PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մտքեր լռությունից...



einnA
06.12.2010, 12:14
Հեղինակը 28 ամյա Վարդուհի Մկրտչյանն է:
Նրա թույլտվությամբ ձեզ եմ ներկայացնում նրա մտքերը լռությունից վերցրած:

Հ.Գ.Կարծիքները կփոխանցեմ:

einnA
06.12.2010, 12:17
Լուսաբացից առաջ
Սերը քուն է մտնում,
Ավելի է մթնում
Լուսաբացից առաջ:

Լուսաաբացից առաջ
Հույսը տուն է մտնում`
Հոգում բույն է գտնում
Լուսաբացից առաջ:

Ու մինչ քեզ եմ սպասում-
Աչքս թաց է լինում,
Դուռս բաց է լինում
Լուսաբացից առաջ:

***

Իմ փշրված կարոտներից,
Գամ հավաքեմ բեկոր-բեկոր`
Ժպիտը քո:

Գամ հավաքեմ կաթիլ-կաթիլ,
Իմ խորտակված երազներից,
Թախիծը քո:

Գամ հավաքեմ հատոր-հատոր
Ու սոսնձեմ հատիկ-հատիկ`
Իմ հույսը ու …հավատը քո:

Garapost
06.12.2010, 13:22
Իմ փշրված կարոտներից
Գամ հավաքեմ բեկոր-բեկոր
Ժպիտը քո:

Իմ խորտակված երազներից
Գամ հավաքեմ կաթիլ-կաթիլ
Թախիծը քո:

Գամ հավաքեմ հատիկ-հատիկ
Ու սոսնձեմ հատոր-հատոր
Իմ հույսը ու …հավատը քո:


Իմ կարծիքով սա ավելի հայերեն է:

einnA
06.12.2010, 15:16
Իմ կարծիքով սա ավելի հայերեն է:

Ավելի հայերեն չէի ասի, ուղղակի նախասիրության հարց է ;)
Մերսի կարծիքի համար:

Garapost
06.12.2010, 15:34
Ավելի հայերեն չէի ասի, ուղղակի նախասիրության հարց է ;)
Մերսի կարծիքի համար:

Ես դա նկատեցի, քանի որ մերսի բառը հայերեն չէ:

Mark Pauler
06.12.2010, 16:47
Լավն են Վարդուհու լռությունից վերցրած մտքերը: Էդ ժամանակ, համոզված եմ ինքը կետադրության մասին չէր էլ մտածում:
Եթե էլի կան ստեղծագործություններ տեղադրի, Վարդուհուն էլ իմ կողմից բարեմաղթանքներ փոխանցի:
Ցանկանում եմ, որ մյուս անգամ լռության մեջ խորհելուց, լավ պահերի ջերմությունով ոգեշնչվի: ;)

My World My Space
06.12.2010, 17:41
Լուսաբացից առաջ
Սերը քուն է մտնում,
Ավելի է մթնում
Լուսաբացից առաջ:

Լուսաաբացից առաջ
Հույսը տուն է մտնում`
Հոգում բույն է գտնում
Լուսաբացից առաջ:

Ու մինչ քեզ եմ սպասում-
Աչքս թաց է լինում,
Դուռս բաց է լինում
Լուսաբացից առաջ:

***

Իմ փշրված կարոտներից,
Գամ հավաքեմ բեկոր-բեկոր`
Ժպիտը քո:

Գամ հավաքեմ կաթիլ-կաթիլ,
Իմ խորտակված երազներից,
Թախիծը քո:

Գամ հավաքեմ հատոր-հատոր
Ու սոսնձեմ հատիկ-հատիկ`
Իմ հույսը ու …հավատը քո:


Սիրուն են պատկերները, Սահյանի հոտ առա..... :)

Meme
06.12.2010, 21:36
Իմ փշրված կարոտներից,
Գամ հավաքեմ բեկոր-բեկոր`
Ժպիտը քո:

Գամ հավաքեմ կաթիլ-կաթիլ,
Իմ խորտակված երազներից,
Թախիծը քո:

Գամ հավաքեմ հատոր-հատոր
Ու սոսնձեմ հատիկ-հատիկ`
Իմ հույսը ու …հավատը քո:[/QUOTE]



Ան նենց հավանեցի էս մեկը:love,նենց լավ էր կարդացվում,սահուն էր ու պարզ...........Իմ կողմից մեծ շնորհակալություն սեղծագործողին:hi և քեզ,որ տեղադրել ես:kiss

Garapost
07.12.2010, 00:01
Այն բանից հետո, երբ Վարդուհին համեստորեն ընդունել է իմ դիտողությունները, ձեր խոսքերը հնչում են որպես շողոքորթություն: Նա ձեր կեղծ գովեստի պահանջը չունի: Այսուհետ Վարդուհու տեղադրած բոլոր գործերը կլինեն ավելի գրագետ և ավելի ուժեղ: Ես հավատացած եմ:

Mark Pauler
07.12.2010, 00:33
Այն բանից հետո, երբ Վարդուհին համեստորեն ընդունել է իմ դիտողությունները, ձեր խոսքերը հնչում են որպես շողոքորթություն: Նա ձեր կեղծ գովեստի պահանջը չունի: Այսուհետ Վարդուհու տեղադրած բոլոր գործերը կլինեն ավելի գրագետ և ավելի ուժեղ: Ես հավատացած եմ:

Շողոքորթելու կամ կեղծ գովեստ անելու կարիք անձամբ ես չունեմ ու ոչ միայն այն պատճառով, որ արժանապատվություս թույլ չի տալիս, այլ նաև նրա համար, որ իսկապես բանաստեղծությունները դուրս եկել են:
Եթե կարիք ունես նկատողություններովդ ինքնագնահատականդ բարձրացնես գրառում անելուց առաջ մի քիչ երկար մտածի, գուցե հետո ավելի ընկնի այդ գնահատականը: Իսկ եթե իսկապես ինչ-որ գրագետ ու տեղին նկատողություն ես ուզում անես Վարդուհուն, դա կարող ես նամակի միջոցով փոխանցել: Կարծում եմ այդպես ավելի կոռեկտ կլինի:

einnA
07.12.2010, 09:53
Ոչինչ չի՛ եղել
Ու ոչինչ չկա՛.
Լոկ մի գարուն է
Անցել իմ կյանքից,
Ու մի անուն է
Ջնջվել աշխարհում:

Ոչինչ չի՛ եղել
Ու ոչինչ չկա՛.
Մի օրհնություն է
Մաղվել երկնքից
Ու մի մանուկ է
Ծնվել աշխարհում:

Կարոտը եկել
Ու հենց ինքն իրեն
Տեր է հռչակել
Սրտիս տաճարում,
Եվ ինքն էլ իրեն
Հարկ է վճարում`
Արցունքիս տեսքով:

***
Հեռացել են մուսաներս,
Մոռացել են մուսաներս,
Ինչ-որ մի բան այն չեմ արել`
Նեղացել են մուսաներս:

***
Թղթին հանձնեմ մտքերը իմ,
Դատաստանիդ` մեղքերը իմ:
Օգնիր, Աստված, որ աշխարհում
Երկար մնան հետքերը իմ:

My World My Space
07.12.2010, 09:57
Ոչինչ չի՛ եղել
Ու ոչինչ չկա՛.
Լոկ մի գարուն է
Անցել իմ կյանքից,
Ու մի անուն է
Ջնջվել աշխարհում:

Ոչինչ չի՛ եղել
Ու ոչինչ չկա՛.
Մի օրհնություն է
Մաղվել երկնքից
Ու մի մանուկ է
Ծնվել աշխարհում:

Կարոտը եկել
Ու հենց ինքն իրեն
Տեր է հռչակել
Սրտիս տաճարում,
Եվ ինքն էլ իրեն
Հարկ է վճարում`
Արցունքիս տեսքով:



էլի Սահյանի հոտ առա....:)



Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։



գնում եմ Սահյան կարդալու....

Malxas
07.12.2010, 11:51
Բանաստեղծություններն ինձ դուր եկան: Զգացվում է, որ հեղինակն ունի իրեն հատուկ ոճ:
Կարծում եմ կետադրական նշանները չպետք է որպես դիտողություն դիտվեն: Դրանց համար կա խմբագիր և սրբագիր: :)

My World My Space
07.12.2010, 12:00
Բանաստեղծություններն ինձ դուր եկան: Զգացվում է, որ հեղինակն ունի իրեն հատուկ ոճ:
Կարծում եմ կետադրական նշանները չպետք է որպես դիտողություն դիտվեն: Դրանց համար կա խմբագիր և սրբագիր: :)

Ի տարբերություն արձակի, չափածո գործում ավելի նախընտրելի է հեղինակային կետադրությունը, քանի որ դրանով են ստեղծվում պաուզաներ, և այդ կետադրությամբ կարդալով է միայն որ կարելի է միտքը ճիշտ ընկալել.... :hi

Malxas
07.12.2010, 12:14
Իհարկե համաձայն եմ քեզ հետ, Հով ջան :) Ես նկատի ունեի անուշադրության ու չիմացության կետադրական սխալները:

Garapost
07.12.2010, 15:26
Ոչինչ չի՛ եղել
Ու ոչինչ չկա՛.
Լոկ մի գարուն է
Անցել իմ կյանքից,
Ու մի անուն է
Ջնջվել աշխարհում:

Ոչինչ չի՛ եղել
Ու ոչինչ չկա՛.
Մի օրհնություն է
Մաղվել երկնքից
Ու մի մանուկ է
Ծնվել աշխարհում:

Կարոտը եկել
Ու հենց ինքն իրեն
Տեր է հռչակել
Սրտիս տաճարում,
Եվ ինքն էլ իրեն
Հարկ է վճարում`
Արցունքիս տեսքով:

***
Հեռացել են մուսաներս,
Մոռացել են մուսաներս,
Ինչ-որ մի բան այն չեմ արել`
Նեղացել են մուսաներս:

***
Թղթին հանձնեմ մտքերը իմ,
Դատաստանիդ` մեղքերը իմ:
Օգնիր, Աստված, որ աշխարհում
Երկար մնան հետքերը իմ:

Առաջին բանաստեղծությունը սքանչելի է, ինչը չեմ ասի քառյակների մասին:
Կա իմաստ ու ապրումների մի թախծոտ շարան:

einnA
08.12.2010, 14:19
Հաճախ ենք փշրում երազները մենք,
Չհասկանալով, որ սիրտ ենք փշրում,
Ու մեր պատճառով պատահում է, որ
Մեկի փշրված երազի հետքով
Քայլում է մյուսի երջանկությունը:

Դո՛ւ, որ գալիս ես որպես բաց նամակ,
Խոստանալով ինձ չթողնել մենակ,
Դո՛ւ, որ կարոտ ես ու սիրտ ես համակ,
Ո՞վ ես, որտեղի՞ց:

Դո՛ւ, որ գալիս ես դեռ չաղավաղված,
Ինչպես մանանա երկնքից հեղված,
Դո՛ւ, որ էությամբ հուր ես անթեղված,
Ո՞վ ես, որտեղի՞ց:

Դո՛ւ, որ գալիս ես իբրև պատասխան
Իմ թախիծներին, հույզերին այնքան,
Ու դառնում, կարծես, կյանքիս ապագան,
Ո՞վ ես, որտեղի՞ց:

***

Ախ քիչ, շատ քիչ`
Վայրկյանից էլ,պահից էլ քիչ,
Կյանք ունեմ ես.
Գուցե վաղն իսկ
Չլինեմ ես:

einnA
09.12.2010, 17:27
Անհնարին է, որ այս աշխարհում համայն,
Դու թևավոր լինես, ու ես անթև մնամ:

Անարդար է նաև, թե աշխարհում համայն,
Դու մեղավոր լինես, ու ես անմեղ մնամ:

Անկարելի է, որ, երբ չլինես կողքիս,
Ես` խելագար ու խենթ, սուրբ ու խելոք մնամ:

Եվ ով կհավատա, որ առանց քեզ կյանքում,
Ես երեկո լինեմ ու… առավոտ մնամ:

einnA
11.12.2010, 19:43
ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ

Դո՞ւ…
Դու նման ես մի առեղծվածի-
Հավերժ նորաստեղծ,
Հավերժ կանացի:

Ե՞ս…
Ես լոկ գերին քո հմայքների`
Հավերժ անաղարտ,
Հավերժ անթերի:

Դո՞ւ…
Դու աստղիկն ես իմ երազանքի,
Լույսը իմ սրտի,
Հույսը իմ կյանքի:

Դո՞ւ…
Սրտիս համար դեռ չվերածնված
Մի հին մագաղաթ
Ու մի նոր Աստված:




***

Եվ կարևոր չէ՛
Ո՞վ է մեղավոր`
Ե՞ս, թե դու,
Թե՞ նա:

Եվ կարևոր չէ`
Ո՞վ է հեռացել`
Ե՞ս, թե դու,
Թե՞ նա:

Եվ լռությունն այս
Ո՞վ մեջտեղ բերեց`
Ե՞ս, թե դու,
Թե՞ նա:

Կարևոր է, որ
Սիրել գիտենանք
Ես, և՛ դու,
և՛ նա:

einnA
13.12.2010, 16:31
Թե առվակ եմ,
Դու իմ հունն ես,
Ես առանց քեզ կկորչեմ:
Թե խարույկ եմ,
Դու իմ հուրն ես,
Ես առանց քեզ կհանգչեմ:
Թե բարձունք եմ,
Դու իմ ձյունն ես,
Ես առաց քեզ Մասիս չեմ:

***

Նորից կողքիս լինեիր,
Ու բացվեի քո առջև:
Սիրտս տեղից հանեիր,
Ու լացեի քո առջև:

Երջանիկ եմ ես հիմա,
Բայց սարեր կան մեր միջև:
Ոտաբոբիկ լինեի,
Բայց լինեի քո առջև:

einnA
15.12.2010, 13:13
Ինձ մի փորձիր հերքել.
Ես էությունն եմ քո`
Ոտքից գլուխ թրջված
Կարոտներիդ փոշով:

Ինձ մի փորձիր լքել.
Ես քո ձայնն եմ ներքին`
Խորը խորին եսը,
Որին դեռ չես հասել,
Բայց գիտակցում ես` կա:

Ինձ մի փորձիր երգել.
Ես բառն եմ փնտրված,
Որ չի իջնում երբեք
Բանաստեղծի ձեռքին:

***

Կարծեցի, թե բարձր ես այնքան,
Որ ուզեցի մի գորգ լինել ոտքերիդ տակ:
Կարծեցի՝ մաքուր ես այնքան,
Որ ցանկացա ծաղիկ լինել արևիդ տակ,
Որ ցանկացա անունդ վեհ
Թիկնոցի պես առնել վրաս:
…Պարզվեց` այնքան մեծամիտ ու
Մանր ես այնքան, որ
Ցանկացա շվաք անել, որ չերևաս:

einnA
10.01.2011, 17:17
Ի՞նչ անեմ, ասա՛,
Որ տխրությունս չփոխվի լացի
Ու չխառնվի առօրյա հացիս,
Որ արցունքներս, քեզանից բացի
Չտեսնի ոչ ոք:

Ի՞նչ անեմ, ասա՛,
Որ կարոտներս չմարեն հանկարծ,
Որ երազներս չկորչեն անդարձ,
Որ մեռնող սրտիս խարույկը հանգած
Չտեսնի ոչ ոք:

***
Ա՜խ, գիշերով այս մենավոր,
Իր լռությամբ խորհրդավոր,
Ո՞ւր է գնում, ո՞վ իմանա,
Իմ աշխարհը մտամոլոր:

einnA
03.02.2011, 10:42
Ո՞նց կարողացար այդքան ցածրանալ,
Ինձ համար երկնին հավասար էիր:

Ո՞նց կարողացար այդքան մանրանալ,
Ինձ համար հույսի առապար էիր:

Չհասցրեցի քեզ ասել, որ ես
Քո հետքերով եմ ուզում ընթանալ:

Չհասցրեցի ասել, որ հոգիս
Քո երգերով է ուզում ջերմանալ:

Չհասցրեցի քեզ ասել, որ ես
Քո սիրով էի ուզում արբենալ:

Չհասցրեցի հասնել անգամ քեզ…

Դու ե՞րբ հասցրիր անցյալում մնալ:

Chilly
03.02.2011, 11:11
Ի՞նչ անեմ, ասա՛,
Որ տխրությունս չփոխվի լացի
Ու չխառնվի առօրյա հացիս,
Որ արցունքներս, քեզանից բացի
Չտեսնի ոչ ոք:

Ի՞նչ անեմ, ասա՛,
Որ կարոտներս չմարեն հանկարծ,
Որ երազներս չկորչեն անդարձ,
Որ մեռնող սրտիս խարույկը հանգած
Չտեսնի ոչ ոք:

***
Ա՜խ, գիշերով այս մենավոր,
Իր լռությամբ խորհրդավոր,
Ո՞ւր է գնում, ո՞վ իմանա,
Իմ աշխարհը մտամոլոր:

Լավն են, չէի տեսել ...
Գուցե էդքան էլ չեմ հասկանում, բայց ինձ թվում ա մի քիչ ավելի շատ բառին ա նշանակություն տալիս, բառը չի կարևոր, իսկական զգացածդ պիտի փորձես դնել թղթին...

einnA
03.02.2011, 11:23
Լավն են, չէի տեսել ...
Գուցե էդքան էլ չեմ հասկանում, բայց ինձ թվում ա մի քիչ ավելի շատ բառին ա նշանակություն տալիս, բառը չի կարևոր, իսկական զգացածդ պիտի փորձես դնել թղթին...

Ես էլ արդեն ուզում էի գրել` ես ուր, էտ ամենը զգալն ուր :))
Մերսի շատ, կփոխանցեմ ;)

einnA
14.02.2011, 10:18
Մեկին` փշե պսակ,
Մյուսին թագ ես տալիս,
Աշխա՛րհ, անգո՞ւթ ես դու,
Թե՞ գթառատ:

Մեկին բախտը` էժան,
Մյուսին թանկ ես տալիս,
Երկի՛նք, անգո՞ւթ ես դու,
Թե՞ գթառատ:

Մեկին կյանք պարգևում,
Մյուսին մահ ես տալիս,
Աստվա՛ծ, անգութ ես դու
Եվ գթառատ:

einnA
17.02.2011, 11:01
Բնության պես լինեի`
Նրա պես միշտ հին ու նոր,
Նրա պես խորհրդավոր,
Ներող նրա պես:

Աշխարհի պես լինեի`
Նրա պես պարզ ու խրթին,
Նրա պես լույս ու մթին,
Գերող նրա պես:

Երկնքի պես լինեի`
Նրա պես խիստ ու ժպտուն,
Նրա նման մշտարթուն,
Անծայր նրա պես:

einnA
28.02.2011, 16:33
Սիրտս արցունք է բուրում,
Այս ի՞նչ կարոտ է:
Ամպից թախիծ է ծորում,
Ամպս յարոտ է:

Գնամ, սարերը ելնեմ,
Սարում կսկիծ է:
Սարերից կարոտ քաղեմ,
Քաղածս սինձ է:

Սինձ առած ձորերն իջնեմ,
Լցվեմ ձորերով,
Հնիս հետ նորդ փնջեմ,
Հրճվեմ լորերով:

Լորերիդ երգը հանձնեմ
Սրտին աշխարհի,
Հոգսերս բարիք դարձնեմ,
Օրերդ` տարի:

Lusinamara
28.02.2011, 17:42
Մեկին` փշե պսակ,
Մյուսին թագ ես տալիս,
Աշխա՛րհ, անգո՞ւթ ես դու,
Թե՞ գթառատ:

Մեկին բախտը` էժան,
Մյուսին թանկ ես տալիս,
Երկի՛նք, անգո՞ւթ ես դու,
Թե՞ գթառատ:

Մեկին կյանք պարգևում,
Մյուսին մահ ես տալիս,
Աստվա՛ծ, անգութ ես դու
Եվ գթառատ:



Ես առաջ չէի նկատել, ի~նչ հրաշք են բոլորը.......

Արևածագ
28.02.2011, 19:33
Սիրտս արցունք է բուրում,
Այս ի՞նչ կարոտ է:
Ամպից թախիծ է ծորում,
Ամպս յարոտ է:

Գնամ, սարերը ելնեմ,
Սարում կսկիծ է:
Սարերից կարոտ քաղեմ,
Քաղածս սինձ է:

Սինձ առած ձորերն իջնեմ,
Լցվեմ ձորերով,
Հնիս հետ նորդ փնջեմ,
Հրճվեմ լորերով:

Լորերիդ երգը հանձնեմ
Սրտին աշխարհի,
Հոգսերս բարիք դարձնեմ,
Օրերդ` տարի:

Այս մի բանաստեղծության մեջ կարծես թե սահյանական շունչ կա: :think Համենայն դեպս, ինձ Սահյանի այս գործը հիշեցրեց.

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե?ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշունէ, ուշ է:

My World My Space
28.02.2011, 20:55
Արդեն չափից ավելի է Սահյանոտ.....:8

Հայկօ
28.02.2011, 21:02
Վերջինը կարդացի, շատ լավն էր:

Ariadna
28.02.2011, 21:24
Չէի կարդացել, նոր կարդացի, շատ լավն էին, շատ հոգեհարազատ, միգուցե նրանից է, որ Սահյան շատ եմ սիրում։ Պարզապես շատ Սահյանական են, չգիտեմ, կամ հեղինակը էնքան է Սահյան կարդացել, որ ոգեշնչվել է, և անկախ իրենից էսպես է ստացվում։ Բայց կարդալիս էնպիսի տպավորություն է, ոնց որ վերցված լինեն Սահյանի գործերը, կառուցվածքը պահած, միայն բառերը փոխած։ Մեղեդայնությունը, ոճը, լուծումները, լրիվ Սահյանինն են։ Ամեն դեպքում շատ լավն են, ապրի Վարդուհին։ :)

einnA
28.02.2011, 21:58
Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար :)
Ժողովուրդ ավելի կարևոր են կարծիքներ գրելը, հավատացեք, քան վարկանիշները: Թե չէ մարդիկ կան, ասում են` հերիք չի Վարդուհու հաշվին հարստանաս :beee :))

Սահյան շատ սիրում ենք, գուցե ազդեցությունը կա, չեմ ժխտում, բայց հաստատ "սահյանաքոփիությամբ" միտումնավոր չի զբաղվել:)



Մեկին` փշե պսակ,
Մյուսին թագ ես տալիս,
Աշխա՛րհ, անգո՞ւթ ես դու,
Թե՞ գթառատ:

Մեկին բախտը` էժան,
Մյուսին թանկ ես տալիս,
Երկի՛նք, անգո՞ւթ ես դու,
Թե՞ գթառատ:

Մեկին կյանք պարգևում,
Մյուսին մահ ես տալիս,
Աստվա՛ծ, անգութ ես դու
Եվ գթառատ:

Այ այս մեկն ինքս վարարում էի տեղադրել, որովհետև առաջին անգամ կարդալիս Ֆրրիկի "բողոքն" էր միտս գալիս, բայց ամեն դեպքում ազդեցությունից զատ մարդն ինչ-որ իր ասելիքն է մեջը դրել:)

Mark Pauler
28.02.2011, 23:09
Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար :)
Ժողովուրդ ավելի կարևոր են կարծիքներ գրելը, հավատացեք, քան վարկանիշները: Թե չէ մարդիկ կան, ասում են` հերիք չի Վարդուհու հաշվին հարստանաս :beee :))
Einna ջան, ոնց հասկացանք դու Վարդուհու պրոդյուսրն ես: Բա չհետաքրքրվենք, Էս բոլոր շնորհակալությունները քեզ ես պահում, թե՞ հեղինակին էլ ես փայ հասցնում: :))

իրականում ինձ դուր ա գալիս Վարդուհու անկեղծությունն ու ներդաշնակությունը:

einnA
28.02.2011, 23:15
Einna ջան, ոնց հասկացանք դու Վարդուհու պրոդյուսրն ես: Բա չհետաքրքրվենք, Էս բոլոր շնորհակալությունները քեզ ես պահում, թե՞ հեղինակին էլ ես փայ հասցնում: :))

իրականում ինձ դուր ա գալիս Վարդուհու անկեղծությունն ու ներդաշնակությունը:

ես ժամանակակից պրոդյուսր եմ. ամեն ինչ իմն ա, իմն ա ու էլի իմն ա :)) քանի դեռ ինքը ասպարեզ դուրս չի եկել :secret

մերսի շատ :)

einnA
21.03.2011, 10:45
Բաց արա դուռդ
Եվ ինձ ընդունիր,
Մի թող, որ մնամ
Քո շեմին կանգնած:

Մի թող, որ գնամ
Թախիծը ուսած,
Ուժ տուր, որ հոգուս
Վարդերը բացվեն:

Բաց արա գիրկդ
Եվ ինձ ընդունիր,
Թող կարոտներս
Քո սիրով օծվեն:

Թող երջանկությամբ
Օրերդ լցնեմ,
Բաց արա սիրտդ
Եվ ինձ ընդունիր:

Ապե Ջան
21.03.2011, 15:43
Բաց արա դուռդ
Եվ ինձ ընդունիր,
Մի թող, որ մնամ
Քո շեմին կանգնած:

Մի թող, որ գնամ
Թախիծը ուսած,
Ուժ տուր, որ հոգուս
Վարդերը բացվեն:

Բաց արա գիրկդ
Եվ ինձ ընդունիր,
Թող կարոտներս
Քո սիրով օծվեն:

Թող երջանկությամբ
Օրերդ լցնեմ,
Բաց արա սիրտդ
Եվ ինձ ընդունիր:

Լավներ, գեղեցիկ տողեր էին: ;)

einnA
23.03.2011, 17:39
Շինծու, հորինված
Էություններդ
Քսվում թերթերիս
Անմեղությանը
Ու ձևացնում են,
Թե չեն նկատում
Կնճռոտվելը սևագրերիս:

Ու ես քո կողքին
Ինձ զգում եմ իբրև
Մի կիսատ-պռատ
Անորոշություն,
Որ ինքն էլ բնավ
Չգիտե իրեն
Ու չի ճանաչում:

Ու ես հոգնել եմ,
Ու էլ չեմ ուզում
Ոչ լռությունդ գիշերաթափանց,
Ոչ կարկատանված մտերմությունդ:

einnA
31.03.2011, 14:23
Քեզ հորինեցի, որ ինձ մոռանամ,
Ինձնից հեռանամ ու ապրեմ քեզնով:
Եվ ստացվեցիր դու կավածեփ,
Պղնձաձույլ ու քարակոփ
Մի մահարձան:

Քեզ կործանեցի, որ ինձ հնարեմ
Կամ վերադարձնեմ կամ
Փնտրեմ գտնեմ փշուրներիդ մեջ,
Բայց իմ մատները արյունոտեցին
Կավդ, պղինձդ, քարդ` ճաք տված:

Ինձ ու քեզ տարա
Արնոտ ձեռքերով
Հավասարության կշեռքին դրի,
Եվ դուրս եկավ, որ
Դու ծանր ես էլի,
Ծանր ավելի, քան քո պղինձը,
Քարը ու կավը իրարով հունցած…

Ծանր ես, քանի որ Ես հենց դու էիր,
Իսկ Դու` ես ու դու իրարու խառնած:

Mark Pauler
31.03.2011, 16:20
Էս վերջինն էլ ա լավը:
Ժողովուրդ աչքիս einnA - ն իրանց պադվալւմ Վարդուհուն զոռով, թաքուն պահւմ ա հաց ու ջրի վրա…:D
Աչքիս հավաքվենք գնանք ազատենք :goblin

einnA
31.03.2011, 21:20
Էս վերջինն էլ ա լավը:
Ժողովուրդ աչքիս einnA - ն իրանց պադվալւմ Վարդուհուն զոռով, թաքուն պահւմ ա հաց ու ջրի վրա…:D
Աչքիս հավաքվենք գնանք ազատենք :goblin

:aha պայմաններ եմ ստեղծում ստեղծագործելու համար :D

Ուլուանա
01.04.2011, 18:37
Չէի կարդացել, նոր կարդացի, շատ լավն էին, շատ հոգեհարազատ, միգուցե նրանից է, որ Սահյան շատ եմ սիրում։ Պարզապես շատ Սահյանական են, չգիտեմ, կամ հեղինակը էնքան է Սահյան կարդացել, որ ոգեշնչվել է, և անկախ իրենից էսպես է ստացվում։ Բայց կարդալիս էնպիսի տպավորություն է, ոնց որ վերցված լինեն Սահյանի գործերը, կառուցվածքը պահած, միայն բառերը փոխած։ Մեղեդայնությունը, ոճը, լուծումները, լրիվ Սահյանինն են։ Ամեն դեպքում շատ լավն են, ապրի Վարդուհին։ :)
Ստորագրում եմ Արիադնայի խոսքերի տակ :)։

Հիմնականում շատ դուր եկան ինձ բանաստեղծությունները։ Բայց ամենաշատը՝ էս վերջինը («Քեզ հորինեցի, որ ինձ մոռանամ,...») :)։

Meme
01.04.2011, 20:12
Քեզ հորինեցի, որ ինձ մոռանամ,
Ինձնից հեռանամ ու ապրեմ քեզնով:
Եվ ստացվեցիր դու կավածեփ,
Պղնձաձույլ ու քարակոփ
Մի մահարձան:

Քեզ կործանեցի, որ ինձ հնարեմ
Կամ վերադարձնեմ կամ
Փնտրեմ գտնեմ փշուրներիդ մեջ,
Բայց իմ մատները արյունոտեցին
Կավդ, պղինձդ, քարդ` ճաք տված:

Ինձ ու քեզ տարա
Արնոտ ձեռքերով
Հավասարության կշեռքին դրի,
Եվ դուրս եկավ, որ
Դու ծանր ես էլի,
Ծանր ավելի, քան քո պղինձը,
Քարը ու կավը իրարով հունցած…

Ծանր ես, քանի որ Ես հենց դու էիր,
Իսկ Դու` ես ու դու իրարու խառնած:



Ինչքան լավն էր էս մեկը:love,գնալով ավելի լավն են դառնում էս ստեղծագործությունները Ան ջան:)

einnA
01.04.2011, 23:34
- Շնորհակալ եմ ժողովուրդ, - ասաց Վարդուհին :)

einnA
06.04.2011, 09:01
Մեկնիր ձեռքդ
Եվ տարածվող մթության մեջ
Փորձիր որսալ բույրը նրա`
Ծանոթ քիմքիդ և շուրթերիդ:

Նայիր և հավատա
Հորիզոնի գծին,
Որից այն կողմ
Կխորտակվի
Ազգակից ու ցավակիցի
Սուտ շղարշը`
Սուտ աշխարհի:

Անցիր անհուն
Ռուբիկոնը Ես ու Եսի
Եվ կործանվիր`
Տեղ թողնելով
Վերածնման և հավատի:

Malxas
06.04.2011, 09:07
Մեկնիր ձեռքդ
Եվ տարածվող մթության մեջ
Փորձիր որսալ բույրը նրա`
Ծանոթ քիմքիդ և շուրթերիդ:

Նայիր և հավատա
Հորիզոնի գծին,
Որից այն կողմ
Կխորտակվի
Ազգակից ու ցավակիցի
Սուտ շղարշը`
Սուտ աշխարհի:

Անցիր անհուն
Ռուբիկոնը Ես ու Եսի
Եվ կործանվիր`
Տեղ թողնելով
Վերածնման և հավատի:

Լավն է, բայց կարծում եմ երկրորդ տունը մշակման կարիք ունի ;)

einnA
06.04.2011, 09:08
Լավն է, բայց կարծում եմ երկրորդ տունը մշակման կարիք ունի ;)

կփոխանցեմ :)

Malxas
06.04.2011, 09:17
կփոխանցեմ :)

Կարելի է օրինակ այսպես :)

Հորիզոնի գծին նայիր,
Նայիր նրան ու հավատա,
Որից այն կողմ կխորտակվի,
Մեր ազգակցի ու ցավակցի,
Սուտ շղարշը` սուտ աշխարհի...

einnA
19.05.2011, 09:17
Սիրտս կանգնեց…

Հոգուս կրակեցին,
Սիրտս կանգնեց:
Քար է կտրել,
Ի՞նչ կապ ունի`
Վախից, թե՞ զարմանքից:
Կանգնել է ու
Աչքերը չռած
Նայում է հոգուս:
Իսկ հոգիս
էն շան լակոտի պես
Լեզուն դուրս գցել,
Շունչը փչում է:
Շտապ օգնություն զանգեցի`
Զբաղված են, մի ժամից կգան:
Չի ձգի,մի ժամ էլ չի ձգի հոգիս...
-Մեղք էր, լավն էր,-սիրտս է`
Ուշքի է եկել,
Աջ ու ձախ է նայում`
Տեսնի ազատ հոգի չկա…

Իսկ ե՞ս, դատարկ մարմի՞նս,
Ի՞նչ անեմ`
Վազեմ սրտիս ետևի՞ց,
Թե՞ հոգուս մոտ նստած`
Չշտապող շտապ օգնության սպասեմ…
…Տեսնես սիրտս հոգի գտա՞վ…

E-la Via
19.05.2011, 10:19
Սիրտս կանգնեց…

Հոգուս կրակեցին,
Սիրտս կանգնեց:
Քար է կտրել,
Ի՞նչ կապ ունի`
Վախից, թե՞ զարմանքից:
Կանգնել է ու
Աչքերը չռած
Նայում է հոգուս:
Իսկ հոգիս
էն շան լակոտի պես
Լեզուն դուրս գցել,
Շունչը փչում է:
Շտապ օգնություն զանգեցի`
Զբաղված են, մի ժամից կգան:
Չի ձգի,մի ժամ էլ չի ձգի հոգիս...
-Մեղք էր, լավն էր,-սիրտս է`
Ուշքի է եկել,
Աջ ու ձախ է նայում`
Տեսնի ազատ հոգի չկա…

Իսկ ե՞ս, դատարկ մարմի՞նս,
Ի՞նչ անեմ`
Վազեմ սրտիս ետևի՞ց,
Թե՞ հոգուս մոտ նստած`
Չշտապող շտապ օգնության սպասեմ…
…Տեսնես սիրտս հոգի գտա՞վ…

Էստեղ, եթե չեմ սխալվում, ձեռագրի փոփոխություն նկատեցի ու ասեմ, որ դա ինձ դուր եկավ… Հետաքրքիր էր ու լավը :):

einnA
01.07.2011, 08:32
Ես հարբած եմ առանց գինու,
Էսօր տոն է սրտումս, մայր:
Հույս ու ժպիտ փնջեր արել,
Ծիծաղներով ցողել եմ, մայր:

Էսօր սիրտս քեֆ է ուզում,
Քեզ է ուզում երջանկացնել,
Ոչ մի թախիծ, ոչ մի հուզում,
Էս մի օրդ հեքիաթ դարձնել:

Էսօր նորից մանկացել եմ,
Գարունքվել եմ կարոտներից,
Թող խոնարհվեմ` համբույրներով
Հավատ քաղեմ քո ձեռքերից:

Վաղվա հավատ ու երեկվա,
Ողջ աշխարհի համար քաղեմ,
Անուշ սրտիդ հարվածներից
Տխրությունը հեռու պահեմ: