PDA

Դիտել ողջ տարբերակը : 5-օրյա արշավ ակումբցիներով դեպի Ջավախք



My World My Space
05.12.2010, 15:10
Սիրելիներս, տեղեկացնում եմ, որ 2011թ. հուլիսի վերջին կազմակերպվելու է արշավ դեպի Ջավախք: Թեման այսքան շուտ եմ բացում, որ նախորոք պատրաստվեն էկողները, որովհետև այս արշավը նախորդներից ավելի ծախսատար է լինելու

Ուղևորության նախնական պլանը`

Օր առաջին` Երևան - ք. Նինոծմինդա - Փոկա գյուղ -Փարվանա լիճ - գիշերակացը Փոկա գյուղում


50627 50628 50629


նկար 1. Տեսարան Նինոծմինդայից
նկար 2. Փարվանա լիճ /Փարվանա լճից այլ նկարներ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/53755-%D5%B4%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%B8%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%A1%D6%83%D5%BD%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE...?p=2032388&viewfull=1#post2032388) և այստեղ (http://www.akumb.am/showthread.php/53755-%D5%B4%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%B8%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%A1%D6%83%D5%BD%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE...?p=2032390&viewfull=1#post2032390) /
նկար 3. Տեսարան Փոկա գյուղից
նկար 4. Տեսարան Փոկա գյուղից

My World My Space
05.12.2010, 15:17
Օր երկրորդ` Փարվանա լիճ - Քյորողլու լեռ` Կիկլոպյան ամրոցներ - Աքր լիճ - Գիշերակացը Քյորողլու լեռան վրա` վրաններով:

50634 50635 50632 50633

նկար 1. Աբուլ լեռը 3301 մ.
նկար 2. Տեսարան Կիկլոպյան ամրոցներից
նկար 3. Փարվանա լիճը, առջևում Քյորողլու լեռը, հետին պլանում Աբուլ լեռը
նկար 4. Աքր լեռնային լիճը

My World My Space
05.12.2010, 15:23
Օր երրորդ` Աբուլ լեռ` 3301մ. -գիշերակաց Աբուլ լեռան քարայրներում` վրանների մեջ:




Օր չորրորդ` վայրեջք Աբուլի հակառակ կողմից, ավտոբուսով ուղևորություն դեպի Վարձիա և Թմկաբերդ , գիշերակացը Փոկա գյուղում:

50636 50637 50638 50639

նկար 1. Վարձիա
նկար 2. Թմկաբերդ
նկար 3. Վարձիա
Նկար 4. Թմկաբերդ

My World My Space
05.12.2010, 15:28
Օր հինգերորդ` այցելություն Գանձա, Տերյանի տուն թանգարան, Սաղամո լիճ, հետադարձ դեպի Երևան:

50640 50641 50642

Նկար 1. Գանձա գյուղը` հետին պլանում Փոկան
նկար 2. Տերյանի տունը
նկար 3. տեսարան Գանձա գյուղից


Ուղևորության նախնական արժեքը մոտ 30 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր մասնակիցի համար, ներառյալ բոլոր ծախսերը:

yerevanci
05.12.2010, 15:37
Չե՞ս կարծում, որ գինը թանկա, ես նախորդ ամառ կազմակերպել ու գանցել եմ Երևան-Նինոծմինդա-Փարվանա լիճ-Նինոծմինդա-Ախալքալաք-Ախլցխա-Բորժոմի-Խաշուրի-Գորի-Մցխեթ-Թբիլիսի-Երևան երթուղով երեք օրով, գիշերել ենք Ախյցխայում ու ծախսել ենք 15000 դրամ, սնունդն էլ մեջը:
Ու նաև չեմ կարծում, որ Ջավախքում հինգ օր տեսնելու բան կա

My World My Space
05.12.2010, 15:39
Կարծում եմ ;)

Ես հաշվի եմ առել առավելագույնը և ըդ որում նախնական, օրը կգա, կհաշվենք :)

Իսկ քանի՞ օր եք մնացել

yerevanci
05.12.2010, 15:40
Կարծում եմ ;)

Ես հաշվի եմ առել առավելագույնը և ըդ որում նախնական, օրը կգա, կհաշվենք :)

իսկ այդ առավելագույնի մեջ ինչա մտնում

երեք

My World My Space
05.12.2010, 15:42
Չե՞ս կարծում, որ գինը թանկա, ես նախորդ ամառ կազմակերպել ու գանցել եմ Երևան-Նինոծմինդա-Փարվանա լիճ-Նինոծմինդա-Ախալքալաք-Ախլցխա-Բորժոմի-Խաշուրի-Գորի-Մցխեթ-Թբիլիսի-Երևան երթուղով երեք օրով, գիշերել ենք Ախյցխայում ու ծախսել ենք 15000 դրամ, սնունդն էլ մեջը:
Ու նաև չեմ կարծում, որ Ջավախքում հինգ օր տեսնելու բան կա

Ուրեմ մենք տեսնելու համար չենք գնում միայն, այլ արշավի ու բնության գրկում հանգստանալու


իսկ այդ առավելագույնի մեջ ինչա մտնում

շատ բաներ, գնալուց կորոշենք, ըստ այդմ էլ կհաշվենք

Հ.Գ. իսկ դուք քանի հոգով եք գնացել ու ինչ տրանսպորտով

yerevanci
05.12.2010, 15:45
շատ բաներ, գնալուց կորոշենք, ըստ այդմ էլ կհաշվենք

իսկ էլի գնացել ես այդ կողմեր, տեղյակ ես այդ հատվածներում ինչ պատմամշակութային կոթողներ կան

My World My Space
05.12.2010, 15:46
իսկ էլի գնացել ես այդ կողմեր, տեղյակ ես այդ հատվածներում ինչ պատմամշակութային կոթողներ կան


գիտեմ, իմ ծննդավայրն է

Ուրեմն ասեմ, որ հիմնականում 3 օրերին գնալու ենք էնպիսի տեղեր, որտեղ հիմնականում չեն գնում, մասնավորապես Քյոռօղլու լեռ ու Աքր լիճ, էնտեղ եղե՞լ ես

yerevanci
05.12.2010, 15:47
գիտեմ, իմ ծննդավայրն է

շատ լավա, շատ եմ սիրում էտ կողմի ժողովրդին, հատկապես բարբառը, որով խոսում են, մի տեսակ քաղցր ու համով բարբառա

իսկ որտեղ ես ծնվել

My World My Space
05.12.2010, 15:56
Երևանցի ջան չասեցիր է, քանի՞ հոգով եք գնացել ու ի՞նչ տրանսպորտով

Ու ինչ եք կերել, որ էդքան տեղ գնացել եք, սնուննդն էլ հետը 15 000 եք ծախսել

Gayl
05.12.2010, 17:37
Չե՞ս կարծում, որ գինը թանկա, ես նախորդ ամառ կազմակերպել ու գանցել եմ Երևան-Նինոծմինդա-Փարվանա լիճ-Նինոծմինդա-Ախալքալաք-Ախլցխա-Բորժոմի-Խաշուրի-Գորի-Մցխեթ-Թբիլիսի-Երևան երթուղով երեք օրով, գիշերել ենք Ախյցխայում ու ծախսել ենք 15000 դրամ, սնունդն էլ մեջը:
Ու նաև չեմ կարծում, որ Ջավախքում հինգ օր տեսնելու բան կա

Կարծում եմ չենք գնալու, արագ-արագ մի քանի տեղ գնանք տեսնենք ու հետ գանք, բա չմնա՞նք, մի թիչ ամբոխով քեֆ անենք, որ հանգիստ խղճով հետ գանք, նույն կերպ կարող ենք գնանք լիճ, ոչ մի տեղ էլ չգնանք, 5 օր լավ ժամանակ անցկացնենք ու հետ գանք:

Միքո
05.12.2010, 17:40
դե գնացեք հա՜ :beee :D

Շինարար
05.12.2010, 17:41
Կարծում եմ չենք գնալու, արագ-արագ մի քանի տեղ գնանք տեսնենք ու հետ գանք, բա չմնա՞նք, մի թիչ ամբոխով քեֆ անենք, որ հանգիստ խղճով հետ գանք, նույն կերպ կարող ենք գնանք լիճ, ոչ մի տեղ էլ չգնանք, 5 օր լավ ժամանակ անցկացնենք ու հետ գանք:

Եթե կոնկրետ մի տեղ գնանք, ասած քեզ՝ թեկուզ լիճ, մի քանի օր մնանք, հավես կլինի, բայց եթե ընկնելու ենք չոլերը, սօր էս սարը բարձրանանք, էքուց էս վանքն ու ամրոցը, ես պաս:)

Gayl
05.12.2010, 17:45
Եթե կոնկրետ մի տեղ գնանք, ասած քեզ՝ թեկուզ լիճ, մի քանի օր մնանք, հավես կլինի, բայց եթե ընկնելու ենք չոլերը, սօր էս սարը բարձրանանք, էքուց էս վանքն ու ամրոցը, ես պաս:)
Հա ինձ էլ չի դզում, տենց բաների հետ հավես չունեմ, բայց որ ակումբցիներով ենք անպայման կգնամ:

Gayl
05.12.2010, 17:46
դե գնացեք հա՜ :beee :D

Քո ինադու ա կազմակերպում:D:D

Միքո
05.12.2010, 17:50
Քո ինադու ա կազմակերպում:D:D

լավա անում, սպասի ինձ ազատ արձակեն, ես իրան ցույց կտամ :)) հեսա տենալուա ու գժվի :D
իսկ դու, դրա տեղը ավելի լավա գնա պարապի :))

Gayl
05.12.2010, 18:02
լավա անում, սպասի ինձ ազատ արձակեն, ես իրան ցույց կտամ :)) հեսա տենալուա ու գժվի :D
իսկ դու, դրա տեղը ավելի լավա գնա պարապի :))

Ուզու՞մ ես վրեժ լուծես, 5 օրով գնում են Ջավախք չէ՞, ուրեմն դու էլ 10 օրով արձակուրդ ես վեկալում ու երկուսով գնում ենք Սոչի, իրանք կխոսան քարերից, հողից, կիսաավեր եկեղեցիներից, «լճերից», մնալու համար շատ վտանգավոր տնակներից, իսկ մենք օրինակ ռուս գեղեցկուհիներից, տարբեր տեսակ ստրիբ կլուբներից, բարերից ու նաև կասենք թե ինչպես էինք ագահաբար թմրնանյութը լցնում թևերներիս մեջ:D:D

Հայկօ
05.12.2010, 18:59
Եթե կոնկրետ մի տեղ գնանք, ասած քեզ՝ թեկուզ լիճ, մի քանի օր մնանք, հավես կլինի, բայց եթե ընկնելու ենք չոլերը, սօր էս սարը բարձրանանք, էքուց էս վանքն ու ամրոցը, ես պաս:)

Չոլերն ու սարուձորը դզում են :love: Արձակուրդիս հետ եթե հարմարվի՝ հաստատ գալու եմ: Հա, մեկ էլ՝ եթե կարողանամ քնապարկ ճարել think:

VisTolog
05.12.2010, 19:05
Օր երրորդ` Աբուլ լեռ` 3301մ. -գիշերակաց Աբուլ լեռան քարայրներում` վրանների մեջ:




Օր չորրորդ` վայրեջք Աբուլի հակառակ կողմից, ավտոբուսով ուղևորություն դեպի Վարձիա և Թմկաբերդ , գիշերակացը Փոկա գյուղում:

50636 50637 50638 50639

նկար 1. Վարձիա
նկար 2. Թմկաբերդ
նկար 3. Վարձիա
Նկար 4. Թմկաբերդ

Հով, էդ վայրեջքը ի՞նչ ձևա լինելու::think

Շինարար
05.12.2010, 19:22
Չոլերն ու սարուձորը դզում են :love: Արձակուրդիս հետ եթե հարմարվի՝ հաստատ գալու եմ: Հա, մեկ էլ՝ եթե կարողանամ քնապարկ ճարել think:

Դե ես առավոտ զարթնում եմ՝ չոլ ու սար ու ձոր եմ տեսնում:)) Էլի ոչինչ, եթե կոնկրետ մի չոլ գնանք, օրինակ, մտածում եմ՝ ամառը կարելի ա՝ մի քանի օրով գնալ Ահնիձոր:)) Բայց չոլից չոլ հինգ օր շարունակ, ես գոհ եմ, ձեզ էլ հաճելի ժամանց եմ մաղթում:))

tikopx
05.12.2010, 19:26
որ օրերին եք պատրաստվում գնալ՝ երկուշաբթվանից -ուրբաթ թե այլ, տարբեր օրեր եմ զբաղված լինեու 2011-ից, մոտավոր ասեք, որ կազմակերպեմ օրերս:

VisTolog
05.12.2010, 19:30
որ օրերին եք պատրաստվում գնալ՝ երկուշաբթվանից -ուրբաթ թե այլ, տարբեր օրեր եմ զբաղված լինեու 2011-ից, մոտավոր ասեք, որ կազմակերպեմ օրերս:

Գոնե մի ամիս առաջ հարցրա…:D

tikopx
05.12.2010, 19:32
նոր աշխատանքի հույս կա, իմանամ ինչ եմ անելու:(

Միքո
05.12.2010, 19:37
նոր աշխատանքի հույս կա, իմանամ ինչ եմ անելու:(

ընդունվի աշխատանքի :))

tikopx
05.12.2010, 19:38
լավ ստեղ իմ անձնականը չքննարկենք, բայց քեզ մոտ կլինեմ :)
հնարավորա շուտշուտ երևամ ձեր մոտ- տուլիկով:D

yerevanci
05.12.2010, 20:54
Երևանցի ջան չասեցիր է, քանի՞ հոգով եք գնացել ու ի՞նչ տրանսպորտով

Ու ինչ եք կերել, որ էդքան տեղ գնացել եք, սնուննդն էլ հետը 15 000 եք ծախսել

15 հոգով ենք գնացել, Ford-ով, ու կերել ենք խորովածից սկսած մինչև վրացական հայտնի խաչապուրի ու լիմոնադ

davidus
05.12.2010, 22:33
Դե ես առավոտ զարթնում եմ՝ չոլ ու սար ու ձոր եմ տեսնում:)) Էլի ոչինչ, եթե կոնկրետ մի չոլ գնանք, օրինակ, մտածում եմ՝ ամառը կարելի ա՝ մի քանի օրով գնալ Ահնիձոր:)) Բայց չոլից չոլ հինգ օր շարունակ, ես գոհ եմ, ձեզ էլ հաճելի ժամանց եմ մաղթում:))

Իսկ ով ա քեզ հարցնում, թե դու ուզում ես գալ, թե չէ:

Շինարար
05.12.2010, 22:44
Իսկ ով ա քեզ հարցնում, թե դու ուզում ես գալ, թե չէ:

Ասեցի՝ համենայն դեպս տեղեկացնեմ:))

davidus
05.12.2010, 23:14
Ասեցի՝ համենայն դեպս տեղեկացնեմ:))

Համենայն դեպս դու էլ տեղյակ եղի, որ որոշ դեպքերում կարելի ա մարդկանց կամքի վրա բռնանալ: :))

Շինարար
05.12.2010, 23:38
Համենայն դեպս դու էլ տեղյակ եղի, որ որոշ դեպքերում կարելի ա մարդկանց կամքի վրա բռնանալ: :))

Լավ, էլ չեմ երկարացնում, կապրենք, կտեսնենք՝ ով ում:))

Gayl
06.12.2010, 00:48
15 հոգով ենք գնացել, Ford-ով, ու կերել ենք խորովածից սկսած մինչև վրացական հայտնի խաչապուրի ու լիմոնադ

Դե ուրեմն մեր մենյուի մեջ մտնում ա վրացական աղջիկներն ու վրացական հայտնի խոտը:P:D:D
Չէ՞ Հով:D

Norton
06.12.2010, 02:44
Ժող իսկ 2013-ի հուլիս-օգոստոսի վրա արշավ չկա՞: Եթե լինի խնդում եմ անպայման թեմա բացել ու տեղեկացնել՝մեծ հաճույքով կգամ:8

StrangeLittleGirl
06.12.2010, 09:16
Հով, իսկ լողանալու հնարավորություն լինելու՞ ա: :)) Առաջին հերթին դրանից ա կախված իմ գալ-չգալը: Ես հաստատ հինգ օր առանց լողանալու չեմ դիմանա :D

Ի դեպ, լավ ա, որ սենց շուտ ես շուխուռն անում: Մանրից սկսեմ հասկանալ, թե երբ եմ արձակուրդ վերցնելու:

einnA
06.12.2010, 09:39
Ժող իսկ 2013-ի հուլիս-օգոստոսի վրա արշավ չկա՞: Եթե լինի խնդում եմ անպայման թեմա բացել ու տեղեկացնել՝մեծ հաճույքով կգամ:8

դու բանակից կգաս, մի բան կլինի :))

հաստատ ասել չեմ կարա, բայց որ արձակուրդի մեջ եղա, կգամ :))

Նաիրուհի
06.12.2010, 09:41
Հով, ես գրանցման կարիք չունեմ, չէ՞ :oy

My World My Space
06.12.2010, 10:10
Հով, իսկ լողանալու հնարավորություն լինելու՞ ա: :)) Առաջին հերթին դրանից ա կախված իմ գալ-չգալը: Ես հաստատ հինգ օր առանց լողանալու չեմ դիմանա :D

Ի դեպ, լավ ա, որ սենց շուտ ես շուխուռն անում: Մանրից սկսեմ հասկանալ, թե երբ եմ արձակուրդ վերցնելու:

լողանալը հի՜ն պապական մեթոդներով, տաշտի մեջ, քիսաչու ծառայությունն էլ անվճար... ;):D
Բյուր ջան 3 լճում լողալու ես, հետդ մի հատ շամպուն վերցնես, բոլ չի՞ :))

StrangeLittleGirl
08.12.2010, 10:51
լողանալը հի՜ն պապական մեթոդներով, տաշտի մեջ, քիսաչու ծառայությունն էլ անվճար... ;):D
Բյուր ջան 3 լճում լողալու ես, հետդ մի հատ շամպուն վերցնես, բոլ չի՞ :))

Կարևոր չի՝ ոնց: Կարևորը՝ հնարավորություն լինի :D Բայց նախընտրում եմ հին պապական մեթոդները: Լճի մեջ մի քիչ հակաէկոլոգիական ա: :))

Ձայնալար
08.12.2010, 11:02
Կարևոր չի՝ ոնց: Կարևորը՝ հնարավորություն լինի :D Բայց նախընտրում եմ հին պապական մեթոդները: Լճի մեջ մի քիչ հակաէկոլոգիական ա: :))

Էդքաաաաաաան կեղտոտ ես լինելու :D:D

Եկա ասեմ, որ շատ գայթակղիչ արշավ ա, շատ կուզեմ մասնակցել, բայց դե մի տարի առաջ ստույգ բան ասելը բնականաբար դժվար ա:
Բացի այդ ուզում եմ ասել, որ 30 000 -ը առաջի հայացքից հեչ էլ շատ չի 5 օրվա համար, ես էլ փորձ ունեմ էլի տենց կուլտուռնի միջոցառումներ կազմակերպելու :D

Մեկ էլ ուզում եմ հիշեցնել, որ անձնագրերը կարգի բերեք, եթե մտադրվում եք գնալ էս արշավին՝ ջավախք վամ նի Հաղարծին :))

Արևածագ
08.12.2010, 13:33
Մեկ էլ ուզում եմ հիշեցնել, որ անձնագրերը կարգի բերեք, եթե մտադրվում եք գնալ էս արշավին՝ ջավախք վամ նի Հաղարծին :))

:aaa Ես էլ երազանքների գիրկն եմ ընկել, թե կարո՞ղ է հարմարեցնեմ, ես էլ գնամ::think Ինձ էդ բախտը չկա :cry : Ո՞վ կթողնի, որ առանց վիզա մտնեմ Վրաստան:
Ձայնալար, շնորհակալ եմ, որ հիշեցրիր անձնագրի մասին: Սթափվեմ:

Ձայնալար
08.12.2010, 13:34
Քեզ ով էր խնդրում գնայիր դառնայիր ագրեսոր երկրի քաղաքացի :))

Kita
08.12.2010, 16:24
Էդքաաաաաաան կեղտոտ ես լինելու :D:D

Եկա ասեմ, որ շատ գայթակղիչ արշավ ա, շատ կուզեմ մասնակցել, բայց դե մի տարի առաջ ստույգ բան ասելը բնականաբար դժվար ա:
Բացի այդ ուզում եմ ասել, որ 30 000 -ը առաջի հայացքից հեչ էլ շատ չի 5 օրվա համար, ես էլ փորձ ունեմ էլի տենց կուլտուռնի միջոցառումներ կազմակերպելու :D

Մեկ էլ ուզում եմ հիշեցնել, որ անձնագրերը կարգի բերեք, եթե մտադրվում եք գնալ էս արշավին՝ ջավախք վամ նի Հաղարծին :))

Անձնագիրը 2 օրում նույնիսկ 1 կարգի է բերվում պետքության դեպքում:))

Malxas
09.12.2010, 16:39
Մի հարց էլ ես տամ: Ինչ մեքենաներով ենք գնալու... :think

Gayl
09.12.2010, 16:49
Մի հարց էլ ես տամ: Ինչ մեքենաներով ենք գնալու... :think

Դեռ մի վեց ամիս կա էտ օրվան, դեռ պարզ չի քանի հոգի են գալացողները, կարող ա մի չորս հոգի գան կարող ա մի 40:

StrangeLittleGirl
09.12.2010, 18:48
Էդքաաաաաաան կեղտոտ ես լինելու :D:D

Եկա ասեմ, որ շատ գայթակղիչ արշավ ա, շատ կուզեմ մասնակցել, բայց դե մի տարի առաջ ստույգ բան ասելը բնականաբար դժվար ա:
Բացի այդ ուզում եմ ասել, որ 30 000 -ը առաջի հայացքից հեչ էլ շատ չի 5 օրվա համար, ես էլ փորձ ունեմ էլի տենց կուլտուռնի միջոցառումներ կազմակերպելու :D

Մեկ էլ ուզում եմ հիշեցնել, որ անձնագրերը կարգի բերեք, եթե մտադրվում եք գնալ էս արշավին՝ ջավախք վամ նի Հաղարծին :))

Ես շամպունի մասին եմ :angry

Արխային, իմ անձնագիրը վաղուց արդեն կարգի ա :P

My World My Space
09.12.2010, 18:54
:aaa Ես էլ երազանքների գիրկն եմ ընկել, թե կարո՞ղ է հարմարեցնեմ, ես էլ գնամ::think Ինձ էդ բախտը չկա :cry : Ո՞վ կթողնի, որ առանց վիզա մտնեմ Վրաստան:
Ձայնալար, շնորհակալ եմ, որ հիշեցրիր անձնագրի մասին: Սթափվեմ:


Արևածագ ջան երեկ ճշտեցի, դու նույնպես կարող ես գալ, միյն սահմանային անցակետում պետք է վճարես 60 վրացական լարի (մոտ 30 $), իսկ Ջավախքի տարածքում քո անվտանգության երաշխավորը տեղի ԱԱԾ պետն է լինելու....;)

Արևածագ
09.12.2010, 21:09
Արևածագ ջան երեկ ճշտեցի, դու նույնպես կարող ես գալ, միյն սահմանային անցակետում պետք է վճարես 60 վրացական լարի (մոտ 30 $), իսկ Ջավախքի տարածքում քո անվտանգության երաշխավորը տեղի ԱԱԾ պետն է լինելու....;)

Սիրելի Հովհաննես, ախր կարծեմ թե ամենաէժան վիզան 59$ է :think: Բայց չեմ բացառում, որ ինքդ անձամբ ես պայմանավորվել ԱԱԾ պետի հետ 50% զեղչի համար: :)) Շնորհակալ եմ: :hi

StrangeLittleGirl
09.12.2010, 23:34
Սիրելի Հովհաննես, ախր կարծեմ թե ամենաէժան վիզան 59$ է :think: Բայց չեմ բացառում, որ ինքդ անձամբ ես պայմանավորվել ԱԱԾ պետի հետ 50% զեղչի համար: :)) Շնորհակալ եմ: :hi

13 000 դրամ: Հաստատ գիտեմ:

My World My Space
09.12.2010, 23:47
13 000 դրամ: Հաստատ գիտեմ:

դե մոտավորապես 30$ ա էլի....

60 լարին մոտավորապես լինում ա 12 հազար քանի հարյուր

Javakhk
21.12.2010, 23:16
My World My Space ջան, ապրեք լավ նախաձեռնության համար:


Չմոռանաք բնության տեսարաններ, եկեղեցիներ, խաչքարեր լուսանկարել բոլ-բոլ...

My World My Space
27.12.2010, 18:22
Բարձրագահ Աբուլն ու մթին սարեր
Մեջք մեջքի տվել կանգնել վեհափառ
Իրենց ուսերին Ջավախքից էլ վեր
Բռնած պահում են մի ուրիշ աշխարհ....

Հովհ. Թումանյան

այ էս ուրիշ աշխարհն ենք գնալու....

My World My Space
27.12.2010, 18:24
ի դեպ, ովքեր ուզում են գալ, բայց քնապարկեր չունեն, տեղեկացնեմ, որ մոտ օրերս կճշտեմ նաև այս հարցը, սպասում եմ բելգիական նոր քնապարկերի գներն իմանամ, ու զակազ տամ, ցանկացողները կարող են միանալ....