PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործում են մանուկները



Chuk
29.11.2010, 00:20
Այս թեմայում կտեղադրենք մանուկների ստեղծագործությունները:

erexa
29.11.2010, 03:38
Լիլիթ Սաքոյանի բանաստեղծությունները ցույց են տվել, որ նա բանաստեղծուհի էր, նա գրել է 22բանաստեղծություն: 1988թ. նա մահացել է երկրաշարժի ժամանակ, 9 տարեկան հասակում: Ինչ որ մի ծանոթի միջոցով Լիլիթի բանաստեղծությունները իհարկե տպագրված հասել են ինձ: Ես որոշեցի նրա բանաստեղծությունները այստեղ տեղադրել մի գուցե ակումբի միջոցով Լիլիթի բանաստեղծությունները դառնան հայտնի և տպագրվեն մանկական գրքերում:


Մի փոքրիկ տնակ,
Համեստ մի խրճիթ,
Մի փոքրիկ աղջիկ՝
Համեստ ու վճիտ:

Դեռ չի բոլորել
Նրա տաս տարին,
Բայց տեսել է նա
Զրկանքներ անթիվ:

Մայրը նրա հարուստի մոտ
Միշտ շորեր էր լվանում,
Հայրը ջահել հեռացել էր,
Սև հողի տակ էր ննջում:

Ու ամեն օր փոքրիկը մեր
Աշխատում էր քրտնաջան,
Շատ էր ուզում թևթևացներ
Մոր հոգսերը անսահման:

Կյանքը, սակայն, ինչպես կույր վերք՝
Սպիացել, դառնացել,
Ծանր քարի պես կոշտացել
Ու միշտ նույնն էր մնացել:

Մի փոքրիկ տնակ,
Համեստ մի խրճիթ,
Մի փոքրիկ աղջիկ,
Մի հոգնած մայրիկ:

erexa
29.11.2010, 16:57
Մանկապարտեզին

Իմ սիրելի մանկապարտեզ,
Դաստիարակներ կաթոգին,
Ես ձեզ երբեք չեմ մոռանա,
Դուք ինձ համար՝ միշտ անգին:

Առաջինը դուք ասացիք
Թե ինչ բան է հայ լեզուն,
Մեսրոպյան գիրը թանկագին
Ու թվերի հին լեզուն:

Հեռացել եմ ես ձեզանից
Ու փոքր-ինչ մեծացել,
Սակայն հիմա նոր եմ զգում,
Թե ինչ բան եք ինձ տվել:

Առողջություն թող ձեզ լինի,
Երկար-երկար կյանք ապրեք,
Որ ինձ նման փոքրիկներին
Միշտ հայություն պարգևեք:

Chuk
01.12.2010, 00:44
Մոդերատորական. Թեման ստեղծվել է «Լիլիթ Սաքոյանի բանաստեղծությունները» թեմայից պատճենված գրառումների հիման վրա: Մայր թեմայի քննարկումը, այդ թվում՝ ախմախագույն գրառումները ջնջվել են: Այս թեման նախատեսված է մանուկների ստեղծագործությունների համար, անկախ դրանց գրական-գեղարվեստական արժեքից:

Smokie
03.12.2010, 17:52
Իսկ կարո՞ղ ենք մանուկ բանաստեղծի մասին է՛լ գրել:)

Smokie
06.12.2010, 12:05
Փոքրիկ բանաստեղծուհու մեծ աշխարհը

Ընդամենը երեք տարեկան էր Վարսիկը, երբ իր զարմանալի մտքերով հարազատների ու բարեկամների ուշադրությունն էր գրավում: Եւ քանի որ այդ հասակում ամեն երեխա էլ աժտվածության նման հատկանիշներ է ունենում, Վարսիկի ծնողները սկզբում ուշադրություն չէին դարձնում փոքրիկի վրա, չէին փորձում գրառել, թղթին հանձնել նրա գրական առաջին թոթովանքները: Սակայն հնարամիտ աղջնակն ի վերջո ստիպեց հաշվի նստել իր հետ, լսել իր ինքնատիպ մտքերը: Չորս տարեկան էր, երբ առաջին անգամ նրա իմաստախոսությունները տպագրվեցին «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» հանդեսում: Նույն տարում «ծիծեռնակ» եւ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրերում տեղ գտան Վարսիկի նոր, իմաստուն թոթովանքները: Հետաքրքիրնայն է, որ տպագրվելուց հետո «ծիծեռնակ» հանդեսը խմբագրություն հրավիրեց Վարսիկին՝ ավելի մոտիկից ծանոթանալու համար: Երկար զրուցեցին փոքրիկի հետ, տարբեր հարցեր տվեցին եւ ստացան զարմանք հարուցող պատասխաններ: Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ հենց խմբագրությունում ծնված Վարսիկի նոր ստեղծագործությունը անմիջապես տեղ գտավ «ծիծեռնակի» նոր համարում: Վարսիկ Վարդունին (Վարդանյան) այսօր տասմեկ տարեկան է: Սովորում է երեւանի թիվ 11 դպրոցի հինգերորդ դասարանում: Վարսիկը մեծանում է մանկության զարմանահրաշ խաղերի մեջ եւ միշտ էլ ժամանակ է գտնում ստեղծագործելու, թղթին հանձնելու իր տեսածն ու զգացածը՝ այդ ամենը համեմելով մանկության հեքիաթային աշխարհի գարնանաբույր գուներանգներով: Տա Աստված, որ աստվածատուր այդ շնորհը գալիք օրերում է՛լ ավելի ծաղկի նրա ստեղծագործություններում:



Սարո Գյոդակյան 1992թ.-ին:

http://img508.imageshack.us/img508/1346/pc065760.jpg

Այստեղ կարող եմ դնել ե՛ւ նրա բանատեղծությունները ե՛ւ մանկական սրամտությունները:;)

Smokie
06.12.2010, 12:14
Գետ է պողոտան

Ասես հորդառատ
Գետ է պողոտան.
Ավտո-նավակներն
Անցնում են թափով,
Իսկ ես քայլում եմ
Միայն իր ափով:

Ծաղրածուն

Այդ ինչպե՞ս ես
Դու ծիծաղում.
Ծիծաղ չկա
Քո ծիծաղում:

Ձմեռը անցավ

Ճերմակեց հողը,
Բայց չծերացավ,
Ճերմակությունը
Գարնանը անցավ.
Բնությունն ասես
Ծիածան դարձավ:

***

Հեռուստացույց է
Երազը ասես.
Նա անջատվում է
Երբ արթնանում ես:

Ճակատագիր

Երկրաշարժը մեծ
Հողմի պես ելավ,
Հողն իմ ավերեց,
Քանդեց ու տարավ:

Բայց ցավի մեջ էլ
Կորստով մեր թանկ
Մենք ապրում ենք, կանք:

Smokie
06.12.2010, 15:28
Գյումրի

Իմ ծաղկած Գյումրի,
Արցունքոտ աչքով
Ե՞րբ էիր քնել,
Տարերքը ահեղ
Փորձում էր սրտիդ
Փռել պաղ ձմեռ:

Բայց դու արթնացար
Ավերակներից
Ու հառնում ես վեր,
Արցունքոտ աչքդ
Նորից կժպտա,
Կժպտանք մենք դեռ:

Մինչեւ գարուն

Ամպը բացեց իր թեւը,
Տխրեց պայծառ արեւը,
Ձմռան ցուրտը ճերմակած
Փաթիլ-փաթիլ իջավ ցած:
Ձմեռը շատ զարմացավ,
Որ իր ձյունը շոր դարձավ,
Դարձավ տաքուկ, տաքուկ քուն
Ծառ ու թփին մեր անտուն:

Գարնան թախիծը

Ծաղկանց վրա
Իջավ ձյունը,
Բերեց ճերմակ
Ցրտությունը:
Ախր ինչու՞
Իջա ձյունը,
Թախիծ դարձավ
Նուրբ գարունը:
Գարուն, շողեր
Փնջիր նոր-նոր,
Բուժիր ծաղկանց
Քո վիրավոր:

Մայրիկիս

Դաժան օրեր է
Մայրիկս տեսել,
Բայց իմ արեւն է
Նա շող-շող հյուսել:
Մասիսված ձյուն կա
Մազերին թել-թել,
Աշունն է ասես
Ժպիտն ակոսել:
Մայր իմ, ուզում եմ
Քո վիշտը կիսել,
Իմ տաք շողերից
Քո սրտին հյուսել:

Smokie
06.12.2010, 16:19
***

Գարնան շունչը թեւում է
Ու ելնում է ծառն ի վեր.
Գարունն ուրախ հեւում է՝
Բացած կանաչ, նուրբ թեւեր:

***

Լվացված լույս,
Արի դուրս,
Որ քեզ ասեմ՝
Բարի լույս:

Առաջին ուսուցչուհիս

Դասարանից ելնում եմ դուրս,
Տուն եմ հասնում
Ու կարոտում ուսուցչուհուս:

Երազիս մեջ դառնում է լույս,
Երազիս մեջ
Կարոտում եմ ուսուցչուհուս:

Կարոտում եմ ձայնին քնքուշ,
Ջերմ հայացքին՝
Բարի, անգին ուսուցչուհուս:

Հինգ ստանամ, թեկուզ երկուս,
Կկարոտեմ
Ճերմակավարս ուսուցչուհուս:

Ես ֆիդայի եմ

Ունեմ ձեռքի գնդացիր,
Պարսատիկ չէ, հասկացիր…
Անդրանիկի թոռնիկն եմ,
Ոչինչ, որ դեռ փոքրիկ եմ:
Ֆիդայի եմ, իմացիր,
Դու էլ ինձ հետ միացիր,
Մեր սահմանին ով ձեռք տա,
Կկրակենք՝ տա՛… տա՛… տա՛…

Ձյունե շորեր

Նորից իջավ ձմեռը,
Ու ձյունոտվեց իմ լեռը,
Ձյունը մավեց, ծովացավ
Դաշտ ու արտին շոր դարձավ:
Ծառն էլ հագավ վերարկուն:
Որ չմրսի մինչ գարուն:

***

Ձմեռը եկավ
Փաթիլով առատ,
Ճերմակ հույս բերեց
Սարին Արարատ:

Smokie
06.12.2010, 18:12
Հայաստանս

Հայաստանս աղավնի՝
Մոլորակը կրծքի տակ,
Հայաստանս աղավնի՝
Կիսալուսնի սրի տակ.
Թեւիր, Հայոց աղավնի,
Չէ՞ որ լույս ես սպիտակ
Քո եռագույն թեւորով՝
Դու հայության արեգակ:

Ամառ

Օրը այրվում է
Ամառվա հասուն
Արեգակի մեջ,
Արեւը ինքն էլ
Փնտրում է ասես
Զովություն անվերջ:

Իջել է բակը,
Սուզվել, ժպտում է
Ջինջ առվակի մեջ,
Ուզում է նույնիսկ
Մտնել իմ ձեռքի
Պաղպաղակի մեջ…

***

Արեւը լուսնին
Իր լույսից տվեց,
Լուսինն իր տեսքը
Իսկույն ցույց տվեց:

***

Ավելուկ է
Տատս հյուսել,
Հյուսել է, տես,
Իր հյուսքի պես:

Օջախ

Թող ամեն հայի
Օջախ հուրհրա,
Թող ամեն բարի
Օջախ հուրհրա:
Կրակն եմ սիրում,
Երբ հրդեհ չէ նա.
Թող ոչ մի կրակ
Հրդեհ չդառնա:

Անտիգոնե
06.12.2010, 19:51
Ծաղրածուն

Այդ ինչպե՞ս ես
Դու ծիծաղում.
Ծիծաղ չկա
Քո ծիծաղում:

Վերը նշվածը շատ սիրեցի: Բանաստեղծուհուն մեեեծ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ փոխանցեք:

Garapost
06.12.2010, 20:26
Ծաղրածուն

Այդ ինչպե՞ս ես
Դու ծիծաղում.
Ծիծաղ չկա
Քո ծիծաղում:

Վերը նշվածը շատ սիրեցի: Բանաստեղծուհուն մեեեծ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ փոխանցեք:

Ա'յ, սա ավեիլ ուժեղ է: Հիացած եմ՝

Smokie
07.12.2010, 10:30
Մանկական սրամտություններ

***
Արեւի սիրտը իր արեգակն է:

***
Ձյան փաթիլները հյուրեր են…

***
Ինչու՞ ես, ոզնի, միշտ փշաքաղված…

***
Ջինջ առվակը ալիքում է իմ ստվերը:

***
Իմ մեջ կան շողե տողեր:

***
Փաթիլը ձմռան հայացքն է ճերմակ:

***
Շողը արեւի կածան է բարակ:

***
Առուն շնչում է անուշ խշշոցով:

***
Շող-շող վերջացավ ամռան կրակի վերջին կաթիլը:

***
Մայրիկ, նայիր, աշնան ծառերը եղյամ շորեր են հագել:

***
Ամպը ձյուն է սար է երկնքում: Տերեւն էլ ծիլ է, բայց ծառի ճյուղին:

***
Մասիսի վրա՝ ճերմակ արտասուք:

***
Փաթիլներ, իրար մնաս բարով ասեք՝ գարուն է գալիս:

***
Թափվում է վրաս անձրեւէ արցունք:

***
Վազն է ժպտում խաղող աչքերով:

***
Երազիս թախծոտ փաթիլն է իջնում:

***
Ամպը թողնում է թաց ոտնահետքեր:

***
Լույսի բերքը ցերեկն է:

Smokie
07.12.2010, 11:21
Իսկ ավելի վաղ

***
Վարսիկն ասաց.
_Ձմերուկը կարծես երկրագունդ լինի:
Իսկ երբ կտրեցին այն, ճչաց.
_Մի՛ քանդեք իմ երկրագունդը::(

***
Վարսիկը քնեցրեց տիկնիկին ու ասաց.
_Բարուրվեցին տիկնիկիս աչքերը::)

***
Հեռուստացույցի էկրանին նավը խորտակվում էր:
Փոքրիկ Վարսիկը բղավեց.
_Վայ, մայրիկ, նավը խեղդվում է:::scare

***
Վարսիկը շաքար գցեց թեյի մեջ: Երբ շաքարը հալվեց, նա հարցրեց.
_Մայրիկ, շաքարը որտե՞ղ թաքնվեց::think

***
Նայելով բրդոտ ոչխարին, Վարսիկը ասաց.
_Մայրիկ, ոչխարը իր մուշտակը ինձ կտա՞:

***
Մայրը Վարսիկին զգուշացրեց.
_Աղջիկս, խոսում ենք, մի խանգարիր::acute
_Լավ, մայրիկ, դուք ձեր մեծ խոսքն ասեք, ես հետո իմ փոքր խոսքը կասեմ::aha

***
Ծիածանը տեսնելով, Վարսիկն ասաց.
_Նայիր, մայրիկ, սիրամարգ կա երկնքում::roll

***
_Հայրիկ, լույսը վառիր, որ աչքերիս փռված մութը մեռնի:

***
Մորաքույրը գլուխն էր լվանում:
Վարսիկը, օճառված գլուխը տեսնելով, ասաց.
_Մորաքույր, մազերիցդ ձմեռ է թափվում::o

***
Վարսիկը հեքիաթ էր պատմում.
_Լինում է չի լինում, մի գետ, գետը գնում է, գնում, հանդիպում է մի լճի ու ասում.:scen
_Լիճ, պետք չի լճանալ, արի ճամփորդենք, մեզ սպասում են արտերը ծարավ::)

***

_Արեւին բերան եմ նկարում, որ շողերը շուրթեր ունենան:

***
Վարսիկը փակեց աչքերն ու ասաց.
_Աչքերս ծրարել եմ::lazy

***
_Հայրիկ, ծխախոտիդ ծուխը ասես վերեւ մաղվող ձյուն լինի::D

***
_Աղջիկս, կարո՞ղ ես ոսկե ձկնիկ նկարել:
_Կարող եմ, հայրիկ, եթե ինձ ոսկե մատիտ տաս::aha

***
Վարսիկը, դիտելով բռնցքամարտիկի խաղը, ասաց.
_Բռնցքամարտիկը ինչ պնդաճակատ ձեռքեր ունի::'

***
Ընկերուհին ոտքով թեթեւակի խփեց Վարսիկին:
Վարսիկն ասաց.
_Ոտքով ձեռք մի տուր ինձ::nono

***
_Այդ ի՞նչ ամսագիր ես բերել, հայրիկ:
_«Ոզնի»:
_Օ՜յ, փշաքաղվեցի:

***
Փոքրիկ Վարսիկը արդեն օրերը հաշվել գիտեր:
_Մայրիկ, այսօր ամսի քանի՞սն է,:think_հարցրեց նա:
_31-ը:
_Մայրիկ, ուրեմն վաղը 32-ը կլինի՞::think

***
_Աղջիկս, ջրի պես երկար կյանք ունենաս:
_Հայրիկ, մեր ջուրը շուտ-շուտ է կտրվում::(

***
Վարսիկը փուչիկ փչեց, ձեռքով բռնեց փուչիկի բերանն ու ասաց.
_Փուչիկի շունչը կտրեցի::))

Ալիք
07.12.2010, 12:26
_Մամա, էս խնձորներով գազարի հյութ կսարքե՞ս: