Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների սեռական կյանքի նկատմամբ



AniwaR
05.12.2010, 23:54
Այ ես էսպես հարց եմ ուզում տալ չգիտեմ էլ ում, որովհետև ակումբում համապատասխան տարիքային խմբի մարդիկ (հատկապես՝ ակտիվ անդամների շարքում) քիչ կան: Դրա համար «ենթադրենք»-ով կձևակերպեմ.

Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան: :think Ասենք, ի՞նչ տիպի խոսակցություն կունենանք (եթե կունենաք) ձեր երեխայի հետ: Որպես հավանական տարբերակ, ասենք. «Ասա տեսնեմ՝ ո՞վ է այդ սրիկան, մինչև հետդ չամուսնանա, օրուարև չեմ տա դրան»:D և այլն...:)

Այս գրառումից հետո որոշեցի, որ արժի այնուամենայնիվ առանձին թեմա բացել սրա մասին:

Հարցադրումը մի փոքր ավելի գլոբալացնելով՝ կխնդրեի հայտնեիք ձեր կարծիքները ոչ միայն սուբյեկտիվ տեսանկյունից, այլ նաև առհասարակ հոգեբանության տեսակետից վերլուծել թե՛ ծնողի, թե՛ երեխայի դիրքորոշումները և միգուցե ասել, թե ինչպե՞ս է ճիշտ վարվել տվյալ իրավիճակում:

tikopx
05.12.2010, 23:55
ես ինչ թեմաներ ենք քննարկում:) ով կհամարձակվի ստեղ իրական բան գրի՞
Ես մի բան ասեմ ,հիմա ծնողների մեծ մասը պատկերացում չունի իրանց երախաների ........ կյանքի մասին:

AniwaR
05.12.2010, 23:57
ես ինչ թեմաներ ենք քննարկում:) ով կհամարձակվի ստեղ իրական բան գրի՞
Ես մի բան ասեմ ,հիմա ծնողների մեծ մասը պատկերացում չունի իրանց երախաների ........ կյանքի մասին:

Անուններ նշելը բնավ պարտադիր չէ: Հարցը տեսականորեն ենք քննարկում::)

Rammstein
06.12.2010, 00:52
Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան: :think Ասենք, ի՞նչ տիպի խոսակցություն կունենանք (եթե կունենաք) ձեր երեխայի հետ: Որպես հավանական տարբերակ, ասենք. «Ասա տեսնեմ՝ ո՞վ է այդ սրիկան, մինչև հետդ չամուսնանա, օրուարև չեմ տա դրան»:D և այլն...:)

Պարզ չի՞, մի տեղը կկարկատեմ, որ էլ տենց բաներ չանի: :angry

Եթե լուրջ, ապա կխնդրեմ, որ պաշտպանվի տարատեսակ հիվանդություններից ու անցանկալի հղիությունից ու հակառակը համոզողների խոսքերը հալած յուղի տեղ չընդունի: Մեկ էլ կբացատրեմ, որ ցանկալի է վաղ թե ուշ էդ բոլոր զուգընկերներին փոխարինել մեկով, այն է` ամուսնանալ:

Արևածագ
06.12.2010, 10:21
Այ ես էսպես հարց եմ ուզում տալ չգիտեմ էլ ում, որովհետև ակումբում համապատասխան տարիքային խմբի մարդիկ (հատկապես՝ ակտիվ անդամների շարքում) քիչ կան: Դրա համար «ենթադրենք»-ով կձևակերպեմ.

Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան: :think Ասենք, ի՞նչ տիպի խոսակցություն կունենանք (եթե կունենաք) ձեր երեխայի հետ: Որպես հավանական տարբերակ, ասենք. «Ասա տեսնեմ՝ ո՞վ է այդ սրիկան, մինչև հետդ չամուսնանա, օրուարև չեմ տա դրան»:D և այլն...:)

Տղաս. Ինչքան էլ սեռական հարաբերությունների մասի խոսք գնա, խնդրում եմ, բացատրում եմ, որ չի կարելի ոչ մի անգամ, ո'չ մի անգամ առանց պահպանակի «գործ» սկսել: Ինչքան էլ որ աղջիկը երդվի, թե ինքը առաջինն է, անփոխարինելի ու վերջինը: Չի կարելի մի երկու րոպեի հաճույքի համար կյանքը վտանգել: Անցանկալի հղիությունը դեռ մի կողմ, սեռավարակներն ի նկատի ունեմ: Հաշվի առնելով այն, որ ապրում ենք մի երկրում, ուր աղջիկներն առանց ավելորդ սեթևեթանքի ամենը կանեն իրենց ֆիզիկական ցանկությունները բավարարելու համար, իմ դարդուցավը տղայիս հիվանդություններից զերծ պահելն է:
Աղջիկս դեռ փոքր է, բայց նա հաստատ տղայիս ազատությունները չի ունենալու: Կձգտեմ ամեն ինչ անել, համոզել, որ մարմինը պիտի ամաղարտ պահել, միայն մի հոգու՝ օրինական ամուսնու համար: Իսկ եթե հանկարծ իմանամ, որ հարաբերություններն արդեն կա՞ն...

Մի սկեսուր հարսին ջրի ճամփելիս ամեն անգամ զգուշացնում է.
- Զգույշ, տե'ս հա, կուլան չջարդես: Ոտքերիդ տակը նայիր, խոսքի մի ընկի'ր:
Ամեն օր նույն պատմությունը՝ կուլան չջարդելու վերաբերյալ:
Մի անգամ էլ այնպես է պատահում, ջրից հետ դառնալիս հարսի ոտքը սոթ է տալիս, ձեռքիցը գցում է կուլան: Հարսը շատ է վախենում. եթե ամեն օր գլխին քարոզ են կարդացել, թե՝ կուլան չջարդես, բա հիմա իրեն ի՞նչ են անելու: Վայ թե ծեծեն: Դատարկաձեռն գալիս է տուն, սկեսուրը լուռումունջ նայում է նրան ու ամեն ինչ հասկանում: Բայց հանդիմանանքի ոչ մի խոսք: Անցնում է մի քանի օր, էս հարսը չի համբերում, սկեսրոջն ասում է.
-Քանի ջրի էի գնում, ամեն օր վրաս խոսում էիր, թե՝ կուլան չջարդես: Բա երբ կուլան ջարդեցի, ինչու՞ ոչ մի բան չասիր:
- Է՜... Այ բալա, ասում էի, որ կուլան չջարդես: Ջարդելուց հետո իմ խոսքերով կուլան պիտի թազանա՞:

Ամեն օր կխոսեմ, որ կուլան չջարդի աղջիկս:;)

Adriano
06.12.2010, 10:48
Այս գրառումից հետո որոշեցի, որ արժի այնուամենայնիվ առանձին թեմա բացել սրա մասին:

Հարցադրումը մի փոքր ավելի գլոբալացնելով՝ կխնդրեի հայտնեիք ձեր կարծիքները ոչ միայն սուբյեկտիվ տեսանկյունից, այլ նաև առհասարակ հոգեբանության տեսակետից վերլուծել թե՛ ծնողի, թե՛ երեխայի դիրքորոշումները և միգուցե ասել, թե ինչպե՞ս է ճիշտ վարվել տվյալ իրավիճակում:

Դեռ ծնող չեմ, հետևապես նման հարցերում որևէ փորձ չունեմ: Ասում են քանի դեռ բուն խնդրի մեջ մտած չես, փորձ չունես , պատասխանն էլ կարող է բավականին , այսպես կոչված ամպագորգոռ լինել: Օրինակ ծնողներս երբևէ ինձ հետ չեն խոսել նման թեմաներով: Ամբողջը իմացել եմ ընկերներից, տարբեր ռեսւրսներից: Սակայն հասկանալով ծնողների դերը, իմ հարգանքը նրանց նկատմամբ, ես երբևէ չեմ դատում և ասում չէ սխալ են արել, չէ ճիշտ են արել: Դե ծնողներ են, ինչ իմանանք ինչպես է եղել այն ժամանակ, ինչով պայմանավորած չեն ցանկացել խոսել ինձ հետ, դա այսպես ասած անցած բան է և չի քննարկվում: Սակայն ես գտնում եմ, որ այնուամենայնիվ, որևէ ձևով երեխաներին սեռական կյանքի պատրաստելը ուղղակի անհրաժեշտություն է: Մարդկանց անհրաժեշտ է ուղիղ կամ անուղղակի, տարբեր խոսքերի, թեմաների տակով, հասկացնել այն կարևոր փաստերը, որոնք նախնական գիտելիքներ, պատկերացումներ կտան սեռական կյանքի մասին: Սա իհարկե թույլ կտա խուսափել հազար ու մի բարդույթներից, ինչ էլ չլինի մոտիկ մարդու մասնագիտական, տեսեք ծնողներն էլ պետք է լավ տեղեկացված լինեն,խորհուրդները ավելի էական են: Սա հնարավորություն կտա խուսափել տարբեր այլասերվածություններից, հիվանդություններից և այլն:

davidus
06.12.2010, 11:54
Պարզ չի՞, մի տեղը կկարկատեմ, որ էլ տենց բաներ չանի: :angry

Մի անեկդոտ հիշեցի.

Ժամանակին մի շատ առաքինի և հրաշագործ վանական է լինում, որը ապրած է լինում կուսակրոն կյանքով ու կին երբևէ «տեսած» չի լինում։ Վանականի աշակերտները որոշում են իրենց ուսուցչին օր ծերույթան մի նվեր մատուցեն, այն է՝ կին։

Կիրակնօրյա պատարագի ժամանակ, ինչպես միշտ, վանականս իր համար պատարագ է կարդում դատարկ եկեղեցում, այդ պահին աշակերտները մի մերկ կին են մտցնում եկեղեցի, ու դուռը պինդ փակում։
Անցնում է մի քանի րոպե, և այդ մերկ կինը, լեղապատառ, դուռը ջարդելով փախչում է եկեղեցուց։
Աշակերտները անհանգստացած ներս են մտնում.
- Տեր հայր, ի՞նչ է պատահել։
- Մի արտասովոր դեպք պատահեց քիչ առաջ, որդյակս։ Ես սովորականի նման պատարագ էի կարդում, մեկ էլ այդ միջոցին մի մեղսավոր արարած ներս եկավ ու պառկեց դիմացս՝ խորանի վրա։ Ինձ թվաց, թե այդ էակը վիրավոր է, և բուժման կարիք ունի։ Եվ ես չէի սխալվում։ Առաջին իսկ հայացքից նկատեցի, որ նրա ոտքերի արանքում մի մեծ վերք կա։ Ձեռքս դրեցի, և բժշկեցի....

:D

Հ.Գ. Եթե մինչև ամուսնանալը (խոսքը աղջիկների մասին է) մի երկու անգամ ունեցել են սեռական հարաբերություններ, էդ ոչինչ։ Կարևորը շարունակական բնույթ չկրի։

AniwaR
06.12.2010, 13:46
Տղաս. Ինչքան էլ սեռական հարաբերությունների մասի խոսք գնա, խնդրում եմ, բացատրում եմ, որ չի կարելի ոչ մի անգամ, ո'չ մի անգամ առանց պահպանակի «գործ» սկսել: Ինչքան էլ որ աղջիկը երդվի, թե ինքը առաջինն է, անփոխարինելի ու վերջինը: Չի կարելի մի երկու րոպեի հաճույքի համար կյանքը վտանգել: Անցանկալի հղիությունը դեռ մի կողմ, սեռավարակներն ի նկատի ունեմ: Հաշվի առնելով այն, որ ապրում ենք մի երկրում, ուր աղջիկներն առանց ավելորդ սեթևեթանքի ամենը կանեն իրենց ֆիզիկական ցանկությունները բավարարելու համար, իմ դարդուցավը տղայիս հիվանդություններից զերծ պահելն է:
Աղջիկս դեռ փոքր է, բայց նա հաստատ տղայիս ազատությունները չի ունենալու: Կձգտեմ ամեն ինչ անել, համոզել, որ մարմինը պիտի ամաղարտ պահել, միայն մի հոգու՝ օրինական ամուսնու համար: Իսկ եթե հանկարծ իմանամ, որ հարաբերություններն արդեն կա՞ն...

Մի սկեսուր հարսին ջրի ճամփելիս ամեն անգամ զգուշացնում է.
- Զգույշ, տե'ս հա, կուլան չջարդես: Ոտքերիդ տակը նայիր, խոսքի մի ընկի'ր:
Ամեն օր նույն պատմությունը՝ կուլան չջարդելու վերաբերյալ:
Մի անգամ էլ այնպես է պատահում, ջրից հետ դառնալիս հարսի ոտքը սոթ է տալիս, ձեռքիցը գցում է կուլան: Հարսը շատ է վախենում. եթե ամեն օր գլխին քարոզ են կարդացել, թե՝ կուլան չջարդես, բա հիմա իրեն ի՞նչ են անելու: Վայ թե ծեծեն: Դատարկաձեռն գալիս է տուն, սկեսուրը լուռումունջ նայում է նրան ու ամեն ինչ հասկանում: Բայց հանդիմանանքի ոչ մի խոսք: Անցնում է մի քանի օր, էս հարսը չի համբերում, սկեսրոջն ասում է.
-Քանի ջրի էի գնում, ամեն օր վրաս խոսում էիր, թե՝ կուլան չջարդես: Բա երբ կուլան ջարդեցի, ինչու՞ ոչ մի բան չասիր:
- Է՜... Այ բալա, ասում էի, որ կուլան չջարդես: Ջարդելուց հետո իմ խոսքերով կուլան պիտի թազանա՞:

Ամեն օր կխոսեմ, որ կուլան չջարդի աղջիկս:;)

Արևածագ, իսկ եթե, քո խոսքերով ասած, կուլան այնուամենայնիվ ջարդվու՞մ է: Ի՞նչ կանես: Օրինակ, չե՞ս սկսի հարցաքննել, թե ով է եղել կոնկրետ, իրենից ի՞նչ է ներկայացնում, կամ օրինակ պահանջել, որ «մեղսագործը» ամուսնանա աղջկադ հետ և այլն:

Արևածագ
06.12.2010, 14:30
Արևածագ, իսկ եթե, քո խոսքերով ասած, կուլան այնուամենայնիվ ջարդվու՞մ է: Ի՞նչ կանես: Օրինակ, չե՞ս սկսի հարցաքննել, թե ով է եղել կոնկրետ, իրենից ի՞նչ է ներկայացնում, կամ օրինակ պահանջել, որ «մեղսագործը» ամուսնանա աղջկադ հետ և այլն:

Իհարկե, աստված չանի որ դեպքերն այդ ընթացքն ունենան, բայց « հետաքննություն» անպայման կլինի: Պահանջե՞լ որ «մեղսագործն» ամուսնանա... Եթե տղան կամ ինքը չեն ուզենա իրենց կյանքը կապել ու միայն այն պատճառով պիտի ամուսնանան, որովհետև «կուլան արդեն կոտրվել » է, ո'չ մի դեպքում չեմ ստիպի: Կյանքը բազմաթիվ հնարավորություններ կարող է ընձեռել՝ երջանիկ ապրելու համար, անկախ նրանից աղջիկը կույս է՞, թե՞ ոչ: Հապշտապ ամուսնությամբ փակել դռները հնարավոր մնացած տարբերակների առաջ, իմ կարծիքով ճիշտ չի:
Մի տխուր բան պատմեմ ինձ քաջածանոթ ընտանիքի կյանքից:
Նրանք համադասարանցիներ էին ու մի երկու տարի ընկերություն էին արել: Շրջապատում, ընտանիքներում բոլորն էլ տեղյակ էին, որ ընկերություն են անում, նույնիսկ համարձակվել էին միասին ավտոմեքենայով մայրաքաղաք մեկնել: Խոսքս սովետական տարիների մասին է: Ինտիմ հարաբերությունների մասին խոսք անգամ չէր կարող լինել, ուղղակի մարդիկ նրանց հաճախ իրար հետ էին տեսել: Եկավ մի ժամանակ, երբ աղջկա ծնողները հասկացրին տղայի ծնողներին՝ թե եկեք մեր աղջկան ուզելու: Բայց այդ ժամանակ տղան արդեն չէր ուզում աղջկա հետ ամուսնանալ: Տղայի մայրը թե՝
- Ո՞նց կլինի, էդքան տարի հետը ման ես եկել, արդեն անունը դուրս է եկել, ո՞նց չես ուզում ամուսնանալ:
- Չեմ սիրում իրեն, չեմ ուզում:
-Աղջկա անունը հանել ես՝ ամուսնացի'ր:
Զոռով ամուսնացրին:
Արդեն 25 տարի միասին են ապրում: Ո'չ մի օր իրար հետ լավ չեն ապրել: Ամուսինը չէր խորշում նույնիսկ բացի խոսքերով վիրավորելուց, երբեմն- երբեմն նաև ծեծել կնոջը: Հայտնի ու անհայտ սիրուհիներ է ունեցել: Տարին մի քանի անգամ երկու կողմերի ծնողները հավաքվում էին, նրանց «խելք սովորեցնում», որ չբաժանվեն իրարից:«Երեխեքն անտեր կմնան»:
Հասավ մի պահ, երբ արդեն տղամարդն այնպիսի հնարավորությունների տեր էր, որ երեխաներին առաջարկեց, թե ապահովում եմ յուրաքանչյուրիդ բնակարանով , հոգում եմ ձեր կրթության ծախսերը, միայն թույլ տվեք ձեր մորից բաժանվել:
Այս անգամ էլ ութերորդ դասարանցի աղջիկը, թե « Ինչու՞ պիտի վաղը մեկը գա ինձ ուզելու, ասի հերն ու մերը բաժանված են: Չէ, չեմ ուզում, որ բաժանվեք»:
Սկզբից ծնողները , հետո էլ երեխաները չթողեցին, որ նրանք ամուսնալուծվեն:
Աղջիկը վաղուց ամուսնացել է:
Տղամարդը երկարամյա սթրեսի հետևանքով
պսորիազով անբուժելի հիվանդ է: Իսկ կանայք շատ ավելի ծանր են տանում անձնական կյանքում անհարթություններն ու դժբախտ լինելը, կնոջ մասին կլռեմ:
Ընդհամենը «անունը դուրս չգալու» պատճառով մարդիկ խորտակել են իրենց կյանքը:

Համ էլ մի բան կա, որի աչքերը փակ են «կուսություն- չկուսություն» հարցի վերաբերյալ: Դրա անունը Սեր է:;)

Tornado
06.12.2010, 21:13
Արևածագ ջան, բավականին թեթև ես վերաբերվում «էս» հարցերին, հավանաբար դա ՌԴ-ում երկրար տարիներ ապրելու հետևանք է: Անկեղծ ասած, հայաստանյան մտածելակերպը ինձ քույլ չի տալիս էդ թեթև վերաբերմունքին դրական գնահատական տալ: Հայաստանի պայմաններում դեռ մարդիկ պատրաստ չեն աչքերը փակել ««կուսություն- չկուսություն» հարցի վերաբերյալ»:Չեմ ասում, որ Հայաստանում չկան «բանից բեխաբար» աջուձախ հարաբերություններ հաստատողներ, բայց, համենայն դեպս, Հայաստանում բավականին քիչ են հազար ու մի սեռավարակներով ու ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ՝ համեմատած Ռուսաստանի վիճակագրության հետ:/Էլ չեմասում ապօրինի երեխաների ու քանդվող ընտանիքների մասին:/ Եթե խոսքը վերաբերում է անվտանգ սեռական հարաբերություններին, ապա կարծում եմ՝ ժողովորդը ճիշտ է: Աղջիկների՝ միայն ամուսնանալուց հետո սեռական հարաբերություններ ունենալը կարող է զերծ պահել հազար ու մի գլխացավանքներից: Իսկ տղաների դեպքում ամեն ինչ այլ է, թող սա որպես սեռական խտրականություն չհնչի, բայց Հայաստանում տղաների և աղջիկների՝ սեռական կյանքով ապրելու միջև մեծ տարբերություն է դրված… Համենայն դեպս եթե «երեխան» արդեն ինտիմ կյանքով ապրելու շեմին է, ապա ծնողը պետք է լրջագույնս տեղեկացնի երեխային «անվտանգության կանոններին», իսկ դա անել քետք է դեռ վաղ հասակից, և ոչ այն ժամանակ երբ արդեն «բանը բանից անցած» է լինում: ;)

Interdenominational
06.12.2010, 21:47
… Համ էլ մի բան կա, որի աչքերը փակ են «կուսություն- չկուսություն» հարցի վերաբերյալ: Դրա անունը Սեր է:;)

Ինչքան հասկացա հեղինակի հարցադրումից /կարծում եմ, Դուք նույնպես/, ի սկզբանե հարցն այստեղ խնդրի «տեխնիկական կողմը» լուսաբանելը կամ փաստաբանելը չէր միայն… ու տագնապի հազիվ նկատելի երանգ կար, ու կատարվածը արդարացման լույսի տակ տեսնելու ցանկալի աղերս:

Եկեք միանգամից անկեղծորեն ասենք, որ ՈՉ, ծնողի խանդակաթ սիրտը ոչ մի արդարացում չի տեսնի այդ պարագայում… եկեք ավանդույթներով հաստատված մեր հոգեբանությունը /բայց ոչ բարդույթավորվածությունը/ չվերաձևենք կեղծ լոյալության… Հարցադրումը ավելի քան լուրջ է ու արդիական՝ ինչպես երբեք: Գիտեք, սա արդեն ուրախալի ու ոգևորիչ է, որ հենց զավակներն են այդ խնդրին օբյեկտիվորեն նայում, ինչը կարծես թե ընդհանրապես հատկանշական պիտի լինի ավագ սերնդի՝ ծնողների համար…

Բավականին ազատամիտ տեսակետներ ու մտքեր են առկայծում նմանատիպ թեմաներում, սակայն դրանք, դատելով ձևակերպման անլրջությունից ու ապշեցուցիչ թեթև վերաբերմունքից, հաճախ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու միտումն ունեն, ու բարեբախտաբար, հաճախ մնում են որպես մտքեր:

Անդրադառնալով բուն հարցին, իմ կարծիքով, եթե ըստ հայտնի ձևակերպման. «մարդը հասարակության արդյունք է», այս դեպքում. «զավակը ընտանիքի արդյունքն է»… ու առանց մեղմացուցիչ հանգամանքների, առանց հնարավոր վրիպումները արդարացնող հանգամանքների, ուղղակի արձանագրենք, որ արդեն «ջարդված կուլայի» փաստը ինչ-որ լրացուցիչ /ու վրդովեցուցիչ/ ծնողական հետաքննություններով «добивать» անելը … ցավոք, արդեն ՈՒՇ Է:

boooooooom
06.12.2010, 22:13
Ես էլ եմ մտածում, որ աղջկան վաղ տարիքից պետք է հասկացնել, այնպես հասկացնել, որ նա հասկանա, ոչ թե ընդունի որպես աքսեոմ: Բայց եթե դա լինում է ամուսնանալուց առաջ, ծնողը պետք է հետևի աղջկան ինչքան հնարավոր է. Ավելին ասել դժվարանում եմ, քանի որ աղջիկ էլ կա, աղջիկ էլ.Եվ հետո որոշակի տարիքից հետո, մարդն ինքն է որոշում ոնց ապրել. ծնողը կարող է միայն խորհուրդ տալ

AniwaR
06.12.2010, 22:24
Ինչքան հասկացա հեղինակի հարցադրումից /կարծում եմ, Դուք նույնպես/, ի սկզբանե հարցն այստեղ խնդրի «տեխնիկական կողմը» լուսաբանելը կամ փաստաբանելը չէր միայն…

Ահամ: :aha


ու տագնապի հազիվ նկատելի երանգ կար, ու կատարվածը արդարացման լույսի տակ տեսնելու ցանկալի աղերս:

Ես էլ էս ձևակերպման մեջ կատարված հարցադրումն անձնավորելու միտում եմ տեսնում)) Նախորոք հայտարարում եմ՝ մտքներովդ անգամ նման բան չանցկացնեք: :)) Չնայած ոչ մի կերպ չեմ կարող բացառել, որ ցանկացած ոք (այդ թվում և ես) կարող է հայտնվել նման իրավիճակում: :)

Ինչևէ, թեման բացելու ժամանակ ունեցածս այն մտավախությունը, որ մենք դեռևս չենք հասունացել նման թեմա քննարկելու համար, որովհետև նույնիսկ չենք էլ կողմնորոշվել՝ սեքսը ամուսնությունից առաջ ընդհանրապես հանցավո՞ր արաք է (որն արդարացման կարիք է զգում), թե՞ չէ, արդարացավ: )))

Jarre
06.12.2010, 22:42
.....Հայաստանի պայմաններում դեռ մարդիկ պատրաստ չեն աչքերը փակել ««կուսություն- չկուսություն» հարցի վերաբերյալ»:

Յաաաա, Tornado ջան ;)

Բա՞ տղերքի «կուսության- չկուսության» հարցը :think Հայաստանում լավ էլ աչք են փակում։ Ինքդ շատ լավ նկատել ես՝


Հայաստանում տղաների և աղջիկների՝ սեռական կյանքով ապրելու միջև մեծ տարբերություն է դրված…



Հայաստանում բավականին քիչ են հազար ու մի սեռավարակներով ու ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ՝ համեմատած Ռուսաստանի վիճակագրության հետ:
Tornado, արի նայենք փաստերին։ ԱՄՆ-ում թինէյջերների 25 (http://korrespondent.net/sport/boks/401635/print) տոկոսն է տառապում վեներական հիվանդությամբ, իսկ Հայաստանում մոտ 30 (http://www.panorama.am/am/health/2009/03/25/an/?sw) տոկոսը։

Սա արդեն միայն երազանք է, Tornado, թե հայերը ավելի բարոյական են։ Ուղղակի մեր մոտ տակից են անում ու համարյա բոլորը, իսկ էնտեղ բացեիբաց են անում ու կրկին համարյա բոլորը։


Էլ չեմասում ապօրինի երեխաների ու քանդվող ընտանիքների մասին:
Սրա մասին էլ են Ակումբում շատ բանավիճել։ Այն որ ամուսնալուծված չեն, դա դեռ չի նշանակում, որ էտ ընտանիքը քանդված չի։

Վստահ եմ, որ ինքդ էլ գիտես, թե Հայաստանում քանի դժբախտ ու քանդված ընտանիքներ կան, որոնք ամենատարբեր պատճառներով նախընտրում են շարունակել միասին ապրել։ Իսկ այնտեղ բաժանվում են։ Դրանից պատկերը չի փոխվում։ Ընտանիքը մեզ մոտել է շատ մեծ փոփոխությունների ենթարկվել։ Պարզապես պետք է խոստովանել։


Իսկ հիմա իմ տեսակետը հարցի մասին։

1) ես իմ երեխային կդաստիարակեմ ներշնչելով բարոյական արժեքներ և հասկացնելով, որ սեռական հարաբերությունը դա մի բան է, ինչը պատկանում է միայն իրեն և իր ապագա կողակցին։ Եվ դրա համար ես նրան կբերեմ բազմաթիվ փաստարկեներ, ինչպես օրինակ փաստարկներ են բերում էն մարդիկ որոնց կարծիքով սեռական կյանքով շատ մարդկանց հետ ապրելը պրոբլեմ չի։ Փաստարկներից են՝ ինքնահարգանք ունենալը, խուսափել լքված և օգտագործված լինելու զգացումից, խուսափել վեներեկան հիվանդություններից, զգացական նորմալ վիճակ ունենալ և այլն.....

2) եթե երեխաս չնայած էտ ամենին դա անի, ապա իմ հետագա քայլերը պայմանավորված կլինեի իր տարիքով։ Բնականաբար եթե նա 14-16 տարեկան է ես մի ձև հարցը կլուծեմ, եթե 18-ից բարձր է լրիվ ուրիշ ձև։ Ամեն դեպքում ես կփորձեմ նրան պաշտպանել ավելի մեծ բարդություններից անելով այն, ինչ նշել է Արևածագը։

Իսկ սեռական կյանքի մանրամասների մեջ խորանալը ճիշտ չէ, ինչպես ճիշտ չէ ամուսնացած մարդու սեռական կյանքի մեջ խորանալը։

Եթե նկատել եք, սովորաբար սեռական մանրամասները սիրում են ղեկավարել այն մարդիկ, ովքեր սիրում են կարմիր խնձորի և դեղին բանանի արարողությունները :D որոնք կոնկրետ իմ համար հիմարագույն սովորություններ են։

Մարդ ազատ է և ուզենք չուզենք մեր երեխաները ապրելու են ազատ։ Կա 2 ընտրություն՝

1) հարամ անել ու փչացնել թե երեխայի ու թե մեր զգացական աշխարհը անընդհատ քննադատելով, վիրավորելով և խառնվելով նրա կյանքի մեջ ու դրդելով, որ երեխան նույն բաները անի գաղտնի

2) չափահասության հասնելուն պես համակերպվել երեխայի ազատ լինելու գաղափարի հետ ու միշտ հիշել, որ միևնույն է մեր երեխաները երբեք չեն ապրելու մեր ուզածով։

Իսկ էն մարդիկ ովքեր պնդում են թե ով երեխա չունի չպիտի էս թեմայից խոսա, մի բան ասեմ։ Եթե մինչև երեխա ունենալը էս հարցի մասին չմտածես ու չգիտակցես, թե երեխադ կարող է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք շատ անընդունելի և վատ են լինելու քեզ համար, ապա դու արդեն էսօրվանից կնքում ես քո ու քո երեխայի դժբախտ կյանք ունենալու ապագան։

Աբելյան
06.12.2010, 23:23
Ենթադրենք՝ դուք ծնող եք, ունեք սեռահասուն (:Պ) տարիքի (մմմ... ավելի կոնկրետ՝ 17-ից 23-24 տարեկան) չամուսանացած աղջիկ երեխա (կամ եթե ուզում եք նաև տղա երեխա, ինձ կոնկրետ աղջիկների պահն է հետաքրքրում) ու մի օր իմանում եք, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել/ունենում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան:
Դուրս իմ տանից, սևերես,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չդնես էլ տունս,
Մրոտեցիր անունս…:cry(c)

Դե, իսկ եթե տղա ա`

Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար::B

Ariadna
07.12.2010, 13:20
Երեխաներին պետք է նորմալ դաստիարակել, իհարկե նորմալը ամեն մեկի մոտ մի ձևի է հասկացվում, անձամբ ես, գտնում եմ, որ երեխայի մեջ պետք է մտցնել էդ արժեքները ծնված օրից՝ բարություն, սիրելու ունակություն, գեղեցիկը զգալու ու գնահատելու ունակություն, ազնվություն, բարոյականություն....։ Երբ էդ ամեն ինչը կա, կարող ես երեխայիդ համար հանգիստ լինել։ Տղա ունենալու դեպքում, շատ կուզեմ, որ տղաս ունենա իր կողքին ընկերուհի, որին սիրի, որի հետ նաև սեքս անի (սեքսով զբաղվել արտահայտությունից զզվում եմ), ոչ թե մեկին սիրի, ուրիշի հետ սեքս անի, մինչև կամուսնանա նրա հետ, ում սիրում էր։ Աղջկա դեպքում մի քիչ ավելի բարդ է, բայց եթե էդ բոլոր արժեքները ներարկել ես երեխայիդ մեջ, այդ թվում մեծ քանակությամբ խելք, ապա էլի կարող ես հանգիստ լինել, եթե սիրում է, դիմացինը նորմալ տղա է, ուրեմն նաև սեքս կանի, անկախ էն հանգամանքից հետո էդ տղայի հետ կամուսնանա թե չէ։ Կարևորը, որ ունենա բարոյական արժեքներ։ Բայց իհարկե, աղջկաս դեպքում, կուզեմ, որ դա լինի գոնե 20 տարեկանից հետո։ Բայց դե ով ա իմ ուզելուն նայելու :))

Աբելյան
07.12.2010, 16:02
եթե սիրում է, դիմացինը նորմալ տղա է
Այ ստեղ գալիս ա մի հատ մեծ բայց: Ինչո՞վ ա որոշվում դիմացինի նորմալ տղությունը: Կարող ա արտաքինից նորմալ տղա ա, իսկ իրականում աղջկան օգտագործում ա, որ հետո սաղի մոտ ասի էս աղջիկը սենց ա, նենց ա:
Անձամբ ես Հայաստանի պայմաններում (եթե մինչև ամուսնանալ-աղջիկ մեծացնելը դատապարտվեմ ստեղ ապրելուն) շատ զգույշ կլնեմ տենց հարցերում: