժժացնում: Ավելի կոնկրետ՝ սիմֆոմետալ կոնցեպտուալ ալբոմ: Իհարկե, Քրիստոֆեր Լին առաջ էլ է իր մատը մտցրել «ծանր» երաժշտության մեջ՝ "Manowar"ու "Rhapsody of Fire" խմբերի հետ համագործակցության տեսքով:

Ալբոմը նվիրված է Լիի նախնին հանդիսացող Կառլոս Մեծի՝ Սրբազան Հռոմեական Կայսրության առաջին կայսրի կյանքին: Ալբոմը սկսում է, երբ Կառլոսը, պառկած մահվան մահճում, հիշում է իր կյանքն ու գործերը:


http://www.youtube.com/watch?v=nPO4adF19LU

(շարունակելի)

Rhayader
08.12.2010, 17:05
Eluveitie, "Everything Remains (As It Never Was)"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/c/c5/Everything_Remains_As_It_Never_Was.jpg/220px-Everything_Remains_As_It_Never_Was.jpg
Երգացանկ.
Otherworld
Everything Remains as It Never Was
Thousandfold
Nil
The Essence of Ashes
Isara
Kingdom Come Undone
Quoth the Raven
(Do)minion
Setlon
Sempiternal Embers
Lugdūnon
The Liminal Passage

Թողարկման ամսաթիվը՝ փետրվարի 19, 2010 թ.: Չգիտեմ, արդյո՞ք Eluveitie-ի երկրպագուներից շատերն էին իմ նման անհամբեր սպասում "Evocation" ակուստիկ եռագրության շարունակությանը, որի առաջին մասը՝ "Evocation I: The Arcane Dominion"-ը թողարկվել է 2009-ին, թե ոչ: Բայց խումբը ևս մեկ անգամ կտրուկ շրջադարձ իրականացրեց ու վերադարձավ իր դեթ-մետալ հիմքերին, թողարկելով "Everything Remains (As It Never Was)"-ը:

Ի՞նչ է ձեզ սպասում ալբոմում. գեղեցիկ ու ծանր ֆոլկ մետալ: Ավելի հասուն ու համասեռ, քան 2008-ի "Slania"-ում էր, ավելի մոտ գալլական ու կելտական նախաքրիստոնեական-հեթանոսական երաժշտությանը:


http://www.youtube.com/watch?v=kb8WGig0MLU

(շարունակելի)

Rhayader
08.12.2010, 17:35
Finntroll, "Nifelvind"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/dd/Nifelvind.jpg/220px-Nifelvind.jpg
Երգացանկ.
Blodmarsch (Intro)
Solsagan
Den frusna munnen
Ett norrskensdåd
I trädens sång
Tiden utan tid
Galgasång
Mot skuggornas värld
Under bergets rot
Fornfamnad
Dråp

Թողարկման ամսաթիվը՝ փետրվարի 17, 2010 թ.: Եթե ալբոմի ինտրոն ու Solsagan-ի սկիզբը լսելու ընթացքում սպասում եք բարդ, սիմֆոնիկ, մռայլ ալբոմի, ապա հավանաբար վատ եք ծանոթ Finntroll-ի ստեղծագործություններին: Այս խումբն ամեն ինչ կարողանում է վերածել ուրախ-զվարթ երգերի գեղեցիկ ֆիննական բնության, քրիստոնյաներին մորթելու կամ կենդանի-կենդանի տապակելու, կամ էլ ֆոլկլյորային թեմաներով: Ու այս ամենը՝ գրեթե բլեք կամ դեթ մետալ հիշեցնող մշակմամբ:


http://www.youtube.com/watch?v=mkVwA__Fk9g

(շարունակելի)

Rhayader
12.12.2010, 15:39
H.I.M, "Screamworks: Love in Theory and Practice, Chapter 1-13"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/f/f2/Screamworks.jpg/220px-Screamworks.jpg
Երգացանկ.
In Venere Veritas
Scared to Death
Heartkiller
Dying Song
Disarm Me (with Your Loneliness)
Love, the Hardest Way
Katherine Wheel
In the Arms of Rain
Ode to Solitude
Shatter Me with Hope
Acoustic Funeral (for Love in Limbo)
Like St. Valentine
The Foreboding Sense of Impending Happiness

Թողարկման ամսաթիվը՝ փետրվարի 8, 2010: Վերջին երկու, ըստ իս, կոմմերցիոն ալբոմներից հետո H.I.M-ի նոր ալբոմից առանձնապես մեծ սպասելիքներ չունեի: Բայց այն, որ ալբոմը երկդիսկ է (ստուդիային+ակուստիկ), արդեն խուտուտ էր տալիս հետաքրքրասիրությունս:
Հենց առաջին երգը ցույց տվեց, որ չարաչար սխալվել եմ: Փաստորեն, մալալետկաների փողերը գոտու հետևում թաքցնելուց, ԱՄՆ-ի հիթ-շքերթներում կարիերայում առաջին անգամ հայտնվելուց հետո Վիլլեն հիշեց իր երկրպագուներին ու թողարկեց ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏԱԼ ալբոմ: Հետաքրքիր ալբոմ: Լավ ալբոմ: Մի կողմից՝ վերադառնում է արմատներին, բայց նաև թարմ է ու կրում է նոր ալբոմների սաունդի էվոլյուցիայի նշանները: Պատկերացրեք՝ սքրիմ-վոկալ, ա-կապելլա մասեր, ու այդ ամենը՝ մի երգում:
Բարի, գեղեցիկ երգեր սիրո, ինքնասպանության, հոգեբանական քայքայման, քաղցր թույների, դեպրեսսիայի ու ևս մեկ անգամ՝ ինքնասպանության մասին: Շատ դրական ու բարի ալբոմ է ստացվել իրականում: Վիլլե, ;)


http://www.youtube.com/watch?v=uByoq1z49hQ


http://www.youtube.com/watch?v=f64G9OApkvs

(շարունակելի)

Rhayader
12.12.2010, 15:59
Haken, "Aquarius"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/a/a0/Haken_Aquarius_cover.jpg/220px-Haken_Aquarius_cover.jpg
Երգացանկ.
The Point of No Return
Streams
Aquarium
Eternal Rain
Drowning in the Flood
Sun
Celestial Elixir

Թողարկման ամսաթիվը՝ մարտի 30, 2010: Խմբի առաջին ալբոմն է, ու ասեմ՝ ամբիցիոզ մուտք է պրոգի աշխարհ: Ու սարսափելիության աստիճանի էկլեկտիկ. մի երգում՝ 70-ականների Genesis-ոտ պրոգ, ալտերնատիվ մետալ, պոստ-պրոգ, ջազ-ռոք, Dream Theatre-ի ազդեցություն, պրոգ մետալ, բարդ ռիթմերի հերթագայություններ, էպիկ սաունդ:
Ալբոմը կոնցեպտուալ է, պատմում է մի զույգի մասին, որը ջրահարս աղջիկ է ունենում: Երգերի տևողությունը՝ 7-ից 17 րոպե (այն, ինչ ինձ առաջինը հուշեց, որ լրիվ ինձ անծանոթ այս խմբի ալբոմը պետք է շտապ լսել):
Բարեբախտաբար խմբի համար, ամեն ինչը ճաշակով է արված, օրիգինալ է, ոչ թե տարբեր խմբերից պատճենահանված: Կարելի է ասել՝ տարվա ամենաթարմ ու հաճելի ալբոմներից է:
Հա, ու երբ ասում եմ՝ Genesis-ոտ, հասկացեք՝ լավ, ջիգյարով Genesis-ի մեջ թաթախված: Սկզբից մինչև վերջ:


http://www.youtube.com/watch?v=Y7Yh8axByVM&feature=related


http://www.youtube.com/watch?v=8D54J2vN9cc&feature=related

Rhayader
12.12.2010, 16:34
Ihsahn, "After"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/65/Ihsahn_After.jpg/220px-Ihsahn_After.jpg
Ժանր. պրոգրեսսիվ մետալ
Երգացանկ.
The Barren Lands
A Grave Inversed
After
Frozen Lakes on Mars
Undercurrent
Austere
Heaven's Black Sea
On the Shores

Թողարկման ամսաթիվը՝ հունվարի 26, 2010 թ.:
Վերջերս որոշ պրոգ-կոմպոզիտորներ սկսել են ինձ բուդդիստական իմաստուններ հիշեցնել: Փակվում են լեռներում, վերանում երկրային խնդիրներից, մեդիտացիա անում-երգեր գրում Մարսի սառած լճերի մասին, արդեն նույնիսկ 7-լարանի կիթառներով չեն բավարարվում՝ այլ ալբոմն 8-լարանիներով է ձայնագրված:
Ու, կանխատեսելի անկանխատեսելիություն (կամ, ավելի շուտ՝ անկանխատեսելի կանխատեսելիություն). սաքսոֆոն՝ ավանգարդի հավատարիմ ընկերը:


http://www.youtube.com/watch?v=ECDoQc0_J58

(շարունակելի)

Rhayader
12.12.2010, 16:54
ÍON, "Immaculada"
http://2.bp.blogspot.com/_FJjjnpUZbn0/TG2Tt5YnUDI/AAAAAAAABj0/Q5GBrcxxgBE/s1600/o2829477.jpg
Ժանր. ակուստիկ/նեոֆոլկ/էմբիենթ
Երգացանկ.
Immaculada
Temptation
Adoration
Damhsa Na Gceithre Gaoth
Invidia
Catatea Cisnadioara
Silent Stars
Return to Spirit

Թողարկման ամսաթիվը՝ մայիսի 10, 2010 թ.:
Այո-այո, նախքան մի փոքր ալբոմը քննադատելն ընդունեմ, որ իռլանդացի վոկալիստուհի Լիզա Քատբերթի վոկալը շատ գեղեցիկ է, նախկին Anathema-ցի Դունկան Պատերսոնն, ինչպես միշտ, զգայականության նոր մակարդակներ է ուսումնասիրում, «Adoration» երգի առումով խոսքերն ընդհանրապես ավելորդ են:

Բայց, եթե հաջորդ ալբոմում մինիմալիստիկ-կրկնվող, ցավի աստիճանի պաթոսով հագեցած աշխատանքները դեռ նորույթ էին, ու նրանց արանքը մի քանի արտակարգ գեղեցիկ երգեր խցկելով կարելի էր միանգամայն հաջող ալբոմ ստանալ, երկրորդ անգամ նույն գաղափարը կրկնելը մի փոքր ձանձրալի է թվում:


http://www.youtube.com/watch?v=VpoIGzDjp-M&feature=player_embedded

(շարունակելի)

Rhayader
12.12.2010, 17:55
Iron Maiden, "The Final Frontier"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/8/86/The_Final_Frontier_cover.jpg/220px-The_Final_Frontier_cover.jpg
Ժանր. հևի մետալ
Երգացանկ.
Satellite 15... The Final Frontier
El Dorado
Mother of Mercy
Coming Home
The Alchemist
Isle of Avalon
Starblind
The Talisman
The Man Who Would Be King
When the Wild Wind Blows

Թողարկման ամսաթիվը՝ օգոստոսի 13, 2010 թ.:

Եվս մեկ վերադարձ արմատներին՝ Iron Maiden-ի նոր ալբոմը, երաժշտական ու պոետիկ իր խորությամբ, ապացուցում է, որ ոճի հիմնադիրներից մեկն ու անվիճելի հեղինակություն հանդիսացող խումբը պարտավոր չի իր ալբոմներում հոգալ միայն արդեն ձեռք բերած մակարդակը պահելու մասին:

The Final Frontier-ը, ի մի բերելով Iron Maiden-ի նախորդ ստեղծագործության ամբողջ տասնչորսալբոմանոց պատմությունը, բավականին բարդ է ստացվել: 78 րոպե տևողության ընթացքում կա ամեն ինչ, որ կարող է տալ խումբը. մռայլ ու միստիկ թեմատիկա, նույնիսկ էկոլոգիային ու հասարակական դրությանը նվիրված երգ, դրայվ, հզոր ռիֆֆեր, մեղեդայնություն, սոլոներ, մեղեդային, ավելի դանդաղ հատվածներ:

Եթե բոլոր մտավախություններն իրականանան, ու Հարրիսն իսկապես ճիշտ դուրս գա՝ ալբոմը խմբի համար վերջինը դարձնելով, համենայն դեպս, այն կհիշեն որպես խմբի պատմության մեջ լավագույններից մեկը:


http://www.youtube.com/watch?v=5fdbDNfL0s0

(շարունակելի)

Rhayader
12.12.2010, 18:11
Lunatic Soul, "Lunatic Soul II"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/a/a6/Lunatic_Soul_II_cover.png/220px-Lunatic_Soul_II_cover.png
Ժանր. պոստ-պրոգ/էմբիենթ
Երգացանկ.
The in-Between Kingdom
Otherwhere
Suspended in Whiteness
Asoulum
Limbo
Escape From Paradise
Transition
Gravestone Hill
Wanderings

Թողարկման ամսաթիվը՝ հոկտեմբերի 25, 2010թ.:

Լսում ես ու մտածում. այ քեզ բասսիստ: Ու համատեղության կարգով՝ վոկալիստ: Ամեն նախագիծը՝ մեկը մյուսից դեմք: Մարիուշ Դուդա. Riverside-ի շարժող ուժը, Indukti-ի S.U.S.A.R ալբոմի ձայնը, և այլն: Lunatic Soul-ն ամբողջությամբ Դուդայի զավակն է: Պոստ-պրոգի լրիվ այլ մակարդակ: Ցնցող, հզոր, զգայական, լրիվ զուրկ պաթոսից: Մինիմալիստական, բազմագործիք: Ծիծիկ :tits: սաունդով:

Այլ կերպ ասած՝ յուրահատուկ լավ բան:

Երկրորդ ալբոմը, չկրկնելով առաջինը, սերտ կապի մեջ է մնում նրա հետ (այն աստիճանի, որ երկուսը միասին կարելի է որպես մի մեծ ալբոմ լսել):


http://www.youtube.com/watch?v=PJiNCyZUJBw

(շարունակելի)

Rhayader
12.12.2010, 18:30
Mortemia, "Misere Mortem"
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/d6/Mortemia_Misere_Mortem.jpg/220px-Mortemia_Misere_Mortem.jpg
Ժանր. գոթիկ մետալ/սիմֆոնիկ մետալ
Երգացանկ.
The One I Once Was
The Pain Infernal and the Fall Eternal
The Eye of the Storm
The Malice of Life's Cruel Ways
The Wheel of Fire
The Chains That Wield My Mind
The New Desire
The Vile Bringer of Self Destructive Thoughts
The Candle at the Tunnel's End

Պատկերացրեք, դուք հայտնի ու տաղանդավոր մետալ-կոմպոզիտոր եք, որը հայտնի խմբի կազմի մեջ է: Միայն մի խնդիր ունեք՝ տառապում եք սեփական «ԵՍ»-ի մանիայով: Դուրս եք գալիս խմբից, նոր խումբ եք ստեղծում, որտեղ ստեղծագործական բացարձակ ազատություն ունեք: Շուտով դա էլ է ձանձրացնում ու բավականաչափ չի գովերգում ձեր չարաբաստիկ «ԵՍ»-ը: Դուք ստեղծում եք երրորդ խումբը, որի անվանումը կլինի ձեր սեփական անվանման ձևափոխումը: Ալբոմի վերնագիրը՝ նույնպես ձեր անվան վրա հիմնված: Խմբի բոլոր անդամները դուք եք: Այժմ «ԵՍ»-ը գոհ է:

Համենայն դեպս, ես այդպես եմ բացատրում Մորտեն Վելանդի կողմից Mortemia-ի ստեղծումն ու «Misere Mortem» ալբոմի թողարկումը:

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Ուշ շրջանի Sirenia (իր լավագույն արտահայտումով), հանած կանացի վոկալներն (ԲՈԼՈՐ կանացի վոկալները, նույնիսկ երգչախմբային) ու Sisters of Mercy-ի ազդեցությունը:

Կեցցե՜ մեծն Մորտեն Վելանդը:


http://www.youtube.com/watch?v=TXQFUUbz7fE

(շարունակելի)

Rhayader
12.12.2010, 20:05
Nairi, "CrossStone"
http://mediaboom.org/uploads/posts/2010-07/1278155802_1.jpg
Ժանր. հևի-մետալ
Երգացանկ.
Shooshiki
Drop Your Mask
Heqiatn Toshikin
Run Baby Run
CrossStone
Trying to Fly (բոնուս)

Առաջին հասուն հայկական մետալ-ալբոմը: Սաունդով, երաժշտությամբ, և այլն:

Իհարկե, որպես ալբոմ հասուն լինելը չի խանգարում երեխայական ձևով երգի արանքը խցկած անգլերեն քֆուրներից՝ դեռ մանկուց մեզ ֆիլմերից հայտնի «fuck»-ն ու «shit»-ը (համապատասխանաբար որպես «да пошел ты» ու «черт») այստեղ էլ անբաժան են, նույնիսկ նույն նախադասության մեջ: «Heqiatn Toshikin» երգը մի այլ կարգի տանել չեմ կարողանում: Մնացած առումներով, բավականին հաջող ալբոմ է, նույնիսկ եթե մոռանանք հայկական լինելը:

(շարունակելի)