PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանն օտարալեզու հրատարակություններում



Lianik
02.12.2010, 01:46
Ոնց փնտրեցի նման թեմա չգտա, հուսով եմ ճիշտ տեղում եմ բացել:oy

Քիչ առաջ մի նյութ կարդացի ու որպես հայ ինձ շա~տ վատ զգացի....
մի տեսակ իրոք անպաշտպան մանչուկի նման զգացի ինձ, էն մանչուկի ում ծնողները չգիտես ուր են կորել...

լավ, բուն նյութին անցնեմ.

«Большая иллюстрированная энциклопедия географии» ` կոչվող մոտ տասը հազար դրամ արժողությամբ հանրագիտարանում ( լույս է տեսել 2009 թվականին ռուսական «Махаон» հրատարակչության կողմից` բրիտանական «The kingfisher geography encyclopedia» ընկերության հետ համագործակցության շրջանակներում) ներկայացված են Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ:
Մասնավորապես

Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, ինչպես նաև ստահոդ տեղեկություններ` կապված Արցախի հարցի հետ:
սա դեռ քիչ է, այս հանրագիտաչանը վաճառվում է մեր հայկական գրախանութներում
http://ankakh.com/2010/09/55607/
http://ankakh.com/2010/11/68908/
facebook սոցիալական ցանցում ստեղծվել է բաց խումբ <<"Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի" նախաձեռնություն>>

կարծում եմ արժե այստեղ էլ քննարկենք ....

Lianik
02.12.2010, 01:48
կարծիք

Արմեն Այվազյան. «Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է»
http://ankakh.com/2010/11/68919/



Բրիտանական հրատարակչության պատասխանը «Անկախ»-ի նամակին
http://ankakh.com/2010/12/75302/

Gayl
02.12.2010, 03:30
Պահոոոոո, եթե սա իրականությանը համապատասխանում է, ապա իսկականից մաման ծաղկաման:Եվ այդ գիրքը վաճառվում է Պրոսպեկտի վրա: Հայաստանի Հանրապետության լեզուն հայերենն է և ադրբեջաներենը:

Kna
02.12.2010, 09:02
Facebook- ում խումբ է ստեղծվել հենց այս հարցի վերաբերյալ: Դրա դեմ պայքարելու, փոփոխություններ կատարելու ինչ-որ միջոց է, կարող եք այս հղումով գնալ և միանալ խմբին:
http://www.facebook.com/home.php?sk=group_110660705671122&id=110667559003770&notif_t=like

Հարդ
02.12.2010, 09:13
Վաղուց էի լսել դրա մասին, կարծեմ հայլուրն էլ ասել էր... ինչ խոսք, երբ հարցը գալիս ա նման կարևորագույն հարցերի, կառավարությունը լռում ա:

Tig
02.12.2010, 09:21
Դե որ օտարալեզու դպրոցներ բացենք՝ էս ամենը արդեն շատ մոտ կլինի իրականությանը…
Կամ մեր իշխանությունները իսկականից էշի ականջում քնած են, կամ էլ փողից բացի ամեն ինչի վրա թքած ունեն…
Երկրորդ տարբերակը ավելի հավանական եմ համարում:
Եվ ինչ անե՞լ…:think

Mr. Grom
02.12.2010, 10:25
առաջի հերթին ուշադրություն ա պետք դարձնել հարևան եղբայրական պետության պատմության դասագրքերին:
Պարզվում է որ 1199թ Անին ոչ թե ազատագրվում է օտար տիրապետությունից Զաքարյանների ու տեղի բնակիչների միացյալ բանակի կողմից, այլ վրացիները գրավում են Անին...

Tig
02.12.2010, 11:04
առաջի հերթին ուշադրություն ա պետք դարձնել հարևան եղբայրական պետության պատմության դասագրքերին:
Պարզվում է որ 1199թ Անին ոչ թե ազատագրվում է օտար տիրապետությունից Զաքարյանների ու տեղի բնակիչների միացյալ բանակի կողմից, այլ վրացիները գրավում են Անին...

Լավ ես ասում, բայց ի՞նչ էս հասկանում ուշադրություն դարձնել ասելով…
Բողոքե՞լ տվյալ երկրի դեմ… բայց ո՞ւմ…
Հակաքարոզչություն տանե՞լ… հա դա պետքա անել, բայց սա անհատների կողմից չպիտի արվի, այլ պետական մակարդակով… Իսկ մենք կարո՞ւմ ենք մեր իշխանավորներին մի բան անել տանք…

Lianik
02.12.2010, 11:38
Facebook- ում խումբ է ստեղծվել հենց այս հարցի վերաբերյալ: Դրա դեմ պայքարելու, փոփոխություններ կատարելու ինչ-որ միջոց է, կարող եք այս հղումով գնալ և միանալ խմբին:
http://www.facebook.com/home.php?sk=group_110660705671122&id=110667559003770&notif_t=like


«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել

«Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել։ Այս խմբին արդեն ավելի քան 500 մարդ է անդամագրվել։ Նրանք պայքարում են ընդդեմ Անգլիայում տպագրված «Большая иллюстрированная энциклопедия географии» ռուսալեզու համաշխարհային հանրանգիտարանի։

Ինչպես «7օր»-ն արդեն տեղեկացրել է, հանրագիտարանը հրատարակել են բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչությունները։ Այնտեղ Հայաստանի մասին տպագրվել է, թե Հայաստանում խոսում են հայերեն և ադրբեջաներեն, իսկ Արցախի քարտեզը բացակայում է և ներառված է Ադրբեջանի տարածքում։ Նշվում է, թե հիմնական կրոններն են ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը շիաներ և այլն։ Հանրագիտարանում կեղծ տեղեկություններ են ներկայացված՝ իբր 1988-89թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով, ընդ որում՝Արցախը ներկայացվում է որպես պատմական տարածք Ադրբեջանում՝ մեծ մասամբ հայերով բնակեցված: Հայաստանը ներկայացնող լուսանկարն էլ պատկերում է դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացու՝ տարեց կին ու տղամարդ, որոնց կերպարանքն ավելի շատ ադրբեջանցու հետ կարելի է զուգորդել, քան հայի:

7or.am
http://www.7or.am/hy/news/2010-12-02/20429/

Lianik
02.12.2010, 11:59
Այս մասին նաև http://www.armenianow.com/hy/arts_and_culture/25440/illustrated_geographical_encyclopedia_kingfisher_makhaon_armenia


փնտրտուքների արդյունքում`

Առաջին հրատարակությունը ինտերնետային տարբերակով հնարավոր եղավ ընթերցել: Այնտեղ Հայաստանը ներկայացված էր առանց այն սխալների, որոնք առկա են ռուսերեն տարբերակում (այստեղ միայն սխալ էր ներկայացված Հայաստանի տարածքը` 12.000 քառակուսի կմ` 29.743-ի փոխարեն), իսկ նոյեմբերին լույս տեսած տարբերակը, որը հենց այն տարբերակն է, որից վերահրատարակել է ռուսական հրատարակչությունը, ոչ մի կերպ ինտերնետում չբացվեց. այնպիսի տպավորություն է, որ այդ տարբերակը գաղտնի է պահվում (կարելի է ենթադրել նաև, որ դա «լևի» հրատարակություն է): Բացի այդ, օնլայն հանրագիտարանում «Հայաստան» բառով որոնում կատարելիս հայտնվում է ոչ թե 236-րդ էջը` Հայաստանի հատվածը, այլ Ադրբեջանինը: http://ankakh.com/2010/11/71317/

Lianik
02.12.2010, 21:11
Սեպտեմբերի 24-ից ի վեր «Անկախը» հետամուտ է «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները հանրության ուշադրության կենտրոնում պահելուն և հանրագիտարանը հրատարակած բրիտանական և վերահրատարակած` ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու հարցին:

Խորհրդակցելով մի շարք փաստաբանների և իրավաբանների հետ` թե՛ անկախ, թե՛ պետական կառույցներից, մենք հասկացանք, որ դատական գործընթաց սկսելուց առաջ նախ և առաջ պետք է խնդրին հասարակական լայն հնչեղություն տալ:

«Անկախի» նախաձեռնությամբ օրեր առաջ տեղի ունեցավ հանդիպում մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես մտահոգված են խնդրով: Քննարկվեց ռուսալեզու հրատարակչության դեմ բողոքի ալիք բարձրացնելու, հերքման պահանջ ներկայացնելու և ապա նաև դատական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Որոշվեց նախ ստեղծել նախաձեռնող խումբ, որը կանվանվի «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» և կհամակարգի ու կիրականացնի այդ աշխատանքները: Ծրագրվեց առաջին քայլը սկսել ինտերնետային արշավից. facebook սոցիալական ցանցում կստեղծվի խումբ, որի միջոցով ցանկացողները նույնպես կարող են միանալ նախաձեռնությանը: Հաջորդ քայլը կլինի պաշտոնական նամակի հղումը՝ արդեն նախաձեռնող խմբի անունից:

Մյուս քայլը կլինի բողոքի երթը, որի ընթացքում նաև նամակներ կհանձնվեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին` հորդորելով, որ վերջիններս միջամտեն հերքման պահանջը հրատարակչություններին հասցնելու և բավարարելու հարցում:

Այս պահին նախաձեռնող խմբի կազմում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Գնանք միասին» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան», «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունը, «Սարդարապատ» կազմակերպությունը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Անկախ» շաբաթաթերթը: http://ankakh.com/2010/12/75598/

Lianik
08.12.2010, 15:55
Ստորև նշված էլեկտրոնային աղբյուրներում դուք կարող եք հանգամանորեն ծանոթանալ "հանրագիտարանային զեղծարարության" խնդրի նախապատմությանը և դրա դեմ պայքարի ներկայիս փուլին:

http://ankakh.com/2010/09/55607/
http://ankakh.com/2010/10/58267/
http://ankakh.com/2010/09/56472/
http://ankakh.com/2010/11/68908/
http://www.akumb.am/showthread.php/58165-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B6-%D6%85%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AC%D5%A5%D5%A6%D5%B8%D6%82-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?p=2137093
http://ankakh.com/2010/10/60588/
http://www.7or.am/hy/news/2010-12-02/20429/
http://www.armenianow.com/arts_and_culture/25436/illustrated_geographical_encyclopedia_kingfisher_makhaon_armenia
http://ankakh.com/2010/11/68919/
http://ankakh.com/2010/12/75302/
http://ankakh.com/2010/11/71317/
http://ankakh.com/hy/2010/10/62290/
http://ankakh.com/2010/12/75598/
http://hem.do.am/board/hakahayowt_39_yan_gagat_39_naket/3-1-0-29

Lianik
09.12.2010, 18:11
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողներին ներկայացրին իրենց քայլերը՝ ուղղված բրիտանական հանրագիտարաններից մեկում Հայաստանի վերաբերյալ հրապարակված կեղծ տեղեկությունների հերքմանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը վստահեցրեց, որ նախաձեռնությունը ջանք չի խնայելու, որ բրիտանական և ռուսական հրատարակչությունները հերքեն կեղծ տեղեկությունները, և 2011 թ.՝ հանրագիտարանի հաջորդ հրատարակության ժամանակ, հանրագիտարանը լույս տեսնի Հայաստանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությամբ:

«Մենք համացանցի, նամակների, ցույցերի, ինչպես նաև Սփյուռքի մեր հայկական կառույցների միջոցով կփորձենք պայքարել այս կեղծիքի դեմ»,- ասաց Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ հարցը քննարկման կդրվի նաև մի քանի օրից մեկնարկելիք համահայկական երիտասարդական-ուսանողական ամենամյա խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակելու են սփյուռի 40-ից ավելի կազմակերպություններ:

«Միասին» շարժման նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով` խնդիրը կարևոր է նրանով, որ կեղծ տեղեկությունները հրապարակված են ոչ թե համացանցային անհայտ պարբերականներից մեկում, այլ կշիռ ունեցող հանրագիտարանում, ինչը նաև գիտական հիմնավորում է ենթադրում: «Հնարավոր է, որ վաղը արտասահմանյան այլ հրատարակչություններ Հայաստանը ներկայացնեն նույն կերպ՝ հղում անելով այս հանրագիտարանին, ինչն աստիճանաբար Հայաստանի մասին թյուր կարծիք կձևավորի ողջ աշխարհում»-ասաց նա:

«Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնության նախագահ Մանվել Կոստանդյանի կարծիքով էլ Հայաստանը տեղեկատվական դաշտում լուրջ բացթողումների առաջ է կանգնած, որը երիտասարդության պասիվության և անգործության հետևանք է: «Մենք արդեն իսկ որոշ միջոցներ ձեռնարկել ենք այս ապատեղեկատվության դեմ,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ համացանցային սոցիալական մի շարք խմբերում արդեն ստեղծվել են խմբեր՝ «Ընդդեմ հանրագիտարնային կեղծիքի» անվանումով, և շուտով կստեղծվի նաև բլոգ՝ անգլերեն և ռուսերեն, որն այս ամենի վերաբերյալ տեղեկություններ կտարածի աշխարհով մեկ:

Կոստանդյանի խոսքով` միայն Ֆեյսբուքի սոցիալական խմբում այս պահին նախաձեռնությանը միացել է ավելի քան 700 մարդ: «Առաջին փուլի համար հարցը դրված է բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնելու վրա, սակայն հարկ եղած դեպքում մենք հարցը առաջ կքաշենք նաև միջազգային իրավունքի սկզբունքներով»,-ասաց նա:

Հակոբ Հակոբյանի խոսքով, նախաձեռնությունը պարտավորություն է ստանձնել ոչ միայն այս տեղեկության տարածումը կանխելու, այլև հետագայում էլ նմանատիպ կեղծիքները բացահայտելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ:

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության համակարգող, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը տեղեկացրեց, որ հերքման պահանջով կրկին նամակներ կուղարկվեն բրիտանական և ռուսական հրատարակչություններին, իսկ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա բողոքի մեծ երթ: «Մենք մեր բողոքի ձայնը կբարձրացնենք բրիտանական և ռուսական հրատարակչությունների դեմ, ինչպես նաև նամակներ կհանձնենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպաններին` հորդորով, որ վերջիններս միջամտեն բարձրացված հարցի լուծմանը, այլապես հրատարակչությունների կողմից թույլ տրված կոպիտ սխալները մեր կողմից կդիտվեն կա՛մ անգրագիտության, կա՛մ պատվիրված ծառայության հետևանք»,-նշեց նա:

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության կազմում են «Անկախ» շաբաթաթերը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ու երիտասարդական միությունը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Գնանք միասին» երիտասարդական ՀԿ-ն, Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան, «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունը, ԵՊՃՀ ուսխորհուրդը, Հայազն երիտասարդների միությունը և այլ կազմակերպություններ ու նախաձեռնող խմբեր:

http://ankakh.com/2010/12/77272/

Lianik
11.12.2010, 00:43
Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի


Ստեղծվել է նոր նախաձեռնություն

2003թ. Մեծ Բրիտանիայում լույս է տեսել «Քինգֆիշեր» աշխարհագրական հանրագիտարան, որտեղ Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ են տեղ գտել: 2009թ. էլ Ռուսաստանում վերահրատարակվել է այդ հանրագիտարանը: Հանրագիտարանի ռուսերեն տարբերակը վերջերս հայտնվել է Հայաստանի գրախանութներում եւ դրվել վաճառքի 10 000 դրամ արժողությամբ: Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ տարածելու փաստը մեծ վրդովմունք է առաջացրել երիտասարդության շրջանում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտասարդական միության, «Բարգավաճ Հայաստանի», ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունների, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միության, «Միասին» երիտասարդական շարժման եւ այլ հ/կ-ների համախմբմամբ ստեղծվել է «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն, որը հանդես է գալիս ընդդեմ բրիտանական եւ ռուսական հրատարակչությունների կողմից հրատարակված հանրագիտարանի: Այս կապակցությամբ նախաձեռնությունը դեկտեմբերի 15-ին անցկացնելու է բողոքի ակցիա-երթ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեսպանատների առջեւ: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության անդամները:
«Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանի խոսքով. «Հոկտեմբերի 20-ին բրիտանական ու ռուսական հրատարակչություններին նամակ ուղարկեցինք՝ հերքման պահանջով: Բրիտանական հրատարակչությունը ծաղրանքով ասել էր, թե ճիշտ չենք հասկացել իրենց: Օրինակ՝ գրքում ասվում է, որ Հայաստանում հիմնական լեզուն հայերենն ու ադրբեջաներենն է: Կամ՝ մեր հիմնական կրոնները հայկական առաքելական օրթոդոքսն է եւ շիա իսլամը: Մտահոգիչն այն է, որ բրիտանական կողմը բացարձակապես չի պատրաստվում ուղղել իր սխալները: Ռուսական կողմն ավելի համեստ պատասխան է տվել մեզ, պատճառաբանելով, թե խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է՝ ուղղակի հին տվյալներ են ներառել գրքի մեջ: Երկու երկրների պատասխաններն էլ մեզ չեն բավարարել, եւ երկուսի դեպքում էլ նկատվում է Հայաստանը խեղաթյուրված ներկայացնելու միտում: Մեր նպատակն է՝ վերահրատարակել հանրագիտարանը Հայաստանի մասին ճիշտ եւ ստույգ տեղեկություններով»:
«Միասին» երիտասարդական շարժման նախագահ Հակոբ Հակոբյանը ասաց. «Այս գիրքը կարող է դառնալ գիտական շատ աշխատանքների աղբյուր, որին հղումներ կանեն, եւ խեղաթյուրված կներկայացվի Հայաստանը: Փաստորեն միջազգային, եվրոպական շատ կառույցների, ղեկավար մարմինների սեղաններին կարող է հայտնվել մի հանրագիտարան, որը խեղաթյուրված կարծիք կձեւավորի Հայաստանի մասին: Պետք է մասսայաբար ընդվզենք այս խնդրի դեմ եւ հասնենք հերքման»:
«Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնության նախագահ Մանվել Կոստանդյանն էլ նշեց. «Սա տեղեկատվական պատերազմ է, ու այս հարցում շատ ենք թերանում՝ պասիվ ենք: Հայաստանը տեղեկատվական դաշտում լուրջ բացթողումներ ունի: Արդեն սկսել ենք ինտերնետային արշավ facebook.com եւ odnoklassniki.ru կայքերում: Շուտով կստեղծվի նաեւ բլոգ, որտեղ կզետեղենք մեր բոլոր միջոցառումները եւ նամակները»:


ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/entertainment/86599/view

Lianik
11.12.2010, 02:03
,,Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի,, նախաձեռնություն կարդացեք բլոգը`
http://againstencyclopedicfraud.blogspot.com/

http://againstencyclopedicfraud.blogspot.com/p/blog-page.html

http://www.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fagainstencyclopedicfraud.blogspot.com%2Fp%2Fagainst-encyclopedic-fraud.html&h=52874ylhspDP46WeuxNj_eWSqBg

Lianik
14.12.2010, 20:48
http://www.facebook.com/event.php?eid=174043839283978&index=1

Երթը կսկսվի Ստ. Շահումյանի անվան հրապարակից, որտեղից երթի մասնակիցները կուղղվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն` նամակ հանձնելով դեսպանին, ապա կքայլեն դեպի Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` նամակ հանձնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Նամակի միջոցով նախաձեռնության անդամները դեսպաններին կհորդորեն միջամտել այդ հարցի լուծմանը. հերքում պահանջել հրատարակչություններից և կանխել հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծ տեղեկությունների տարածումը:
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն
Նախաձեռնության համակարգող`
Անի Գասպարյան

Lianik
16.12.2010, 01:04
Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենը եւ ադրբեջաներենը, հիմնական կրոններն են` ուղղափառությունը եւ իսլամը: Այս ամենը նշված է բրիտանական «Macmilan childrens books» հանրագիտարանում:

Այդ պատճառով այսօր «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության անդամները Երեւանում բողոքի երթ անցկացրին: Իրենց բողոքը նամակի տեսքով հանձնեցին ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեսպաններին`պահանջելով միջամտել իրենց երկրներում հրապարակված հանրագիտարաններում տեղ գտած կեղծիքների հերքմանն ու շտկմանը:

«Մենք պահանջում ենք, որպեսզի այդ կեղծիքը հերքվի, հատկապես որ մյուս տարի այդ հանրագիտարանը պետք է վերահրատարակվի»,- ասում է ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը:

Հանրագիտարանում սխալ է ներկայացված նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, դրա պատճառներն ու հետեւանքները:

«Այնտեղ նշվում է, թե 1988-89 թթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել զինված ընդհարում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով եւ Արցախը ներկայացվում է որպես պատմական տարածք Ադրբեջանում` մեծամասամբ հայերով բնակեցված»,- ասում է նախաձեռնության համակարգող Անի Գասպարյանը:
Այսօր կրկին նամակներ կուղարկվեն հրատարակչություններին:
Եթե իրենց պահանջը չբավարարվի «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնող խումբը խոստանում է շարունակել բողոքի ակցիաները:

http://www.a1plus.am/am/social/2010/12/15/protest-encyclopedia

Report.am-ի հետ զրույցում "Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի” նախաձեռնության համակարգող, լրագրող Անի Գեւորգյանը նշեց, որ բողոքի երթի մասնակիցները շարժվել են դեպի Հայաստանում Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներ, հանձնել նամակներ, որոնցով հորդորում են դեսպաններին միջամտել իրենց պահանջի կատարմանը` հերքում պահանջել հրատարակչություններից եւ կանխել հետագայում նույն կեղծ տեղեկությունների տարածումը:
http://www.report.am/news/society/hanragitaran-cuyc.html

Lianik
16.12.2010, 01:05
http://www.youtube.com/watch?v=uKmFqtxSGzU

http://asekose.com/wp-content/uploads/cuyc.jpg

Lianik
17.12.2010, 12:01
Եվ ահա, դեկտեմբերի 15-ին` մինչ «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի երթ էր անցկացնում` պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկությունները, «Անկախը» ստացավ Բրերեթոնին ուղղված երկրորդ նամակի պատասխանը.

Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Շնորհակալություն նամակի համար:

Նախ` ցանկանում եմ նշել, որ բնավ մտադրություն չենք ունեցել վիրավորել որևէ անհատի կամ խմբի և չենք ցանկացել միտումնավոր հրատարակել որևէ խեղաթյուրված տեղեկություն, համոզված ենք նաև, որ չենք էլ հրատարակել այդպիսի տեղեկություն:
Ցանկանում եմ նշել նաև, որ հրատարակության բնօրինակը կազմելիս, ինչպես նաև ձեր և ուրիշների կողմից բարձրացրած հարցերին պատասխանելիս` §Քինգֆիշերը» աշխատել է աշխարհագրության ոլորտի փորձագետների հետ:

Լեզուն
Ես փոփոխել եմ անգլիական հրատարակությունը, այնտեղ այժմ գրված կլինի «Հիմնական լեզուն` հայերեն», այլ լեզուների մասին չի նշվի, քանի որ այդքան տեղ չկա, որ նշվեն բոլոր լեզուները (եզդիերեն, քրդերեն, ադրբեջաներեն և ռուսերեն), որոնք միասին կազմում են բնակչության միայն 2%-ը:
Քանի որ ադրբեջաներենի նշումը բնօրինակում հայերի կողմից այդքան բացասական վերաբերմունք է առաջացրել, մենք որոշեցինք հանել այն այժմ հրատարակության համար պատրաստվող գրքից, ինչպես նաև հետագա տարբեր լեզուներով տպվող բոլոր հրատարակություններից: Կարծում եմ` սա ձեզ կբավարարի:

Կրոն
Ինչպես արդեն քննարկել ենք, անգլիական տարբերակում հիմնական կրոններ բաժնում նշված էրª Հայկական առաքելական օրթոդոքս և Շիա իսլամ: Արդեն բացատրել եմ, որ գրքում տեղ են գտնում ոչ միայն հիմնական, այլև փոքրամասնությունների կրոնները:
Հայկական առաքելական օրթոդոքս կրոնի ներկայացուցիչները կազմում են Հայաստանի բակչության 95%-ը : Համաձայն եմ իմ փորձագետ խորհրդականների հետ, որ Շիա իսլամը փոքրամասնությունների մեջ ամենամեծ թիվն է կազմում, սակայն կրկին բնակչության 2% -ից էլ քիչ մասը:

Կրկին կարծում եմ, որ լիովին ճիշտ կլինի փոփոխություն չանել, բայց քանի որ դա հայերի համար այդքան վիրավորական է, մենք որոշեցինք հանել այդ մասը հետագա հրատարակություններից: Այժմ այնտեղ գրված կլինի «Հիմնական կրոնը` հայկական առաքելական օրթոդոքս»:

Դուք նշել եք, որ սա նույնպես սխալ է, և պետք է գրված լինի «հայկական առաքելական», սակայն ինչպես տեղյակ եմ, եկեղեցու ամբողջ անունը հետևյալն է «մեկ սուրբ ընդհանրական առաքելական օրթոդոքս հայկական եկեղեցի», և այդ պատճառով մեր կողմից գրված «հայկական առաքելական օրթոդոքս»-ը միգուցե այնքան էլ անթերի չէ, բայց վիճելի էլ չէ:

Ուրախ կլինեմ այս մասը նույնպես փոփոխել հետագա հրատարակությունների մեջ, սակայն եթե իհարկե կարողանանք, քանի որ այժմ բավական ուշ է առաջիկա հրատարակությունում փոփոխություններ անելու համար:

Լեռնային Ղարաբաղ
Դուք ասում եք, որ անգլիական տարբերակում գրված է §դա ադրբեջանական մարզ է, հիմնականում բնակեցված հայերով»: Չգիտեմ` ինչ ասել, քանի որ անգլիական տարբերակում այդպիսի նախադասություն ուղղակի չկա, այլ գրված է այսպես` «ադրբեջանական տարածք` հիմնականում հայաբնակ»:

Ես լիովին համոզված եմ, որ սա ճիշտ տեղեկություն է: Իրավաբանորեն Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, սակայն, իհարկե, Ղարաբաղի կարգավիճակը հայերի կողմից բողոքարկվել է: Ձեր դիտողությունը, որ Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, չի գրված գրքում, քանի որ մենք այդ տարածաշրջանին այնքան էլ ծանոթ չենք, սակայն մեր նշած տեղեկությունը որևէ կերպ չի էլ հակասում դրան:
Քարտեզի վրա Լեռնային Ղարաբաղը նշված է` որպես վիճելի տարածք: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակին և իրական պատկանելությանը, ապա այդպիսի տեղեկություններ մենք չենք գրում:

Ինչպես արդեն նշել էի իմ նախորդ նամակում, կարծում եմ, որ սխալ տեղեկատվության մասին ձեր դիտողությունների մի մասը վերաբերում է ռուսական, ոչ թե անգլիական հրատարակությանը: Ինչպես արդեն ասել էի, ես ռուսերեն չգիտեմ, այդ իսկ պատճառով կարող եմ միայն փոխանցել ռուսական հրատարակչին ձեզ անհանգստացնող հարցերը:

Կարծում եմ` նրանք ձեզ արդեն պատասխանել են, իսկ եթե դեռ չեն պատասխանել, ապա շուտով կպատասխանեն:

Հուսով եմ, որ ձեզ բավարարեցին իմ պատասխանները:

Հարգանքով`
Քեթրին Բրերեթոն»
http://againstencyclopedicfraud.blogspot.com/2010/12/blog-post_7695.html

Lianik
16.01.2011, 01:11
...

Հայտարարություն
Հունվարի 16-ին առավոտյան ժամը 9:30-ից մինչեվ 11:00 ընկած ժամանակահատվածում Երկիր Մեդիայի եթերում կարող եք դիտել ,,Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի,, նախաձեռնության կատարված աշխատանքների եվ առաջիկա ծրագրերին վերաբերվող հաղորդում:

Հարգանքներով` Ադմինիստրացիա

Lianik
07.02.2011, 11:20
Պաշտոնական անվանումը Հայաստանի Հանրապետություն, Հայաստան
Մայրաքաղաքը Երեւան
Մեծ քաղաքները Գյումրի, Վանաձոր
Պետական լեզուն Հայերեն
Կրոնը Բնակչության բացարձակ մեծամասնությունը քրիստոնյա է, Եկեղեցին` Հայ առաքելական
Դրամական միավորը Հայկական դրամ (Շրջանառության մեջ է 1993 թվականից:)
Բնակչությունը 3,210,000 (2001 թվականի տվյալներով)
Էթնիկ կազմը 96% հայեր.
Ազգային փոքրամասնությունները ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ եւ այլոք
Տարածքը 29.74 հազար քառակուսի կմ
Ամենաբարձր լեռնագագաթը Արագած լեռը (4,090 մետր)
Հարեւան երկրները հյուսիսում` Վրաստան, արեւելքում Ադրբեջան, հարավում` Իրան, հարավ-արեւմուտքում` Նախիջեւան (Ադրբեջան), արեւմուտքում` Թուրքիա
http://un.am/?laid=2&com=module&module=menu&id=101

Ռուֆուս
07.02.2011, 14:37
Պաշտոնական անվանումը Հայաստանի Հանրապետություն, Հայաստան
Մայրաքաղաքը Երեւան
Մեծ քաղաքները Գյումրի, Վանաձոր
Պետական լեզուն Հայերեն
Կրոնը Բնակչության բացարձակ մեծամասնությունը քրիստոնյա է, Եկեղեցին` Հայ առաքելական
Դրամական միավորը Հայկական դրամ (Շրջանառության մեջ է 1993 թվականից:)
Բնակչությունը 3,210,000 (2001 թվականի տվյալներով)
Էթնիկ կազմը 96% հայեր.
Ազգային փոքրամասնությունները ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ եւ այլոք
Տարածքը 29.74 հազար քառակուսի կմ
Ամենաբարձր լեռնագագաթը Արագած լեռը (4,090 մետր)
Հարեւան երկրները հյուսիսում` Վրաստան, արեւելքում Ադրբեջան, հարավում` Իրան, հարավ-արեւմուտքում` Նախիջեւան (Ադրբեջան), արեւմուտքում` Թուրքիա
http://un.am/?laid=2&com=module&module=menu&id=101

Ու՞՞՞՞