PDA

Դիտել ողջ տարբերակը : Ու՞մ բաժին կհասնի «Ոսկե գնդակը»

Դարք
07.12.2010, 00:57
«Ոսկե գնդակը» բաժին կհասնի Բարսելոնայի ֆուտբոլիստի.......
Հլը ինչ թափով ձուկ են բռնել տղեքը. լավագույն երեք ֆուտբոլիստները աշխարհի խաղում են Բարսայում:hi

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների եռյակը կազմել են Բարսելոնայի խաղացողներ Անդրես Ինյեստան, Չավին եւ Լիոնել Մեսին: Եռյակը հրապարկվել է այսօր, դեկտեմբերի 6-ին Փարիզում, հաղորդում է Եվրոսպորտը: Եռյակը ընտրվել է 23 հավակնորդներից:
http://news.am/arm/news/40650.html

Այսպիսով Բարսան ապացուցում է, որ այս պահին նրան հավասար խաղ ցույց տվող չկա :love

Ապե Ջան
07.12.2010, 00:59
«Ոսկե գնդակը» բաժին կհասնի Բարսելոնայի ֆուտբոլիստի.......
Հլը ինչ թափով ձուկ են բռնել տղեքը. լավագույն երեք ֆուտբոլիստները աշխարհի խաղում են Բարսայում:hi

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների եռյակը կազմել են Բարսելոնայի խաղացողներ Անդրես Ինյեստան, Չավին եւ Լիոնել Մեսին: Եռյակը հրապարկվել է այսօր, դեկտեմբերի 6-ին Փարիզում, հաղորդում է Եվրոսպորտը: Եռյակը ընտրվել է 23 հավակնորդներից:

Այսպիսով Բարսան ապացուցում է, որ այս պահին նրան հավասար խաղ ցույց տվող չկա :love

Ինչ ռեալ ինչ բան, զգումենք ինչենք անում: :P

Gayl
07.12.2010, 01:02
«Ոսկե գնդակը» բաժին կհասնի Բարսելոնայի ֆուտբոլիստի.......
Հլը ինչ թափով ձուկ են բռնել տղեքը. լավագույն երեք ֆուտբոլիստները աշխարհի խաղում են Բարսայում:hi

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների եռյակը կազմել են Բարսելոնայի խաղացողներ Անդրես Ինյեստան, Չավին եւ Լիոնել Մեսին: Եռյակը հրապարկվել է այսօր, դեկտեմբերի 6-ին Փարիզում, հաղորդում է Եվրոսպորտը: Եռյակը ընտրվել է 23 հավակնորդներից:

Այսպիսով Բարսան ապացուցում է, որ այս պահին նրան հավասար խաղ ցույց տվող չկա :love
Ես էլ կարծում էի Չավիի հետ պայքարի մեջ կմտնի Սնեյդերը: Իմ կարծիքով մրցանակը Չավիինն է:

Ապե Ջան
07.12.2010, 01:05
Ես էլ կարծում էի Չավիի հետ պայքարի մեջ կմտնի Սնեյդերը: Իմ կարծիքով մրցանակը Չավիինն է:

Հաշվի առնելով որ անցած մրացանակը եղել է Մեսսինը, ապա կարելի ենթադրել որ այս անգամ այն կնվաճի նրանց երկուսից մեկը՝ Չավին կամ Ինիեստան: :)

Gayl
07.12.2010, 01:10
Հաշվի առնելով որ անցած մրացանակը եղել է Մեսսինը, ապա կարելի ենթադրել որ այս անգամ այն կնվաճի նրանց երկուսից մեկը՝ Չավին կամ Ինիեստան: :)
Եթե Մեսսին է արժանի ուրեմն իրեն էլ կտան, քո ասած օրինաչափությամբ մրցանակին չեն արժանացնում:
Իմ կարծիքով Ինիեստային չեն տա, որովհետև Չավին ավելի լավ է խաղացել, իսկ Մեսսին չեն տա քանի, որ Աշխարհի խաղերին մոտը չստացվեց, հետևաբար կտան Չավիին:

Ապե Ջան
07.12.2010, 01:16

Դա էլ մի պատճառ է մրցանակը Չավիին արժանացնելու համար, բայց այդ օրինաչափություննել կգործի: ;)

Gayl
07.12.2010, 01:20
Դա էլ մի պատճառ է մրցանակը Չավիին արժանացնելու համար, բայց այդ օրինաչափություննել կգործի: ;)
Գիտե՞ս այնպիսի ֆուտբոլիստ ով երկու անգամ անընդմեջ լավագույն է ճանաչվել, ես ոնց որ թե մեկին գիտեմ: Ապե Ջան քո ասած օրինաչափությամբ Ֆիֆան չի շարժվում, եթե այդպես լիներ կիմանայինք, որ մեկ ֆուտբոլիստին երկու տարի անընդմեջ լավագույն չեն տալիս, բայց այդպիսի բան չկա:
Ժող. մի հատ թեմա բացեք իրա հարցումով, հետաքրքիր ա, թե ով ինչ կարծիք ունի, ես հարցում անելու ձևը չգիտեմ, թե չէ ինքս կանեի:)

Ապե Ջան
07.12.2010, 02:29
Արդեն ֆիֆան հրապարակել այն երեք ֆուտբոլիսների անունները, որոնք հավակնում են «Ոսկե գնդակի» տիտղոսի համար: Եվ այսպես, այս տարի եռյակը կազմում եմ Իսպանական Բարսելոնայի երեք ֆուտբոլիսները՝ Անդրես Ինիեստա, Չավի Էրնանդես և Լինոել Մեսսի:

Ու՞մ բաժին կհասնի այս տարվա այդ տիտղոսը ;) Ո՞վ է արժանի այդ տիտղոսին: :)

Gayl
07.12.2010, 02:46
Որ ինձանով լիներ մրցանակը Չավի և Ինիեստա զույգին կտայի, աշխարհի ամենահասկացող և ամենահզոր զույգին, բայց քանի որ մեկինն է ուրեմն միանշանակ տիտղոսը կլինի Չավիինը:

Yellow Raven
07.12.2010, 15:52
Ես հենց սկզբից էլ համոզված էի, որ Չավին կհաղթի, բայց էս վերջերս տվայտանքների մեջ եմ ընկել...:))
Իտալական Gazetto dello sport-ը դեռևս եռյակը պաշտոնապես Ուեֆայի կողմից հայտարարելուց մի քանի օր առաջ, արդեն իսկ հայատարարել էր լավագույն եռյակում տեղ գտած ֆուտբոլիստների անուններն ու պնդել, որ <<Ոսկե Գնդակը>> շահել է Անդրես Ինիեստան:
Էս թերթը ես ինչքան հիշում եմ ոչ մի անգամ չի սխալվել... Չնայած անձամբ ես կարծում եմ, որ Չավին Ինիեստայից կրկնակի լավ աշխատեց անցած տարվա ընթացքում:)

Gayl
07.12.2010, 16:48

Հոդվածը ռուսերեն ա՞:

Սերխիո
07.12.2010, 20:32
մեսսին ավելորդ ա:angry,պետք ա լինեյի` Չավի, Ինեսա, Սնեյդեր...
Չավին ստաբիլ խաղաց`բարձր մակարդակի թե' լա լիգայում,թե' մունդիալում...
Ինեսա խփեց ֆինալի գոլը, դա արդեն 60% հաղթանակ ա`ըստ ֆիֆայի ստանդարտների...
Սնեյդերը հաղթեց,երեք գավաթ,որոնցում ուներ իր հսկայական ներդրումը + հավաքակին հետ դուրս եկավ ֆինալ`հանդիսանալով հավաքականի լավագույն ռմբարկուն ,իսկ առաջնության լավագույններից մեկը...
կարելի էր նաև Ֆորլանին, քանի որ դարձավ մունդիալում լավագույն ռմբարկուն,հավաքականը բարձ տեղ գրավեց, լա լիգայում լավագույն գոլահարներից էր, էլ չասեմ թե քանի գոլ խփեց Եվրապայի գավաթում , այդ թվում նաև պոլուֆինալի և ֆինալի հաղթական գնդակները...
եթե անուների են նայում , ուրեմն ռոնալդինյոյին էլ պտի նշեյին:angry

Մարկիզ
07.12.2010, 20:42
մեսսին ավելորդ ա:angry,պետք ա լինեյի` Չավի, Ինեսա, Սնեյդեր...
Ճիշտ ա, Մեսսին էս տարի Սնեյդերից ու Ֆոռլանից մի տաս գլուխ վատ ա խաղացել: Էլ չեմ ասում, Իգուաինից ինչքան վատ ա խաղացել:

:)))

Sagittarius
07.12.2010, 21:08
Որ ինձանով լիներ մրցանակը Չավի և Ինիեստա զույգին կտայի, աշխարհի ամենահասկացող և ամենահզոր զույգին, բայց քանի որ մեկինն է ուրեմն միանշանակ տիտղոսը կլինի Չավիինը:

Լրիվ Համաձայն եմ Գայլի հետ, առանց այս զույգի ո՛չ Իսպանիան կլինի, ո՛չ էլ Բարսելոնան. ճիշտ է՝ Մեսսին նրկա դրությամբ ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, բայց դե էս գույգն ա հիմա խաղ թելադրում,

հ.գ. ավելացնեմ որ այս տարվանից Ֆրանց Ֆուտբոլի «Ոսկե Գնդակ» և ՖԻՖԱյի լավագույն ֆուտբոլիստ մրցանակները միացել են:)

Gayl
07.12.2010, 21:13
Ժող. Չավիի հաղթանակը գործակից տալիս ա՞:

Սերխիո
07.12.2010, 21:33
ոսկե գնդակը տալիս են ոչ թե լավագույն անհատին, այլ ներդրում ունեցող,պետքական ֆուտբոլիստին, դրա համար ա, որ կանավարոն ոսկե գնդակ ա տանում, կամ Զեմերի պես ֆուտբոլիստը:
իսկ 2010 թվի լավագույն տալիս են մինչև մունդիալի վերջը ,ետ ժամկետում,են ինչ հիմա մեսին ա անում , իրան պետք կգա մյուս տարվա համար, եթե բառսիկը մրցանակ կարանա տանի:
Հ.գ.
դե հիմա համեմատի Սնեյդերն ու Ֆոռլանը ինչ են արել , ետ փսլնքոտը ինչ ա արել, բացի լա լիգա տանելուց...Ետ սնեյդերի գոլն էր ,որ մեսիին բոռդին թողեց ՉԼ-ում;)

Մարկիզ
07.12.2010, 22:10
ոսկե գնդակը տալիս են ոչ թե լավագույն անհատին, այլ ներդրում ունեցող,պետքական ֆուտբոլիստին, դրա համար ա, որ կանավարոն ոսկե գնդակ ա տանում, կամ Զեմերի պես ֆուտբոլիստը:
Կանավարոն և Զամմերը համապատասխանաբար 2006-ին և 1996-ին լավագույնն էին աշխարհում: Կանավարոն վերջին տասնամյակի լավագույն պաշտպաններից մեկն է եղել աշխարհում դեռևս այն ժամանակներից երբ խաղում էր Պարմայում Լիլիան Տյուրամի հետ կազմելով կենտրոնական պաշտպանների երկյակը: Մաթեաս Զամմերն էլ իր հերթին աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն էր 90-ականներին: Ու համեմատության եզր այս երկուսին Սնեյդերի ու Ֆոռլանի հետ չունեն: Եթե մի պահ փոքր-ինչ օբյեկտիվ լինենք, կտեսնենք, որ Ոսկե Գնդակի դափնեկիրների հիմնական մասը մեծ արդյունքի իր թիմի հետ չի հասել: Օրինա՞կ ես ուզում: Խնդրեմ.

2008-Ռոնալդու (այդ ի՞նչ էր արել Ռոնալդուի թիմը)
2007-Կակա (կամ սրա թիմն ի՞նչ էր արել)
2004-Շևչենկո (Ուկրաինան աշխարհի չեմպիոն էր դարձել)
2003-Նեդվեդ (Չեխիան աշխարհի չեմպիոն էր դարձել, Յուվենթուսն էլ 6 գավաթ էր տարել)
2001-Օուեն
1999-Ռիվալդո

1995-Ջորջ Վեա… (Լիբերիա) :))))

1983-85-Պլատինի (Յուվենթուս)
1988,89,92-վան Բաստեն (Միլան)

Հիմա հարց: Էդ ո՞վ դարձան Սնեյդերն ու Ֆորլանը, որ հայտնվեն այս ցուցակում::o

Հ.գ.
դե հիմա համեմատի Սնեյդերն ու Ֆոռլանը ինչ են արել , ետ փսլնքոտը ինչ ա արել, բացի լա լիգա տանելուց...Ետ սնեյդերի գոլն էր ,որ մեսիին բոռդին թողեց ՉԼ-ում;)
Հա, բա ոնց: Եթե կա մի տարօրինակ փոքրիկ ֆանտաստիկ մտքերի աշխարհ, որտեղ Մեսսին փսլնքոտ է, բնականաբար Ֆորլանը, Լասանա չգիտեմ ինչը կամ Իգուաին Մեծը կդառնան Ոսկե Գնդակի դափնեկիր:

Բարեբախտաբար աշխարհում նման կարծիքներ ունեցողները շատ քիչ են. Ռեալ Մադրիդի մի քանի հարյուր բալելշիկ (միլիոնավորներից) և վերը նշված Սնեյդերի ու Ֆորլանի տնեցիները:

Սերխիո
07.12.2010, 22:58
2008-Ռոնալդու (այդ ի՞նչ էր արել Ռոնալդուի թիմը)
2007-Կակա (կամ սրա թիմն ի՞նչ էր արել)
2004-Շևչենկո (Ուկրաինան աշխարհի չեմպիոն էր դարձել)
2003-Նեդվեդ (Չեխիան աշխարհի չեմպիոն էր դարձել, Յուվենթուսն էլ 6 գավաթ էր տարել)
2001-Օուեն
1999-Ռիվալդո

1995-Ջորջ Վեա… (Լիբերիա) :))))

1983-85-Պլատինի (Յուվենթուս)
1988,89,92-վան Բաստեն (Միլան)

Բարեբախտաբար աշխարհում նման կարծիքներ ունեցողները շատ քիչ են. Ռեալ Մադրիդի մի քանի հարյուր բալելշիկ (միլիոնավորներից) և վերը նշված Սնեյդերի ու Ֆորլանի տնեցիները:
ինչ են արել իրանք ?
Ռոնալդուն հաղթելա ՉԼ-ում Չելսիին,ֆինալում գոլի հեղինակ դառնալով,Անգլիայի չեմպիոն ու գավաթ ա տարել:
Կական միլանի հետ հաղթելա ՉԼ 2007 թվին 3-0 հաղթելով Լիվերպուլին, ինքն էլ դառձավ մրցաշարի ռմբարկու...
Նեդվեդը տարավ, քանի որ հաղթեց Ա սերիան ու մտավ ՉԼ ֆինալ ,որին ինքը չէր մասնակցում...
Շևչենկոն հաղթեց Ա սերիան, ու ռմբարկու դառավ 24 գոլով:
Օուենը ետ տարի ԼԻվերպուլի հետ հինգ գավաթ շահեց, չնայած մի քանի միավորով էր անցել Ռաուլից,վերջինս միայն լա լիգան էր հաղթել...
իսկ Յուվեթուսը իրա պատմության մեջ ամենաուժեղը եղել ա Պլատինիի հետ,հաղթելով ՉԼ,Ա սերիան, իսկ Ֆրանսիայի հետ 1984 թվին դարձել ա եվրոպայի չեմպիոն...
Վան բաստենը 1988 թվին հաղթելա Եվրոպան, իսկ Միլանի հետ ՉԼ, Ա սերիա,կոնկևետ տարին չեմ հիշում, բայց ետ թվերի մեջ ա, կարծեմ 1992-ին 4-0 բարռսիկի
Վեան էլ խփելա խելքից դուս գոլ,դարձելա Ա սերիայի հաղթող

Yellow Raven
07.12.2010, 23:36
Քվեարկել եմ Չավի, որովհետև տենց ուզում եմ... Իսկ կարծում եմ, որ Ինիեստան կստանա:)

Մարկիզ
08.12.2010, 00:49

Ահա՜, նույն հաջողությամբ. 2010-ին Բարսելոնան հաղթել է Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև հասել է մինչև ՉԼ կիսաեզրափակիչ: Ներկայումս առաջին տեղում է իր առաջնությունում, ինչպես նաև ՉԼ-ում մորթում են բոլորին: Այս ամենում Մեսսիի ներդրումը բավականին մեծ է: Այն որ Բարսելոնան այսօր լավագույն թիմն է աշխարհում, ոչ մեկը չի կասկածում (ինչպես Պլատինիի Յուվենթուսը կամ վան-Բաստենի Միլանը իրենց ժամանակներում): Ի դեպ, Յուվենթուսը Պլատինիի շրջանում 1 անգամ է հաղթել ՉԼ-ն, բայց Պլատինին 3 անգամ դարձել է Ոսկե Գնդակի դափնեկիր: Ջորջ Վեան ՉԼ չի հաղթել, այդ տարի Իտալիայի առաջնություն չի հաղթել, բայց դարձել է Ոսկե Գնդակի դափնեկիր: Փաստորեն, քո տրամաբանությամբ այս մարդիկ արժանի չէին Ոսկե Գնդակի…

Եվ վերջապես, կարծես տպավորություն ստեղծվեց, որ Ռաուլի 2001-ին Ոսկե Գնդակի համար պայքարում 2-րդ տեղ գրավելը համարում ես նորմալ՝ չնայած նրան, որ Ռաուլը 2000-2001-ին խփել էր ընդամենը 32 գոլ ( ի հակադրություն Մեսսիի 2009-2010-ի 47 գոլի), և 2001-2002-ին՝ 25 գոլ ( ի հակադրություն Մեսսին 2010-11 սեզոնի արդեն կեսին խփել է ճիշտ այդքան՝ 25 գոլ) և ընդամենը հաղթել է առաջնությունում, ինչպես և Մեսսիի թիմը (հիշեցնեմ նաև, որ Մեսսին Մեսսին է, իսկ Ռաուլն ընդամենը՝ Ռաուլը): :)))) Հիմա Մեսսին արժանի չէ՞ տեղ զբաղեցնել նույնիսկ եռյակում:

Ծիծաղելին այն է, որ Ֆորլանին ու Սնեյդերին ավելի արժանի ես համարում Ոսկե Գնդակին, քան Մեսսիին: Իրոք, ծիծաղելի է:

Gayl
08.12.2010, 00:55
Ծիծաղելին այն է, որ Ֆորլանին ու Սնեյդերին ավելի արժանի ես համարում Ոսկե Գնդակին, քան Մեսսիին: Իրոք, ծիծաղելի է:

Մարկիզ կարծում եմ պետք չի հակառակը ապացուցել, եթե չգիտես ուրեմն ընդունիր որ Սերխիոն ճիշտ է ասում, եթե օրինակ Հոլանդիան չեմպիոն դառնար, ապա Սնեյդերը կլիներ եռյակի մեջ և միանշանակ հաղթողը, Ինիեստան և Չավին ցուցակի մեջ են, որովհետև Իսպանիան չեմպիոն է, կարող եմ անգամ գրազ գալ, որ Մեսսին հաղթող չի լինելու, որովհետև Ֆիֆան քո ասած տրամաբանությամբ չի շարժվել և չի շարժվում:

Gayl
08.12.2010, 00:57
բայց Պլատինին 3 անգամ դարձել է Ոսկե Գնդակի դափնեկիր:
Չի կարող պատահել, որ Պլատինիի թիմը կամ հավաքականը ոչնչի հասած չլինի և իրեն տիտղոսի արժանացնեն, եթե իհարկե այդ թվերին օրենքները այլ չեն եղել:

Մարկիզ
08.12.2010, 01:04
1983/84 Իտալիայի չեմպիոն, 1984/85 ՉԼ գավաթակիր Յուվենթուսի կազմում և 1984-ին Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում: Իսկ Ոսկե գնդակի դափնեկիր դարձել է 1983, 1984, 1985 թթ: 1983-ին եղել է Իտալիայի 2-րդ մրցանակակիր և ՉԼ-ի 2-րդ մրցանակակիր:
Նմանատիպ հաջողությունների հասել է նաև Մեսսի Բարսելոնան:

Gayl
08.12.2010, 01:15

Մարկիզ Արգենտինան և Մեսսին այս տարի տապալեցին Աշխարհի առաջնությունը, ամենակարևորը հաշվի են առնելու, թե Աշխարհի խաղերին որ հավաքականն է հաջողությունների հասել և ով է ամենալավը խաղացել, Սերխիոն ասում է Ֆորլան որովհետև նա ամենալավն էր խաղերին, բայց Ինիեստա և Չավի զույգը լինելով Իսպանիայից ընդգրկվեցին եռյակի մեջ, իսկ Մեսսի անունը կա որովհետև Բարսան Իսպանիայի չեմպիոն է, Մեսսին ռմբարկու և ՉԼ ի փոխչեմպիոն, սակայն Մեսսի տարբերակը բացառվում է, որովհետև նախ իր թիմը ՉԼ ի հաղթող չի և ամենակարևորը Աշխարհի խաղերի հաղթողը չի:
Լավ մի ուրիշ ձև մոտիկանամ հարցին, քո կարծիքով 2006 ին Կանավարոից բացի ուրիշ տղա չկա՞ր:Ուշադրություն դարձրու որ երբ աշխարհի խաղեր են լինում, ոսկե գնդակի հաղթողը 80-90 տոկոսի դեպքում հավաքականից է;)

Մարկիզ
08.12.2010, 01:21
Մարկիզ կարծում եմ պետք չի հակառակը ապացուցել, եթե չգիտես ուրեմն ընդունիր որ Սերխիոն ճիշտ է ասում, եթե օրինակ Հոլանդիան չեմպիոն դառնար, ապա Սնեյդերը կլիներ եռյակի մեջ և միանշանակ հաղթողը, Ինիեստան և Չավին ցուցակի մեջ են, որովհետև Իսպանիան չեմպիոն է, կարող եմ անգամ գրազ գալ, որ Մեսսին հաղթող չի լինելու, որովհետև Ֆիֆան քո ասած տրամաբանությամբ չի շարժվել և չի շարժվում:
Վայ, չէի տեսել: Գայլ, Էս նախադասության մասնավորապես իմ կողմից «չգիտեմ ինչը եթե չիմանալու», իմ կողմից «անհասկանալի է թե ինչը ընդունելու», «Սերխիոյի ճիշտ լինելու» մտքերն այնքան էլ պարզ չեն: Ու առհասարակ, ինչու՞ ես այդքան վստահ, որ ես չգիտեմ, պետք է դու ինձ ասես՝ «ընդունիր» ու ես ընդունեմ (կամ արդյոք իրավունք ունես դու ինձ ասես՝ «ընդունիր»):

Եվ ճի՞շտ է արդյոք օրինակներ բերել «եթե»-ներով: Եթե Սերժն Աստանայում, եթե Փյունիկը ՉԼ-ում հաղթեր:

Ֆիֆան քո ասած տրամաբանությամբ չի շարժվել և չի շարժվում
Ո՞րն է իմ ասած տրամաբանությունը, որով ՖԻՖԱ-ն չի շարժվել և չի շարժվում:

Մարկիզ
08.12.2010, 01:23
Մարկիզ Արգենտինան և Մեսսին այս տարի տապալեցին Աշխարհի առաջնությունը, ամենակարևորը հաշվի են առնելու, թե Աշխարհի խաղերին որ հավաքականն է հաջողությունների հասել և ով է ամենալավը խաղացել, Սերխիոն ասում է Ֆորլան որովհետև նա ամենալավն էր խաղերին, բայց Ինիեստա և Չավի զույգը լինելով Իսպանիայից ընդգրկվեցին եռյակի մեջ, իսկ Մեսսի անունը կա որովհետև Բարսան Իսպանիայի չեմպիոն է, Մեսսին ռմբարկու և ՉԼ ի փոխչեմպիոն, սակայն Մեսսի տարբերակը բացառվում է, որովհետև նախ իր թիմը ՉԼ ի հաղթող չի և ամենակարևորը Աշխարհի խաղերի հաղթողը չի:
Լավ մի ուրիշ ձև մոտիկանամ հարցին, քո կարծիքով 2006 ին Կանավարոից բացի ուրիշ տղա չկա՞ր:Ուշադրություն դարձրու որ երբ աշխարհի խաղեր են լինում, ոսկե գնդակի հաղթողը 80-90 տոկոսի դեպքում հավաքականից է;)
Իմ թված խաղացողների հիմնական մասը դարձել են Ոսկե Գնդակի դափնեկիրներ՝ փայլելով ոչ թե հավաքականում, այլ իրենց ակումբներում: Ուշադիր կարդալու և ծանոթանալու դեպքում՝ կհամոզվես, որ այդպես է:
Հենց Պլատինիի կամ վան-Բաստենի օրինակը ապացուցում է այդ ամենը: Մարադոնայի Ոսկե Գնդակ չստանալն էլ վերջնականապես է ապացուցում: Ի դեպ, Մարադոնան փայլել էր աշխարհի առաջնությունում: 1986-ին Ոսկե Գնդակի դափնեկիր դարձավ Բելանովը (Դինամո Կիև):

Gayl
08.12.2010, 01:27
Վայ, չէի տեսել: Գայլ, Էս նախադասության մասնավորապես իմ կողմից «չգիտեմ ինչը եթե չիմանալու», իմ կողմից «անհասկանալի է թե ինչը ընդունելու», «Սերխիոյի ճիշտ լինելու» մտքերն այնքան էլ պարզ չեն: Ու առհասարակ, ինչու՞ ես այդքան վստահ, որ ես չգիտեմ, պետք է դու ինձ ասես՝ «ընդունիր» ու ես ընդունեմ (կամ արդյոք իրավունք ունես դու ինձ ասես՝ «ընդունիր»):

Եվ ճի՞շտ է արդյոք օրինակներ բերել «եթե»-ներով: Եթե Սերժն Աստանայում, եթե Փյունիկը ՉԼ-ում հաղթեր:

Ո՞րն է իմ ասած տրամաբանությունը, որով ՖԻՖԱ-ն չի շարժվել և չի շարժվում:

Գրածներիցդ պարզ երևում է, որ դու տեղյակ չես ինչպես է կատարվում մրցանակաբաշխությունը:
Մի քանի գրառում, որ հետ գնաս, կտեսնես թե ինչ մեծ գրառում ես արել, ինչ որ թվեր են ու խաղացողների անուններ և քո մոտ մութ է մնացել, թե իրանք ինչու են արժանացել տիտղոսին, միայն այդ գրառումդ բավական է, որ կարծեմ տեղյակ չես, թե ինչպես են ընտրում հաղթողին:

Մարկիզ
08.12.2010, 01:32

Քո կարծիքն իմ մրցանակաբաշխությունից տեղյակ չլինելու, իմ մոտ մութ մնալու մասին խիստ սուբյեկտիվ է, ասեմ ավելին՝ իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում ու իմ մոտ արդեն կարծիք է ստեղծվում, որ դու լավ չես ընկալել մասնավորապես Ռաուլին, Նեդվեդին, Շևչենկոյին, վան-Բաստենին, Պլատինիին, քիչ առաջ Մարադոնային, Ջորջ Վեային, Ռիվալդոյին վերաբերվող հատվածները (էլ ո՞վ մնաց):

Gayl
08.12.2010, 01:41
Հենց Պլատինիի կամ վան-Բաստենի օրինակը ապացուցում է այդ ամենը: Մարադոնայի Ոսկե Գնդակ չստանալն էլ վերջնականապես է ապացուցում: Ի դեպ, Մարադոնան փայլել էր աշխարհի առաջնությունում: 1986-ին Ոսկե Գնդակի դափնեկիր դարձավ Բելանովը (Դինամո Կիև):
Քանի որ տեղյակ չեմ այդ թվերի ֆուտբոլից կամ շատ քիչ եմ տեղյակ, ինձ կասե՞ս էտ թվին Մարադոնան, որ թիմում է խաղացել:

Ապե Ջան
08.12.2010, 01:42
Քվեարկել եմ Չավի, որովհետև տենց ուզում եմ... Իսկ կարծում եմ, որ Ինիեստան կստանա:)

Ո՞րտեղ էս քվեարկել :think

Մարկիզ
08.12.2010, 01:47
Քանի որ տեղյակ չեմ այդ թվերի ֆուտբոլից կամ շատ քիչ եմ տեղյակ, ինձ կասե՞ս էտ թվին Մարադոնան, որ թիմում է խաղացել:
Նապոլի: Ավելացնեմ նաև, որ Մարադոնան 86-ին ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ֆոտբոլիստ: Նաև երևի շատերը համոզված են 86-ին Մարադոնայի խաղն Արգենտինայի հավաքականում լավագույնն է եղել՝ այլ աշխարհի չեմպիոն դարձած հավաքականների ու ֆուտբոլիստների հետ համեմատած: Իսկ Անգլիայի դարպասը խփած գոլը (ձեռքովը չէ:)))) բոլոր աշխարհի առաջնությունների լավագույն գոլն է ճանաչվել:

Սերխիո
08.12.2010, 01:50
լավ գիտեմ ,թե ովա Ռաուլը, ով ա մեսուլիկը, ինքը ընդամենը ուլիկա Ռաուլի դեմ,եթե հակառակը պնդես, պատրաստ եմ շարունակել ես թեման, եթե ասում ես Ռաուլը խփելա 25 գոլ, ապա դա պրիպերայում, իսկ դու հաշվում ես մեսուլիկի գավաթում ու ՉԼ-ում խփվածները, ետ խիստ սուբյեկտիվ ա ու օրինակ չի հանդիսանում:
ԵԹե գավաթը բավարիան տաներ, ապա դրան արժանի կլիներ Ռոբենը,ով ամբողջ փլեյ-օֆը իրա վրա վեկալեց...
իսկ են ,որ առաջնություն հաղթելով ոսկե գնդակի են տիրանում, դա նորմալ ա ,եթե չկան ավելի արժանավորները:

Սերխիո
08.12.2010, 01:52
Նմանատիպ հաջողությունների հասել է նաև Մեսսի Բարսելոնան:

մեսին ֆինալում չի կրվել, մի հաղթանակում իր ծանրակշիռ ավանդը չի ունեցել, այլ ռոնալդինյոն էր, մյուսում արժանիորեն ստացել ա

Սերխիո
08.12.2010, 02:00
Իմ թված խաղացողների հիմնական մասը դարձել են Ոսկե Գնդակի դափնեկիրներ՝ փայլելով ոչ թե հավաքականում, այլ իրենց ակումբներում: Ուշադիր կարդալու և ծանոթանալու դեպքում՝ կհամոզվես, որ այդպես է:
Հենց Պլատինիի կամ վան-Բաստենի օրինակը ապացուցում է այդ ամենը: Մարադոնայի Ոսկե Գնդակ չստանալն էլ վերջնականապես է ապացուցում: Ի դեպ, Մարադոնան փայլել էր աշխարհի առաջնությունում: 1986-ին Ոսկե Գնդակի դափնեկիր դարձավ Բելանովը (Դինամո Կիև):

1996 Գերմանիա Եվրպայի չեմպիոն` Զամեր, չնայած Դորմունդի հետ`Չլ
1998 Ֆրանսիա Ա. չեմպիոն`Զիդան
2000 Ֆրանսիա Ե.չեմպիոն `Ֆիգուն
2002 Բրազիլիա Ա.չ `Ռոնալդո
2004 Հունաստան, ուղղակի պատահական հավաքկան
2006 իտալիա ա.չ `կանավարո
2008 իսպանիա Եվ.չ .ուղղակի Ռոնալդուն տարավ բոլոր հնարավոր մրցանակներ, սկսած ոսկե խաղակոշիկով
2010 Ինեսա ?

Մարկիզ
08.12.2010, 02:04
լավ գիտեմ ,թե ովա Ռաուլը, ով ա մեսուլիկը, ինքը ընդամենը ուլիկա Ռաուլի դեմ,եթե հակառակը պնդես, պատրաստ եմ շարունակել ես թեման, եթե ասում ես Ռաուլը խփելա 25 գոլ, ապա դա պրիպերայում, իսկ դու հաշվում ես մեսուլիկի գավաթում ու ՉԼ-ում խփվածները, ետ խիստ սուբյեկտիվ ա ու օրինակ չի հանդիսանում:
Սուբյեկտիվիզմ::D Ռաուլը Մեսսիից լավ ֆուտբոլիստ ա: Հա, ի դեպ Ռաուլը, ճիշտ ես, 25 գոլ չի խփել 2001/2002-ին: :D Խփել ա 29 գոլ, որից 14-ը պրեմիերայում և 6-ը՝ ՉԼ-ում (հիշեցնում եմ, Ռաուլը 2001-ին է դարձել Ոսկե Գնդակի մրցանակաբաշխությունում երկրորդը, այսինքն 2001 թի աշնանը նա դեռ այդքան խփած չի էլ եղել): Իսկ Մեսսին (հա, ապեր, ասեմ, որ քո Մեսսին մեսուլիկ ասելով, Մեսսին ավելի վատը չի դառնում:))) )15 արդեն խփել է պրեմիերայում, 6 գոլ էլ արդեն ՉԼ-ում (դեռ ողջ սեզոնի կեսն էլ դեմն ա): Ու, կրկնում եմ մեկ անգամ ևս, զարմանալի է, որ Ռաուլի Ոսկե Գնդակի մրցույթում 2-րդ տեղ գրավելը նորմալ ես համարում՝ չնայած նրա խփած ավելի քիչ գոլերին ու ի համեմատ Մեսսիի ահավոր տուֆտա խաղին, բայց Մեսսիի եռյակ մտնելը համարում ես աննորմալ՝ ավելի ճիշտ համարելով Սնեյդերի ու Ֆորլանի եռյակում հայտնվելը: :))))

Մարկիզ
08.12.2010, 02:06
1996 Գերմանիա Եվրպայի չեմպիոն` Զամեր, չնայած Դորմունդի հետ`Չլ
1998 Ֆրանսիա Ա. չեմպիոն`Զիդան
2000 Ֆրանսիա Ե.չեմպիոն `Ֆիգուն
2002 Բրազիլիա Ա.չ `Ռոնալդո
2004 Հունաստան, ուղղակի պատահական հավաքկան
2006 իտալիա ա.չ `կանավարո
2008 իսպանիա Եվ.չ .ուղղակի Ռոնալդուն տարավ բոլոր հնարավոր մրցանակներ, սկսած ոսկե խաղակոշիկով
2010 Ինեսա ?

Հա, ի՞նչ: Սա գալիս է ապացուցելու, որ Սնեյդերն ու Ֆորլանը ավելի արժանի են Ոսկե Գնդակին, քան Մեսսի՞ն:

Հա, ի դեպ: Բայց Մարադոնան էլ Բելանովից էր արժանի, թե՞ չէ…

Մարկիզ
08.12.2010, 02:08
Հա, ի՞նչ անենք: Պլատինին էլ 83-ին ոչ չեմպիոն է դարձել, ոչ էլ ՉԼ է հաղթել: Մեսսին գոնե Իսպանիայի առաջնությունում հաղթել է:

Gayl
08.12.2010, 02:08
Նապոլի: Ավելացնեմ նաև, որ Մարադոնան 86-ին ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ֆոտբոլիստ: Նաև երևի շատերը համոզված են 86-ին Մարադոնայի խաղն Արգենտինայի հավաքականում լավագույնն է եղել՝ այլ աշխարհի չեմպիոն դարձած հավաքականների ու ֆուտբոլիստների հետ համեմատած: Իսկ Անգլիայի դարպասը խփած գոլը (ձեռքովը չէ:)))) բոլոր աշխարհի առաջնությունների լավագույն գոլն է ճանաչվել:

Բացառություններ լինում են, իհարկե տարօրինակ է, քանի որ այդ թվերին չեմ ապրել ուրեմն չեմ էլ կարող ասել, բայց դա չի նշանակում, որ Ֆիֆան իմ ասածով ընտրությունը չի անում, այս տարի Չավիի կամ Ինիեստայի հաղթանակը կրկին անգամ կապացուցի ասածս:

Մարկիզ
08.12.2010, 02:12

Իմ կարծիքով ամենաարժանին Չավին է: Բայց որ Սնեյդերն ու Ֆորլանը Մեսսիից ավելի արժանի են տեղ զբաղեցնել լավագույն եռյակում, այ սա ծիծաղելի է թվում:

Սերխիո
08.12.2010, 02:15
ուզում ես ասես երևի Ռաուլի երկրոդ տեղը ? նորմալա ա ենքանով,որ հինգ մրցանակը չես համեմատի մի հատ լալիգայի հետ
իսկ ետ Ռաուլի գոլերի աղբյուրը որտեղից ես ճարել ,ինձ շատ հետաքրքիր ա, ոնց ա Ռաուլը 2001/2002 ում լա լիգայում 14 գոլ խփել ?

հարցը իմ ասելով իրան վատ դարձնելը չի ապեր, հարցը են ա որ ինքը մեսուլիկ ա Ռաուլի համեմատ...

Gayl
08.12.2010, 02:18
Հա, ի՞նչ: Սա գալիս է ապացուցելու, որ Սնեյդերն ու Ֆորլանը ավելի արժանի են Ոսկե Գնդակին, քան Մեսսի՞ն:

Հա, ի դեպ: Բայց Մարադոնան էլ Բելանովից էր արժանի, թե՞ չէ…

Ապեր չի երևում, որ խաղացողները արժանանում են այդ տիտղոսին միայն ու միայն թիմի շնորհիվ, իսկ դու գրում ես բացառությունների մասին, որը ճիշտ չի, Սնեյդերը ՉԼ ի հաղթող է և փոխչեմպիոն, Ֆորլանը լավագույն խաղացող, դրա համար էլ ավելի արժանի են քան Մեսսին:

Սերխիո
08.12.2010, 02:19
Մարքիզ ջան, քո են վերը թվարկած ցուցակում ,նոր նկատեցի , որ չկան 2006 թվի Ռոնալդինյոն ու 2009 Մեսին, որորնք հաղթել են թիմային բոլոր մրցանակները, բայց քեզ տարօրինակ էր թվում Ռոնալդուի ոսկե գնդակը, ով պակաս բան համարյա չէր տարել նրանցից իրա ակուբով`ՉԼ ու առաջնություն:

Սերխիո
08.12.2010, 02:22
Հա, ի դեպ: Բայց Մարադոնան էլ Բելանովից էր արժանի, թե՞ չէ…
Բելանովը Կիևի հետ հաղթել ա ուեֆայի գավաթը, հաստատ հաղթած կլիներ ԽՍՀՄ առաջնությունը, ու հավանաբար լավ խաղացած կլինի մունդիալում, սրանք հաստատ չգիտեմ, բայց ենթադրելի ա:

հիմա ճշտեցի, ավելի ճիշտ գավաթակիրների գավաթ, որ ավելի հեղինակավոր ա եղել,ու ԽՍՀՄ չեմպիոն...
Մարադոնայի ձեռով գոլն էլ երևի իրա դեմ ա աշխատել...
http://www.eurosport.ru/football/teams/dynamo-k/teamcenter.shtml

Gayl
08.12.2010, 02:28
Իմ կարծիքով ամենաարժանին Չավին է: Բայց որ Սնեյդերն ու Ֆորլանը Մեսսիից ավելի արժանի են տեղ զբաղեցնել լավագույն եռյակում, այ սա ծիծաղելի է թվում:

Այո ամենաարժանին Չավին է, բայց ես մոռացել էի, որ Իսպանիան հաղթել է, Ինիեստայի միակ գոլի շնորհիվ և դա կարող է հաղթանակ է բերել Ինիեստային:

Մարկիզ
08.12.2010, 02:29
Ապեր չի երևում, որ խաղացողները արժանանում են այդ տիտղոսին միայն ու միայն թիմի շնորհիվ, իսկ դու գրում ես բացառությունների մասին, որը ճիշտ չի, Սնեյդերը ՉԼ ի հաղթող է և փոխչեմպիոն, Ֆորլանը լավագույն խաղացող, դրա համար էլ ավելի արժանի են քան Մեսսին:
Ապեր, ուրեմն իմ գրածները բացառություն չեն: Այ երբ, Սնեյդերը իր խաղով Մեսսի կամ Չավի կդառնար ու նաև երբ որ Հոլանդիան Իսպանիայի հավաքականին այնպես կմորթեր, ոնց որ Իսպանիան մորթեց Սնեյդերի Հոլանդիային, էն ժամանակ Սնեյդերը կմտներ լավագույն եռյակ: Նույնը վերաբերվում ա Ֆորլանին:

դրա համար էլ ավելի արժանի են քան Մեսսին
Ու զարմանալի չէ, որ նման կարծիք ունեցողները քիչ են:

Ասեմ նաև, որ Ոսկե Գնդակի մրցանակաբաշխությունը համարվում է ամենարդար մրցույթներից: Ու իրոք, այս տարիների ընթացքում բոլոր ֆուտբոլիստները հիմնականում իրավմամբ արժանի են եղել իրենց զբաղեցրած տեղերին ու դիրքերին, ի տարբերություն ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույնի ընտրությանը: Ու էս անգամ էլ բացառություն չէ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ զբաղեցնում է իրեն արժանի տեղը:

Մարկիզ
08.12.2010, 02:32
http://www.youtube.com/watch?v=nXzXsdZJ5AQ

Gayl
08.12.2010, 02:39
Մարադոնայի ձեռով գոլն էլ երևի իրա դեմ ա աշխատել...
http://www.eurosport.ru/football/teams/dynamo-k/teamcenter.shtml

Ճիշտ ա, ես էլ մտածում էի կարող ա դոպինգ ա օգտագործել դրա համար էլ չեն առժանացրել: Մարկիզ կարծում եմ պարզ է ինչու Մարադոնային չեն տվել:)

Մարկիզ
08.12.2010, 02:44
Ճիշտ ա, ես էլ մտածում էի կարող ա դոպինգ ա օգտագործել դրա համար էլ չեն առժանացրել: Մարկիզ կարծում եմ պարզ է ինչու Մարադոնային չեն տվել:)
Պարզ է ընդամենը ձեր ենթադրությունների հիման վրա՞… :o Բայց դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ Ոսկե Գնդակի դափնեկիրը Մեսսի, Ինիեստա, Չավի եռյակից է լինելու: Ու դա արդարացի է: Ավելի արդար է, քան օրինակ՝ 2001-ին Ռաուլի երկրորդ տեղ գրավելը և այս տարվա եռյակում Սնեյդերի, Ֆորլանի չվաստակած ներկայությունը:

Սերխիո
08.12.2010, 02:48
ուղղակի ֆուտբոլային չինովնիկությունը սիրահարված ա Բարսելոնային, դրանով էլ բացատրվում ա անարդարությունը

Մարկիզ
08.12.2010, 02:51
ուղղակի ֆուտբոլային չինովնիկությունը սիրահարված ա Բարսելոնային, դրանով էլ բացատրվում ա անարդարությունը
Ոսկե Գնդակի մրցանակաբաշխությունը ֆուտբոլային չինովնիկներով չի կայանում: Ընդհանրապես չինովնիկները կապ չունեն:

Սերխիո
08.12.2010, 02:52
Ոսկե Գնդակի մրցանակաբաշխությունը ֆուտբոլային չինովնիկներով չի կայանում: Ընդհանրապես չինովնիկները կապ չունեն:

նրանք ընտրում են թեկնածուներին, հավաքականի մարզիչներն ու ավագները քվեարկում

Հ.Գ.
Աստղ ջան , էս ամեն քննարկում կտեղափոխես համապատասխան բաժին

Սերխիո
08.12.2010, 03:01
այսինքն էս տարվա ֆորմատը փոխվել ա , բայց միշտ ուեֆան առաջարկում էր 30-40 հոգի, Սուրեն Բաղդասարյանը քվերակում

Մարկիզ
08.12.2010, 03:02
նրանք ընտրում են թեկնածուներին, հավաքականի մարզիչներն ու ավագները քվեարկում

Հ.Գ.
Աստղ ջան , էս ամեն քննարկում կտեղափոխես համապատասխան բաժին
Մոռացար լրագրողներին: Ի դեպ, այս տարի է միայն, որ լրագրողներին միացել են նաև մարզիչներ ու ֆուտբոլիստները: Մինչ 2010-ը քվեարկում էին միայն լրագրողները:
http://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%BE%D0%BB%D0%BE%D1%82%D0%BE%D0%B9_%D0%BC%D1%8F%D1%87_(France_Football)
http://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%B3%D1%80%D0%BE%D0%BA_%D0%B3%D0%BE%D0%B4%D0%B0_%D0%A4%D0%98%D0%A4%D0%90

Սերխիո
08.12.2010, 03:06
Մոռացար լրագրողներին: Ի դեպ, այս տարի է միայն, որ լրագրողներին միացել են նաև մարզիչներ ու ֆուտբոլիստները: Մինչ 2010-ը քվեարկում էին միայն լրագրողները:

լավ, հիմա հիշեցի ոնց էր <<Ոսկե Գնդակը>> քվերակում էր Լրագրողը,<<Ադամանդե գնդակը>> `ավագը ու մարզիչը, էս տարի մրցանակները ձուլվել են , քվեարկողները` միացել...<<Անարժան>> Պլատինիի մուխլյոժներն են:D

Մարկիզ
08.12.2010, 03:19
լավ, հիմա հիշեցի ոնց էր <<Ոսկե Գնդակը>> քվերակում էր Լրագրողը,<<Ադամանդե գնդակը>> `ավագը ու մարզիչը, էս տարի մրցանակները ձուլվել են , քվեարկողները` միացել...<<Անարժան>> Պլատինիի մուխլյոժներն են:D
Փաստորեն մինչև էսօր ընդհանրապես տեղյակ չէիր:

Սերխիո
08.12.2010, 03:22
ինչից տեղյակ չէի ? եթե նկատի ունես, մրցանակաբաշխությն ֆորմատը, ուրեմն ասեմ , մինչ դու հղում կդնեյիր, ես հիշեցի, քանի որ էս տարի ա ետ նորարարությունը եղել...

դու ավելի լավ ա ինձ աղբյուրի հղում տուր ,թե 2002 թվին ինչքան ա Ռաուլը խփել, ես չեմ գտնում

Մարկիզ
08.12.2010, 03:27
ինչից տեղյակ չէի ?
Թե ոնց ա ֆուտբոլիստը դառնում Ոսկե Գնդակի դափնեկիր կամ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Մարկիզ
08.12.2010, 03:33
դու ավելի լավ ա ինձ աղբյուրի հղում տուր ,թե 2002 թվին ինչքան ա Ռաուլը խփել, ես չեմ գտնում
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B0%D1%83%D0%BB%D1%8C_%D0%93%D0%BE%D0%BD%D1%81%D0%B0%D0%BB%D0%B5%D1%81

Gayl
08.12.2010, 13:43
Պարզ է ընդամենը ձեր ենթադրությունների հիման վրա՞… :o Բայց դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ Ոսկե Գնդակի դափնեկիրը Մեսսի, Ինիեստա, Չավի եռյակից է լինելու: Ու դա արդարացի է: Ավելի արդար է, քան օրինակ՝ 2001-ին Ռաուլի երկրորդ տեղ գրավելը և այս տարվա եռյակում Սնեյդերի, Ֆորլանի չվաստակած ներկայությունը:
Ի՞նչ է կարծում ես 2001 ին Ռաուլը չպետք է երկրորդ տեղը գրավե՞ր:o
Լավ ապեր անցած լինի, եթե հիմա հարցնեմ ինչու Կանավառոն 2006 ին տիտղոսը վերձրեց չգիտեմ ինչեր կասես բացի նրանից, որ նա աշխարհի չեմպիոն էր ու կարող ա ասես 2006 ին իրա նման ֆուտբոլիստ չկար:D

Gayl
08.12.2010, 13:45
Սաղ հեչ բա լավագույն մարզիչ ով ա լինելու՞: Երևի Պեպը:D

Moonwalker
08.12.2010, 17:56
Սաղ հեչ բա լավագույն մարզիչ ով ա լինելու՞: Երևի Պեպը:D

:nea
Ինձ թվում ա, էլի աշխարհի չեմպիոնության պահերով Դել Բոսկեին կտան:think

Սերխիո
09.12.2010, 19:39
Սուրեն Բաղդասարյանի տարբերակը
1.Ինեսա
2.Սնեյդեր:hands
3.Ֆոռլան:hands

Մարկիզ
09.12.2010, 20:21
Սուրեն Բաղդասարյանի տարբերակը
1.Ինեսա
2.Սնեյդեր:hands
3.Ֆոռլան:hands
Հա, ճիշտ ա, երևի միայն Սուրեն Բաղդասարյանը կարող էր նմամ տապոռ տարբերակ որոշեր: Ճիշտ ա ասում Սուրոն. Սնեյդերը համ Մեսսիից, համ էլ Չավիից ուժեղ ա: Էս տարի էլ երկուսից էլ լավ ա ֆուտբոլ խաղացել::D

Բայց Բաղդասարյան Սուրոն մի քիչ սխալվել ա, Ինիեստայի փոխարեն պետք է գրեր Մարսելոյի կամ էն լասսսսանա չգիտեմինչի անունը, կամ էլ Շալկեի Ռաուլի անունը::)))))))))))))))))))))

Gayl
09.12.2010, 20:26

Հա ճիշտ ա Սուրենը ֆուտբոլից ինչա՞ հասկանում, որ մի հատ էլ կարծիք կազմի:D:D
Էն իրա ֆուտբոլային թերթն էլ իմնա:D:D

Մարկիզ
09.12.2010, 20:30
Սուրեն Բաղդասարյանի տարբերակը
1.Ինեսա
2.Սնեյդեր:hands
3.Ֆոռլան:hands
Բայց տենց էլ հարցիս չպատասխանեցիր: Փաստորեն խաբար չէի՞՞՞ր ինչ մեխանիզմով են կատարվում Ոսկե Գնդակի ու ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունները: :)))

Մարկիզ
09.12.2010, 20:37
Հա ճիշտ ա Սուրենը ֆուտբոլից ինչա՞ հասկանում, որ մի հատ էլ կարծիք կազմի:D:D
Էն իրա ֆուտբոլային թերթն էլ իմնա:D:D
Էն որ Սուրենը ֆուտբոլից շատ չի հասկանում, էդ ոչ մի ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող մարդու համար գաղտիք չէ (այ ֆուտբոլից հեռու մարդիկ՝ ուրիշ բան:))): Էն օրը օրինակ՝ տենց մեկն ասում էր Սուրեն Բաղդասարյանը Պերետուրինից, Մասլաչենկոյից լավ մեկնաբան ա):

Իրոք, քոնն ա՞, ՖՈՒՏԲՈԼ+-ը::)))))) Որ շուտ իմանայի քոնն ա, փող չէի տա, էդքան առնեի: 2001-ից ամեն շաբաթ առնում ենք::))))

Սերխիո
09.12.2010, 20:40
ապեր, հարցիդ պատասխանել եմ վաղուց, ուշադիր չես...
կամ ասենք թե խաբար չեմ, նույն հաջողությամբ խաբար չեմ , թե քանի հոգի ա աշխատում Ուեֆայում...

Մարկիզ
09.12.2010, 20:42
ապեր, հարցիդ պատասխանել եմ վաղուց, ուշադիր չես...
կամ ասենք թե խաբար չեմ, նույն հաջողությամբ խաբար չեմ , թե քանի հոգի ա աշխատում Ուեֆայում...
Հիմա խաբար ես՞ թե՞ խաբար չես…, ապեր::)))

Հարցիս որ պատասխանած լինեիր, երկրորդ անգամ չէի տա:

Gayl
09.12.2010, 20:46
Իրոք, քոնն ա՞, ՖՈՒՏԲՈԼ+-ը::)))))) Որ շուտ իմանայի քոնն ա, փող չէի տա, էդքան առնեի: 2001-ից ամեն շաբաթ առնում ենք::))))
Դե ասա վատություն կանեիր էլի:D:D

Մարկիզ
09.12.2010, 20:50
Դե ասա վատություն կանեիր էլի:D:D
Խի՞… Որ մեր քուչի Գագոյից մի օր դադարեմ կարտոշկա առնելը, կդառնա որ Գագոյին վատություն եմ (:( ) անու՞մ: :))))

Սերխիո
09.12.2010, 20:54
http://www.akumb.am/showthread.php/58245-%D5%88%D6%82%D5%9E%D5%B4-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%B0%D5%A1%D5%BD%D5%B6%D5%AB-%C2%AB%D5%88%D5%BD%D5%AF%D5%A5-%D5%A3%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A8%C2%BB?p=2141026&viewfull=1#post2141026
այսինքն `խաբար էի

Լեո
09.12.2010, 20:57
Սուրեն Բաղդասարյանի տարբերակը
1.Ինեսա
2.Սնեյդեր:hands
3.Ֆոռլան:hands

Աչքիս Սուրեն Բաղդասարյանն էլի անուները շփոթել ա :lol

Մարկիզ
09.12.2010, 21:04
http://www.akumb.am/showthread.php/58245-%D5%88%D6%82%D5%9E%D5%B4-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%B0%D5%A1%D5%BD%D5%B6%D5%AB-%C2%AB%D5%88%D5%BD%D5%AF%D5%A5-%D5%A3%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A8%C2%BB?p=2141026&viewfull=1#post2141026
այսինքն `խաբար էի

ինչից տեղյակ չէի ? եթե նկատի ունես, մրցանակաբաշխությն ֆորմատը, ուրեմն ասեմ , մինչ դու հղում կդնեյիր, ես հիշեցի, քանի որ էս տարի ա ետ նորարարությունը եղել...
Իսկ ես խիստ կասկածում եմ, որ դու տեղյակ էիր: Իհարկե՝ հիմնավոր: Եթե դու իմանայիր, թե ինչպես է տեղի ունենում մրցույթը, Ոսկե Գնդակի թեկնածուների մասին բանավեճում այսպիսի բան չէիր գրի.

ուղղակի ֆուտբոլային չինովնիկությունը սիրահարված ա Բարսելոնային, դրանով էլ բացատրվում ա անարդարությունը
Ֆուտբոլով հետաքրքրվող, ֆուտբոլ սիրող (սա չի նշանակում Ռեալ Մադրիդ սիրող), ավելին՝ իրենց կարծիքները Ոսկե Գնդակին վերաբերվող բանավեճում համոզված ու առանց երկմտելու պաշտպանող մարդիկ իմ խիստ օբյեկտիվ կարծիքով չեն կարող չիմանալ կամ պահի տակ մոռանալ, թե ինչ մեխանիզմով է կատարվում Ոսկե Գնդակի դափնեկրի մրցանակաբաշխությունը:

Սերխիո
09.12.2010, 21:05
Աչքիս Սուրեն Բաղդասարյանն էլի անուները շփոթել ա :lol

չէ, Վլադ ջան ,էսի հո Զեդորֆն ու Քալաձեն չեն ,որ շփոթի, ուղղակի հերթականությունն ա շփոթել...:D

Սերխիո
09.12.2010, 21:13
Իսկ ես խիստ կասկածում եմ, որ դու տեղյակ էիր: Իհարկե՝ հիմնավոր: Եթե դու իմանայիր, թե ինչպես է տեղի ունենում մրցույթը, Ոսկե Գնդակի թեկնածուների մասին բանավեճում այսպիսի բան չէիր գրի.

Ֆուտբոլով հետաքրքրվող, ֆուտբոլ սիրող (սա չի նշանակում Ռեալ Մադրիդ սիրող), ավելին՝ իրենց կարծիքները Ոսկե Գնդակին վերաբերվող բանավեճում համոզված ու առանց երկմտելու պաշտպանող մարդիկ իմ խիստ օբյեկտիվ կարծիքով չեն կարող չիմանալ կամ պահի տակ մոռանալ, թե ինչ մեխանիզմով է կատարվում Ոսկե Գնդակի դափնեկրի մրցանակաբաշխությունը:

Մարքիզ, եթե չիմանայի,կասեյի չգիտեմ ,քանի որ ամոթ բան չկա ըտեղ, շատ կարգեր կան ֆուտբոլում կամ օրենքներ ,որ չգիտեմ ու դրանից հաստատ վատ չեմ զգում...
էլի եմ ասում, փոփոխությունը նոր ա եղել, մի պահ շփոթմունք ա եղել, դա ոչինչ, նույն հաջողությամբ ,եթե ֆուտբոլով դու ես հետաքրքրվում ,չգիտեյիր,որ Ռոնալդուն 2008 թվին հաղթլ էր ՉԼ ,Պրիմեր լիգան, Սուպեր գավաթը, 8 գոլով դարձել ՉԼ-ի ռմբարկու, 31 գոլով Պ. լիգայի ու հետո ասւոմ էիր <<ինչ ա տարել,որ ?>>

Մարկիզ
09.12.2010, 21:22

Բայց ո՞վ ա ասում, որ չգիտեի: Որ անունը ցուցակում նշել եմ, նշանակում է չգիտեի՞…:o Մեսսին այս տարի լավագույն եռյակում (ոչ թե լավագույնը դառնալու համար) հայտնվելու համար կարելի է ասել զիջում է 2008-ի Ռոնալդուին միայն ՉԼ-ում չեմպիոն չդառնալով: Գումարած նաև, որ միանշանակ 2010-ի Մեսսին 2008-ի Ռոնալդուին իր խաղով (իսկ սա՝ խաղը, շատ «լայն» հասկացություն է) հաստատ չի զիջում (դեռ մի բան էլ ավելի լավ է խաղում): Կրկնում եմ, նույնը վերաբերվում է Նեդվեդին, Շևչենկոյին, Ռաուլին և այլն… Սրա մասին արդեն խոսել ենք:

Ու դեռ տեղ չգրավել լավագույն եռյակում՞՞՞՞…

Սերխիո
09.12.2010, 21:27
լավ սենց ասեմ,Մարքիզ ջան,եթե Ֆուտբոլ+ առնում ես,երեկվա համարում ,հենց առաջին էջին գրած ա,թե հիմնականում ինչ սկզբունքներով են քվերակում,իսկ Սուրոն , ինչքան էլ մեկ-մեկ խառնում ա , բայց դե մեր երկիրը արդեն տասնքանի տարի ինքն ա ներկայացնում, դա արդեն խոսուն փաստ ա,որ վստահավծ ա ետ գործը:

Մարկիզ
11.12.2010, 21:25
Սա էլ (http://lenta.ru/news/2010/11/24/player/) Ռեալցիների կարծիքը: Հիմա էլ հո չեք ասելու, թե Ռեալի պապան ու մաման սխալվել են Մեսսիին դասելով 1-ինը և 2-րդը:

Չնայած, մեծ առումով նրանք խիստ սուբյեկտիվ են: Շվայն-մվայն, Ռոնալդու-մոնալդու…:)))

Լեո
17.12.2010, 23:45
Քվեարկել եմ Չավիի օգտին, բայց կարծում եմ՝ այունամենայնիվ Ինիեստան կստանա ոսկե գնդակը: Կարծում եմ Մունդիալ2010-ի ամենակարևոր գոլն իր գործը կանի :)

Gayl
10.01.2011, 23:25
Լավագույնի կոչմանն արժանացավ Մեսսին:o:)
Շնորհավորանքներս ֆուտբոլասերներին:

Inna
10.01.2011, 23:31
Շնորհավորում եմ:bux:, Լիոնել Մեսսին արժանացավ «Ոսկե Գնդակ»-ին:hands

Հ.Գ.Չէի նկատել, որ ինձնից առաջ գրել են:)

Լեո
10.01.2011, 23:33
Շատ անսպասելի էր, որ Մեսսին ստացավ ոսկե գնդակը, բայց երբ մի փոքր խորն ես մտածում, հասկանում ես, որ Մեսսին ավելի արժանի էր:

Ես կուզեի Չավին ստանար մրցանակը :(

Gayl
10.01.2011, 23:34
Շատ կցանկանայի, որ Չավին լիներ լավագույնը, մի քիչ անարդար ստացվեց:
Ամենաշատը ուրախ եմ Մոուրինիոի համար, նա արժանի էր:

Լեո
10.01.2011, 23:40
Ինիեստան էլ պակաս արժանի չէր, 2010թ.-ի ամենակարևոր գոլի (ես կասեի՝ ոսկե գոլի :)) ) հեղինակը դարձավ :)

Էս դեպքում երևի Մեսսիի հարիզման իր դերը խաղաց… Կարծում եմ քվեարկողներից շատերը իրենց ընտրությունն արել են սուբյեկտիվորեն՝ ելնելով Մեսսիի նկատմամբ ունեցած մեծ համակրանքից: Այլապես էսպես չէր լինի, իրոք մի քիչ անարդար էր, կարծես Մունդիալ2010-ը լրիվ անտեսվեց, ինչն իմ կարծիքով անթույլատրելի էր:

Gayl
10.01.2011, 23:44
Ինիեստան էլ պակաս արժանի չէր, 2010թ.-ի ամենակարևոր գոլի (ես կասեի՝ ոսկե գոլի :)) ) հեղինակը դարձավ :)

Էս դեպքում երևի Մեսսիի հարիզման իր դերը խաղաց… Կարծում եմ քվեարկողներից շատերը իրենց ընտրությունն արել են սուբյեկտիվորեն՝ ելնելով Մեսսիի նկատմամբ ունեցած մեծ համակրանքից: Այլապես իրոք մի քիչ անարդար էր, կարծես Մունդիալ2010-ը լրիվ անտեսվեց, ինչն իմ կարծիքով անթույլատրելի էր:

Մունդիալ 2010 ից միայն Կասսիլասը շահեց:)), Սեզարին թողած Կասսիլասին լավագույն դարպասապահ ճանաչեցին:o

Gayl
10.01.2011, 23:46
Հա մեկ էլ համոզված էի, որ Վիլյայի փոխարեն կլինի Ֆոռլանը, լրիվ հիմարացել են:

Լեո
10.01.2011, 23:46
Բայց հետաքրքիրն էն էր, որ «Բարսելոնա» գործոնն ավելի ուժեղ աշխատեց, քան «Մունդիալ2010» գործոնը :hands

Լեո
10.01.2011, 23:47
Հա մեկ էլ համոզված էի, որ Վիլյայի փոխարեն կլինի Ֆոռլանը, լրիվ հիմարացել են:
Չէ, մի զարմացի, Վիլիան Ֆոռլանից պակաս տղա չէ ;)

Gayl
10.01.2011, 23:50
Չէ, մի զարմացի, Վիլիան Ֆոռլանից պակաս տղա չէ ;)

Հա թող պակաս չլինի, բայց Ֆոռլանը ավելի էր արժանի, նախ աշխարհի խաղերին փայլուն խաղ խաղաց և հետո Ատլետիկոին ՈւԵՖԱ ի չեմպիոն սարքեց, նորից իր փայլուն խաղի շնորհիվ:

Ungrateful
10.01.2011, 23:50
Փթիրին տվի՞ն :D: Շնորհավոր, փթիր :)): Չավիենց պիտի տային` փթիրն արժանի չէր, այսինքն Չավիենք ավելի արժանի էին:

Հ.Գ. Նոմիացված 3 ֆուտբոլիստուհիներն ի՜նչ գեշ էին :(, սրտիս դարդ եղավ... Էն հաղթողը հլը հեչ` հաղթեց, ուրախացավ: Բայց էն երկուսը բացի նրանից, որ իրենց հոր մեծ տղերքն են` նաև մրցանակ չստացան :(:D:

Լեո
11.01.2011, 00:00
Փթիրին տվի՞ն :D: Շնորհավոր, փթիր :)):
Չդժեց: Անհարգալից վերաբերմունքը քեզ վայել չէ :bad

Ուրվական
11.01.2011, 00:12
Միանշանակ արժանի չէր Մեսսին: Աշխարհի առաջնությանը եթե չեմ սխալվում, գոլ էր չէր խփել: Գերմանիայի խաղին Մեսսի չկար դաշտում, իսկ Ինիեստային ու Չավիին ոչ մեկը չկարողացավ փակել ու կանգնեցնել: Անարդար ա էլի: Չավին ստեղծագործ էն քիչ ֆուտբոլիստներից ա աշխարհում, ում շնորհիվ դեռ ֆուտբոլը մնում ա ֆուտբոլ, այլ ոչ թե ծրագրավորում: Ու դա ինքը ապացուցել ա էս տարի՝ Մեսսիից հազար գլուխ լավ: Աշխարհի չեմպիոն են դառել: Մեսսին ո՞վ ա:
Հ.Գ. Բարսելոնային, մեղմ ասած, չեմ համակրում, ուղղակի ասում եմ էն, ինչ կա տվյալ պահին: Ոչ էլ Մեսսիի նկատմամբ հակակրանք ունեմ:

Սերխիո
11.01.2011, 00:16
մի տարօրինակ որոշում ևս...Բայց թող չթվա, թե Մեսիին չեմ գնահատում , բայց մի բան էլ հասկացա, որ սա արդեն ոսկե գնդակ չի ,սա ադամանդե գնդակ ա, այսինքն տալիս են ոչ թե ամենաօգտակար ֆուտբոլիստին, ով հաջողությունների ա հասել թիմի հետ , այլ անհատին , ու սա ինձ ավելի դզեց, քանի որ մյուս տարվա եռյակի մեջ Ռոնալդուն անպակաս կլինի, արդեն դա կասկածից վեր ա, քանի որ Մեսիի ,Ռոնալդուի պես դաժը երրորդ անհատին դժվար կլինի գտնել...Ինչևէ, Շնորհավոր, Բայց դե ես միշտ էլ համակրանք եմ ունեցել Չավիի հանդեպ, անկախ ամեն ինչից

Gayl
11.01.2011, 00:25

Իսկականից, չկա մի ֆուտբոլիստ ով կարող է համեմատվել նրանցից մեկի հետի:

Ungrateful
11.01.2011, 00:27
Չդժեց: Անհարգալից վերաբերմունքը քեզ վայել չէ :bad

Դզեց, թե ոչ` դու կիմանաս, Լեո ջան: Մեսսիին էլ քչից-շատից հարգում եմ, հարգում եմ բոլոր համեստ ֆուտբոլիստներին: Ու անկողմնապահորեն նայելով, վերջին մի քանի տարում ինքը իմ կարծիքով աշխարհի 2 լավագույն ֆուտբոլիստներից մեկն ա: Դժվար չի կռահել, թե մյուսն ում նկատի ունեմ: Անգամ երկրպագել եմ Մեսսիին մունդիալի ժամանակ, արգենտինայի կազմում: Տակ չտո, գրառումս զուտ կատակ էր: Որ ես էլ սկսեմ սիրելի ֆուտբոլիստների հասցեին ուղված ամեն դառը խոսք լուրջ /կամ սրտիս մոտ/ ընդունել, հետո էլ մեկ ուրիշը սկսի ու տենց շարունակ` էդ ինչո՞վ կվերջանա:
Ու անկեղծ շնորհավորում եմ էդ տղու բոլոր ֆանատներին, մանավանդ ֆեյսբուքի իմ ընկերների ցանկի աղջիկներին, որոնց համար կապ չունի Բարսա, Խետաֆե թե մեկ այլ թիմ` իրանք հաղթողներին են երկրպագում միշտ ու էսօր Մե՜սսի, Մե՜սսի ստատուսներ են գրել: Եթե էդ մարդկանց ուրախացնում է դա` ես միայն ուրախ եմ: Իսկ ինչքանով էր սխալ էդ տիտղոսը` արդեն բազմիցս գրվեց:

Gayl
11.01.2011, 00:29
Ու դա ինքը ապացուցել ա էս տարի՝ Մեսսիից հազար գլուխ լավ: Աշխարհի չեմպիոն են դառել: Մեսսին ո՞վ ա:

Դե եթե մի պահ պատկերացնենք, որ Մունդիալ 2010 գոյություն չի ունեցել, ապա միանշանակ տիտղոսը Մեսսինն է, նա ուրիշ տիեզերքից է, կարճ ասած էս տարի այդպես էլ արին, հիմարները պատկերացրին, որ աշխարհի խաղեր չեն եղել, իսկ Իսպանիան չեմպիոն չի եղել:o

Sagittarius
11.01.2011, 00:31
Ֆուտբոլը գնալով ավելի պոպ ա դառնում՝ վատ իմաստով...

Ֆուտբոլի աշխարհի խաղերը տալիս են մի երկրի, որը կյանքում էլ չի լսել, թե ֆուտբոլը ինչ ա.. հիմա էլ սա,
չէ, ես շատ եմ հարգում Մեսսին ու համարում եմ նրան այսօրվա ամենատաղանդավոր ֆուտբլիստը, բայց Չավիի /նաև Ինիեստայի/ ներդրումը այս տարի անհամեմատ էին, կարծում եմ Բարսելոնայի երկրպագուները կհամաձայնեն, որ Բարսան առանց Չավի և Բարսան առանց Մեսսի լրիվ տարբեր բաներ են. էլ չեմ խոսում Մունդիալի մասին, որի հեղինակության բռնաբարումը շարունակվում է՝ հիշեք ֆուտբոլային «աստղերի» խղճուկ խաղը այս մունդիալում

Ուրվական
11.01.2011, 00:44
Դե եթե մի պահ պատկերացնենք, որ Մունդիալ 2010 գոյություն չի ունեցել, ապա միանշանակ տիտղոսը Մեսսինն է, նա ուրիշ տիեզերքից է, կարճ ասած էս տարի այդպես էլ արին, հիմարները պատկերացրին, որ աշխարհի խաղեր չեն եղել, իսկ Իսպանիան չեմպիոն չի եղել:o

Դե դրա համար էլ եթե կոչվում ա տարվա լավագույն, ուրեմն տարվա բոլոր իրադարձությունները պետք ա հաշվի առնեն, էլ չեմ ասում, որ գլխավորը հաշվի չեն առել: Ոչ պրոֆեսիոնալ որոշում, շոու: Տարվա ընթացքում Չավիի ՕԳԳ-ն միանշանակ շատ ավելի մեծ էր: Հիմա որ գոլ քիչ են խփում, էդ ոչ մի բան չի նշանակում:

Սերխիո
11.01.2011, 00:49
ուղղակի էս պարագայում Կանավարոյի ոսկե գնդակը ծիծաղալու առիթ ա տալիս...

Ներսես_AM
11.01.2011, 00:50
Ես չէի պատկերացնի որ Մեսսին ոսկե գնդակ տան սենց կտխրեմ :( Չավիին էի ուզում տային: Բայց սենց բան եմ մտածում, նախ էս գնդակը տալիս են հիմնվելով հավաքականների մարզիչների ու ավագների քվեարկության վրա (կարծեմ հետո նույնիսկ գումարային ձայները հրապարակում են): Ու իմ կարծիքով Մեսսին հաղթել է ունենալով ավելի շատ 2րդ տեղ քան Չավին կամ Ինիեստան, այսինքն միջինացնելով մեծամասնությունը քվերակել է կամ Չավի Մեսսի Ինիեստա կամ Ինիեստա Մեսսի Չավի: Դե պարզ ա առաջին տեղ էլ ահագին կունենա, ու սենց միավորներով առաջին տեղն ա անցել:

Բայց դե մեկա Չավիին պիտի տային :cry

Ներսես_AM
11.01.2011, 20:09
Տղեքը :B

http://www.youtube.com/watch?v=Bnh_MQLex3E

Լեո
11.01.2011, 21:45
Տղեքը :B

Ընտիրություն ա :B :good

Altair
11.01.2011, 22:19
Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում Լիոնել Մեսսին, ով կստանա ՖԻՖԱ-ի ոսկե գնդակը: Արգենտինայի հավաքականի և կատալոնական Բարսելոնայի հարձակվողն առաջ անցավ իր խաղընկերներ Չավիից ու Անդրես Ինյեստայից: Այս մասին հայտնի դարձավ այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխության ընթացքում:

Վերջին երկուսն Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել էին 2010թ. Աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ահա Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ ձախողվել էր ՀԱՀ-ում: Բայց դա չխանգարեց Լիոնելին կրկին լավագույնը ճանաչվել մոլորակում: Մեսսին հիանալի մրցաշրջան անցկացրեց Բարսելոնայում, որի կազմում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ միավորվել են Ֆրանս Ֆուտբոլի կողմից սահմանված Ոսկե գնդակի (այս մրցանակը տրվում էր Եվրոպայի լավագույն խաղացողին) և ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի տիտղոսները:

Հղում (http://www.prizma.am/main/lang_1/news_4177.html)

Altair
11.01.2011, 22:20
Ոսկե գնդակի մրցանակակիր, 2010թ. լավագույն ֆուտբոլիստ, Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ չէր կարծում, թե կարող է այս պայքարում գերազանցել կատալոնական ակումբի իր խաղընկերներ Անդրես Ինյեստային և Չավիին:

<<Շնորհակալություն ծափահարությունների համար: Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ կհաղթեմ այսօր: Ինձ համար արդեն հիանալի է հայտնվել այստեղ` իմ երկու խաղընկերների կողքին: Այս հաղթանակը ինձ հաճելի էմոցիաներ պարգևեց: Ցանկանում եմ այս մրցանակը կիսել իմ բոլոր խաղընկերների, ընտանիքիս, բոլոր բարսելոնացիների և արգենտինացիների հետ>>, - Մեսսիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հղում (http://barcelonians.ucoz.com/news/lionel_messi_che_39_i_spasowm_or_khaght_39_em/2011-01-11-716)

Altair
11.01.2011, 22:24
Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ հիասթափված չէ, որ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով չի ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Marca-ն:

<<Ես հիասթափված չեմ։ Լինել երեք հավակնորդների ցուցակում, արդեն շատ բան է նշանակում: Տա Աստված, որ դա կրկնվի: Կարևորը շարունակելն է լավ խաղալ, իսկ մնացածը վերահսկել հնարավոր չէ>>, - ասում է Ինյեստան:

Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, որը ստացավ Ոսկե Գնդակը, Ինյեստան ասել է. <<Ես երջանիկ եմ, որ Լեոն արժանացավ այդ տիտղոսին: Եթե ընտրել են նրան, ապա նա արժանի էր: Մեր երեքից ցանկացածն էլ կարող էր արժանանալ այդ տիտղոսին, բայց մենք ուրախ ենք, որ Լեոն արժանացավ դրան և շնորհավորում ենք նրան>>, - ասել է Ինյեստան:

Հղում (http://barcelonians.ucoz.com/news/inyesta_es_hiast%27ap%27vac%27_chem/2011-01-11-717)

Մոդերատորական. Մեսսի ջան, հղումները պարտադիր են:

Moonwalker
11.01.2011, 22:29
Messi Ավելի հեշտ կլինի դու հղումը տուր, հետաքրքրվողները կմտնեն կկարդան: Իսկ եթե մեջբերում ես, հղումը՝ պարտադիր է: ;)

Altair
12.01.2011, 21:31
Պելեն մեկնաբանել է Լեոնել Մեսսիի մրցանակը:
<<Այս մրցաշրջանում կային շատ ֆուտբոլիստներ, որոնք արժանի էին այդ մրցանակին: Բացի լավագույն եռյակից կարելի է նշել նաև Ֆորլանին, Ռոբենին, Սնայդերին, Ռոնալդուին: Իրոք, լավագույնին ընտրելը շատ դժվար էր, սակայն Մեսսին, անխոս, լավագույնն է: Արդեն մի քանի տարի շարունակ նա ցուցադրում է ֆանտաստիկ խաղամակարդակ: Ես չգիտեմ, կարող է արդյոք ինչ–որ մեկը համեմատվել նրա հետ>>, – հայտարարել է Պելեն O Globo–ի հետ հարցազրույցում:

Հղում (http://barcelonians.ucoz.com/news/pele_es_chgitem_96_ov_karogh_e%27_hamematvel_messii_het/2011-01-12-722)

Մոդերատորական. Մեսսի, հղում դիր: Վերջին անգամ եմ զգուշացնում: Մրցանակի վերաբերյալ էլ հատուկ թեմա կա: Գրառումդ տեղափոխում եմ: