PDA

Դիտել ողջ տարբերակը : Արթնացում / Awakenings / Пробуждение

Skeptic
05.12.2010, 11:04
Արթնացում / Awakenings / Пробуждение

http://img199.imageshack.us/img199/2863/awakeningsz.jpg

ԱՄՆ, 1990
Ռեժիսոր` Փեննի Մարշալ
Սցենարիստ` Սթիվեն Զաիլյան
Դերերում` Ռոբերտ Դե Նիրո, Ռոբին Ուիլյամս, Ջուլի Քավներ
Ժանրը` դրամա
Տևողությունը` 121 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 7.6 (http://www.imdb.com/title/tt0099077/)
RottenTomatoes-ի գնահատականը` 89% (http://www.rottentomatoes.com/m/1032970-awakenings/)

Ամաչկոտ բժիշկ և գիտնական Մալքոլմ Սեյերը օգտագործում է էքսպերիմենտալ դեղամիջոցներ, որպեսզի «արթնացնի» հազվադեպ հիվանդության անշարժացած զոհերին: Լեոնարդն առաջին հիվանդն էր, ով ստացավ այդ չփորձարկված բուժումը…

Շատ լավ ու շատ տխուր ֆիլմ է` հիմնված իրական դեպքերի վրա… :cry
Դերասանական խաղի մասին խոսելն ավելորդ եմ համարում:

Jarre
05.12.2010, 11:08
Շնորհակալություն լավ ֆիլմի մասին գրելու համար։

Մի տասը տարի առաջ ահավոր շատ էի տարված այս ֆիլմով։ Հիմա էլ եմ շատ սիրում, բայց էն ժամանակ իսկապես տարված էի սրանով։ դե Նիրոյի խաղը իսկապես շատ լավն է։ Մի խոսքով չնայած տխուր լինելուն շատ բարի ֆիլմ է։

StrangeLittleGirl
06.12.2010, 01:20
Էս ֆիլմն իմ սիրած ֆիլմերից է: Ընդհանրապես, բժիշկները պետք ա անպայման նայեն: Լիքը սովորելու բան կա: Իսկ չնայելու դեպքում գոնե կարելի ա կարդալ Մայքլ Սաքսի գրքերը: Ինքը շատ հզոր դեմք ա:

Մանանա
06.12.2010, 02:30
հա, իրոք լավ ֆիլմ ա, չնայած մի 5 տաի առաջ եմ վերջին անգամ նայել, բայց տպավորիչա, անգամ մեր դասախոսը էտ ֆիլմից էր մեջբերումներ անում, էն մասը, որ սև ու սպիտակ քառակուսիներ ա դնում, որ տենց ազդակներով հիվանդը սկսում ա քայլել, կարևորը հիվանդությունների կլինիկան շատ լավ ու ճիշտ ա ներկայացրած:)

Ռուֆուս
09.01.2011, 22:48
Երեկ նայեցի, պարզվեց շատ վաղուց տեսել էի, բայց կիսատ-պռատ:

Էդքան էլ դուրս չեկավ, ֆիլմի վերջի մասերը շատ լավն էին, հատկապես Դե Նիրոյի խաղը: Բայց արթնացումների պահը ԻՄՀԿ շատ անբնական էր ստացվել... Միգուցե ես եմ սխալվում, բայց էդ արթնանալու պահերն ու հիվանդների գրեթե բոլոր ռեակցիաները ընդհանրապես համոզիչ չէին...

StrangeLittleGirl
14.01.2011, 01:55

Բայց այդուհանդերձ ի տարբերություն բազմաթիվ ֆիլմերի, էդ ամեն ինչը գրեթե նույն կերպ իրականում տեղի է ունեցել:

Ռուֆուս
14.01.2011, 02:03
Բայց այդուհանդերձ ի տարբերություն բազմաթիվ ֆիլմերի, էդ ամեն ինչը գրեթե նույն կերպ իրականում տեղի է ունեցել:

Բյուր, իսկ գիրքը կարդացե՞լ ես, հետաքրքիր ա, էնտե՞ղ էլ ա արթնացումներն էդպես նկարագրած: Որովհետև ինձ թվում ա էդ արթնացումների պահը Հոլիվուդյան ձևերով են նկարահանել:

Չեմ կարծում, որ 30 տարի «քնած» մարդը միանգամից աչքերը կբացի, անկողնուց կբարձրանա, կքայլի, ում կտեսնի կբարևի, անունը կասի, կժպտա և այլն: Իմ կարծիքով պետք է առաջին հերթին դեպրեսիայի մեջ ընկներ, լիքը հարցեր տար, այլ ոչ թե ժպտալով ում տեսներ բարևեր:

Jarre
14.01.2011, 13:48

Հայկ, համաձայն եմ։ Եթե մարդ ամբողջ կյանքը կոմայի մեջ լիներ դա ուրիշ բան։ Բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա իմ հիշելով ըստ ֆիլմի իրենք այդ ամբողջ ընթացքում ընկալել են իրենց շրջապատող աշխարհը ու ամեն ինչ հասկացել։ Հետո իրենք այդ վիճակին աստիճանաբար են հասել, ինչն էլ ենթադրում է, որ մինչ այդ ապրել են նորմալ կյանքով ու ամեն ինչ հասկացել ու իմացել են։ Ուստի էս ամեն ինչը հաշվի առնելով ԻՀԿ նորմալ էլ նկարված է ֆիլմում արթնացման պահը։

StrangeLittleGirl
14.01.2011, 14:05

Գիրքը չեմ կարդացել, բայց ըստ պատմական տեղեկությունների գիտեմ, որ դեղը շատ արագ ա ազդել, այսինքն՝ մոտավորապես աչքերը միանգամից բացելու երևույթ ա էղել:

Ռուֆուս
14.01.2011, 17:24
Հայկ, համաձայն եմ։ Եթե մարդ ամբողջ կյանքը կոմայի մեջ լիներ դա ուրիշ բան։ Բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա իմ հիշելով ըստ ֆիլմի իրենք այդ ամբողջ ընթացքում ընկալել են իրենց շրջապատող աշխարհը ու ամեն ինչ հասկացել։ Հետո իրենք այդ վիճակին աստիճանաբար են հասել, ինչն էլ ենթադրում է, որ մինչ այդ ապրել են նորմալ կյանքով ու ամեն ինչ հասկացել ու իմացել են։ Ուստի էս ամեն ինչը հաշվի առնելով ԻՀԿ նորմալ էլ նկարված է ֆիլմում արթնացման պահը։

Բայց արի ու տես, որ իրենէ էդքան էլ նորմալ կյանքով չեն ապրել ու ոչ ամեն ինչ են հասկացել ու իմացել: Օրինակ
արթնանալուց հետո չգիտեին, որ ծերացել են, ու 20-ական թվականները վաղուց անցել են