PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ ենք կարդում



Garapost
07.12.2010, 14:26
Ընթերցելով այս բանաստեղծների ստեղծագործությունները, որոշեցի մի բան էլ էս գրեմ: Ընհամենը կես ժամվա մեջ ստերղծվեց իմ դատարկացնդաբանությունը, որը ոչ մի բանով չի տարբերվում շատերի պոեզիա կոչեցիալ անմտություններից: Իսկ եթե բացեմ բառարանները, այնտեղից արտագրեմ անծանոթ գոյականներ, ածականներ, բայեր, հետո այդ ամենը կապեմ, շախկապեմ, կցեմ, կըցմցըեմ կդառնա ժամանակակից հայ գրականություն: Վա'յ հայ ընթերցողի օրին:

Ես մակույկ եմ նկարել անվրձին
Քո աչքերի անգույն անուրջներից,
Առագաստը՝ քո հույզերից բոսոր ու սիրամորմոք:
Ղեկ չունի մակույկս հրաշքաիրան,
Ուր ես եմ միակ նավաստին հուզմունքախռով:
Ինձ ուղի պետք չէ քո աչքերի անհուն
Ու անմարմին տարփանքների ծովում:
Ես գնում եմ դեպի
Ծովի գեհենը կապտաթույր՝
Պահված կոպերիդ տակ քո անձնագեղ:
Այնտեղ ես կհանձնվեմ փոթորիկին կրքիդ
Ու խորտակվեմ սիրուդ ծովի կարոտում խոր,
Մոխրանալով կդառնամ սիրո ցայգածին
Մի ծովայն աստղ՝ բոսորակիրք ու խոլ:
Այնտեղ է սկիզբը կյանքիս ու վեջը նրա,
Ու տարերքը կրքիդ նավակործան՝
Ծնված կարոտներից՝ անքնին և անպատեղ,
Ու քո փոթորկահույզ
Սև թարթիչների թավշյա բաղձանքից:

Tatev A.
07.12.2010, 14:39
Իսկ արտասահմանյան գրականությունից ինչ եք ընթերցում? ԹԵկուզ հայերեն թարգմանված?

Garapost
07.12.2010, 15:11
Ոչ մի բան: Ժամանակ չունեմ այդքան, ցավոք սրտի, նույնիսկ տեղը չգետեմ այդ թարգմանությունների: Իմ սրտին
ավելի մոտ է հայ քնարերգությունը: Անչափ սիրում եմ Նարեկացուն:

AMzone
07.12.2010, 15:53
ընդհանրապես երևի կարդացած բան չկամ,. բացի համակարգչին վերաբերվող. լուրեր, նյութեր հետաքրքրվում եմ ամեն ինչով, բայց ոչ գրքով.

Yellow Raven
07.12.2010, 15:57
Garapost, ես մենակ մի բան չհասկացա` մեջբերածդ բանաստեղծությունը ժամանակակից հայ գրականությունից կարդացածդ նմուշն էր,թե՞ քո դատարկացնդաբանությունը:))

Chuk
07.12.2010, 16:02
Մոդերատորական. քննարկման հստակ թեմա չունեցող թեման փակվում է: