PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրաշքներ լինու՞մ են կյանքում



dreaming
09.02.2007, 10:56
գուցե թեմաս չափից դուրս ռոմանտիկ թվա, բայց հետաքրքիր է
հրաշքներ լինու՞մ են կյանքում, պե՞տք է հավատալ հրաշքներին:

Cassiopeia
09.02.2007, 11:11
Կյանքն ինքնին հրաշք է… Այն, որ մենք ապրում ենք, արդեն գալիս է ապացուցելու այդ հրաշքը…

Ուլուանա
09.02.2007, 11:18
Այս հարցին պատասխանելու համար երևի նախ ճիշտ կլինի պարզել, թե ինչ ենք հասկանում հրաշք ասելով, որովհետև այն, ինչը մեկի համար հրաշք է, մյուսի համար կարող է պարզապես բնական ու օրինաչափ երևույթ լինել։ Ընդհանուր առմամբ մենք սովոր ենք հրաշք անվանել այն ամենը, ինչը վեր է մեր հասկացողությունից, չի տեղավորվում կյանքի ու աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումների սահմաններում, կարծես թե չի ենթարկվում տրամաբանության, ինչը, մեր կարծիքով, հակասում է բնության մեզ հայտնի օրենքներին, մի խոսքով՝ արտառոց, ոչ սովորական երևույթ է։ Սակայն հրաշք համարովող շատ երևույթներ իրականում միանգամայն բնական, օրինաչափ ու բացատրելի երևույթներ են, պարզապես մենք տիեզերքի մասին ունեցած մեր գիտելիքների պակասից ելնելով՝ հակված ենք դրանք հրաշքներ համարել։ Այսինքն՝ ստացվում է, որ այն, ինչի ծագումն ու պատճառը չենք կարողանում բացատրել, հրաշք են համարում։ Իսկ եթե այդպես է, ապա «հրաշքներ» մեր կյանքում շատ հաճախ են պատահում։

Իսկ ընդհանրապես կարելի է նաև ասել, որ կյանքն ինքնին հրաշք է՝ իր բոլոր դրսևորումներով։ :love

Հ. Գ. Վայ, Cassiopeia-ի գրածը չէի տեսել, վերջին գրածովս նրա արտահայտած միտքն եմ կրկնել։ :oy

Արշակ
09.02.2007, 13:03
Եթե հրաշքներ ասելով հասկանանք այն երևույթները, որոնք անբացատրելի են, ապա հրաշքներ չկան, քանի որ կարծում եմ անբացատրելի բաներ տիեզերքում չկան։ Ամեն ինչ էլ ենթարկվում է տիեզերական օրենքներին ու բացատրելի է։
Ուրիշ հարց է, եթե մենք դեռ այնքան լավ չգիտենք աշխարհը որպեսզի բացատրենք դրանք։ Ու եթե հրաշք կոչվում են այն երևույթները, որոնց տեղի ունենալու պատճառները մեզ դեռևս հայտնի չեն, ապա պիտի ասեմ, որ հրաշքներ մեր բոլորի կյանքում էլ շատ հաճախ են լինում։ ;)

Բայց հրաշք բառն ավելի սիրուն իմաստ էլ ունի։:P
Հրաշք եմ անվանում այն ամենը, ինչ շա՜տ գեղեցիկ է ու սրտի թրթիռ է առաջացնում։ :love

Կարեն ջան
09.02.2007, 14:12
Սերը տեղով հրաշք է:love

Arisol
09.02.2007, 14:43
Միայն կհամաձայնեմ Ուլուանայի և Արշակի ասածների հետ և կմեջբերեմ հետևյալը.

Հրաշք եմ անվանում այն ամենը, ինչ շա՜տ գեղեցիկ է ու սրտի թրթիռ է առաջացնում։
:)

Կարեն ջան
09.02.2007, 15:41
Միայն կհամաձայնեմ Ուլուանայի և Արշակի ասածների հետ և կմեջբերեմ հետևյալը.

:)
Իսկ Քո կարծիքով սերը գեղեցիկ չի՞ ու սրտի թրթիռ չի՞ առաջացնում։

Arisol
09.02.2007, 15:48
Իսկ Քո կարծիքով սերը գեղեցիկ չի՞ ու սրտի թրթիռ չի՞ առաջացնում։
Սերը նունպես մի հրաշք ա, սակայն, որը, բոլորին չի, որ հասանելի ա…

Կարեն ջան
09.02.2007, 15:49
Սերը նունպես մի հրաշք ա, սակայն, որը, բոլորին չի, որ հասանելի ա…
Իսկ քո կարծիքով հրաշքները բոլորին հասնելի՞ են:

Arisol
09.02.2007, 16:00
Իսկ քո կարծիքով հրաշքները բոլորին հասնելի՞ են:
Ամեն ինչ էլ ամենքին էլ հասանելի ա, պարզապես պետք ա թույլ տալ, որ այդ ամենը հասանելի լինի մեզ, չլինել սահմանափակ, ինչպիսիք են մեզնից շատերը…

Կարեն ջան
09.02.2007, 16:01
Ամեն ինչ էլ ամենքին էլ հասանելի ա, պարզապես պետք ա թույլ տալ, որ այդ ամենը հասանելի լինի մեզ, չլինել սահմանափակ, ինչպիսիք են մեզնից շատերը…
Համաձայն եմ :ok

Մանոն
09.02.2007, 18:25
Ես կարծում եմ, որ հրաշքն էլ հարաբերական է; մեկի համար մի երևույթ կարող է հրաշք լինել, այնինչ մյուսի համար` սովորական մի բան: Պարտադիր չէ այն անհասկանալի կամ չբացահայտված լինի, որ համարվի հրաշք: Մանկան ծնունդն օրինակ կենսաբանորեն վերլուծված ու բացատրելի է....Բայց ինձ համար օրինակ այն մի մե~ծ հրաշք է...

CactuSoul
09.02.2007, 18:59
Թեմայի հարցադրմանը կպատասխանեմ միանշանակ. լինում են: Վստահ եմ, քանի որ իմ կյանքում դրանք բավականին շատ են եղել:P :
Իսկ Ուլուանայի և Արշակի բացատրություններին լիովին համաձայն եմ:) :

Աբելյան
09.02.2007, 21:43
մարդու ծնվելը արդեն հրաշք ա: Իմ կարծիքով մարդը ծնվում ա 0.000001% հավանականությամբ:

StrangeLittleGirl
09.02.2007, 22:07
Իհարկե լինում են հրաշքներ: Չէ՞ որ Աստված ամենակարող է :)

docart
09.02.2007, 23:52
մարդու ծնվելը արդեն հրաշք ա: :
Համաձայն եմ: Իմ կյանքում տեսած ամենամեծ հրաշքն է:

Արսեն
10.02.2007, 00:36
Լինում են անխտիր: Հրաշքա որ հիմա իմ նյարդերը հերիքում են աչքերս ցավելով նստել էս տրակտոր-համակարգչի դիմաց ու հավատալ, որ կապս էլի չի անջատվի: :D
Կատակում եմ:oy , սա ուղղակի ստիպված եմ, բայց հրաշք ասվածը լայն հասկացություն է, Ուլուանայի խոսքերին ավելացնեմ, որ միայն մեր պատկերացումների սահմանափակ լինելը չի բերում անհասկանալի երևույթին «հրաշք» անվանելուն: Օր. ես մի բանի եմ սպասում, բայց չի լինում: Մեկել հանկարծ ինքնին ստացվում է: երբեմն ասում ենք՝ հրաշքով եղավ:
Համձայն եմ նաև այն գրառումներն, որոնցում նշվեց կյանքի հրաշք լինելը, դա իրոք այդպես է ըստ իս: Նաև երբ բնությունը արթնանում է խոր քնից, մի քիչ դա էլ է հրաշքի նման :ok

murmushka
27.05.2007, 17:15
Հրաշքներ կյանքում անշուշտ լինում են, բայց այդ հրաշքները մենք ինքերս ենք ստեղծում, մեր հավատով ու մեր հույսով
երբ մի բան շատ ես կամենում ու ձգտում դրան, ինքդ էլ ընդառաջ ես գնում հրաշքին.
չեմ հիշում,թե որ գրքում եմ կարդացել, բայց միտքը մոտավորապես հետևյալն էր, որ որպեսզի կյանքում հանդիպենք հրաշքի, պետք է այդ հրաշքի վրա երկար աշխատենք
Համաձայն եմ, որ այն, որ մենք ենք ծնվել ու ապրում , այլ ոչ մեր փոխարեն մեկ ուրիշ անձնավորություն, արդեն իսկ հրաշք է...

Darth Vader
27.05.2007, 23:15
Պեսիմիստ չեմ, բայց հրաշքների չեմ հավատում:
Ասեմ ինչի. ետ ձեր ասած հրաշքը կամ բնության մեջ է եղել, կամ գիտակցաբար կամ անգիտակցաբար ստեղխվել է մարդու կողմից: Ինչը մի ժամանակում հրաշք է համարվում, մյուսում սովորական պրիմիտիվ երևույթ է:
Մարդու ծնունդն էլ հրաշք չեմ համարում: Դեմոկրիտը ճիշտ ա ասել, որ կյանքում ամեն ինչ կատարվում է անհրաժեշտորեն: Ծնունդն էլ բացառություն չի: Ճիշտ ա չի լինի ասել, ինչի ես հենց դու ծնվել, ոչ թե մեկ ուրիշը, բայց դե դա էլ եմ ժամանակի հարց համարում:

Էսքանը: Եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել կամ գրել, ասեք` կարող ա ավելի ճիշտ ու հիմնավորված բան լինի:

Wisper
28.05.2007, 00:01
Իհարկե, իհարկե հրաշքներ լինում են... օրինակ մի քանի ամիս առաջ հրաշք էր պատահել հետս.... 100 դրամանոց խաչապուրի էի առել ու մեջը պանիր գտաա :D: Պատկերացնու՞մ եք ժող :P :D

electrical_storm
30.05.2007, 18:46
Սերը տեղով հրաշք է:love

ինչպես ռուսներն ասում են՝ респект и уважуха!

Ribelle
04.01.2008, 18:10
Կյանքը ինքնին հրաշք է: ՀՐԱՇՔ

Երկնային
04.01.2008, 20:05
գուցե թեմաս չափից դուրս ռոմանտիկ թվա, բայց հետաքրքիր է
հրաշքներ լինու՞մ են կյանքում, պե՞տք է հավատալ հրաշքներին:

հրաշքներ իհարկե լինում են... միայն պետք է հավատալ, և կյանքումդ հրաշքի ականատես կլինես... իսկ ամենամեծ հրաշքը փոքրիկ բալիկներն են... :love:love:love

Belle
04.01.2008, 21:21
Հրաշքներ միանշանակ լինում են, պետք է միայն սպասել ու կարողանալ տեսնել հրաշքները: :love Իրականում շատ հրաշքներ ուղղակի անցնում են մեր կողքով, երբ մենք չենք էլ կասկածում դրանց գոյության մասին: ;)

egoist
05.01.2008, 01:46
Մի գուցե որոշ երևույթների կարելի է հրաշք ասել, բայց միշտ էլ այդ հրաշքի հետևում ինչ-որ մեկը կանգնած ա լինում…Երբ մեր կյանքում ինչ-որ հրաշլի , անսպաելի, արտառոց լավ բան ա լինում մենք դա համարում ենք « հրաշք», որի տրամաբանական կամ գիտական բացատրությունը շատ հեշտ ա գտնելը, բայց մարդիկ սիրում են խորհրդավորություն...

Cassiopeia
05.01.2008, 01:50
Միթե հրաշք չի,որ շրջապատված եմ այսքան լավ ընկերներով: Ու այս տարվա ամանորը դրանում ինձ վստահեցրեց:love

egoist
05.01.2008, 02:13
Միթե հրաշք չի,որ շրջապատված եմ այսքան լավ ընկերներով: Ու այս տարվա ամանորը դրանում ինձ վստահեցրեց:love

Չեմ կարծում , որ այդ լավ ընկերները Ամանորի գիշերը «հրաշքով» են հայտնվել քո կողքին, դու ես նրանց ձեռք բերել քո կյանքի ընթացքում .....Չնայած ,եթե դա հրաշք ես համարում, քեզ միայն նախանձել կարելի է :)

Apsara
05.01.2008, 02:30
Հրաշքներ ամեն վայրկյան են կատարվում, մնում է միայն դրանք նկատել:love

Երկնային
04.05.2008, 03:08
Մենք չէինք ունենա «հրաշք» բառը, եթե գոնե մեկ անգամ, գոնե մեկի կյանքում այն չպատահեր… :oy

Իրականում երկու ձև կա կյանքդ ապրելու… մեկը` կարծես թե աշխարհում չկան հրաշքներ, իսկ մյուսը` կարծես կյանքումդ ամեն ինչը հրաշք է… Բայց այս դեպքում պետք չէ ապրել կյանքդ կարծես թե բոլոր օրերը նույնն են… ամեն օր տարբեր է, դրանցից ամեն մեկն իր հետ բերում է նոր հրաշք… պետք է միայն դա նկատել… :love

Հրաշքի մեջ ամենահրաշալին այն է, որ այն կարող է պատահել ցանկացած պահին, ցանկացած մեկի հետ, ով հավատում է դրան…

Լեո
04.05.2008, 03:10
Մի՞թե երաժշտությունը հրաշք չէ, որ մարդիկ են հորինել:

Ծով
04.05.2008, 03:13
Պատեհություն, եղելություն, լինելություն...այս երեքից յուրաքնչյուրը <հրաշք> տիտղոսը կրելու ներուժլ ունի: Մնում է մարդը ընտրի, թե դրանցից որը կանվանի հրաշք` մեկնաբանություններից խուսափելու համար....

Ուրվական
04.05.2008, 08:23
Հրաշքները չեն մեռնում,
Նրանք կան ու կմնան,
Թե հավատ կա քո սրտում
Եվ կա սեր անանձնական...

Katka
16.05.2009, 22:06
գուցե թեմաս չափից դուրս ռոմանտիկ թվա, բայց հետաքրքիր է
հրաշքներ լինու՞մ են կյանքում, պե՞տք է հավատալ հրաշքներին:

Ըհը'

Dorian
16.05.2009, 22:30
Եթե գոյությունս ապացուցված ու համապատասխան վկայականով հաստատված չլիներ, կասեի որ չեն լինում... Փաստորեն լինում են...

Փոքրիկ
17.05.2009, 15:26
:loveայն էլ ինչքան... անձամբ իմ ընտանիքում եղել են բազում հրաշքներ...
Հրաշքների իրագործման մեջ մեծ դեր ա խաղում նաև հավատը...

T!gran
17.05.2009, 15:58
Եթե մարդ լավատես ա լինում , հրաշքներ էլ ա նկատում իր շրջապատում

ԳագոՋան
26.09.2010, 01:18
անբացատրելի ու զարմանալի

Ապե Ջան
26.09.2010, 01:26
Հրա՛շք... :santa:
Սա մի անբացատրելի երևույթ է, որը քեզ հյուր է գալիս քո կյանքի դվարին (և ո՛չ միայն դժվարին) պահերին:
Ինքս հրաշքների շատ քիշ եմ հավատում, էն որ ասում են է.
-Մինչև աչքովս չտեսնեմ չեմ հավատա հիմա դա է: ::)
Իմ կյանքի ընթացքում չեն եղել հրաշքներ: :oy Կամ մի գուցե եղել են, ուղղակի ես դա չեմ նկատել:

Իմ կարծիքով մարդը հրաշքների սպասում կյանքի դժվարին պահերին, երբ մի գործ չի ստացվում կամ մի որևէ այլ դեպքերում:
Մի գուցե լինի իմ կյանքում հրաշք ու ես լիովին պատկերացում կազմեմ այդ երևույթի մասին: ;) Այս պահին այսքանը :)

erexa
26.09.2010, 01:35
Հրա՛շք... :santa:
Սա մի անբացատրելի երևույթ է, որը քեզ հյուր է գալիս քո կյանքի դվարին (և ո՛չ միայն դժվարին) պահերին:
Ինքս հրաշքների շատ քիշ եմ հավատում, էն որ ասում են է.
-Մինչև աչքովս չտեսնեմ չեմ հավատա հիմա դա է: ::)
Իմ կյանքի ընթացքում չեն եղել հրաշքներ: :oy Կամ մի գուցե եղել են, ուղղակի ես դա չեմ նկատել:

Իմ կարծիքով մարդը հրաշքների սպասում կյանքի դժվարին պահերին, երբ մի գործ չի ստացվում կամ մի որևէ այլ դեպքերում:
Մի գուցե լինի իմ կյանքում հրաշք ու ես լիովին պատկերացում կազմեմ այդ երևույթի մասին: ;) Այս պահին այսքանը :)

Որ դու հիմա կենդանի ես դա արդեն հրաշք է:

Ապե Ջան
26.09.2010, 01:38
Որ դու հիմա կենդանի ես դա արդեն հրաշք է:

Իսկ ի՞նչի, ուրեմն արի դրան հրաշք չանվանենք: :secret
Հրաշքը դա ժամանակ առ ժամանակ թվացյալ մի երևույթ է ու դա պետք է մարդկանց գոյատևման հետ չկապել: :)

erexa
26.09.2010, 04:09
[QUOTE=Apeh Jan;2098494]Իսկ ի՞նչի, ուրեմն արի դրան հրաշք չանվանենք: :secret


Իսկ ինչ անվանենք? Մարդու ապրած ամեն օրն էլ հրաշք է ըստ իս:

E-la Via
26.09.2010, 17:46
Կարծում եմ հրաշքներ գոյություն չունեն, կան ընդամենը չբացատրված երևույթներ, դեպքեր, իրադարձություններ… Իսկ դրանք առայժ անբացատրելի են, որովհետև մեր գիտակցությունը դեռ այն մակարդակին չէ, որ կարողանա այդ երևույթները ճիշտ մեկնաբանել:

Իսկ եթե իսկապես հրաշք կա կյանքում, դա հենց Կյանքն է, որ կա…

Magic-Mushroom
26.09.2010, 19:15
Հրաշքներ լինում են,այն էլ ինչ հրաշքներ:handsհրաշքները լինում են շատ պատահական,այն ժամանակ երբ դու դրան չես սպասում,հրաշք ասելով նկատի չունեմ հարստանալ,կամ ինչ-որ նյութական բան,բա հրաշք չէ որ մարդը սիրահարվում է,հույզեր եւ զգացմունքներ ունի,բանականություն ունի,գիտեմ դա իրենց գիտական բագատրությունները ունեն,բայց առայժ այդ նյութերի ստեղծումը ոչ մի գիտնական չի կարող ասել,թե ինչպես է լինում:

Չամիչ
26.09.2010, 20:56
Իհարկե հրաշքներ լինում են, հրաշքներ լինում են միայն այն մարդկանց կյանում ովքեր հավատում են հրաշքների: Իմ կյանքում եղել են հրաշքներ եւ համոզված եմ դեռ շատ կլինեն:

Mephistopheles
27.09.2010, 04:01
հրաշքը կլիներ այն որ կարողանայիք ինձ մի հատ հրաշք ցույց տալ… չբացատրված երևույթ չ,է այլ հրաշք

Soni_Mur
27.09.2010, 09:54
Բարի լույս, իհարկե հրաշքներ լինում են , միայն թե պետք է կարողանալ տեսնել ու հիանալ տեսածովդ, ինչու չե նաև կարողանալ զգալ ...
Հենց երեկ երեկոյան Երևան-Սևան մայրուղու վրա երեկոյան 9-ից հետո մի հրաշք տեսարան կար ` մի հսկայական լիալուսին ամբողջ ժանապարհին ուղեկցում էր ճամփորդներին: ԵՎ ինձ նման այդ հրաշքով հիացած մարդիկ կային, որ մեքենան կանգնեցրել և նկարում էին այդ հրաշք գեղեցկությունը...
Միթե այդ ժամին ակումբցիներից ոչ ոք չի տեղել այդ հրաշքը?

My World My Space
27.09.2010, 11:35
Կյանքը տեղով հրաշք է, պետք է կարողանալ բացահայտել այն մանր-մունր հրաշքները որ ամեն պահի են լինում, այդ մանր-մունր հրաշքները ամբողջական երջանկության մասնիկներն են: Հրաշք է այգում արտասանված երեխայի խողային բառերը, ավազոտ, արևոտ ու հիրավի երջանիկ.... երբ հոգնում ես առօրյայից, ժամանակ գտիր, մտիր այգին ու լսիր մանուկների թոթովանքը.... հատկապես էն մեկինը, որ պեպեններ ունի ու ու գլխի վրա շիկացած արև է կրում կարծես.....


Կա՞ ավելի մաքուր երջանկություն, քան երեխայի բառը: Միշտ անսպասելի մի ճշմարտություն, որ քանդում է բոլոր պայմանականությունները, մի լույս, որն ուղղակիորեն ընկնում է մեր ծիծաղաշարժ կողմերի վրա:

SSS
27.09.2010, 12:22
Կախվածա մարդու ' "Հրաշք" կոչվածի ընկալումից, իմ համար հրաշք կարողա լինի ասենք խոսող ձկնիկը,կամ կախարդական փայտիկը 'բնականաբար հրաշքներ չկան... մյուսի համար ծաղկած կակտուսը,էս դեպքում կյանքը լի է հրաշքներով

My World My Space
27.09.2010, 15:20
Կախվածա մարդու ' "Հրաշք" կոչվածի ընկալումից, իմ համար հրաշք կարողա լինի ասենք խոսող ձկնիկը,կամ կախարդական փայտիկը 'բնականաբար հրաշքներ չկան... մյուսի համար ծաղկած կակտուսը,էս դեպքում կյանքը լի է հրաշքներով


Բա՜ն ասիր, մեր Կակտուսիկը առանց ծաղկելու էլ ա հրաշք.....:love;)

Magic-Mushroom
30.11.2010, 23:37
Կյանքը տեղով հրաշք է,ուղղակի հավատալ է պետք,մի բանի մասին որ շատ ես մտածում՝այն անպայման կատարվում է,հրաշքները լինում են պատահական եւ դա շատ հաճելի է,դու էլ կարող ես հրաշքի ականատես լինել ընդամենը M!!!ով,բայց դա արհեստական կլինի եւ ես դեմ եմ,մեր ապրելը դա հրաշք է,մեր հույզերը,ցանկությունները,սերը,առաջին համբույրը,առաջին սեքսը,ամենինչ առաջին անգամ է լինում եւ մենք միշտ ձգտում ենք այն կրկնել,կամ չափման սանդղակ սարգել,ես գտնում եմ որ դա սխալ է,ամենինչ պետք է անել այնպես՝ասես առաջին անգամ է ու կյանքից հաճույք ստանաս,մարդու համար ամենավատ պատիժը դա սպանեցրած տաղանդն է,յուրաքանչյուրը ունի որեւե տաղանդ,ուղղակի պետք է ճիշտ տեղում ու ճիշտ պահին օգտագործել,չէ որ մեկ անգամ ենք ապրում,ես մի քիչ էգոիստ քառնվածք ունեմ եւ դա օգնում է ինձ կյանքում,եթե կյանքի որոշ դրավագներին ցինիզմով չվերաբերվես կարող ես գժվել,պետք է կյանքին թեթեւ նայել ու խաղալ քեզ հատկացված դերը,ինչքան հնարավոր է անիմաստ բաների վրա ժամանակ չծախսել,այս կյանքում ամենաթանկ բանը դա ժամանակն է,պետք է այնպես ապրել որ երբ ծերանաս ասես,Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում!!!:yahoo:angel:ok