PDA

Դիտել ողջ տարբերակը : «ՖԻԱ». առաջին երևակայական(fantasy) ոճի գիրքը հայ գրականության մեջ

Marina85
05.12.2010, 19:55
Նոյեմբերի 28-ին <Բուկինիստ> գրախանութում կայացավ <Ֆիա> գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակն է 25-ամյա Անինան, և <Ֆիա>-ն նրա առաջին գիրքն է: Նա բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է ` Արազ Դարե -Սև սպիտակ, Սիդնի- Նոր աշխարհ, Նարեկ Բավեյան - Հասնելու եմ, Անի Քրիստի- չեմ կարող և այլն:
Գիրքը հագեցած է արագ զարգացող սյուժեով, հետաքրքիր դրվագներով և փիլիսոփայական մտքերով: Զարմանալի է, բայց <Ֆիա> գիրքը հետաքրքրում է ոչ միայն երիտասարդներին, այլ նաև մեծահասակներին: Հեղինակն ասել է ,որ ֆինանսական ակնկալիք չունի այս գրքից, նա ուղղակի ուզում է, որ այն ամենն, ինչ ինքը զգացել է, մտածել է և փոխանցել է թղթին, ընկալվի:
Ինքս կարդացել եմ <Ֆիա>-ն, հիացած եմ, ինչպես նաև շատ հարցեր ունեմ հեղինակին և կուզեի, որ երիտասարդները կարդային: Այս գրքում ամեն մարդ կարող է գտնել շատ մտքեր, որոնք կօգնեն իրեն կյանքում: Եվ որոշել եմ իմ բոլոր ընկերներին` որպես Ամանորի նվեր հենց այս գիրքը նվիրել:

Yellow Raven
05.12.2010, 19:57

Թրեյլերի տեսքով ինչ-որ հատվածներ կա՞ն:

Rhayader
05.12.2010, 23:40
Նոյեմբերի 28-ին <Բուկինիստ> գրախանութում կայացավ <Ֆիա> գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակն է 25-ամյա Անինան, և <Ֆիա>-ն նրա առաջին գիրքն է: Նա բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է ` Արազ Դարե -Սև սպիտակ, Սիդնի- Նոր աշխարհ, Նարեկ Բավեյան - Հասնելու եմ, Անի Քրիստի- չեմ կարող և այլն:
Քյառթ-ֆենտեզի:o дожили:o

Rhayader
05.12.2010, 23:46
Այս գրքում ամեն մարդ կարող է գտնել շատ մտքեր, որոնք կօգնեն իրեն կյանքում:
Ոնց որ աֆորիզմների հավաքածուի գովազդ լինի:))
Ճիշտն ասած, Օքսֆորդյան բացատրական բառարանում էլ: Լրիվ լուրջ:
Մեկ էլ՝ կարիք չկա սուր հիացմունք իմիտացնել մի բանի նկատմամբ, որն ընդամենը գովազդում եք: Սա հեռուստահոլովակ չի, ֆենտեզի կարդացողներն էլ Պանտինի գովազդից ցնցվող շիկահերներ չեն:))
Միանում եմ Վահիկի պահանջին: Հատվածներ:

StrangeLittleGirl
06.12.2010, 09:19
Նոյեմբերի 28-ին <Բուկինիստ> գրախանութում կայացավ <Ֆիա> գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակն է 25-ամյա Անինան, և <Ֆիա>-ն նրա առաջին գիրքն է: Նա բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է ` Արազ Դարե -Սև սպիտակ, Սիդնի- Նոր աշխարհ, Նարեկ Բավեյան - Հասնելու եմ, Անի Քրիստի- չեմ կարող և այլն:
Գիրքը հագեցած է արագ զարգացող սյուժեով, հետաքրքիր դրվագներով և փիլիսոփայական մտքերով: Զարմանալի է, բայց <Ֆիա> գիրքը հետաքրքրում է ոչ միայն երիտասարդներին, այլ նաև մեծահասակներին: Հեղինակն ասել է ,որ ֆինանսական ակնկալիք չունի այս գրքից, նա ուղղակի ուզում է, որ այն ամենն, ինչ ինքը զգացել է, մտածել է և փոխանցել է թղթին, ընկալվի:
Ինքս կարդացել եմ <Ֆիա>-ն, հիացած եմ, ինչպես նաև շատ հարցեր ունեմ հեղինակին և կուզեի, որ երիտասարդները կարդային: Այս գրքում ամեն մարդ կարող է գտնել շատ մտքեր, որոնք կօգնեն իրեն կյանքում: Եվ որոշել եմ իմ բոլոր ընկերներին` որպես Ամանորի նվեր հենց այս գիրքը նվիրել:

Էս ինչ հարուստ ա հեղինակը :think Գովազդող ջան, պիտի ասեմ, որ ֆինանսական ակնկալիք չունենալը գրողի պատիվը չի բարձրացնում: Մեկ էլ, էս թեման ի՞նչ գործ ունի Ակումբի անցուդարձում:

Chuk
06.12.2010, 10:28
Մոդերատորական. Թեման «Ակումբի անցուդարձ» բաժնից տեղափոխվել է «Ժամանակակից հայ գրականություն» բաժին:

Rhayader
06.01.2011, 15:54
Արարար-Վարենիկ. թարախ գրառում հայկական ու ընդհանրապես ֆենտեզիի մասին
Կամ՝ «Զբոսանքներ Twilight-ի անտառներում», ա-լյա Ումբերտո Էկո:
Զգուշացնեմ, որ այս գրառման մեջ ժամանակակից գրականության որոշ ինչպես փաստացի, այնպես էլ պոտենցյալ ներկայացուցիչների նկատմամբ թարախս եմ արտահայտելու: Պոզիտիվ չսպասեք:
Քանի դեռ Նոր Հայաստան ՀԿ-ում մեր Հայ Երիտասարդ Ֆանտաստ Նացիոնալիստները (հետագա տեքստում՝ ՀԵՖՆ, չնայած hետագա տեքստում չեն էլ հիշատակվում) տքնում են, մեջբերում, «հայկական բարոյահայրենասիրական ֆենտեզիի» վրա, ավարտ մեջբերման (մի քանի ամիս տքնելու արդյունքը դարձել է, վերջին տվյալներով, 0 տող տեքստ, ինչն, ըստ էության, միակ կանխատեսելի արդյունքն էր), չեմ կարող երկար հակադրվել այդ ուղղությամբ չարախնդալու մղմանս:
Նախ՝ ժող, Լյովն անուն էր առաջարկում ձեր գլխավոր հերոսի համար: Բարոյական: Հայրենասիրական: Իսկական հայկական անուն: Արիական: «Արարար»: Ինչևէ, ես ինքս, ելնելով խորը համոզվածությունից, որ արդյունքը Սապկովսկիական Վարենիկիադա է լինելու, առաջարկում եմ կանգ առնել «Վարենիկի» վրա: Լավագույն դեպքում, որ մի փոքր ավելի հարազատ հնչի հայ ականջին՝ «Գաթա»:

Չմոռանանք, որ ոմն Անինա (Անի Հովհաննիսյան՝ ով, սեփական խոստովանությամբ, հայ քյառթու էստրադայի երգիչներից շատերի համար բառեր է գրում, մեկ այլ աղբյուր չի ամաչում՝ մանրամասնում է. Արազ Դարե՝ «Սև սպիտակ», Սիդնի «Նոր աշխարհ», Նարեկ Բավեյան՝ «Հասնելու եմ», Անի Քրիստի՝ «Չեմ կարող» և այլն) արդեն գրել է հայ ֆենտեզիի առաջին գիրքը՝ «Ֆիա» վերնագրով: Սեփական քերթվածքին այդ բարձր տիտղոսով հորջորջած հեղինակը երևի կարդալ այնքան էլ չի սիրում: Հայ առաջին ֆենտեզիին ամենամոտ բանը, որ ես կարդացել եմ, Մարիետա Շահինյանի «Հեքիաթ երկու քույրերի ու կախարդական Շողակն աշխարհի մասին» վիպակն է, ու ես էլի չեմ համարձակվի պնդել, թե այն առաջինն է:
http://4.bp.blogspot.com/_5VdzTh2rHo8/TSTQQFbq-WI/AAAAAAAAAW0/m-f_y-y9yXk/s1600/268x180_thumb_photo_57572_2f38e266b.jpg
Հեղինակի պնդմամբ, նա իրեն հենց ֆենտեզիի ոճում է տեսնում: Ես նրա հետ համաձայն եմ: Երբ «դոմփեմ քեզ, քուչում ասեմ, որ լավ աղջիկ չես» տեսքի (լեզուս չի պտտվում այդ բառն ասել) տղան «երեք հազար՝ առանց մինետ» տեսքով աղջկան ասում է «կյանքս, սիրտս պոկեմ, քեզ տամ, հավերժ սիրեմ քեզ», դա ուրիշ ոչ մի գրական ժանր չի կարող ներել: Միայն ֆենտեզին: Բայց դա արդեն գլոբալ հայկական քյառթու էստրադայի, ոչ թե լոկալ Անինայի խնդիրն է:
Ինչի՞ մասին է Ֆիան: Խնդիրն իսկապես բարդ էր, քանի որ հեղինակը մի քանի տեղ հրաժարվել էր կրճատ ներկայացնել աշխատանքի սյուժեն (դե, հարցն իր դրվածքով արդեն սխալ էր, մնում էր մի հատ էլ ասեր, որ աղջիկը վերջում մահանում է): Բայց, ալելուիա, գտնվեց մի անոնս, որտեղ ասվում է (կարդալ դրամատիկ, բարակ ձայնիկով, պաթոսը հոսում է բոլոր ծակերից).
«Ադելան փորձում է կյանքում ամեն ինչ իդեալականացնել, և նրա երազանքն է կատարյալ աշխարհում ապրելը: Իսկ կատարյալ մոլորակի բնակիչ Ֆիան ցանկանում է գալ երկիր, որպեսզի կարողանա այնքան մեղք գործել, որ իր հոգին ոչնչացնեն»:
Ես արդեն վախենում եմ: Դու՞ք:)))
Վիզ եմ վերցնում նաև խոստովանել, որ փնտրտուքներիս ընթացքում պարզեցի, որ հանդիպած աղբյուրներում որպես Արազ Դարեի (մեռնեմ, թե գիտեմ՝ ով է) «Սև սպիտակ» երգի բառերի հեղինակ նշվում է ոչ թե Անի կամ Անինա Հովհաննիսյանն, այլ ինչ-որ Արմինե Բաղդասարյան: Որոշեցի, ցանկացած դեպքում, սիրտս պնդացնել, Riverside-ը պաուզա տալ ու լսել երգի բառերը: Արդյունքը.
ա) Ռաբիս էր իրականում, կամ էլ «երազներում լալիս» էստրադա:
բ) Բառերը՝ «սիրում եմ քեզ, քեզ սիրում եմ, կարոտում եմ քեզ» բլաբլաբլա: Ըստ դրա կարող եք դատել «Ֆիայի» մասին: Չնայած, ինչպես վերևում նշվեց, Անինան այս երգի հետ, փաստորեն, կապ չունի: Եթե նա, իհարկե, բացի Անի Հովհաննիսյան լինելուց Արմինե Բաղդասարյանն էլ չի:
Մյուս կողմից՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է հասկանում հեղինակը «մեղք» ասելով:
Հետո՝ ռուսալեզու բլոգոսֆերայում վաղուց պտտվում է «говнофентези»-ի հայտնաբերման մի տեստ, թող մեզ մոտ էլ լինի: Կարճ ասած՝ եթե պատրաստվում եք ֆենտեզի գրել (կամ արդեն գրում/գրել եք), կարդացեք հետևյալ պնդումները.

Ձեր ստեղծագործության առաջին 50 էջում ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում
Ձեր գլխավոր հերոսը գյուղի զավակ է, բայց նրա ծնողներն անհայտ են
Գլխավոր հերոսը թագաժառանգ է, բայց ինքն էլ դրա մասին չի կասկածում
Ձեր ստեղծագործությունը երիտասարդ հերոսի մասին է, որը հասունանում է, անհնարին ունակություններ է ձեռք բերում ու, ի վերջո, հաղթում է սուպեր-պուպեր չար ձյաձյային
Ձեր ստեղծագործության մեջ գնում են աշխարհի ծայրը հին արտեֆակտի հետևից, որը կփրկի աշխարհը
Իսկ ի՞նչ կասեք արտեֆակտի մասին, որը կարող է այդ նույն աշխարհը կործանել
Ձեր գրքի սյուժեն «ընտրյալի» մասին հին գուշակության շուրջ է, որը կփրկի աշխարհը, հետն էլ մնացած բոլորին՝ առաջնորդելով բարու ուժերը
Ձեր ստեղծագործությունում կա գոնե մեկ հերոս, որի գոյության միակ նպատակը հանկարծակի հայտնվելն ու մնացած հերոսներին ինֆորմացիայով մատակարարելն է
Ձեր հերոսներից մեկն իրականում թաքնված աստված է
Գլխավոր, չար, սուպեր-պուպեր վատ ձյաձյան իրականում գաղտնի հանդիսանում է գլխավոր հերոսի հայրը (I am your father, Luke ծ.թ.)
Ձեր աշխարհում իշխում է բարեհոգի արքան, որին քթից բռնած ման է տալիս չար կախարդը
«Մոռացկոտ կախարդ» արտահայտությունը նկարագրում է ձեր վեպի գոնե մեկ հերոսի
Իսկ ի՞նչ կասեք «հզոր, բայց դեբիլոտ ու բարեհոգի մարտիկի» մասին
Իսկ այնտեղ չկա՞ «իմաստուն, հանելուկային կախարդ, որը հրաժարվում է հերոսներին ամբողջությամբ հայտնել գործողությունների պլանն ինչ-որ սեփական, յուրահատուկ նկատառումներով»
Կանայք ձեր ստեղծագործության մեջ լիքը ժամանակ են ծախսում անհանգստանալով իրենց արտաքին տեսքի մասին, նամանավանդ երբ մոտակայքում տղամարդիկ են հայտնվում
Գոնե մի կին վեպի մեջ ներկա է միայն նրա համար, որ նրան սկզբում փախցնեն, իսկ հետո՝ փրկեն
Գոնե մի կին վեպի մեջ ներկա է միայն ֆեմինիզմի իդեալները ներկայացնելու համար
Գրքի միջի գոնե մի կնոջ նկատմամբ կիրառելի են «անճարակ խոհանոցային աղջիկ, որի ձեռքին ավելի շատ թավա է հարմար, քան թուր»
Իսկ ի՞նչ կասեք «անվախ կին-ռազմիկ, որին ավելի շատ թուր է սազում, քան թավա» խոսքերի մասին
Ձեր գրքի հերոսներից գոնե մեկին կարելի՞ է բնութագրել որպես «խստասիրտ դվարֆ»
Իսկ ի՞նչ կասեք կիսաէլֆի մասին, որը պատառոտվում է իր մարդկային ու էլֆային արյունների միջև
Իսկ դուք, որպես օրիգինալ քայլ, էլֆին ու դվարֆին անբաժան ընկերներ չե՞ք դարձրել
Բոլոր հերոսները, ում հասակը մեկուկես մետրից ցածր է, գոյություն ունեն միայն կատակերգական դերեր խաղալու համար
Դուք համոզված եք, որ նավերը պետք են միայն երկու նպատակների համար. ձկնորսության ու թալանի
Ձեզ հայտնի չի, թե երբ են սկսել դարման հյուսող գործիքներ օգտագործել
Ձեր վեպի համար նկարված քարտեզի վրա կան այնպիսի տեղեր, ինչպիսիք են «Այրված Հողերը», «Սարսափի Անտառը», «Հուսահատության Անապատը», կամ որևէ այլ բան, որ իր մեջ պարունակում է «Կործանում» բառը
Ձեր ստեղծագործության նախաբանն անհնարին է հասկանալ, մինչև ամբողջ գիրքը չկարդաս... ու այդ ժամանակ էլ երաշխավորված չի, որ կհասկանաս
Սա նախատեսված եռագրության առաջին գիրքն է
Իսկ ի՞նչ կասեք հնգա- ու տասնագրության մասին
Ձեր ստեղծագործությունն ավելի հաստ է, քան Նյու-Յորքյան հեռախոսագիրքը
Նախորդ գրքում ընդհանուր առմամբ ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դուք դա բացատրում եք նրանով, որ մինչև հանգուցալուծում դեռ շատ գրքեր կան
Դուք արդեն պրիկվելներ եք գրում դեռ չսկսած գրքային շարքերին
Ձեր անունը Ռոբերտ Ջորդան է, ու մինչև այս կետը դուք կեղտոտ շան նման ստում էիք
Պատմությունը հիմնված է արկածի վրա, որը դուք D&D-ով եք խաղացել
Ձեր ստեղծագործության մեջ հերոսներ կան, որոնք հեքիաթային աշխարհ են անցել իրականից
Ձեր գլխավոր հերոսներից գոնե մեկի անվան մեջ ապաթարց կա
Հիմնական գործող անձանցից գոնե մեկի անունը երեք վանկից զգալիորեն երկար է
Ձեզ տարօրինակ չի թվում, որ նույն փոքր, առանձնացած գյուղակի երկու բնակիչներից մեկին անվանել եք «Տիմ Ումբեր», իսկ երկրորդին՝ «Բելտուզալինտալ ալ'Գրինսկոկ»
Ձեր աշխարհում ապրում են օրկեր, էլֆեր, դվարֆեր ու կիսահասակներ (հոբբիթներ)
Իսկ «օրկեններ» ու «դվարրովֆներ» ապրու՞մ են
Ձեր ռասսաներից մեկի անվանը նախորդում է «կիսա-» նախածանցը
Ձեր ստեղծագործության մասերից մեկում հերոսները ճանապարհը կրճատում են՝ իջնելով դվարֆների հին հանքահորերը
Դուք նկարագրում եք մարտական տեսարանները դրանք սիրելի RPG-ում խաղալուց հետո
Դուք կազմել եք բոլոր հիմնական հերոսների նկարագրությունները սիրելի RPG-ի պարամետրերից ելնելով
Դուք այդ գիրքը գրում եք «Wizards of the Coast» ընկերության պատվերով (Կնաակ, Սալվատորե, բռնվեք ծ.թ.)
Պանդոկների գոյության միակ նպատակը ձեր ստեղծագործության մեջ հերոսներին կռվելու տեղ հատկացնելն է
Ձեզ թվում է, որ ամեն ինչ գիտեք ֆեոդալիզմի մասին, իսկ իրականում դա այդպես չէ
Հերոսները ժամանակի մեծ մասը զբաղված են այստեղ-այնտեղ-ետ ճանապարհորդելով
Ձեր հերոսներից մեկը կարող է մնացածին ինչ-որ բան պատմել, ինչը կօգնի նրանց ճանապարհորդության ընթացքում, բայց դա չի անի, քանի որ չի ուզում, որ նրանք պլանը վարի տան
Ձեր կախարդները կախարդանքներ են արտասանում, որոնց մեջ առանց դժվարության կարելի է ճանաչել «fireball»-ը կամ «lightning bolt»-ը
Դուք ձեր ստեղծագործության մեջ գոնե մեկ անգամ օգտագործվում է «մանա» տերմինը
Դուք օգտվում եք «թեփուկավոր օղազրահ» տերմինից
Ու Երկինքը ձեզ օգնական, եթե դուք օգտագործել եք «կյանքի միավորներ (hit points)» տերմինը
Ձեզ հայտնի չի, թե որքան են կշռում ոսկեդրամները
Դուք համոզված եք, որ ձին կարող է մի ամբողջ օր գալոպով վազել
Ձեր ստեղծագործության մեջ ինչ-որ մեկը. նախ երկու ժամ անընդմեջ կռվում է թշնամիների դեմ՝ թիթեղավոր զրահ հագած, հետո ևս չորս ժամ ձիու վրա սլանում է, ինչից հետո նրա ուժը պատում է գրգռված մատուցողուղուն նրբանկատորեն գայթակղել անկողնային զվարճանքների
Ձեր հերոսը կախարդական կացին, մուրճ, նիզակ կամ ինչ-որ այլ զենք ունի, որը նետելուց հետո տիրոջ մոտ է վերադառնում (բումերանգը հաշի՞վ է ծ.թ.)
Ձեր գրքում ինչ-որ մեկին թափանցող ծակում են յաթաղանով
Ձեր գրքում ինչ-որ մեկին թափանցող ծակում են չնայած այն բանին, որ նա թիթեղավոր զրահ է հագած
Դուք համոզված եք, որ ոչ մի թուր հինգ կիլոգրամից ավել չի կշռում
Ձեր հերոսը սիրահարվում է անառիկ գեղեցկուհու, որին, ի վերջո, առնում է գրոհով
Ձեր ստեղծագործության մեջ կատակների մեծ մասը հիմնված է բառախաղի վրա
Ձեր հերոսը կարող է դիմանալ տասկիլոգրամանոց կվալդի բազում հարվածներ, բայց, ինչպես առաջ, վախենում է ձեռքում դանակ բռնած փխրուն աղջկանից
Դուք իսկապես համոզված եք, որ մահանալու համար մարդու կուրծքը մեկից ավելի նետ է պետք խրել
Դուք պատկերացում չունեք այն մասին, որ շոգեխաշած միսը մի քանի ժամ են պատրաստում, ու որ այն չի կարելի անվանել «եղածը բան չի, բայց ճանապարհին կուտվի»
Ձեր ստեղծագործության մեջ կան թափառական բարբարոսներ, որոնք տունդրայում են ապրում ու մեղրագինու տակառիկներն իրար հետևից «բկով են անում»
Դուք համոզված եք, որ «մեղրագինին» ընդամենը զվարճալի անուն է գարեջրի համար
Ձեր ստեղծագործության մեջ բազմաթիվ ռասսաներ կան, որոնցից ամեն մեկն ունի ուղիղ 1 պետություն, 1 տիրակալ, 1 կրոն
Ձեր աշխարհում մարդկանց առավել կազմակերպված ու մեծաքանակ խմբավորումը գողերի գիլդիան է
Գլխավոր չարագործը հավատարիմ ծառաներին մահապատժի է ենթարկում ամենափոքր զանցանքների համար
Դուք պատմում եք մարտիկների մասին, որոնք անընդհատ կռվի մեջ են ընկնում, բայց հետներն ամեն տեղ բարդ են քարշ տալիս, որը կռվել ընդհանրապես չգիտի, բայց հիանալի լյուտնյա է նվագում
«Սովորականը» ձեր աշխարհի պաշտոնական լեզուն է
Ձեր ստեղծագործության մեջ ամբողջ շրջակայքը լի է գերեզմաններով ու դամբարաններով, որոնք բերնեբերան լի են հնարավոր բոլոր տեսակների կախարդական արտեֆակտներով ու որոնք թալանել վերջին մի քանի հարյուր տարվա մեջ ոչ մեկի մտքով չի անցել
Ձեր ստեղծագործությունն ընդամենը «Մատանիների Տիրակալի» կրճատ վերապատմումն է
Իսկ այժմ նորից կարդացեք բոլոր կետերն ու այս անգամ ազնվորեն պատասխանեք

Եթե պնդումներից հինգը և ավելին ճիշտ են ձեր ստեղծագործության համար, ապա ձեր ֆենտեզին քաք է:)))) ըստ տեստի հեղինակների:
Կատակը կատակ, իսկ այ «ինչի մասին չգրել ֆենտեզին» թեմայով սեփական մտքերիս ես հետագայում գրառում կնվիրեմ:
Իսկ Անինայի «Ֆիան» ես հավանաբար կգնեմ: Ինչպես կասեր մեծն կոմբինատորը՝ «на всякий случай»: Տեղյակ լինենք հայ... «ֆենտեզիից»: Մեկ էլ տեսար՝ մի օր Մալաթիայում վաճառողը սկսի գոռալ.
«Լա՜վ ֆենտեզիները, կիլոն երեքհարյուրով տամ: Թա՜րմ-թա՜րմ հայկական ֆենտեզիները»:

P.S. Եթե Անինան, բացի Անի Հովհաննիսյան ու Արմինե Բաղդասարյան լինելուց, նաև Չակ Նորիսն է, խնդրում եմ նրան չկորցնել հումորի զգացողությունն ու չսպանել նվաստ բլոգգերիս:
Աղբյուրը (http://songoffall.blogspot.com/2011/01/blog-post_06.html)

Barekendan
25.01.2011, 08:38
ԻՆձ էլ ասաց Անինայի «HAY-TEAM»-ից մեկը «Ապեր, դու հո նախանձ չուզող չե՞ս»: Ասեմ, որ,այո, ես նախանձ չուզող եմ, բայց նախանձում եմ ես Էկզյուպերիին, Ազիմովին, Ժելազնիին,Սարոյանին ու ուրիշ իսկական գրողներին: Իսկ Անինայի դեպքում ես ուղղակի «չուզող» եմ: Որովհետև ես չեմ ուզում, որ մեր երկիրը էն տեղը լինի, որտեղ իրականանում է չուկչայի մասին անեկդոտը: Չեմ ուզում, որ մարդիկ մի քանի կինո նայեն, մի քիչ Հարիփոթեր ու Կոելյո թերթեն ու մի անգամից գրող դառնան: Չեմ ուզում ենթադրել, որ մարդ մի ամբողջ գիրք խելացի մտքեր ունի, եթե ինտերվյուներում ու ինտերնետյան բազմաթիվ գրառումներում խելացի մի բան չի ասում: Մեր բոլոր դասականները գիտելիքների շտեմարան են եղել: Սթիվեն Քինգը իր «Ինչպես գրող դառնալ» գրքում մի հատ ՀՍԿԱՅԱԿԱՆ ցուցակ ա տալիս գրքերի, որ մարդ պիտի կարդա ցանկացած ժանրում ու ոճում նունիսկ գրող դառնալու մասին մտածելու համար: Մի էտքան էլ պիտի կարդա իր սեփական ժանրում: Իսկ Անինան ասում ա,որ գեղարվեստական գրքեր չի կարդում: ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, որ նման մեկին ասեն «գրող», ինչպես չեի ուզի,որ 200 կգ-անոց մարդուն մեծարեն, որպես լավ վազորդ: Ու անպայման չի նրա վազելը տեսնել, հասկանալու համար, որ նա վազել չի կարա: Ցավալիորեն մենք հրաշքներով լի աշխարհում չենք ապրում, ու չկարդացած մարդը չի կարող գրող դառնալ կախարդական փայտիկի շարժումով:
Ես չեմ ուզում հավատալ, որ մեր հասարակությունը էտքան հեշտ ձևին խափնվող ա, ու բովանդակությունը չտեսնող:

(Էս գրառումը, ինչպես նաև քննադատական ուրիշ քոմմենթներ ջնջվում են Անինայի Ֆեյսբուքի էջից: Դրա համար ասեցի ստեղ գրեմ...)

Leo Negri
25.01.2011, 19:23
Չեմ ուզում ենթադրել, որ մարդ մի ամբողջ գիրք խելացի մտքեր ունի, եթե ինտերվյուներում ու ինտերնետյան բազմաթիվ գրառումներում խելացի մի բան չի ասում:

Էդ մտածվածա, որ գիրքը կարդացվցվի:

Barekendan
25.01.2011, 22:09
Միխաիլ Զոշենկոյի մոտ հումորային պատմվածք կար, որտեղ գլխավոր հերոսը 2 օր աղջկան ճանաչելուց հետո որոշում էր հետն ամուսնանալ: Հետո էլ հարսանիքին դեմքը մոռանում ա: «Ֆիա»-ի վիպակի առաջին գլխում գլխավոր հերոսուհին՝ հաջող կարիերայով խելացի հայ աղջ...իկը, խփում է Վոլոդյա Զավիտուշկինի ռեկորդը և ամուսնանում է 1 օրում (իրոք որ ֆենթեզի): Եվ ի տարբերություն Զոշենկոյի, Անինան այդ մասին պատմում է չափազանց լուրջ: Տղան էլ ով լինի. Աղջկան մեքենայի տակ քցած մեկը, ով ըստ հեղինակային տեքստի, «վերջնականապես, որոշել էր իրեն նվիրեր հարբեցողությանը» (էհ, ինչքան մարդ, էնքան երազանք; Ես միշտ կարծում էի, որ մարդիկ չուզելով են հարբեցող դառնում: Փաստորեն կան և այնպիսինները, որ փոքրուց իրենց կոչման մասին գիտեն:)
Գլխի մնացած տեքստը զբաղեցնում են հեղինակի (թե խելացի հերոսուհու) մտորումներ, որ առաջ մեր աշխարհը ավելի լավն որ քան հիմա: Ես միշտ կարծում էի, որ ռասիզմը,ինկվիզիցիան,համատարած հանցագործությունները ու այլ նման բաներ, որոնցով այդքան հարուստ է մեր աշխարհի անցյալը, վատ բաներ են:
Դե լավ շարունակեմ կարդալ ու զարգանալ...

Barekendan
26.01.2011, 01:38
Հանճարեղ ցիտատներ "Ֆիա" գրքից.

1. Նրանք նստեցին մի ինչ-որ տարօրինակ փուչիկ,որ գնդակ էր հիշեցնում և սլացան առաջ: (Մնում էր ավելացնել. և խմեցին ջուր,որ հեղուկ էր հիշացնում և կերան վարունգ,որ էլ չասեմ ինչ էր հիշացնում... )
2. Նա արդեն արել էր այն ամենը, ինչ գրեթե անհնար էր Երկիր մոլորակում՝ բնակվել ծովի հատակում՝ առանց ինչ-որ սարքի աջակցության... (ոնց է՞ր էտ սարքի անվանումը: Ես գիտոի ջրի հատակ իջնում են ժամանակավոր, բայց,որ արդեն բնակվում են, տեղյակ չեի: Տենաս բնակարանի քառակուսի մետրը ինչքան արժի սև ծովի հատակին: )
3. ...խոսել օդի բաղադրությունը կազմող մանր բջիջների հետ:
( - Բարև,բջիջներ
- Բարև,Ֆիա:
- Ինչ կա՞
- Ջանսաղություն, դու ասա:
Անինա ջան, օդը կենդանի օրգանիզմ չի, որ բջիջներից կազմված լինի)
4. (Էս 2-ը փուչիկի շարքից են)
Բոլորը գոռում էին, հանկարծ նրանք սկսեցին ինչ-որ ծաղիկներ հիշեցնող բույս շպրտել Ֆիայի վրա:
Չանցավ մի քանի վայրկյան, երբ նա հայտնվեց մի վայրում, որն անդունդի հատակ էր հիշեցնում:
(Ասեմ, որ Անինայի մոտ շատ կան բաներ, որ բաներ են հիշեցնում ;) )

5. – Տերը զայրացել է և որպես պատիժ՝ բոլորդ պետք է երեխա ունենաք: (Ենթադրում ոմ, որ տիրոջից ;) )

6. – Ես հոգնել եմ տղաներից, փորձել եմ ամեն ինչ , ուզում եմ զգալ կնոջ մարմինը... Լիկա, ես ուզում եմ քեզ,- ասաց Ադելան՝ նստելով Լիկայի կողքին,- թող համբուրեմ , եթե դուրդ չգա, խոստանում եմ՝ այլևս չեմ առաջարկի, լա՞վ:
(Ասեմ, որ այս դրվագը Շարիկի ու Մատրոսկինի գրած նամակն է հիշեցնում, որովհետև հաջորդ տողում արդեն աղջիկները փողոցում քայլում են, և մենք այդպես էլ չենք իմանում, թե էքսպերիմենտն ինչով ավարտվեց: Այնպիսի տպավորոթյուն ա, որ քանի Անինան հեռացել էր, մի հատ ելակի սիրահար էկավ գրեց, հետո Անինան վերադարձավ ու շարունակեց:)

Chuk
26.01.2011, 01:40
Ես գայթակղվեցի «գիրքը» կարդալ :))

Barekendan
26.01.2011, 01:57
Գլխավոր հերոսուհու երկրային ծնողների անունները ի՞նչ լինեն, որ լավ լինի:

Ֆաուստ և Կասպիա :hands

Էտ էն դեպքում, որ ամուսնու անունը Արեգ ա, ուղղակի Արեգ: Սովորական, հայկական համեստ անուն: Ինձ թվում ա, մինիմում պիտի լիներ Պերսևս :8

Leo Negri
26.01.2011, 02:00
1. Նրանք նստեցին մի ինչ-որ տարօրինակ փուչիկ,որ գնդակ էր հիշեցնում և սլացան առաջ: (Մնում էր ավելացնել. և խմեցին ջուր,որ հեղուկ էր հիշացնում և կերան վարունգ,որ էլ չասեմ ինչ էր հիշացնում... )

Թոլքինը շտապ պետքա դասընթացներ վերցնի Անինայից:
"Նրանք գնացին հրաբուխ հիշեցնող սարի մոտ, որտեղ Գոլլումը կծեց Ֆրոդոյի մատ հիշացնող օրգանը, ու մատանի հիշացնող իրի հետ ընկավ լավա հիշացնող կարմիր հեղուկի մեջ":

բնակվել ծովի հատակում՝ առանց ինչ-որ սարքի աջակցության..

Սուզանավերը ու բատիսկաֆները սարք են? :o

3. ...խոսել օդի բաղադրությունը կազմող մանր բջիջների հետ:

Իրանք էնքան մանր բջիջներ են, որ գիտությունը չգիտի նրանց մասին: Ի տարբերություն հանճարեղ հեղինակի:

Բոլորը գոռում էին, հանկարծ նրանք սկսեցին ինչ-որ ծաղիկներ հիշեցնող բույս շպրտել Ֆիայի վրա:

Ես մի հատ ծաղիկ հիշացնող բույս գիտեմ` կակտուսա կոչվում: :)

5. – Տերը զայրացել է և որպես պատիժ՝ բոլորդ պետք է երեխա ունենաք: (Ենթադրում ոմ, որ տիրոջից )

Երեխա ունենալը պատիժա? Հետաքրքիր հայացքներ ունի հանճարեղ հեղինակը:
Մեջբերումը հիշացրեց Վիկտոր Սուվորովի "Կոնտրոլ"-ը: "А теперь целуй мой сапог!!!".

6. – Ես հոգնել եմ տղաներից, փորձել եմ ամեն ինչ , ուզում եմ զգալ կնոջ մարմինը... Լիկա, ես ուզում եմ քեզ,- ասաց Ադելան՝ նստելով Լիկայի կողքին,- թող համբուրեմ , եթե դուրդ չգա, խոստանում եմ՝ այլևս չեմ առաջարկի, լա՞վ:

Ով գիտի փորձա ձեռնարկվել գրավել առաջադեմ փոքրամասնությունների սիմպատիաները:

Ինչևէ, կարդալ, անպայման կարդալ! Ես ինձ չեմ ների, եթե նման գլուխգործոց բաց թողեմ!!!!!

Barekendan
26.01.2011, 02:03
Սուզանավը ծովի հատակին չի հասնում, բատիսկաֆով էլ չեն բնակվում ջրի տակ, այլ կարճ իջնում են:

Leo Negri
26.01.2011, 02:07
Սուզանավը ծովի հատակին չի հասնում, բատիսկաֆով էլ չեն բնակվում ջրի տակ, այլ կարճ իջնում են:

Դե, նայած ծով: Ազովյան ծովի մաքսիմալ խորությունը 14 մետրա: Պարբերաբար օդը թարմացնելու պայմանով կարելիա սուզանավով յոլա գնալ:
We all live in a yellow submarine, ահամ:

Հետաքրքիրա, իսկ ավտոմեքենան կամ ինքնաթիռը սարք են?

Տղան էլ ով լինի. Աղջկան մեքենայի տակ քցած մեկը, ով ըստ հեղինակային տեքստի, «վերջնականապես, որոշել էր իրեն նվիրեր հարբեցողությանը» (էհ, ինչքան մարդ, էնքան երազանք;

Էտ էն դեպքում, որ ամուսնու անունը Արեգ ա, ուղղակի Արեգ

Պարզաբանման կարիք կա: Ուղղակի Արեգը Ադելային վրաերթ անող կյանքը արաղին նվիրած տղեն էր?

Kuk
26.01.2011, 02:15
Նոյեմբերի 28-ին <Բուկինիստ> գրախանութում կայացավ <Ֆիա> գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակն է 25-ամյա Անինան, և <Ֆիա>-ն նրա առաջին գիրքն է: Նա բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է ` Արազ Դարե -Սև սպիտակ, Սիդնի- Նոր աշխարհ, Նարեկ Բավեյան - Հասնելու եմ, Անի Քրիստի- չեմ կարող և այլն:
Գիրքը հագեցած է արագ զարգացող սյուժեով, հետաքրքիր դրվագներով և փիլիսոփայական մտքերով: Զարմանալի է, բայց <Ֆիա> գիրքը հետաքրքրում է ոչ միայն երիտասարդներին, այլ նաև մեծահասակներին: Հեղինակն ասել է ,որ ֆինանսական ակնկալիք չունի այս գրքից, նա ուղղակի ուզում է, որ այն ամենն, ինչ ինքը զգացել է, մտածել է և փոխանցել է թղթին, ընկալվի:
Ինքս կարդացել եմ <Ֆիա>-ն, հիացած եմ, ինչպես նաև շատ հարցեր ունեմ հեղինակին և կուզեի, որ երիտասարդները կարդային: Այս գրքում ամեն մարդ կարող է գտնել շատ մտքեր, որոնք կօգնեն իրեն կյանքում: Եվ որոշել եմ իմ բոլոր ընկերներին` որպես Ամանորի նվեր հենց այս գիրքը նվիրել:

2 տարվա մոմը վրեն սևացած, բրիտվա բանտաժներով դորջարի մեջ Արազ Դարե ու Անի Քրիստի (մյուս երկուսի անունն առաջին անգամ եմ լսում) լսողներին ուզում են հագցնեն գրքի՞ն:)) Սև սպիտակ, հասնելու եմ, չեմ կարող.. ու նմանատիպ այլ վերնագրեր, ինչպես օրինակ կարոտում եմ, կսիրեմ հավերժ, այրված կամուրջներ, վախենում եմ կորցնել, էս բառերը որ կարդում եմ ու դրան զուգահեռ մտածում եմ՝ մատերս կոտրվեր, չգրեի՝ հայկական էստրադա բառակապակցության մասին, սկսում եմ պատկերացնել, թե ինչքան անհարմար իրավիճակում կհայտնվեմ, երբ գրախանութ մտնեմ ու էս գիրքը հարցնեմ:(

Մոդերատորական. Թեման «Ակումբի անցուդարձ» բաժնից տեղափոխվել է «Ժամանակակից հայ գրականություն» բաժին:

Չուկ, ձեռդ ջարդվեր՝ հայ գրականություն բաժին չմտցնեիր սա:D Չնայած ժամանակակից հայ գրականության դեպքում, լավ, թող ձեռդ չջարդվի, փոշմանեցի:pardon:))

Skeptic
26.01.2011, 02:26
Ես գայթակղվեցի «գիրքը» կարդալ :))
Իսկ ես առավոտյան հագուրդ տվեցի գայթակղությանս: :D

Պարզաբանման կարիք կա: Ուղղակի Արեգը Ադելային վրաերթ անող կյանքը արաղին նվիրած տղեն էր?

:aha

Leo Negri
26.01.2011, 02:30
Իսկ ես առավոտյան հագուրդ տվեցի գայթակղությանս:

Բա այ մարդ, կիսվի տպավորություններով! Մենակ դու չես ստե, մեզ էլա հետաքրքիր:

:aha

Երկրորդ հարց` խմող երազանքի ամուսինը Ադելային խմած վախտ ծեծում էր? :think

Skeptic
26.01.2011, 02:34
Բա այ մարդ, կիսվի տպավորություններով! Մենակ դու չես ստե, մեզ էլա հետաքրքիր:
Տպավորություններով կիսվելու համար պետք ա դրանք ունենալ :))

Երկրորդ հարց` խմող երազանքի ամուսինը Ադելային խմած վախտ ծեծում էր? :think
Էդ ավտովթարից հետո ինքը 180 աստիճանով փոխվեց ու ընդհանրապես թարգեց խմելը.. :pardon

kyahi
26.01.2011, 02:36
Տպավորություններով կիսվելու համար պետք ա դրանք ունենալ :))

Գագ դու էն ասա երգը լսե՞լ ես:D ես էս մեկ ժամ ծիծաղում եմ, սպանումա:D

Leo Negri
26.01.2011, 02:37
Տպավորություններով կիսվելու համար պետք ա դրանք ունենալ

Լավն էր գիրքը, հանճարեղ էր, վատն էր? Դե որ մարդիկ իմանան կարդալուց առաջ:

Էդ ավտովթարից հետո ինքը 180 աստիճանով փոխվեց ու ընդհանրապես թարգեց խմելը..

Էդ դեպքում օդի բջիջների հետ խոսալու փաստը անբացատրելիա մնում: Երջանիկ կյանքից մարդիկ օդի բջիջների հետ չեն խոսում:

Leo Negri
26.01.2011, 02:38
Գագ դու էն ասա երգը լսե՞լ ես:D ես էս մեկ ժամ ծիծաղում եմ, սպանումա:D

Խոսքը սաունդթրեքի մասինա?

Skeptic
26.01.2011, 02:40
Գագ դու էն ասա երգը լսե՞լ ես:D ես էս մեկ ժամ ծիծաղում եմ, սպանումա:D

Ո՞րը. էն «մայկա.................................... տռուսիկ................................ նասկի.......................... լիֆ....................» ոճի տրա՞նսը.. :think

kyahi
26.01.2011, 02:41
Խոսքը սաունդթրեքի մասինա?

ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ
Ես դրան համեստորեն երգ եմ անվանում:D բայց հա սաունդթրեքի մասինա:

Skeptic
26.01.2011, 02:44
Լավն էր գիրքը, հանճարեղ էր, վատն էր? Դե որ մարդիկ իմանան կարդալուց առաջ:
Վատն էր: :nea

Էդ դեպքում օդի բջիջների հետ խոսալու փաստը անբացատրելիա մնում: Երջանիկ կյանքից մարդիկ օդի բջիջների հետ չեն խոսում:
LSD-ի ազդեցության տակ կարող ա խոսում են.. :think

Leo Negri
26.01.2011, 02:48
Վատն էր:

էհ: Չես հասկանում, էլի, բարձր արվեստից, հո զոռով չի....:russian

LSD-ի ազդեցության տակ կարող ա խոսում են..

Չէ, տենց բան նույնիսկ ԼՍԴ-ի տակ չի թվա...:o

kyahi
26.01.2011, 02:52
Էդ դեպքում օդի բջիջների հետ խոսալու փաստը անբացատրելիա մնում: Երջանիկ կյանքից մարդիկ օդի բջիջների հետ չեն խոսում:

Լավա ասենք չի սկսել բրոունյան շարժում անել՝ բրոունյան մասնիկների հետ:o կամ բջիջների:o

Ռուֆուս
26.01.2011, 03:01
Gardmanian, ե՞րբ ես վերջացնելու, ես էլ եմ ուզում կարդալ :)) Վաղուցվանից հումորային պատմություններ չեմ կարդացել :))

Skeptic
26.01.2011, 03:07
Gardmanian, ե՞րբ ես վերջացնելու, ես էլ եմ ուզում կարդալ :)) Վաղուցվանից հումորային պատմություններ չեմ կարդացել :))

Էսօր իրիկունը վերջացրել եմ, բայց դեռ 1 հոգու էլ պետք ա տամ: :)

Leo Negri
26.01.2011, 03:09
Վաղուցվանից հումորային պատմություններ չեմ կարդացել

Ինչ կոպիտ մարդիկ են հավաքվել այս ֆորումում: Հեղինակը ձեր համարա չարչարվում, հայ ազգի մշակույթը հասցնումա նորանոր բարձունքների, իսկ դուք... :cry

Գիրքը մարդիկ են կարդում, միմյանց են փոխանցում, դա վեհ և խորը, կարդացողների հոգուն հասած արվեստի ցուցանիշա! Իսկ դուք, վայրենիներ!!!!:vayreni

Barekendan
26.01.2011, 08:36
Մեկ երկու խոսք Դիջեյ Սերժոյի գրած սաունդ-թրիքի մասին: Սովորական 600MB CD-ի վրա գրված է 1 հինգ րոպեյանոց «երգ» (տնաշեն, գոնե էն պուճուր դիսկերի վրա գրեիք): Երգը սովորական ակումբա-սպորտզալային ցկցկոց ա, արանքում մի աղջիկ (չլինի՞ Անինան) կրքոտ ձայնով հասցնում է կարդալ Անինայի ողջ բառապաշարը: Ասենք էս ոճի.

ցուրտ...մութ...ճիչ....լույս...հույս.... հեռվում... վալելք....կիրք....ցկ-ցկ-ցկ-ցկ... արև...սեր...միտք...կրակ...համբույր... բաց...թող....վերելք....աստղեր...ամպեր... ցկ-ցկ-ցկ-ցկ....

Մի մոմենտ օրինակ հնչում է նման տեքստ.

... կանգնիր... պառկիր.... սողա.... գնա.... դեպի մահ.... (առաջարկում եմ օգտագործել բանակում վարժանքների ընթացքում)

Freeman
26.01.2011, 13:18
Ժող. էս գիրքը որտեղի՞ց կարելի ա ձեռք բերել:))

Lion
26.01.2011, 15:00
Ժող. էս գիրքը որտեղի՞ց կարելի ա ձեռք բերել:))

Ճիշտ էին ասում, որ հակագովազդն էլ է... գովազդ :)

kyahi
26.01.2011, 15:03
Ժող. էս գիրքը որտեղի՞ց կարելի ա ձեռք բերել:))

Ասում են "բուկինիստում" են վաճառում :D դե գնացեք, ես վաղը կարդալում եմ:P
Բայց դե սաուդթրեքին ոչ մի բան չի հասնի, ի դեպ, խոսքերի հեղինակը հենց ինքը Անինան է և ինքն էլ կատարում է:love
էս էլ ինչ-որ մի հարցազրույց:D

http://www.youtube.com/watch?v=7RanU8E2M3k

Ռուֆուս
26.01.2011, 16:30
Էս էլ սաունդթրիքը: Բրայըն Ինոն գլուխը քարին ա տվել դջ Սերժոյի դիմացը...

http://www.youtube.com/watch?v=_IP2ZM8YRtA

Leo Negri
26.01.2011, 16:38
Առաջարկում եմ շտապ տնտեսագիտության դասագրքերը սկսել թողարկել նման սաունդթրեքով` առավել հեշտ յուրացման համար: Դա անշուշտ կաջակցի երկրի տնտեսության զարգացմանը` շնորհակալություն Անինային հանճարեղ իդեան տալու համար: Ստորև ներկայացնում եմ նմուշ:

Փող...... պահանջարկ..... առաջարկ.........ցկ ցկ ցկ...... դեբեթ...... կրեդիտ....... մարքեթինգ......... գովազդ..... ցկ ցկ ցկ..... ապրանք.............. շահույթ....... շատ մեծ...........շահույթ...... արտարժույթ........պարտատոմս...... արժեթուղթ.......փող..... լիքը...... փող..... ցկ ցկ ցկ....... գիրքը...... կարդա....... դասերդ....... արա......... շատ մեծ...... փողեր.......

Նույնը կարելիա անել նաև բոլոր այլ դասագրքերի հետ:

Freeman
26.01.2011, 17:07

Պահանջարկը … ծնում է… առաջարկ…ցկ ցկ ցկ…… ծնելը… սեկսի… հատ… կապ… չունի… ցկ ցկ ցկ…

kyahi
26.01.2011, 17:20
Հետաքրքիրա Անինան գրելով էս բառերը ի՞նչ ա պատկերացրել:o

սուտ...մութ...անդունդ...ճիչ...կիրք...վայելք....ցավ...լաց....վախ...դող...ԱՍԵՂ Օ___________________Օ

Kuk
26.01.2011, 18:34
Էն հարցազրույցի առաջին երեք րոպեն նայեցի, Ռուֆուսի դրած տնքոցն էլ մինչև վերջ լսեցի, ու էն կարգի ա, որ արդեն ղժժալս էլ չի գալիս: Որ ասում ա՝ էն մարդկանց դուր կգա, ովքեր սիրում են շատ մտածել, ովքեր էմոցիոնալ առումով խնդիրներ ունեն, դժվարություններ ունեն, սիրում են կյանքի մասին վերլուծություններ անել... կարճ ասած՝ ովքեր ի վիճակի են Արազ դարե լսել: Լավ էսքան պրիմիտի՞վ: Կամ որ ասում ա՝ սաունդտրեկի խոսքերի հեղինակը ես եմ: Խոսքերի հեղինակ: Խոսքերի հեղինակ: Խոսքերի հեղինակ... չէ, ոչ մի ձև ուղեղը չի մտնում անհասկացողիս:
Չգիտեմ՝ սա իրոք առաջին գիրքն ա էդ ոճում, թե ոչ, բայց սա առաջին դեպքն ա Հայաստանում, որ ինչ որ մեկն ուզում ա շոուբիզնես մտնի գիրք գրելով: Ոչ մի տարբերություն չեմ տեսնում Անի Քրիստիի՝ միկրոֆոնը ձեռքին նկարի ու էս աղջկա՝ գիրքը ձեռը նկարի մեջ: Միակ տարբերությունը գրքի և միկրոֆոնի մեջ ա: Տխուր ա, մեղմ ասած:

Freeman
26.01.2011, 18:42

Իմ ու Leo negri-ի գրած սաունդտրեկն ավելի լավը չէ՞ր:))գոնե մեջը ուսուցողական բան կար:))

Freeman
26.01.2011, 18:44
Բա սաունդտրեքի կոմենտը տեսել ե՞ք

SHAAAAAT LAV EV MIANSHANAK STACVAC EV PAHANJVAC GIRQ E!!!!!! SHAAAAAT LAVNAAAAAAAA!!!!!!!!!!!!! SHNORHAVOR!!!!!!!!
Ի՞նչ էինք անելու առանց էս գրքի,ախր շատ պահանջված ա է,առանց սրա ստիպված պիտի ղարաբաղը տաինք

Ռուֆուս
26.01.2011, 18:45
Ժող, բայց ջոգու՞մ եք, լրիվ հետամնաց ենք դարձել, գրքի սաունդթրիքը ո՞րն ա :)) Այսինքն էդ գիրքը կարդալուց պարտադի՞ր ա ցկցկոցը լսելը, առանց դրա ֆուլլ տպավորություն գրքից չենք ստանա :))

Եկեք հույս ունենանք, որ էս գիրքը Հրաչ Քեշիշյանի ձեռը չի ընկնի, թե չէ շուտով կդիտենք «Ֆիա» կինո Մոսկվայի էկրանին, որին էլ կհետևի «Ֆիա» սերիալը Հ1-ի եթերում Աննայի դերասանական կազմով :D

Kuk
26.01.2011, 18:48

Հա, պետքա էդ սաունդտրեկով կարդաս, Հայկ ջան. էս գիրքը 4D ա:

Freeman
26.01.2011, 18:52
Սաունդտրեկին կոմենտ գրեցի էդ վիդեոն կպցրեց ֆեյսիս պռոֆիլին,լավ ա yandex online-ը (http://online.yandex.ru/)կոմպիս մեջ կար,խաբար արեց ջնջեցի

impression
26.01.2011, 22:42
Գիրքը չեմ կարդացել, ու չեմ էլ կարդա, բայց գրառումներում հանդիպող մեջբերումներից հասկացա, որ միակ ֆենտեզին հեղինակի ֆենտեզիի առկայությունն էր
էդ նույնիսկ սյուռ էր, ինչ ֆենտեզի

Marina85
27.01.2011, 01:54
Նախ, սկսեմ նրանից, որ երևի ձեզնից ոչ մեկն ի վիճակի չէ հասկանալ այն, թե ինչու է սաունդտռեկի մեջ միայն խոսքեր ասվում և ինչ նշանակություն ունեն այդ խոսքերը և ինչ իմաստ... Դժվար չէր պատկերացնել, որ չուզողների մի խումբ հավաքվել են իրենց բութ ուղեղներով, ովքեր մնացել են դեռևս քարեդարյան ժամանակաշրջանում ու ոչինչ , իհարկե, չեն կարող հասկանալ ժամանակակից արվեստից: Շատ մի նեղվեք, ջանիկներս, ուղղակի մի քիչ եվրոպական ժամանակակից գրականություն գոնե կարդացեք.. Կարդացի, որ ինչ-որ սարքի մասին էիք որոշել իբր-թե լուրջ-լուրջ մեկնաբանություններ անել, նախ սա ֆենթզի է և կարող են լինել ամեն տեսակի անհնարին բաներ, որոնք իրականության հետ մի գրամ կապ չունեն, չնայած դուք ու ձեր տափակ երևակայությունն ուր որ հասկանաք նման բաներից... Ինչ? կապ ունի սաունդրեքը գրքի հետ- միայն ձեր նման հիմարները կարող են չհասկանալ, որ հեղինակը փորձել է նկարչություն, երաժշտություն և գրականություն համատեղել, ի դեպ դրանք բոլորն էլ արվեստ են...ուղղակի այնքան տափակ եք, որ նույնիսկ չեք հասկանում, որ դա իրոք գովելի է... Ասեմ, որ ես գիտեմ, որ Անինան արդեն Եվրոպական մի շարք լուրջ հրատարակչություններից առաջարկ է ստացել, ինչպես նաև Միացյալ Նահանգներից... Իսկ դուք գրեք ինչքան ուզում եք, դուք հեռու եք լուրջ արվեստից ու մշակույթից, որ հասկանաք <Ֆիա>-ն.. Այն նախատեսված է շատ ուրիշ զարգացման մակարդակի վրա գտնվող մարդկանց համար ...Եսշատ ուրախ եմ, որ վերջապես ունեցանք նրա նման առաջադեմ ու զարգացած արվեստագետ, ոչ թե շատերի նման, բայց ինձ, ցավոք, թվում է, որ նա էլ շատ տաղանդավոր մարդկանց նման մի օր կլքի այս երկիրը և երբ շատ մեծ հաջողությունների հասնի ու զարգացնի ուրիշ երկրի արվեստը, այդ ժամանակ էլի ինչպես միշտ կհիշեք ոնց դուք ` հայերդ, նրան չէիք հասկանում ու արդեն նույնիսկ որ հիմարությոն էլ գրի,չնայած չեմ կարծում, ոչ թե կհասկանաք, այլ նույնիսկ կփառաբանեք ու բոլորին կհայտարարեք, որ նա հայ է.... Սա է ձեր ու հայերի մեծամասնության թերությունը, ուրիշ ասելիք չունեմ ձեր նմաններին.... Իսկ <Ֆիա>-ն ինձ համար ուղղակի հրաշք գիրք է...Մի քանի մեջբերումներ կներկայացնեմ <Ֆիա>-ից.....գոնե մի քիչ դաս քաղեք...

Marina85
27.01.2011, 01:58
Մարդը սովորություն ունի լավն օգտագործելու` որպես վատ: Նա մեղրը թույն է դարձնում, իսկ թույնից մեղր ստանում, հետո էլ ինքն իրեն թունավորում է իր իսկ ձեռքով պատրաստած թույնով: - <ՖԻԱ> գրքից

Մանուլ
27.01.2011, 02:00
... բայց ինձ, ցավոք, թվում է, որ նա էլ շատ տաղանդավոր մարդկանց նման մի օր կլքի այս երկիրը...

Բարի ճանապարհ :bye:

Chuk
27.01.2011, 02:00
Սիրելի Marina85, զգուշացնում եմ առաջին ու վերջին անգամ. զերծ մնա քննարկման մասնակիցներին ուղղված վիրավորական ձևակերպումներից, հակառակ դեպքում ստիպված եմ լինելու գրառումները ջնջել, իսկ Ձեզ՝ արգելափակել:

Լավագույն միջոցը հակառակ կողմին ցույց տալու, որ այդ գիրքն իրենից արժեք է ներկայացնում ոչ թե մերկապարանոց անձնական բնույթի վիրավորանքներն են, որոնք խոսում են ավելի շուտ գրառողի մասին, այդպես էլ չվիրավորելով հասցեատիրոջը ու չնպաստելով գրքի արժեքի մասին դրական կարծիք ձևավորելուն, այլ տվյալ ստեղծագործության մասին հիմնավորումներով խոսելն ու դրա դրական կողմերը ներկայացնելն է:

Ակումբցիներին կոչ եմ անում Marina85-ի գրառմանը նույն ոճով չպատասխանել՝ թողնելով այն որպես եզակի նմուշ: Հակառակ դեպքում ստիպված եմ լինելու կիրառել պատժիչ միջոցներ:

Marina85
27.01.2011, 02:04
Յուրաքանչյուր հոգի կատարելություն էր, բայց տրոհվելով բազմաթիվ մասերի, այն դարձավ ուղղակի մասնիկ: Մարդու խելքը, գեղեցկությունը և բազմաթիվ այլ հատկանիշներ կախված են այն բանից, թե հոգու որ մասնիկն է բնակություն հաստատել նրա մարմնում: Ինչքան հզոր է այդ մասնիկը, այդքան շատ են նրա հնարավորությունները: Տրոհված հոգիները սկսեցին փնտրել իրենց կեսերին, չե՞ս մտածել,` ինչու են մարդիկ մտերմանում միմյանց հետ, սիրում, հարազատանում: Դա ենթագիտակցաբար է տեղի ունենում: Մենք չենք կարող բացատրել, թե ինչու են հաճախ բոլորովին տարբեր մարդիկ մտերմանում իրար հետ, դառնում անբաժան: Դա հոգու կանչն է, որը մենք երբեք չենք լսում, բայց մեր ենթագիտակցությունը հետևում է այդ կանչին: Լսիր, Ֆիա, ես շատ բան եմ ասում, գուցե դուք` երկիր մոլորակի բնակիչներդ, չպետք է իմանաք այս ամենի մասին, չէ որ օրերից մի օր դու վերադառնալու ես....

Անգրագետ մարդը երբեք չէր կարող այսպես գրել.... ես առիթ ունեցել եմ նրա հետ մի անգամ զրուցելու և կարող եմ վստահորեն ասել, որ այստեղ բոլորիդ նա իր գրագիտությամբ ու զարգացվածությամբ այնքան կխեղճացնի, որ ձեր անունների ճիշտ գրելաձևն անգամ կմոռանաք... Իսկ հարցազրույցների ժամանակ նա կարող է խոսակցական լեզվով խոսել, ավելի լավ է այդպես, քան թե շատ գրողների նման հռետորական խոսի, բայց զիբիլ լեզվով գրված գրականություն ներկայացնի...

Հայկօ
27.01.2011, 02:05
Նա չդիմացավ և գրանցվեց... :scen

Հարգելիս, քանի շուտ է՝ ավելացրեք, որ վերևում շարադրվածը մաքրամաքուր սարկազմ էր, թե չէ արդեն սկսում եմ կասկածել, որ (մեղա մեղա) դուք լուրջ եք գրում: Եվ թույլ տվեք մի բան խնդրել ձեզնից. եթե դժվար չէ, կարո՞ղ եք ժամանակակից ֆենթզի կամ սայ-ֆայ կամ ցանկացած այլ ճյուղի գրականությունից մի քսան-քսանհինգ ուրիշ գիրք նշել, որոնք դուք նույնքան շատ եք հավանել, ինչքան «Ֆիան»: Պարզապես ես խիստ կասկածներ ունեմ, որ իմ և ձեր կարդացած գրականությունները տարբեր տիեզերքներում են տեղակայված (տարբեր զուգահեռ աշխարհներում / տաբեր կրիաների ու փղերի մեջքին / տարբեր կախարդական պահարանների մեջ / տարբեր վիրտուալ իրականություններում. ընդգծել ըստ գրական նախասիրությունների): Խնդրանքս զուտ ճանաչողական բնույթ ունի:

Chuk
27.01.2011, 02:06
Մարդը սովորություն ունի լավն օգտագործելու` որպես վատ: Նա մեղրը թույն է դարձնում, իսկ թույնից մեղր ստանում, հետո էլ ինքն իրեն թունավորում է իր իսկ ձեռքով պատրաստած թույնով: - <ՖԻԱ> գրքից

Մարդը սովորություն ունի վատը օգտագործելու՝ որպես լավ: Նա թույնը մեղր է դարձնում, հետո մեղրից դեղ ստանում, ապա այդ դեղով բուժում քիչ առաջ անբուժելի համարվող հիվանդությունը: - Սեփական ուղեղից

Leo Negri
27.01.2011, 02:20
Մարդը սովորություն ունի վատը օգտագործելու՝ որպես լավ: Նա թույնը մեղր է դարձնում, հետո մեղրից դեղ ստանում, ապա այդ դեղով բուժում քիչ առաջ անբուժելի համարվող հիվանդությունը: - Սեփական ուղեղից

Մարդը սովորություն ունի լավը օգտագործելու` որպես լավ: Նա մեղրը խառնում է խմորի հետ, թխվածք թխում, հետո այդ թխվածքով բավարարում սեփական սովը: - Խոհարարական գրքից

Chuk
27.01.2011, 02:25
Հարգելի մոդեռատոր, բայց ինձ թվում է Անինայի շնորհիվ դուք և ձեր կայքը բավականին գովազդվեցիք, պետք է շնորհակալություն հայտնեք նրան, ես արդեն հասկացա, թե ինչու են այս ոչնչի չհասած երիտասարդներն այսքան վրդովված...Կարելի է ըմբռնումով մոտենալ, ինքնահաստատման կարիք ունեն ...Նորմալ է, թող ինքնահաստատվեն Անինայի հաշվին, բայց ուրիշի հաշվին ստեղծած ինքնահաստատումն ամուր հիմք չի ունենում, ասեմ իմանաք...:)))))

Հաշվի առնելով այս գրառումը, տեսնելով որ մթնոլորտը շիկանալու է, հարկ եմ համարում փակել թեման: Բավական է, որքան ակումբը գովազդեց «Ֆիա» գիրքը:
Թեման հնարավոր է վերաբացվի՝ նրանում վիրավորական բոլոր ձևակերպումների մաքրումից հետո:

Մոդերատորական. Թեման փակվում է:

Chuk
27.01.2011, 21:46
Մոդերատորական. մի շարք գրառումներ, որոնք պարունակել են անձին ուղղված վիրավորանք կամ ծաղր, ջնջվել են, կամ խմբագրվել: Հիշեցնում եմ, որ մենք գտնվում ենք «Գրականություն» բաժնի «Ժամանակակից հայ գրականություն» ենթաբաժնում: Այստեղ չեն քննարկում որևէ անձը. ո՛չ գրքի հեղինակին, ո՛չ էլ գրքի մասին կարծիքներ գրողներին: Հեղինակի կամ քննարկման մասնակիցներից որևէ մեկի հասցեին արված ցանկացած վիրավորական-ծաղրական գրառում տուգանվելու ու ջնջվելու է: Զգուշացումներն անտեսելու դեպքում պատժվի՝ ընդհուպ մինչև բաժնից կամ ակումբից արգելափակում: Թեմայում քննարկման է ենթակա գիրքը, ստեղծագործությունը: Ընդունելի ու ողջունելի են բոլոր՝ թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքները: Գիրքը հավանողներին ու այն լավը համարողներին հիշեցնում եմ, որ ցանկացած ոք, ով գրող դառնալու հայտ է ներկայացնում ու գիրք հրատարակում, իրեն դրանով իսկ դնում է հանրային քննարկման: Նրա ստեղծագործությունը արդեն ոչ թե իրենն է, այլ հանրությանը ու յուրաքանչյուրն իրավունք ունի այն չհավանելու ու իր կարծիքը բարձրաձայնելու: Եթե Ձեր հավանած գիրքը ինչ-որ մեկը քննադատում է, դա չի նշանակում, որ Դուք այդ անձին պետք է վիրավորեք, նրա անձին վիրավորող մեկնաբանություններ գրեք: Քննարկեք միայն ու միայն գրական ստեղծագործությունը, հեղինակի անցած գրական ուղին, այլ ոչ թե որևէ մեկի անձը: Թեման վերաբացվում է:

Իմ աչքից սպրդած վիրավորական գրառումների մասին կարող եք տեղեկացնել տեղեկացման համակարգով: Վիրավորական գրառումներից թողնվել է միայն մեկը, այն անողին ևս մեկ անգամ զգուշացնում եմ, որ չկրկնի: Այդ գրառումը թողնում եմ, որպեսզի պատրանք չստեղծվի, թե գրքի մասին դրական կարծիքները ու հեղինակին պաշտպանող գրառումները ջնջվում են: Բոլորից պահանջում եմ այդ գրառմանը այդ ոճով չարձագանքել, որովհետև ցանկացած նոր նման գրառում պատժվելու է:

Freeman
27.01.2011, 22:36
Ժող. էս գիրքը որտեղի՞ց կարելի ա ձեռք բերել:))

Մարդը սովորություն ունի լավն օգտագործելու` որպես վատ: Նա մեղրը թույն է դարձնում, իսկ թույնից մեղր ստանում, հետո էլ ինքն իրեն թունավորում է իր իսկ ձեռքով պատրաստած թույնով: - <ՖԻԱ> գրքից

Յուրաքանչյուր հոգի կատարելություն էր, բայց տրոհվելով բազմաթիվ մասերի, այն դարձավ ուղղակի մասնիկ: Մարդու խելքը, գեղեցկությունը և բազմաթիվ այլ հատկանիշներ կախված են այն բանից, թե հոգու որ մասնիկն է բնակություն հաստատել նրա մարմնում: Ինչքան հզոր է այդ մասնիկը, այդքան շատ են նրա հնարավորությունները: Տրոհված հոգիները սկսեցին փնտրել իրենց կեսերին, չե՞ս մտածել,` ինչու են մարդիկ մտերմանում միմյանց հետ, սիրում, հարազատանում: Դա ենթագիտակցաբար է տեղի ունենում: Մենք չենք կարող բացատրել, թե ինչու են հաճախ բոլորովին տարբեր մարդիկ մտերմանում իրար հետ, դառնում անբաժան: Դա հոգու կանչն է, որը մենք երբեք չենք լսում, բայց մեր ենթագիտակցությունը հետևում է այդ կանչին: Լսիր, Ֆիա, ես շատ բան եմ ասում, գուցե դուք` երկիր մոլորակի բնակիչներդ, չպետք է իմանաք այս ամենի մասին, չէ որ օրերից մի օր դու վերադառնալու ես....

Փոշմանեցի:)),համոզված չեմ,որ նյարդերս կդիմանան:))

Rhayader
27.01.2011, 22:52
Հա, ու ամեն իրեն գրող համարող կամ գրող համարվելուն հավակնող մարդու խորհուրդ եմ տալիս կարդալ սա (http://lib.rus.ec/b/129493):

Yellow Raven
27.01.2011, 23:20
Պարտավորվում եմ մոտակա ժամանակներս անպայման ընթերցել <<Ֆիա>>-ն:)
Ազնիվ պիոներական խոսք:)
Կարծիքս հետո էլ կհայտնեմ, չնայած չեմ կարծում թե նախնական ձևավորված կարծիքս փոխվի, հատկապես այստեղ դրված մեջբերումներից հետո:)

Barekendan
28.01.2011, 01:00
Մոդերատորական. Գրառումը ջնջվում է: Այլ անձանց հետ այլ հարթակում ունեցած խոսակցությունները ոչ մի առնչություն չունեն գրքի քննարկման հետ:

Rammstein
28.01.2011, 01:10
#11 գրառումը (http://www.akumb.am/showthread.php/58218-«ՖԻԱ».-առաջին-երևակայական(fantasy)-ոճի-գիրքը-հայ-գրականության-մեջ?p=2164014&viewfull=1#post2164014), որի հերթական համարը ինձ Rammstein-ի յուրաքանչյուր ալբոմում պարունակվող երգերի քանակն է հիշեցնում, հուշեց, որ այդ թղթերի բազմությանը, որը գիրք է հիշեցնում, ես այնուամենայնիվ ոչ մի թուղթ, որը փող է հիշեցնում, չեմ տա (ինչը վճարում է հիշեցնում) ու չեմ կարդա:

Արդարության համար ասեմ, որ 6-րդ կետը (էն որ հավանաբար ուրիշն էր գրել :))) ինձ դուր եկավ:

{սմայլիկ}, որն ինձ հիշեցնում է սա` :D:

Սերխիո
28.01.2011, 01:14
Ֆիան , հավանաբար Ֆրիդա ֆիլմի հերոսուհու անվան ռեմիքսն ա, քանի որ «Ֆրիդան» իրա սիրելի ֆիլմերից ա՝http://hy-am.facebook.com/people/Anina-/100001805376369

Barekendan
28.01.2011, 01:24
Մի փոստով անհնար է փոխանցել գրքի էջերում տիրող պրիմիտիվությունը, թե սյուժեի հարցում, թե՝ փիլիսոփայության:
Իմ գրած մեջբերումները ընդամենը մի քանի անհեթեթ նախադասություն են: Գիրքը դրանցով էլ կարող էր կարդալու արժանի լինել:
Սա այդ դեպքը չէ:
Իմ մտքին անընդհատ իմ դպրոցական շարադրություններն էին, որ կարդում էի: Շատ նման ձևով ա գրված:

Rhayader
28.01.2011, 05:07
«Ինչ հիմար են մարդիկ, եթե իրոք նման բան լիներ, ոչ ոք հեռուստացույցով չէր ասի, ի՞նչ եմ կանգնել, շնորհակալ եմ, Ֆիա»,- շշնջաց Ադելան և արագ-արագ գնաց դեպի զուգարան: Նա գրեթե վազում էր. ահա երանելի դուռը՝ փրկության դուռը:

Անինա, «Ֆիա»
Հասկացեք՝ ինչպես ուզում եք:oy

Barekendan
28.01.2011, 08:43
Հասկացեք՝ ինչպես ուզում եք:oy

Էհ...բոլորիս ծանոթ իրավիճակ...

ivy
28.01.2011, 13:19
Ամբողջ թեման զննելով, գրքի բոլոր մեջբերումները կարդալով, ինչպես նաև սաունդթրեքն ու հարցազրույցը լսելով՝ էկա էն եզրակացության, որ էս գրքի վերնագրում ու նրա մանուշակագույն կազմում թաքնված հաղորդագրություն կա ապագա ընթերցողների համար:
«Ժողովուրդ, Անին ա, նախապես զգուշացնում եմ՝ գիրքս ֆի ա :[, բայց հիմա մեր ժամանակակից արվեստում ի՞նչը ֆի չի ո՞ր, ումի՞ց եմ պակաս, համ էլ ես սիրուն եմ»:

:8

Rhayader
28.01.2011, 16:53
- Ադելա՜, Ադելա՜ (ուշադրություն շեշտադրությանը),- լսում էր Ադելան իրեն կանչող ձայնը:
- Որտե՞ղ եմ ես, ինչո՞ւ են ամենուրեք սպիտակ լույսեր, ո՞վ է ինձ կանչում, ի՞նչ նման է իմ ձայնին:
Անինա, «Ֆիա»

Տակ, ծաղկաքաղ գրքից.

Հանդիպել էր տարբեր բնավորությունների, հոբբիներ, ճաշակներ ունեցող մարդկանց:
Փաստորեն՝ հերոսը մարդկանց տարբերում է ըստ հոբբիների, ճաշակների ու բնավորությունների:
Բայց սա դեռ սկիզբն էր:
29-րդ էջում Լիկան ու Ադելան լեսբիական կայֆերով են (ինչպես արդեն նշեց Բարեկենդանը).

- Ես հոգնել եմ տղաներից, փորձել եմ ամեն ինչ, ուզում եմ զգալ կնոջ մարմինը... Լիկա՛ (անունների շեշտադրությունը սպանում է՝ Ադելա՛, Լիկա՛), ես ուզում եմ քեզ,- ասաց Ադելան՝ նստելով Լիկայի կողքին,- թող համբուրեմ, եթե դուրդ չգա, խոստանում եմ՝ այլևս չեմ առաջարկի, լա՞վ:
Մի էջ անց Լիկան պատրաստվում է մահանալ սպիդից (Ադելան էլ վենեքն է փրթել, բայց դա էական չի).

- Ինչը՞ նշենք,- մի կերպ աչքերը վերև բարձրացնելով՝ հարցրեց Ադելան:
- Իմ մոտալուտ մահը,- Լիկան այլևս չկարողացավ ծիծաղով քողարկել արցունքները, նրա մոտ հիստերիկ լաց սկսեց:
Սկիպ մինչև էջ 48՝ Լիկան հղի է.

Լիկան զարմացավ, երբ տեսավ Ադելային:
- Ու՞ր էիր կորել:
- Հետո կասեմ, փոշի, դեղ, ի՞նչ ունես, տու՛ր, մեռնում եմ, շու՛տ արա: Է՞ս ով ա,- մատնացույց անելով բազմոցին պառկած երիտասարդին՝ հարցրեց Ադելան:
- Չե՞ս հիշում, Դանիելն ա, էն որ մի ժամանակ առաջ իրար հետ էինք, էն որ մորս տանն էի հանդիպել, հիշեցի՞ր, համ էլ ապագա երեխայիս հայրն ա:
Իննը էջ (ու երևի ամիս) անց Լիկան ծնում է.

Ադելան կորցրել էր չափի զգացումը: Նրան այլևս ոչինչ չէր բավարարում: Լիկայի երեխան արդեն ծնվել էր, բայց նա նրան մանկատուն տարավ, որովհետև երեխան հիվանդ էր ծնվել:
Գրեթե միանգամից հաջորդում են հետաքրքիր մտքեր ռոք-մշակույթի ներկայացուցիչների մասին.

Նրանց նոր ընկերները՝ Մայն ու Թոմը պանկեր էին: Մի անգամ ռոք համերգից հետո նրանք ականատես եղան մի հետաքրքիր արարողության: Ռոք խմբի տղաներն ընտրում էին իրենց երկրպագուհիներից մեկին, որը պարտավոր էր դառնալ նրանց զոհն այդ գիշեր: Նրան բարձր ռոք երաժշտության տակ դաժան ծեծի էին ենթարկում, այնուհետև մարմնի ինչ-որ մասում դաջում էին իրենց խմբի անունը: Զաէմանալին այն էր, որ շատ աղջիկներ երազում էին դառնալ նրանց զոհը, քանի որ փորձությունները բարեհաջող անցնելուց հետո մի ամիս ռոք խմբի տղաների քածն էին դառնում:
Հայտնվում է Դանիելը, պանկերը փախնում են, Դանիելի մարդիկ դանակահարում ու ճահիճն են գցում Ադելային ու Լիկային, պարզվում է՝ դա Լիկայի մոր պատվերով է, որի ամուսնու զարմիկն է Դանիելը, ու որը հարուստ է ու վախենում է, որ իր հեղինակությունը տուժի ապորինի երեխայից:
Աննայի նախադրյալներ կան, փաստորեն:))
Սկիպ: Գլուխ տաս.

- Լսի՛, ես քեզ հարց տվեցի, չեմ հասկանում, խի՞ ես եկել, եթե ապուշի նման պիտի նստես: Ինձ պետք չի քո նման անտաղանդ փաստաբան:
- Լսի՛, Ադելա՛, եթե այստեղ գա նույնիսկ հանրապետության ամենալավ փաստաբանը, միևնույն է, դա քեզ չի օգնի: Իսկ այդ նկարներն էլ քո ու ընկերուհուդ նկարներն են, որտեղ պարզ երևում է, թե ինչպես եք ծակվում ու ձեր բազմաբովանդակ սեռական կյանքից մի քանի դրվագներ են ֆիքսված այդ նկարներում: Բավարարվա՞ծ ես:
- Քո նմանի կողքին չեմ կարող բավարարված լինել:
- Ես քո սեռական բավարարվածության մասին չեմ խոսում:
Ադելային դատում ու մեղավոր են ճանաչում («ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու մեջ») Լիկային սպանելու համար, քանի որ լավ պապայով Դանիելը մեղքն իրենց վրա է գցում: Ի միջի այլոց, մի լավ դրվագ ցուցմունքների վերաբերյալ, որը ցույց է տալիս հեղինակի ուրիշի ուղղակի խոսք կազմելու տաղանդը.

- Դե՛, իհարկե, երկու նարկումաններ իրար հետ վիճել են դոզի տակ, ինչքան գիտեմ փողի համար, իրար սուր գործիքով հարվածել են, և, դժբախտաբար, ավելի շուտ բարեբախտաբար կլիներ, եթե դու էլ մեռնեիր, երկու պարազիտ կպակասեր, բայց մեկն է մահացել: Էդ ես չեմ հորինել, դու ես ցուցմունքիդ մեջ գրել:
- Ես էտենց բան չեմ գրել:
- Երևի մոռացել ես, համ էլ կապ չունի ով ա գրել, կարևորը ստորագրել ես գրածի տակ:

Ադելան արդեն գաղությում էր: Այստեղ գայլային օրենքներ էին գործում: Դատի օրվանից անցել էր ընդամենը մի տարի:
- Լսի, սիրունիկ, եթե ուզում ես էստեղ լավ ապրել, ուրեմն իմացի, որ երկու ձև ունես՝ կամ իմ ծիտն ես դառնում, կամ էլ փող ես մուծվում:
- Դու ո՞վ ես,- անտարբեր հարցրեց Ադելան իրեն մոտեցած անճոռնի էակին:
- Ես էս «գաղութ» կոչվող դղյակի էսպես ասած թագուհին եմ: Մի տարիդ արդեն անցել ա, մեր օրենքով պտի ապրես, ուզես, թե չուզես:
- Կորի՛ աչքիցս, հավեսդ չունեմ, եթե չես ուզում քեզ թագուհուց սպասուհի դարձնեմ,- նույն հանգիստ տոնով պատասխանեց Ադելան:
- Լավ ձև ես ընտրել հետս խոսելու համար, բայց քո նմանները դուրս գալիս են, չեմ սիրում, երբ շուտ են հանձնվում: Բայց զգույշ եղի, մանավանդ գիշերը, թե չէ ինչ ասես կարողա լինի: Պետք չի թուլանալ կամ երազներով տարվել: Հասկացա՞ր:
Նախ, սա ֆենտեզի չի: Ոչ մի կապ չունի ֆենտեզիի հետ: Երկրորդ՝ նույնիսկ գիրք սա անվանելն, ըստ իս, խելքին մոտ չի:
Ու մարդիկ սրա համար կռիվ են տալիս: Եթե մինչև կարդալս մեջս կասկած կար, որ միգուցե սխալվել են գնահատականումս, այժմ վստահ կարող եմ ասել. սա հայ առաջին ֆենտեզի գիրքը չի, սա *փախլավա* է:

Rhayader
28.01.2011, 16:56
- Ադելա՜, Ադելա՜...
Անինա, «Ֆիա»

- Պամելյա՜, Պամելյա՜...
Սաշա Բարոն Կոեն, «Բորատ»
:D
Սերը կփրկի աշխարհը (c)

Ռուֆուս
28.01.2011, 17:06
Ռայ, համոզվա՞ծ ես, որ «Ֆիա»ն ես կարդում, իձն թվում ա, քեզ խաբել «Աննա 2»-ի սկրիպտն են տվել :D :D :D

Ֆենտեզի եմ ասել, հա՜՜՜՜ :D

Rhayader
28.01.2011, 17:18
Ռայ, համոզվա՞ծ ես, որ «Ֆիա»ն ես կարդում, իձն թվում ա, քեզ խաբել «Աննա 2»-ի սկրիպտն են տվել :D :D :D

Ֆենտեզի եմ ասել, հա՜՜՜՜ :D
Հառիր աչոք քո թուխ ու գեղեցիկ.

Leo Negri
28.01.2011, 17:21
Հառիր աչոք քո թուխ ու գեղեցիկ.

Ես գիտեի գոնե մի քիչ մեծա լինելու հայոց մշակույթը անհասանելի բարձունքների հասցնող գիրքը:
Իմ հայտնի Սև Բլոկնոտը էս գրքից մեծա: Ու հաստ:

Թեկուզ, իհարկե, կարևորը քանակը չի, որակնա:

AniwaR
28.01.2011, 17:23
Հառիր աչոք քո թուխ ու գեղեցիկ.

Խի՞ ա աղջկա տուտուզը դիմացից: Գրքի շապիկի վրա նկարած աղջկա մասին ա խոսքը: >_>

davidus
28.01.2011, 17:28
Հառիր աչոք քո թուխ ու գեղեցիկ.

Ոնց որ CD-ի տուփ լինի։ Գոնե կա՞ դրա հաստության։

Rhayader
28.01.2011, 17:37
Ոնց որ CD-ի տուփ լինի։ Գոնե կա՞ դրա հաստության։

15x13.5x1

Ֆրեյա
28.01.2011, 17:40
Չեմ հասկանում, ձեզ դզում ա ամեն ապուշ-դեբիլ գիրք պիառ անելլ՞:( Ձեր քննարկումների արդյունքում առնվազն երկու գիրք վաճառվեց...

Թողեք աղբը գնա, մոռացվի...
Մի նորմալ գիրք որ լիներ, երկու տողով մի գրառումով կգրեիք՝ լավն ա ու վերջ, չէ՞ :oy

davidus
28.01.2011, 17:41
15x13.5x1

Էջերի կեսն էլ նկար ա, չէ՞ :D

Leo Negri
28.01.2011, 17:43
Սկսեցի կարդալ /էլ.տարբերակը/: Պետքա խոստովանել` շատ դանդաղ, որովհետև կարծիք կա, որ նման ցածր որակի ու ձանձրալիության բան վերջին անգամ կարդացել եմ բանակում /բանակում զորամասի գրադարանում ձեռս էր ընկել ինչ որ վիետնամցի կոմունիստ գրողի հավաքածու, որը գովերգում էր վիետնամցի կոմունիստներին: ակադեմիկ հետաքրքրությունից կարդում էի/: Վիետնամցի կոմունիստի գրածը էս գրքի հետ համեմատ արժանիա "Հյուգո" մրցանակի:

Առաջին իսկ էջը ուրախացրեց մարգարիտներով:

-Ստուգե՛ք սրտի աշխատանքը, արագացրե՛ք, ներարկեք սա՛,- խառնված գոռգոռում էր բժիշկը:

Պատկերացում անգամ չունեմ, ինչ բժիշկների է ծանոթ հեղինակը: Ինձ ծանոթ ռեանիմացիայում աշխատող բժիշկները սառնասիրտ, պրոֆեսիոնալ, հանգիստ, դեղամիջոցների անունները իմացող մարդկանց տպավորություն էին թողնում:

Շարունակելու եմ կարդալ` զուտ ակադեմիկ հետաքրքրությունից: Որ գիրքը վատնա, կասկած անգամ չկա: Ինձ հետաքրքիրա, ինչքան վատնա:

Հլա որ ստիպված եմ նշել, որ նույնիսկ ծիծաղալու չի: Ուղղակի ձանձրալի, միապաղաղ, անորակ տեքստ:

VisTolog
28.01.2011, 18:03
Ժո՛ղ, էս գիրքը ո՞նց կարելիա ճարել::))

Լեո, որտե՞ղ կարդացիր::think

Leo Negri
28.01.2011, 18:12
Ժո՛ղ, էս գիրքը ո՞նց կարելիա ճարել:

Ա/ չափսոսալ փող, որը կարելիա տալ նորմալ գրքերի, կամ ցանկացած այլ օգտակար բանի, գնալ ու գնել: Ձեռի հետ կտան ԴիՋեյ Սերժոյի հինգրոպեյանոց սաունդթրեքը:
Բ/ սպասել երբ բարի մարդիկ սքան անեն: Իմ մոտ ընդամենը առաջին էրկու գլուխնա:
Գ/ չքննարկել բաց համակարգերում գրքի ապօրինի տարածումը: մարդ ես, մեկ էլ տեսար դատի տան:

Barekendan
28.01.2011, 18:13
Այո,այո Leo Negri. Սրտի աշխատանքն էլ կոնստանտ ստուգվում է: Տեսած կլինեք կարդիոգրաֆ կոչվող սարքը ֆիլմերում, որի վրայի գիծը միշտ շատ դրամատիկ ուղղվում է:
Ինչևէ, ներկայացնեմ հերթական անինիզմների :oy շարքը.

Ադելան զարմացած նայում էր այդ հրեշին և մտածում . «Ինչի՞ են դիմում մարդիկ հանուն փողի. մի՞թե կարելի է... Բայց չէ որ ես էլ հանուն փողի, կարելի է ասել սպանեցի Կասպիային: Ի՞նչ ահավոր է, նա իմ պատճառով մահացավ, իսկ այն մյուսները, որոնց ես ու Լիկան ծեծում էինք և վերցնում նրանց փողերը,գուցե նրանցից մեկն էլ լքեց այս աշխարհը. Ավելի շուտ մենք ստիպեցինք, ոև լքի: Բայց ո՞վ է մարդը,որ իր նմանին ապրելու իրավունքից զրկի»:

Ասեմ, որ հրեշը դա Ադելային պահակող ոստիկանն էր, որին Ադելան դաժանաբար սպանեց: Նա իր պարտականնություններից ավել ոչինչ չէր արել: Իսկ փողը վաստակում էր սեփական ընտանիքին կերակրելու համար, որի մասին նշում է մեկ այլ դրվագում: Ինչ վերաբերվում է Ադելայի հիշողություններին իր և Լիկայի մասին, ապա մտքիս է գալիս այսպիսի տեսարան.
Հնչում է «Կնքահայր» ֆիլմի թեման, զարմանալիորեն ամրակազմ իտալացի երիտազարդների խմբի փոխարեն մարդկանց են ծեծում և թալանում 2 թմրամոլ աղջիկ:

Freeman
28.01.2011, 18:14
Փաստորեն ֆենտեզի չի,յուրի ա:))

VisTolog
28.01.2011, 18:14
Ա/ չափսոսալ փող, որը կարելիա տալ նորմալ գրքերի, գնալ ու գնել
Բ/ սպասել երբ բարի մարդիկ սքան անեն: Իմ մոտ ընդամենը առաջին էրկու գլուխնա:
Գ/ չքննարկել բաց համակարգերում գրքի ապօրինի տարածումը: մարդ ես, մեկ էլ տեսար դատի տան:

Ո՞վա վերջը::D Ինձ էլ ցուցակում ավելացրեք::))

http://books.am/uploads/news/cfeebce2fcfeec46f5803679d89ee4aa.jpg

Բայց դժվար թե դիմանամ…:lol Մնումա գինը ճշտեմ::think

Ճշտեց. 1700 դրամ:

Leo Negri
28.01.2011, 18:19
Այո,այո Leo Negri. Սրտի աշխատանքն էլ կոնստանտ ստուգվում է: Տեսած կլինեք կարդիոգրաֆ կոչվող սարքը ֆիլմերում, որի վրայի գիծը միշտ շատ դրամատիկ ուղղվում է:

Բժիշկ հիշացնող մարդը կարդիոգրաֆ հիշացնող սարքի օգնությամբ ստուգում էր հիվանդ հիշացնող աղջկա սիրտ հիշացնող օրգանի աշխատանք հիշացնող գործունեությունը:

Հնչում է «Կնքահայր» ֆիլմի թեման, զարմանալիորեն ամրակազմ իտալացի երիտազարդների խմբի փոխարեն մարդկանց են ծեծում և թալանում 2 թմրամոլ աղջիկ:

Հեղինակը երևի տեսելա Թելմա և Լուիզան: Ներքևի հատվածը Թելմա և Լուիզայից չի, չէ: Փոխարենը շատ լավ բացահայտումա հեղինակի տրվող սակրամենտալ հարցը` Ինչի՞ են դիմում մարդիկ հանուն փողի:

http://www.youtube.com/watch?v=PQYTAogtYAg

Barekendan
28.01.2011, 18:21
Ես լավ լուր ունեմ: Ես պարզել եմ, որ հենց Լիկայի մայրն է հրամայել սպանել Լիկային: Մնում են փաստերը, բայց դրանք շուտով կլինեն:

Թե հենց ոնց էր տաղանդավոր փաստաբանը դա պարզել այդպես էլ չի նկարագրվում: Երևի Մենդելեևի պես երազում էր տեսել:

Մեղավոր է ճանաչվել... հոդվածի համաձայն՝ թմրամիջոցների, հոգեներգործման նյութերի, դրանց համարժեքների և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու մեջ...: Գողություն, դիտավորյալ կյանքի դեմ ուղղված սպառնալիք:

Իսկ հետաքրքրիր ա, կա՞ ոչ դիտավորյալ կյանքի դեմ ուղղված սպառնալիք: Օրինակ եթե շենքի տակ մեկը գոռա «Դանակ,մկրատ սրեմ», դու վերցնես դանակդ ու վազես, մեկ էլ դիմացի դռնից դուրս գա հարևանդ ու մտածի,որ իրեն սպանել ես ուզում: Սա կլինի՞ ոչ դիտավորյալ կյանքի դեմ ուղղված սպառնալիք:

Freeman
28.01.2011, 18:24
Թե հենց ոնց էր տաղանդավոր փաստաբանը դա պարզել այդպես էլ չի նկարագրվում: Երևի Մենդելեևի պես երազում էր տեսել:

Դրա նման մի բան,էլի:))

Leo Negri
28.01.2011, 18:29
Ես լավ լուր ունեմ: Ես պարզել եմ, որ հենց Լիկայի մայրն է հրամայել սպանել Լիկային: Մնում են փաստերը, բայց դրանք շուտով կլինեն:

Ինչպիսի հոյակապ լուր, մայրը հրամայել է սպանել աղջկան:
Սեփական եղբորը սպանած Մայքլ Կորլեոնեն կարա գնա մանուշակ մանկապարտեզ:

VisTolog
28.01.2011, 18:30
Ո՞վա վերջը::D Ինձ էլ ցուցակում ավելացրեք::))

Բայց դժվար թե դիմանամ…:lol Մնումա գինը ճշտեմ::think

Ճշտեց. 1700 դրամ:
Առանց մտածելու ու գումար ափսոսալու պատվիրեցի: Տենամ երբ կզանգեն/կբերեն::))

Barekendan
28.01.2011, 18:31
- Ֆիա, քո ասելով՝ կյանքում չա՞րն է հաղթում, այսինքն իմաստ չունի՞ պայքարել, քանի որ պայքարում հազվադեպ մարդիկ են հաղթող դուրս գալիս: Կարելի է մի հասարակ օրինակից եզրակացնել, որ չարն ավելի ուժեղ է: Նայիր, չարի գույնը համարվում է սևը, իսկ բարունը՝ սպիտակը: Միշտ սևը փակում է սպիտակին, եթե մենք սպիտակ գույնին մի քանի կաթիլ սև ավելացնենք, ապա այն անպայման կփոխի իր նախնական ձյունաճերմակ վիճակը: Իսկ սևին շատ սպիտակ է պետք ավելացնել, որ գոնե մի թեթև տարբերություն զգացվի:

Անինայի տրամաբանությամբ, եթե մի բաժակ սուրճին ավելացնես մի բաժակ կաթ, ապա մի գույն կստանաս, իսկ եթե մի բաժակ կաթին՝ մի բաժակ սուրճ, ապա լրիվ ուրիշ գույն: Մի օր կփորձեմ:

Մենակ մնալով Ադելան փորձեց ուղեղն աշխատացնել:

Ինչպես ասում են՝ փորձը փորձանք չի:

Մի քանի ժամ փողոցում աննպատակ զբոսնելուց հետո նկատեց, որ ոտաբոբիկ է: Նա չէր կարող հետ դառնալ տուն կոշիկների հետևից,քանի որ դա մի քանի ժամ կտևեր:

Ես կասեի՝ մի քանի ժամ նպատակասլաց տնից հեռանալուց հետո... Իսկ մի քանի ժամ փողոցում բոբիկ ման գալուց ոչ միայն կոշիկների բացակայությունը կնկատես, այլ նաև ոտիդ տակի մաշկի:

Ադելան և Լիկան զվարճանում էին: Նրանքն ամեն օր նոր տղաների հետ էին ծանոթանում: Այսօրվա նրանց հյուրերը կարողացել էին ուրախացնել նրանց:

Շարիկն ու Մատրոսկինը չեն ննջում:

Freeman
28.01.2011, 18:34
Առանց մտածելու ու գումար ափսոսալու պատվիրեցի: Տենամ երբ կզանգեն/կբերեն::))

Ինչի՞դ ա պետք, մեկ ա ստեղ մանրից սաղ հետաքրքիր հատվածները մեջբերում են:))

Leo Negri
28.01.2011, 18:35
Մի քանի ժամ փողոցում աննպատակ զբոսնելուց հետո նկատեց, որ ոտաբոբիկ է: Նա չէր կարող հետ դառնալ տուն կոշիկների հետևից,քանի որ դա մի քանի ժամ կտևեր:

Թմրանյութերի տակ էր, երևի:

Ադելան և Լիկան զվարճանում էին: Նրանքն ամեն օր նոր տղաների հետ էին ծանոթանում: Այսօրվա նրանց հյուրերը կարողացել էին ուրախացնել նրանց:

Անեկդոտներ են պատմել?

Ֆրեյա
28.01.2011, 18:38
Էս բորշը ինչ կապ ունի ֆենտեզիի հետ՞ :D
Ոնց որ հայկական սերիալ լինի :D

Barekendan
28.01.2011, 19:15
- Ես էս «գաղութ» կոչվող դղյակի էսպես ասած թագուհին եմ: Մի տարիդ արդեն անցել ա, մեր օրենքով պտի ապրես, ուզես, թե չուզես:

Վույ, ես տեղյակ չէի բանտի առաջին տարվա օրենքի մասին: Փաստորեն առաջին տարին քո կայֆին ապրում ես, բանտային չգրված օրենքներն ես մանրազնին ուսումնասիրում: Հետո նոր բանտարկյալները քեզ ձեռ տալու իրավունք են ստանում: Դուս ա գալիս մի տարով դատվելը էնքան էլ վախենալու բան չի:

Հարդ
28.01.2011, 19:33
Բա սրա կինոն չի հելնելո՞ւ:oy

Հայկօ
28.01.2011, 19:34
Տակ, ծաղկաքաղ գրքից.

Կարդալով իջա-իջա, ընթացքում հարց հասունացավ՝ բա ֆենտզի՞ն ուր ա, հետո տեսա, որ դու էլ ես նկատել :)):

Հառիր աչոք քո թուխ ու գեղեցիկ.

Նման ես :)):

Skeptic
28.01.2011, 19:42
Կարդալով իջա-իջա, ընթացքում հարց հասունացավ՝ բա ֆենտզի՞ն ուր ա, հետո տեսա, որ դու էլ ես նկատել :)):

Ո՞նց.. :' Դու մետաֆիզիկայոտ հատվածներին ծանո՞թ չես...

Leo Negri
28.01.2011, 19:42
Վույ, ես տեղյակ չէի բանտի առաջին տարվա օրենքի մասին: Փաստորեն առաջին տարին քո կայֆին ապրում ես, բանտային չգրված օրենքներն ես մանրազնին ուսումնասիրում: Հետո նոր բանտարկյալները քեզ ձեռ տալու իրավունք են ստանում: Դուս ա գալիս մի տարով դատվելը էնքան էլ վախենալու բան չի:

"Սոպրանոների" միջի պապիկը նույնպես տեղյակ չի բանտի առաջին տարվա օրենքի մասին: :(

/զգույշ նայեք, վատ բառեր կան/

http://www.youtube.com/watch?v=y5lZIfcsvKM

Հայկօ
28.01.2011, 19:45
Մեղավոր է ճանաչվել... հոդվածի համաձայն՝ թմրամիջոցների, հոգեներգործման նյութերի, դրանց համարժեքների և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու մեջ...: Գողություն, դիտավորյալ կյանքի դեմ ուղղված սպառնալիք: Փոխարենը օգտագործվել է «պրեկուրսոր» Շատ Խելացի Բառը:

Առանց մտածելու ու գումար ափսոսալու պատվիրեցի: Տենամ երբ կզանգեն/կբերեն::))

Ես միշտ կասկածում էի, որ դու մի քիչ :fool :blin:

Ժողովուրդ, ինքնաբռնաբարությամբ զբաղվողներին եմ ուղղում խնդրանքս. ինչ կլինի, գրքի ֆենտզի հատվածներից էլ մի քանի մեջբերումներ արեք, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ էս հատվածները 02-ից կամ հայկական սերիալի սցենարից են (ինչպես արդարացիորեն նկատեցին մեր կոլեգաները վերում):

Skeptic
28.01.2011, 19:53
Ժողովուրդ, ինքնաբռնաբարությամբ զբաղվողներին եմ ուղղում խնդրանքս. ինչ կլինի, գրքի ֆենտզի հատվածներից էլ մի քանի մեջբերումներ արեք, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ էս հատվածները 02-ից կամ հայկական սերիայի սցենարից են (ինչպես արդարացիորեն նկատեցին մեր կոլեգաները վերում):
Մտքովս էս անցավ. /մոտավոր հիշելով եմ մեջբերում/
«Եվ նրանք իջան անդունդը. Ֆիան մտավ մի սենյակ, որտեղ նստած էր Տերը: Հնչում էր երաժշտություն, որը ռոք էր հիշեցնում, բայց բառերի փոխարեն մարդկանց լացի ձայներ էին..» http://www.skype-emoticons.com/images/emoticon-00107-sweating.gif

/չնայած` էլի ֆենթեզի չի/ :think

Malxas
28.01.2011, 19:56
Հետաքրքիր է, եթե գիրքը չներկայացվեր իբրև ամենա.. ամենա... , ինչպիսի վերաբերմունքի կարժանանար : :)

Հայկօ
28.01.2011, 20:06
Լավ, մեջը գոնե բարձր ու ցածր էլֆեր կա՞ն :aaa: Գոնե օռկեր կա՞ն http://www.kolobok.us/smiles/madhouse/dash2.gif: Գոնե մի հատիկ գրողի տարած ԹՈՒՐ կա՞ էդ գրքի մեջ http://www.kolobok.us/smiles/madhouse/hang3.gif:

VisTolog
28.01.2011, 20:15
Ինչի՞դ ա պետք, մեկ ա ստեղ մանրից սաղ հետաքրքիր հատվածները մեջբերում են:))

Փոշմանել եմ::D Զանգեն, կասեմ որ արդեն նվիրել են::))

Kuk
28.01.2011, 20:26
Պարոնայք մեջբերողներ, մի հատ լուրջ հարց, մենակ առանց կատակ պատասխանեք. էդ որ մեջբերումներ եք անում, մեջը գրած ա, խոսքի՝ քաք, որը խորոված էր հիշեցնում, էդ պահերը դուք ե՞ք ձեռ առնելով մտցնում մեջը, թե՞ իրոք բառացի մեջբերում եք:' Որտև ոնց որ էդ գրքի բանալի բառը «որը քաք էր հիշեցնում»-ը լինի:'

Մանուլ
28.01.2011, 21:05
Հա, ինձ էլ ա հետաքրքիր, մեջբերումներում ոչ մի փոփոխություն չեք արե՞լ, կետադրությունն էլ ա՞ լրիվ նույնը:

Մեկ էլ զարմանում եմ ձեր վրա, որ էդ գիրքը առել եք :blin: Ախր Անին էլ մտածում ա, որ գիրքը շատ մեծ հաջողություն ունի, դրա համար ա սենց մեծ արագությամբ սպառվում, դրա համար էլ խոսելու տեղ ա ունենում :)) :fool:

Yellow Raven
28.01.2011, 21:18
Լիկան զարմացավ, երբ տեսավ Ադելային:
- Ու՞ր էիր կորել:
- Հետո կասեմ, փոշի, դեղ, ի՞նչ ունես, տու՛ր, մեռնում եմ, շու՛տ արա: Է՞ս ով ա,- մատնացույց անելով բազմոցին պառկած երիտասարդին՝ հարցրեց Ադելան:
- Չե՞ս հիշում, Դանիելն ա, էն որ մի ժամանակ առաջ իրար հետ էինք, էն որ մորս տանն էի հանդիպել, հիշեցի՞ր, համ էլ ապագա երեխայիս հայրն ա:

Էս մասը ինձ չգիտես խի մի այլ կարգի բացեց:)) Լավա չի մի քիչ էլ խորանում:))

«Եվ նրանք իջան անդունդը. Ֆիան մտավ մի սենյակ, որտեղ նստած էր Տերը: Հնչում էր երաժշտություն, որը ռոք էր հիշեցնում, բայց բառերի փոխարեն մարդկանց լացի ձայներ էին..» http://www.skype-emoticons.com/images/emoticon-00107-sweating.gif

Էս նաղդ սաունդթրեքնա:lol:lol

Lord
28.01.2011, 21:54
Հետաքրքիրա էս գրածի հեղինակը ում աղջիկնա կամ ընկերուհին, երևի լիքը փող են ծախսել, որ էս հանճարեղ ստեղծագործությունը լույս տեսնի, որպես նվեր:D

Freeman
28.01.2011, 22:28
Լավ, մեջը գոնե բարձր ու ցածր էլֆեր կա՞ն :aaa: Գոնե օռկեր կա՞ն http://www.kolobok.us/smiles/madhouse/dash2.gif: Գոնե մի հատիկ գրողի տարած ԹՈՒՐ կա՞ էդ գրքի մեջ http://www.kolobok.us/smiles/madhouse/hang3.gif:

Վերլուծություն.Դե էս գրքի մեջ հիմնականում շեշտված է իրերի նմանությունը ցույց տալը=>Թուր կարա չլինի,բայց թրի նման բան կար,որ Լիկան հղի էր,բայց քանի որ Լիկայի մոտ ի հայտ են գալիս լեսբիանական հակումներ,հետևաբար տվյալ թուրն ունի ոչ այնքան մեծ չափեր,=> պատկանում է ցածր էլֆի/թզուկի/հոբիտի,փաստորեն մենք ունենք ֆենտեզի՝«համեմված» յուրի ժանրի տարրերով:))

Leo Negri
28.01.2011, 23:38
Մի կերպ վերջացրեցի առաջին գլուխը: Գիրքը ավելի շատ չսկսեց դուրս գալ` ավելին, երկրաչափական պրոգրեսսիայով վատանում է:

Առաջին գլխում կա ուղիղ մեկ ֆանտաստիկ էլեմենտ` երբ ալկաշ Արեգը վիսկի լափելով (հոյակապ հնարքա, ի դեպ ու շատ կրեատիվ: Պետքա ցույց տալ որ ալկաշ Արեգը բարձրաճաշակ է ու նման չէ այլոց` խնդրեմ, հեղինակի թեթև ձեռից փոխանակ մնացած ալկաշների նման օրաղ լափի, վիսկիյա լափում ու վստրեչնիյով, մեջբերում գրքից` "վիշապի պես սլանում": Երևի հարուստ պապա ունի Արեգը, ու իրան կարելիյա թանկանոց վիսկի կոնծել, վստրեչնիյով սլանալ ու մարդկանց կյանքը վտանգի ենթարկել) մխրճվումա Ադելայի ավտոմեքենա հիշացնող սարքի մեջ, Ադելան` Արեգի բարոյահոգեբանական պատկերը համարելով բավարար ու շատ հմայիչ, մեկ օրվա ընթացքում որոշումա հետն ամուսնանալ:

Դուր էկավ էս մի պահը`

Ադելան շատ էր սիրում կարդալ այլ մոլորակների մասին գրքեր, նա հավատում էր, որ այդ մոլորակներն իրականում գոյություն ունեն...

Իսկ ես մտածում էի, որ այլ մոլորակները աստղագետների բոցավառ երևակայության արդյունք են:

Էսօր նման հանճարեղության էլ չեմ դիմանա, իսկ այ վաղը կշարունակեմ ընթերցումը ու կտեսնեմ, էլ ինչ լավ բաներա գիրքը սովորացնում երիտասարդ հայ աղջիկներին ու տղաներին:

Marina85
29.01.2011, 03:38
Անինան առհասարակ բացատրել է թե ինչ է նշանակում Ֆիա, ու ինչու է գիրքն անվանել հենց այդպես: Համեմատությունն էլ անիմաստ և անհիմն էր...

Marina85
29.01.2011, 03:49
Եթե չեք նկատել տեղեկացնեմ, որ գիրքը բաժանված է երկու մասի, մի մասում երկիր մոլորակի կյանքն է նկարագրվում, մյուս մասում հորինված մոլորակի, իսկ եթե ձեզ համար այդ հորինված մոլորակի կյանքն իրական է ու կապ չունի ֆանթզիի հետ, դա արդեն ծիծաղելի է... Բացի այդ եթե Անինայի գիրքը իրոք վատը լիներ, մի օրում չէիք վերջացնի ու այսքան վրդովված չէիք լինի...Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք , երբ մարդիկ այս կերպ վատ արտահայտվեն գրքերի, մտքերի ու գործերի մասին ու վրդովվեին և հետագայում այդ հեղինակները մեծ համբար չունենային... Հենց դուք ապացուցեցիք, որ Անինան է մեր ապագա ամենահաջող հեղինակը.. Սևակը, Չարենցը, Շեքսպիրը և բոլոր համաշխարհային ճանաչված, ընդունված ու հետմահու աշխարհի պատմության մեջ շատ բաներ փոխած մարդիկ էլ նույն կերպ են ընդունվել իրենց ժամանակաշրջանում մարդկանց որոշակի ձեր նման <չուզող> բազմության կողմից...Եթե այս մեկնաբանությունս ջնջեք, ես կհամոզվեմ, որ այս սայթը ուղղակի ձեր ընկերական սայթն է և թողոնում եք միայն այն գրվածները, որոնք ձեզ են հաճելի... Անցյալ անգամ էլ այդպես արեցիք... Ուստի իմաստ չունի ձեզ հետ վիճեմ, որ դուք սխալ եք..բլա..բլա..բլա...ուղղակի կասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեզ, եթե այն ժամանակ սիրում էին Անինայի արվեստը, հիմա ուղղակի պաշտում եմ նրան... Քանի որ համոզված եմ կգա այն օրը, երբ հպարտությամբ կասեմ, որ ճանաչել եմ նրան...Դուք դա ապացուցեցիք, ուրիշ ոչինչ...Ու չեմ կարծում ,որ մարդիկ ձեր ոչինչ չասող մեկնաբանությունները կարդալուց հետո, կփոխեն իրենց դրական կարծիքն Անինայի մասին...Ու մի բան էլ, նա որ գեղեցիկ է ծնվել, պետք չէ նրան նախանձեք, ուղղակի դուք էլ մի քիչ հոգով հարուստ եղեք, նախանձն ու չարությունը հանեք ձեր միջից, դուք էլ կսիրունանաք...Սա ուղղակի բարի խորհուրդ...:))

ivy
29.01.2011, 03:53
Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք , երբ մարդիկ այս կերպ վատ արտահայտվեն գրքերի, մտքերի ու գործերի մասին ու վրդովվեին և հետագայում այդ հեղինակները մեծ համբար չունենային... Հենց դուք ապացուցեցիք, որ Անինան է մեր ապագա ամենահաջող հեղինակը.. Սևակը, Չարենցը, Շեքսպիրը և բոլոր համաշխարհային ճանաչված, ընդունված ու հետմահու աշխարհի պատմության մեջ շատ բաներ փոխած մարդիկ էլ նույն կերպ են ընդունվել իրենց ժամանակաշրջանում մարդկանց որոշակի ձեր նման <չուզող> բազմության կողմից...

:blin
Ես կողմ եմ, որ աշխարհի վերջը շուտ գա...

Chuk
29.01.2011, 03:58
Եթե այս մեկնաբանությունս ջնջեք, ես կհամոզվեմ, որ այս սայթը ուղղակի ձեր ընկերական սայթն է և թողոնում եք միայն այն գրվածները, որոնք ձեզ են հաճելի... Անցյալ անգամ էլ այդպես արեցիք...
Դու զրպարտում ես, սիրելիս, քո նախորդ գրառումը կանոնադրության համաձայն ջնջման ենթակա էր (անձին ուղղված վիրավորանքների պատճառով), բայց այդ գրառմանը բացառություն է արվել ու չի ջնջվել (ահա այն (http://www.akumb.am/showthread.php/58218-%C2%AB%D5%96%D4%BB%D4%B1%C2%BB.-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%28fantasy%29-%D5%B8%D5%B3%D5%AB-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB?p=2164796&viewfull=1#post2164796)):

Ի տարբերություն բազում այլ գրառումների, որոնք իրականում ուղիղ անձնական վիրավորանք չէին, բայց հեղինակին՝ Անինային չվիրավորելու նպատակով ջնջվել են: Այդպիսի գրառումները տասից ավել են, շատերը տուգանվել են: Այսքանից հետո ահա այսպես կանգնել ու ստել... ներողություն, բայց գեղեցիկ չի:

Այս թեմայում մոդերատորական գործողություններ կատարել եմ միայն ես: Անձնապես չեմ ճանաչում Անինային, հետը չեմ ունեցել շփում: Թեմայի ակտիվ մասնակիցներից շատերին էլ չեմ ճանաչում: Չեմ կարդացել «Ֆիա» գիրքը: Հետևաբար պարզապես չունեմ ոչ մի շահագրգռվածություն կողմնակալ մոդերատորություն անելու ու պահանջում եմ իմ նկատմամբ զրպարտություն չկատարել: Ակումբն ազատ հարթակ է և այստեղ գոյություն իրավունք ունի կոռեկտության սահմանում արված ցանկացած գրառում, տեսակետի: Ես միայն կողջունեմ, եթե գիրքը հավանողները ակումբում կոռեկտության սահմանում շարադրեն իրենց տեսակետն ու հիմնավորեն գրքի լավը լինելը:

Marina85
29.01.2011, 04:08
Երևի ձեզ Շեքսպիրի <Ռոմեո և Ջուլիետ>-ը , Շիրվանզադեի <Քաոս>-ը, Տոլկինի <Մատանիների տիրակալ>-ը և առհասարակ աշխարհի բոլոր գրքերը սերիալ են հիշեցնում ...Խնդիրը ձեր մեջ փնտրեք, այլ ոչ թե <Ֆիա> գրքի կամ Անինայի, ուղղակի շատ եք սերիալներ նայում, դրա համար յուրաքանչյուր գիրք կարդալիս, մեխանիկորեն սերիալի եք սկսում վերածել այն ձեր ուղեղում.. Մի հատ առողջ քննադատություն չտեսա...ուղղակի ջուրծեծոցի, բամբասանք, չուզողություն... Նորից խնդրում եմ , մեկնաբանությունս չհեռացնեք, որովհետև ես ոչ մեկին չեմ վիրավորել..Մի խոսքով, թող ինձ ներեն այս սայթի պատասխանատուները, բայց երբ ես առաջին անգամ գրանցվեցի այստեղ, ցանկանում էի տեսնել լուրջ մարդկանց, ովքեր անցկանում են լուրջ քննարկումներ, այլ ոչ թե հայաթի բամբասանքներ ու ինձ մեր շենքի Վարդուշ տատիին հիշեցնող մարդկանց, ովքեր հենց մեկը ինչ-որ բան է անում կամ հաջողության է հասնում միանգամից սկսում են հորինել ում սիրածն է կամ ինչ հարուստի աղջիկ է....ծիծաղելի է...Ես չէի ուզենա գրական սայթում այդպիսի մարդկանց հանդիպել, բայց ցավոք...

CactuSoul
29.01.2011, 04:10
....
Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք , երբ մարդիկ այս կերպ վատ արտահայտվեն գրքերի, մտքերի ու գործերի մասին ու վրդովվեին և հետագայում այդ հեղինակները մեծ համբար չունենային... Հենց դուք ապացուցեցիք, որ Անինան է մեր ապագա ամենահաջող հեղինակը.. Սևակը, Չարենցը, Շեքսպիրը և բոլոր համաշխարհային ճանաչված, ընդունված ու հետմահու աշխարհի պատմության մեջ շատ բաներ փոխած մարդիկ էլ նույն կերպ են ընդունվել իրենց ժամանակաշրջանում մարդկանց որոշակի ձեր նման <չուզող> բազմության կողմից...
....

Վայ մորս արև :chakatin_xpogh_achqers_qoranayin_chtesnei_smaylik :blin

Marina85, բրավո, իրոք որ. խոսելու տեղ չես թողնում: Ամեն ինչ բոլորի (գրքին թե՛ դրական, թե՛ բացասական վերաբերվողների) փոխարեն ասում ես:))

Marina85
29.01.2011, 04:17
Հարգելի մոդեռատոր, էլի եմ ասում, եթե այստեղ լուրջ քննարկում տեսնեի, կշարադրեի ու լուրջ քննարկման մեջ կմտնեի ու թե գրական, թե շարադրվածքային և թե գեղարվեստական ու բարոյական տեսակետներից կապացուցեի, որ Ֆիան շատ հաջողված գիրք է, որից կարելի է շատ բան սովորել, որը հենց արվեստ է, քանի որ արվեստը կոչված է զարգացնելու, կրթելու ու վատը ցույց տալով, մարդկանց լավին, դրականին ուղղորդելու...Բայց քանի որ միայն բամբասանք եմ տեսնում, ուղղակի իմաստ չեմ տեսնում լուրջ խոսելու մեջ, ես ոչ մեկին չեմ վիրավորում և ասում եմ ընդհամենը իմ տեսակետը....Գուցե ձեր համար էլ իմ գրածն է աննորմալ, դա էլ եմ նորմալ համարում, մենք տարբեր հարթությունների վրա ենք գտնվում....

Հայկօ
29.01.2011, 04:22
Marina85 ջան, դու ընդհանրապես ի՞նչ ֆենթզիներ ես կարդացել: Խնդրում եմ՝ մի քիչ ծավալուն պատասխանես՝ մի քանի հեղինակ ու գիրք նշելով, կամ ասելով, թե հատկապես ինչու են այդ գրքերը քեզ դուր եկել:

ivy
29.01.2011, 04:23
Մի խոսքով, թող ինձ ներեն այս սայթի պատասխանատուները, բայց երբ ես առաջին անգամ գրանցվեցի այստեղ, ցանկանում էի տեսնել լուրջ մարդկանց, ովքեր անցկանում են լուրջ քննարկումներ, այլ ոչ թե հայաթի բամբասանքներ ու ինձ մեր շենքի Վարդուշ տատիին հիշեցնող մարդկանց, ովքեր հենց մեկը ինչ-որ բան է անում կամ հաջողության է հասնում միանգամից սկսում են հորինել ում սիրածն է կամ ինչ հարուստի աղջիկ է....ծիծաղելի է...Ես չէի ուզենա գրական սայթում այդպիսի մարդկանց հանդիպել, բայց ցավոք...

Մարինա ջան, գուցե ես դեռ «Սև կարապ» ֆիլմի ազդեցության տակ եմ, բայց մի բան պիտի ասեմ: Եթե ես ընկնեի մի տարածք, որտեղ տարբեր տարիքի, սոցիալական պայմանների, կրթության, մասնագիտության, աշխարհագրական վայրի բազմաթիվ մարդիկ միանգամից բոլորն իրար հետ Վարդուշ տատ են աչքիս երևում, գուցե և մի պահ մտքովս անցներ, որ կա չկա՝ իրականում էդ Վարդուշ տատը ես եմ...

Chuk
29.01.2011, 04:26
Մոդերատորական. Վերջին անգամ եմ զգուշացնում. քննարկումը մի անձնականացրեք: Ստեղ չի քննարկվում, թե քննարկման մասնակիցներից ով ա «Վարդուշ տատ», ով «Հոռոմսիմ տոտա», ով «Վալոդ ձաձա»: Քննարկեք միայն ու միայն գիրքը: Ու խնդրեմ հաջորդ անգամ գրելուց ու պատժվելուց, գրառումը ջնջված տեսնելուց հետո ուղղակի ՉՓՈՐՁՎԵՔ որևէ տեղ ասել, որ իբր ձեր ազատ խոսքի իրավունքը սահմանափակել են: Բաժնում քննարկման ենթակա է ՄԻԱՅՆ ստեղծագործությունը:

Chuk
29.01.2011, 04:31
Հարգելի մոդեռատոր, էլի եմ ասում, եթե այստեղ լուրջ քննարկում տեսնեի, կշարադրեի ու լուրջ քննարկման մեջ կմտնեի ու թե գրական, թե շարադրվածքային և թե գեղարվեստական ու բարոյական տեսակետներից կապացուցեի, որ Ֆիան շատ հաջողված գիրք է, որից կարելի է շատ բան սովորել, որը հենց արվեստ է, քանի որ արվեստը կոչված է զարգացնելու, կրթելու ու վատը ցույց տալով, մարդկանց լավին, դրականին ուղղորդելու...Բայց քանի որ միայն բամբասանք եմ տեսնում, ուղղակի իմաստ չեմ տեսնում լուրջ խոսելու մեջ, ես ոչ մեկին չեմ վիրավորում և ասում եմ ընդհամենը իմ տեսակետը....Գուցե ձեր համար էլ իմ գրածն է աննորմալ, դա էլ եմ նորմալ համարում, մենք տարբեր հարթությունների վրա ենք գտնվում....

Մարինա, եթե ես մտնեի որևէ հարթակ, դա կլիներ ինտերնետի տարածքում, թե ինտերնետից դուրս, որտեղ իմ չափանիշներով լավ ստեղծագործութան մասին կխոսեին միայն վատը, ապա ես անմիջապես կմտնեի քննարկման մեջ ու կհիմնավորեի, թե այդ ստեղծագործությունն ինչու է լավը, կհիմնավորեի հեչ որ չէ նրա համար, որ այդ քննարկման ակամա ունկնդիրները (կարդացողները) ծանոթանային հակառակ տեսակետին, չընկնեին տրամադրության տակ: Հետևաբար եթե ես լինեի Ձեր տեղը այստեղ կհիմնավորեի ստեղծագործության բարձր արժեք ունենալը: Ի դեպ, եթե դա անեք, եթե հիմնավորեք, որ ստեղծագործությունը լավն է, ապա մեկը ես կդառնամ գրքի ընթերցողը: Վստահ եմ, որ այլոք էլ:

Kuk
29.01.2011, 11:21
Սևակ, Չարենց, Շեքսպիր, ներեք մեզ, որ մեր մեղքով Ձեր անունները գրվեցին այս թեմայում:(

Malxas
29.01.2011, 11:44
Հարգելի մոդեռատոր, էլի եմ ասում, եթե այստեղ լուրջ քննարկում տեսնեի, կշարադրեի ու լուրջ քննարկման մեջ կմտնեի ու թե գրական, թե շարադրվածքային և թե գեղարվեստական ու բարոյական տեսակետներից կապացուցեի, որ Ֆիան շատ հաջողված գիրք է, որից կարելի է շատ բան սովորել, որը հենց արվեստ է, քանի որ արվեստը կոչված է զարգացնելու, կրթելու ու վատը ցույց տալով, մարդկանց լավին, դրականին ուղղորդելու...Բայց քանի որ միայն բամբասանք եմ տեսնում, ուղղակի իմաստ չեմ տեսնում լուրջ խոսելու մեջ, ես ոչ մեկին չեմ վիրավորում և ասում եմ ընդհամենը իմ տեսակետը....Գուցե ձեր համար էլ իմ գրածն է աննորմալ, դա էլ եմ նորմալ համարում, մենք տարբեր հարթությունների վրա ենք գտնվում....

Սիրելի Մարինա
խնդրում եմ ասա, թե տվյալ գրքից ինչն է քեզ այդքան դուր եկել, ինչ ես սովորել նրանից, ինչն է դրդում նրան հաջողված համարել և վերջապես ինչ պատճառով ես հեղինակին մի հարթակի վրա դնում համաշխարհային մեծությունների հետ:
Այն հատվածները, որոնք մեջբերվել են ակումբակիցների ու նաև քո կողմից, ինձ առայժմ չեն ապացուցել, որ սա արժեքավոր կամ գոնե հետաքրքիր գիրք է:
Կանխավ շնորհակալություն:

Barekendan
29.01.2011, 11:49
Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք , երբ մարդիկ այս կերպ վատ արտահայտվեն գրքերի, մտքերի ու գործերի մասին ու վրդովվեին և հետագայում այդ հեղինակները մեծ համբար չունենային...

Եթե մարդիկ հետագայում համբավ չեն ունեցել, ապա ի՞նչ գիտեք եղել են այդպիսինները,թե ոչ: Իսկ շատերի տաղանդը իսկապես ոչ մի կասկածի չի մատնվել:
Կոնկրետ կինոյի բնագավառում ես գիտեմ մի դեպք՝ ռեժիսոր Էդ Վուդը: Ռեժիսորը վաղուց չկա, բայց իր գործերը ապրում են մեր սրտերում: Ի դեպ նա էլ էր ֆանտաստիկ ժանրում ստեղծագործում: Անտեղյակներին շտապ նայել Թիմ Բարտոնի նկարահանած կենսագրական ֆիլմը այս «հանճարի» մասին:

http://www.youtube.com/watch?v=CawVaHxWvnA

Վիշապ
29.01.2011, 12:25
Իմիջայլոց, կարելի է կարծել, թե ախմախ բաները ավելի են մարդկանց հետաքրքրում, քան կարգին բաները::)) Օրինակ գրեթե բոլորը մի գրամ իսկ չեն կասկածում, որ ծխելը վնասակար է, բայց այնուամենայնիվ վերջինս դեռ բուռն քննարկվում է, ծխելու նոր բացասական էֆֆեկտներ են հայտնաբերվում, ծխողները (ես էլ եմ ծխող) հետաքրքրությամբ կարդում են, թե տարեկան քանի հոգի է ծխելուց մեռնում, բայց շարունակում ենք ծխել: Հիմա էս գիրքն է: Առաջին իսկ մեջբերումից միջակությունն ու մտքի պրիմիտիվությունը աչք են ծակում, երևում են շարահյուսական սխալներ, բովանդակությունը ընդհանրապես հետաքրքրության առարկա չի, ակումբցիների մեծամասնության գրառումները շատ ավելի գրագետ, բովանդակալից ու հետաքրքիր են, քան՝ մեջբերումները, սակայն բուռն կերպով հայտնաբերվում են նորանոր թերություններ:yahoo Չնայած ապրեք դուք, թեմայի շատ գրառումներ երկարատև ու առողջարար ծիծաղ են առաջացնում::lol:noti

Lion
29.01.2011, 12:52
Եթե չեք նկատել տեղեկացնեմ, որ գիրքը բաժանված է երկու մասի, մի մասում երկիր մոլորակի կյանքն է նկարագրվում, մյուս մասում հորինված մոլորակի, իսկ եթե ձեզ համար այդ հորինված մոլորակի կյանքն իրական է ու կապ չունի ֆանթզիի հետ, դա արդեն ծիծաղելի է... Բացի այդ եթե Անինայի գիրքը իրոք վատը լիներ, մի օրում չէիք վերջացնի ու այսքան վրդովված չէիք լինի...Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք , երբ մարդիկ այս կերպ վատ արտահայտվեն գրքերի, մտքերի ու գործերի մասին ու վրդովվեին և հետագայում այդ հեղինակները մեծ համբար չունենային... Հենց դուք ապացուցեցիք, որ Անինան է մեր ապագա ամենահաջող հեղինակը.. Սևակը, Չարենցը, Շեքսպիրը և բոլոր համաշխարհային ճանաչված, ընդունված ու հետմահու աշխարհի պատմության մեջ շատ բաներ փոխած մարդիկ էլ նույն կերպ են ընդունվել իրենց ժամանակաշրջանում մարդկանց որոշակի ձեր նման <չուզող> բազմության կողմից...Եթե այս մեկնաբանությունս ջնջեք, ես կհամոզվեմ, որ այս սայթը ուղղակի ձեր ընկերական սայթն է և թողոնում եք միայն այն գրվածները, որոնք ձեզ են հաճելի... Անցյալ անգամ էլ այդպես արեցիք... Ուստի իմաստ չունի ձեզ հետ վիճեմ, որ դուք սխալ եք..բլա..բլա..բլա...ուղղակի կասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեզ, եթե այն ժամանակ սիրում էին Անինայի արվեստը, հիմա ուղղակի պաշտում եմ նրան... Քանի որ համոզված եմ կգա այն օրը, երբ հպարտությամբ կասեմ, որ ճանաչել եմ նրան...Դուք դա ապացուցեցիք, ուրիշ ոչինչ...Ու չեմ կարծում ,որ մարդիկ ձեր ոչինչ չասող մեկնաբանությունները կարդալուց հետո, կփոխեն իրենց դրական կարծիքն Անինայի մասին...Ու մի բան էլ, նա որ գեղեցիկ է ծնվել, պետք չէ նրան նախանձեք, ուղղակի դուք էլ մի քիչ հոգով հարուստ եղեք, նախանձն ու չարությունը հանեք ձեր միջից, դուք էլ կսիրունանաք...Սա ուղղակի բարի խորհուրդ...:))

Marina85 ջան, իրոք լինում են դեպքեր, երբ հասարակության կամ նրա մի մասի կողմից կտրուկ կերպով չընդունվող գիրքը հետագայում դառնում է դասական: Կներես իհարկե խոսքերիս համար ու վարվիր, ոնց հարմար է, բայց... ավելի լավ չէր, որ դու ներկայացնես գրքի դրական կողմերը, ոչ թե այդքան մեծ եռանդով պայքարես մարդկանց ընկալման դեմ: Տես, մարդիկ վատ են ընկալել գիրքը - դա իրենց ճաշակն է, աշխարհահայացքը: Ճաշակին ընկեր չկա ու դու չես կարող ստիպել մարդկանց սիրել գիրքը: Դրա համար էլ կարծում եմ, որ այս ոճի գրառումների փոխարեն ավելի լավ կլինի ցույց տաս գրքի դրական կողմերը` ոճը, սյուժետային արժեքավոր զարգացումները և այլն, և այլն:

Անձամբ ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ լսել ոչ թե ուղղակի խոսքեր, թե "գիրքը ինչ լավն է", այլ կոնկրետ օրինակներ կամ հատվածներ գրքից, որ այն իրոք լավն է - համաձայն չես?

Freeman
29.01.2011, 12:54
Marina85 ջան, դու ընդհանրապես ի՞նչ ֆենթզիներ ես կարդացել: Խնդրում եմ՝ մի քիչ ծավալուն պատասխանես՝ մի քանի հեղինակ ու գիրք նշելով, կամ ասելով, թե հատկապես ինչու են այդ գրքերը քեզ դուր եկել:

Սրա պատասխանն ենք պահանջում :goblin

Rhayader
29.01.2011, 14:27
Եթե չեք նկատել տեղեկացնեմ, որ գիրքը բաժանված է երկու մասի, մի մասում երկիր մոլորակի կյանքն է նկարագրվում, մյուս մասում հորինված մոլորակի, իսկ եթե ձեզ համար այդ հորինված մոլորակի կյանքն իրական է ու կապ չունի ֆանթզիի հետ, դա արդեն ծիծաղելի է...
Մարինա, դու «ծիծաղելի է»-ից բացի ուրիշ արգումենտացիա չունե՞ս:
Հարց. Թոմաս Մորի «Ուտոպիան» ֆե՞նտեզի է: Իսկ Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի Ճանապարհորդություննե՞րը»: Երկու գրքում էլ գործողությունները տեղի են ունենում երևակայական վայրերում: Ու երկուսն էլ ֆենտեզիի հետ կապ չունեն:

Բացի այդ եթե Անինայի գիրքը իրոք վատը լիներ, մի օրում չէիք վերջացնի ու այսքան վրդովված չէիք լինի...
Փոքրիկ ճշտում: Եթե Անինայի գիրքն այդքան փոքր ու բարակ չլիներ, մի օրում չէինք վերջացնի: Վրդովվելն էլ լավ գրքի նշան չի սովորաբար: Ասենք, ես կարող եմ ոչ միայն պարունակության հիման վրա սուբյեկտիվ քննադատություն ներկայացնել, այլ նաև տեխնիկական տեսանկյունից բոլոր թերացումները, և այլն:
Բայց սա գիրք չի ախր: Սա թյուրիմացություն է:

Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք , երբ մարդիկ այս կերպ վատ արտահայտվեն գրքերի, մտքերի ու գործերի մասին ու վրդովվեին և հետագայում այդ հեղինակները մեծ համբար չունենային...
Հույս տուր քեզ: Իսկ չե՞ս զգացել, որ բոլոր ժամանակներում եղել են հազարավոր հեղինակներ, ու նրանց մեծ մասն այսքան խայտառակ գրքեր չի գրել:
Արդյունքում, անկախ ամեն ինչից, մեզ հասել է նրանց մի խիստ փոքր մասը:
Ինչևէ, բոլոր ժամանակներում էլ եղել են գրքեր, որոնք ծաղրից բացի ոչ մի բանի արժանի չեն եղել: Ո՞վ է հիշում նրանց:

Հենց դուք ապացուցեցիք, որ Անինան է մեր ապագա ամենահաջող հեղինակը..
Քավ լիցի, ոչ մի դեպքում:

Սևակը, Չարենցը, Շեքսպիրը և բոլոր համաշխարհային ճանաչված, ընդունված ու հետմահու աշխարհի պատմության մեջ շատ բաներ փոխած մարդիկ էլ նույն կերպ են ընդունվել իրենց ժամանակաշրջանում մարդկանց որոշակի ձեր նման <չուզող> բազմության կողմից...
Համոզվա՞ծ ես: Իսկ որ, ասենք, Շեքսպիրը թագուհու, կարելի է ասել, անձնական դրամատուրգն էր, կամ որ կյանքի օրոք էլ եղել է խիստ հայտնի ու սիրված, երևի հաշիվ չի: Չարենցի ու Սևակի կյանքից առանձնապես տեղյակ չեմ:

Եթե այս մեկնաբանությունս ջնջեք, ես կհամոզվեմ, որ այս սայթը ուղղակի ձեր ընկերական սայթն է և թողոնում եք միայն այն գրվածները, որոնք ձեզ են հաճելի...
Ինչպես նաև ջնջվեցին իմ մի քանի գրառումներ, որտեղ ես բավականին տեղին մեկնաբանել էի ձեր բրիգադի վարքը:
Մարինա, մտածիր էլի, եթե գրում ես՝ դուք անասուն եք, դուք հիմար եք, դուք ճղճիմ եք և այլն, դա արդյո՞ք չի որակվում որպես վիրավորանք, այն էլ՝ բավականին մերկապարանոց: Եթե ես հենց հիմա քեզ ուղղեմ նույն խոսքերը, որ դու ես մնացածին ուղղում, երաշխավորում եմ՝ իմ գրառումն էլ կջնջվի:

Ուստի իմաստ չունի ձեզ հետ վիճեմ, որ դուք սխալ եք..բլա..բլա..բլա...
Պետք չի վիճել: Ապացուցիր:

ուղղակի կասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեզ, եթե այն ժամանակ սիրում էին Անինայի արվեստը, հիմա ուղղակի պաշտում եմ նրան...
:think փաստորեն, Անինայի գրածի նկատմամբ քո վերաբերմունքը կախված է ոչ թե Անինայի գրածից, այլ Անինայի գրածի նկատմամբ մեր վերաբերմունքից:

Քանի որ համոզված եմ կգա այն օրը, երբ հպարտությամբ կասեմ, որ ճանաչել եմ նրան...Դուք դա ապացուցեցիք, ուրիշ ոչինչ...
Եթե մենք դա ենք ապացուցել... ես փորձ եմ արել՝ ցույց եմ տվել գիրքը 30 ադեկվատ մարդկանց, առանց նախապես կարծիք հայտնելու: Արձագանքը եղել է միանշանակ:

Ու չեմ կարծում ,որ մարդիկ ձեր ոչինչ չասող մեկնաբանությունները կարդալուց հետո, կփոխեն իրենց դրական կարծիքն Անինայի մասին...Ու մի բան էլ, նա որ գեղեցիկ է ծնվել, պետք չէ նրան նախանձեք, ուղղակի դուք էլ մի քիչ հոգով հարուստ եղեք, նախանձն ու չարությունը հանեք ձեր միջից, դուք էլ կսիրունանաք...Սա ուղղակի բարի խորհուրդ...:))
Դե, եթե դու ես բարի խորհուրդ տալիս, ես էլ քեզ բարի խորհուրդ տամ.

http://www.youtube.com/watch?v=4rAVzGuJoCI

Rhayader
29.01.2011, 14:37
Հարգելի մոդեռատոր, էլի եմ ասում, եթե այստեղ լուրջ քննարկում տեսնեի, կշարադրեի ու լուրջ քննարկման մեջ կմտնեի ու թե գրական, թե շարադրվածքային և թե գեղարվեստական ու բարոյական տեսակետներից կապացուցեի, որ Ֆիան շատ հաջողված գիրք է, որից կարելի է շատ բան սովորել, որը հենց արվեստ է, քանի որ արվեստը կոչված է զարգացնելու, կրթելու ու վատը ցույց տալով, մարդկանց լավին, դրականին ուղղորդելու...
Սալվադոր Դալին երևի զարգացնում է, կրթում, վատը ցույց տալով՝ մարդկանց լավին, դրականին ուղղորդում: Կամ, ասենք, Ալան Մուրը: Սև ու սպիտակ բարոյականություն:
Իսկ հիմա նայենք. փաստորեն, հոմոսեքսուալիզմը, ռոք երաժշտությունն ու «ազատ սերը» չար են, ըստ Անինայի: Լավ է՝ սևամորթներին ու հրեաներին էլ չի անդրադարձել: Փաստորեն, սա ոչ միայն վատ գիրք է, այլ նաև շովինիզմ, քյառթություն ու ֆաշիզմ է դաստիարակում մարդկանց մեջ:

Գուցե ձեր համար էլ իմ գրածն է աննորմալ
http://www.skype-emoticons.com/images/emoticon-00144-nod.gif

Lion
29.01.2011, 14:52
Դե լավ հիմա - հոմոսեքսուալիզմը իրոք որ չարիք է ու էս հարցում ես հեղինակի հետ համաձայն եմ: Ու թող ես կոչվեմ շովինիստ, ֆաշիստ կամ քյառթու, բայց տեր եմ իմ խոսքերին...

Rhayader
29.01.2011, 14:57
Դե լավ հիմա - հոմոսեքսուալիզմը իրոք որ չարիք է ու էս հարցում ես հեղինակի հետ համաձայն եմ: Ու թող ես կոչվեմ շովինիստ, ֆաշիստ կամ քյառթու, բայց տեր եմ իմ խոսքերին...

Լիոն ջան, դու կարող ես քո կարծիքն ունենալ ինչի մասին ուզես, բայց հենց նման կարծիքդ գրքին հանձնես, ու մի հատ էլ պնդես, որ կրթում ես մարդկանց դեպի բարին ու աշխարհը մաքրում ես չարից, նոր կլինես շովինիստ և այլն:
Ոչ մեկը կասկածի տակ չի դնում քո խոսքի ու համոզմունքների ազատությունը: Հասկանու՞մ ես:)

P.S. իսկ մինչ այդ դու ընդամենը հոմոֆոբ ես:

Barekendan
29.01.2011, 15:03
Իսկ ոստիկանները,դատավորները,փաստաբանները ու բանտի պահակներն էլ ե՞ն առանց բացառության տականքներ:

Rhayader
29.01.2011, 15:04
Братья пацаки, իսկ Պլատոնի «Տիմայոս» ու «Կրիտիաս» դիալոգիաները ֆե՞նտեզի են)))

davidus
29.01.2011, 15:04
Ափսոս չի էդ փողը, որ ծախսել են էդ գիրքը տպագրելու համար: Դրանով մի ամիս կարելի էր ուտել-խմելով ման գալ: Հաստատ ավելի շատ կզարգանայինք:

Հեղինակի միայն այն միտքը, որ ինքը չի կարդում այլոց գործեր՝ նրանց ազդեցության տակ չընկնելու համար, արդեն խորագույն հիասթափություն է պատճառում: Սա արդեն մարդկային որակի մասին է խոսում: Նման մարդուն գրող անվանել, ու նրա գրածից փիլիսոփայություն սովորել, առնվազն տգիտություն է: Եթե հեղինակը լիներ մոտ 70 տարեկան, ունենար կյանքի հարուստ փորձ, շատ բաների միջով անցած լիներ, ես կարող ա ինչ-որ մի տեղ ընդունեի նրա իմաստնությունները: Բայց դե չէ, արի ու տես, որ 30 տարին չլրացած, ուրիշ հեղինակների գործերից բեխաբար «գրողը» եկել կայնքի փիլիսոփայություն է դասավանդում, մենք էլ անշնորհակալ ուսանողների նման չենք ուզում իմաստնանալ:

Ասել Կակտուսի՝ քոռանար էն ավելորդ լուսս, չտեսնեի հա...

Lion
29.01.2011, 15:10
Լիոն ջան, դու կարող ես քո կարծիքն ունենալ ինչի մասին ուզես, բայց հենց նման կարծիքդ գրքին հանձնես, ու մի հատ էլ պնդես, որ կրթում ես մարդկանց դեպի բարին ու աշխարհը մաքրում ես չարից, նոր կլինես շովինիստ և այլն:
Ոչ մեկը կասկածի տակ չի դնում քո խոսքի ու համոզմունքների ազատությունը: Հասկանու՞մ ես:)

P.S. իսկ մինչ այդ դու ընդամենը հոմոֆոբ ես:

Է թող լինեմ, թող լինեմ շովինիստ, եթե հոմոսեքսուալիստներին չընդունելու համար եմ այդպիսին որակվում: Իրանք չարիք են, սա է իմ վերջնական ու անբեկանելի կարծիքը: Դե իսկ "հոմոֆոբ"-ի պահով - էդ վախենալու բառը հորինել են, որ մարդիկ ռիսկ չանեն ատել հոմոսեքսուալիստներին: Արևմտյան տոլեռանտիզմի աբսուրդներից մեկը, էսքան բան: Ես, եթե ֆոբիաներ էլ ունեմ, ապա դրանք շատ լավ գիտեմ, բայց դրանց մեջ "հոմոֆոբություն"-ը հաստատ չկա - ուղղակի իրանք չարքի են, էսքան բան...

Rhayader
29.01.2011, 15:12
Իսկ ոստիկանները,դատավորները,փաստաբանները ու բանտի պահակներն էլ ե՞ն առանց բացառության տականքներ:

Ու արդեն բարի Ադելան, օրինակ ցույց տալով բոլորիս, գազանաբար ծեծում ու սպանում ա իրանցից մեկին.
«Առ քեզ, սատկի, որովհետև պետական օրենքներին, հրամաններին, պարտքի ու պատասխանատվության զգացողություններին ավելի ես հետևում, քան իմ կողմից հորինված «մարդկային օռենքներին», սատկի, տավար»:D իրոք որ, հերոսուհին բարության մարմնացում ա:

Rhayader
29.01.2011, 15:13
Է թող լինեմ, թող լինեմ շովինիստ, եթե հոմոսեքսուալիստներին չընդունելու համար եմ այդպիսին որակվում: Իրանք չարիք են, սա է իմ վերջնական ու անբեկանելի կարծիքը: Դե իսկ "հոմոֆոբ"-ի պահով - էդ վախենալու բառը հորինել են, որ մարդիկ ռիսկ չանեն ատել հոմոսեքսուալիստներին: Արևմտյան տոլեռանտիզմի աբսուրդներից մեկը, էսքան բան: Ես, եթե ֆոբիաներ էլ ունեմ, ապա դրանք շատ լավ գիտեմ, բայց դրանց մեջ "հոմոֆոբություն"-ը հաստատ չկա - ուղղակի իրանք չարքի են, էսքան բան...

Չսկսեմ տրակտատ կարդալ դելյուզիաների մասին, էլի))) ու ընդհանրապես, թեման հոմոսեքսուալիզմը քննարկելու համար չի բացվել:

Rhayader
29.01.2011, 15:15
Marina85 ջան, դու ընդհանրապես ի՞նչ ֆենթզիներ ես կարդացել: Խնդրում եմ՝ մի քիչ ծավալուն պատասխանես՝ մի քանի հեղինակ ու գիրք նշելով, կամ ասելով, թե հատկապես ինչու են այդ գրքերը քեզ դուր եկել:

Սրա պատասխանն ենք պահանջում :goblin
Ես էլ եմ միանում հարցին:

Lion
29.01.2011, 15:22
Ժողովուրդ, բայց, ամեն ինչից զատ, մի բան փաստ է - մեր ժամանակակից գրականության մեջ ֆենտեզի ժանր իրոք-որ գործնականում գոյություն չունի: Ու սա ասում եմ նաև որպես կրկնություն մի հայտնի գրականագետի կարծիքի...

AniwaR
29.01.2011, 15:26
Սալվադոր Դալին երևի զարգացնում է, կրթում, վատը ցույց տալով՝ մարդկանց լավին, դրականին ուղղորդում: Կամ, ասենք, Ալան Մուրը: Սև ու սպիտակ բարոյականություն:
Իսկ հիմա նայենք. փաստորեն, հոմոսեքսուալիզմը, ռոք երաժշտությունն ու «ազատ սերը» չար են, ըստ Անինայի: Լավ է՝ սևամորթներին ու հրեաներին էլ չի անդրադարձել: Փաստորեն, սա ոչ միայն վատ գիրք է, այլ նաև շովինիզմ, քյառթություն ու ֆաշիզմ է դաստիարակում մարդկանց մեջ:

http://www.skype-emoticons.com/images/emoticon-00144-nod.gif

Ահամ, սրա նման առաջադիմական ու խիստ հիմնավորված մտքեր արտահայտողներից ոգեշնչված, ասենք, իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողը էս օրով մասնագիտական թեմայով պրեզենտացիա ա անում «Ռոքը որպես հանցագործության մոտիվ» թեմայով::D Ափսոս դույն պրեզենտացիայի պայծառ հեղինակը սույն իմաստուն գիրքը չէր կարդացել, թե չէ մի երկու ջախջախիչ արգումենտներ հաստատ կցիտեր.

«Եվ նրանք իջան անդունդը. Ֆիան մտավ մի սենյակ, որտեղ նստած էր Տերը: Հնչում էր երաժշտություն, որը ռոք էր հիշեցնում, բայց բառերի փոխարեն մարդկանց լացի ձայներ էին..»

Նրանց նոր ընկերները՝ Մայն ու Թոմը պանկեր էին: Մի անգամ ռոք համերգից հետո նրանք ականատես եղան մի հետաքրքիր արարողության: Ռոք խմբի տղաներն ընտրում էին իրենց երկրպագուհիներից մեկին, որը պարտավոր էր դառնալ նրանց զոհն այդ գիշեր: Նրան բարձր ռոք երաժշտության տակ դաժան ծեծի էին ենթարկում, այնուհետև մարմնի ինչ-որ մասում դաջում էին իրենց խմբի անունը: Զաէմանալին այն էր, որ շատ աղջիկներ երազում էին դառնալ նրանց զոհը, քանի որ փորձությունները բարեհաջող անցնելուց հետո մի ամիս ռոք խմբի տղաների քածն էին դառնում:

Leo Negri
29.01.2011, 15:29
Ըհըն, ստեղ էլ անցան գեյերի քննարկմանը: Գիրքը քննարկեք, գիրքը! :D

Որը, ի դեպ, մի քիչ էլ եմ ինձ ստիպել կարդալ:

Ստեղ կարծիքա արտահայտվել, որ գիրքը արագա կարդացվում, հետևաբար լավնա: Մի կողմ թողելով էն, որ գրքի չափսերը դպրոցական տետրակ են հիշացնում, իսկ միջին գլխի երկարությունը` մի էրկու էջա, ստիպված եմ խոստովանել, որ անհնար եմ գտնում գիրքը արագ կարդալը: Որովհետև ձանձրալիա: Որովհետև տեքստի որակը մանուշակ մանկապարտեզի մակարդակիա: Որովհետև միջի "փիլիսոփայական մտքերը" նույնիսկ մադամ Բլավացկայային, որը հայտնիա սեփական անհեթեթ իբրև թե էզոթերիկ մտքերով, առողջ ծիծաղի մի քանի վայրկյան կպարգևեին:

Ինչևէ, երկրորդ գլխում մենք տեսնում ենք, թե ոնցա նախկին ալկաշ, նախկին աթեիստ և ոսկե երիտասարդության ներկայացուցիչ Արեգը հղի Ադելային մազերը կտրելու :o համար տնից դուրս տշում կարկուտի տակ: Ես կարկուտի տակ շանը դուրս չեմ քշի, իսկ Արեգը տշումա սեփական հղի կնոջը, որին էնքանա սիրում, որ վախտին մի օրում հետը պսակվելա:

Գլխի վերջում Ադելայի ընկերուհու տուն լոգանք ընդունելու գնացած աթեիստ Արեգը կտրուկ դառնումա հավատացյալ, ինչի մասին բացահայտ հայտնումա կարդացողներին:

Թե ինչա երկրորդ գլուխը սովորացնում կարդացող հայ տղաներին և աղջիկներին, մեկնաբանել, հուսով եմ, պետք չի:

Մեջբերումներ էս անգամ չեմ անի: Երկրորդ գլուխը տեղով մեջբերումա:

Barekendan
29.01.2011, 15:40
Գրքի վերջում Ադելայի ընկերուհու տուն լոգանք ընդունելու գնացած աթեիստ Արեգը կտրուկ դառնումա հավատացյալ, ինչի մասին բացահայտ հայտնումա կարդացողներին:

Հետաքրքիր ա՞ հաճախ էր կնոջ ընկերուհու մոտ լողանում: :hands
Պատկերացնում եմ տեսարան, Ադելան գալիս ա Նատայի տուն ու տեսնում բաղնիքից դուրս էկող Արեգին՝ գոտկատեղին սրբիչ փաթաթած: Արեգն ասում ա.
- Ադելա, սա քո մտածածը չի: Ես ընդամենը լոգանք եմ ընդունում, սիրելիս: :ok

murmushka
29.01.2011, 15:52

այ սա ֆենտեզի է
իսկ դուք չկա , չկա
ուշադիր եղեք, էլի

Leo Negri
29.01.2011, 15:57
Պատկերացնում եմ տեսարան, Ադելան գալիս ա Նատայի տուն ու տեսնում բաղնիքից դուրս էկող Արեգին՝ գոտկատեղին սրբիչ փաթաթած: Արեգն ասում ա.
- Ադելա, սա քո մտածածը չի: Ես ընդամենը լոգանք եմ ընդունում, սիրելիս:

Տեսարանի ողջ ընթացքում պիտի հնչա Բեննի Հիլլի շոուի սաունդթրեքը:
Ընդհանրապես, ըստ ինձ այն կսազեր գրքին ավելի շատ, քան հենց գրքի դիջեյ Սերժոյի կողմից գրածը:

http://www.youtube.com/watch?v=MK6TXMsvgQg

VisTolog
29.01.2011, 16:38
Պատվերից չստացվեց հրաժարվել::))

Վերջին էջում գրվածը տենաս կապ ունի՞ պարունակության հետ:
«Ես մեղավոր եմ, եթե դուք անմեղ եք, ներեք ինձ…»:8

Կարելիա էսօր կարդալ վերջացնել)))

Malxas
29.01.2011, 19:26
Ժողովուրդ, բայց, ամեն ինչից զատ, մի բան փաստ է - մեր ժամանակակից գրականության մեջ ֆենտեզի ժանր իրոք-որ գործնականում գոյություն չունի: Ու սա ասում եմ նաև որպես կրկնություն մի հայտնի գրականագետի կարծիքի...

Մի ընկեր ունեմ: Սկսել է ֆենտեզի գրել: Ասում է մի երկու տարուց կպրծնեմ: Մի գլուխ կարդացել եմ: Կարծես վատ չի ստացվում նրա մոտ:

Kuk
29.01.2011, 19:37
Մի ընկեր ունեմ: Սկսել է ֆենտեզի գրել: Ասում է մի երկու տարուց կպրծնեմ: Մի գլուխ կարդացել եմ: Կարծես վատ չի ստացվում նրա մոտ:

Այ գրառումը կարդալուց մոտս հարց առաջացավ. Էս ֆիան ինչքա՞ն ժամանակում ա գրվել:think

VisTolog
29.01.2011, 19:38
Ըհըն, ստեղ էլ անցան գեյերի քննարկմանը: Գիրքը քննարկեք, գիրքը! :D

Որը, ի դեպ, մի քիչ էլ եմ ինձ ստիպել կարդալ:

Ստեղ կարծիքա արտահայտվել, որ գիրքը արագա կարդացվում, հետևաբար լավնա: Մի կողմ թողելով էն, որ գրքի չափսերը դպրոցական տետրակ են հիշացնում, իսկ միջին գլխի երկարությունը` մի էրկու էջա, ստիպված եմ խոստովանել, որ անհնար եմ գտնում գիրքը արագ կարդալը: Որովհետև ձանձրալիա: Որովհետև տեքստի որակը մանուշակ մանկապարտեզի մակարդակիա: Որովհետև միջի "փիլիսոփայական մտքերը" նույնիսկ մադամ Բլավացկայային, որը հայտնիա սեփական անհեթեթ իբրև թե էզոթերիկ մտքերով, առողջ ծիծաղի մի քանի վայրկյան կպարգևեին:

Ինչևէ, երկրորդ գլխում մենք տեսնում ենք, թե ոնցա նախկին ալկաշ, նախկին աթեիստ և ոսկե երիտասարդության ներկայացուցիչ Արեգը հղի Ադելային մազերը կտրելու :o համար տնից դուրս տշում կարկուտի տակ: Ես կարկուտի տակ շանը դուրս չեմ քշի, իսկ Արեգը տշումա սեփական հղի կնոջը, որին էնքանա սիրում, որ վախտին մի օրում հետը պսակվելա:

Գլխի վերջում Ադելայի ընկերուհու տուն լոգանք ընդունելու գնացած աթեիստ Արեգը կտրուկ դառնումա հավատացյալ, ինչի մասին բացահայտ հայտնումա կարդացողներին:

Թե ինչա երկրորդ գլուխը սովորացնում կարդացող հայ տղաներին և աղջիկներին, մեկնաբանել, հուսով եմ, պետք չի:

Մեջբերումներ էս անգամ չեմ անի: Երկրորդ գլուխը տեղով մեջբերումա:
Էդ աթեիստի պահերը հենց առաջին էջումա:
«-Կան իրականում հրաշքներ, շնորհակալ եմ, Աստված, - մի կերպ արտաբերեց աթեիստ Արեգը:

Leo Negri
29.01.2011, 19:46
Էդ աթեիստի պահերը հենց առաջին էջումա:
«-Կան իրականում հրաշքներ, շնորհակալ եմ, Աստված, - մի կերպ արտաբերեց աթեիստ Արեգը:

Պետքա մտածել, հենց կնգան տնից կարկուտի տակ քշեց, որոշեց շտապ հավատացյալ դառնա աթեիստ երբեմնի վիսկի լափող Արեգը: Մեղքերի թողությունա, բանա...

Skeptic
29.01.2011, 19:48
Էդ աթեիստի պահերը հենց առաջին էջումա:
«-Կան իրականում հրաշքներ, շնորհակալ եմ, Աստված, - մի կերպ արտաբերեց աթեիստ Արեգը:

Իրանից ի՞նչ աթեիստ: :))

Տենց ա, էլի, բժիշկները մարդու կյանքը փրկում են, իսկ շնորհակալությունները ստանում ա աստված: :sad

Իմիջիայլոց, բժիշկները ևս սույն գրքում ներկայացվում են որպես ամենաատելի մարդկանց խմբերից մեկը:

VisTolog
29.01.2011, 22:52
Էդ աթեիստի պահերը հենց առաջին էջումա:
«-Կան իրականում հրաշքներ, շնորհակալ եմ, Աստված, - մի կերպ արտաբերեց աթեիստ Արեգը:

Բայց մի կերպը լավն էր::D:D

Chuk
30.01.2011, 01:05
Մոդերատորական. Marina85-ի կատարած մեջբերումները ջնջվել են՝ թեմայի հետ որևէ առնչություն չունենալու պատճառով: Ջնջվել են նաև այդ գրառման թվով 15 արձագանքները: «Խոհափիլիսոփայական» մտքերը կարող եք տեղադրել այլ՝ համապատասխան թեմաներում: Այս թեմայում քննարկվում է «Ֆիա» գիրքը:

Բացի այդ տեղեկացնում եմ, որ քիչ անց թեմայի վերջին գրառումներից շատերը կառանձնացվեն ու դրանց հիման վրա կստեղծվի «Ֆենթզի» վերնագրով թեմա, քանի որ այդ գրառումները քննարկում են Ֆենթզի ոճը և անմիջական առնչություն «Ֆիա» գրքի հետ չունեն:

Marina85
30.01.2011, 01:13
Ասեմ, որ <Ֆիա> գիրքն անմիջական կապ ունի ֆենթզի ոճի հետ, ի դեպ, առաջին ֆենթզին է հայ գրականության մեջ...Հիշեցման կարգով ասեմ, և երբ դա ասվում է, հաստատ հեղինակն ինքը չի դասում իր գիրքն ինչ-որ ոճի, դրա համար հատուկ գրականագետներ կան, և մենք չէ, որ պիտի որոշենք, որ գիրքը որ գրական ոճին կարելի է դասել...

Rhayader
30.01.2011, 01:17

Պահանջում եմ գրականագետների ցուցակը, որոնք Ֆիան դասել են ֆենտեզի ոճին: Զգուշացնեմ՝ ստուգելու եմ բոլորին հերթով:

Marina85
30.01.2011, 01:22
Ես էլի եմ ասում ես Անինային մի անգամ եմ տեսել, այդ ցուցակի հարցով նրան դիմեք...Ու առհասարակ, եթե բողոքներ ունեիք, քննարկում եղավ ու լավ էլ ինֆորմացիա կար քնարկման մասին` օր, ժամ, տեղ..., ուր էիք????

Gago97
31.01.2011, 20:18
Ես էլ եմ կարդացել այս գիրքը ու ասեմ որ կարող է մեջը ֆանտազիա կա,բայց սյուժեն հեչ դուրս չեկավ ոչ էլ ընթացքը(soundtrack):

Հ.Գ.Ի դեպ ինձ թվումա որ Marian85 հենց Անինան է համ տարքն է բռնում համել գիրքը շատ է պաշտպանում:

Սա իմ կարծիքն է

Rhayader
31.01.2011, 21:54
ժողովուրդ ֆանտազիա կա ցանկացած ոչ վավերագրական գրքում: Իսկ ֆենտեզին կոնկրետ ժանր է: Որի հետ, նշում եմ նորից ու կրկին, Անինայի գիրքը ոչ մի կապ չունի ու չի էլ կարող ունենալ: Ըստ ժանրի սահմանման: Գումարում ենք Թոմաս Մորի Ուտոպիան` որպես նախադեպ-անտիթեզիս:

Malxas
19.02.2011, 09:46
Երեկ Բուկինիստ էի գնացել, որտեղ, ինչպես հիշում ենք կայացել էր Ֆիայի քննարկումը: Ինձ համար անսպասելի էր, բայց մի լավ աղջիկ, որը հասկանում է գրականությունից, դրական արտահայտվեց գրքի մասին: Մեջբերեմ նրա խոսքերից <Հեղինակն անշուշտ աճելու տեղ ունի, բայց գիրքն իրենից մի բան ներկայացնում է> մոտավորապես այսպես ասաց: Ինքս չեմ կարդացել Ֆիան ու դժվար թե մոտակայում կարողանամ դրան ժամանակ հատկացնել, սակայն կարծում եմ ակումբակիցների գերակշռող մասի բացասական վերաբերմունքը բացատրված էր Մարինա85 - ամպագոռգոռ ներկայացման պատճառով: Եթե սկզբնական գրառումը համեստ լիներ, չեմ կասկածում, որ բազմաթիվ ողջունալից ու ոգևորիչ կոչեր կհնչեին սկսնակ հեղինակի հասցեին:

Freeman
19.02.2011, 10:25

Կոնկրետ իմ բացասական վերաբերմունքը կախված էր նրանից,որ հեղինակը երգեր էր գրում(չեմ ուզում ասել թե ինչ երգեր,որ չտուգանվեմ:))),ու որ ասում էր,թե ուրիշ ֆենտեզի չի կարդացել,որ իր ոճն ունենա,ելնելով վերոհիշյալ պատճառներից իմ մոտ որոշակի կարծիք էր առաջացել հեղինակի մտավոր ու ստեղծագործական կարողությունների մասին,ինչն ավելի ամրապնդվեց,երբ կարդացի այստեղ մեջբերված հատվածները:Ինչևէ,Մալխաս ջան,խնդրում եմ կարդաս «Մատանիների տիրակալը»կամ մենակ «Հոբբիտ,կամ գնալն ու գալը»,որին հանդիպել եմ հայերեն թարգմանությամբ,ու դրանից հետո նոր «Ֆիան»,եթե հետո այստեղ կարծիք հայտնելուց վիրավորական խոսքեր չգրես հեղինակի հասցեին,երևի ես էլ կկարդամ:))

Malxas
19.02.2011, 10:40

Մոտավորապես պատկերացրի, թե ինչ երգեր կլինի գրած : :)
Ուրիշ հեղինակի չկարդալը, որպեսզի ոճի վրա չազդի, իհարկե անհիմն է: Է թող ազդեր ոճի վրա, մինչև որ կձևավորվեր իր սեփական ոճը: Իսկ փոխարենը կսովորեր թե ինչպես պետք է գրել:
Իմ ասածն ուղղակի այն էր, որ որոշակի համեստ կեցվածքի պարագայում, հեղինակին կարելի էր ոգևորել, ջերմ ու դրվարտանքի խոսքեր ասել, ինչն անկասկած իր դրական ազդեցությունը կունենար նրա հետագա աճի վրա:
Հենց այսօր կսկսեմ կարդալ Հոբբիտը, բայց Ֆիան չեմ խոստանա, որ կկարդամ: :)
Այստեղ բերված հատվածների շնորհիվ այն կարծիքին եմ, որ անկախ դրա ընդհանուր արժեքից, հետաքրքիր կամ հետաքրքիր չլինելուց, այն առնվազն լուրջ խմբագրման կարիք ունի: Նախևառաջ հեղինակի կողմից, իսկ այնուհետև պրոֆեսիոնալ խմբագրի:

Kuk
19.02.2011, 12:36
Երեկ Բուկինիստ էի գնացել, որտեղ, ինչպես հիշում ենք կայացել էր Ֆիայի քննարկումը: Ինձ համար անսպասելի էր, բայց մի լավ աղջիկ, որը հասկանում է գրականությունից, դրական արտահայտվեց գրքի մասին: Մեջբերեմ նրա խոսքերից <Հեղինակն անշուշտ աճելու տեղ ունի, բայց գիրքն իրենից մի բան ներկայացնում է> մոտավորապես այսպես ասաց: Ինքս չեմ կարդացել Ֆիան ու դժվար թե մոտակայում կարողանամ դրան ժամանակ հատկացնել, սակայն կարծում եմ ակումբակիցների գերակշռող մասի բացասական վերաբերմունքը բացատրված էր Մարինա85 - ամպագոռգոռ ներկայացման պատճառով: Եթե սկզբնական գրառումը համեստ լիներ, չեմ կասկածում, որ բազմաթիվ ողջունալից ու ոգևորիչ կոչեր կհնչեին սկսնակ հեղինակի հասցեին:

Օրինակ ինձ համար լրիվ մեկ ա, թե «զանգվածը» ինչ գույն գարշոկի մեջ են դնում, որտև դրա էությունը մեկա չի փոխվում:

Malxas
19.02.2011, 12:45
Օրինակ ինձ համար լրիվ մեկ ա, թե «զանգվածը» ինչ գույն գարշոկի մեջ են դնում, որտև դրա էությունը մեկա չի փոխվում:

Ինչ որ տեսանկյունից փոխվում է: Նկատի ունեմ, որ եթե գիրքը հավակնություն չունի տեղ գտնել աշխարհի մեծ գրողների կողքին, ինչը փորձում էր անել Մարինան, անդրադարձն այդքան բացասական չի լինի: Իսկ այնպես, դու ճիշտ ես: Ֆիան ինչ կա այն է, ոչ ավել, ոչ պակաս:

Rhayader
19.02.2011, 13:18

Մալխաս, Անինայի Ֆիան գիրք անվանելը նույնիսկ կասկածի տակ է դնում անվանողի առողջ դատողությունը:
Գիրքն իրենից ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՈՉԻՆՉ չի ներկայացնում, հեղինակը ՑԱՆԿԱՑԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ արձագանքում է վիրավորանքներով ու սպառնալիքներով, էլ չխոսենք նրա փիառ-խմբի անդամների մասին: Չեմ կարծում, որ նման հեղինակն աճելու տեղ ունի:
Բարեկենդանը կհաստատի վիրավորանքների ու սպառնալիքների մասը:
Աննա սերիալն էլ հո չի հավակնում լինել Բերգմանի ու Արոնոֆսկու կողքին: Բայց միևնույն է՝ զիբիլ է, ու համապատասխան վերաբերմունքի է արժանանում:
Մյուս կողմից՝ բազմաթիվ պնդումներ, որոնց ճշմարտացիությանը հավատալն առնվազն միամտություն կլիներ: Ֆենտեզի: Այն էլ առաջին ֆենտեզին: Ես ցույց տվեցի, որ Ֆիան ոչ միայն առաջին ֆենտեզին չի, այլ նաև ընդհանրապես ֆենտեզի չի: Որ «հեղինակը ֆինանսական ակնկալիքներ չունի»: Ու մեկ էլ մեկ ուրիշն ասում է՝ «այս գործի մեջ լուրջ փողեր են ներդրվել, մեզ պետք չի, որ մեր դեմ խոսեն»:
Պարունակությունը. լեզուն, աղբյուրները, «ծակ փիլիսոփայությունը»:

Malxas
19.02.2011, 13:29

Դու հավանաբար ավելի լավ կիմանաս, քանի որ ի տարբերություն ինձ, այդ գիրքը կարդացել ես:
Ըստ այն մեջբերումների, որոնք կատարվել են թեմայում, մոտավորապես նույն կարծիքին եմ, ինչ դու, գուցե ավելի վատ: Իսկ հեղինակին հավանաբար նման էքստազային վիճակի հասցրել են կողքից ծափ թվողներն ու <վայ ինչ լավն է> ասողները, որոնք ընդհանուր առմամբ գրականությունից չեն հասկանում:

erexa
19.02.2011, 16:16
Չէ բայց ոնց որ, Ֆիան Harry Potter-ից հետաքրքիր ա երևում կարելի ա խմած ժամանակ կարդալ: :))

Freeman
19.02.2011, 16:30
Մալխաս, Անինայի Ֆիան գիրք անվանելը նույնիսկ կասկածի տակ է դնում անվանողի առողջ դատողությունը:
Գիրքն իրենից ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՈՉԻՆՉ չի ներկայացնում, հեղինակը ՑԱՆԿԱՑԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ արձագանքում է վիրավորանքներով ու սպառնալիքներով, էլ չխոսենք նրա փիառ-խմբի անդամների մասին: Չեմ կարծում, որ նման հեղինակն աճելու տեղ ունի:
Բարեկենդանը կհաստատի վիրավորանքների ու սպառնալիքների մասը:
Աննա սերիալն էլ հո չի հավակնում լինել Բերգմանի ու Արոնոֆսկու կողքին: Բայց միևնույն է՝ զիբիլ է, ու համապատասխան վերաբերմունքի է արժանանում:
Մյուս կողմից՝ բազմաթիվ պնդումներ, որոնց ճշմարտացիությանը հավատալն առնվազն միամտություն կլիներ: Ֆենտեզի: Այն էլ առաջին ֆենտեզին: Ես ցույց տվեցի, որ Ֆիան ոչ միայն առաջին ֆենտեզին չի, այլ նաև ընդհանրապես ֆենտեզի չի: Որ «հեղինակը ֆինանսական ակնկալիքներ չունի»: Ու մեկ էլ մեկ ուրիշն ասում է՝ «այս գործի մեջ լուրջ փողեր են ներդրվել, մեզ պետք չի, որ մեր դեմ խոսեն»:
Պարունակությունը. լեզուն, աղբյուրները, «ծակ փիլիսոփայությունը»:
Ես կասեի փիլիֆոբիան:))

bagatel1
21.02.2011, 16:05
մի քիչ շատ անպատասխանատու չե՞ք արդյոք,հայ գրականության մեջ վաղուց կա երեւակայական ոճի գրողներ: Համենայնդեպս Կարեն Ա Սիմոնեանին ես գիտեմ: երեւի երեսուն , եթե ոչ ավել տարի առաջ արդեն ունի գրած : էհ, ինչ ասեմ, ով ինչուզում գրում ա:

Հայկօ
21.02.2011, 16:17

Կարեն Ա. Սիմոնյանը ֆանտաստ գրող է: Խնդրում եմ ֆանտաստիկան չշփոթել ֆենտզիի հետ. դրանք միանգամայն տարբեր բաներ են:

Black Angel16
10.09.2011, 20:22
Սիրելի ֆորումի մասնակիցներ,
Ես պատրաստվում եմ շատ լուրջ աշխատանք գրել կապված հայկական և ընդհանրապես ֆենթեզի ժանրի վերաբերյալ: Ինձ հիմա օգնություն է պետք կապված այդ թեմայի հետ: Զեր կարծիքները, ինչ գրացանք խորհուրդ կտաք, ինչ հայկական ժամանակակից գրողներ արժի ուսումնասիրել...
Շատ, շատ շնորհակալ կլինեմ բոլորից! Շատ եմ խնդրում չանտեսել))))

Lion
10.09.2011, 21:51
Ֆենթզի ժանրը մեր մոտ գործնականում չկա: Իհարկե, կարող ես "Ֆիա"-ն կարդալ, բայց, եթե դա չի բավարարի, ապա կարդա Հավերժության դատապարտվածի նոթերը: (http://www.akumb.am/showthread.php/61348-Հավերժության-դատապարտվածը) Սա պատմավեպ է ֆենթզիի տարրերով և ներկա պայմաններում, եթե այլ ավելի լավ ֆենթզի գտնես, ես միայն ուրախ կլինեմ ;)

kyahi
11.09.2011, 09:07
Սիրելի ֆորումի մասնակիցներ,
Ես պատրաստվում եմ շատ լուրջ աշխատանք գրել կապված հայկական և ընդհանրապես ֆենթեզի ժանրի վերաբերյալ: Ինձ հիմա օգնություն է պետք կապված այդ թեմայի հետ: Զեր կարծիքները, ինչ գրացանք խորհուրդ կտաք, ինչ հայկական ժամանակակից գրողներ արժի ուսումնասիրել...
Շատ, շատ շնորհակալ կլինեմ բոլորից! Շատ եմ խնդրում չանտեսել))))
մմմմ... կարծում եմ քեզ այդ հարցում կարող է օգնել միայն Rhayader-ը , բայց դե ինչքանով տեղյակ եմ, ինքը ակումբ համարյա չի մտնում, ֆեյսբուքում եթե բռնացնես, ապա խնդրանքդ օդի մեջ չի մնա ;)

Black Angel16
11.09.2011, 17:07
Նախ շատ շնորհակալ եմ արագ արձագանքի համար:
Հա ես ել նկատեցի որ պիտի Rhayader-ի հետ կապնվեմ ու նկատեցի որ ուշ-ուշ է մտնում, բայց ֆեյսբուքի իրա մականունը, ոչ էլ անունը չգիտեմ: Եթե հուշեք շատ լավ կլինի: Ճիշտն ասած մի մարդու հետ էլ էի շատ ուզում կապնվել: Նա լրագրող է, "Վարենիկների" մասին էր գրել:) Անունը Բայանդուր էր, եթե չեմ սխալվում: Եթե ինչ-որ մեկը բացի իր Twitter հասցեից էլի տեղեկություն ունի իր մասին, խմդրում եմ ասեք:B
Ինչ վերաբերում է այն փաստին որ հայկական ֆենթեզի չկա, ապա ես դա շատ լավ գիտեմ, դրա համար էլ այդ ոլորտն եմ ընտրել ու ուզում զարգացնել: Բայց ենքան վատ արձագանքներ եմ լսել ՖԻԱ-ի մասին որ չեմ ել ուզում կարդալ: Գիրքն էլ չունեմ, պիտի հատուկ գնեմ: Ամեն դեպքում կփորձեմ գտնել Հավերժության դատապարտվածի նոթերը:
Բայց եթե էլի ինչ-որ հետաքրքրի բաներ կարող եք ավելացնել այդ թեմայով, կարեևոր չէ ինչ, թեկուզ ընդհանրապես, շատ ուրախ կլինեմ::hands

Moonwalker
11.09.2011, 17:44

Ոնց որ երկուսն էլ (թե՛ Rhayader-ը, և թե՛ նշածդ լրագրող Բայանդուրը) նույն մարդն է (http://www.facebook.com/SongOfFall)::))

Ռուֆուս
11.09.2011, 22:20
Ժող, Սկեպտիկի Ֆիայի օրինակը մինչև հիմա մոտս ա, ոչ կարդացել եմ, ոչ էլ պատրաստվում եմ կարդալ (որովհետև էդ գրքի կարդալը վիրավորական կլիներ George R.R. Martin-ի համար): Եթե ինչ-որ մեկն ուզում ա, կարող եմ մինչև տիրոջը վերադարձնելը տամ :)

Skeptic
12.09.2011, 00:02
Ժող, Սկեպտիկի Ֆիայի օրինակը մինչև հիմա մոտս ա, ոչ կարդացել եմ, ոչ էլ պատրաստվում եմ կարդալ (որովհետև էդ գրքի կարդալը վիրավորական կլիներ George R.R. Martin-ի համար): Եթե ինչ-որ մեկն ուզում ա, կարող եմ մինչև տիրոջը վերադարձնելը տամ :)
:sulel

http://i.imgur.com/iApWP.jpg

Հայկօ
12.09.2011, 16:21
Սիրելի ֆորումի մասնակիցներ,
Ես պատրաստվում եմ շատ լուրջ աշխատանք գրել կապված հայկական և ընդհանրապես ֆենթեզի ժանրի վերաբերյալ: Ինձ հիմա օգնություն է պետք կապված այդ թեմայի հետ: Զեր կարծիքները, ինչ գրացանք խորհուրդ կտաք, ինչ հայկական ժամանակակից գրողներ արժի ուսումնասիրել...
Շատ, շատ շնորհակալ կլինեմ բոլորից! Շատ եմ խնդրում չանտեսել))))

Black Angel16, առաջարկում եմ տեղափոխվել «Ֆենտզի (http://www.akumb.am/showthread.php/58993-Ֆենթզի)» թեման. այնտեղ կզրուցենք (ինչպես նաև առաջարկում եմ այդ թեման լրիվ կարդալ):

Black Angel16
13.09.2011, 14:36
Ժող, Սկեպտիկի Ֆիայի օրինակը մինչև հիմա մոտս ա, ոչ կարդացել եմ, ոչ էլ պատրաստվում եմ կարդալ (որովհետև էդ գրքի կարդալը վիրավորական կլիներ George R.R. Martin-ի համար): Եթե ինչ-որ մեկն ուզում ա, կարող եմ մինչև տիրոջը վերադարձնելը տամ :)
Ես շատ կուզեի այդ քննադատված "ՖԻԱ"ն կարդալ: Եթե հնարավոր է շատ ուրախ կլինեմ: Գրքերի հետ շատ զգույշ եմ:)

Ruby Rue
19.07.2012, 10:13
Էա աղջիկը հաստատ էն «աստղագետի» բարեկամը կլինի, որ հայտարարում էր որ ՆԱՍԱՆ-ը / ինքը տենց էր ասում/ կանչել ա իրան առաջին ՀԱՅ տիեզերագնացը դառնալու/ խեղճ Ջեյմս Բաղյան/ ու ՆՅՈՒՏՈնը սխալ ա հաշվարկել լույսի արագությունը:
Եթե նույնիսկ բարեկամ չեն, արժե ծանոթացնել, իրար լավ կհասկանան առաջին հայ ֆանտաստն ու կասմանավտը... Տիեզերական փառքի կհասնեն...:B

Վոլտերա
15.12.2012, 21:31
Գոնե Ֆենտեզին մի փչացրեք ձեր ոռնոցներով... Զզվելս էկավ, սենց բան երբեք չէր եղել ինչ-որ գիրք կարդալուց

Malxas
15.12.2012, 22:15
Մարի ջան, քեզ դուր է եկել «Ֆիա» գիրքը և դու այն ֆենթզի՞ ես համարում:

Գոնե Ֆենտեզին մի փչացրեք ձեր ոռնոցներով... Զզվելս էկավ, սենց բան երբեք չէր եղել ինչ-որ գիրք կարդալուց

StrangeLittleGirl
15.12.2012, 22:24
Մարի ջան, քեզ դուր է եկել «Ֆիա» գիրքը և դու այն ֆենթզի՞ ես համարում:

Ինձ թվաց՝ Մարին Ֆիայի մասին ա գրել, ու շատ էլ ճաշակով աղջիկ ա :esim

Malxas
15.12.2012, 22:43
Գուցե և իրավացի ես, սակայն «մի փչացրեք ձերը» մտածմունքի տեղիք է տալիս :think
Որովհետև «Ֆիա» - ի կողմից միայն մեկ մարդ էր դոշ տված մարտնչում:

Ինձ թվաց՝ Մարին Ֆիայի մասին ա գրել, ու շատ էլ ճաշակով աղջիկ ա :esim

StrangeLittleGirl
16.12.2012, 04:10
Գուցե և իրավացի ես, սակայն «մի փչացրեք ձերը» մտածմունքի տեղիք է տալիս :think
Որովհետև «Ֆիա» - ի կողմից միայն մեկ մարդ էր դոշ տված մարտնչում:

Մարին կարգին աղջիկ ա, նենց որ դժվար :)

Malxas
16.12.2012, 11:35
Մարին կարգին աղջիկ ա, նենց որ դժվար :)

Հարցը էնպես կտրվածքով դրեցիր, որ հիմա ուզի չուզի պիտի ասի, որ զզվում է «Ֆիա» ից: :D

Rhayader
16.12.2012, 12:40
Գուցե և իրավացի ես, սակայն «մի փչացրեք ձերը» մտածմունքի տեղիք է տալիս :think
Որովհետև «Ֆիա» - ի կողմից միայն մեկ մարդ էր դոշ տված մարտնչում:

Խոսքը, կարծում եմ, հայկական սերիալներին հատուկ ողբի մասին է («մի փչացրեք ձեր ոռնոցներով»):

Malxas
16.12.2012, 16:23
Խոսքը, կարծում եմ, հայկական սերիալներին հատուկ ողբի մասին է («մի փչացրեք ձեր ոռնոցներով»):

Դա էլ վատ տարբերակ չէ: :)

Alphaone
16.12.2012, 16:50
Հայեր, ֆեբտեզին իմ ամենասիրած ժանրերից է, ուզում եմ այս ժանրում որոշ գործեր գրել ու վերոգրյալը կարդալիս որոշեցի անպայման Ֆիա-ն կարդալ, կարծես թե արժեքավոր ուղեցույց է՝ ինչպես չպետք է գրել )))))

Alphaone
16.12.2012, 17:18
Հայեր, ֆեբտեզին իմ ամենասիրած ժանրերից է, ուզում եմ այս ժանրում որոշ գործեր գրել ու վերոգրյալը կարդալիս որոշեցի անպայման Ֆիա-ն կարդալ, կարծես թե արժեքավոր ուղեցույց է՝ ինչպես չպետք է գրել )))))

էլի վրիպակներով եմ գրել, ներեցեք, կուղղվեմ :D

Վոլտերա
16.12.2012, 20:22
Մարի ջան, քեզ դուր է եկել «Ֆիա» գիրքը և դու այն ֆենթզի՞ ես համարում:

:) Ես ֆիայի հետ եմ: Դուքով դիմել էի ֆիային ու իր գիրքը հավանողներին:

Վոլտերա
16.12.2012, 20:36
Չէ, ես իրոք ամեն ինչը սխալ եմ ձևակերպում:D Կաշխատեմ վրաս:think

Malxas
16.12.2012, 20:39
:) Ես ֆիայի հետ եմ: Դուքով դիմել էի ֆիային ու իր գիրքը հավանողներին:

Առայժմ մեկ ընդամենը մեկ մարդ է հայտնի, որ հավանել է այդ գիրքը: Դա մի աղջիկ է, որը նաև կասկածվում է «Ֆիա» գրքի հեղինակը լինելու մեջ:;)

Վոլտերա
16.12.2012, 21:12
Առայժմ մեկ ընդամենը մեկ մարդ է հայտնի, որ հավանել է այդ գիրքը: Դա մի աղջիկ է, որը նաև կասկածվում է «Ֆիա» գրքի հեղինակը լինելու մեջ:;)
:hands Շատ լավ ա, որ էդքան չենք իջել:

Chuk
16.12.2012, 21:42
Առայժմ մեկ ընդամենը մեկ մարդ է հայտնի, որ հավանել է այդ գիրքը: Դա մի աղջիկ է, որը նաև կասկածվում է «Ֆիա» գրքի հեղինակը լինելու մեջ:;)
Մալխաս ջան, բա էս լավ աղջկան մոռացե՞լ ես :))

Երեկ Բուկինիստ էի գնացել, որտեղ, ինչպես հիշում ենք կայացել էր Ֆիայի քննարկումը: Ինձ համար անսպասելի էր, բայց մի լավ աղջիկ, որը հասկանում է գրականությունից, դրական արտահայտվեց գրքի մասին: Մեջբերեմ նրա խոսքերից <Հեղինակն անշուշտ աճելու տեղ ունի, բայց գիրքն իրենից մի բան ներկայացնում է> մոտավորապես այսպես ասաց: Ինքս չեմ կարդացել Ֆիան ու դժվար թե մոտակայում կարողանամ դրան ժամանակ հատկացնել, սակայն կարծում եմ ակումբակիցների գերակշռող մասի բացասական վերաբերմունքը բացատրված էր Մարինա85 - ամպագոռգոռ ներկայացման պատճառով: Եթե սկզբնական գրառումը համեստ լիներ, չեմ կասկածում, որ բազմաթիվ ողջունալից ու ոգևորիչ կոչեր կհնչեին սկսնակ հեղինակի հասցեին:

հ.գ. հա, ես կռիս եմ :))

Malxas
16.12.2012, 22:12
Մալխաս ջան, բա էս լավ աղջկան մոռացե՞լ ես :))

հ.գ. հա, ես կռիս եմ :))

Էն ոնց էիր ասում... Զիս զգետին զսեպեցիր :oy

Chilly
14.12.2016, 21:21
Անինան ա (https://news.am/arm/news/330529.html)

Ռուֆուս
14.12.2016, 22:51
Անինան ա (https://news.am/arm/news/330529.html)

ԴԴԴԴԴԴԴ

Էս լրիվ ֆենթըզի ա