PDA

Դիտել ողջ տարբերակը : www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ



ed2010
07.12.2010, 13:56
http://www.hashvich.info
Կայքում տեղադրված են ամենատարբեր հաշվիչներ` ԱՊՊԱ, գույքահարկ, ավանդների և վարկերի տոկոսներ հաշվելու համար:
Տեղադրված է նաև չափման միավորների փոխակերպիչ, ինչպես նաև բանկերի կողմից առաջարկվող տարադրամի փոխարժեքները:
Շուտով կլինեն նաև հագուստի, կոշիկների, ինչպես նաև մատանիների չափերի փոխակերպման աղյուսակներ: Վերջինս կարող է օգտակար լինել ինտերնետով գնումներ կատարող անձանց համար:
Ուրախ կլինենք լսել առաջարկություններ և կարծիքներ:

Ձայնալար
07.12.2010, 14:12
Մտահաղացումն ու կայքի ձևավորումը լավն են:

Վարկերը վճարելու տարբեր հաշվարկման ձևեր կան, լավ կլիներ բոլորը ներկայացված լինեին: Կարող եք որևէ վարկային մասնագետի հետ խորհրդակցել:

Ձայնալար
07.12.2010, 14:25
Կներեք, նոր տեսա, որ թվերը ներմուծելուց հետո 2 տարբերակն էլ բերում ա: Ուրիշ հաշվարկի մեթոդ կարող ա և չկա:

ed2010
07.12.2010, 14:29
Շնորհակալություն Ձայնալար,

Մեր տեղեկություններով, ՀՀ-ում գորխող բանկերը կիրառում են երկու եղանակ` անուիտետային և դիֆերենցված: Եթե որևէ մեկը լսել է մեզ մոտ կիրառվող մեկ այլ եղանակի մասին, կխնդրեինք տեղյակ պահել:

Ձայնալար
07.12.2010, 14:33
Որպես առաջարկ կարող եմ խորհուրդ տալ արձակուրդայինի հաշվարկի գործիք ավելացնել:

Մեկ էլ՝ բաց կանաչ տառերի գույնն ու սպիտակ ֆոնը մի փոքր աչքերս հոգնացրեցին: Բայց դե սա սուբյեկտիվ ա, ես էլ դիզայներ չեմ:

Ձայնալար
07.12.2010, 14:38
Ջերմաստիճանի միավորների վայր ընկնող ցուցակը չի բերում:

ed2010
07.12.2010, 15:05
Արձակուրդայինի չափը կախված է ոչ թե աշխատավարձի դրույքից, այլ վերջին ամիսների ընթացքում ստացված գումարներից (աշխատավարձ, պարգևավճար, արձակուրդային և այլն), իսկ այդ թիվը քչերը կարող են հստակ իմանալ: Այդ պատճառով նմանատիպ հաշվիչ տեղադրելու հարցում դեռևս չենք շտապում: Նույնը վերաբերում է նաև անաշխատունակության նպաստներին:
Ինչ վերաբերում է դիզայնին, շնորհակալություն կարծիքի համար, Ձայնալար, կցանկանայինք լսել կարծիքներ նաև այլ անձանցից:
Ջերմաստիճանի միավորների սխալը հայտնի է, շուտով կուղղվի:

Շնորհակալություն

ed2010
10.12.2010, 21:55
http://www.hashvich.info
Ինչպես և խոստացել էինք, կայքում տեղադրվել են տղամարդկանց և կանացի հագուստների, կոշիկների չափսերի փոխակերպման աղյուսակները, ինչպես նաև մատանիների չափսերի փոխակերպման աղյուսակները: Դրանցով հեշտությամբ կարելի է պարզել, թե այս կամ այն երկրի չափսերը մեզ մոտ ընդունված որ չափսերին են համապատասխանում:
Դա օգտակար կլինի բոլոր նրանց, ովքեր կատարում են գնումներ ինտերնետի միջոցով` այլ երկրներից:

Chuk
10.12.2010, 23:10
Հրաշալի մտահղացում ա, շատ լավ կատարում ա: Ձևավորումը ճիշտ եք արել (իմ կարծիքով), որ շատ պարզ եք արել (նման տիպի կայքի դեպքում), բայց մենյուի տակի կանաչ մեծ դաշտը ինձ խանգարում (սուբյեկտիվ տեսակետ): Անկախ դրանից՝ կեցցե՛ք:

ed2010
10.12.2010, 23:17
Շատ շնորհակալություն Chuk,
Կանաչ դաշտը ժամանակավոր է, հետագայում որևէ գովազդային "բաններ" կլինի այդտեղ:

Mark Pauler
11.12.2010, 00:24
Շատ հետաքրքիր մտահաղացում ա:
Հիմա շատ տարածված են նույնիսկ նեղ մասնագիտական բնույթ կրող հաշվիչ - ծրագրերը` Քիմիայի, ֆիզիկայի, ջերմատեխնիկայի, էլեկտրատեխնիկայի... Ու դրանց մեջ էլ կան ծրագրեր, որ կարող են լայն գործածություն ունենան: Օրինակ` ջերմատեխնիկայից կա տան ջեռուցման համար նախատեսված հաշվիչ, որով որոշում է համապատասխան տան համար անհրաժեշտ ջեռուցման ջերմաքանակն ու մարտկեցների քանակը, կամ էլէկտրատեխնիկայից` հաղորդալարի տեսակի ընտրության հաշվիչը: Եթե տանդ ջեռուցման կամ էլէկտրական լարեր քաշելու հարցով ուզում ես ինքդ զբաղվես կամ վարպետի արած առաջարկություններն ու գործը ստուգես, մասնագիտական գիտելիքներիդ չբավականացնելը, լուրջ խոչնդոտ չի եթե էդպիսի հաշվիչներից օգտվես:

նմանատիպ հաշվիչ կա այստեղ http://buderus.narod.ru/article/ras-otop.htm
միայն վերջում ստացված թիվը պետք է բաժանել մի մարտկոցի միջին տվող ջերմաքանակին (մոտ 0,15 կվտ, որը կախված է մարտկոցի տեսակից ու չափից)

Հուսով եմ ձեր ստեղծած կայքում տեղ կգտնեն նաև այսպիսի հաշվիչներ:

Կարապետ
11.12.2010, 18:57
Դուրս շատ եկավ;)
Հիանալի սայթա

ed2010
11.12.2010, 21:50
Մեզ շատ է հետաքրքրում ինչպիսի հաշվիչներ կամ նման բաներ կցանկանայիք տեսնել մեր կայքում: Սպասում ենք այլ առաջարկների:
http://www.hashvich.info

Հայկօ
11.12.2010, 23:53
Մեզ շատ է հետաքրքրում ինչպիսի հաշվիչներ կամ նման բաներ կցանկանայիք տեսնել մեր կայքում: Սպասում ենք այլ առաջարկների:
http://www.hashvich.info

PSU Calculator (http://extreme.outervision.com/psucalculatorlite.jsp) ;)

ed2010
13.12.2010, 17:10
Ինչ վերաբերում է ջեռուցմանը վերաբերող հաշվիչներին, շնորհակալություն, նման բան ծրագրերում կա...
Իսկ PSU Calculator (http://extreme.outervision.com/psucalculatorlite.jsp) երևի դեռ ոչ, հետագայում, եթե իրոք զգացվի այդպիսի հաշվիչի կարիք.... ամեն դեպքում շնորհակալություն Հայկօ:

http://www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
Հաշվարկեք Ձեր մեքենայի ԱՊՊԱ-ն, գույքահարկը, ինչպես նաև տեղեկացեք ՀՀ-ում գործող բանկերի արտարժույթների փոխարժեքներին, հաշվարկեք ավանդներից ստացվող եկամուտն ու վարկերի մարումների չափերը:

ed2010
21.12.2010, 10:34
http://www.hashvich.info

Այս կայքում դուք կարող եք`
1. Հաշվել Ձեր մեքենայի ԱՊՊԱ-ն և գույքահարկը
2. Հաշվել վարկի մարումները, ինչպես նաև ավանդից ստացվող եկամուտները
3. Հաշվել ամսական զուտ աշխատավարձի չափը` իմանալով աշխատավարձի դրույքաչափը
4. Փոխակերպել ամենատարբեր չափման միավորներ
5. Տեղեկանալ հագուստի, կոշիկի, մատանիների չափերի` տարբեր երկրներում օգտագործվող միավորների համապատասխանությանը
6. Տեղեկանալ ՀՀ բանկերի կողմից առաջարկվող արտարժույթների փոխարժեքներին, կատարել հաշվարկներ կոնկրետ գումարի արտարժույթ փոխակերպելու համար

Սպասում ենք Ձեր կարծիքներին և առաջարկներին

Chuk
09.02.2011, 23:40
Ձևավորումը ճիշտ եք արել (իմ կարծիքով), որ շատ պարզ եք արել (նման տիպի կայքի դեպքում), բայց մենյուի տակի կանաչ մեծ դաշտը ինձ խանգարում (սուբյեկտիվ տեսակետ): Անկախ դրանից՝ կեցցե՛ք:
Նոր կայքը պետք եկավ, տեսա որ կանաչ դաշտն էլ չկա, ասեցի մի հատ էլ գրառում անեմ, համ ասեմ, որ հիմա ընդհանրապես ոչ օբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ քննադատելու բան չունեմ, համ էլ ասեմ, որ իսկապես կիրառական գործիք է, ովքեր էլ որ մինչև հիմա թեման չէին տեսել, կարող ա տեսնեն ու իմանան կայքի մասին: Շատ պարզ խնդրի համար էր պետք՝ մաքուր աշխատավարձ հաշվելու, ու այսուհանդերձ հրաշալի է, որ նման հարցերի դեպքում նման լավ գործիք կա :)