PDA

Դիտել ողջ տարբերակը : Գոմոր / Gomorrah

Ռուֆուս
07.12.2010, 10:57
Գոմոր / Gomorrah

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/4/45/Gomorra.jpg/420px-Gomorra.jpg

Իտալիա, 2008
Ռեժիսոր՝ Մատեո Գարրոնե
Դերերում՝ Տոնի Սերվիլյո և ուրիշներ
Ժանրը՝ դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.0 (http://www.imdb.com/title/tt0929425/)
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 91% (http://www.rottentomatoes.com/m/gomorrah/)

Ֆիլմը Կամարրոյի մասին է, իսկ Կամարրոն մաֆիայի նման կառույց է Նեապոլում: Չգիտեմ, թե ֆիլմում նկարահանած դեպքերը ինչքանով են համապատասխանում իրականությանը, սակայն վեպի հեղինակ Ռոբերտո Սավիանոն բազմաթիվ անգամներ ահաբեկվել է Նեապոլյան մաֆիայի կողմից և հիմա գտնվում է ոստիկանության մշտական հսկողության տակ:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Նեապոլի հարավային թաղամասերից մեկում՝ Շամպիայում, որ Կամարրոյի որջն է: Ֆիլմի հերոսները տարբեր մարդիկ, նրանք բոլորն էլ ինչ-որ չափով առընչվում են Կամարրոյի հետ, թե տարիքով հաշվապահը, ով բանտարկյալների ընտանիքներին ամեն շաբաթ մաֆիայի շեֆերի կողմից տրամադրվող փող է բաժանում, թե մթերային խանութում աշխատող 13ամյա տղան, ով որոշում է միանալ մաֆիայի կլաններից մեկին, թե համալսարանավարտ ու փայլուն ապագա ունեցող երիտասարդը, ով իր կամքին հակառակ խառնվում է մաֆիայի կեղտոտ բիզնեսին, թե երկու դեռահասները, ովքեր զենք գտնելով որոշում են ստեղծել իրենց կլանը, թե հասարակ դերձակը, ով գիշերները իր ֆիրմայի գաղտնիքներն է վաճառում թշնամի կլանի դերձակներին...

Իսկ Շամպիայում ամեն օր եղբայրասպան պատերազմ է, ամեն օր մարդ է սպանվում....

Մի խոսքով Գոմորը չափից դուրս ռեալիստական ու դաժան ֆիլմ է, որը ոչ բոլորին դուր կգա իր ռեալիզմի պատճառով...

Համ էլ ֆիլմում առաջին անգամ իտալական ռաբիզ երաժշտություն լսեցի ;) Բարեբախտաբար վերջում Massive Attack-ի Herculaneum-ը ռաբիզը չեզոքացրեց:

Ռուֆուս
09.06.2014, 00:24
Ի դեպ էս տարի արդեն դուրս է եկել Գոմորի սերիալը: Ոչ մի տեղ տոռենտ չկար, վերջը մի տեղ ստրիմինգով գտա, պարզվեց ծերից ծեր նապոլիտաներեն ա, ու քֆուրներից բացի ոչ մի բան չեմ հասկանում :( Հույս ունենանք, նորմալ տիտրեր կդնեն շուտով: Էս էլ թրեյլերը.

https://www.youtube.com/watch?v=FsMnW43n3AI

Malxas
09.06.2014, 10:24
Շնորհակալություն արժեքավոր տեղեկատվության համար, ֆիլմն անկասկած կնայեմ, բայց կարծեմ նեապոլական մաֆիան կոչվում է ոչ թե կամարրո այլ կամորա: Այդպիսի ֆիլմ էլ կա՝ «Կամորիստ» Il Camorrista

Զաքար
09.06.2014, 10:37
Ֆիլմը բավականին պատկերալից ներկայացվեց, ու ուզում եմ լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչ կտա ֆիլմը հասարակության կարևորագույն շերտին? Որոնք դեռ ինքնորույն մտածել չգիտեն քիչ չի միհատ էլ պաշպանված չեն նմանատիպ ֆիլմերց:

Ռուֆուս
09.06.2014, 10:38
Շնորհակալություն արժեքավոր տեղեկատվության համար, ֆիլմն անկասկած կնայեմ, բայց կարծեմ նեապոլական մաֆիան կոչվում է ոչ թե կամարրո այլ կամորա: Այդպիսի ֆիլմ էլ կա՝ «Կամորիստ» Il Camorrista

Ճիշտ ես, Կամորրա է անունը, սխալ էի գրել։

Ռուֆուս
10.06.2014, 15:07
Ֆիլմը բավականին պատկերալից ներկայացվեց, ու ուզում եմ լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչ կտա ֆիլմը հասարակության կարևորագույն շերտին? Որոնք դեռ ինքնորույն մտածել չգիտեն քիչ չի միհատ էլ պաշպանված չեն նմանատիպ ֆիլմերց:

Հարցդ չհասկացա, ի՞նչ կարևորագույն շերտ, ի՞նչ պաշտպանվածություն։ Կմանրամասնե՞ս

Զաքար
10.06.2014, 15:21
Հարցդ չհասկացա, ի՞նչ կարևորագույն շերտ, ի՞նչ պաշտպանվածություն։ Կմանրամասնե՞ս

Նկատում եմ, որ բավականին տեղեկացված եք ֆիլմից, այդ պատճառով էլ ուզում եմ լսել ձեր կարծիքը ֆիլմի մասին

Ըստ ձեզ ֆիլմն ինչ է տալիս մարդուն ու երեխային? Երեխային, որն ինքնորույն դեռ չի կարողանում մտածել.

Ռուֆուս
10.06.2014, 15:31

Բայց էս ֆիլմը երեխաների համար նախատեսված չէ, ընդհակառակը հասուն լսարանին է ուղղված։ Իսկ ընդհանուր ասած հոյակապ ֆիլմ է իտալական մաֆիայի, կոռուպցիայի ու բազմաթիվ կյանքեր կործանած կազմակերպված համցախմբերի մասին։

Զաքար
10.06.2014, 15:45

Ֆիլմը նախատեսած չի փոքրերի համար ճիշտ եք, բայց մեր փոքրերն էլ այս դարում ապահովված չեն նմանատիպ ֆիլմերից, ուստի այն կարող է կործանում լինել նրանց համար, մի բան էլ ասեմ ծանոթ լինելով նմանատիպ երևույթներին, սակայն ոչ ֆիլմերից, ոչ լրագրերից ու ոչ էլ կլաններից դուրս քցվածներից, որոնց տեղեկությունների վրա են ստեղծվում նմանատիպ ֆիլմերը մի բան կարող եմ ասել ես ֆիլմերը նման կլանների գովածդ է լոկ, որը ծածկված է որոշակի բարոյական արժեքներով ու որի իրական ստեծողները հենց կլանի մարդիկ են: Գուցե գրածս դժվար ըմբռնվի, բայց ասեմ, որ դա այդպես է Ռուֆուս ջան: ;)

Ռուֆուս
10.06.2014, 16:15

Զաքար ջան, այս դարում փոքրիկներն էնքան բաներից ապահովված չեն, որ նույնիսկ իմաստ չեմ գտնում էս թեման քննարկել: Տենց լիներ, ֆիլմերի 80%-ը պետք է արգելեինք, որովհետև նախատեսված են չափահաս լսարանի համար:

Իսկ նախքան ֆիլմի իրական ստեղծողների մասին գուշակություններ անելը ավելի լավ է նախ ֆիլմը դիտես: Նորից եմ կրկնում, որ Գոմոր գրքի հեղինակը (որի հիման վրա ֆիլմն ու սերիալն է նկարահանվել) մինչ օրս գտնվում է ոստիկանության մշտական հսկողության տակ, որովհետև Կամորրան խոստացել է նրան վերացնել: Բացի դրանից ի տարբերություն «Կնքահորը» ու մաֆիայի մասին այլ ֆիլմերի, որտեղ գովազդվում է «գողական ռոմանտիզմը» Գոմորը չափից դուրս ռեալիստական պատկեր է ստեղծում մաֆիայի մասին, ու էս ֆիլմը նայելուց հետո ոչ մեկի մոտ մաֆիան «հիացմունք» չի պատճառի:

Չգիտես ինչի հայ երիտասարդության մոտ մաֆիան գողական ռոմանտիզմի հետ է բնորոշվում, բայց երբ տեսնում ես մաֆիայի իսկական դեմքը, նոր հասկանում ես, թե ինչ մեծ չարիք է դա: Ու Գոմորը ի տարբերության «Կնքահայրը» ֆիլմի հենց էս առաքելությունն է կատարում:

Զաքար
10.06.2014, 16:59

Ռուֆուս ջան ասեմ ես ամենևին էլ գուշակ 《մանուշակը》չեմ, ինչևիցե,:D

իսկ ինչ ես կարծում եթե կլանի պարգլուխն ուզենա վերացնել մեկին ինչքան էլ ոստիկաներն պաշտպանեն նրան չի կարող?;)

Ռուֆուս ջան, իսկ ինչ վերաբերում է հայ երիտասարդների հավանությանը հանցագործ աշխարհի նկատմամբ ասեմ դա նրանից է, որովհետև չգիտեն դրա իրական էությունն ու երբեք էլ չեն իմանա անգամ ապրելով նրանց հետ մի հարկի տակ,

Ռուֆուս
11.06.2014, 00:49

Իմ կարծիքը ստեղ կապ չունի, Wikipedia-ն է ասում, որ գրքի հրատարակումից հետո Ռոբերտո Սավիանոյին մաֆիայի պարագլուխները սպառնացել են վերացրել ու նույնիսկ ցանկացրել են պայթացնել նրան մեքենայում: Դրանից հետո Իտալիայի ներքին գործերի նախարարը նրան մշտական պահակախումբ է տվել ու հիմա Սավիանոյի գտնվելու վայրը գաղտնի են պահում իր անվտանգության համար: Իրեն սպառնացող պարագլուխներից մեկին էլ ձերբակալել են ու հիմա ցմահ բանտարկված է: Աղբյուրը այստեղ (http://en.wikipedia.org/wiki/Roberto_Saviano)

Ռուֆուս
22.01.2018, 11:07
!!!